23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ադրբեջանում գերության մեջ հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարազատներն ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ չեն ճանաչել իրենց Հակոբին։
«Ինքը շատ վախեցած, ընկճված էր, վատ էր, անճանաչելի։ Ոնց որ ուզում էր թաքցնել վախը, բայց չէր կարողանում»,– երեկ «Առավոտ»–ին պատմեց Հակոբի հորեղբոր տղան՝ Արման Ինջիղուլյանը։ Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իրենց տպավորությամբ եղբոր նկատմամբ այնտեղ բռնություններ են կիրառվել. «Համազգեստի թևերը պետք է ծալված լինեին, բայց հարցազրույցի ժամանակ թևերը ծալված չէին, ամբողջությամբ փակ էին, կարճաթևով չէր։ Հենց դա էլ կասկած է հարուցել, որ, ամենայն հավանականությամբ, ամբողջ մարմնին կապտուկներ կան։ Աչքի տակի կապտուկն էլ է, կարծում եմ, այնտեղ արվել, տեսանյութում երևում էր, բայց ակնհայտ էր նաև, որ լավ գրիմ էին արել։
Ու բացի դա, այդ ամենը շոու էր, ու երեխեն ստիպված խոսում էր»։ Հակոբ Ինջիղուլյանը մեկ տարի 2 ամսվա զինծառայող է, ու Արման Ինջիղուլյանի խոսքերով՝ «Եթե խնդիր ունենար, ոչ թե կգնար Ադրբեջան, այլ կգար Երևան»։ Նա՝ հաշվի առնելով նախորդ դեպքը, երբ Ադրբեջանում գերեվարված հովիվը հարցազրույցից հետո ինքնասպան եղավ, մտավախություն ունի, որ նույն սցենարը կրկնվի. «Վախ է ներշնչում։ Մարդիկ են եղել, որ գերի ընկնելուց հետո հետ են եկել ու 15 օր հետո ինքնասպան են եղել»։ Նա նաև դժգոհեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքից. «Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է, բայց Կարմիր խաչը դեռ սպասում է, բայց կարծում եմ՝ կարող էր ստիպել, որ գործընթացն արագացված կարգով լիներ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Վերջերս մայրաքաղաքի մանր ու խոշոր խանութներում հացի գնի բարձրացում է նկատվում։ Վաճառողները հիմնականում մեղքը բարդում էին արտադրողների վրա։ Մինչդեռ, ինչպես մեզ հետ զրույցում հավաստեցին ալյուր ներկրողներն ու հացամթերքի որոշ արտադրողներ, ոչ մի թանկացում էլ չեն արել։ Ալյուր ներկրող խոշոր ընկերության՝ «Մանչո գրուպի» սեփականատեր Իվան Մոսոյանը «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց, որ ալյուրի գինը դեռ մի բան էլ նվազեցրել են, որպեսզի հացի գինը չբարձրանա։ Ըստ պարոն Մոսոյանի, «Մանչո գրուպը» 50 կիլոգրամանոց 1 պարկ ալյուրի գինը 4 դոլարով իջեցրել է։ Մեր հարցին, թե արդյոք միջազգային շուկայում է՞լ է ցորենի գինը նվազել, պարոն Մոսոյանն պատասխանեց. «Միջազգային շուկայում չի էժանացել, ցորենի գինը որոշ սանդղակներով իջավ, կանգնեց, հետո սկսեց նորից բարձրանալ։ Մենք այդ ընթսսցբում տատանումներ չենք տվել, հետո կամաց-կամաց իջեցրինք, ռեալ գնից էլ իջեցրինք մենակ նրա համար, որ պատճառ չբռնեն՝ հոսանք, գազ, ու հացի գինը չթանկացնեն։ Հացի գնի թանկացման պատճառ հիմա չկա, իրենք էլ կարող էին իջեցնել»։
