23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Վերջերս «Ոսկե ծիրան» փառատոնի մասին ես շատ տարօրինակ դատողություններ եմ լսում ու կարդում։ Քննարկվում են ոչ թե ֆիլմերը, նույնիսկ ոչ թե փառատոնի կազմակերպման ուժեղ և թույլ կողմերը, այլ՝ պե՞տք է արդյոք Երևանում միջազգային կինոփառատոն անցկացնել։ Փաստարկների մի մասը «սոցիալ-քաղաքական են». ի՞նչ փառատոն, երբ Հայաստանի բնակչության 40 տոկոսը…, երբ գաղթականների քարավանները…, երբ մերօրյա էնվերներն ու թալեաթները… և այլն։ Ինձ թվում է՝ նույնիսկ այդ վիճակում արժե ցույց տալ, որ Հայաստանը կարող է դառնալ միջազգային մասշտաբի մշակութային իրադարձության կենտրոն, որ այստեղ ապրում են հազարավոր մարդիկ, որոնք սիրում և գնահատում են իսկական արվեստը։
Փաստարկների մյուս մասը, այսպես ասած, «ազգային-ազատագրական է», թուրքական և ադրբեջանական ֆիլմեր, ազգային ինքնության դեմ ոտնձգություններ և այլն։ Ուզում եմ հիշեցնել, որ նույն Հայրենական պատերազմի ժամանակ Բեթհովենի երաժշտությունը մեր երկրում արգելված չէր (Վագները արգելված էր, որովհետև այդ կոմպոզիտորը ռասիստական թեմաներով շատ էր ավել-պակաս խոսում, և այդ ցնդաբանությունները նացիստներին դուր էին գալիս)։ Հիշեցնենք նաև, թե ինչպես Գուրգեն Մահարու «Ծաղկած փշալարեր» փաստագրական գրքում խորհրդային համակենտրոնացման ճամբարի կալանավորները կարողանում են բացատրել իրենց հսկիչներին, որ գերմանացի բանաստեղծ Հայնեի քանդակը կարելի է կերտել։ Փորձենք ունենալ գոնե «Գուլագի» հսկիչների լայնախոհության մակարդակը, եթե մարդը թուրք է կամ ադրբեջանցի, ապա պարտադիր չէ, որ թշնամի լինի։
«Ազգային-ազատագրական» փաստարկների ծայրահեղական դրսևորումն էր «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մեջ մասոնական դավադրություն փնտրելը։ Դա արդեն անեկդոտի ժանրից է:
«Առավոտ»-ի խմբագրականն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Մեզ հայտնի է դարձել, որ երեկ առավոտյան Ազգային անվտանգության ծառայություն է հրավիրվել արտաքին գործերի նախկին նախարար, ԱԺ ԲՀԿ–ական պատգամավոր Վարդան Օսկանյանը։ Նրանից, սակայն, մեկնաբանություն ստանալ չի հաջողվել։
ԱԱԾ մեր աղբյուրները հայտնում են, որ փողերի լվացման աղմկոտ գործի նախաքննությունը, որով Օսկանյանն անցնում է որպես մեղադրյալ, ավարտվել է։ ԱԱԾ մամուլի խոսնակը տեղեկությունը պաշտոնապես չի հաստատել։ Ըստ «ՀԺ» աղբյուրների, Ազգային անվտանգության ծառայությունն այդ մասին պաշտոնապես կհայտարարի առաջիկայում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
Երեկ առավոտյան, ժամը 10.00-ին Թումանյան-Հյուսիսային պողոտա խաչմերուկում պետք է սկսվեր Արարատյան հայրապետակսւն թեմի առաջնորդ «Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին կարգալույծ անելուպահանշով Ն.U.O.S.S. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված ստորագրահավաք:
Ուշագրավ է, սակայն, որ երեկ, ողջ օրվա ընթացքում այդպես էլ չի հաջողվել գտնել ստորագրահավաք կազմակերպող միությունից որևէ մեկին:
Հայտարարության մեջ, որպես նախաձեռնող նշված էր ոմն Հովհաննես Ղահրամանյանի անունը, ով ներկայացված էր որպես Երևանի պետական համալսարանի շրջանավարտ և ում գլխավորությամբ էլ տեղի էր ունենալու ստորագրահավաքը: Սոցիալական ցանցերում, սակայն, որտեղ տարածվել էր հայտարարությունը, ԵՊՀ շրջանավարտ Հովհաննես Ղահրամանյան անունով օգտատեր, սակայն, թերթն այդպես էլ չի հայտնաբերել:
