23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օրերս սարսափելի դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ըստ մեր հավաստի տեղեկությունների, Իջևան քաղաքում 5– ամյա մի երեխա փորձել է ինքնասպան լինել կախվելու միջոցով։ Ոստիկանությունում դեպքը, սակայն, չի արձանագրվել։
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեր թղթակցին հայտնել են, որ նման բան իրենց հայտնի չէ։ Ըստ մեր տեղեկությունների, փոքրիկ երեխան իր գործողությունը բացատրել է նրանով, որ հայրը մեկնել է Ռուսաստան և իրեն հետը չի տարել. ուրեմն չի սիրում իրեն:
Հայկական ժամանակ
«Հոգնատանջ» աշխատանքային տարվանից հետո ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը դեռ չի մտածում օրենսդիր աշխատանքից հետո հանգստի մեկնելու մասին, որովհետև էլի աշխատանքներ ունի։ Առաջիկայում ընթանալու են Հայաստանի մարմնակրթական ընդհանուր միության խաղերը, որի պատվավոր նախագահը Գագիկ Ծառուկյանն է, և «դրա հետ կապված՝ բազմաթիվ անելիքներ կան»՝ օրեր առաջ մեր թերթին տեղեկացրել էր Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը։ Իսկ «պատվավոր», համատեղությամբ նաև ՀԱՕԿ նախագահը մարմնակրթական այդ խաղերին մասնակցելու հրավիրելու է յուր կոլեգա, սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանին։
Խաղերի անցկացման հետ կապված հուշագիրն ստորագրվել է դեռ մայիս ամսին՝ ՀՄԸՄ-ի, ՀԱՕԿ-ի և «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջև»։ «Հրավիրյալների մասին տեղեկությանը ես չեմ տիրապետում»,-տեղեկացրեց Տոնոյանը։ Հիշեցնենք, որ ՀՄԸՄ ղեկավարն է Բագրատ Եսայանը, և եթե «քաղաքականացնենք» սույն միջոցառումը, ապա ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն հերթական անգամ հայտնվում են համագործակցության «գծի մեջ», բայց այլևս առանց Վարդան Օսկանյանի, Լևոն Զուրաբյանի։ Տեղեկացնենք, որ ՀՄԸՄ խաղերը մեկնարկելու են հուլիսի 27–ից մինչև օգոստոսի 5-ը:
Հրապարակ
Օրերս Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը Սյունիքի մարզխորհրդի նիստի ժամանակ նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանին էր ներկայացրել Սիսիանում առկա մի քանի կարևոր խնդիրներ։ Նա մարզպետին ներկայացրել էր հորդառատ անձրևներից կրած վնասները, խոսել 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների անվտանգության և ճանապարհների անմխիթար վիճակի մասին։ Այս դժգոհությաններից բացի՝ քաղաքապետը մի արտահայտություն էր արել, որը դուր չէր