23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Այս պահի դրությամբ բժշկի մասնագիտությունը ամենապահանջվածն է Գյումրիում։ Այս մասին կարելի է դատել՝ ընթերցելով Աշխատանքի և սոցիալական նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կայքէջում թափուր աշխատատեղերի մասին տրված հայտարարությունները։
Գործատուները մեծավմասամբ բժիշկներ են փնտրում, օրինակ, ակնաբույժ՝ 67.000 դրամ աշխատավարձով, ատամնաբույժ՝ 70.000 դրամ, բջջաբան, բջջաբանական կաբինետի բժիշկ, դիմածնոտային վիրաբույժ՝ 62.000 դրամ, էխոսկոպիստ, էնդոսկոպիստ, թորակալ վիրաբույժ, ընդունարանի բժիշկներ, նյարդաբան, նյարդավիրաբույժ, սրտաբան ու ռենտգենոլոգ, քիթ-կոկորդ-ականջաբան և այսպես շարունակ։
Այնպիսի տպավորություն է, որ Գյումրիում կամ բժիշկ չի մնացել, բոլորն արտագաղթել են, կամ աշխատավարձն այնքան ողորմելի է, որ լավ է բանվոր աշխատես, քան բժիշկ։
Ի դեպ, բժիշկների օրվան նվիրված միջոցառման ժամանակ մեզ բուժհիմնարկներից մեկի ղեկավարը այսպես ասած՝ ներքին կարգով տեղեկացրեց, որ ՌԴ-ի «Հայրենակիցներ» ծրագրից օգտվել են հենց Գյումրու բուժաշխատողները, նրանք մեկը մյուսին թիկունք կանգնելով՝ հերթով դուրս են տարել իրենց կոլեգաներին»։
Շարունակությունը կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։
Թերթի տեղեկություններով՝ նախօրեին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանն այցելել է այդ մարզի Կապուտան համայնք։ Մարզպետի հետ հանդիպմանը ներկա են եղել Կապուտանի գյուղապետը, նրա տեղակալը, ավագանիները, դպրոցի տնտեսվարը և գյուղացիներից մի երկուսը։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ավագանիներից ով ինչ հարց բարձրացրել է, մարզպետը պատասխանել է, որ ինքն այդ հարցի հետ գործ չունի։
Մայրաքաղաքից վերադարձած ու 1978թ.-ից հայրենի Կուպուտանում հաստատված Ռոմիկ Ղուկասյանին Կովալենկո Շահգելդյանը հարցրել է. «Դու ի՞նչ հարց ունես». Երբ Ղուկասյանը պատասխանել է, որ գյուղն աղբի մեջ կորած է, մարզպետը գյուղապետը Սերոբ Միքայելյանից ճշտել է, թե ինչո՞ւ գյուղի աղբը չի տեղափոխվում։ Վերջինս պատասխանել է, որ տրակտորը կցորդ չունի։ Իսկ երբ մարզպետն ասել է՝ «լաֆետն ի՞նչ է, որ չունես, արի մի հատ լաֆետ տամ տար», գյուղապետը հասցրել է մարզպետի ականջին փսփսալ, որ թերթում տպագրված նյութը Ռոմիկի «ձեռքի գործն է»։
Հիշեցնենք, որ «ՉԻ»-ում տպագրված «Գյուղապետը պնդում է, որ կառավարություն թալանել է իրեն» հրապարակման մեջ անդրադարձել էին Կապուտան գյուղի անմխիրթար վիճակին և գյուղացիների դժգոհությանը։
Լսելով այդ մասին, Շահգելդյանն ահավոր վրդովվում է ու սկսում է հայհոյանքներ տեղալ Ռոմիկի հասցեին։ Ականջին անհարիր հայհոյանքները լսելով՝ ավագանիներից մեկը նեղսրտած ասում է. «Բա վիդեո չլինե՞ր նկարեինք»։ Իր հասցեին հնչած հայհոյանքներն անպատասխան չթողնելով՝ Ռոմիկ Ղուկասյանը դիմում է մարզպետին՝ «Լսի, արի բարձրանանք Հաբեթ սար գագաթը, որ մենակ ես ու դու լինենք, տեսնեմ էդքան տղա ես, թե՞ չէ»։
Շարունակությունը կարդացեք «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Ամառվա թեժ իրադարձություններն ու սկանդալները ետին պլան մղեցին Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի հաշվետվության շուրջ բարձրացած աղմուկը։ ՎՊ ուսումնասիրությունների արդյունքում ճիշտ է, վեց գործ ուղարկվեց դատախազություն, սակայն դրանց վերաբերյալ քննությունները դեռ չեն ավարտվել։
