23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Հայկոն (Հայկ Մարության) ու Մկոն (Մկրտիչ Արզումանյան) «Կարգինի» թիմի նոր նախագծում համատեղ հանդես չեն գա, կլինեն բոլորը, բացի Կարգին Հայկոյից։ Եվ կարծիք կա, թե Կարգին Հայկոյի «մեկուսացնելը» կապված է հատկապես նրա քաղաքացիական ակտիվության հետ, չնայած տարբեր հարցազրույցներում դերասանը հերքել է դա, ասելով, որ մեկը մյուսին չի խանգարում։ Aravot.am–ի հետ զրույցում Կարգին Հայկոն չի ցանկացել անդրադառնալ այդ թեմային, ասելով, որ չի ուզում կրկնվել։ (Mediamall–ին տված հարցազրույցում նա մասնավորապես ասել Էր. «Շատ մեծ աշխատանք է կատարվել Հայկո-Մկո դուետի կայացման համար։ Ահռելի մեծ ջանք է թափվել ստեղծագործական խմբի կողմից՝ պահելու համար այդ դուետը բարձր մակարդակի վրա։ Ես շատ եմ ցավում այդ իրավիճակի համար թե որպես դերասան Հայկո, թե որպես այդ ստեղծագործական խմբի ղեկավար»)։
Հարցին՝ իսկ ի՞նչ է մտածում իր այն կոլեգաների մասին, որոնք ակտիվ քաղաքացիներ չեն, Հայկ Մարությանը բազմանշանակ ծիծաղեց, ապա հավելեց. «Միայն բարի մաղթանքներ… Ամեն մեկն իր կյանքն ապրում է այնպես, ինչպես ճիշտ է գտնում, ի՞նչ ասեմ…»։
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Սեպտեմբերի 13-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման վերջնաժամկետը։ Հովսեփյանն արդեն տևական ժամանակ է, պատրաստվում է իր հեռացմանը. պաշտոնազրկությունից հետո ավելորդ խնդիրներ չունենալու համար։
ՀՀ գործող օրենսդրության համաձայն, Սերժ Սարգսյանն իհարկե կարող է երկրորդ անգամ Հովսեփյանին առաջադրել նույն պաշտոնում, իշխանական շրջանակներում, սակայն, տևական ժամանակ է, ՀՀ գլխավոր դատախազի բոլորովին այլ թեկնածուների անուններ են շրջանառվում և Գառնիկիչի վերընտրությունը գոնե այս պահին գրեթե անհնար է գնահատվում։ Բայց պաշտոնապես երկրի գլխավոր դատախազի անունը հայտնի կդառնա միայն սեպտեմբերի վերջին, երբ Սերժ Սարգսյանն ԱԺ-ին կներկայացնի նրա անունը։
Այս պահի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազի ամենահավանական թեկնածուին իշխանական շրջանակներում համարում են ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանին։ Երբ 2011 թվականի հունվարին Սերժ Սարգսյանի օգնական Գևորգ Կոստանյանը Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ՀՀ զինդատախազ և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, դատախազության ներսում սույն նշանակումը ընկալում էին որպես ապագա ՀՀ գլխավոր դատախազի գործուղում՝ իրենց մոտ։ Այս ընթացքում Կոստանյանի և Հովսեփյանի հարաբերությունները բավական լարված են եղել, քանի որ Կոստանյանը փորձել է սահուն կերպով դատախազության ողջ համակարգը մտցնել իր ազդեցության տակ, ինչը, բնականաբար, դուր չէր գալիս Աղվան Հովսեփյանին։ Վերջինիս, սակայն, չի հաջողվել լուրջ դիմադրություն ցույց տալ Կոստանյանին։ Իսկ Կոստանյանը որպես գլխավոր դատախազ, ինչպես նշում են իշխանական շրջանակներում, ձեռնտու է Սերժ Սարգսյանին, քանի որ նա չի կարող լուրջ խաղացող դառնալ:
Մանրամասները՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը հանձնարարել է Տիգրան Սարգսյանին առաջիկայում Եվրոպայում սպասվող դոնորների հավաքին ներկայացնել մեկ միլիարդ եվրոյից ավելի գրանտային ծրագրի հիմնավորումներ։ Գումարները ՀՀ իշխանությունները գրանտի տեսքով ուզելու են հետևյալ ծրագրերի կամ ոլորտների համար. Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման աշխատանքներ, ջրային համակարգի կառուցում, շրջակա միջավայրի պաշտպանության, նոր ջրամբարների կառուցում, արտահանմանը միտված արդյունաբերության աջակցման ծրագիր, կրթական համակարգի բարեփոխումներ, սոցիալական ապահովության նոր համակարգի ներդրում և այլն։