եկել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին. «20 տարուց ավելի է՝ բակային ասֆալտապատում, նորոգում Սիսիանում չի արվել»,–ասել էր Աղասի Հակոբջանյանը։ Henaran.am–ի հաղորդմամբ՝ կիրակի օրը քաղաքապետը բանակի քեֆի է եղել «Կանթեղ» ռեստորանում, հյուրերի թվում է եղել նաև Սուրիկ Խաչատրյանը, որը քաղաքապետին նետել է՝ «Արա Աղաս, բա դու խիղճ ունե՞ս, ձեռքդ դիր սրտիդ ու ասա՝ 10 տարի մարզպետ եմ եղել, սկի մի բան չեմ արե՞լ Սիսիանի համար»։ Քաղաքապետն էլ սկսել է արդարանալ, թե՝ «պարոն մարզպետ, ես այդպես չեմ ասել, լրագրողներն են աղավաղել, ո՞նց կարող էի ձեր արածը կորցնել»։
Aravot.am-ի հետ զրույցում Աղասի Հակոբջանյանը հաստատեց, որ կիրակի օրը իսկապես բանակի քեֆին եղել է և հանդիպել է Սուրիկ Խաչատրյանին. «Այո, ես այդ օրը բանակի քեֆի եմ գնացել, և թաղում եմ գնացել և հանդիպել եմ նախկին մարզպետին ու նման խոսակցություն «արա»–ով չի եղել։ Դա դիմելու ձև չի։ Կյանքում ոչ մեկը ինձ «արա»– ով չի դիմել, առավել ևս նախկին մարզպետը։ Ինձ ոչ մեկը չի կարա «արա»–ով դիմի»։
Նա վստահեցրեց, որ լրատվամիջոցները այնպիսի բաներ են գրում իբր իր ասածներից, որոնք չի ասել. «Գրել էին, որ ոռոգման ջրի հարց եմ բարձրացրել, բայց ես ընդհանրապես ոռոգման, խմելու ջրի հարց չեմ բարձրացրել։ Լրիվ ապատեղեկատվաթյուն են հաղորդել։ Ես ընդամենը նոր մարզպետին շնորհավորել եմ, և Սիսիանում կային հրատապ խնդիրներ, վթարային շենքերի մասին էր խոսքը, հետո գիտեք, ջրհեղեղներ էին Սիսիանում, այդ հարցերի շուրջ հարց եմ բարձրացրել և փողոցների, բակերի ասֆալտապատման մասին»։ Համենայնդեպս, Սուրիկ Խաչատրյանը Ձեզ չի՞ նախատել ձեր խոսքերի համար, նա պատասխանեց. «Չէ, ինչի՞, ասեց՝ տենց բա՞ն ես ասել, ասի՝ ուղղակի ձեզ սխալ են ասել, կայքում տեղակայված է էդ ամենը, ես ոչ թե բողոքել եմ նախկին մարզպետից, այլ հարց եմ բարձրացրել, նորանշանակ մարզպետի ուշադրությունն եմ հրավիրել Սիսիանի ասֆալտապատման աշխատանքներին։ Ես դա արել եմ ոչ նախորդին բան ասելու, ոչ էլ նորին գովաբանելու համար»։
Մեր հարցին՝ հիմա Սուրեն Խաչատրյանը հաշվեհարդար չի՞ տեսնի ձեզնից ձեր խոսքերի համար՝ քաղաքապետը պատասխանեց. «Բայց ինչի՞ համար։ ես չեմ բողոքել, չեմ ասել՝ նախորդը ինչո՞ւ չի արել, ասել եմ՝ այսօր Սիսիանի հարցը օրակարգային է ասֆալտապատման աշխատանքներում։ Դրա մեղավորը ես եմ, թե նախկին մարզպետն է, թե սովետմիության նախկին ղեկավարներն են՝ դա ինձ չի հետաքրքրում։ Փաստացի այսօր ունենք այն, ինչ ունենք»:
Առավոտ
«Առավոտ»-ի խմբագրականը՝ կրճատումներով.