Եվ ուրեմն, ինչ կարող էր տեղի ունեցած լինել, ինչո՞ւ տապալվեց ստորագրահավաքը, ուր կորան նախաձեռնության անդամները ու դրա գլխավոր նախաձեռնողը: Սոցիալական ցանցերում երեկ զանազան վարկածներ էին հնչում:
Նախ, կարծիք հնչեց, որ հայտարությունը պարզապես կատակ էր: Հայաստանում, սակայն, վաղուց նման կատակներ չեն անում: Բոլորն էլ մեր երկրում գիտեն, որ Ազգային անվտանգության ծառայությունը կարող է շատ արագ հայտնաբերել, թե որտեղից է դուրս եկել հայտարարությունը, ովքեր են դրա հետևում կանգնած: Ըստ շրջանառվող վարկածներից մեկի էլ, նման նախաձեռնություն իրականում գոյություն չունի և հայտարարության հետևում կանգնած է Ամենայն հայոց կաթողիկոսը, ով նպատակ ունի փոխել Նավասարդ արքեպիսկոպոսին, քանի որ նա Արարատյան հայրապետական թեմի առաջնորդի պաշտոնում տեսնում է իր եղբորը՝ Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Ռուսաստանում հայրապետական պատվիրակ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանին:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով՝ կոսմետիկայի շուկայում նոր ցանցերի հիմնադրման լուրջ նախաձեռնությամբ է առաջիկայում հանդես գալու Ռոբերտ Քոչարյանի դուստրը։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ աշնանը արտասահմանյան հանրահայտ ֆիրմաներ «կմտնեն» Հայաստան, որոնց հետ «աշխատելու» մոնոպոլիան կտրվի Քոչարյանների ընտանիքին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Վերջերս մի զրույցի ժամանակ ծանոթներիցս մեկն ասաց՝ հասարակական կարծիք ստեղծողները արտահայտում են այսպես կամ այնպես, և իմ մոտ միանգամից հարց առաջացավ՝ իսկ կա՞ն արդյոք Հայաստանում նման մարդիկ։ Ո՞ւմ կարելի է այդպես անվանել, որո՞նք են չափանիշները։ Եթե չափանիշը մասսայականությունն է, ապա այն լավ սնված երիտասարդը, որի մեծադիր պաստառները փակցված են ամենուրեք Երևանում, և որը հավանաբար կերգի Համալիրի լեփ– լեցուն դահլիճում, հենց նա է հասարակական կարծիքի առաջատարը, և եթե նա, ասենք, Եվրասիական միության մասին ինչ-որ բան ասի, «ժողովուրդը» կգնա նրա հետևից։
Բայց դա ակնհայտորեն այդպես չէ՝ պոպուլյար լինելը դեռևս չի նշանակում հասարակական կարծիք ձևավորել։ Ես նույնիսկ չգիտեմ, թե նախկինում ովքեր էին դա անում։ Պարույր Սևակը, Հովհաննես Շիրազը որքանո՞վ էին ազդում հասարակական կարծիքի վրա։ Որոշակի կրթված շրջանակներում (որոնք, արդար լինենք, 1960-70– ական թվականներին ավելի լայն էին, քան հիմա) նրանք հեղինակություն էին, բայց ասել, որ ամբողջ Հայաստանն ապրում էր նրանց արտահայտած գաղափարներով, երևի չափազանցություն կլինի։ Դա չափազանցություն չէ 88-ի «Ղարաբաղ» կոմիտեի դեպքում։ Բայց այստեղ էլ, ինձ թվում է, գործում էր հակառակ մեխանիզմը՝ հասարակական կարծիքն էր կերտել այդ մարդկանց, նրանք ոչ այնքան տանում էին զանգվածներին, որքան տարվում էին նրանց կողմից։
