29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Մեր տեղեկություններով՝ մոտ մեկ շաբաթ առաջ Երևանի ռեստորաններից մեկում «ռազբորկա» է տեղի ունեցել՝ ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետ Ռազմիկ Խանզրադյանի և Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի՝ Վովայի Արշակի որդիների մասնակցությամբ։ Էրեբունիում իրար հետ մեծացած երբեմնի ընկերները մի քիչ տաքացել են, հետո էլ սկսել են վիճաբանել, ինչը վերաճել է ծեծկռտուքի։
Դեպքից հետո Խանզրադյանը որդուն փախցրել է քաղաքից՝ կանխատեսելով հնարավոր զարգացումներ։
Ըստ համայնքում պտտվող խոսակցությունների՝ ոստիկանության աշխատակիցն Արշակի հետ փորձել է հարթել կատարվածը, հանդիպել և առաջարկել է որդիներին հաշտեցնել, սակայն Արշակն անդրդվելի է մնացել ու պնդել է, որ իր տղան չի կարող «սխալ» լինել։
Այս օրերին լարված մթնոլորտ է Էրեբունու գողականների շրջանում, ամեն պահի սպասվում է, որ առճակատումը կշարունակվի։
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները նախօրեին`սեպտեմբերի 17-ին շքեղ խնջույքի են մասնակցել Գագիկ Ծառուկյանին պատկանող, Երեւան-Աբովյան ավտոճանապարհին գտնվող «Փարավոն» ռեստորանային համալիրում:
Հյուրերի թվում է եղել նաեւ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, որին առանձնահատուկ ցնծությամբ են դիմավորել:
Հետաքրքիր է, որ համաժողովին ներկա չի եղել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Armtimes.com-ը փորձեց ԲՀԿ-ականների շրջանից պարզել` Ծառուկյանին չեն հրավիրե՞լ, թե՞ հրավիրել են նա չի ներկայացել, սակայն ԲՀԿ-ականները կտրուկ խուսափում էին պատասխանել այս հարցին: Մասնավորապես, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն armtimes.com-ի հետ զրույցում նախընտրեց երկար բացատրել, որ գտնվում է ոչ հարմար վայրում, քան ասել` հրավերք եղե՞լ է, թե՞ ոչ:
Նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զորհաբյանն էլ նշեց, որ շատ խիստ զբաղված է եւ չի կարող հարցին պատասխանել: ԱԺ պատգամավոր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը չպատասխանեց մեր զանգերին»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Այս տարվա ամռան ամիսներին մեծ քանակությամբ խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիներ են Հայաստանից արտահանվել Քաթար եւ Իրաք: Արտահանման թվի էական մեծացումը բերել է ներքին սպառման համար վաճառվող տավարի մսի թանկացման՝ մոտ 8 տոկոսով:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունից armtimes.com-ին տրամադրեցին հուլիս եւ օգոստոս ամիսներին խոշոր եւ մանր եղջերավոր կենդանիների արտահանման թվերը: Պարզվում է, որ այս երկու ամիսների ընթացքում Հայաստանից արտահանվել է 1131 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի եւ 8600 հատ էլ՝ մանր եղջերավոր կենդանի:
Նշեք, որ Հայաստանի գործարարներից ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետաքրքրությունների մեջ է Իրաքի հետ առեւտրաշրջանառության զարգացումը: Սամվել Ալեքսանյանի ընկերությունները տարատեսակ ապրանքներ են արտահանում Իրաք:
Քաթարի հետ առեւտրային հարաբերությունների զարգացումը կարելի կապել Քաթարի նկատմամբ ամռանը պատժամիջոցների կիրառման հետ: Քաթարի հետ մի շարք երկրներ խզեցին դիվանագիտական հարաբերություններն այն բանի համար, որ վերջինս աջակցել է ահաբեկիչներին:
Քաթարը, իհարկե, չէր ընդունում մեղադրանքը: Բացի քաղաքական ճգնաժամից, Քաթարը նաեւ հումանիտար ճգնաժամում հայտնվեց: Ենթադրվում է, որ հենց այս հանգամանքով է պայմանավորված Քաթարի հետ նման առեւտրաշրջանառություն ունենալը»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նոր Սահմանադրության պահանջների համաձայն, ինչպես հայտնի է, կառավարությանն առընթեր մարմիններն առաջիկայում պետք է միավորվեն որեւէ գերատեսչության հետ կամ՝ կառուցվածքային համապատասխան փոփոխություններով, նախարարության կարգավիճակ ստանան։
Մեր տեղեկություններով, քննարկվում է Կադաստրի պետական կոմիտեն պետգույքի վարչության հետ միավորելու եւ տարածքային կառավարման նախարարության մեջ ընդգրկելու հարցը։
Ավելին՝ տեղեկություններ կան, որ Գալուստ Գրիգորիչն ամեն ինչ անում է, որպեսզի միավորված միավորի ղեկավար մնա որդին՝ պետգույքի վարչության պետ Արման Սահակյանը։ Բայց Կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Մարտին Սարգսյանն էլ պատահական մարդ չէ, եւ նրան դժվար կլինի լուսանցք մղելը»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարողանում է ազդել Երեւանի քաղաքապետարանում կայացվող որոշումների վրա: Armtimes.com-ին տեղեկություններով, Հովիկ Աբրահամյանը պահանջել է շինթույլտվություն չտալ այն անձանց, որոնք իր շքեղ առանձնատան դիմաց ցանկանում են տներ կառուցել: Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ քաղաքապետարանը թույլ չի տալիս Երեւանի Ազատության պողոտայում, Հովիկ Աբրահամյանի առանձնատան դիմացի հողակտորների սեփականատերերին տուն կառուցել եւ դա պատճառաբանվում է նրանով, որ Հովիկ Աբրահամյանն է դրան դեմ: «Գնացեք իր հետ ձեր հարցերը լուծեք, նոր կգաք»,- նման կերպ մերժում են սեփականատերերի նախագիծը: Ավելի պարզ ասած՝ Աբրահամյանի հետ պետք է մարդիկ քննարկեն շինթուլտվության հարցը, նոր դիմեն քաղաքապետարան: Այս կերպ մի նախագիծ արդեն իսկ մերժվել է:
Մեզ չհաջողվեց պարզել, թե ովքեր են կառուցապատողները, սակայն պարզեցին, որ մոտ վեց հոգի են սեփականատերերը, որոնց ձեռք բերած հողակտորները, ընդհանուր առմամբ ավելի քան 3 հազար քառակուսի մետր է:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանի առանձնատունը Ազատության պողոտայից մոտ 150 մետր հետ է եւ եթե նշված տարածքում տներ կառուցեն, ապա Աբրահամյանի տունը կհայտնվի այդ տների թիկունքում, կփակվի Աբրահամյանների առանձնատնից դեպի Հաղթանակի զբոսայգի տեսարանը»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ շարունակում են լարված մնալ խնամիներ Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները, ովքեր, ըստ մեր աղբյուրի, տևական ժամանակ է՝ իրար հետ չեն շփվում և չեն հարաբերվում:
Ըստ տեղեկությունների՝ Հովիկ Աբրահամյանը վաճառել է ոչ միայն եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի անունով գրանցված գազալցակայանը, այլ ուրիշ բիզնես-օբյեկտներ ևս:
Ըստ տեղեկությունների՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, հոր բիզնեսների վաճառքից ստացված գումարը տեղափոխում է աֆրիկյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, որտեղ խաղային ապարատների բիզնես է սկսել»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ` երեկ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակվեց Առուշ Առուշանյանը: Հիշեցնենք, որ օրերս Վաչագան Ադունցը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հետ երկարատեւ հակամարտությունից հետո, հրաժարականի դիմում գրեց, թերեւս` ոչ իր կամքով։