Ամիսներ անց «Հրապարակ»-ին որոշ մանրամասներ են հայտնի դարձել ՎՊ հաշվետվության և նրա նախագահի շուրջ ծագած աղմուկի հետ կապված։
Պարզվում է՝ Իշխան Զաքարյանի գործերը հատկապես վատացել են այն պահին, երբ նա որոշել է իր որդու հարսանիքի քավորությունն առաջարկել Սերժ Սարգսյանին։ Ասում են՝ հատկապես տիկին Ռիտան շատ վատ է վերաբերվել այդ հանդգնությանը։ Մինչդեռ Զաքարյանին թվացել է, թե նման առաջարկ անելով՝ ինքն իր նվիրվածությունն է հավաստում ՀՀ նախագահին։
Վիճակն ավելի է բարդացել, երբ մերժում ստանալով, նա հարսանիքի քավոր է կարգել Մհեր Սեդրակյանին:
Հրապարակ
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում չի բացառել, որ Նիկոլ Փաշինյանի և Սասուն Միքայելյանի ստեղծելիք նոր ուժին իրենք էլ կմիանան:
«Սասունի և Նիկոլի հետ խնդիր չունենք, Նիկոլի հետ երկար ճանապարհ ենք անցել, դե, Սասունն էլ 2008-ին իրեն դրսևորեց ու դրանից հետո իրեն պահեց այնպես, ինչպես պետք էր: Այսինքն, նրանց հետ համագործակցելու հարցում որևէ խնդիր չկա, բայց առայժմ նոր ուժ ստեղծելու մասին տեղեկությունը զուտ մամուլի հրապարակումների տեսքով է, կոնկրետ գործընթացի մասին տեղյակ չեմ»,- ասել է Պետրոս Մակեյանը:
Տարիներ առաջ Երուսաղեմում վախճանվեց հոգևոր առաջնորդներից մեկը, ով ժառանգներ համարյա չուներ։ Թեթևակի հաշվարկներով, նրա կարողությունը գնահատվում էր 400-600 մլն դոլար։ Դրա մեջ կար հնագույն զենքերի հավաքածու՝ 148 կտորից, հնդկական ռաջաներից մնացած փիրուզե շախմատ, 17-18-րդ դարի ֆլամանդական դպրոցի յուղանկարներ և այլն։ Եթե աշխարհում հողը վաճառվում է քառակուսի մետրով, Երուսաղեմում՝ դեցիմետրով։ Փոքրիկ դղյակները տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեն»,-«Առավոտի» հետ զրույցում օրինակ բերեց ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ Երուսաղեմի պատրիարքն այսօր ամեն կերպ պետք է փորձի զերծ մնալ Էջմիածնի փնտրողական հայացքից։
Հայկական եկեղեցական աթոռների միջև ծագած վեճը, ըստ նրա, «միլիոնավոր դոլարների շուրջ է պտտվում» ու մեր հոգևոր առաջնորդներին բնավ չի հետաքրքրում, թե ո՞ւր կտանի այս ամենը, քանի որ նրանք «իրենց շահի ետևից ընկած մարդիկ են:
Առավոտ
Թերթի տեղեկություններով, ԱԺ-ում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության ներկայացուցիչը՝ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, աշնանը վերջին անգամ կմասնակցի ԵԽԽՎ աշխատանքներին։ Բացատրենք որն է խնդիրը։
Սովորաբար ԵԽԽՎ-ում պետք է ներկայացված լինեն խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը, որպեսզի նրանց բոլորի ներկայացուցիչներն էլ ամբիոն ունենան այդ հեղինակավոր կառույցում։
ԵԽԽՎ պատվիրակությունները, այդ թվում հայաստանյանը, ձևավորվում են համամասնությամբ, ավելի կոնկրետ՝ Դոնթի բանաձևով։ Սա մի բանաձև է, որով տարբեր խորհրդարաններում որոշվում են հանձնաժողովների և պատվիրակությունների քվոտաները։
Վերջին խորհրդարանական ընտրություններից հետո ստացվեց այնպես, որ ՀՀԿ-ն բավականին բարձր տոկոս «խփեց» և վերոնշյալ բանաձևի կիրառման արդյունքում վերցրեց ԵԽԽՎ 8 հոգանոց պատվիրակության ուղիղ կեսը՝ 4 տեղերը։
Մնացած տեղերը բաշխվեցին այլ խմբակցությունների միջև. ստացվեց այնպես, որ խմբակցություններից մեկին «տեղ չհասավ»։ Ուստի որոշվեց կիրառել բանաձևի ռոտացիոն սկզբունքը։
