23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ամիսներ առաջ Հայ Ազգային Կոնգրեսից դուրս եկած և ՀԱԿ-ի հետ գաղափարական տարաձայնությունների մասին հայտարարած Սասուն Միքայելյանը, ով բարձր հեղինակություն ունի կռված տղաների շրջանում, ասել էր, որ անպայման նոր քաղաքական ուժ կձևավորի, և ընդդիմադիր դաշտը պարապ չի մնա։
Թե դա ինչ ուժ է և երբ է ձևավորվելու, Միքայելյանը հորդորել էր սպասել «երբ կլինի՝ կիմանաք» ձևակերպումով։ Օրերս «Հրապարակը» տեղեկացել է, որ ուժի ձևավորման ուղղությամբ քայլեր են արվում, և Սասուն Միքայելյանն ակտիվ դերակատարում է ունենալու դրանում։ Ըստ ամենայնի, նույն թիմում կլինեն (գուցե անգամ այդ ուժը կղեկավարի) Նիկոլ Փաշինյանը և ՀԱԿ-ից անջատված որոշ գործիչներ:
Հրապարակ
Թերթի տեղեկություններով՝ բավականին լարված հարաբերություններ են ձևավորվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի միջև. խոսակցություններ կան, որ պատճառը այս երկու հոգևոր անձանց ազդեցությունների ոլորտն է։
Այս պարագայում խոսքը ոչ թե բիզնես հետաքրքրությունների մասով ազդեցության ոլորտների մասին է, այլ մասնավորապես՝ կադրային քաղաքականության։ Կճոյանին սկսել է նյարդայնացնել այն հանգամանքը, որ կաթողիկոսը միջամտում է իր կադրային քաղաքականությանը, ուստի վերջինս սկսել է կաթողիկոսի դեմ ինչ-ինչ գործընթացներ հրահրել։ Ասում են նաև, որ կաթողիկոսն էլ անհանգստացած է, որովհետև մտածում է, որ տեղն եկած տեղը Կճոյանին կարող է սատարել Հանրապետական կուսակցությունը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Օրաթերթի խմբագրություն են զանգահարել «Կոշ» քրեակատարողական հիմնարկից և ասել են, որ օրենքն իրենց ՔԿՀ-ի տարածքում չի գործում: 13 տարի ազատազրկման վայրում անցկացրած դատապարտյալ Մանուկ Պողոսյանը, ով կալանավորվել է 2003 թ., պետք է արդեն ազատ արձակված լիներ, քանի որ լիովին կրել է պատիժը, և նրա վրա տարածվում է նախնական կալանքի 1 օրն օրուկես հաշվելու կարգը:
Ժամանակին՝ մի կարճ շրջան, այսպիսի օրենք ընդունվեց, որը հետագայում վերացվեց, սակայն այդ շրջանում հանցանք կատարած բոլոր անձանց վրա պետք է տարածվի, քանի որ պատիժը խստացնող օրենքները հետադարձ ուժ չունեն: Ժամանակին Մ. Պողոսյանին անգամ ծանուցել են, որ իր կալանքի մեկ օրը հաշվվելու է օրուկես՝ այդ կարգի տակ ստորագրել են տվել: Հիմա ՔԿՀ ադմինիստրացիան հրաժարվում է կիրառել այդ կարգը, հրաժարվում է կիրառել նաև Մալաթիա-Սեբաստիա համայնքների դատարանը, ում դիմել է դատապարտյալը: Մարդուն, փաստորեն, ապօրինաբար պահում են անազատության մեջ, ինչը քրեորեն պատժելի արարք է: Եվ Մանուկ Պողոսյանը երեկ, ի նշան բողոքի, հացադուլ է սկսել: Նրան տեղափոխել են պատժախուց:
Հրապարակ
Հայաստանի 13 հասարակական կազմակերպություններ, կոչ են արել ամբողջությամբ հրապարակել Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ կաթողիկոսին։ Հ/կ-ները մտահոգված են նամակի հանրայնացմամբ և կարծում են, որ դա թուլացնում է Հայ առաքելական եկեղեցու հիմքերը։
Aravot.am–ը «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ Ստեփան Դանիելյանից խնդրի առնչությամբ մեկնաբանություն է խնդրել, արդյոք աղմկահարույց նամակը խոսում է այն մասին, որ եկեղեցու ներսում առողջացման պրոցես է գնում։