Ցանկացած շարժում՝ լինի դա ազգային-ազատագրական, քաղաքական, բնապահպանական, իրավապաշտպանական կամ, ինչպես հիմա է՝ «լոկալ» նպատակներ հետապնդող, հզոր է այնքանով, որքանով մարդիկ իրար լավ են վերաբերվում։ Վերջին՝ ամենահայտնի «դեպքն է» 2008 թվականին ձևավորված համաժողովրդական շարժումը, երբ հայաստանցիների ճնշող մեծամասնությունը, անկախ իրենց քաղաքական և անձնական նախասիրություններից, անկեղծորեն ցանկանում էին, որ իշխանությունը չվերարտադրվի և երկրում իսկապես համակարգային փոփոխություններ լինեն։ Որքան խորացավ դավաճանների, «ականների», իշխանության գաղտնի գործակալների, «կոլաբորացիոնիստների» փնտրտուքը, այնքան շարժումը թուլացավ և մարեց։
Խնդիրն այն է, որ պետք չէ խրտնեցնել քո կողմնակիցներին կամ պոտենցիալ դաշնակիցներին չափից դուրս նեղ շրջանակների մեջ դնելով՝ սահմանափակելով այն դոգմաներով և «մանտրաներ» հիշեցնող ձևակերպումներով, կարգախոսներով։ Պետք է ընդունել, որ նույն նպատակի համար մարդիկ կարող են պայքարել տարբեր ձևերով՝ իրենց մտածելակերպին և խառնվածքին համապատասխան։
Այս վերջին՝ «տրանսպորտային» շարժումը շահեկան է նրանով, որ չի սահմանափակում մարդկանց կուսակցական «պոլիտբյուրոներում» մշակված ինչ-որ «ծրագրային դրույթներով» և դնում է շատ կոնկրետ նպատակ՝ քաղաքապետարանը պետք է վերանայի իր որոշումը և պահպանի տրանսպորտի նախկին սակագինը։ Ովքեր կիսում են այդ գաղափարը, տարբեր ձևերով անում են իրենց գործը՝ ինչքան որ ցանկանում են և ինչպես որ ճիշտ են համարում։ Մարդիկ իրար նկատմամբ զգում են որոշակի հարազատություն, և երբ, ասենք, «ջիպի» տերը կանգառից անվճար ուղևոր է վերցնում, այդ ուղևորը չի մտածում՝ «ինչո՞ւ նա «Բրաբուս» ունի, իսկ ես չունեմ»։ Կամ «ոչ աստղը» չի ասում «աստղին»՝ ինչո՞ւ ես դու հայտնի, իսկ ես՝ անհայտ։ Որովհետև մարդ լինելն ու իրար օգնելը ավելի կարևոր է, քան «Բրաբուս» քշելը կամ հայտնի լինելը։
Իսկ ով որ ճիշտ ու բնականոն է համարում 150 դրամ վճարելը կամ, համենայնդեպս, չի պատրաստվում այդ սակագնի դեմ պայքարել… այդ մարդկանց հետ էլ պետք չէ թշնամանալ՝ ծաղրել, ամոթանք տալ, «թասիբի գցել»։ Շանտաժի և ագրեսիայի ամեն մի դրսևորւմ ճիշտ հակառակ ազդեցությունն է ունենում։
Ցանկացած շարժում հաջողության կհասնի այն դեպքում, երբ նրա կողմնակիցները կլինեն տարբեր քաղաքական, կրոնական համոզմունքների, սոցիալական հիերարխիայի տարբեր աստիճաններում կանգնած, պետական համակարգում ընդգրկված և չընդգրկված մարդիկ։ Այդ մարդիկ պետք է անկեղծորեն սիրեն և հավատան իրար, նաև հարգեն և հանդուրժեն նրանց, ովքեր այդ շարժման մեջ ընդգրկված չեն։ Ամեն ինչ, կարծես թե, պարզ է։ Իրականացնելն է դժվար:
Մայրաքաղաքում ուղեվարձի 50 տոկոս թանկացման դեմ սկսված քաղաքացիական հզոր արշավն ուղղակի անկյուն է գցել իշխանություններին և նրանց դրել պատային վիճակի մեջ։ Ներկայումս լրջորեն է քննարկվում ուղեվարձը նախկին մակարդակի իջեցնելու հարցը։ Քաղաքացիական ճնշումը այս հարցում այնքան մեծ է, որ թե քաղաքային իշխանությունները, և թե կառավարությունը հոգեբանորեն արդեն տեղի են տվել և ուղղակի առիթի են սպասում ուղեվարձը իջեցնելու համար։ Սակայն մեր ունեցած տեղեկություններով, դրան խանգարող միայն մի հանգամանք կա։ Ինչպես հայտնի է՝ Հայաստան ներկրվող գազի գինը ռուսական կողմը 180 դոլարից բարձրացրեց 270 դոլարի (1000 խմ-ը)։
Սակայն վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը սուբսիդավորելու է գազի գնի 30 տոկոսը և ստացվեց, որ սահմանի վրա ներկրվող գազի գինը սուբսիդավորման արդյունքում պետք է դառնա 189 դոլար և ոչ թե 270։ Իսկ սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը, տարեկան մոտ 150 միլիոն դոլար, պարզվեց, որ կառավարությունը ակնկալում է ստանալ նույն Ռուսաստանից։ Սուբսիդավորման համար որևէ այլ աղբյուր կառավարությունը դեռ չի նշել, և այդպիսի աղբյուր չկա։ Թե ինչ նախնական պայմանավորվածություն է եղել Ռուսաստանի հետ նշված գումարի հարցով, անհայտ է։ Անհայտ է նաև, թե հանուն ինչի պետք է Ռուսաստանը ՀՀ կառավարությանը հենց այնպես, որպես նվիրատվություն տարեկան 150 միլիոն դոլար տա, որպեսզի կառավարությունը սուբսիդավորի նույն Ռուսաստանի կողմից թանկացված գազի գնի մի մասը։
Խնդիրն այն է, որ եթե սուբսիդավորման համար անհրաժեշտ գումարը Ռուսաստանից ստանալ չհաջողվի, ապա գազի գինը ՀՀ սահմանի վրա պետք է հաշվարկվի արդեն 270 դոլարով։ Դրա արդյունքում գրեթե կկրկնապատկվի գազալցակայաններում գազի գինը և այդ դեպքում ուղեվարձի բարձրացումը կարող է դառնալ շատ թե քիչ հիմնավորված։ Ու ընդհանրապես, եթե կառավարությունը չստանա այդ գումարը, ապա դժվար է նկարագրել, թե ինչ տեղի կունենա։ Այն թանկացումները, որոնց ականատեսն ենք այսօր, երանություն կթվան։ Այդ դեպքում, Հայաստանում գնաճը արդեն կհաշվարկվի երկնիշ տոկոսներով։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունը փոշմանել է միջմարզային ու միջպետական ուղևորափոխադրումների սակագնի բարձրացման հարցում։ Նախարարությունից, թեև ոչ ուղղակի, հաստատեցին այդ լուրը։
Հայտնի է, որ նախարար Գագիկ Բեգլարյանն ընդամենը օրեր առաջ ասում էր, որ թանկացումն անխուսափելի է, պարզապես դա պետք է լինի մինիմալ չափով։ Այսօր իրավիճակն այլ է՝ Երևանում ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաների և հասարակական ճնշումների արդյունքում:
Հայկական ժամանակ
«Քաղաքացիների բողոքը՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու դեմ, արդար է։ Քաղաքապետարանն ընդունել է այդ որոշումը՝ առանց քննարկման, առանց հիմնավորման (ներկայացված հիմնավորումը ծիծաղելի է) և առանց իրավական անհրաժեշտ հիմքի։ ՀՀԿ-ական մեծամասնության ունեցող Երևանի ավագանին, ի դեպ, այս հարցում հերթական անգամ խաղաց «մեխի գլխի» դերը՝ որևէ ձևով կասկածի տակ չդնելով վիճելի որոշումը։