Դառնանք հասարակական կարծիք ստեղծելու «ավանդական» միջոցներին։ Հեռուստատեսությո՞ւն։ Դժվար թե։ Եվ դրանում մեղքի մեծ բաժինը մերն է՝ հեռուստալրագրողներինս։ Որոշակի դեր է խաղում նաև ընկալման իներցիան՝ չնայած այսօր (շարունակում եմ դա պնդել) վիճակը այլ է, քան 10 տարի առաջ։ Կայքե՞ր, սոցիալական ցանցե՞ր։ Այստեղ գործում են երկու հիմնական ուժեր՝ իշխանությունը՝ մի կողմից (որը, բնականաբար, շատ ավելի մեծ ռեսուրսներ ունի) և ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն՝ մյուս կողմից։ Բայց դրանք կուսակցական բարոզչամիջոցներ են, և օգտատերերը հիմնականում դա հասկանում են. էապես ազդել հասարակական կարծիքի վրա և լինել համընդհանուր հեղինակություն նրանք չեն կարող։
Այդպիսի հեղինակություն տեսականորեն կարող էին լինել մեր հոգևորականները։ Բայց վերջիններիս վերնախավը, չափից դուրս տրվելով աշխարհիկ վայելքներին և սերտաճելով իշխանության հետ, չի վաստակել այդ հեղինակությունը։ Դա պարզ էր դեռևս «օՖշորային խնդիրներից» առաջ։
Մի խոսքով՝ ես անկեղծորեն չգիտեմ, թե ովքեր և ինչպես են Հայաստանում հասարակական կարծիք ձևավորում։ Երբեմն ինձ թվում է, որ այդ ծանր գործը իրենց վրա են վերցրել քաղաքական թեմաներով դասախոսություններ կարդացող տաքսու վարորդները»։
Առավոտ
Վերջին օրերին մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել Հայ Հեղափոխական դաշնակցությունը: Լրատվամիջոցներում քննարկվում է կուսակցությունում առկա լարված մթնոլորտն ու նշվում է, որ ՀՅԴ-ն պառակտման եզրին է:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ստեղծված իրավիճակը մեկնաբանելով, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը բոլորի համար անակնկալ հայտարարեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատերազմ է հայտարարել ՀՅԴ-ին: Պարզվում է ՀՅԴ-ի շուրջ այս աժիոտաժը կապ ունի հայտնի «օֆշորային սկանդալի» հետ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում:
Այսօր, ժամը ութին, տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը։
Օրակարգը դեռ հայտնի չէ, սակայն չի բացառվում, որ «լսվի» երկար սպասված մարզպետների հարցը, կփոփոխվեն նրանք, թե ոչ՝ հայտնի է միայն Սերժ Սարգսյաևին։ Իսկ ե՞րբ եք որոշելու, թե ում եք առաջադրում 38-րդ տարածքում՝ Վահե Հակոբյանի փոխարեն։ Դեռ շուտ է, առաջադրումից մի քանի օր առաջ։
Ըստ ԱԺ կանոնակարգի 12-րդ հոդվածի, պատգամավորի՝ այլ պաշտոնի նշանակման դեպքում նրա լիազորությունները մեխանիկորեն դադարում են, նոր ընտրություններն անցկացվում են 80-օրյա ժամկետում, այսինքն՝ սեպտեմբերին։ ՀՀԿ-ում հակված չեն անուններ տալ, որովհետև «մի մարդ գիտի, թե ով է նա», բայց ուզում են, որ լինի իրենց «հին ընկեր», երկարամյա ՀՀԿ-ական, կապանցի Սերժ Մկրտչյանը։ ՀՅԴ-ն տալիս է Կապանի նախկին քաղաքապետ Արթուր Աթայանի անունը:
Հրապարակ
Քաղաքագետ Սերգեյ Կուրղինյանին կամ այս պահին ինչ-որ բան սաստիկ վրդովեցրել է, կամ էլ նրան ռուսաստանյան ինչ-ինչ ատյաններից հրահանգել են վրդովվել։