«Իմ կարծիքով՝ եկեղեցում ձևավորվել է մի քանի կլան, և ըստ էության՝ երկու հիմնական կլան, որոնց միջև էլ պայքար է ընթանում, սակայն այդ պայքարն, ըստ իս, չունի որոշակի գաղափարական, աստվածաբանական կամ դավանաբանական հիմք, այդ պայքարի մեջ չկան գաղափարներ, որոնք տանում են ռեֆորմի, ինձ թվում է՝ սա ուղղակի ներկլանային պայքար է, ոչ ավելին։ Որովհետև երկու կողմերում էլ կան և՛ ազնիվ հոգևորականներ, և՛ շատ կասկածելի վարքով մարդիկ։ Տվյալ պարագայում, պայքարը գնում է անձերի միջև և ոչ թե որևէ գաղափարի կամ բարեփոխումների շուրջ, այդ առումով ես այդ ամենի մեջ որևէ առողջացման միտում չեմ տեսնում, սակայն այն, ինչ հիմա կատարվում է եկեղեցում, արդեն պետք է հրապարակային բնույթ ստանա, և մարդիկ, և հասարակությունը փորձեն այդ հրապարակային քննարկումների միջոցով ստանալ դիսկուրս»,–ասել է Դանիելյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանի մահից հետո այստեղ նոր ընտրություններ կանցկացվեն: Նախկին քաղաքապետ Հակոբ Թովմասյանը չի բացառում իր թեկնածության առաջադրումը:
«Դեռևս հստակ չէ, ոչ կարող եմ ասել, թե կառաջադրվեմ, ոչ չեմ առաջադրվի»,- երեկ թերթի լրագրողին հայտնել է նա:
Պարբերականը հիշեցնում է, որ 2011թ. անկուսակցական Հակոբ Թովմասյանն առաջադրել էր թեկնածությունը, սակայն ընտրություններից մեկ օր առաջ ինքնաբացարկ էր հայտնել և կոչ արել իր համակիրներին չմասնակցել ընտրություններին, սակայն նրա անունը մնացել էր ցուցակում, և նրա օգտին քվեարկողներ էլ էին եղել. ստացել էր 230 քվե:
Դեռ այն ժամանակ խոսվում էր, թե Թովմասյանին գաղտնի աջակցել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Ի դեպ, նաև տեղեկություններ են շրջում, որ Աբրահամյանը ցանկանում է Արարատի քաղաքապետ դարձնել իր որդուն՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսա Արգամ Աբրահամյանին:
Հրապարակ
Ամենացավալին և անտանելին այն է, որ մենք էլի ունենք հինգերորդ շարասյուն: Մարդիկ, չէ՞ որ դուք 99 տոկոսով քվեարկել եք Ձեր անկախության օգտին, տեր եղեք այդ անկախությանը»,- «Աոավոտ» օրաթերթի հետ զրույցում իր զայրույթը բարձրաձայնել է ՀՀՇ վարչության նախկին անդամ Շահեն Պետրոսյանը:
Եթե հայ ժողովուրդը չի ցանկանում անկախ ապրել, պարոն Պետրոսյանն առաջարկում է անկախությունից 25 տարի անց ևս մեկ հանրաքվե անցկացնել, բայց իրական հանրաքվե, և հայ ժողովուրդը «դե յուրե» որոշի, որ ցանկւսնում է «ոուսաստանի ստրուկը լինել»: Այդ դեպքում, սակայն, պարոն Պետրոսյանը կարտագաղթի, բայց հանզիստ խղճով:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Վանաձորի քիմիական գործարանի աշխատակիցները կրկին դժգոհում են՝ գործարանն արդեն մի քանի ամիս է, ինչ չի վճարում աշխատակիցների աշխատավարձերը։ Աշխատակիցները պնդում են, որ գործարանն իրենց պարտք է 3-4 ամսվա աշխատավարձ, բայց սա միայն այս տարվա համար, քանի որ նախորդ տարիներից ևս գործարանն աշխատակիցներին կուտակած պարտքեր ունի. 2-3 ամսվա պարտք՝ 2011 թվականից, և 3-4 ամսվա՝ 2012 թվականից։ Ստացվում է՝ միջինը 9 ամսվա պարտք։
