29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Առավոտ» թերթը հրապարակել է Արցախի ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ հարցազրույցի շարունակությունը, որտեղ զրուցակիցն անդրադարձել է ղարաբաղյան խնդրին, հայ-ադրբեջանական թշնամության մակարդակի նվազեցման անհրաժեշտությանը և մասնավորապես՝ ասել է.
«Նրանք, ովքեր մեծ-մեծ խոսում են՝ «Բաուն գրավելու ենք», «թեյ ենք խմելու Բաբվում»… Մենք թշնամի չե՞նք բոլորին… ես վստահ եմ, որ այսօր Թուրքիայում ապրող թուրքերի 50 կամ ավելի տոկոսը հայամետ է: Չի կարելի թշնամանք սերմանել, միևնույն է՝ մի օր վերջ ենք տալու այս ամենին, բայց չլինի այնպես, որ երկու մարդ մի քաղաքացի Ղարաբաղի կողմից, մյուսը՝ Ադրբեջանի կողմից, փոխանակ գլուխները բարձր իրար բարևեն, գլուխները կախ բարևեն՝ ամոթից: Ո՞ւմ է պետք, մենք հարևաններ ենք, չէ՞, վերջապես: Պատերազմն իր օրենքներն ունի, կյանքն էլ իր օրենքներն ունի՝ այնտեղ խրամատ է, մյուսը՝ այստեղ, քաղաքացիական «խրամատ» է: Ագրեսիվությունը պետք է հանել: Մի օր այդ խաղաղությունը լինելու է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Տևական ժամանակ է՝ նկատել ենք, որ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը երթևեկում է սպիտակ Lexus LX 570 ամենագնացով, որի վրա «արարողակարգային» համարներ են փակցված։ Այս դեպքում Լևոն Սարգսյանի մեքենայի համարանիշը ARM 065 է։ Սրանք, կարելի է ասել, «ներքին դիվանագիտական», բայց ժամանակավոր համարներ են, որոնք տրամադրվում են արտաքին գործերի նախարարության կողմից՝ դրսից ժամանած հյուրերին սպասարկող մեքենաների վրա փակցնելու համար։
Օրինակ՝ երբ դրսից որևէ պատվիրակություն է գալիս, այդ պատվիրակության անդամներին սպասարկող միկրոավտոբուսների, տարբեր ներկայացուցչական մեքենաների վրա փակցնում են ARM տարբերանշանով և կապույտ ու սպիտակ գունավորմամբ այս համարանիշները, որպեսզի տարբերվեն երթևեկության մեջ, ՃՈ տեսուչներն իմանան, որ սրանք դիվանագիտական հյուրերին սպասարակող մեքենաներ են։
Հաճախ նաև մեր պաշտոնյաների մեքենաների համարանիշներն են փոխում և այս համարներից փակցնում, որպեսզի հյուրերին ուղեկցելիս, երբ շարասյան կազմում ստիպված են լինում արագ երթևեկել, արագաչափ սարքերի և տեսախցիկների տակով անցնելիս «չնկարվեն» և չտուգանվեն»։
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
. «Ինչ են Սոչիում քննարկել Պուտինը եւ Ալիեւը: Երբ հայաստանյան լրատվամիջոցներն այդպես են հարցը դնում ու սկսում են իմպերատիվ, հաստատական տոնով ինչ-որ մտքեր շարադրել, ես անկեղծորեն զարմանում են դրանց իրազեկության վրա:
Ուրեմն մեր որեւէ կայք այն աստիճանի մտերիմ է Պուտինի կամ Ալիեւի հետ, կամ ծայրահեղ դեպքում` այն մարդկանց հետ, որոնց այդ երկու ղեկավարները ամեն ինչ պատմում են, որ կարող են այդ իրենց պատմածները վերաշարադրել հոդվածի տեսքով:
Հասկանալի է, որ այդ երկրների հարաբերություններում ինչ-ինչ խնդիրներ են առաջացել` վերջին վկայություններից մեկը, կարծում եմ, Վրաստանում ռուսաստանյան զինված ուժերի կողմից Բաքու-Սուփսա գազատարի «գրավումն» է: Բայց դրանց մասին կարելի է խոսել միայն երեւացող փաստերի, այսինքն` հետեւանքների վրա հիմնվելով, ինչպես եւ անում են պրոֆեսիոնալները (նկատի ունեմ BBC-ի հրապարակումը), եւ ոչ թե սուրճ նայող տատիկի նման ենթադրություններ անել, թե ով ում ականջին ինչ է քչփչացել:
Դե, եթե հայաստանյան կայքերը գիտեն, թե ինչի մասին են խոսել Պուտինն ու Ալիեւը, ուրեմն հաստատ կիմանան, թե որն էր, ասենք, Հայաստանի նախագահի եւ վարչապետի զրույցի թեման: Եվ այստեղ արդեն ոչ միայն թեման գիտեն, այլեւ զրուցակիցների ձայների ելեւէջները, ով որ պահին է ոտքի կանգնել եւ ինչ հայացք է նետել դիմացինի ուղղությամբ: Մարդիկ մտածում են` եթե այդ մանրամասներով գիտեն գաղտնի հանդիպումների մասին, ուրեմն նրանց գրածները ճիշտ են:
Միամիտ ընթերցողներն ու օգտատերերը չեն կարող ենթադրել, որ այդ մանրամասները նույնպես կարելի է հորինել: Իհարկե, դրան նպաստում է իշխանությունների (ոչ միայն մեր) անիմաստ գաղտնապահությունը:
Բերեմ մի շատ հին օրինակ: 1993 թվականին ես նախագահական նստավայրում դեմ առ դեմ հանդիպեցի եւ բարեւեցի Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովին: Վերադառնում եմ իմ սենյակ, լրագրողները սկսում են զանգել եւ հարցեր տալ` ճի՞շտ է արդյոք, որ Գրաչովը Հայաստանում է: Ճշտեցի, որ պիտի պատասխանեմ, թե դրա մասին ոչ մի տեղեկություն չունեմ` այդպես էլ վարվեցի: Բայց թաքցնել, որ այդ կարգի բարձր պաշտոնյան գտնվում է մեր երկրում, հնարավոր չէր, եւ իմ, մեղմ ասած, խուսափողական պատասխանը տեղիք տվեց զանազան ենթադրությունների ու, բնականաբար, «հնարած մանրամասների»:
Հաշվի առեք` ճշմարտությունը հնարավոր չէր թաքցնել նույնիսկ այն ժամանակ, երբ չկար համացանցը, չկար ամեն տեղից ուղիղ եթեր տալու հնարավորությունը, չկային սոցիալական ցանցերը: Էլ ի՞նչ ասենք այսօրվա մասին: Բավարարել հասարակական հետաքրքրությունը եւ, միեւնույն ժամանակ, իհարկե, չբացահայտել պետական գաղտնիքները` դա պատրաստվածության, պրոֆեսիոնալիզմի որոշակի մակարդակ է պահանջում, ինչպես նաեւ հնարավորինս թափանցիկ աշխատելու պատրաստակամություն: Նույնիսկ ազատ երկրներում է զգացվում դրա պակասը: Թրամփի վարչակազմը դրա վառ օրինակն է»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Երեկ օրվա լրահոսում մի տեղեկություն գրավեց ուշադրությունս: Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը միջնորդություն է ուղղել Երևանի քաղաքապետին՝ կամուրջներից ինքնասպանության դեպքերի կապակցությամբ: Ցավալի վիճակագրություն կար ներկայացված գրության մեջ. «2014թ. հոկտեմբերից մինչև 2017թ. հունիսը կամուրջներից ցած նետվելու միջոցով ինքնասպանություն է կատարել 30 անձ, որից 25-ը՝ Կիևյանի, 3-ը՝ Դավթաշենի, իսկ 2-ը՝ Հաղթանակի կամուրջներից: 30 անձից 28-ը եղել է արական, 2-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ, 13-ը՝ մինչև 30 տարեկան, իսկ 17-ը՝ 35 տարեկանից բարձր»: Նշված անձանցից միայն 4-ն է տառապել հոգեկան