«Առավոտի» այն հարցին էլ, թե ինչո՞ւ եք ալյուրի գինն իրականից նվազեցրել, վնասո՞վ եք աշխատում, պարոն Մոսոյանն ասաց. «Շահույթ չենք ստանում առայժմ, եկեք վնասների մասին չխոսենք։ Մենք սպասում ենք շուկայում գները կայունանան, որովհետև դրսում տատանվում է։ Որպեսզի ցնցումներ չլինեն գների մեջ, իջեցրել ենք։ Հիմնականում կախված է Ռուսաստանում ցորենի գներից։ Այս շաբաթ նորից ցորեն եմ ներկրելու, երբ այնտեղ կայունանա գինը, մենք այստեղ կկարգավորենք»։ Ցորենի նոր խմբաքանակն արդյոք ավելի թանկ գներո՞վ է ներկրելու ընկերությունը։ Մեր այս հարցին էլ պարոն Մոսոյանը պատասխանեց, որ տարբեր շրջաններում ցորենի գները տարբեր են, և 1 տոննան արդեն 30-40 դոլարով թանկացել է։ Այսինքն՝ հնարավոր է՝ առաջիկայում հացի գինն ավելի բարձրանա։
«Սևան» հացի գործարանը, որն իր արտադրանքն իրացնում է բազմաթիվ խանութներում ու սուպերմարկետներում, ևս հացամթերքի ոչ մի արտադրանք չի թանկացրել։ Այս մասին «Առավոտի» հետ զրույցում վստահեցրեց գործարանի փոխտնօրեն Գոքոր Սահրադյանը, որը նաև ավելացրեց, որ առայժմ մտադիր չեն գների փոփոխություն կատարել։ Հացի արտադրությամբ զբաղվող «Մուսալեռ» ընկերության ղեկավար Վահան Շառոյանն էլ հավաստիացրեց, որ հենց իրենց խանութներում և այն խանութներում, որոնց տրամադրում են իրենց արտադրանքը, գները չեն բարձրացրել. «Մենք չենք թանկացրել, բայց պատրաստվում ենք։ Բա որ հոսանքը, գազը թանկացել են, բնականաբար, այս ապրանքն էլ է թանկանալու։ Ես չեմ թանկացրել, ասեմ դրա գաղտնիքը. ալյուրի գինը 3 դոլար իջել է, դրա հաշվին պահում ենք, դա երկար չի տևի։ Սեպտեմբերին ալյուրը կթանկանա, հացն էլ կթանկանա, ուղղակի իմ խղճի տեսանկյունից հարմար չի ես էլ ժողովրդի կաշին քերթեմ, կաշի էլ չի մնացել:
Շարունակությունը՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում։
Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրը երկար ժամանակ է արդեն, ինչ դարձել է վտանգավոր այդ ճանապարհով երթևեկող ավտոմեքենաների համար։ Պատճառն այն է, որ ճանապարհի մի կողմում ասֆալտի քանդվելու հետևանքով փոս է առաջացել, իսկ մյուս մասում հսկա ձոր է։ Ձորի կողմում չկան նաև երկաթբետոնե արգելապատնեշներ, որոնք քիչ թե շատ անվտանգ կարող էին դարձնել հիշյալ ճանապարհը։ Այս պարագայում, երթևեկող վարորդները, խնայելով մեքենաները, փորձում են «փախցնել» դրանք մեծ փոսից ու դուրս են գալիս ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, որտեղ արդեն, կորցնելով կառավարումը, բախվում են դիմացից եկող մեքենաներին։
