23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մեր տեղեկություններով, Վերահսկիչ պալատի մասին օրենքում փոփոխություններ կատարելը բխում է նաև Հովիկ Աբրահամյանի սրտից, նա ցանկանում է մեծացնել ԱԺ վերահսկողական ֆունկցիան, հասնել այն բանին, որ ՎՊ ընթացիկ-տարեկան հաշվետվությունները քննարկվեն ԱԺ հանձնաժողովներում, հանձնաժողովները որոշումներ ընդունեն։ Ավելին, փորձ է արվում հասնել այն բանին, որ ԱԺ-ն նաև քվեարկի և ոչ թե որպես ի գիտություն ընդունի այդ հաշվետվությունները՝ ինչպես այժմ է։
Եթե Արգամիչին հաջողվի հասնել դրան, ապա հաջորդաբար նույն պրակտիկան նա կփորձի տարածել նաև մնացյալ, այդ թվում և ՀՀ գլխավոր դատախազի հաշվետվության վրա։ Այդով բարձրացնելով ԱԺ իմիջն ու կարևորությունը. հիշեցնենք, որ մինչև ՎՊ-ի մասին օրենքի ընդունումը ՎՊ-ն ԱԺ-ին կից կառույց էր։ Եվ չնայած Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ-ում հանձնարարել է վերանայել ՎՊ օրենքը, նա «ներքուստ» համաձայն չէ այդ փոփոխություններին, և, ըստ ամենայնի, որևէ փոփոխություն ՎՊ «ֆունկցիաներում» տեղի չի ունենալու:
Հրապարակ
Թերթի տեղեկություններով՝ թեև գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը հուլիսի 14-ն է, սակայն արդեն սկսվել են ԵԿՄ վարչության նախագահի ծննդյան արարողակարգին նվիրված նախապատրաստական միջոցառումները։ Երեկ Էջմիածնի Գրիգոր Լուսավորիչ համալսարանի բազմամարդ բակը շքեղ ավտոմեքենաների շուկա էր հիշեցնում։ Պատանի երկրապահները՝ զինվորական հագուստներով փորձում էին ծննդյան տոնակատարությանը մասնակցելու իրենց համարը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ գեներալը սովորություն ունի իր ծնունդը նշել երկու «արարով»։ Մեկը շարքային զինակից ընկերների հետ, մյուսը՝ «շեֆերի»։
Ավելացնենք նաև, որ «ՉԻ» տեղեկություններով, գեներալը շատ է կարևորում իր հիմնադրած համալսարանը, քանի որ ինքը երազել է, որպեսզի իր շրջապատի մարդիկ՝ անգամ սովորելու տարիքը վաղուց անցածները, որոնք երիտասարդ տարիներին այնքան էլ սեր չեն ունեցել ուսման հետ, առանց բարձրագույն կրթության չմնան։ Ի դեպ՝ Գրիգորյանն անընդհատ հորդորում է իր բուհի շրջանավարտ ծնողներին, որպեսզի իրենց երեխաներին ևս բերեն այդ բուհ։ Սեփական բուհը ավարտել է նաև ինքը՝ գեներալը։ Նրանից օրինակ են վերցրել նաև Էջմիածնի նախկին քաղաքապետ Գագիկ Ավագյանը, քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Նորիկ Միրզախանյանը՝ Կարտոլը, և այլոք:
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշպանության» այսօրվա համարում։
Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ սպանված և վիրավորված Բուդաղյան եղբայրների հայրը՝ Էմիլ Բուդաղյանը երեկ «Գալային» ասել է, որ դեպքից առաջ Լիսկան է եղբայրներին կանչել իր տուն։ Հիշեցնենք, Լիսկան մինչ այժմ պարբերաբար հայտարարում էր, թե իր տան վրա զինված հարձակում է եղել։ Այնինչ, Էմիլ Բուդաղյանը հայտարարել է. «Իրենք են կանչել, ինչպես անում են սովորաբար, մյուս գործարարներն էլ են անում, կանչում են տուն, ծեծում են ու ճանապարհում։ Շատ է եղել՝ բոլոր պետերին ինքն այդպես ծեծել է, այդ մարդը ուղեղի պակասություն ունի և հակում ունի այդպիսի բաների։ Թմրանյութի օգտագործումը արդեն սովորական երևույթ է դառնում դրանց համար։
