29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Հայկական շուկայում անհայտ ճանապարհով ադրբեջանական խնձորի հայտնվելու սկանդալը դեռ նոր մարած, հիմա էլ «Նոր Զովք» սուպերմարկետների ցանցում վաճառվում է թուրքական բլղուր: Dosa անվանումով բլղուրի տուփի վրա հստակ նշված է, որ այդ սննդատեսակը արտադրված և փաթեթավորված է Թուրքիայում:
Ընդ որում, մեր տեղեկություններով, թուրքական բլղուրը շուկայում հայտնվել է առանց անվտանգության սերտիֆիկատի, խանութներում ևս չկա անվտանգության սերտիֆիկատի պատճենը, որը տվյալ դեպքում պարտադիր պայման է, քանի որ Թուրքիան համարվում է ռիսկային երկիր: Նշենք, որ եթե անգամ թուրքական բլղուրի հետ եկել է անվտանգության սերտիֆիկատը, ապա այստեղ պետք է լաբորատոր հետազոտություն իրականացվեր, որը, մեր տեղեկություններով, Սննդի անվտանգության պետական ծառայության կողմից չի իրականացվել:
Այսինքն՝ հերթական անգամ առանց համապատասխան վերահսկողության՝ կասկածելի ծագման սննդամթերք է հայտնվել տեղական շուկայում: Ի դեպ, թուրքական բլղուրն ավելի թանկ արժե, քան տեղականը: Dosa-ի 900 գրամանոց տուփը վաճառվում է 950 դրամով»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Մինչ հայոց իսթեբլիշմենթը շունչը պահած սպասում է Երեւանում Դմիտրի Մեդվեդեւի հոկտեմբերյան այցին, մեր տեղեկություններով` բավականին հետաքրքիր մտքեր են հնչել Մոսկվայում ԵՏՄ վերջին նիստի ժամանակ Դմիտրի Անատոլեւիչի շուրթերից` ԵՏՄ-Իրան հարաբերությունների մասով. «Իրանը մեզնից կստանա ամեն ինչ, սակայն չի տա ոչինչ»:
Հիշեցնենք, որ Իրանը ցանկություն էր հայտնել մաս կազմել ԵՏՄ տնտեսական գոտուն` Հայաստանի միջոցով, ստեղծելով կամուրջ` տրանզիտ ուղի դեպի ԵՏՄ երկրներ: Փորձագետների մեծ մասի կարծիքով` խնդիրը պայմանավորված է Թուրքիա-Ադրբեջան տանդեմով, որոնց ԵՏՄ-ացմամբ Ռուսաստանն առավել շահագրգիռ է։
Բանն այն է, որ Թուրքիան Ռուսաստանին ասել է` որ պահին Հայաստանը դուրս գա ԵՏՄ-ից, մենք կմտնենք ԵՏՄ: Ի դեպ, շատերի կարծիքով, Դմիտրի Անատոլեւիչն իրեն նեղություն է տալիս Հայաստան գալ ոչ թե Թուրքիային ցուցանելու, թե որքան «ռազմավարական» է իր գործընկերությունը Հայաստանի հետ, այլ փորձելու է հասկանալ, թե հնարավո՞ր է այս անգամ եւս կանխել ԵՄ-Հայաստան ասոցացման համաձայնագրի ստորագրումը»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Երեկ խորհրդարանում ՀՀ զինված ուժերի եւ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի, զորքերի միացյալ խմբավորման մասին համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ ուշագրավ ելույթ է ունեցել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս, որպես կանոն, աշխատում է ձեռնպահ մնալ էմոցիոնալ գնահատականներից` իր խոսքը կառուցելով փաստերի հիման վրա: Այսօր Շարմազանովը դավաճանել է իր սկզբունքին` մանիպուլյացիայի միջոցով փորձելով մոտիվացնել Հայաստանի ինքնիշխանության օտարման հերթական ճչացող փաստը: «Խոսք գնաց այն մասին՝ Ադրբեջանը կարո՞ղ է ստորագրել այսպիսի մի համաձայնագիր ՌԴ-ի հետ: Ոչ, անհնար է, որովհետեւ Ադրբեջանն ու ՌԴ-ն տարբեր անվտանգային հարաբերությունների մեջ են: ՌԴ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, ՀՀ-ն ՀԱՊԿ-ի անդամ է, Ադրբեջանը՝ ոչ: Ադրբեջանի միակ եւ ամենաուժեղ դաշնակիցը Թուրքիան է, որը տրամագծորեն այլ ռազմական դաշինքի մեջ է՝ Հյուսիսատլանտյան: Թուրքիան այն երկիրն է, որը Պակիստանի հետ մեկտեղ պաշտպանեց, խրախուսեց Ադրբեջանի ռազմական ագրեսիան Ապրիլյան պատերազմի ժամանակ: Վերջերս իրենց ազգային պաշտպանության նախարարը Բաքվում հայտարարեց, որ նրանք եղբայրներ են, եւ Թուրքիան ամեն ինչով պետք է սատարի Ադրբեջանին, հետեւաբար, Թուրքիան Ադրբեջանի հետ միասին մնում է ՀՀ-ի համար անվտանգության սպառնալիք, ՀՀ-ն միայնակ չի կարող ամբողջությամբ իրականացնել իր պաշտպանությունը: Մենք պետք է լինենք այս կամ այն ռազմաքաղաքական բլոկի անդամ: Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ը, որովհետեւ այլընտրանք չկա: ՀԱՊԿ-ի այլընտրանքը Թուրքիան է, իսկ մենք այնտեղ անելիք չունենք»,- ասել է ԱԺ փոխնախագահը:
Շարմազանովի հնչեցրած մի քանի նախադասության մեջ կեղծիքն այնքան շատ է, որ դրան անդրադառնալը, թերեւս, ժամանակատար գործընթաց կլինի: Սակայն հարկ է անդրադառնալ Շարմազանովի ելույթի մի քանի սկզբունքային շեշտադրումների:
Եթե հետեւենք ՀՀԿ խոսնակի խոսքի տրամաբանությանը, ապա Ռուսաստանը չպետք է լիներ Ադրբեջանին սպառազինության հիմնական մատակարարը, որովհետեւ «Ադրբեջանն ու ՌԴ-ն տարբեր անվտանգային հարաբերությունների մեջ են»: Տեսականորեն, Շարմազանովը գուցե նույնիսկ ճիշտ է ասում` թեեւ առնվազն անհասկանալի է, թե անվտանգության որ համակարգում է Ադրբեջանը, սակայն փաստերը հակառակն են հուշում, որովհետեւ Ռուսաստանը ոչ միայն առատորեն սպառազինում է Ադրբեջանին, այլ դա անում է ակնհայտ ցինիզմով` արհամարհելով իր դաշնակից Հայաստանի կենսական շահերը: Անցած տարվա Քառօրյա պատերազմը, ի հեճուկս Շարմազանովի պնդումների, սադրել են ոչ թե Թուրքիան ու Պակիստանը, այլ հենց Ռուսաստանը, որը հակառակ միջնորդի առաքելությանը, սպառազինություն մատակարարելով Բաքվին` վերջինիս խաղաղության մեսիջի փոխարեն պատերազմի քարտ-բլանշ է տվել: Մյուս կողմից` եթե ՀՀԿ խոսնակն այդքան նեղվում է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող եւ, ըստ էության, թշնամական Թուրքիայի եւ Պակիստանի սուբյեկտիվ դիրքորոշումներից, ապա ինչո՞ւ է դեմ քվեարկում ԵՏՄ-ի հետ կապված «Ելք»-ի նախաձեռնությանը, երբ այդ միության անդամներ Ղազախստանն ու Բելառուսն ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշումներ ունեն, Նազարբաեւն անգամ հայտնի առիթով հրապարակայնորեն նվաստացրեց Շարմազանովի սիրելի նախագահին:
Կամ ո՞վ է թույլ տվել Շարմազանովին այդքան պրիմիտիվ դատողություններ անել անվտանգության համակարգերի մասին, ռուս-թուրքական սերտ ռազմա-տեխնիկական համագործակցության ֆոնին` արհեստականորեն նույնացնել Թուրքիան եւ ՆԱՏՕ-ն, երբ Հյուսիսատլանտյան դաշինքն ու Հայաստանն ունեն արդյունավետ գործընկերային հարաբերություններ, որոնք առհասարակ չեն պայմանավորվում թուրքական գործոնով: Արդյո՞ք պատմաբան Շարմազանովը տեղյակ չէ, որ այսօրվա Թուրքիան ավելի շատ նույնանում է Ռուսաստանի, քան` ՆԱՏՕ-ի հետ:
Կամ միթե կարճ ելույթում կարելի է այսքան մանիպուլյացիայի դիմել, միայն թե արդարացվի ելույթի «Մենք ընտրել ենք ՀԱՊԿ-ն, որովհետեւ այլընտրանք չկա» եզրափակիչ նախադասությունը: Քաղաքագիտական աքսիոմ է, որ այլընտրանք չեն ունենում ինքնիշխանությունից զրկված երկրները եւ ապագայի տեսլական չունեցող հասարակությունները: Փաստորեն` ՀՀԿ-ն պատերազմ է հայտարարել երկրի անկախությանը` հանուն Ռուսաստանի»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Սեպտեմբերի 17-ին Հայաստան ժամանած ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության կազմում էին կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Ջեքի Սփիըրը, Աննա Էշուն, Թուլսի Գեբըրդը, Ջիմ Սենսենբրեները եւ Դեյվիդ Վալադեոն: Նրանցից երկուսը՝ Սփիըրը եւ Էշուն, պարզվում է, հայկական արմատներ ունեն։ Նրանց՝ ԱՄՆ վերադարձից հետո նոր մանրամասներ են ի հայտ գալիս։
Պարզվում է, որ կոնգրեսականների այցը Հայաստան այդքան էլ սահուն չի անցել։ Արցախ են մեկնել միայն կոնգրեսականներ Ֆ. Փըլոնը եւ Ջ. Գեբըրդը։ Իսկ պատվիրակության մյուս անդամները հրաժարվել են Արցախ գնալուց, եւ հատկապես ցավալին այն է, որ Արցախ չմեկնողների թվում են եղել ծագումով հայ կոնգրեսականները, ովքեր վերջին պահին հրաժարվել են այցից։ Իսկ թե ինչու են վերջին պահին «փոշմանել», մնում է միայն գուշակել»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաները պատրաստվում են տարածաշրջան հերթական այցին, որն առաջինը կլինի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի համար: Այցի բուն նպատակը լինելու է Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպումը, ինչի մասին հայտարարվել է նախապես: Հատկանշական է, որ համանախագահների տարածաշրջանային այցին ընդառաջ Սարգսյան-Ալիև հանդիպման վերաբերյալ ուշագրավ հրապարակումներ են ի հայտ գալիս ռուսական մամուլում այն մասին, որ Սարգսյան-Ալիև հանդիպմանը պետք է քննարկվի «Լավրովի պլանն» ու ապահովվի առաջընթաց, այլապես պատերազմն անխուսափելի է: Իսկ պատերազմը կանխելու համար, ըստ այդ հրապարակումների, Ռուսաստանը պետք է քայլեր ձեռնարկի և այդ քայլերի առումով ակնարկվում է Հայաստանում Սերժ Սարգսյանից ազատվելու անհրաժեշտության մասին:
Ակնհայտ է, որ գործ ունենք Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ Սարգսյանի վրա հոգեբանական գրոհի հետ: Ռուսաստանն է իրականացնում այդ գրոհը, թե Ռուսաստանի օգնությամբ փորձում է դա անել Ադրբեջանը: Իհարկե բավական բարդ է ասել, սակայն լիովին պարզ է դրա շարժառիթը: Բանն այն է, որ Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումը, ամենայն հավանականությամբ, կարող է դառնալ բանակցային նոր փուլի սկիզբ, որտեղ բուն խնդիրը ոչ թե կարգավորման որևէ պլանն է, այլ, այսպես ասած, իմիտացիոն նոր գործընթաց, որը կլինի ներկայիս թեկուզ հարաբերական կայունությունը շարունակելու նվազագույնը միջնաժամկետ մեխանիզմ, մինչ առավել հուսալի միջազգային մեխանիզմ ձևավորելու հնարավորությունը:
Ըստ էության, համանախագահներ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան փորձում են Սարգսյան-Ալիև բանակցության միջոցով հասնել միջանկյալ մի հանգրվանի, որը թույլ կտա կանխատեսելի ժամանակ շահել հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների առավել ինստիտուցիոնալ հարցն առաջ տանելու համար: Ադրբեջանը ներկայումս հայտնվելով բավականին բարդ վիճակում՝ անկարող է միայնակ դիմադրել այդ գործընթացին: Եվ այստեղ Բաքուն անկասկած ապավինում է Ռուսաստանի աջակցությանը, որպեսզի Ռուսաստանի օգնությամբ խափանվի Սարգսյան-Ալիև հանդիպմամբ իմիտացիոն նոր փուլ սկզբնավորելու որևէ պայմանավորվածություն:
Ռուսաստանն այստեղ, այսպես ասած, կանգնած է երկընտրանքի առաջ: Մի կողմից իմիտացիոն նոր փուլը ենթադրելու է հակամարտության ռազմական մենեջմենթի հարցում նահանջ, մյուս կողմից այդ նահանջը թույլ չտալու դեպքում Ռուսաստանը կանգնում է Հայաստանի հանրության մոտ խնդիրների առաջ, քանի որ ևս մեկ, այսպես ասած, ապրիլյան ռազմական գործողություն և Ռուսաստանի ոչ դաշնակցային պահվածք, և Մոսկվան կարող է հրաժեշտ տալ Հայաստանին: Կարճաժամկետ իմաստով Ռուսաստանի համար Բաքվի առաջարկը գրավիչ է, սակայն երկարաժամկետ իմաստով այն բերելու է Կովկասում և Հայաստանում Ռուսաստանի ռազմավարական քաղաքականության ճգնաժամի ակնհայտ խորացման և Սարգսյան-Ալիև բանակցությամբ կանխատեսելի ժամանակ շահելու և հարաբերական կայունությունն ապահովելու նվազագույն խնդիրը Մոսկվայի համար էլ առնվազն միջնաժամկետ էֆեկտիվության հարցում կարևոր է:
Սակայն, հաշվի առնելով ռուսական քաղաքականության և քաղաքական որոշումների ձևավորման համակարգի իռացիոնալ բնույթը, ամենևին զարմանալի չի լինի, եթե ի վերջո կայացվի որոշում ոչ թե երկարաժամկետ կամ գոնե միջնաժամկետ, այլ կարճաժամկետ շահի նախապատվությամբ: Իսկ դա առաջացնում է ռիսկեր ոչ միայն արցախյան խնդրում, այլ նաև Հայաստան-ԵՄ գործընթացում, որովհետև այն կարող է դառնալ Երևանի նկատմամբ շանտաժի միջոց՝ Սարգսյան-Ալիև հանդիպմանն ընդառաջ համապատասխան պահվածք թելադրելու համար, որը կխափանի կանխատեսելի ժամանակ շահելու Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ և Ֆրանսիայի առաջնահերթությունը»,-գրում է թերթը:
«Ժամանակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Ոչ միայն Սերժ Սարգսյանն է նախատել սպորտի նախարար Հրաչիկ Ռոստոմյանին, այլեւ, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը կանչել է սպորտի եւ երիտասարդության նախարար Հրաչյա Ռոստոմյանին, զրուցել, մանրամասն «ուսումնասիրել» ասուլիսում նրա ասած մտքերը, ապա հեռախոսազրույց ունեցել Սամվել Կարապետյանի հետ առ այն, որ «էս մարդն» (Ռոստոմյանը) ամենեւին էլ չի ուզեցել նեղացնել որեւէ մեկին, էլ առավել՝ իրեն, եւ իզուր է եղբայր Կարենը «վրդովվել» ու հայտարարություն տարածել՝ սպորտի նախարարի «պորտը տեղը դնող»:
Ըստ նույն աղբյուրների` հեռախոսազրույցն ավարտվել է «լավով», այնուհանդերձ, մեր աղբյուրները չեն բացառում, որ առաջիկա քառօրյայի ընթացքում ԲՀԿ-ն վարչապետ Կարեն Կարապետյանին «վատ-վատ բաներ ասի», մասնավորապես՝ չկատարած ներդրումների մասով, ինչին կառավարությունում ներողամիտ ժպիտով են վերաբերվում»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում5
««ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ օրերս կայացած հանդիպումից հետո, հաշվի առնելով ՀՀ նախագահ եւ Ադրբեջանի նախագահի ելույթները ՄԱԿ-ում, տպավորություն է, որ Արցախյան հակամարտության բանակցությունների նոր էջ է սկսվում»,- «Առավոտ»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հարությունյանը։
«Որոշակի շեշտադրումներ են փոխվել, դա պայմանավորված է Ադրբեջանի եւ Թուրքիայի միջազգային վարկանիշի անկմամբ։ Մյուս կողմից՝ Ադրբեջանի ներուժն է նվազել։ Այլապես Ադրբեջանի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնում այդքան կանգ չէր առնի իրենց սպորտային հաջողությունների վրա…»,-հավելեց Գագիկ Հարությունյանը։ Նրա խոսքով՝ ասվածն ամենեւին չի վկայում, թե այդ նոր էջն արդյունքներ կտա»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ավետիսյանների սպանության գործով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն այսօր անսպասելի որոշում է կայացրել:
Բանն այն է, որ սույն թվականի հունիսի 13-ին Սահմանադրական դատարանը վարույթ էր ընդունել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողի կողմից ներկայացված դիմումը, որով վերջիններս վիճարկում են քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթը, որի ուժով տուժողների քաղհայցը թողնվել էր առանց քննության: Գործով առաջին նիստը պետք է տեղի ունենար վաղը ժամը 10:00-ին:
Սակայն երեկ Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը ՍԴ-ից ստացել է որոշում՝ գործի վարույթը կարճելու մասին:
Գործով դատավարության պատասխանող կողմ էր ներգրավվել ՀՀ Ազգային ժողովը, Կառավարությունը եւ Դատական դեպարտամնետը:
«Անսպասելիորեն ՍԴ-ը կայացրել է գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշում, այն էլ փաստացի դատական նիստի նախաշեմին. նիստը պետք է տեղի ունենար վաղը: ՍԴ-ն հանկարծ պարզել է, որ տվյալ դեպքում առաջին ատյանի դատարանի որոշումը, որը մեր կողմից բողոքարկվել էր վերադասության կարգով (վերաքննիչ դատարանը թողել էր առանց քննության, պատճառաբանելով, որ այդ որոշումը ենթակա չէ բողոքարկման), բողոքարկվել է ընդհանուր դատավճռի հետ միասին»,- ասաց Կիվիրյանը:
Տուժող կողմը տվյալ դեպքում գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376․1 հոդվածն իր բովանդակությամբ հակասում է ՀՀ Սահմանադրության 61 եւ 63 հոդվածներով նախատեսված դրույթներին: Ավելի վաղ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել քաղաքացիական հայցն ընդունել վարույթ, իսկ հետագայում հրաժարվել էր վարույթ ընդունել` այդ մասով կայացնելով որոշում, որը վերաքննության կարգով բողոքարկվել էր:
Վերաքննիչ քրեական դատարանը վերաքննիչ բողոքը թողել էր առանց քննության, նշելով, որ այդ որոշումը ենթակա չէ բողոքարկման, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 376․1 հոդվածով չի նախատեսվում այդ որոշման բողոքարկման հնարավորություն: Եթե ՍԴ-ն գտնում էր, որ տվյալ դեպքում այստեղ սահմանադրականության հարց չի բարձրացվում, կարող էր ընդհանրապես դիմումը վարույթ չընդունել, սակայն ընդունել է վարույթ եւ նշանակել դատական նիստ: Երեք պետական մարմին նաեւ եզրակացություն են տվել այդ հարցի առնչությամբ: Կառավարության կողմից ներկայացվել էր դիրքորոշում՝ փաստելով, որ այո՛, այդ որոշումը ենթակա էր բողոքարկման: Իրապես կարեւորում էինք ՍԴ-ի կողմից այս հարցի առնչությամբ կայացվելիք որոշումը, ընդ որում` իրավական զարգացման տեսանկյունից, սակայն տեսանք, թե ինչպիսի դիրքորոշում արտահայտեց ՍԴ-ն։ Նշենք, որ ՍԴ-ի կողմից, բարձրացված հարցի առնչությամբ ակնկալվող որոշումը կարող է հիմք հանդիսանալ՝ վերանայման վարույթ հարուցելու համար»,- մեր զրույցում ասաց Արամազդ Կիվիրյանը:
Հարցին, թե ՍԴ այս որոշման մեջ քաղաքական ենթատեքստ տեսնում է, փաստաբանն ասաց, որ սա այն գործն է, որտեղ քաղաքական ենթատեքստ չէր կարող չլինել: Դրա վառ ապացույցն է այն հանգամքը, որ քաղհայցը որեւէ ձեւով քննության առարկա չդարձավ: «Ընդունվեց վարույթ եւ անօրինական ձեւով որոշում կայացվեց վարույթ չընդունելու վերաբերյալ»,- ասաց Կիվիրյանը: Մեր հարցին, թե որոնք են լինելու հետագա գործողությունները, Արամազդ Կիվիրյանն ասաց, որ պատրաստվում են քաղհայցի մասով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հայցով Ավետիսյանների իրավահաջորդները ՌԴ-ից պահանջում էին 450 հազար եվրոյի բարոյական փոխհատուցում»:
«Հայկական Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվահամարում:
«Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, թե մտացածին են իր և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հակասության մասին տեղեկությունները, որ հրապարակվում են մամուլում: Նա ասել է, որ խոսքի ազատությունը հարգում է, սակայն մտադիր չէ մեկնաբանել ֆանտազիաները: Ֆանտազիա՞ է արդյոք պաշտպանության նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետի միջև հակասությունը: Մի բանում, իհարկե, Վիգեն Սարգսյանն իրավացի է, որ այդօրինակ հակասությունների մասին տեղեկությունները որևէ օգուտ չեն բերում բանակին, և հաշվի առնելով այն, որ վերաբերում են այդ նուրբ ոլորտին, նույնիսկ վտանգավոր են:
Մյուս կողմից՝ այստեղ խնդիրը միայն տեղեկությունները չեն, որովհետև դրանք կարող են և չհրապարակվել, սակայն առանցքայինն այն է՝ կա՞ հակասություն, թե՞ ոչ, որովհետև եթե այն կա, ապա տեղեկատվական լռությունը, մեծ հաշվով, չի նվազեցնելու վտանգը: Դրան զուգահեռ՝ հիշարժան է այն, որ դեռևս նախորդ նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում նախարարի և ԶՈւ գլխավոր շտաբի պետ Խաչատուրովի միջև հակասության մասին տեղեկությունները պարբերաբար հայտնվում էին մամուլում, ու թեև դրանք հերքվում էին նույն կերպ, այդուհանդերձ ոչ պաշտոնական, կոնֆիդենցիալ մակարդակում ԶՈւ-ին և ՊՆ-ին մոտ կանգնած տարբեր աղբյուրներ միանգամայն հավաստի ընդունում էին այդ դիմակայության առկայությունը: Ամենևին բացառել պետք չէ, որ ապրիլյան պատերազմում ի հայտ եկած խնդիրներն ու նաև աղաղակող բացթողումները նաև այդ դիմակայության կամ հակասության հետևանք էին: Ի վերջո, այդ կապակցությամբ էլ հրապարակվեցին իրարամերժ տեղեկություններ, մասնավորապես նաև Յուրի Խաչատուրովի հայտնի «բիլիարդային» հակումների մասով:
Ի վերջո, խորհրդանշական էր նաև, որ Սերժ Սարգսյանը մեկ զարկով լուծեց «գորդյան հանգույցը»՝ բանակը, ԶՈւ-ն ազատելով թե՛ Սեյրան Օհանյանից, թե՛ Յուրի Խաչատուրովից: Իհարկե, պետք չէ բացառել նաև, որ հակասությունների և դրանից բխած անարդյունավետության պարագան Սարգսյանը առիթ դարձրեց նաև իր քաղաքական խնդիրները լուծելու համար: Սակայն, բոլոր դեպքերում, ակնհայտ էր, որ Օհանյան-Խաչատուրով զույգի շուրջ ստեղծված իրավիճակը այլևս իսկապես պահանջում էր կտրուկ հանգուցալուծում: Մյուս կողմից, սակայն, խնդիրը շատ ավելի խորն է, և անձերի մակարդակում լուծումները չեն կարող լինել հուսալի, եթե անգամ ներկայումս Վիգեն Սարգսյանն ու Մովսես Հակոբյանը չունեն որևէ հակադրություն:
Ի վերջո, բանակի բարձրաստիճան պաշտոնյաները չեն կարող անմասն մնալ այն խմորումներին ու վերադասավորումներին, որ ներկայումս տեղի են ունենում իշխանության ամբողջ համակարգում: Հայաստանում փոխադարձ սերտաճածությունն այնքան մեծ է և խորը՝ թե՛ անձնական, թե՛ նույնիսկ բիզնես մակարդակում, որ այլ հարթություններում առկա շահերի բախումը պարզապես կարող է տարածվել նաև ԶՈւ-ի, պաշտպանական ոլորտի վրա: Ըստ այդմ՝ այս դեպքում անձերի մակարդակում լուծումները չեն կարող ունենալ մեծ ու երկարաժամկետ էֆեկտիվություն: Իսկ հաշվի առնելով այն, որ Հայաստանի պարագայում ներիշխանական, ներհամակարգային խմորումները ոչ միայն չունեն մոտալուտ ավարտ, այլ թերևս նոր-նոր թևակոխում են «որակապես» նոր, ավելի՝ այսպես ասած, դանդաղ, համառ և հետևողական պայքարի փուլ, պաշտպանական ոլորտը այդ իմաստով հայտնվում է դրա ազդեցության տակ ընկնելու առավել մեծ ռիսկի գոտում: Այդ ռիսկն ապահովագրելու առավել արդյունավետ տարբերակը կառուցվածքային, համակարգային լուծումն է, իրավիճակը անձերի կախվածությունից հնարավորինս դուրս բերելը: Այսպես ասած, շահերի բախումը հնարավորինս նվազեցնելը, այն իմաստով, որ պաշտպանության նախարարն ու գլխավոր շտաբի պետն, ըստ էության, կիսելու հնարավորինս քիչ բան ունենան, առավել ևս կիսելու քիչ իշխանություն:
«Սահմանադրության մեջ հստակ ֆիքսված է՝ մեր երկրի թիվ մեկ զինվորականը կամ ավագ զինվորականը պետք է լինի գլխավոր շտաբի պետը: Գնալով շատ ավելի մեծ կարևորություն է ստանալու ռազմաքաղաքական դիվանագիտությունը, գնալով շատ մեծ կարևորություն է ստանալու Զինված ուժերի ամբողջական մատակարարումը, գնումների կազմակերպումը ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: Մենք պարտավոր ենք շատ ավելի անմիջականորեն զբաղվելու ռազմական կրթությամբ և ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Մենք պարտավոր ենք ակտիվացնել մեր աշխատանքները զինծառայողների սոցիալական ապահովության ուղղությամբ, բայց նաև պիտի հիշենք, որ մեր պարտավորությունները միշտ մնում են այն մարդկանց հանդեպ, ովքեր երբևէ ծառայել են մեր Զինված ուժերում: Նրանցից շատ-շատերը կա՛մ այսօր չկան, կա՛մ էլ ունեն հաշմանդամության կարգ: Ես ընդամենը մի քանի այսպիսի հատվածներ ասացի, բայց պաշտպանության նախարարի ժամանակի առյուծի բաժինը պետք է հատկացվի այս և նման այլ խնդիրների լուծմանը: Պաշտպանության նախարարը պետք է շատ քիչ զբաղվի զորքերի առօրյա գործունեությամբ», դեռևս նախորդ տարի հոկտեմբերին Վիգեն Սարգսյանին ներկայացնելով ՊՆ-ում հայտարարեց Սերժ Սարգսյանը՝ գործնականում ակնարկելով, որ նախարար-ԶՈւ գլխավոր շտաբի պետ դիլեմային փորձել են լուծում տալ սահմանադրական մակարդակով:
Որքանո՞վ է էֆեկտիվ լինելու այդ մակարդակի լուծումը, որքանո՞վ է լինելու ԶՈւ-ում այդօրինակ վտանգավոր հակադրություն թույլ չտալու բավարար երաշխիք՝ դեռևս, իհարկե, բավականին բարդ է ասել և վաղ: Առավել ևս, որ ներկայումս օրակարգում է հայտնվել անվտանգության և պաշտպանության հարցերում իշխանության լիազորությունների վերաբաշխման գործընթաց, օրենսդրական նախաձեռնության տեսքով: Այն, իհարկե, ավելի շատ միտված է վարչապետի լիազորությունն այդ հարցում սահմանափակելուն, սակայն բուն խնդիրն այստեղ այն է, որ անվտանգության և պաշտպանության հարցերում լիազորությունները կարող են փոփոխության ենթակա լինել ոչ թե զուտ կառավարման էֆեկտիվության, այլ քաղաքական նպատակահարմարության շարժառիթով: Ահա այստեղ է, որ խորության վրա ընկած է ԶՈւ-ի համար քաղաքականության մարտահրավերը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ծառուկյան» դաշինքի պատգամավորները երեկ հավաքվել են «Փարավոնում»։ Մասնակցել է ողջ ֆրակցիան, անգամ Իշխան Զաքարյանը։
Գագիկ Ծառուկյանը քաղաքական թեմաներ շատ չի արծարծել, սակայն շեշտել է, որ պետք է թիմով աշխատել, միասնական լինել, ինչից հետեւություններ են եղել, որ դժվարին օրեր են սպասվում՝ հաշվի առնելով Ծառուկյանին պատկանող օբյեկտներում ՊԵԿ-ի օրերս կատարած ստուգումները, որոնք հաջորդեցին նրա թիմակիցների՝ կառավարության դեմ տված հարցազրույցներին, կառավարությանն ուղղված քննադատությանը»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.