29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Տևական ժամանակ է՝ Կարեն Կարապետյանը հրաժարվել է նախորդ վարչապետերից մնացած ծառայողական մեքենաներից՝ BMW 750-ից և նախորդ սերնդի Lexsus LX470-ից, եւ երթևեկում է բոլորովին նոր ձեռք բերված Lexus LX 570-ով: Այն այս պահին գոյություն ունեցող ամենաշքեղ ու թանկարժեք ամենագնացներից է: Աղքատ Երկրի հարուստ վարչապետը որոշել է հետ չմնալ իր օլիգարխ կոլեգաներից վերջին սերնդի շքեղ մեքենաներով երթևեկելու հարցում: Թե ինչով չէին բավարարում Կարեն Կարապետյանին մի քանի տարի հին Lexus-ն ու BMW-ն, և ինչ միջոցներով է ձեռք բերվել նոր Lexus-ը, իմանալու համար դիմեցինք կառավարություն: Պարզվեց՝ վերոնշյալ Lexus LX 570-ը վարչապետի անձնական ավտոմեքենան է, որն օգտագործում է, փաստորեն, ծառայողական նպատակներով: «Վերջին շրջանում կառավարության ղեկավարին սպասարկող Lexus մակնիշի LX 570 մոդելի ավտոմեքենան հանդիսանում է Կարեն Կարապետյանի անձնական ավտոմեքենան»,- ի պատասխան մեր հարցմանը՝ հայտնել էին կառավարության լրատվական ծառայությունից:
Ինչ վերաբերում է նախկինում վարչապետին սպասարկած մեքենաներին, կառավարությունից հայտնում են. «ՀՀ վարչապետին նախկինում սպասարկած Lexus LX 470 ավտոմեքենան երկար տարիներ շահագործման պատճառով ունի անսարքություններ ու հիմնարար վերանորոգման կարիք, ուստի հազվադեպ է շահագործվում: Ինչ վերաբերում է BMW մակնիշի 750 Ա մոդելի մեքենային, այն հանդիսանում է ռեզերվային ավտոմեքենա և շահագործվում է ըստ անհրաժեշտության»:
Նկատել էինք նաև, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ավելացրել է իրեն ուղեկցող մեքենաների թիվը՝ երկուսից դարձնելով երեք: Իսկ դա նշանակում է լրացուցիչ ծախս պետբյուջեից՝ մեր հարկերի հաշվին: Մասնավորապես, նախկինում նրան ուղեկցում էին Երկու Hyundai Tucson քաղաքային արտաճանապարհայիններ՝ ուղեկցող փարոսիկներով, իսկ այժմ այդ մեքենաները երեքն են: Ընդ որում՝ դրանցից Երկուսը նոր Hyundai-ներ են՝ ix35 մոդելի (Tucson-ի նոր սերունդն է), և միայն մեկն է հնուց մնացած Tucson: Թե ինչու է վարչապետը որոշել իրեն ուղեկցող ավտոմեքենաների թիվը մեկով ավելացնել, ինչը ենթադրում է նաև լրացուցիչ ծախս բյուջեից, կառավարությունից այսպես մեկնաբանեցին. «Hyundai մակնիշի ավտոմեքենաների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ վերջիններս սպասարկվում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից, և դրանց քանակը պայմանավորված է անվտանգության նկատառումներով»:
Փաստորեն, վարչապետն անվտանգության խնդիր ունի և այն ուժեղացնելու կարիք: Հետաքրքիր է՝ ումի՞ց է սկսել զգուշանալ և պաշտպանվել Կարեն Կարապետյանը, և որքանով է այդ վտանգը հիմնավորված»,-գրում է թերթը:
«Հրապարակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Ի՞նչ է փոխվելու 2018 թվականին Հայաստանում։ Ո՞վ է զբաղեցնելու ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, մյուս կարևոր պաշտոնները։ Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու՝ որևէ փաստաթուղթ ստորագրվելո՞ւ է։ Մենք շարունակելու ենք մնալ ռուսական ազդեցության գոտո՞ւմ, թե՞ Եվրամիության հետ համաձայնագրի կնքումը, ըստ նախատրամադրվածության՝ աշնանը, փոխելու է մեր երկրի արտաքին քաղաքական վեկտորը։