Մեր տեղեկություններով՝ ոռոգման համակարգի աշխատանքների համար ՀՀ կառավարությունը նախատեսում է վերցնել շուրջ 532 միլիոն եվրո։ Ի դեպ՝ ՀՀ իշխանությունները նախատեսել են, որ դրամաշնորհը կտրվի փողային տարբերակով. այն կսկսվի 2013 թվականին և կավարտվի 2025 թվականին։
Իսկ Եվրոպան ամենայն հավանականությամբ կհաստատի գրանտը, որովհետև առջևում Հայաստանի կողմից Եվրոպական ասոցացման համաձայնագրի նախաստորագրման հարց կա։ Կարծիք կա, որ սա Եվրոպան ոչ թե «կաշառք» է դիտարկում, այլ իրապես համոզված է, որ գումարը կօգնի, որպեսզի Հայաստանը էական՝ եվրոպական քաղաքակրթական նշաձողերին համապատասխան բարեփոխումներ իրականացնի:
Չորրորդ ինքնիշխանություն
Օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ շաբաթներ առաջ Սերժ Սարգսյանը վիրահատության է ենթարկվել «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նա տևական ժամանակ աղիքների հետ կապված խնդիրներ ուներ և պարբերաբար լինում էր «Նաիրի» բ/կ-ում:
Նույն աղբյուրները հայտնում են, որ Սարգսյանը թութքի (հեմորոյ) վիրահատության է ենթարկվել: Նրա մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը երեկ ոչ հաստատել և ոչ էլ հերքել է վիրահատության վերաբերյալ տեղեկությունը:
Թերթի թղթակցի հարցին, ճի՞շտ է, որ Սերժ Սարգսյանը վիրահատության է ենթարկվել, խոսնակը պատասխանել է. «Ես նման տեղեկություն չունեմ»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Կրկին ակտուալ դարձած սահմանադրական փոփոխությունների մասին խոսակցությունները մոտ ապագայում իրականություն կդառնան:
«Հրապարակ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ սահմանադրական փոփոխությունների մշակման հանձնաժողովը գլխավորելու են Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը, որը մտերիմ հարաբերությունների մեջ է ՍԴ նախագահի հետ։
Նշենք, որ ՀՀ իշխանական վերնախավը որոշել է 2014 թ. սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով Հայաստանում վերացնել նախագահական կառավարման կարգը՝ այն փոխարինելով խորհրդարանականով: Ըստ այդմ, ՀՀ նախագահին վերապահվելու են խորհրդանշական լիազորություններ, նա անգլիական թագուհու կարգավիճակ է ստանալու, իսկ կառավարումը դե ֆակտո անցնելու է վարչապետին: Ըստ ամենայնի, այս փոփոխությունն արվում է Սերժ Սարգսյանի համար, որը հնարավորություն կունենա վարչապետ դառնալ և շարունակել պաշտոնավարումը:
Թերթի տեղեկություններով՝ այն բանից հետո, երբ հայաստանյան հայտնի բուհերը հայտարարել են, թե բարձրացնում են ուսման վարձերը, որովհետև այլևս չեն կարողանում դուրս գալ բուհի ծախսերի տակից, ինչպես նաև արժանվույնս վարձատրել բուհերի պրոֆեսորադասախոսական կազմին, հետևել է կառավարության արձագանքը՝ ստուգումների տեսքով։
«Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր վերահսկողության ծառայությանը հրահանգել է մտնել բուհեր և ստուգել նրանց ֆինանսական հաշվետվությունները։ Գործընթացի հենց սկզբում բավականին աղաղակող փաստեր են գրանցվել։ Նախ պարզվել է, որ որոշ բուհերում կան հաստիքացուցակներ, որտեղ ներառված մարդիկ բուհի ղեկավարության ծանոթ–բարեկամներն են, ովքեր չեն աշխատում այնտեղ, բայց գրանցված են որպես աշխատողներ, և բավականին լուրջ գումարներ են ստանում աշխատավարձերի տեսքով։