Միայն վերջին 20 օրում մի քանի դեպք եղավ Վանաձոր-Ալավերդի ճանապարհի այդ հատվածում՝ հենց այդ փոսի պատճառով։ Դեպքերից մեկն ավարտվել էր մեքենայի ամենաերիտասարդ ուղևորուհու մահով, կային նաև վիրավորներ։ Առաջին դեպքը կարճ ժամանակ առաջ էր՝ հուլիսի 20-ին, երբ Փամբակ գյուղի մոտ, հենց նշված ճանապարհահատվածին «Վազ 2101» մակնիշի ավտոմեքենայի լոռեցի վարորդը, փորձելով խուսափել մեքենան վնասելուց, դուրս էր եկել հանդիպակաց գոտի ու բախվել Երևանի բնակչի վարած «ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային, այնուհետ, ձորն ընկնելուց խուսափելու համար, բախվել էր էլեկտրասյանը։ Իսկ հենց երեկ, նույն այդ վայրում, նույն պատճառներից ելնելով, գրանցվեց ևս մեկ դեպք, որը, ի տարբերություն առաջինի, ավարտվեց մահով։
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Թերթի փոխանցմամբ, Ամերիկյան գործարար, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ «Արցախ» բանկի 40 տոկոսի բաժնետեր, շվեյցարական «Ֆրանկ Մյուլլեր» և AWI ժամացույցների ընկերությունների ներկայացուցիչ Հրաչ Կապրիելյանը ժամանակ առաջ դատի է տվել ՀՀ ՊԵԿ-ին և շահել դատը, սակայն, նրա խոսքով, դատարանի որոշումը ՊԵԿ-ում ի կատար է ածվել միայն այն բանից հետո, երբ ինքը նամակով դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին:
Ամերիկահայ գործարարն ասում է, որ Հայաստանում կարելի է հաջողություն ունենալ առանց հայաստանցի գործընկերոջ՝ «օրթախի»:
Պարոն Կապրիելյան, Հայաստանի գործարար միջավայրն ինչպե՞ս եք գնահատում, ճի՞շտ է, որ խնդիրներ եք ունեցել:
Ես այստեղ ժամագործություն եմ անում, երբ ապրանքներս եկան, մաքսայինը երեք տարի պահեց ապրանքներս և էնտեղ Գևորգ Ներսիսյան կար (ՊԵԿ հետաքննության վարչության պետ) ինց ասաց՝ Money laundering ես անում (փողերի լվացում): Ես երկու մլն դոլար եմ դրել ժամագործության մեջ, փող եմ կորցրել, ինձ ասում է փողերի լվացում ես անում: Ուրիշը լիներ փախել էր Հայաստանից: Դատի տվեցի, երեք ատյանում դատն էլ շահեցի: Չէր ստորագրում ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը: Վարչապետին նամակ գրեցի, մեկ օրվա մեջ ստորագրեց: Եթե վարչապետը չլիներ, մեծ պրոբլեմ էի ունենալու, վարչապետը ստորագրել տվեց:
Ժամանակ
«Ինդոնեզիայում դեսպանատան գոյությունը դժվար է հայ-ինդոնեզական գործուն կապերով և փոխադարձ հետաքրքրություններով բացատրել։ Դիվանագիտական աշխատանքի նրբություններին տեղյակ անձինք այդ մարմաջը բացատրում են այս կամ այն մեծահարուստի դեսպան նշանակվելու կամ իշխանության կողմից որևէ քաղաքական դեմքի դեսպանի պաշտոն նվիրաբերելու անզուսպ ցանկությամբ։ Երեկ ԱԳՆ-ի ներսից նոր տեղեկություններ ստացանք։ Պարզվում է՝ մոտ ժամանակներում ՀՀ դիվանագիտական կորպուսում մեծ փոփոխություններ են սպասվում։ Փոփոխություններ չեն լինի միայն ԱՊՀ երկրների դիպկորպուսներում, մինչդեռ եվրոպական երկրներում մեծ փոփոխություններ են սպասվում՝ հիմնականում ռակիրովկաներ։