հիվանդությամբ, մյուսները հոգեպես առողջ մարդիկ են եղել, որոնց այդ ուղուն մղել է անհուսության, անելանելիության զգացումը: Եվ մի նրբություն էլ՝ միջնորդությունում նշված էր, որ այս թվերը բազմապատիկ ավելի կարող էին լինել, եթե ինքնասպանությունների բազմաթիվ փորձերը չկանխվեին պատահական քաղաքացիների ու իրավապահների կողմից: Եվ քանի որ կանխվելու դեպքում ինքնասպանության դիմած անձն այլևս հետագայում նման քայլի չի դիմում, Քննչական կոմիտեն առաջարկում է Երևանի քաղաքապետարանին՝ մտածել այդ փորձերը կանխելու մասին՝ «դրանց իրականացման համար որոշակի խոչընդոտներ ստեղծելու միջոցով, ինչպիսիք կարող են հանդիսանալ արգելապատնեշները, պաշտպանիչ ցանցերը և այլ տեխնիկական լուծումներ»: Կամուրջների տակ ցանցեր քաշելու մասին, անշուշտ, վաղուց է խոսվում, և դա կարող է բարդացնել ինքնասպանների «գործը», բայց դա ինքնասպանության պատճառները չի վերացնի: Նրանք կարող են ելքը գտնել, ասենք, բարձրահարկերից ցատկելու միջոցով: Չէ՞ որ հնարավոր չէ բոլոր 16-հարկանիների մոտ ցանցեր տեղադրել: Ուստի խնդրի լուծումը պետք է այլ տեղում փնտրել»,-գրում է թերթը:
«Հրապարակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ երեկ շարունակվեց զինված խմբի գործով դատական նիստը:
Նիստը սկսվելուն պես ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը միջնորդեց դատական նիստերի դահլիճ բարձրացնել իր պաշտպանյալին, ինչպես նաև թույլ տալ Վահան Շիրխանյանին ոտքի չկանգնել: Նշենք, որ մոտ երեք շաբաթ առաջ դատավորին վիրավորելու համար Բեկթաշյանը երեք ժամով հեռացրել էր Շիրխանյանին նիստերի դահլիճից: Դատավոր Արմեն Բեյկթաշյանը բավարարեց միջնորդությունը, և Շիրխանյանը դատարանի խցից բարձրացվեց նիստերի դահլիճ:
Նիստի ընթացքում գործով մեղադրող դատախազ Արամ Արամյանը հրապարակեց զինված խմբի 20 անդամի մեղադրական եզրակացությունը: Ըստ այդմ՝ Վահան Շիրխանյանը ծանոթացել է Արթուր Վարդանյանի հետ, նա խորհուրդ է տվել Հայաստանում իշխանափոխության հասնելու գործողություններում զերծ մնալ պետական մարմինների վրա հարձակումներ գործելուց, նա իշխանափոխության հասնելու հնարավոր տարբերակներից է համարել Սերժ Սարգսյանի վրա մահափորձ իրականացնելու ճանապարհը: Վահան Շիրխանյանը նաև պարտավորվել է ապահովել բանակի մասնակցությունը, կամ ապահովել բանակի չեզոքությունն այդ գործընթացներում, քանի որ անձամբ ծանոթ է եղել Պաշտպանության նախարարության արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ: Ստեղծված զինված խմբի անդամները քննարկել են նաև թռիչքի պահին Սերժ Սարգսյանի ինքնաթիռը խոցելու հնարավորությունը, սակայն այդ ուղղությամբ որոշակի քայլեր չեն ձեռնարկվել: Զինված խումբը թիրախավորել և հարձակումներ է նախապատրաստել նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, կառավարության շենքի, Հայաստանի հանրային հեռուստատեսության շենքի վրա:
Ըստ մեղադրական եզրակացության՝ խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր՝ նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Սա ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Հայր Անտոն Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն: Դատական նիստը հետաձգվեց Հայր Անտոնի առողջական վիճակի վատթարացման պատճառով: Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 28-ին՝ ժամը 11:00-ին»։
«Հայկական ժամանակ»
Մանրամասներն ամբողջությամբ` օրաթերթի 22.07.2017թ. համարում։
«Այս օրերին տարբեր շրջանակներում ուսումնասիրում են «դասալիքների»՝ զինծառայությունից խուսափածների ցանկը, թե ովքեր կարող են հաջորդիվ հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում։ Անգամ պատկան մարմիններին հարցումներ են ուղարկում։ Օրինակ՝ ուսումնասիրում են դատախազության կազմը, որտեղ դասալիքների մի հսկա բանակ է պատսպարվել՝ սկսած գլխավոր դատախազից, վերջացրած Երեւանի եւ վարչական շրջանների դատախազներով։
Ոչ պակաս մեծ բանակ կա նաեւ դատական համակարգում՝ 1979-ից հետո ծնված դատավորների մեծ մասը չի ծառայել, ավելին՝ նրանցից շատերը կասկածելի ծագմամբ մասնավոր բուհեր են ավարտել»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
« «Ձերբակալությունների, «ժուչոկների», կոմպրոմատներ հավաքելու ֆոնին դատավորները դիսկոմֆորտի մեջ են։ Այս օրերին լուրեր ենք ստանում, որ մի շարք դատավորներ վերադարձնում են տարբեր գործերով վերցրած կաշառք-գումարները եւ անգամ ցանկություն ունեն դիմում գրել ու դուրս գալ համակարգից, ոմանք մտածում են արտասահման մեկնելու՝ ուսանելու կամ բիզնեսով զբաղվելու մասին։
«Ամեն կողմից խեղդում են, էլ առաջվանը չէ, փող չկա մեջը, լիքը դատավորներ էսօր վարկերի տակ են, սրանից-նրանից 500-1000 դոլար պարտք են ուզում, էնպիսի վերահսկողություն է, որ վախենում են աջուձախ շարժվեն, հետն էլ՝ հեղինակություն չկա, գործերը լիքը՝ շնչելու ժամանակ չունեն։
Եվ ովքեր էսօրվա դատավորներից քիչ թե շատ ապահովված են, չեն ուզում մնալ համակարգում, ուզում են դուրս գալ՝ հանգիստ ապրել, հետո, երբ վիճակը կարգավորվի, կվերադառնան»։
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
««ՀԺ»-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը ներում է շնորհել Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, «Վանաձոր» ՔԿՀ-ում իր պատիժը կրող Վազգեն Խաչիկյանին: Ըստ այդ տեղեկությունների՝ նա առաջիկայում կլինի ազատության մեջ: 13 տարվա ազատազրկման դատապարտված Խաչիկյանը ներման խնդրագրով դիմել էր դեռևս 2016 թվականին:
Նրան ներում շնորհելու տեղեկությունները ճշտելու համար օրեր առաջ հարցում էինք ուղարկել ՀՀ նախագահի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն: Գրավոր հարցման մեջ մասնավորապես նշել էինք, թե արդյոք Խաչիկյանի դիմե՞լ է ներման խնդրանքով, եւ ներում շնորհվե՞լ է, թե ոչ: Մեր գրավոր հարցմանը այսօր նախագահականից պատասխանել են, թե դատապարտյալների ներման խնդրագրի վերաբերյալ Սարգսյանի հրամանագրերն անհատական իրավական ակտեր են և ենթակա չեն պարտադիր հրապարակման: «Դրանք պարունակում են անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ և տվյալներ, որոնք, համաձայն 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 34 հոդվածի 1-ին մասի, «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի, ենթակա են պաշտպանության և չի կարելի դրանք օգտագործել կամ տարածել՝ առանց տվյալ անձանց համաձայնության, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Հրամանագրի վերաբերյալ պատշաճ կարգով իրազեկում են ներման խնդրագրերով դիմված դատապարտյալները, ինչպես նաեւ միջնորդություններով հանդես եկած անձինք»,- ասվում է գրավոր հարցման պատասխանի մեջ:
Նախագահականից նաև հետաքրքրվել էինք, թե վերջին երեք ամիսների ընթացքում Սերժ Սարգսյանը քանի՞ դատապարտյալի է ներում շնորհել եւ քանիսին՝ մերժել: Ի պատասխան, նախագահականից հայտնել են, որ Սարգսյանի հրամանագրով ներում է շնորհվել 11 դատապարտյալի, մերժվել է 91 դատապարտյալի ներման խնդրագիր:
Թե ովքեր են «ներված» դատապարտյալները և արդյոք 11-ի մեջ Վազգեն Խաչիկյանը մտնում է, թե ոչ, այդպես էլ չեն պատասխանել: Մեր հարցին չպատասխանեց նաև Խաչիկյանի կինը` Լիլիթ Ասատրյանը, նա դեռ մեր հարցը չլսած, ասաց՝ «չեմ մեկնաբանում» և անջատեց խոսափողը:
Հիշեցնենք, որ 2014 թվականի դեկտեմբերին Վազգեն Խաչիկյանը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման: Նա կալանավորվել է 2012 թվականին: Դատարանի վճռով Խաչիկյանը մեղավոր է ճանաչվել կազմակերպված խմբով յուրացման եղանակով 211.680.984 ՀՀ դրամ և խարդախությամբ 29 միլիոն դրամ գումար հափշտակելու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու համար»։
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։
«Փոքրիկ քայլերով, բայց անշեղորեն մեր հյուսիսային հարեւանը մեզ տանում է դեպի հետ՝ սովետական անցյալ, դեպի ռուսական մեծապետականության խորխորատներ։ Եվ դա անում է առաջին հերթին տնտեսական, ապա նաեւ մշակութային, սոցիալական ու հոգեբանական տարբեր եղանակներով՝ ՀՀ քաղաքացիներին գրկաբաց ընդունելուց մինչեւ սովետական ժամանակաշրջանում ծնվածներին քաղաքացիություն տալու ազատականացում, բացահայտ սպառնալիքներից մինչեւ խորամանկ զգուշացումներ եւ անվտանգության հետ կապված այլ խնդիրներ, հակառակորդին զինելուց մինչեւ սահմանային ընդհարումների հրահրում։
Իսկ վերջին օրերին ամենուրեք քննարկվում են հայկական դպրոցների ատեստատների ռուսալեզու գրառումները եւ հայկական վարորդական վկայականները Ռուսաստանում չճանաչելու փաստը։ Մինչ Ռուսաստանը հայտարարում է, որ մեր անխախտ բարեկամն է, իր Դումայում օրենք են ընդունում, որով ՌԴ տարածքում ճանաչվելու են միայն այն երկրների տրամադրած վարորդական վկայականները, որտեղ ռուսերենը երկրորդ պետական լեզուն է։
Թե ինչ կապ ունի ռուսերենն ավտոմեքենա վարելու հետ, պարզ չէ, բայց պարզ է, որ մեզ հարկադրում են գնալ ռուսերենը որպես պետական լեզու ճանաչելու, ռուսերենին ավելի մեծ տեղ տալու ճանապարհով։ Չէ՞ որ հայ աշխատանքային էմիգրանտները ղրղզներից քիչ չեն Ռուսաստանում, եւ նրանք նաեւ մեքենա են վարում, ուստի սա շատ կարեւոր է Ռուսաստանում ապրող հայերի համար։