Բանն այն է, որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շարունակում էր «ղեկավարել» մարզն իր կադրերի, այդ թվում՝ Գորիսի քաղաքապետի միջոցով, իսկ Վահե Հակոբյանը որոշել էր մարզը «լիսկաթափել»։ Ասում էին, որ նա այդ պաշտոնը խոստացել էր «Առանցք» ընկերության հիմնադիր Գագա Առուշանյանի որդուն՝ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Առուշ Առուշանյանին, ով ստիպված էր ինքնաբացարկի դիմում գրել այն բանից հետո, երբ իր հաղթանակի խնջույքից հետո մարդ էր ծեծել։
Քաղաքում, սակայն, գոհ չեն այս նշանակումից։ Գորիսեցիներից մեկն ասաց․ «Ընդամենը 26 տարեկան է, ինքն էլ էդպես կայացած ու լուրջ մարդ չէ, բա վրայի դաջվածքները տեսե՞լ եք: Հայրը, հասկացանք, հայտնի գործարար է, բայց դե` նրան Ադունցով փոխարինելն անարդար է, էլի»։
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Կառավարությունը հրապարակել է վարչապետ Կարեն Կարապետյանի մեկ տարվա գործունեության արդյունքը կամ վիճակագրական պատկերը: Ինքնին այդ հանգամանքը վկայում է, որ Կարեն Կարապետյանն ու կառավարությունը գործնականում կամ չեն հասկացել, կամ չեն ցանկացել հասկանալ Հայաստանի վարչապետի բուն խնդիրը: Հակառակ դեպքում, գործունեության մեկ տարվա արդյունքի վիճակագրական պատկերի փոխարեն, կառավարությունը հանրությանը պետք է ներկայանար բոլորովին այլ մեսիջներով և հաշվետվությամբ:
Այլապես, ներկայացվող վիճակագրությունը, որից հասարակությունը նույնիսկ չնչին մասը, ըստ էության, չի կարողացել շոշափելի արդյունք ստանալ մեկ տարվա ընթացքում և թերևս չի կարողանալու առնվազն գալիք մեկ տարում, հանրության հանդեպ ծաղր է, ոչ թե հաշվետվություն: Ծաղր է, երբ հիվանդի վիճակը սկզբունքորեն չի բարելավվում, երբ հիվանդի ինքնազգացողությունը սկզբունքորեն չի լավանում, սակայն բժիշկները նրան փորձում են ինչ-որ թվեր ներկայացնելով համոզել, որ ամեն ինչ լավ է, և հիվանդն առողջանում է սպասվածից էլ ավելի լավ:
Այն, որ կառավարությունը վարչապետի գործունեության մեկամյակի կապակցությամբ չի գտնում հանրության հետ հաղորդակցման, հանրությանը ներկայանալու այլ տարբերակ, քան կամա, թե ակամա ծաղրը հանրության հասցեին, ինքնին արդեն խոսուն ցուցանիշ է այդ գործունեության մասով: Ընդ որում՝ խնդիրն ամենևին վիճակագրության հավաստիությունը չէ, և չի բացառվում, որ այն տոկոսային աճերը, որ ներկայացվում են, համապատասխանում են իրականությանը:
Խնդիրն այն է, որ այդ վիճակագրությունը չի նշանակում ոչինչ և ըստ էության՝ որևէ խորքային կապ չունի այն իրականության հետ, որում գտնվում են հասարակությունն ու պետությունը: Անկասկած այդ ամենի համար պատասխանատու դիտարկել միայն վարչապետին, մեղմ ասած՝ անարդարացի է: Սակայն տվյալ պարագայում վարչապետից, ինչպես որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյայից, պահանջվում է այդ ամենի կապակցությամբ հանրության հետ համարժեք հաղորդակցություն, ոչ թե վիճակագրական «ապացույցներ»:
Ինքնին այդ «ապացույցները» այլ բան չեն, քան հանրության առաջ ձախողման կամ մեղքի յուրօրինակ խոստովանություն: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանն անկասկած խելացի մարդ է և շատ լավ պատկերացնում է իրականության ու ներկայացված վիճակագրության տարբերությունը, հեռավորությունը, նաև հայաստանյան կյանքի առանձնահատկությունները»,-գրում է թերթը:
«Ժամանակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի սկանդալային գրառումները ի հայտ են գալիս ամեն անգամ, երբ ֆեյսբուքյան հանրությունը դաժան քննադատության է ենթարկում իշխանության մի որեւէ գործողություն:
Լեզվի մասին Բագրատյանի գրառումը Խոսրովի անտառի հրդեհի օրերին էր: Իսկ թե ինչ թափով էր ֆեյսբուքյան հանրությունը քննադատում իշխանությանը հրդեհը մարելուն անպատրաստ լինելու համար, ավելորդ է հիշեցնել:
Այս օրերին մեծ աղմուկ է բարձրացրել Թումանյանի տուն-թանգարանում ստալինյան ռեպրեսիաների մասին հայտնի ցուցահանդեսի արգելումը: Ֆեյսբուքում կրկին քննադատությամ մեծ ալիք էր, հիմնական գնահատականն էլ՝ այն, որ Հայաստանի գործող իշխանությունը բոլշեւիկների արժանի ժառանգն է, եթե 37 թվականի մեթոդներով այդ նույն մեթոդները մերկացնող ցուցահանդես է փակում: Բանն այն է, որ Թումանյանի տուն- թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը պատմում է, որ իրեն զանգահարել է ԱԱԾ ոմն գնդապետ կամ փոխգնդապետ, սպառնացել է, շանտաժ արել, որից հետո նաեւ մշակույթի նախարարությունն է հրահանգել ցուցահանդեսը փակել:
Իշխանության տարբեր ներկայացուցիչներ արդեն մի քանի օր է՝ չեն կարողանում հոդաբաշխ բացատրություն ներկայացնել, թե ինչու է փակվել ցուցահանդեսը:
Մշակույթի փոխնախարարը երեկ ասաց, որ այն քաղաքական էր, դրա համար է փակվել: Այսօր ԱԺ ամբիոնից Արդարադատւթյան նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ խնդիրը վարչարարական հարաբերությունների մեջ է եղել, հնարավոր է՝ ՊՈԱԿ-ը չի պահպանել վերադասի սահմանած կարգը:
Ֆեյսբուքյան հանրության ուշադրությունից, սակայն, այս զարգացումներն արդեն վրիպեցին: Ուշադրության կենտրոնում այժմ Բագրատյանը, Շարմազանովն ու սպորտի փոխնախարարն են:
Հրանտ Բագրատյանը խոստացել է հայ կնոջ եւ ընտանիքի դերին նույնպես անդրադառնալ ֆեյսբուքյան գրառման միջոցով: Չենք կասկածում, որ գրառումը նույնքան սկանդալային կլինի: Եվ այնուամենայնիվ արժե, որ նախկին վարչապետը հատուկ ընտրի գրառման ժամանակահատվածը: Շատ են լինում օրեր, երբ ֆեյսբուքյան հանրությունը ահռելի ձանձրույթ է ապրում, իսկ հասարակական-քաղաքական կյանքում ոչ մի հիշարժան իրադարձություն չի կատարվում: Կարճ ասած՝ գաղջ օրեր: Այսպիսի օրերին իր ֆունդամենտալ գրառումներով հանդես գալով՝ Հրանտ Բագրատյանը էապես կբարձրացնի դրանց էֆեկտիվությունը՝ ոչ այդ գրառումները կխանգարեն այլ թեմաներին, ոչ էլ այլ թեմաները կխանգարեն իր բարձրացրած հարցերի ամենայն խորքային եւ լայնածավալ ուսումնասիրմանը»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Որքան էլ Ռուսաստանը չկայացած սիրեկանի նման ողջ օրը հետեւում է, որ Հայաստանը «տնից դուրս չգա»` չգնա Վրաստան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին, չգնա Չինաստան` զենքի եւ «այլնի» առեւտրի, մեր տեղեկություններով` պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն այս օրերին Վաշինգտոնում է եւ մասնակցում է ՆԱՏՕ-ի կազմակերպած բարեվարքության ամրապնդման նախաձեռնությանը նվիրված բարձրաստիճան կոնֆերանսին, որին մասնակցում են ՆԱՏՕ-ական եւ մերձ-ՆԱՏՕ-ական տարբեր երկրների, այդ թվում եւ Վրաստանի պաշտպանության նախարարներ ու փոխնախարարներ:
Սպասենք մեր ռազմավարական «գործընկերոջ» ռեակցիային»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.