Եթե Երևանում բոլոր երթուղիները աշխատում են վնասով, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ են այդ երթուղիներին տիրացել պատգամավորները, գեներալները, կառավարության և քաղաքապետարանի պաշտոնյաները։ Մի՞թե նրանք բոլորն ալտրուիստներ են և պատրաստ են զրկանքներ ու տառապանքներ կրել՝ միայն թե սպասարկեն քա֊ղաքացիների փոխադրումը։ Բացի այդ, «վնասով աշխատելու» վարկածին հակասում է հենց իրենց՝ իշխանությունների բացատրությունը՝ նույն Տարոն Մարգարյանի հետ կապված։ Երբ ընդդիմադիրները հետաքրքրվեցին, թե ինչպես է ստացվել, որ քաղաքապետը մի քանի միլիոն դոլարի ունեցվածք ունի, նրանց բացատրեցին, որ պարոն Մարգարյանը մանկուց՝ մինչև քաղաքապետ դառնալը, զբաղվել է բիզնեսով և գործարարի բնածին տաղանդ ունենալով՝ այդ ասպարեզում հասել է մեծ հաջողությունների։ Իսկ ո՞րն էր նրա հիմնական բիզնեսը՝ հարցրին ընդդիմադիրները։ «Երթուղայինների և տաքսիների գծերը»,– եղավ պատասխանը։ Դե, եթե երթուղայիններով և տաքսիներով, ըստ ձեզ, հնարավոր է միլիոնատեր դառնալ, ապա բիզնեսը, պետք է ենթադրել, վնասով չի աշխատել։
Պայքարի ձևերի մասին։ Բնականաբար, օրենքի մեջ տեղավորվող բոլոր ձևերը ընդունելի են։ Մասնավորապես, որքան երկար շարունակվեն և որքան մեծ թափ ունենան քաղաքապետարանի մոտ տեղի ունեցող ցույցերը, այնքան մեծ է հաջողության հասնելու (հին սակագինը վերադարձնելու) հնարավորությունը։ Այդքանով հանդերձ՝ ինձ համար հավասարապես անընդունելի են ակտիվիստների կողմից որևէ մեկի գլուխը ջարդելու կոչերը և շարքային ոստիկանների հասցեին անեծքները, մյուս կողմից՝ ոստիկանություն «բերման ենթարկելու» չհիմնավորված որոշումները։ Պայքարի ձև է նաև երթուղային տաքսիում կամ ավտոբուսում 100 դրամ վճարելը։ Տրամաբանական կլինի, որ փոխադրամիջոցների վարորդները հասկանան, որ այդ ակցիան իրենց դեմ ուղղված չէ, և ի վերջո՝ իրենք սակագնի բարձրացումից տուժելու են, ոչ թե շահելու։ Հետաքրքիր ձև են ընտրել նաև հայաստանյան «աստղերը», որոնք, ի նշան բողոքի, մարդկանց իրենց սեփական մեքենայով տեղափոխում են անվճար։
Վերջապես, պայքարը «գլոբալ քաղաքական դաշտ» տեղափոխելու մասին։ Մոտավորապես այսպես, «Ժողովուրդ ջան, հասկացեք, մինչև իշխանափոխություն չլինի, տրանսպորտի գինը 100 դրամ չի դառնա»։ Կարծում եմ՝ նախորդ փորձերը բազմիցս և միանշանակ ցույց են տվել, որ այդ մոտեցման պատճառով ձախողվում է թե տվյալ՝ «նեղ» նպատակը, և թե «գլոբալը»:
Առավոտ
Թիվ 33 և 36 ավտոբուսների գծատեր, ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը, երեկ մեր լրագրողի հետ զրույցում ընդօրինակելով քաղաքապետարանին, ուղեվարձի թանկացման վերաբերյալ ասաց, որ իրենք վնասով են աշխատում 100 դրամի դեպքում, և 50 տոկոսով թանկացումը համաչափ է։ Ուշագրավ է, որ ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիական բողոքի ակցիաներին միացել են նաև որոշ ԲՀԿ-ական պատգամավորներ, ովքեր համարում են, որ կատարվածը կամայականություն է։