Այնուհետև պարզվել Է, որ որոշ բուհեր օտարել են բուհի սեփականություն համարվող տարածքները։ Բանն այն Է, որ բոլոր պետական բուհերն ունեն հողատարածքներ, և բուհերին արտոնություն է տրված, համաձայն որի՝ այդ հողատարածքների համար նրանք հողահարկ և գույքահարկ չեն վճարում։ Բուհերի ղեկավարությունը կարող Է այդ տարածքների վրա բիզնես կազմակերպել և այդտեղից առաջացած կամ գոյացած գումարները ուղղորղել դեպի բուհը, այլ ոչ թե անձնական գրպանները։ Կառավարության համապատասխան ստուգումները նախ բացահայտել են, որ այդ բիզնեսները սպասարկում են բացառապես բուհերի ռեկտորներին, ապա եղել են դեպքեր, երբ բուհի ռեկտորը օտարած Է եղել բուհի սեփականությունը, այսինքն՝ հողակտորը վաճառված Է եղել, գումարն Էլ՝ գրպանված:
Չորրորդ ինքնիշխանություն
Սյունիքի մարզպետի այլևս նախկին տեղակալ, ՀՀԿ անդամ Արա Դոլունցն օրերս աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել:
Նա երկար տարիներ աշխատել է Լիսկայի ձեռքի տակ և, ըստ լավատեղյակների, եղել է նրա կամակատարը: Գորիսի դժբախտ դեպքերից հետո, երբ Դոլունցին նշանակեցին մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար, Լիսկան բոլոր ջանքերը գործի էր դրել, որ Դոլունցը նշանակվի Սյունիքի մարզպետ: Այսպիսով, նա անձնական մարզպետ կունենար: Ըստ ամենայնի՝ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը չի վստահել Դոլունցին, և վերջինս ստիպված է եղել սեփական դիմումի համաձայն լքել պաշտոնը:
Հրապարակ
Երեկ ուշ երեկոյան զանգահարեցին Սայաթ-Նովա 12 և մոտակա շենքերի բնակիչները՝ խնդրելով հրապարակել, որ իրենց պայքարը, բակում կառուցվելիք շինության հետ կապված, մտել է նոր փուլ։
Հիշեցնենք, որ «Լևոն թրավելի» շենքի բակում «Լարկո գրուպը» պատրաստվում է կառուցել 5 հարկանի շինություն, ինչի դեմ բողոքում են բնակիչները։
Նրանք հասել էին շինարարության կասեցմանը։ Իսկ պայքարի այս փուլն առանձնահատուկ է նրանով, որ գործին ներգրավվել է ոստիկանությունը։ Նախօրեին բնակիչներից 76-ամյա մի կնոջ տարել են ոստիկանություն և 6 ժամ պահել, որից հետո նրա առողջական վիճակը վատացել է։ Իսկ երեկ ոստիկանությունը սկսել է խուզարկություններ անել պայքարող ակտիվիստների բնակարաններում։
Կենտրոնի ոստիկանության քննչական բաժանմունքի քննիչ Մուշեղյանը, դատարանի որոշմամբ, գնացել է խուզարկություններ անելու։
Պարզվում է՝ կառուցապատողը դիմել է ոստիկանություն և հայտարարել, որ իր փաստաթղթերը կորել են կամ գողացվել, և դրա հիման վրա քրեական գործ է հարուցվել։ Դատարանն էլ խուզարկության սանկցիաներ է տվել։
Եթե քրեաիրավական մեթոդները մինչ օրս կիրառվում էին քաղաքական դեմքերի, հիմա արդեն սկսել են կիրառվել իրենց իրավունքներ պաշտպանել փորձող շարքային քաղաքացիների նկատմամբ։
Հրապարակ
Մոտ մեկ ամիս առաջ էկոնոմիկայի նախարարության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության տեսչությունը խոստացել էր հանրապետության բոլոր գազալցակայաններում ստուգումներ կատարել և այն ընկերություններին, որոնք տեղադրած չեն լինի բաշխիչ աշտարակները՝ պատժել։