Ես բժիշկ չեմ, բայց գիտեմ, որ հատուկ բուժում պտի ստանան»։ Էմիլ Բուդաղյանն ասել է նաև, որ չմոնտաժված տեսանյութում շատ բան կա, որ հասարակությունը չգիտի, այնտեղից հասկացվում է նաև, որ Սուրեն Խաչատրյանը կրակոցների անմիջական մասնակից է և քնած չի եղել։ «Նա իրեն հեռու է պահել տեսախցիկներից և եղել է բալկոնում, վերջում գնդակներ է խփել իրա ատրճանակներից, վերևից կրակողն էլ ինքն է եղել, երևում է, որ երկուսը կրակում են։ Ինքը քնած չի եղել, որ քնած լիներ, Մսրա Մելի՞քն էր, ո՞վ էր, էդքան կրակոցներից, ղժժոցներից նա չարթնացա՞վ։
Հինգ գնդակ իմ տղային կպել է, հինգ պատրոն են հանել նրա մարմնից։ Հիմա չգիտեմ՝ որը ինքն է խփել, որը տղան… քո սեփական հողում քո որդին զոհվի՞, հա՞, որ զոհված լիներ պատերազմի դաշտում, իմ ցավերից 70 տոկոսը կվերանար, իսկ նա թուրքի գնդակից չի մահացել։ Ազգի հերոսին հանցագործ են սարքում, իսկ հանցագործին…հլը նայեք էդքան զենք հայտնաբերվեց, էդքանը սաղ օրինակա՞ն էր, հա՞, ավտոմատներն ո՞ւր են իրա, այսինքն՝ նորմալ ստուգում ու խուզարկում էլ չեն արել»,– ասել է Բուդաղյան եղբայրների հայրը;
Հայկական ժամանակ
Թերթի տեղեկություններով Երևանում ավտոկանգառների մոնոպոլիան Երևանի քաղաքապետարանից վերցվել և տրվել է մասնավոր ընկերություններից մեկին։ Այսուհետև Երևանի ավտոկանգառներում չեք հանդիպի մարդկանց, որոնք ավտոմեքենաների կայանման համար վարորդներից վարձավճար կվերցնեն 100 կամ 200 դրամ։ Արդեն մի քանի օր է, ինչ հեռուստաընկերությունները ՀՀ քաղաքացիներին բացատրում են նոր կարգը, համաձայն որի՝ վարորդները կայանատեղերի համար վճարելու են «ավտոմատով» կամ բջջային հեռախոսից համապատասխան հաղորդագրություն ուղարկելով։
«ՉԻ» տեղեկություններով՝ ծրագիրն իրականացնելու է ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանին՝ «Քեթրինի Միհրանին պատկանող ընկերություններից մեկը, որը շահել է համապատասխան մրցույթը և այժմ ծառայություն է մատուցելու ՀՀ քաղաքացիներին
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը «աբսուրդի ժանրից» է համարում Արտակ Բուդաղյանի նկատմամբ երեկ առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու) մեղադրանքը:
«Դեպքից հետո զինդատախազի հարցազրույցից արդեն հասկանալի էր, թե դատախազությունն ինչ աճպարարության էր փորձելու անել։ Հուսով էինք, որ հարցը դրան չի հասնի, բայց այդպես էլ եղավ»,– aravot.am–ին ասաց պարոն Ալումյանը։ Նա արդեն գիտի, թե մեղադրանք առաջադրելուց հետո ինչ քայլեր են հաջորդելու. «Փորձել են այս մեղադրանքի վրա հիմնվելով՝ առաջ քաշել այն վարկածը, որ այս կողմը նրանց կյանքի համար վտանգավոր սպառնալիք է ներկայացրել, նրանք էլ պաշտպանվել են։ Բայց ես, մեր կողմը ամեն ինչ կանենք, որ նրանց մոտ դա չստացվի»։