Եվ փոխվելու է ԱՄՆ-ում 2005 թվից ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ով էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հարազատ եղբայրն է։ «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքը թույլ չի տալիս անվերջ դեսպան աշխատել, դեսպաններին, որպես կանոն, ռոտացիայի են ենթարկում՝ վերադարձնում հայրենիք։ Այլ բան է, որ այս կանոնը ոչ միշտ են կիրառում և ոչ բոլորի հանդեպ։ Մարգարյանն ըստ էության գերազանցել է բոլոր լիմիտները և պետք է վերադառնա։ Հիշեցնենք, որ մինչ դեսպան նշանակվելը նա 2000 թվից ՀՀ արտգործնախարարի տեղակալն էր»,–գրում է «Հրապարակ»-ը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հայաստանում ոչ մի աղանդավոր չի ընդունում, որ ինքը աղանդավոր է՝ պնդում է, որ միայն ինքն ու իր խումբն են գտել դեպի Աստված միակ ճիշտ ճանապարհը։ Ոչ մի կոռումպացված պաշտոնյա կամ պատգամավոր չի ասում, որ ինքը գողանում է՝ լավագույն դեպքում կընդունի, որ իր զոքանչի հորեղբոր որդին «բիզնեսներ ունի»։ Մեկն էլ առավել օրիգինալ է գտնվել՝ ասելով, որ իր հարստությունը կուտակել է այն ժամանսսկ, երբ պրոֆեսիոնալ մարզիկ էր. երևի Մայքլ Թայսոնն է եղել կամ Մարիա Շարապովան՝ մենք էլ չենք նկատել։ Ոչ մի կուսակցական քարոզիչ չի խոստովանի, որ զբաղված է քարոզչությամբ՝ նա իրեն, բնականաբար, արդարության մարտիկ է համարում։
Ճիշտ նույն ձևով ոչ միայն Հայաստանում, այլև որևէ այլ երկրում ոչ մի իշխանություն չի ընդունում, որ իր երկրում քաղբանտարկյալ կա։ Ավելին ասեք՝ այսօր կոմունիստ վետերաններ կան, որոնք վստահ են, որ Ստալինի ժամանակ միլիոնավոր մարդիկ գնդակահարվել և տարվել են «Գուլագ» այն պատճառով, որ զբաղված էին հակապետական գործունեությամբ և լրտեսությամբ։
Այդ ժամանակները, բարեբախտաբար, անցել են։ Հուսով եմ՝ այն, ինչ տեղի ունեցավ 2008-ին և դրանից հետո, նույնպես այլևս չի կրկնվի։ Բայց «ռեցիդիվները» շարունակվում են, և Տիգրան Առաքելյանի ու նրա ընկերների գործը հենց այդպիսի «ռեցիդիվ» է։ Տղաները «աքլորացել» էին ոստիկանների հետ շփումներում։ Այլ պարագայում նրանց կտանեին քաղմաս, արձանագրություն կկազմեին և ազատ կարձակեին՝ 50.000 դրամով տուգանելով։ Բայց հարուցվեց քրեական գործ, իսկ «անկախ» դատարանը սարսափելի պատիժներ է նշանակել։ Պատճառն այն է, որ այդ տղաներն ընդդիմադիր կուսակցության ակտիվիստներ են։ Խոսքը, հետևաբսսր, քաղաքական գործի մասին է, այսինքն՝ իշխանությունները, այդ երեխաներին ոչ համաչափ ձևով հետապնդելով, ցանկանում են ինչ-որ բան հասկացնել տվյալ կուսակցությանը, ընդդիմությանը՝ ընդհանրապես, և ինչու չէ՝ նաև բոլոր քաղաքացիներին։
Որևէ հարցով բողոքող քաղաքացիների և ոստիկանության բախումներն անխուսափելի են և հետագայում էլ, ցավոք, անպայման կլինեն։ Պարզապես քաղաքակիրթ երկրներում ոստիկանները գործում են պրոֆեսիոնալ (մասնավորապես, իրենց հերթին չեն աքլորսսնում՝ քաղաքացիների հետ շփվելիս), բայց ամենակարևորը՝ հնարավոր բախումից հետո նախաքննության մարմինը, իսկ այնուհետև դատարանը ոստիկանների ցուցմունքները հալած յուղի տեղ չի ընդունում, իսկ մյուս կողմինը՝ չի արհամարհում։ Հայաստանում առայժմ մենք հակառակի ականատեսն ենք:
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը փորձում է ԱԺՄ կուսակցությունը վերակենդանացնել, կուսակցությունը «ռեստարտ» կարվի հատկապես երիտասարդների ներգրավմամբ։ Խոսակցություններ կան, որ ԱԺՄ-ն վերակենդանացնելու գործընթացը տեղի է ունենում մեկ այլ նախկին ԱԺՄ-ականի՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «բարձր հովանու ներքո»։
Ըստ որոշ աղբյուրների, Տիգրան Սարգսյանը ցանկանում է ստեղծել սեփական քաղաքական հենարան և նոր միավորով մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։ «Տիգրան Սարգսյանն ԱԺՄ հիմնադիրներից է, Տիգրան Սարգսյանի հետ մենք մոտիկ ընկերներ ենք, բայց Տիգրան Սարգսյանը ՀՀԿ կուսակցության անդամ է վաղուց ի վեր, ինքն ապրում է ՀՀԿ կուսակցության միջավայրում և առաջնորդվում է ՀՀԿ-ով, ի՞նչ կապ ունի ինքն ԱԺՄ-ի հետ հիմա, ի՞նչ կապ ունի, պետք է ՀՀԿ-ից դուրս գա, մտնի ԱԺՄ կուսակցությո՞ւն»,– երեկ մեր լրագրողի հարցին ի պատասխան վրդովված ասել է Վազգեն Մանուկյանը, քաղաքական հենարանի մասով դիտարկմանն էլ արձագանքել. «Եթե դուք ամբողջ շարժումը, պատմությունն իմանայիք, ձեր մտքով ո՞նց կանցներ, որ Վազգեն Մանուկյանն ինչ-որ ուրիշների համար ինչ-որ մի հատ բան աներ, պետության համար՝ այո, ժողովրդի համար՝ այո…»:
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Գրեթե բոլոր, հատկապես «պիկ» ժամերին ավտոմեքենաները Կոմիտաս փողոցի երրորդ շարքում հերթ են կանգնում՝ դեպի ձախ՝ Վաղարշյան փողոց և Դավիթաշենի կամուրջ շրջվելու համար։ Մեծ մասը խելոք հերթ են կանգնում, բայց անպայման գտնվում են «աչքաբաց ճարպիկներ», որոնք քշում են երկրորդ՝ ազատ շարքով, իսկ հետո ինչ–որ մի պահի փորձում են հերթից դուրս լկտիաբար խցկվել ձախ՝ անհրաժեշտ շարքի մեջ։ Իրենց՝ երկրորդ շարքից նրանք չեն կարող միանգամից ձախ մտնել՝ այդ կոպիտ խախտումը կարձանագրի «Շիրվանզադեի խաչմերուկում» տեղադրված տեսախցիկը։ Բայց դրանից առաջ՝ 100-200 մետր տարածքում են իրենց «շուստրիությունը» ցուցաբերում զոռբաները՝ որքան մեծ է մեքենան, այնքան նրանք իրենց ավելի շատ են խցկվելու իրավունք վերապահում։ Լուծումը մեկն է՝ ճանապարհ չտալ, չզիջել «աչքաբաց» տղերքին և աղջիկներին։
Օրինական և արդյունավետ պայքարի մի ձև է։ Չզիջելով՝ ես օրենք չեմ խախտում և, մյուս կողմից, հասկացնում եմ «ճարպիկներին», որ իրենց ճարպկությունը չի անցնի՝ թող բոլորի նման հերթ կանգնեն։ Կարելի է, իհարկե, պառկել «Շիրվանզադեի խաչմերուկում» և վանկարկել, որ բոլորը նորմալ քշեն, կամ վրան խփել «Փոսի գաի»–ի մոտ և պահանջել որևէ ճանապարհային ոստիկանի հրաժարականը։ Բայց դա արդյունքի չի բերի, եթե, իհարկե, «արդյունքը» քաղմասում հայտնվելը չէ։