Այս և բազում այլ հարցեր են այսօր թևածում օդում։ Հարցեր, որոնց պատասխանները կամ չկան, կամ աղոտ են։ Պատճառը մասամբ այն է, որ դրանց որոշ մասի պատասխանները մեզնից չեն կախված, այլ աշխարհաքաղաքական իրողություններից, դեպքերի ընթացքից ու աստղերի դասավորությունից։ Բայց կան հարցեր, որ մեր որոշումների տիրույթում են։ Սակայն անգամ այդ հարցերում առայժմ որոշակիություն չկա։ Ինչո՞ւ։
Ի վերջո, ի՞նչն է խանգարում իշխող ուժին, որը չի զլանում տեղի-անտեղի հայտարարելու, որ ստացել է հասարակության ճնշող մեծամասնության քվեն և մինչև 2022 թվականն անխախտ է մեր լեռների պես, հայտարարել՝ 2018 թվականին ովքեր են լինելու իր վարչապետն ու փոխվարչապետները, իր նախագահը, անվտանգության խորհրդի իր ղեկավարը, որքանով է հարատև այսօր գործող պաշտոնյաների՝ Կարեն Կարապետյանի, Արա Բաբլոյանի, մյուսների պաշտոնավարումը։
Երեկ իշխանական խոհանոցին ծանոթ զրուցակիցս օրիգինալ բացատրություն տվեց այս մեծ «լռությանը»․ «Պատկերացնո՞ւմ ես՝ Սերժ Սարգսյանը հայտարարի, որ 2018-ից հետո ինքը չի լինելու երկրի ղեկին, վարչապետն էլ լինելու է Կարեն Կարապետյանը։ Հենց հայտարարության օրը նա պետք է հրաժեշտ տա ու գնա տուն՝ ոչ մեկն այլևս չի ենթարկվի, իշխանական բուրգը հաշված ժամերի ընթացքում կքանդվի, կսկսվի իրարանցում»։
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ որոշում է ընդունել վարչապետի 2010 թվականի սեպտեմբերի 10-ին ընդունած «731-Ն» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: «731-Ն» որոշումով գործադիրը 7 տարի առաջ սահմանել էր պետական գերատեսչություններին եւ այլ հաստատություններին հատկացված ծառայողական պետհամարանիշերի ձեւերը: Երեկ կայացված որոշմամբ փոփոխության են ենթարկվել միայն ԱԺ աշխատակազմին տրամադրված պետհամարանիշերի տառերն ու թվերը: Մինչ օրս խորհրդարանի թե՛ աշխատակազմին, թե՛ պատգամավորներին տրամադրվել են «001 օօ 01»-ից մինչեւ «999 օօ 01» պետհամարանիշերը: Այսուհետ ԱԺ-ի աշխատակազմի նոր պետհամարանիշերը կլինեն «001 HH 01»-ից մինչեւ «999 HH 01» թվերի եւ տառերի համակցությամբ:
ՀՀ ԱԺ աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը armtimes.com-ի հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է պետհամարանիշերը փոփոխելու անհրաժեշտություն առաջացել: «Նկատի ունենալով, որ համարանիշերի հետ կապված եղել են կազմակերպչական խնդիրներ, որոշ համարներ չգիտեինք, թե ում մոտ են, արմատական փոփոխության կարիք առաջացավ»,- ասաց Արսեն Բաբայանը՝ նշելով, որ մինչ օրս հանձնված «…օօ 01»-ով ավարտվող բոլոր պետհամարանիշերը լիազոր մարմնի՝ ոստիկանության կողմից ուժը կորցրած են ճանաչվել:
Նախկին եւ ներկա պատգամավորները, որոնք նախկինում նման պետհամարանիշերով են վարել իրենց մեքենաները, պարտավոր են այդ համարանիշերը հանձնել ոստիկանությանը:
ԱԺ աշխատակազմը «… HH 01»-ով ավարտվող համարանիշերը սահմանված կարգով կհատկացնի նոր գումարման ԱԺ-ի ներկայացուցիչներին: Նշենք, որ «001 օօ 01» պետհամարանիշն այսօր ամրակցված է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենայի վրա: Ենթադրվում է, որ առաջիկայում այն կդառնա «001 HH 01»:
Մամուլի հրապարակումների համաձայն, հինգերորդ գումարման ԱԺ-ի նախագահներից Հովիկ Աբրահամյանն աջ ու ձախ բաժանել էր ԱԺ-ին հասանելիք պետհամարանիշերը, պատգամավորների մի մասն էլ ինչ համար ցանկացել՝ այն էլ ստացել է, առանց հաշվի առնելու կարգը: Քիչ չեն եղել նաեւ դեպքերը, երբ պատգամավորները պարզապես վաճառել են իրենց հատկացված պետհամարանիշերը»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հրապարակ»-ը գրում է, որ Գյումրու ավագանին այս օրերին վայելում է ամառային հանգիստը և մինչ աշուն՝ սեպտեմբեր, նիստեր չի հրավիրելու, եթե, իհարկե, արտահերթ կարգով ինչ-որ հարց քննարկելու անհրաժեշտություն չծագի: Սակայն ավագանու ամենամեծ՝ «Բալասանյան դաշինք» խմբակցության ներսում, դատելով լուրերից, իրավիճակն այնքան էլ հարթ չէ:
«Մինչ այժմ խմբակցությունը նիստեր էր հրավիրում և առանց քվորումի խնդրի հետ բախվելու, սահուն կազմակերպում իր աշխատանքը: Ավագանու մյուս խմբակցությունները՝ ԲՀԿ-ն, ԳԱԼԱ-ն ու ՀՎԿ-ն, անցած 9 ամիսների ընթացքում բոյկոտում էին ավագանու աշխատանքները, սակայն վերջին նիստը բացառություն դարձավ՝ ՀՎԿ-ն, ի դեմս ավագանու իր չորս անդամների, դադարեցրեց բոյկոտն ու ստանձնեց ավագանու պարտականությունների կատարումը: Այս հանգամանքը տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց, ընդհուպ՝ ՀՎԿ-ականները մեղադրվեցին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդու կողմից «գնվելու» և 300 հազար դրամ աշխատավարձի դիմաց նիստերին իրենց ներկայությունն ապահովելու մեջ: Բայց փաստը, թե ինչու քաղաքապետը «թեթևացավ» ու ՀՎԿ-ին բոյկոտը դադարեցնելու առաջարկ արեց այն դեպքում, երբ քվորումի խնդիր նրան աջակցող ավագանին չուներ, մնում է անհասկանալի:
Այս քայլի վրա որոշ լույս սփռեց հենց նույն ՀՎԿ-ն՝ ի դեմս խմբակցության անդամ Հասմիկ Եղիազարյանի, ով մեզ հետ զրույցում ասել էր. «Առաջարկվել է մասնակցել ավագանու նիստերին, որովհետև այնտեղ նիստին խժդժուկներ են եղել, և վտանգ է զգացել քաղաքապետը, որ կարող է «Բարգավաճից» անցած ավագանու անդամները, որոնք այսօր «Բալասանյան դաշինքում» են, չմասնակցեն ավագանու նիստերին: Այդ դեպքում 17 թիվը՝ քվորումը, չէր ապահովվի, և ավագանին չէր կարողանա աշխատել: Դրա համար, ինձ չի եղել անձամբ, բայց մեր խմբակցության անդամներից երկուսին առաջարկել են գնան ավագանու նիստին: Մեզ հասած տեղեկություններով, Բալասանյան Սամվելը մտավախություն ունի, որ «Բալասանյան դաշինքով» անցած ավագանիներից ոմանք կարող են չմասնակցել նիստերին»: Եղիազարյանը, սակայն, չնշեց, թե ովքեր են այդ՝ «Բարգավաճից» «Բալասանյան դաշինք» խմբակցության միջոցով ավագանու անդամ դարձած անձինք և այդ ինչ «խժդժուկների» մասին է խոսքը»,-գրում է թերթը:
«Հրապարակ»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալայսօրվա համարում:
«Փաստացի կարող ենք ասել, որ ԱՄՆ-ն առաջարկել է հետ գնել վաճառված ինքնիշխանությունը: ԱՄՆ առաջարկն ընդունելու դեպքում՝ լուրջ ռիսկեր են առաջանում ռուսական էներգետիկ ընկերությունների, մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետագա գործունեության եւ առհասարակ՝ Հայաստանում ռուսական քաղաքական եւ տնտեսական ազդեցության համար: Հակված եմ մտածելու, որ ԱՄՆ-ը գիտակցում է սա, եւ առաջարկը հավասարապես ուղղված է նաեւ ռուսական կողմին, եւ այս կոնտեքստում պատահական չէր «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերի անսպասելի այցը Հայաստան: ԱՄՆ առաջարկը ներկայումս լրջագույն քննարկման փուլում է, եւ ՀՀ իշխանությունները թայմ-աութ են վերցրել շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցություններ անցկացնելու որոշում կայացնելու համար»,-«Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի՝ ՀՀ էներգետիկայի բնագավառում 8 մլրդ դոլարի ներդրումային հեռանկարի մասին հայտարարությանը:
«Վստահ եմ, որ արձագանք կլինի, քանի որ սա ունիկալ հնարավորություն է մոդեռնիզացնելու Հայաստանը եւ Իրանի հետ էներգետիկ ոլորտում ընդլայնված եւ համապարփակ համագործակցություն հաստատելու համար: Եթե մեր հասարակության համար ավելի պարզ լինի, թե ինչ է նշանակում 8 մլրդ դոլարի ներդրումը Հայաստանի համար, ապա ասեմ՝ մոտավորապես այդքան է գնահատվում NABUCCO գազատարի գինը, որը նախատեսում էր ադրբեջանական գազը տեղափոխել Եվրոպա, որը առաջինը՝ շրջանցում էր Հայաստանը, երկրորդը՝ հսկայական գազադոլարների մուտք էր ապահովելու Ադրբեջանի բյուջե, եւ երրորդը՝ այն տապալվեց, քանի որ ԱՄՆ էներգետիկ ընկերությունները չհամաձայնեցին ներդրում անել այդ նախագծի մեջ:
Դե հիմա պատկերացրեք, թե ինչ գին ու նշանակություն ունի այս առաջարկությունը, որին ՀՀ իշխանությունը պետք է արձագանքի եւ հայտնի իր հանձնառությունը շարունակելու երկխոսությունն այս ուղղությամբ»,-հավելեց մեր զրուցակիցը»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՌԴ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության» մասին օրենքում եւ «Վարչական պատասխանատվության» օրենսգրքում կատարված փոփոխությունները խնդիրներ են առաջացրել Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների համար:
ՌԴ-ում որպես վարորդ աշխատող Արմեն Մելիքսեթյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ օրենքը ուժի մեջ է մտել 2017 թվականի հունիսի 1-ին, որի հետեւանքով ՀՀ վարորդական իրավունքի վկայական ունենալը բավարար չէ ՌԴ-ում տնտեսական գործունեություն ծավալելու համար: Մեր զրուցակիցն ասաց, որ օրինակ, տաքսի վարելու համար պետք է քաղաքացին անպայման ունենա ռուսական վարորդական իրավունքի վկայական, հակառակ դեպքում տաքսի ծառայությունը մատուցող ընկերությանը տուգանում են 50 հազար ռուբլու չափով: Սակայն նույն քաղաքացին առանց ռուսական վարորդական իրավունքի վկայականի (իր երկրի վարորդական իրավունքի վկայականով) իր ընտանիքի անդամներին կարող է անձնական մեքենայով անարգել տեղափոխել:
«Չնայած ներքին հրահանգ կա, որ ռեյդեր չիրականացվեն, համատարած չանեն դա, բայցեւայնպես մարդկանց եւս տուգանում են»,- ասաց Արմեն Մելիքսեթյանը՝ նշելով, որ օրենքում փոփոխությունները նախատեսված են եղել դեռեւս 2013 թվականին ազգությամբ հայ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ողբերգական վթարից հետո: 2013 թվականից հետո ամեն տարի մեկ տարով հետաձգվել է օրենքը ուժի մեջ մտնելու դրույթը, սակայն այս տարի մտել է ուժի մեջ:
Հայ վարորդը նկատում է, որ Բելառուսի քաղաքացիների դեպքում օրենքը վերանայվել է, քանի որ Բելառուսի կառավարության անդամները դիմել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, որն էլ Բելառուսի քաղաքացիների մասով օրենքի գործածությունը կասեցրել է:
«Ո՛չ Տիգրան Սարգսյանը, ո՛չ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ո՛չ Արա Աբրահամյանը՝ իր Համաշխարհային հայկական կոնգրեսով ոչ մի բան չեն ձեռնարկում»,- հուսահատ ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ կարծում են, որ միայն դիվանագիտական մակարդակով հնարավոր կլինի խնդիրը լուծել:
Արմեն Մելիքսեթյանի խոսքով՝ ՌԴ-ում տաքսի վարելու համար հարկավոր է առնվազն երկու տարվա վարորդական փորձ: Բայց, եթե մարդիկ գնան ավտոդպրոց, քննություն հանձնեն ռուսական վարորդական իրավունքի վկայական ստանալու համար, ապա իրենց ստաժը հաշվարկվելու է վարորդական իրավունքի վկայական ստանալու օրվանից սկսած: Դա նշանակում է, որ մարդիկ երկու տարի չեն կարողանալու տաքսի վարել, ասել է թե`օրվա հացի խնդիր լուծել:
Մինչ 2017 թվականի հունիսի 1-ը ՀՀ քաղաքացիներն իրենց ներպետական վարորդական իրավունքի վկայականով անարգել տնտեսական գործունեություն են ծավալել ՌԴ-ում: 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիայով եւ դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող Հայաստանի Հանրապետության ազգային եւ միջազգային վարորդական վկայականները վավեր են կոնվենցիայի անդամ (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, մասնավորապես՝ ՌԴ-ում) բոլոր երկրներում»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀՇ վարչության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունը եւ դիվանագիտությունը պետք է փոխեն իրենց կուրսը:
«Վերջին երեք-չորս տարիների ընթացքում մեզ ասում էին, թե Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրն է լուծում, մեր իշխանավորները նաեւ ասում էին, որ ՀԱՊԿ-ի դեպքում չի լինելու որեւէ ռազմական ոտնձգություն, տարօրինակ է լսել, որ մեզ ներկայացնում էին տնտեսական համակարգ՝ Մաքսային միություն, որը հետո դարձավ ԵՏՄ՝ իբրեւ անվտանգության երաշխիք Արցախի եւ ՀՀ համար։
Իսկ ՀՀ դիվանագիտության մասը ներկայացնում էր, որ տարբեր հարթակներում իրենք դուրս են գալիս ամբողջ աշխարհի դեմ ՌԴ շահերի համար՝ հիմնավորվելով, թե իբր Ռուսաստանն է որոշում Հայաստանի անվտանգությունը։ Մինչդեռ իշխանությունները պետք է այլ ճանապարհներ գտնեն, հայտարարեն, որ այս երաշխիքները չեն գործում, ու փորձում են գտնել այլ երաշխիքներ»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան բավական լարված ֆոն ունեցավ: Նախ, դրանից առաջ երկար ժամանակ միջազգային փորձագիտական հեղինակավոր կենտրոնները, ինչպես Միջազգային ճգնաժամային խումբը, National Interest-ը Ղարաբաղում պատերազմի վերսկսման կանխատեսումներ էին անում:
Հայկական կողմը առաջ է մղում շփման գծում խաղաղության ամրապնդման ծրագիրը, հետաքննության մեխանիզմների տեղակայումը`թեկուզ միակողմանիորեն, եւ բանակը նոր ու ժամանակակից սպառազինություններով համալրելու խնդրի լուծումը: Պաշտոնական Երեւանը, սակայն, եւս մեկ ռազմակավարական ուղղություն է հետապնդում, այն է` միջազգային հանրության աչքում եւ հատկապես հակամարտության մեջ ներգրավված երկրների հետ հարաբերություններում Ադրբեջանի վարկաբեկումը: Այս ռազմավարության հեռահար նպատակը Ադրբեջանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների հասնելն է:
Այս ուղղությամբ առաջընթացը եթե նույնիսկ կա էլ, ապա ծայրահեղ դանդաղ տեմպերով է եւ դժվար տեսանելի: Ամենախոշոր ձեռքբերումը մեկ ամիս առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հասցեական հայտարարությունն էր այն մասին, որ Ադրբեջանը խախտել է զինադադարը:
Մեկ ամիս առաջ ադրբեջանական կողմը գնդակոծել էր ռազմական օբյեկտ, որը մասնակի վնասվել էր, մարդկային կորուստների մասին խոսք չկար: Այս անգամ 4 երիտասարդ կյանքերի մասին է խոսքը:
Սակայն Ալիեւի հետ այսօր կայացած հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հայտարարությունն արդեն իսկ չէր խոսում այն մասին, որ Մինսկի խումբը պատրաստվում է հերթական հասցեական հայտարարությունն անելուն:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` այսօր երեկոյան տարածած հայտարարությունը, որտեղ ոչ մի դատապարտող բառ չկա հայ զինվորների զոհվելու հետ կապված, եւ փոխարենը խոսվում է քաղաքական գործընթացը վերսկսելու մասին, կարելի է համարել Ադրբեջանի հաղթանակը:
«Նախագահներն իրենց մտադրությունն են արտահայտել վերսկսել քաղաքական երկխոսությունը՝ փորձելով փոխզիջումային լուծում գտնել կարգավորման ամենավիճահարույց հարցերի համար»,- ասված է հայտարարության տեքստում: Հայտարարության այս հատվածը էլ ավելի մեծ հաղթանակ է Ադրբեջանի համար, քանի որ ուղղակի ճնշում է Սերժ Սարգսյանի վրա: Արդյոք Սերժ Սարգսյանը քաղաքական երկխոսությունը վերսկսելու մտադրություն է հայտնել: Ավելի հավանական է, որ ոչ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն այս հայտարարությամբ նրան փաստի առաջ են կանգնեցրել, եւ առաջիկայում պաշտոնական Երեւանի հայտարարություններում սա կերեւա»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Երեկ երեկոյան Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքից կրակահերթերի բարձր ձայներ են լսվել: Այս մասին ֆեյսբուք սոցիալական կայքում ահազանգում էին գյումրեցի օգտատերերը:
Մասնավորապես, Լևոն Մարտիրոսյանը գրել է. «Ուժեղ հրաձգություն է լսվում պատուհաս դարձած 102-րդ բազայի 124-րդ գնդի տարածքից: Նորից սկսեցին կրակել, էս անասունները ի՞նչ են ուզում… Երևի մի 6-7 րոպե տևեց: Կրակում էին և կրակահերթերով և ընդհատումներով»։
Armtimes.com-ը փորձեց կրակոցների վերաբերյալ պարզաբանում ստանալ 102-րդ ռազմաբազայի մամուլի պատասխանատու Անդրեյ Դոբրոսմիսլովից, սակայն նրա հեռախոսահամարին պատասխանեց իգական սեռի ներկայացուցիչ, որը ներկայացավ վերջինիս կինը և տեղեկացրեց, որ Անդրեյն այս պահին չի զբաղվում կառույցի աշխատանքներով, գտնվում է ՌԴ-ում, գործուղման մեջ է: Այլ աղբյուներներից մեզ հայտնի դարձավ, որ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են իրականացնում, որի մասին, սակայն բնակչությանը համապատասխան իրազեկում չի տրվել: Մինչդեռ պատշաճ իրազեկման դեպքում գյումրեցիների շրջանում նման անհանգստություն չէր առաջանա»։
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։
«Ադրբեջանում նկատվում է ալիևյան վարչակարգի կողմից իրավիճակի հանդեպ վերահսկողության կորուստ։ Ալիևի գործողություններն ավելի են հեռանում տրամաբանությունից։ Դա են փաստում նրա կնոջ նշանակումը փոխնախագահի պաշտոնում, Թբիլիսիում ընդդիմադիր լրագրողի առևանգումը»,- «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է թուրքագետ Ռուբեն Սաֆարյանը։
Նրա բնորոշմամբ՝ այս և մի շարք այլ գործոններ ազդում են Ադրբեջանի կողմից Արցախի սահմանին իրականացնելու հավանականության վրա։ «Արևմուտքի և Մինսկի խմբի կողմից ճնշումն Ալիևի վրա ուժեղանում է, երկրի ներսում էլ նա չի կարողանում լիակատար հսկողություն սահմանել։ Այսպիսի պայմաններում նա կարող է գնալ արկածախնդրության»,- նկատել է թուրքագետը»,-գրում է թերթը:
«Առավոտ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.