23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Իմ ողջ կյանքի ընթացքում անծանոթ կամ կիսածանոթ մարդիկ ինձ հարցրել են՝ «դու բնիկ որտեղացի՞ ես»։ Ինքնին հարցը այնքան էլ ճիշտ չէ ձևակերպված։ Անձամբ ես ծնվել եմ Երևանում, մեծացել եմ Աջափնյակում։ Իմ «բունը» այստեղ է, հեռավոր երկրներից չեմ եկեք բնակություն հաստատել Հայաստանում։ Պարզ է, որ հարցի տակ այլ բան է հասկացվում՝ ի՞նչ ծագում ունեն իմ նախնիները։ Դարձյալ՝ եթե խոսքն իմ մասին է, ապա իմ նախնիների մի մասը Ղարաբաղից են, բայց, օրինակ, հայրական տատս ծնվել է Աբասթումանում է (Վրաստան՝ Ախալցխայից մոտ 30 կմ հեռավորության վրա), որտեղ նրա ընտանիքը տեղափոխվել էր էրզրումից։ Բայց եթե իմ նախնիները լինեին, ենթադրենք, Այնթափից կամ Նախիջևանից, դա ի՞նչ էր փոխելու այն դեպքում, եթե դարձյալ ծնվելու էի Երևանում, մեծանալու էի Աջափնյակում, հաճախելու էի թիվ 122 դպրոցը և այլն։ Այս կամ այն գավառում պապեր ունենալը ոչ հպարտանալու, ոչ էլ ամոթ զգալու աղբյուր է։
Հայերի համար «բնիկ որտեղացի՞ ես» հարցը զրույց վարելու սկզբնական խթան է, ինչպես, ասենք, անգլիացիների համար եղանակի մասին խոսակցությունները։ Եթե դա պարզ հետաքրքրասիրություն է, ապա՝ ոչինչ, չնայած չեմ կարծում, որ «որտեղացի» լինելը անհատի մասին որևէ հավելյալ տեղեկատվություն է հաղորդում։ Բայց հիմնականում այդ հարցը տրվում է ընդհանրություններ և տարբերություններ գտնելու, հարազատը և օտարը զանազանելու նպատակով։ Եթե զրուցակիցների պապերը նույն գյուղից կամ նույն տարածաշրջանից են եղել, դա նրանց մեջ ստեղծում է ինչ-որ հարազատություն և լայն հնարավորություն տալիս բամբասելու, թե ինչ վատ բարքեր ու բնավորություն ունեն կողքի գյուղի կամ տարածաշրջանի ներկայացուցիչները։ Չնայած ակնհայտ է, որ այս կամ այն գյուղից, տարածաշրջանից կամ գավառից լինելն ամենևին չի պայմանավորում ոչ բնավորության գծերը, ոչ մասնագիտական հակումները, ոչ էլ ինտելեկտի կամ տաղանդի մակարդակը։
Ինձ համար հպարտության աղբյուր է ոչ թե պապերիս ծնված գավառը, այլ այն, որ այս մոլորակի վրա մի քանի միլիոն մարդ խոսում է հայերեն՝ աշխարհի ամենահարուստ լեզվով, կարդում և գրում է հայերեն տառերով՝ աշխարհի ամենագեղեցիկ այբուբենով, որ բոլոր գավառներում եղել են և կան հերոսներ ու տաղանդներ։ Վերջապես այն, որ հայերն իրենց պատմական հայրենիքի չնչին մասում ստեղծել են պետություն, որի քաղաքացին եմ։
Լավ, թե վատ պետություն՝ այլ հարց է:
Առավոտ
Երեկ նամակ ենք ստացել Աշտարակից. «3 ամիս առաջ, երբ նոր էին սկսվել խոսակցությունները գազի թանկացման մասին, Աշտարակում, որտեղ կյանքը 10 տարի կանգնած է, արագ թանկացումներ սկսվեցին։ Տաքսիները վճարը դարձրին 500 դրամ՝ բարձրացնելով 200 դրամով։ Երբ Երևանում սկսեցին խոսել ներքաղաքային տրանսպորտի գնի բարձրացման մասին, երթուղայինների վարձն անմիջապես բարձրացրին 50 դրամով։ Դիմում ենք կառավարությանը՝ մեկ-մեկ էլ ուշադրություն դարձրեք այս մարզկենտրոն ասվածին…:
Հրապարակ
Թերթը նշում է, որ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց 2011թ. հոկտեմբերի 12-21-ը իրականացրած մարդահամարի արդյունքները՝ ըստ առանձին համայնքների։ Ըստ թերթի՝ դրանով հանրությունը այսուհետ ձեռքի տակ ունի ևս մեկ ապացույց, թե որքան էին ուռճացված ընտրացուցակները անցած նախագահական ընտրությունների ժամանակ:
Ուսումնասիրելով փաստաթղթի մի փոքր մասը միայն, հայտնաբերել ենք, որ հատկապես փոքր համայնքներում բնակչության իրական թվերի և մինչ օրս մեզ հրամցված պաշտոնական թվերի միջև սարուձորի տարբերություն կա։ Հայաստանի տասնյակ, կամ միգուցե հարյուրավոր գյուղական համայնքներում առկա բնակչության թիվը որոշ դեպքերում կրկնակի ու եռակի փոքր է տվյալ գյուղերում Սերժ Սարգսյանի «ստացած» քվեից։ Ամենատիպիկ օրինակներից է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղը, որտեղ ըստ ԱՎԾ-ի, առկա է 23 բնակիչ, այս թվի մեջ, ուշադրություն դարձրեք մտնում են նաև 0-18 տարեկան ընտրելու իրավունք չունեցող բնակիչները, սակայն գյուղը ընտրությունների օրն «ունեցել է» 55 ընտրող։ Ըստ ԿԸՀ-ի, այդ 55–ից ընտրություններին մասնակցել էր 52-ը, և բոլորն էլ քվեարկել էին Սերժ Սարգսյանի օգտին։ 278 առկա բնակիչ ունեցող Անտառամուտի 94,9 տոկոսը ընտրացուցակում է։ Որևէ օրինաչափության մեջ չտեղավորվող այսպիսի արդյունքների ես բախվում համեմատելով մարդահամարի և ընտրության պաշտոնական արդյունքների տվյալները։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում։
ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի սուտ պնդումն այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջին անգամ Ղարաբաղ է այցելել 1996 թվականին, միանգամայն տեղավորվում է 98-ին իշխանության կողմից որդեգրված և մինչ օրս իշխանությունների կողմից կիրառվող «հայեցակարգի» մեջ, որի նպատակն է նսեմացնել արցախյան պատերազմում ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի դերը։ Մինչդեռ պետք է լինեն ինչ–որ անձեռնմխելի կետեր, որտեղ չի ներթափանցում ժամանակակից քաղաքական կոնյունկտուրան, ազգային-ազատագրական պայքարի խեղաթյուրումը, այսօրվա պաշտոնական առասպելաբանությունը ուղղակիորեն խփում են ոչ թե «նախորդ իշխանություններին», այլ մեր ժողովրդի ինքնագիտակցությանը։
Առանց առասպելների ապրել, իհարկե, հնարավոր չէ։ Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա ֆանատները նույնպես ունեն իրենց առասպելաբանությունը…
Առասպելներից զերծ չեն նաև մյուս կուսակցությունները։ Օրինակ՝ Դաշնակցությունն ու ԲՀԿ-ն կարծում են, որ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ նախագահ է ընտրվել, և նրա օրոք այնպիսի տնտեսական բարեկեցություն էր, որ մարդիկ ամեն ժամ օրհնում էին իրենց նախագահին և կառավարությանը։ Իսկ ահա Պարույր Հայրիկյանը և նրա համախոհները, Հայրիկյանի բնավորության առանձնահատկություններից ելնելով, առասպելները կառուցում են «Հայրիկյան» երևույթի շուրջ…
Բայց, կրկնում եմ, բոլոր այս առասպելներն ավելի անմեղ են ու անշառ, քան այն հեքիաթները, որոնք 1998-ից հետո եկած իշխանության ներկայացուցիչները հորինում են Արցախի ազատամարտի և դրանում ՀՀ առաջին նախագահի դերի մասին։ Որովհետև այդ՝ «ժամանակակից» առասպելաբանությունը ուղղակիորեն վարկաբեկում է մեր ամենակարևոր նվաճումը և, այդպիսով, ուղղված է մեր ազգային անվտանգության դեմ։
Իսկ ընդհանրապես՝ ոչ միայն քաղաքական գործիչներն ու կուսակցություններն ունեն իրենց առասպելաբանությունը, այլև մենք՝ սովորական մարդիկ, բոլորս անխտիր։ Դրա «հակաթույնը» մեկն է. առանց նախապաշարումներին տեղիք տալու, բաց աչքերով և սրտով ընդունել այն, ինչ հակասում է մեր «անձնական» առասպելաբանությանը։
Խմբագրականն ամբողջությամբ` «Առավոտ»-ի համարում:
Թերթը գրում է, որ Պետեկամուտների կոմիտեն հրաժարվում է գործարարներին տրամադրել ապրանքագրերի բլանկներ: Ըստ գործարարների, նրանք կատարել են համապատասխան վճարումները դրանց համար, բայց չեն կա¬րողանում ստանալ: նրանց ասել են, թե չտրամադրելու ինչ-որ գաղտնի հրաման կա: Գործարարները ստիպված են լինելու առաքումները չփաստաթղթավորել:
Մանրամասները` «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Թերթի խմբագիր Արամ Աբրահամյանը գրում է.