Հակառակ դեպքում Երևան կատարած իր «պատմական» այցելությունից երկու ամիս անց ինչո՞ւ պիտի նա անդրադառնար դրան և հանդես գար կտրուկ դատողություններով։ Դրանց իմաստը հետևյալն է. ես գնացել էի Հայաստան և ճիշտ բաներ ասել, ի պատասխան իմ իմաստուն մտքերի՝ լսեցի «ոռնոցներ» և «վակխանալիա» (չնայած հնչել են տարբեր՝ թե դրական և թե բացասական կարծիքներ), և պարզվեց, որ ազգային բուրժուազիան և հակաժողովրդական իշխանությունը վատն են, քանի որ, ըստ պարոն Կուրղինյանի, շատ են ցանկանում, որ Հայաստանը անկախ պետություն լինի, մինչդեռ ժողովրդի 80 տոկոսը երազում է Խորհրդային Միության վերականգնման մասին, առանց որի Հայաստանը կկործանվի։ Իսկ ահա մեր մտավորականությունը, քաղաքագետի կարծիքով, այնքան վախկոտ է, որ չի պայքարում Եվրասիական (կամ «նեոխորհրդսսյին») միության համար։ Մնացած հարցերում քաղաքագետը սխալվում է, և դա գուցե պայմանավորված է մեր՝ հայաստանյան իրականությանը խորապես ծանոթ չլինելով։ Նախ՝ «ազգային բուրժուազիային» (եթե այդպիսին կա) և իշխանությանը բացարձակապես չի հուզում՝ մենք անկախ երկիր ենք, թե որևէ պետության կազմում։
Նրանք, այսպես ասած, իրենց փորի և դրամապանակի տերն են։ Իսկ մտավորականության համար շատ ավելի հեշտ է խոսել անկախության դեմ, բան կողմ։ Երկրորդ դեպքում է որոշակի խիզախություն պահանջվում, որովհետև հենց որ ասես, որ անկախ պետություն ունենալը լավ բան է, նույն պահին մի բանի կողմից կլսես. «Արա ախպեր, ի՞նչ անկախություն, էս ազգին ռուս թագավոր ա պետք, մինակ ըտենց ա երկիրը երկիր դառնալու։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Օրերս Դիլիջանում, հենց ոստիկանության շենքի մոտ հնչել են կրակոցներ, սակայն դրանք համառորեն կոծկվում են, քանի որ առնչվում են Թեղուտի գյուղապետի որդիների հետ։ Ըստ Դիլիջանում շրջանառվող լուրերի, գյուղապետ Անուշավան Թամրազյանի որդիները՝ Արտո և Արգո Թամրազյանները, հուլիսի 7-ին որսորդական հրացանով կրակել ու վնասել են ԱԻՆ-ի պաշտոնաթող գեներալ Աշոտ Ղարիբյանին պատկանող գազալցակայանը:
Պարզվում է՝ նրանք վաղուց թշնամական հարաբերություններ ունեն միմյանց հետ, ու թեթև կոնֆլիկտից հետո բանը հասել է դրան։ Քանի որ գյուղապետը ևս Հաղարծին տանող ճանապարհին ունի գազալցակայան, այս մարզում տնտեսական մրցակցությունը երբեմն-երբեմն նման դրսևորումներ է ունենում։ Ուշագրավն այն է, որ այդ դեպքից հետո այստեղ ակտիվորեն իրականացվում է «զենք-զինամթերքի հանձնման օպերացիան»։ Վերադառնալով միջադեպին՝ նշենք, որ ոստիկանությունից մեզ հավելյալ տեղեկություններ չտրամադրեցին, անգամ. չհիշատակեցին միջադեպին մասնակից կողմերի անուններ:
Հրապարակ
Աբովյան փողոցում երեկ ժամը 16:30-ի սահմաններում տեղադրվել են մետաղային կոնստրուկցիաներ, որոնց տակ նախատեսված է «տեղադրել» սրճարան։ «ՉԻ» տեղեկություններով, ապօրինի շինարարության հեղինակը և սրճարանի սեփականատերը ՀՀ կապի և տրանսպորտի նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի եղբայրն է՝ Յուրա Բեգլարյանը։ Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում այս տարածքը դարձյալ պատկանում էր Բեգլարյաններին, և այնտեղ տեղադրված սրճարաններն ու բուտիկները ապամոնտաժվեցին երևանցիների ճնշման արդյունքում։ Հիմա դրանք կրկին վերադառնում են՝ ավելի ճոխ ժամանցի կենտրոնի տեսքով։
Մենք երեկ ականատես եղանք, թե ինչպես ժամը 19:00-ի սահմաններում դեպքի վայր ժամանեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարժության աշխատակիցները։ Նրանց հաջողվեց կասեցնել շինարարական ապօրինի աշխատանքները։ Սակայն երկաթյա կոնստրուկցիաների ապամոնտաժման մասին դեռևս վաղ է խոսել:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.