Շարունակությունը կարդացեք «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Հայկական ավիափոխադրողների համար նախատեսված մրցույթն, ամենայն հավանականությամբ, 1-2 ամսից կլինի, առայժմ մրցույթի անցկացման համար խորհրդատվական աշխատանքներ են տարվում, և պետք է սահմանվեն այն չափանիշները, ըստ որոնց՝ տեղական 3 ընկերություն կարող է հաղթող լինել ու 14 ուղղություններով չվերթներ իրականացնել։
«Էյր Արմենիա» ընկերությունը հաստատ մասնակցելու է մրցույթին, «Առավոտի» հետ զրույցում ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանը թեև ասաց, որ ավիաշուկայում շատ դժվար է լինելու աշխատել և մրցակցել օտարերկրյա գիգանտ ընկերությունների հետ, բայց ինչպես պարոն Ավետիսյանն ասաց՝ «թասիբի հարց է մրցույթին մասնակցելը»։
Մրցույթի պահաջներում ինչ պետք է հաշվի առնվի, որպեսզի տեղական ավիաընկերությունները կարողանան աշխատել, նորմալ մրցակցել ու չհայտնվել սնանկացած «Հայկական ավիաուղիների» և «Արմավիայի» վիճակում, «Առավոտի» հետ զրույցում «Էյր Արմենիայի» տնօրենը չնայած խուսափեց նշել իրենց նախընտրելի պայմանները, բայց վստահեցրեց, որ սնանկացած ավիաընկերությունների բախտին իրենք չեն արժանանա. «Հայկական ավիաուղիների խնդիրներն սկսել են 1998-ից, որտեղ եղել են մի քանի խնդիրներ՝ սկսած ռուսական ռուբլու դեֆոլտից, վերջացրած «Հայկական ավիաուղիներից» մի շարք ձեռնարկությունների առանձնացնելը, որ բերեց եկամտային մասին կրճատմանը և սկսվեցին խնդիրները։
2008թ.-ին «Արմավիայի» ու մեզ մոտ սկսեցին բացասական երևույթներ՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետ կապված։ Մենք 2010թ.-ին սկսեցինք տարանցիկ փոխադրումներ անել, ոտքի կանգնեցին, ու «թու-թու-թու», Աստծուն փառք, նորմալ շահութաբերությամբ ենք աշխատում։ Իսկ «Արմավիան» շարունակեց նույնն անել, ինչ նախկինում էր անում՝ մինչև ճգնաժամը ու չդիմացավ, իհարկե, սուբյեկտիվ խնդիրներ էլ են եղել։ Մենք բիզնեսը վերանայեցինք ու նոր ծրագիր արեցինք, եթե իրենց պես անեինք, 5 տարի հետո նույն ճակատագրին կարժանանայինք»,- ասել է Արսեն Ավետիսյանը։
Շարունակությունը կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։
Երեկ Երևանի կենտրոնական փողոցներով շրջելիս պարզեցինք, որ կարմիր գծերով գծանշված չեն նախարարությունների, դատախազությունների, դատարանների, ոստիկանական շենքերի, բանկերի մուտքի առջևում գտնվող տարածքների ավտոկանգառները։
Սա նշանակում է, որ պետական կառույցներում աշխատող բարձրաստիճան պաշտոնյաները մեքենաները կշարունակեն կանգնեցնել Երևանի փողոցների կենտրոնական հատվածներում՝ ավտոկանգառներում, որոնք չեն լինի վճարովի։ Այսինքն՝ բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց վարորդները ստիպված չեն լինի լրացուցիչ գումարներ վճարել իրենց ծառայողական ավտոմեքենաները աշխատանքի վայրին մոտ կանգնեցնելու համար։
Այս արտոնությունից կարող են օգտվել դատավորները, դատախազները, բարձրաստիճան ոստիկանները, բանկում աշխատողներն ու այս «դասին» պատկանող մնացած մարդիկ։
Ինչպես տեսնում եք, այս հարցում ևս արդարություն և սոցիալական հավասարություն ակնկալելն անիմաստ զբաղմունք է։
Ստացվում է՝ հարուստներն ու վճարունակները «ազատված են» այս նոր «հարկատեսակից», իսկ այն քաղաքացիները, որոնք մի կերպ են կարողանում օրվա հացի գումար աշխատել, օրինակ, այդ թվում, տաքսիստները, ստիպված են վճարել, որպեսզի կարողանան օգտվել ավտոկանգառներից։