«Տրանսպորտի չկայացած թանկացածը, Եվրոպա–Եվրասիա կեղծ այլընտրանքը և այլ աշխարհացունց իրադարձությունները ստվերեցին Հայաստանի գրողների միության 16-րդ արտահերթ համագումարը։ Առաջ այդ միջոցառման մեջ էլ ինչ-որ խարդավանք կար. գալիս էր Աբգար Ափինյանը «իր բրիգադով», գրողների մեջ լեզվակռիվ էր սկսվում, անվայել խոսքեր, մի քիչ էլ հրմշտոց, մի խոսքով՝ լրագրական հետաքրքիր նյութ։ Բայց Աբգարը չեկավ, և ամեն ինչ անցավ այնպես, ինչպես որ կանցներ, ասենք՝ 40 տարի առաջ՝ միաձայն, բաց քվեարկությամբ չորրորդ անգամ վերընտրվեց Լևոն Անանյանը, որը, հավանաբար, ղեկավար պաշտոնում իր երկարակեցությամբ ցանկանում է գերազանցել Նազարբաևին կամ Քարիմովին։
Խնդիրը, սակայն, անձերի մեջ չէ։ Եթե Աբգարը գար և սկանդալ սարքեր, դրանից հայ գրականությունը հաստատ չէր շահի։ Պարզ է, որ այդ միությունը մեռած, բրեժնևյան կառույց է՝ Ֆորմալ միջոցառումներով և հաշվետվություններով, որը ղեկավարում է սովորական ակնարկագիրը։ Բայց երբ այն ղեկավարում էր նշանավոր գրողը՝ 20-րդ դարի դասականը, դա նույն կառույցը չէ՞ր։ Իսկ այն, որ կոմպոզիտորների միության ղեկին է տաղանդավոր երգահան, դա փոխո՞ւմ է այս կազմակերպության բնույթը։
Պարզապես պետք է հասկանալ, որ ստեղծագործական միությունները այն տեսքով, որով դրանք գոյություն ունեն, ստեղծվել են բոլորովին այլ երկրում և այլ նպատակներով և բարեփոխման ենթակա չեն։ Մերկապարանոց չլինելու համար մեջբերեմ հատվածներ ԽՍՀՄ գրողների միության կանոնագրերից. «Խորհրդային գրողների միությունը իր գլխավոր նպատակն է հռչակում ստեղծել բարձր գեղարվեստական նշանակություն ունեցող գործեր, որոնք… հագեցված կլինեն միջազգային պրոլետարիատի պայքարով, սոցիալիզմի հաղթանակի պաթոսով, արտացոլում են կոմունիստական կուսակցության իմաստուն և հերոսական բնույթը»։
Շարունակությունը՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Թերթը գրում է, որ օգոստոսի 1-ից Դիլիջանի ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի գինը կբարձրանա շուրջ հիսուն տոկոսով: 70-ի փոխարեն քաղաքացիները կվճարեն 100 դրամ: Լուրը բնակիչներն ընդունել են դժգոհությամբ: Ավտոբուսները գտնվում են անմխիթար վիճակում:
Մանրամասները` «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Եթե Հռոմի պապը միասեռականների մասին ասում է՝ «ո՞վ եմ ես, որ նրանց դատեմ», ապա դա բացարձակապես չի նշանակում, որ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կողմ է կամ խրախուսում է այդ ախտը։ Ոչ մի քրիստոնյա հոգևորական և առհասարակ՝ ոչ մի քրիստոնյա չի կարող դրական վերաբերմունք ունենալ սոդոմական մեղքի նկատմամբ։ Խոսքը բոլորովին այլ քանի մասին է. մենք՝ մահկանացուներս, չենք կարող ինքներս մեզ որևէ մեկի գլխին բարոյական դատավոր կարգել, որովհետև ոչ մեկս կատարելության մարմնավորում չենք։
Ունեցիր քո կյանքը, քո համոզմունքները, քո տեսակետները, բայց երբեք դրանք ուրիշների համար էտալոն մի համարիր։ Ի՞նչ վատ բան կա դրանում։ Եվ խոսքն այստեղ ոչ միայն և ոչ այնքան սեռական կյանքի մասին է, որքան այն սկզբունքների, որոնց միջոցով կազմակերպվում են քաղաքական, հասարակական կյանքը, բիզնեսը, մշակույթը:
Շարունակությունը ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Վահե Հակոբյանի՝ Սյունիքի մարզպետ նշանակվելուց հետո թիվ 38 ընտրատարածքում թափուր մնացած տեղի համար ընտրությունները կկայանան սեպտեմբերի 29-ին, սակայն թեկնածուների հարցում դեռ անորոշություն է։ Համենայնդեպս, ՀՀԿ-ում սպասում են, որ Սերժ Սարգսյանը վերադառնա արձակուրդից ու որոշում կայացնի։ Այս պահին տալիս են միայն նորաթուխ մարզպետի հորեղբորորդու՝ Առնոլդ Հակոբյանի անունը։ Ասում են, որ Վահեն և նրա հայրը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր Մաքսիմ Հակոբյանը, այդպես են ցանկանում։ «Սուտ-սուտ բաների մասին ինձ մի հարցրեք»,– երեկ մեր լրագրողի հարցին ի պատասխան՝ հայտարարել է քաղաքական թեմաներից խոսել հրաժարվող Մաքսիմ Հակոբյանը:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Ցոլակ Թանգամյանի պատմությանը «Հրապարակն» անդրադարձել է 2012-ին, մի քանի անգամ: Տպագրել ենք նրա նամակները՝ ուղղված իրավապահներին, երկրի նախագահին: Տարիներ շարունակ իրավական թակարդում հայտնված մարդը բողոքում էր իր նկատմամբ կատարվող անարդարություններից, որոնք քաղաքացիականից աստիճանաբար տեղափոխվել էին քրեական հարթություն, և նա հայտնվել էր քննչական մարմինների տեսադաշտում: Հերթական նամակը մենք ստացել ենք 2 օր առաջ և ժամանակ չէինք գտել դրան անդրադառնալու: Եվ հանկարծ տեղեկանում ենք, որ Թանգամյանն ինքնասպանության փորձ է կատարել սեփական բնակարանում, տեղափոխվել հիվանդանոց և այնտեղ մահացել:
Ստորև տպագրվող նամակը, փաստորեն, նրա հրաժեշտի խոսքն է հանրությանը, որտեղ նա զգուշացրել է այդ մասին:
ՀՀ նախագահ պարոն Ս. Սարգսյանին
ՀՀ գլխավոր դատախազ պարոն Ա. Հովսեփյանին
ՀՀ ԱԱԾ պետ պարոն Գ. Հակոբյանին
ՀՀ ոստիկանապետ պարոն Վ. Գասպարյանին
«Հրապարակ» օրաթերթի խմբագիր Ա. Օհանյանին
Հարգելի պարոններ, ձեզ հայտնում եմ առ այն մասին, որ ինձ` Ցոլակ Երջանիկի Թանգամյանիս, հետապնդում են 1994-ից մինչ այսօր Սամվել Հրաչիկի Հունանյանը և Արթուր Վիրաբյանը` խլելով ինձանից Կիևյան 2ա-ի 176 քմ տարածքը և նույն ձևով խլում են Կիևյան 2ա-ի 124 քմ իմ տարածքը և հիմա էլ քրեական հետապնդում են իրականացնում` իրենց բարձրաստիճան մտերիմների հետ:
Սամվել Հունանյանը եղել է ոստիկանության նախկին բարձրաստիճան աշխատող, որը հեռացվել և չինազրկվել է հրաման չկատարելու համար 2008 թ.-ին: Իսկ ինչ վերաբերում է Քաջազնունու փողոցի 4շ. 13բ., 6-րդ տարին է` չեմ կարող լինել իմ բնակարանի կամ գումարի տերը, որում անմիջական դեր են խաղացել Երևան քաղաքի ոստիկանության քննիչ Աշոտ Կոստանյանի և Երևան քաղաքի դատախազի տեղակալ Սասուն Խաչատրյանի անմիջապես մասնակցությամբ:
Այս բոլոր նյութերը կան Կենտրոն և Արաբկիր դատարաններում, ինչպես նաև Կենտրոն ոստիկանության քննչական բաժնում՝ քննիչ Լևոն Թաթյանի մոտ, որոնք լրիվ անարդարության և շարունակական հետապնդումների արդյունք են։ Խնդրում եմ մանրակրկիտ ուսումնասիրել և համապատասխան պատիժներ տալ նման անարժան բարձրաստիճան աշխատակիցներին։
Ես բազմիցս բացականչել և տեղյակ եմ պահել ձեզ բոլորիդ։ Այսքան անարդարություններից հետո ես չեմ կարող ապրել, որ տարիներ շարունակ ձգձգվում են ու շարունակվում են հետապնդումները։
Ց. ԹԱՆԳԱՄՅԱՆ 23.07.2013թ.
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.