Նախ՝ նշենք, որ բաշխիչ աշտարակների տեղադրման մասին որոշումը կառավարությունը դեռևս 2008թ.-ին է կայացրել. աշտարակների տեղադրումով պիտի բացառվեր լցակայաններում կեղծարարությունը, գազի բալոններում ավել ճնշմամբ գազ լիցքավորելն ու ապահովվեր մեքենաների անվտանգությունը, քանի որ բաշխիչ աշտարակներ ունենալու դեպքում ավել ճնշմամբ գազ լցնելն ուղղակի անհնար է։
Կառավարության որոշումից հետո մի քանի տարի գազալցակայանների սեփականատերերի մեծ մասն արտոնյալ պայմաններում էին աշխատում, քանի որ կառավարությունը որոշել էր հետաձգել իր պահանջը՝ մինչև համաշխարհային տնտեսական ճգնաժամը հաղթահարվի, քանի որ այդ ժամանակ տնտեսվարողները չէին կարող մեծ ծախսեր անել։ Ճգնաժամն ավարտվելուց հետո էլ շատ տնտեսվարողներ շարունակեցին աշխատել առանց բաշխիչ կայանների և սպառողներից գանձել «լևի» 500 դրամներ, ինչն աշտարակների առկայության դեպքում բացառվում է։
Տնտեսական ճգնաժամից հետո էլ «ճգնաժամ» սկսվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, և ԱԺ պատգամավոր, գազալցակայանների սեփականատեր Գագիկ Ծառուկյանի հարաբերությունների միջև։ Ու «Առավոտի» տեղեկություններով, գազալցակայաններում խիստ ստուգումներն ու տուգանքները ևս մի որոշ ժամանակով հետաձգվել էին։
«Առավոտի» տեղեկություններով, դեռևս մեկ տարի առաջ պարոն Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» ՍՊԸ-ում բաշխիչ աշտարակներ տեղադրված չէին, սակայն վերջերս այս ընկերությունում 4 լցակայաններից 3-ում արդեն տեղադրվել է։ «Մուլտի լեոն» ընկերությունը, որը նույնպես Գագիկ Ծառուկյանին է պատկանում, 3 կետերից 2-ում արդեն տեղադրել է աշտարակներ, մեկն էլ տեղադրման փուլում է, իսկ նույն գործարանին պատկանող «Օլիվեստա» ընկերությունում առայժմ տեղադրված չէ աշտարակ։
Բաշխիչ աշտարակներ տեղադրված չեն նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, Երևանի նախկին քաղաքապետ, այժմ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին պատկանող գազալցակայաններում։
Հաշվի առնելով, որ նախկինում կառավարության որոշումը շրջանցող ԱԳԼՃԿ-ներին խախտումով աշխատել թույլ է տվել ՀՀ վարչապետը, ապա ամենայն հավանականությամբ,նրա արձակուրդից վերադառնալուց հետո ու միայն վարչապետի հրամանով կորոշվի, կասեցնե՞լ առանց բաշխիչ աշտարակների գազալցակայանների աշխատանքները, թե «շանս տալ»։
Հավելենք, որ ըստ օրենքի, օրինախախտ ԱԳԼՃԼ-ների աշխատանքները կասեցվում են այնքան ժամանակ, մինչև տեղադրեն բաշխիչ աշտարակները։
տեղեկություններով՝ ՀՀ նախկին վարչապետ Մեծ Բրիտանիայում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սարգսյանն առայժմ ժամանակ չի կորցնում Հայաստանում իր ազդեցությունն ընդլայնելու ուղղությամբ։
Թերթի տեղեկություններով, վերջերս Արմեն Սարգսյանը ձեռք է բերել «Պեպսի-Կոլա» ընկերության բաժնետոմսերի խոշոր փաթեթ, ինչպես նաև Հարավային Կովկասում «Պեպսի Կոլայի» կառավարման իրավունքը։
Ներկայումս «Պեպսի Կոլայի» վաճառքը Հայաստանում կենտրոնացած է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» նախագահ Աշոտ Արսենյանի՝ Քլոսի ձեռքում, սակայն մեր աղբյուրների համաձայն, այդ բիզնեսը կանցնի Արմեն Սարգսյանին։
Մոտավորապես նույն կերպ ժամանակին Արմեն Սարգսյանը Արկադի Համբարձումյանի ձեռքից վերցրեց շվեյցարական հանրահայտ Nestle ընկերության ապրանքները Հայաստան ներմուծելու իրավունքը։ Նույնիսկ Սերժ Սարգսյանը չի կարողացել կամ չի ցանկացել այդ ապրանքանիշի ներմուծման իրավունքը վերադարձնել Ա. Համբարձումյանին։
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.