Փաստաբանը դեռ չի ցանկանում բացել փակագծերն ու հայտնել, թե ով էր Բուդաղյաններին թիկունքից կրակողը։ Նա չցանկացավ նաև իր հետագա քայլերից խոսել. «Կանենք՝ նոր կասեմ, նախապես չեմ ասում՝ ինչ ենք պատրաստվում անել»։ Բուդաղյանին ներկայացված մեղադրանքով նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով կամ առավելագույնը երկու ամիս կալանք կամ էլ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Առավոտ
ՀՀ կառավարության այսօրվա նիստում կքննարկվի «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ ԱԱԾ-ում ավագ սպայակազմի համար ծառայության առավելագույն տարիքը 65-ն է, որը «բացառիկ դեպքերում» կարող է երկարացվել 5 տարով։ Առաջարկվող նախագծով ծառայությունը կարող է երկարացվել 10 տարով։ Ակնհայտ է, որ սա արվում է ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանին այդ պաշտոնում ևս 5 տարի պահելու համար:
Հայկական ժամանակ
Թերթը գրում է. հնարավոր է` առաջիկայում Վազգեն Խաչիկյանի գործով հարցաքննվի ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը։ Նա որոշ ժամանակ սոցապ նախարար է եղել: Սոցիալական ապահովության ծառայությունը, որն այն ժամանակ ղեկավարում էր Խաչիկյանը, գտնվում է սոցիալական ապահովության նախարարության ենթակայության ներքո։ Կարծիք կա, որ առանց Ա. Վարդանյանի կամ ընդհանրապես նախարարների համաձայնության դժվար թե Խաչիկյանը նման չարաշահումներ թույլ տար:
Մանրամասները՝ «Ժամանակ»-ի այսօրվա համարում:
Սարգիս Ասատրյանի ձերբակալության փաստը նոր ինտրիգ է մտցրել ամռան տապից մեռած քաղաքական դաշտում։ Իշխող տեսակետներից մեկն էլ այն է, որ հայաստանյան որոշ ուժերի համար «մեսիջ» կար դրանում։ Ի դեպ, Սարգսի հետ նույնիսկ իր հարազատները կապի մեջ չեն, չգիտեն ինչն ինչոց է։ «Սա նշանակում է, որ տեղը «շատ խորն է», մեղադրանքն էլ՝ շատ լուրջ, որովհետև Բուտիրկայում բջջայինով կապվում են հարազատների հետ»,– ասաց մեզ հետ զրուցող լավատեղյակ աղբյուրը։ Հիշեցնենք, որ, ըստ լուրերի, նրան մեղադրում են թմրամիջոցների առքուվաճառքի մեջ։ Ի դեպ, մի քանի տարի Մոսկվայում գտնվող, ոչ անհայտ Նորիկ Թևանյանի աջ ձեռքը համարվող Սարգիսը չուներ ՌԴ քաղաքացիություն, և դա այն դեպքում, որ թե ինքը, թե նույն Թևանյանը ռուսաստանյան հայտնի շրջանակների հետ էին նստում-վեր կենում։
Ըստ մեր աղբյուրների, նրանք նույնպիսի շրջապատ ունեին նաև Հայաստանում. իր վերջին այցի ժամանակ Սարգիսը հանդիպել է իշխանական էլիտայի գրեթե բոլոր ներկայացուցիչների հետ՝ Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Վովա Գասպարյան, Վիգեն Սարգսյան։ Հետաքրքրական է նաև, որ Սարգիսը Մոսկվայում մտերիմ է եղել ոչ միայն Թևանյանի, այլև ոչ անհայտ Արբակ Խաչատրյանի հետ։ Եվ դա այն դեպքում, երբ Թևանյանն ու Խաչատրյանն այնքան էլ «չունեն իրար հետ»։ Արբակ Խաչատրյանին բոլորս հիշում ենք 2003-ի նախագահական ընտրություններից. նա Մոսկվայից «փող» էր բերում Գեղամյանի համար։ Խոսքը 100 հազար դոլարի մասին էր. ռուսական հատուկ ծառայությունները նրան օդանավակայանում «փողով» բռնեցին, Արբակն այդ «գործով» նստեց 2 տարի։