Ինչպե՞ս կանգնեցնել ռուսական այս «գրոհը», որի վերջը չի երեւում։ Չէ՞ որ ռուսական տիրույթում գտնվելու վնասները, ըստ էության, ավելի շատ են, իսկ օգուտները՝ աննշան։ Ոչ Ղարաբաղի հարցում կարողացանք օգտվել մեծ եղբոր աջակցությունից, ոչ տնտեսական առումով շահեցինք եւ դեռ քաղաքակիրթ աշխարհին մասն կազմելու գործընթացից էլ դուրս մնացինք»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հուլիսի սկզբին Ադրբեջանի ձեռնարկած քայլերը՝ Արցախի հետ շփման գծում իրավիճակի սրման ուղղությամբ, կարծես թե չտվեցին այն քաղաքական և քարոզչական արդյունքը, որին հարևան երկրի ղեկավարությունը ձգտում էր: «Արյունախում հայերի» առասպելը հաստատելու որևէ լուրջ ապացույց չի ստացվել:
Դա ունի ընդհանուր և մասնավոր պատճառներ: Ընդհանուրն այն է, որ մի կողմից՝ Ադրբեջանն ամեն օր ասում է՝ հեսա մենք զենքով կգրավենք Ղարաբաղը, Զանգեզուրը, Գյոքչան ու Էրիվանը, մյուս կողմից՝ ասում է՝ մենք խաղաղասեր ենք, հայերն են առաջինը կրակում: Դիրքորոշման այդ հակասությունն, ինձ թվում է, չի նպաստում քարոզչական միավորների ձեռք բերմանը:
Ադրբեջանի անհաջողության մասնավոր պատճառն այն է, որ այսօր շատ դժվար է թաքցնել կամ խեղաթյուրել իրականությունը: Պարզ է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար, որոնց արբանյակները on-line ռեժիմով հետևում են աշխարհի ցանկացած անկյունում տեղի ունեցող իրադարձություններին, ճշմարտությունն իմանալը խնդիր չէր նաև 10, 20 տարի առաջ: Բայց մի քանի ժամ հետո պատկերը վերականգնելը և աշխարհին ներկայացնելը խնդիր չէ նաև մեզ նման երկրների համար:
Բացի այդ, գոնե հայկական կողմից սահմանն այնպես է կահավորված, որ ամեն ինչ նկարահանվում է և անհրաժեշտության դեպքում հրապարակվում է: Ադրբեջանի ռազմաքաղաքական ակցիաները, որոնք կոչված էին, մասնավորապես, ուշադրություն շեղել իսլամիստներին զենք վաճառելուց և Արևմուտքի՝ մարդու իրավունքների հետ կապված դժգոհություններից, չեն հասել իրենց նպատակին նաև այն պատճառով, որ այդ երկրի և Ռուսաստանի հարաբերություններում դժվարություններ են առաջացել (ենթադրում եմ, ժամանակավոր):
Տարաձայնությունների պատճառը, ըստ փորձագետների, «գազային մրցակցությունն» է՝ մի ոլորտ, որտեղ ներկա ժամանակահատվածում այդ երկու երկրների շահերը չեն համընկնում: Ադրբեջանն այս պահին Ռուսաստանից «դաբրո» չունի՝ իրավիճակ սրելու, իսկ առանց «դաբրո»-ի սրելու դեպքում չի ստանում բավարար դիվանագիտական, քաղաքական և քարոզչական աջակցություն: Դա չի նշանակում, որ վաղը կամ մյուս օրը այդ «դաբրոն» չի տրվելու:
Եվ վերջապես: Հայկական կողմն էլ, կարծես թե, փոխում է իր մարտավարությունը: Ադրբեջանը պետք է զգա, որ ցանկացած, նույնիսկ փոքր ոտնձգության դեպքում պատասխանը դաժան է լինելու, և այդ պատասխանին հետևած վայնասունին մենք, համենայնդեպս, ուշադրություն չենք դարձնի: Նույնիսկ եթե ՄԱԿ-ն ընդունի ոչ թե 4, այլ 144 բանաձև»:
«Առավոտ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.