Քաղաքապետարանի «շուստրիները», որոնք նաև գծատերեր են, որոշել են հավելյալ եկամուտներ ստանալ և ուղեվարձը դարձնել 150 դրամ։ Ես չեմ վճարում այս գումարը և դրանով օրենք չեմ խախտում։ ճիշտն ասած, կարծում եմ, որ կարող եմ 100 էլ չվճարել, որովհետև չկա որևէ փաստաթուղթ (ասենք՝ ՀԴՄ կտրոն), որը կհաստատի, որ ես այս ծառայությունը գնել եմ 100, 50 կամ գոնե 1 դրամով։ Հերիք չի՝ աշխատում են ամբողջությամբ «սև» դաշտում, դեռ մի բան էլ ուզում են հարստանալ։ Նույնքան էֆեկտիվ միջոց է հասարակական տրանսպորտ չնստելը և մասնավոր մեքենաներով ուղևորներին տեղափոխելը՝ այդպիսով զրկելով ագահ պաշտոնյաներին (գծատերերին) եկամուտներից։ Դարձյալ իմ իրավունքն է՝ օգտվել կամ չօգտվել տվյալ փոխադրամիջոցից։
Պայքարը (ոչ միայն տվյալ ոլորտում), ինձ թվում է, պետք է շարունակվի հենց այդ ուղղությամբ։ Ինչպե՞ս՝ երիտասարդների երևակայությունը, իհարկե, շատ ավելի հարուստ է, քան իմը։ Սրա–նրա հրաժարականը պահանջելը, հանրահավաքները, վանկարկումները, հավանաբար, պայքարի փոքր-ինչ հնացած, արխայիկ ձևեր են։ Ավելի ճիշտ, դրանք կարող են լինել օժանդակ մի միջոց՝ հիմնական ակցիաների համար, որոնք խփում են ուղիղ նշանակետին։
Ի դեպ, հիմա քաղաքապետարանը փող աշխատելու մի նոր՝ հեշտ ձև է մտածել, կենտրոնում գրեթե ամեն տեղ կարմիր գծեր է գծել՝ հայտարարելով, թե դրանք վճարովի կայանատեղի են։ Կարգելի պաշտոնյաներ, կայանատեղին՝ parking-ը, ծառայություն է։ Ինչի՞ համար պետք է մենք վճարենք՝ կարմիր ներկի՞։ Այդ դեպքում ձեր ծախսերը չեն համապատասխանում մեր վճարումներին։ Հուսով եմ՝ երիտասարդ ակտիվիստները այդ հարցի վրա էլ ուշադրություն կդարձնեն:
Առավոտ
«Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ, սենատոր Ֆիլիպ Կատցենբախը հայ և ադրբեջանցի խորհրդարանականներին հրավիրում է հանդիպել և երկխոսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ։ Այդ նպատակով Կատցենբախը հրավեր է ուղարկել «Հայաստան–Ֆրանսիա» բարեկամության խմբի ղեկավար Արա Բաբլոյանին և «Ադրբեջան-Ֆրանսիա» խմբի նախագահ Մեհրիբան Ալիևային։ Նամակում ասվում է. «Նոյեմբերի 29-ին հայ խորհրդարանականների Ֆրանսիա այցի շրջանակներում ես կցանկանայի Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ կլոր սեղան կազմակերպել։ Այդ հանդիպմանը ես նույնպես կցանկանայի հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահին»:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» օրաթերթում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Արագած Ախոյանի որդու վրա ավազակային հարձակում գործած անձինք, ամենայն հավանականությամբ, հայտնաբերվել են, պարզապես սպասում են նախաքննությունն ավարտվի, նոր հրապարակեն կատարողների տվյալները։ Այս փաստը հաստատեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ավազակային հարձակում էր եղել Աժ պատգամավոր Արագած Ախոյանի որդու՝ 19-ամյա Հայկ Ախոյանի վրա, որին դիմակավորված անձինք մի քանի անգամ էլեկտրահարել էին և հափշտակել բջջային հեռախոսն ու տան բանալիները։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 175-րդ հոդվածի հատկանիշներով (ավազակություն):
Մանրամասները՝ «Հրապարակ»-իայսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.