Ստացվում է, որ կուսակիցների բողոքը նաև Ղարագյոզյանի դեմ է, սակայն ԲՀԿ-ական պատգամավորը մեր այդ դիտարկմանն անվրդով արձագանքեց, թե ինքը խնդիր չունի. «Ես չեմ կարծում, որ բողոքն իմ դեմ է, մարդիկ բողոքում են, բայց հաշվարկն ուրիշ բան ա ցույց տալիս։ Թող ասեն՝ էդ որտեղ ենք գերշահույթ ապահովում, որ մենք տեղը չգիտենք»։ Եթե այնուամենայնիվ քաղաքապետարանը վերանայի ուղեվարձը, կհրաժարվե՞ք Ձեր բիզնեսից, որովհետև Ձեր ասելով ստացվում է, որ վնասով եք աշխատում։ «Դե… իհարկե, անհնար ա աշխատելը»,– անվստահ ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Հրապարակ
Հայրենի ԱԺ-ում բավականին հետաքրքիր իրավիճակ է ոչ միայն սենյակների, ավտոմեքենաների բաշխման, «կենսագործման», այլև այդ նույն ավտոմեքենաների կողմից կատարված երթևեկության կանոնների խախտմանն առնչվող տուգանքների առումով։ Ինչպես մնացյալ, այդպես էլ այդ ոլորտում կան հավասարներ ու էլ ավելի հավասարներ։ Ասել է թե՝ «սիրելի կանանց և տղամարդկանց» ավտոմեքենաների տուգանքները մուծում է «անձամբ» ԱԺ– ն, իսկ մյուսներն իրենք են մուծում իրենց տուգանքները։
Ինչո՞ւ եք այդպիսի խտրականություն դրսևորում՝ հարցրինք ԱԺ մեր աղբյուրին։ «Չէ, համարյա չկա նման բան, տուգանքների գումարները մենք մուծում ենք միայն այն ժամանակ, եթե դրսից պատվիրակություններ են գալիս, դե արագ օդանավակայան են գնում, օդանավակայանից են գալիս, պրոտոկոլից ուշանում են։ ԳԱՅ-ի հետ պայմանավորվածություն ունենք, որ չեն տուգանում, նայում են որպես պետական գործ։ Իսկ մնացածները, եթե խախտումներ են թույլ տալիս, իրենք գնում-մուծում են»։ Հովիկ Աբրահամյանն է՞լ է մուծում։ «Չէ, իրեն խախտում չի գալիս»։
Ինչո՞ւ։ «Դե, որպես անվտանգության խորհրդի անդամ, չեն ուղարկում»։ Անվտանգության խորհրդի անդամը վե՞ր է բոլորից։ «Չէ, էդ էլ են նայում որպես պետական գործ»։ ԱԺ մեր մյուս աղբյուրն էլ պնդում է, որ պատգամավորներին ընդհանրապես տուգանքներ չեն գալիս՝ տեսագրությունները «վերծանելիս» որոշակի համարներ հանվում են. պետական և այլ «արտոնյալ» մեքենաների ցանկ կա, որոնք չեն տուգանվում:
Հրապարակ
Օրերս տեղեկություններ տարածվեցին, թե Սևանա լճի ջուրը հնարավոր է վարակված է, քանի որ որոշ հանգստացողների մոտ լողալուց հետո նկատվել էին առողջական խնդիրներ։ ՀՀ Առողջապահության նախարարության համապատասխան մասնագետները ստուգումներ են անցկացրել «Նոստալգիա» լողափի հարևանությամբ՝ «Զմրուխտե լագունա» լողափում, որի հետ կապված էին բողոքները։
«Զմրուխտե լագունա» լողափի լճի ջրերի և ափի հողի մանրէաբանական, սանիտարաքիմիական և մակաբուծաբանական լաբորատոր հետազոտություններում թույլատրելի նորմերից շեղումներ չեն հայտնաբերվել»,-հայտնում են նախարարությունից, նաև հավելում, որ այլ լողափերում անցկացված ուսումնասիրությունների արդյունքում ևս նորմայից շեղումներ չեն հայտնաբերվել:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.