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ, կեսօրից հետո, կառավարական երրորդ մասնաշենքի բակում իրարանցում էր: Շտապօգնության մեքենաներն ու ոստիկանները պաշարել էին նախարարությունների շենքի բակը, իսկ աշխատակիցները, ընդմիջման գնալու փոխարեն, կախվել էին պատուհաններից: Ներքևում մուգ արյան լճակ էր, որը մոտ մեկ ժամ անց սկսեցին լվանալ ասֆալտի վրայից: Ժամը 13:00-ի սահմաններում վեցերորդ հարկից, որտեղ տեղակայված է կրթության և գիտության նախարարությունը, ցած է նետվել 22 տարեկան Հայկ Հայրապետյանը:
Նա բնապահպանության նախարարության ներքին աուդիտի բաժնի առաջատար մասնագետ էր լեզվի գծով: Նրա հետ էր աշխատում նաև քեռին, որն ապրում է Եղվարդում:
Հայկ Հայրապետյանը հասցրել էր լայն հեռուստալսարանի ուշադրությունը գրավել՝ 4 տարի առաջ մասնակցելով «Շանթ» հեռուստաընկերության «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» նախագծին, երբ բազմաթիվ բարդ հարցերի պատասխանեց և 500 հազար դրամ վաստակեց: Սակայն, չպատասխանելով վերջին հարցին, Հայկ Հայրապետյանը նախընտրեց վերցնել գումարը: Երիտասարդը բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ հեռավոր ազգակցական կապ ուներ, նախարարի մորաքրոջ թոռն էր: Ըստ շրջանառվող լուրերի, տղան ինքնասպանությունից առաջ բջջային հեռախոսով երկար ու տհաճ զրույց է ունեցել մի աղջկա հետ, ինչն էլ կարող էր ինքնասպանության պատճառ հանդիսանալ:
Որոշ տեղեկությունների համաձայն, այն պահին, երբ տղան ցած է նետվել, նրա բջջայինը դեռ անջատված չի եղել և դրված է եղել պատշգամբին: Հայկ Հայրապետյանի աշխատասենյակը գտնվում էր 5-րդ հարկում: «Մենք բաժնում նստած էինք: Նա լավ տրամադրություն ուներ: Առավոտյան խոսել ենք հետը: Տրամադրության փոփոխություն չի նկատվել,- պատմում է բնապահպանության նախարարության աշխատակից Սամվել Գալստյանը, որը հանգուցյալ տղայի հետ միևնույն աշխատասենյակում էր նստում:
— Նա դուրս եկավ սենյակից, ինչպես հետո իմացանք, երևի բարձրացավ մի հարկ վերև, և այլևս նրան չտեսանք»: Նախարարության աշխատակիցները, Հայկի գործընկերները շոկի մեջ էին: Նրանք ասում էին, որ ոչ մեկի մտքով չի անցել, որ Հայկը նման քայլի կդիմի:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ-ի կողմից ՀՀ-ի նկատմամբ հնարավոր նոր տնտեսական պատժամիջոցներին՝ նշել է, որ ՀՀ-ն առանց այն էլ «պատժված» է՝ հարևանների հետ փակ սահմաններով, և դրանից ավելի մեծ «պատիժը» կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն ավելի ծանր իրավիճակում կհայտնվի, ինչն արդեն ձեռնտու չի լինի ՌԴ-ին, որովհետև ՌԴ-ն գիտակցում է, որ տնտեսական նոր պատժամիջոցներ կիրառելը իշխանությունները կօգտագործեն ընդդեմ ՌԴ-ի։
«Ռուսներն արդեն իսկ գիտակցել են, որ տարածաշրջանում ստատուս քվոն փոփոխված է, և այն, ինչն ունեին 20 տարի առաջ՝ 4-5 ռազմաբազա Հարավային Կովկասում և մանևրելու հնարավորություն, հիմա դրա հնարավորությունը չունեն, և հասկանում են, որ սա գիտակցում են և՛ ՀՀ իշխանությունները, և՛ ՀՀ հասարակությունը։ ՌԴ-ն ունի միակ ռազմաբազան Հարավային Կովկասում, և դրա կորուստը ՌԴ-ի համար համարժեք կլինի Հարավային Կովկասում ռազմավարական դիրքերը պահպանելու որևէ հնարավորությունից զրկվելուն»,- ասել է «Առավոտ»-ի զրուցակիցը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.