Գործարանում աշխատակիցների միջին աշխատավարձը տատանվում է 80-150 հազար դրամի միջակայքում։ 150 հազար դրամն առավելագույն աշխատավարձն է, սակայն ամբողջական պարտքն աշխատակիցներին հսկայական թիվ է կազմում, քանի որ գործարանում 930 աշխատակից կա՝ գործարանի 3 ենթաբաժիններում։
«Քիմպրոմի» տնօրինությունն ու գլխավոր տնօրեն Ալեքսանդր Սնեգիրյովը ևս չեն ժխտում, որ պարտք են աշխատակիցներին, սակայն, իրենց իսկ խոսքերով, նախորդ տարիներից պարտք չունեն, այլ ընդամենն այս տարվա 2 ամիսների աշխատավարձը չի տրվել։ Ընդհանուր առմամբ, միայն ընթացիկ տարվա պարտքն ավելի քան 100 միլիոն դրամ է կազմում:
Շարունակությունը՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում
«Առավոտ» թերթը գրում է, որ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանը բաց նամակ է հղել Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին. «Եթե Դուք իրոք մտահոգված եք Մայր Աթոռի անթերի գործելաոճի համար, ապա ինչպե՞ս բացատրել, որ Ձեր՝ ս.թ. օգոստոսի 3-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ուղղված նամակը միայն օգոստոսի 6-ին է հասել Մայր Աթոռ, մինչդեռ այն առաջին օրվանից շրջանառվում է համացանցում և դարձել է ողջ հանրության սեփականությունը։ Եթե Դուք իրոք ազնիվ նպատակներ եք հետապնդում և մտահոգված եք Նորվան Սրբազանի հրաժարականի հարցով, ապա ինչո՞ւ չմասնակցեցիք Գերագույն Հոգևոր Խորհրդի նիստին, որտեղ և կարող էիք բարձրաձայնել Ձեր դիրքորոշումը»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Ընդամենը վերջերս ոստիկանական ներքին անվտանգության վարչության օպերլիազորի պաշտոնից կադրերի ռեզերվ ուղարկված Վարդան Ղուկասյանը` Դոգը, նոր պաշտոն է ստացել` կրկին համակարգում:
Նա ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում նշանակվել է ոստիկանապետի տեղակալ:
Ուշագրավն այն է, որ այս նշանակումն արդեն քանի օր թաքուն է պահվում` ավելորդ աղմուկից խուսափելու համար:
Թերթը հիշեցնում է, որ Դոգն աշխատանքից հեռացվեց Հյուսիսային պողոտայում «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրող Անի Հովհաննիսյանի հետ ունեցած միջադեպի պատճառով: Դոգը հրել և վիրավորել էր լրագրողին, որից հետո մեծ աղմուկ բարձրացավ:
Աղմուկը մեղմելու համար նրան հեռացրին աշխատանքից, ապա նաև ոստիկանապետի հրամանով նշանակված ծառայողական քննության արդյունքներով հայտարարվեց խիստ նկատողություն:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով, ուսման վարձերի թանկացումը կառավարությունում նոր խմորումների տեղիք է տվել։
Ռեկտորների այն պնդումները, թե դրանով աշխատավարձի հարց են լուծում, տեխնիկական վերազինման կամ սոցիալական խնդիրներ, կասկածի տեղիք են տվել։ Մեզ հասած տեղեկություններով, հնարավոր է, որ առաջիկայում ֆինանսների նախարարության վերահսկողության տեսչությունը մտնի բուհեր։ Այս ստուգումներով փորձելու են պարզել, թե որ «գերակա» ուղղություններով են մինչ օրս ծախսվել բուհերի գումարները և ինչու չեն բավարարում ոչ բարձր աշխատավարձ, ոչ որակյալ կրթություն տալուն։
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.