Սարգսի ձերբակալության մասին երևանյան իր մտերիմներին օրեր առաջ տեղյակ է պահել հենց Արբակը, որն այսօր ՌԴ հակակոռուպցիոն հանրային կոմիտեի նախագահ՝ ՌԴ հերոս Մամաևի խորհրդականն ՝, համատեղությամբ՝ Գառնիկ Իսագուլյանի մտերիմը, որը նաև պահում Էր Սարգսի կուսակցությունը, մինչ վերջինիս Մոսկվա մեկնելը։ «Տանիքը» փոխած, Թևանյանի «հոգաբարձության» տակ հայտնված Սարգսի ձերբակալության «հրապարակված» մոտիվները կարո՞ղ են դիտվել ՌԴ ուրույն «մեսիջ» Հայաստանին՝ հարցրինք գործից լավատեղյակ մեր զրուցակցին։ «Նախ, Սարգիսը ձերբակալված չէ, այլ՝ մեկուսացված, քննչական գործողությունների համար։ Ուստի, շատ շուտ է որևէ եզրակացություն անելը, որովհետև վաղը կարող է պարզվի, որ Սարգսին ձերբակալել են փողոցը սխալ անցնելու և կամ Ռուսաստանի քաղաքացի չլինելու պատճառով, իսկ երբ պաշտոնական մեղադրանքը հայտնի կդառնա, այդ ժամանակ էլ կխոսենք մեսիջների և դրանց ում ուղղված լինելու մասին»,– ասաց մեր զրուցակիցը:
Հրապարակ
Կառավարության առաջիկա նիստում կքննարկվի ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ կապված «Հայասի» ՍՊԸ-ին հարկային արտոնություններ տալու հարցը։ Այս ընկերությունը ժամանակին որոշել էր վիսկի արտադրել: Բայց ինչպես երևում է, պրոեկտը ձախողվել է և որպեսզի ընկերության ֆինանսական վիճակը կայունանա, կառավարությունը որոշել է հետաձգել նրա հարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետները։ Թե ինչու է կառավարությունը հարկատուների հաշվին լավություն անում Արթուր Բաղդասարյանին, այնքան էլ չի հասկացվում:
Հայկական ժամանակ
«Հեսա ես էլ եմ ստուց թռնելու». սովորաբար այդպիսին է լինում մեր քաղաքացիների «բողոքական մենախոսության» ավարտը։ Ընդ որում, դա ասվում է մի տեսակ հպարտությամբ, կարծես թե այդ «թռնելով» ինչ-որ մեկը ստանում է իր արժանի պատիժը, կամ հաստատվում է ինչ-որ աստվածային արդարություն։ Իրականում դա թուլության, անպատասխանատվության և հարմարվողականության բարձրագույն դրսևորումն է՝ մի ցեց է, որ մտել մեր ժողովրդի մեջ, և որը, ի դեպ, ակամա խրախուսում են մեր ընդդիմադիրները (բացառությամբ Նախախորհրդարանի). «ճիշտ են անում», «այս երկիրը ապրելու տեղ չի», «շուտով այս երկրում մարդ չի մնա»:
Պարզ է, քաղաքական գործիչներն ուզում են ապացուցել, որ իրենք թալանչի չեն եղել կամ չեն լինելու, բայց «ձեռքի հետ» էլ նպաստում են, որ քաղաքացիները չարանան ոչ թե իշխանությունից (ինչը բնական է, և ինչին նա արժանի է), այլ պետությունից և հայրենիքից։
Մանրամասները` «Առավոտ»-ի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.