29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Գյումրիում լարված իրավիճակ է: Այստեղ գրեթե յուրաքանչյուր շաբաթ աղմկահարույց դեպք է տեղի ունենում:
Միայն վերջին երկու ամսվա ընթացքում Գյումրիում կրակոցի, դանակահարության մի քանի դեպք է տեղի ունեցել: Մայիսի 5-ին սպանված գտան Գյումրի քաղաքի Ղորղանյան փողոցի առաջին նրբանցքի 11 առանձնատան բնակիչ Ստեփան Մարկոսյանին: Այս դեպքից մի քանի օր անց՝ մայիսի 18-ին, մահացած գտան Գյումրու Կամոյի 71ա շենքի առաջին հարկի 3-րդ բնակարան բնակիչ, 22-ամյա Արթուր Հարությունյանին: Երիտասարդի մահվան հետ կապված ոչ պաշտոնական մի քանի վարկած շրջանառվեց, բայց պաշտոնապես իրավապահների կողմից դեռ որևէ հայտարարություն չի եղել:
Հունիսի 8-ին սկանդալային ծեծկռտուք էր տեղի ունեցել նշյալ փողոցի Շախմատի դպրոցի դիմաց: ՀՀԿ-ական, Գյումրու գազի գրասենյակի ղեկավար Սերգեյ Ամիրբեկյանի վարորդի եւ Գյումրու ավագանու անդամ Վարդան Եդիգարյանի սկանդալային վիճաբանությունը, ըստ ականատեսների, ավարտվել էր կրակոցներով, թեև դատախազությունը հերքեց այդ տեղեկությունները:
Հունիսի 25-ին կրկին Սայաթ-Նովա փողոցում սրճարաններից մեկի դիմաց օրենքով գողերի պատճառով տեղի էր ունեցել կրակահերթերի «հրավառություն», որի հետեւանքով տուժել էր 1981 թվականի ծնված Գեորգի Հակոբյանը, նա դեռ ապաքինվում է: Խոսվեց, որ այս կրակոցների մեջ խառն է գյումրեցի հայտնի գող Զապի մատը, բայց այս խոսակցությունները կրկին չհաստատվեցին: Այժմ իրավապահները հետախուզում են հայտարարել 34-ամյա Արտյոմ Ղազարյանի նկատմամբ, նա Զապի`Անդրանիկ Սողոյանի քրոջ որդին է: Այս գործի շրջանակներում ձերբակալվել է Չախալ Կարենը`31-ամյա Կարեն Սարգսյանը:
Ամենաթարմ կրիմինալ դեպքը Գյումրիում տեղի է ունեցել երեկ` հուլիսի 9-ին: 21-ամյա մի տղա կենցաղային վեճի պատճառով դանակահարել էր 35-ամյա Սամվել Հովհաննիսյանին: Վերջինիս պատճառելով կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր: Քննչական կոմիտեն արդեն այսօր առավոտյան տեղեկացրեց, որ գործի շրջանակներում կա ձերբակալված անձ:
Դատախազությունը և ոստիկանությունը, կարծես թե, անգործության են մատնված: Ըստ երևույթին, չեն ցանկանում կոնֆլիկտ ունենալ կրիմինալ աշխարհի դեմքերի հետ: Մնում է սեփական անձն անվնաս պահել սեփական միջոցներով, ինչպես անում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վերջինս խստացրել է հատկապես Գյումրու քաղաքապետարանի ներսի անվտանգության հսկողությունը և հատկապես՝ 3-րդ հարկում, որտեղ գտնվում է իր աշխատասենյակը»:
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։
«2016 թվականի բյուջեի կատարողականի միքանիօրյա քննարկումների տաղտուկը երեկ ցրվեց աննախադեպ իրողությամբ՝ ԱԺ ժամանեց շուրջտարին «փախուստի» մեջ գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը երբևէ չի ներկայացել ԱԺ ու հաշվետու եղել օրենսդիրներին: Սակայն, այս անգամ էլ ճողոպրեց լրագրողներից՝ խույս տալով նրանց հարցերից: Իսկ հանրությանը հետաքրքրող հարցերը պատգամավորները չտվեցին, թեև ներկա էին բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները: Նրանք չհետաքրքրվեցին ոչ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի հերթական գործարքով, ոչ Արցախի հետ փոխօգնության պայմանագրով:
Փոխարենը՝ նախարարը մեծ «գաղտնիք» բացեց, տեղեկացրեց, որ բանակցվող բոլոր փաստաթղթերում նշված է, որ չի կարող լինել վերջնական համաձայնություն՝ առանց Ղարաբաղի մասնակցության: «Ողջ պատասխանատվությամբ եմ ասում՝ բոլոր աշխատանքային փաստաթղթերում, որոնք պահվում են Վիենայում, ԵԱՀԿ գլխավոր գրասենյակում, ինչ որ առաջարկվել է եռանախագահների կողմից և ինչ որ բանակցվել ու տեղ է գտել այդ փաստաթղթերում, բոլորի մեջ ասված է, որ ԼՂ ներկայացուցիչները պետք է մասնակցեն խաղաղության բուն պայմանագրի մշակմանը և բանակցություններին՝ Հայաստանի, Ադրբեջանի և եռանախագահող երկրների միջնորդությամբ: Առանց դրա որևէ պայմանագիր չի կնքվի»:
«Հրապարակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Բնականաբար, ես այնքան միամիտ չեմ, որ հավատամ, թե ոստիկանությունը «Սասնա ծռերի» նկատմամբ «համաչափ ուժ» է կիրառել: Եթե ամբաստանյալը և որևէ այլ քաղաքացի կռվի մեջ է մտնում ոստիկանի հետ, ապա վերջինս պետք է այնքան սառնասիրտ և պրոֆեսիոնալ լինի, որ առանց ավելորդ շարժումների նրա ձեռքերը ոլորի, ձեռնաշղթա հագցնի և տանի խուց: Բայց մեր ոստիկաններին (ավելի շուտ, «մըլիցեքին») մենք գիտենք՝ «արա, նա ինձ մեր քրֆեց…»: Մի խոսքով՝ ենթադրում եմ, որ տեղի է ունեցել հանցագործություն, որի համար այդ ոստիկանները պետք է կանգնեն դատարանի առաջ:
Բայց, եթե դու իշխանության կամ «Սասնա ծռերի» քարոզիչը չես, լրագրող ես և վերլուծություն ես գրում, ապա խնդիրը պետք է լուսաբանես հնարավորինս հավասարակշռված և բազմակողմանի: Ո՞ւմ է ձեռնտու, որ «Ծռերի» և Սեֆիլյանի դատավարությունն ընթանա դռնփակ: Իհարկե՝ իշխանություններին, նրանք շահագրգռված են արագ-արագ դատել զինված ապստամբության ջատագովներին և ազատվել գլխացավանքից: Իսկ ամբաստանյալները և նրանց կողմնակիցնե՞րը:
Նրանք շահագրգռված կարող են լինել միայն այն պարագայում, եթե իրենց գլխավոր նպատակն է ասել՝ «տեսեք, ինչ բռնապետություն է՝ դռնփակ դատավարություն են անում»: Բայց մի անգամ կամ մի քանի օր նման բան ասելը առանձնապես մի լուրջ նպատակ չէ՝ համեմատած դռնբաց դատավարության ժամանակ քաղաքական նպատակների մասին բարձրաձայնելու հետ:
Եթե հիշյալ երկու գործերով ամբաստանյալները ոտքի կանգնեն, երբ դատարանն է գալիս, և նստեն, երբ դատավարությունն է ընթանում, եթե նրանք չգոռան, չհայհոյեն, չաղմկեն, ոստիկանների և կարգադրիչների հետ կռիվներ չսարքեն, ապա իշխանությունը ոչ մի հիմք չի ունենա իր համար ցանկալի դռնփակ դատավարության անցնելու: Ժամանակին դատական նիստի ընթացքին չեն խանգարել Հրանտ Մարգարյանը, Վահան Հովհաննիսյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Մանվել Եղիազարյանը, Սասան Միքայելյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Նիկոլ Փաշինյանը, Շանթ Հարությունյանը և բազմաթիվ այլ քաղաքական գործիչներ, երբ ամբաստանյալի աթոռին էին (մի կողմ թողնենք, թե ով ինչում է մեղավոր կամ անմեղ): Ի՞նչ է, նրանք հավատո՞ւմ էին հայաստանյան արդարադատությանը կամ կարծում էին, թե դատարանն անկա՞խ է: Ակնհայտորեն՝ ոչ»:
«Առավոտ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հնարավո՞ր է Հայաստանում «թավշյա հեղափոխության» նման մի բան: Ես կարծում եմ՝ տեսականորեն հնարավոր է: Բայց դրա համար հարկավոր է նախ վճռականորեն սահմանազատվել «ոչ թավշյա» հեղափոխականներից՝ նրանցից ովքեր ցանկանում են հեղափոխություն անել զենքով, արյուն թափելով, օրենքն արհամարհելով:
Բայց դա, իհարկե, քիչ է. կա ավելի սկզբունքային հարց, որն ինձ այս պահին անլուծելի է թվում: Իրականացնել «թավշյա հեղափոխություն» մեր եւ մեր «բախտակիցների» պարագայում այսօր նշանակում է դուրս գալ «հետխորհրդային» վիճակից (դրա բոլոր հոռի դրսեւորումներով՝ չթվարկեմ) եւ դառնալ Արեւելյան Եվրոպայի մաս: Ինչու Վրաստանում եւ Ուկրաինայում տեղի ունեցավ «թավշյա» հեղափոխություն (դեռեւս ոչ ակնհայտ հետեւանքներով): Որովհետեւ այդ երկրներում հասարակությունների մեծ մասը համաձայն էր դրա համար բարձր, շատ բարձր գին վճարել՝ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ որպես դրա հետեւանք, տարածքներ կորցնել:
Մենք պատրա՞ստ ենք նման գին վճարել: Անկեղծ ասեմ՝ ես ոչ: Դեռեւս ոչ ոք ինձ չի համոզել, որ հնարավոր է այս աստիճանի կախված լինել Ռուսաստանից եւ չլինել «հետխորհրդային» երկիր, ինչպես նաեւ անել «թավշյա» հեղափոխություն եւ տարածքներ չկորցել»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ երեկ կատարված զազրելի բռնությունները Հայաստանի բոլոր մտածող քաղաքացիների մոտ հարց է առաջացրել` ինչ նպատակով է դա արվում:
Տարբեր վերլուծություններ եւ վարկածներ են շրջանառվում, սկսած նրանից, որ ոստիկաններն անտեղի չէին անի այդ ամենը, այսինքն՝ Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը եւ մյուսները հիմք են տվել իրենց հետ նման կերպ վարվելու համար: Վերջացրած նրանով, որ ինչ-որ նպատակով իշխանությունը սրում է «Սասնա ծռերի» շուրջ իրավիճակը: Փորձ է արվում գտնել նաեւ այն հարցի պատասխանը, թե որն է այդ նպատակը: Ալեք Ենիգոմշյանի կարծիքով՝ օրինակ նպատակը դատավարությունները, ի վերջո, փակ անցկացնելն է:
Կարող է լինել նաեւ վարկած, որ դատական պրոցեսի ընթացքում ի հայտ կգան որոշակի հանգամանքներ, որոնք մինչեւ հիմա հայտնի չեն եւ նոր լույս կսփռեն անցյալ տարի ՊՊԾ գնդում կատարվածի վրա, ինչն իշխանություններին այնքան էլ ձեռնտու չէ: Կարելի էր կենտրոնանալ այս վարկածի վրա, սակայն կան մի շարք այլ գործոններ, որոնք հիմք են տալիս եզրակացնելու, որ խնդիրն իրականում դրա մեջ չէ:
Վերլուծաբանները վաղուց գրում են, որ իշխանության տարբեր գործողություններ ներկա փուլում ուղղակիորեն կապված են 2018-ի հետ, երբ կլրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը եւ, ըստ էության, Հայաստանում նոր ղեկավար կընտրվի: Հայտնի է, որ չնայած այն բանին, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ՀՀԿ-ն է Հայաստանի հաջորդ ղեկավար ընտրող ուժը, Սերժ Սարգսյանի համար կան որոշակի մտահոգություններ, որ իր անձնական իշխանությանը վտանգ է սպառնում: Ըստ այդմ, քաղաքական դաշտում Սերժ Սարգսյանի բոլոր գործողություններն ուղղված են այդ վտանգները չեզոքացնելուն: Առաջին հորիզոնականում այս իմաստով, իհարկե, վարչապետ Կարեն Կարապետյանն է, որը, ի հեճուկս բոլոր սպասումների, դեռեւս դիմադրում է Սարգսյանին:
Շատ կարեւոր են, սակայն հասարակական տրամադրությունները: Ակնհայտ է, որ իշխանությունների նպատակները, երկրում ստեղծել բարեփոխումների, հանդուրժողականության եւ խաղաղության մթնոլորտ, տապալվում են: Չնայած արվող որոշակի քայլերին, այդ թվում կաշառակեր դատավորների եւ հանրության այլ կարկառուն ներկայացուցիչների ձերբակալությունները, պետական կառույցներում աշխատաոճի փոփոխությունը եւ այլն, հանրային դժգոհության մակարդակը ոչ մի կերպ չի նահանջում, եւ մեծ հաշվով մարդիկ իրենց բավարարված չեն զգում: Սա ունի իր օբյեկտիվ պատճառները, օրինակ, որ այդ բարեփոխումների եւ արդարության ձեռքը ոչ մի կերպ չի հասնում մերձիշխանական օղակներին, եւ Սերժ Սարգսյանի հովանավորյալ կաշառակերներին: Իսկ այս փաստն արդեն բավարար է, որ մնացած տասնյակների նկատմամբ իրականացվող արդարադատությունը որեւէ արժեք չունենա հանրության համար:
Այնպես որ, հանրային մակարդակում գոյություն ունեցող դժգոհությունը օր առաջ պետք է ջրի երես հանել, հասկանալու համար դրա մասշտաբներն ու հնարավոր վտանգներն իշխող ուժի համար:
«Սասնա Ծռերի» անդամների հետ կատարվողը այդ դժգոհությունը վեր հանելու եղանակներից մեկն է: Խոսքը ոչ միայն ծեծի մասին է: Նույն նպատակին են ծառայում նաեւ «Սասնա Ծռերի» եւ Ժիրայր Սեֆիլյանի դատավարություններից առաջ պաշտպանների նկատմամբ կատարվող նորամուծությունները, դատարանի շենքը վարժեցրած շներ բերելը, սեւ դիմակներով եւ ավտոմատով զինված ոստիկաններ կանգնեցնելը: Կամ դատարանի բակում հայտնի փաստաբաններին հրմշտելը: Բոլոր ուղղություններով միաժամանակ արվող այս գործողությունները չէին կարող սպոնտան լինել եւ մեկ կետից հրահանգավորված չլինել:
Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանությունը լայնածավալ գործողություն է իրականացնում նաեւ Երեւանի փողոցներում, պատահական մեքենաների կանգնեցնում, եւ խուզարկություն են իրականացնում:
Արդեն երկու օր է ոստիկանները նաեւ ընկել են փողոցում առեւտուր անող չարքաշ մարդկանց ետեւից: Կա տեսանյութ, թե ինչպես են ոտքով շրջում տատիկի` մի քանի կիլոգրամանոց ծիրանի արկղը, եւ այդ տատիկը, որ պետք է օրվա վերջում չոր հացի փող վաստակած լիներ ծիրանը վաճառելով, լաց լինելով գետնից հատ-հատ հավաքում է ծիրանները:
Պետք է սպասել, որ առաջիկայում այս կարգի գործողությունները շարունակվելու են: Նպատակը մեկն է, նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց ամիսներ առաջ հանրության` ըմբոստության ընդունակ շերտի ցասումը հասցնել պիկի, տեսանելի եւ վերահսկելի դարձնել այն, այդպիսով նաեւ` ժամանակ ունենալ դրա դեմ անհրաժեշտ գործողություններն իրականացնելու համար»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Օրեր առաջ Բաքվի նավահանգստում բեռնաթափում էին Ռուսաստանից բերված 42 էշելոն զենքն ու ռազմական տեխնիկան:
«Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը չի հրապարակել զենքերի ցանկը, սակայն լուսանկարներում երևացել են хризантема-C հակատանկային հրթիռային համակարգեր, հրամանատարաշտաբային 9p 157-4 մեքենաներ և հրթիռներ: «Ինչո՞ւ է Ռուսաստանը զինում Ադրբեջանին, որն իր դաշնակից Հայաստանի հակառակորդն է»,- հարց է բարձրացնում է contact.az-ը: «хризантема-C համակարգերի առաջին խմբաքանակն Ադրբեջանը ՌԴ-ից ստացել է դեռ 2015-ին: Ապրիլյան իրադարձությունների օրերին հենց այդ համակարգերից և Իսրայելում արտադրված Spayk հակատանկային կառավարվող հրթիռներից Հայաստանն ուժեղ հարված ստացավ»,- ասում է ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Զաֆարովը:
Նրա խոսքով՝ ՌԴ-ում ռազմական փորձագետները վերլուծում են, որ այս գնումներով Ադրբեջանը որոշել է նոր պատերազմ սկսել, սակայն դա այդպես չէ, որովհետև Ադրբեջանը միշտ է ռազմական տեխնիկա գնում Ռուսաստանից, Իսրայելից, Պակիստանից, Թուրքիայից, Ուկրաինայից և դա չի նշանակում, թե ուր որ է պատերազմ կսկսվի: «Ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ամեն պահի, քանի որ Ադրբեջանի հողերն օկուպացված են և բանակցային կարգավորումն անարդյունք է: Եվ ՌԴ-ից Ադրբեջան մատակարարվող ռազմական տեխնիկայի այս խմբաքանակը վերջինը չէ: Մինչև տարեվերջ ՌԴ-ն պետք է Ադրբեջանին այլ ռազմական տեխնիկա և զինամթերք ևս մատակարարի, ինչի համար Ադրբեջանն արդեն վճարել է»,- ասում է Զաֆարովը: «Ռուսաստանը պարզապես զենք է վաճառում, դա Մոսկվայի բիզնեսն է: Ռուսաստանին փող է պետք: Եվ զենքի վաճառքի ստրատեգիական կողմն էլ այն է, որ գնորդը կախվածության մեջ է ընկնում վաճառողից, քանի որ պահեստամասերի կարիք ունի: Եվ հենց այդ պատճառով է Ռուսաստանը զենք վաճառում բոլորին»,- ասում է քաղաքագետ Հիքմեթ Հաջազադեն»,-գրում է թերթը:
«Հայկական ժամանակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Վերջին շրջանում լուրեր են շրջում, որ լարված են վարչապետի «փիառշչիկների» հարաբերությունները։ Բանն այն է, որ այժմ Կարեն Կարապետյանի շփումը մամուլի հետ ապահովում են նրա նորաթուխ, ոչ այնքան հայտնի խոսնակ Արամ Արարատյանը, հանրային կապերի եւ տեղեկատվության վարչության պետ Հռիփսիմե Առաքելյանը եւ «Կառավարության տեղեկատվական-վերլուծական ՊՈԱԿ»-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Ղազարյանը, ով անտեղյակ է այս ոլորտից։
Առանձնապես լարված հարաբերություններ ունեն Արամ Արարատյանը եւ Հռիփսիմե Առաքելյանը, որոնք առիթը բաց չեն թողնում «շեֆի մոտ միմյանց վրա բոչկա գլորելու» համար։ Այնպես, որ կառավարությունում դա քննարկման առարկա է դարձել։
Մյուս գերատեսչությունների խոսնակներն էլ, որոնք չգրված օրենքով ենթարկվում են կառավարության խոսնակներին, հայտնվել են երկու կրակի արանքում, չգիտեն ում ասածով շարժվեն»։
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Երեկ էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկում տեղեկություն հրապարակվեց, որ արդեն մեկ շաբաթից ավելի է՝ ՊԵԿ շենքում տեղավորվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր հաշվապահ Արմեն Ունանյանը, ով ինչ-որ պրոցեսների մեջ ակտիվ դերակատարում է ստանձնել:
ՊԵԿ-ի մի աշխատակից անանուն նամակ է ներկայացրել, որի համաձայն՝ կարոգոների գործունեության հետ կապված ՊԵԿ-ն ինչ-որ բան է որոշում կամ որոշել։ Գլխավոր բանակցողը հենց Արմեն Ունանյանն է:
«Գազպրոմ Արմենիա» ընկերության հասարակայնության հետ կապերի եւ ԶԼՄ-ների բաժնից armtimes.com-ին փոխանցեցին, որ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում, և Արմեն Ունանյանը զբաղեցնում է «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր հաշվապահի պաշտոնը: «Իր աշխատանքային գործառույթներից և աշխատանքի բնույթից ելնելով՝ նա, որպես գլխավոր հաշվապահ, կարող է լինել տարբեր կազմակերպություններում, որը մենք չենք կարող մեկնաբանել, բայց նշված տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»,- փոխանցեցին «Գազպրոմ Արմենիա»-ից:
Հարցին՝ Արմեն Ունանյանը որևէ կերպ ներգրավվա՞ծ է ՊԵԿ-ի գործունեությունում, նույն բաժնից փոխանցեցին, որ ավելացնելու բան չունեն:
Armtimes.com-ը Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի լրատվականին գրավոր հարցում է ուղարկել, որտեղից պարզաբանում ստանալուն պես այն կներկայացնենք:
«Հայկական ժամանակ»-ն ավելի վաղ գրել էր, որ ՀՀ մաքսային ծառայությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, թե պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը երկու շաբաթ է տվել, այսպես կոչված, «կարգոներին»՝ իրենց գործունեությունը դադարեցնելու համար:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
««Շանգրիլա» խաղատան աշխատակիցներից տեղեկացանք, որ խաղատան տնօրինությունը տհաճ նորամուծություն է արել իրենց համար․ մի քանի օր է՝ արգելում են իրենց ավտոմեքենաները կայանել խաղատան ավտոկայանատեղիում։ Կայանելու համար ամսավճար են սահմանել՝ 6 հազար 200 դրամ, ինչի պատճառով աշխատողները մեքենաները կայանում են կազինոյից բավականին հեռու եւ ոտքով գնում աշխատանքի։
«Շանգրիլայից» փորձեցինք պարզել, գործավարուհին որոշեց կորզել այն աշխատողի անունը, ով հայտնել է տեղեկությունը։ Ապա ասաց, որ հեռախոսով տեղեկություն չի կարող տալ, մամուլի հետ իրենց փիառ մասնագետներն են շփվում։ Երբ խնդրեցինք նրանց հեռախոսահամարը, ասաց․ «Ձեր ժամանակը չունեմ, եւ հետո՝ մենք համար չենք տրամադրում»։
Ինչ վերաբերում է նշված որոշմանը, ասաց, որ ոչինչ ասել չի կարող․ «Ես ավտոմեքենա չունեմ»»։
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
aravot.am-ը գրում է. «Գյումրու Սայաթ-Նովա փողոցը, որտեղ երեկ ուշ ժամի հնչել են կրակոցներ, այսօր շրջափակված է ոստիկաններով, դադարեցված է երթևեկությունը, քաղաքային տրանսպորտը ստիպված փոխել է իր ուղղությունը։ Տեղում աշխատում են քննիչները, քրեագետները, զննում Սայաթ-Նովա փողոցի վրա գտնվող բոլոր սպասարկման օբյեկտների տարածքները:
Դեպքի մասին խանութատերերը գրեթե ոչինչ չգիտեն, «Պոնչիկ-մոնչիկ» սրճարանի աշխատակիցները ևս խուսափում էին որևէ բառ ասելուց, թեև իրադարձությունները ծավալվել են հենց սրճարանի դիմաց։ Ըստ մեր տեղեկությունների, տուժող կողմը՝ 1981 թվականին ծնված Գեորգի Հակոբյանը՝ իր շրջապատով, նստած է եղել սրճարանի բացօթյա տարածքում, սրճարանից դուրս գալուց վիճաբանություն է սկսվել ու հնչել են կրակոցներ։ Ըստ բժիշկների, տուժողը կողմի վիճակը կայուն ծանր է, նա Ախուրյանի տարածաշրջանի վաղամեռիկ դատախազ Հակոբ Հակոբյանի որդին է։ Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանի տեղեկացմամբ, դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված 8-10 պարկուճներ ու գնդակ։ Դատախազն ասաց, որ այս պահին չունեն որպես կասկածյալ ներգրավված, բերման ենթարկված անձինք։ Ըստ դատախազի, հետաքննական մարմինը ունի տվյալներ, վարկածներ, սակայն այս պահին տվյալներ չեն հրապարակում՝ ելնելով նախաքննության շահերից։ Դատախազն ասաց, որ հարցաքննել են տարածքի բնակիչներին, սակայն նրանք էական նշանակության ունեցող ցուցմունքներ չեն տվել։
Առգրավված են նաև տարածքի սպասարկման օբյեկտներում տեղադրված տեսախցիկները։ Ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, տուժող երիտասարդը՝ Գեորգի Հակոբյանը կոնֆլիկտի մեջ է եղել օրենքով գող՝ Անդրանիկ Սողոյանի՝ Զապի ու վերջինիս քրոջ որդու՝ Արտյոմի հետ, որը նույնպես օրենքով գող է։ Ընդ որում, նույն աղբյուրների փոխանցմամբ, տուժող երիտասարդը բարեկամական կապերի մեջ է օրենքով գողերի հետ։ Ըստ շրջանառվող լուրերի, տևական ժամանակ Գեորգի Հակոբյանը վիրավորական արտահայտություններ է արել իր բարեկամների՝ օրենքով գողերի հասցեին, որոնք բավական երկար գերադասել են չարձագանքել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.