29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հայստանի եւ Ադրբեջանի նախագահների ՝ հոկտեմբերի 16-ին Ժնեւում կայացած հանդիպման վերաբերյալ «Հայկական Ժամանակը» զրուցել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:
– Հանդիպումից գո՞հ եք, պարոն Բաբայան, այդ հանդիպման արդյունքներով ի՞նչ եզրակացություններ է իր համար արել արցախյան կողմը:
– Ընդհանուր առմամբ՝ դրական ենք գնահատում հանդիպումը, այն առումով, որ շեշտվեց՝ շարունակական է լինելու բանակցային գոծընթացը եւ դրա մասին փաստորեն նշված է, որ շեշտը դրվելու է խաղաղ կարգավորման, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման վրա, եւ միջազգային հանրությունն այստեղ հետեւողական քաղաքականություն է վարելու: Սա ինքնին, շատ կարեւոր զարգացում է: Բայց մյուս կողմից էլ երեւում է, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական դիրքորոշումը ցուցադրել: Բայց, այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ դրական ենք գնահատում հանդիպումը:
– Պարոն Բաբայան, նախկինում էլ եղել են որոշակի պայմանավորվածություններ, հենց թեկուզ ամենաթարմերը՝ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները նշենք, որոնք չեն պահպանվել: Ձեր կարծիքով՝ այս պայմանավորվածություններն ինչո՞ւ պետք է պահպանվեն:
– Ժամանակը ցույց կտա: Ադրբեջանը խախտելու է հրադադարի պահպանման ռեժիմն, ու շարունակելու է աննորմալ պահվածք դրսեւորել, բայց այլընտրանք չկա, պետք է աշխատել այդ ուղղությամբ, որքան էլ որ ծանր լինի: Ամենակարեւորն այն է, որ խաղաղությունն ու կայունությունը, փաստորեն, համարվում են գերխնդիրներ, եւ դրանց պահպանումը հակամարտության կարգավորման համատեքստում առանցքային գործոն է լինելու: Ընդհանուր առմամբ հասկանալի է՝ բարդ է, ծանր է, բայց այլընտրանք չկա: Կարեւոր է, որ բանակցությունների շարունակականությունն ապահովվի ու կարեւոր է, որ միջազգային հանրությունը չի տեսնում խնդրի ուժային կարգավորման որեւէ տարբերակ:
– Հայտարարության մեջ, ճիշտ է, նշված էր, որ պետք է ջանքեր գործադրվեն լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, Դուք ի՞նչ եք կարծում, ո՞ր չափորոշիչով պետք է գնահատենք՝ այդ պայմանավորվածությունը պահպանվո՞մ է, թե՞ ոչ:
– Պետք է գնահատվի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների ներքո: Պետք է գնահատենք թե՛ քանակական առումով, թե՛ որակական: Քանակական առումով՝ պետք է նվազեցվեն խախտումների քանակը, եւ որակական առումով՝ չափորոշիչն, օրինակ, ծանր զինատեսակների կիրառման միջոցով հրադադարի ռեժիմի խախտումների վերացումն է կամ նվազեցումը եւ այլն, եւ այլն: Այսինքն՝ այս ուղղությամբ, երեւում է, որ քայլեր փորձում են կատարել միջազգային հանրությունն ու եռանախագահները:
– Քանի տարի է շփման գծում լարվածությունը կա, անընդհատ զոհեր ենք ունենում, առնվազն Սերժ Սարգսյանն էլ ընդգծեց, որ պայմանավորվել են, որ հնարավորինս խուսափենք զոհերից: Ի՞նչ եք կարծում՝ հնարավոր կլինի՞ հասնել նման իրավիճակի, որ զոհեր չլինեն:
– Սա մեր ամենացավոտ տեղն է, որովհետեւ յուրաքանչյուր զոհ անդառնալի կորուստ է, եւ յուրաքանչյուր զոհ մենք որպես անձնական ողբերգություն ենք ընդունում: Ուզում ենք, որ զոհեր չլինեն: Մեր ուզածը շատ փոքր բան է, կարծես թե, բայց նաեւ շատ մեծ է՝ միեւնույն ժամանակ: Սա իհարկե, բացառել հնարավոր չէ, եւ զոհեր էլի են լինելու, դժբախտաբար: Բայց նաեւ պետք է հասկանանք՝ մեր զինվորները պահպանում են մեր երկիրն իրենց կյանքի գնով, ու եթե նրանք չպահպանեն, լինելու են ոչ թե զոհեր, անդառնալի կորուստներ, այլ լինելու է ցեղասպանություն:
Այիսնքն՝ այլընտրանքը ցեղասպանությունն է՝ մենք սա պետք է հասկանանք եւ շահարկումների չենթարկենք այս ցավոտ խնդիրը: Իհարկե, կրկնում են, սա շատ-շատ ցավոտ խնդիր է. պատկերացրեք այն ծնողներին, ում երեխաների դագաղներն են բերում տուն… սա խայտառակ, սարսափելի վատ բան է: Բայց դրա այլընտրանքը ցեղասպանությունն է: Հիմա այդպես է ստացվել, որ այսպիսի բարդ իրավիճակում ու իրականությունում ենք մենք ապրում:
– Արցախյան կողմն այդ նպատակին հասնելու համար ի՞նչ քայլեր է անում:
– Մենք ցանկացած քայլի դիմում ենք, պարզապես պետք է հասկանալ, որ միակ խոչընդոտը՝ միակը, Ադրբեջանի բացասական դիրքորոշումն է այս հարցում: Ադրբեջանն ինքն էլ գիտի, որ նման երեւույթն ընդամենը ժամանակի խնդիր է, բայց քանի դեռ չենք հասել այդ հանգուցակետին, պետք է շարունակենք աշխատել: Ի վերջո, բանակցությունների սեղան վերադառնալը ոչ թե մեր քմահաճույքն է, այլ պարզապես տրամաբանությունն է այդպես հուշում: Եվ միջազգային հանրությունը պետք է հասկանա ու գնահատի, որ Ադրբեջանի քմահաճույքով դա տեղի չի ունենում, այնինչ սա է միակ ճանապարհը խնդիրը լուծելու, կամ ընդհանրապես պետք է բանակցություններ չլինեն: Բայց ներկայումս ունենք այն, ինչ ունենք:
«Հայկական Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվահամարում:
«Ավարտվեց Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումը: Ի՞նչ է դրա բովանդակության մասին հայտնի իրականում: Գրեթե ոչինչ: Հայաստանի նախագահն ասել է, որ պայմանավորվել են լարվածությունը թուլացնելուն ուղղված քայլեր անել:
Ադրբեջանի նախագահը երեկ ոչինչ չի ասել, բայց հենց Բաքու վերադառնա, կսկսի խոսել այն մասին, թե ինքը խստորեն պահանջել է դուրս բերել հայկական զորքերը բոլոր «օկուպացված» տարածքներից, իսկ այնուհետեւ կհավաստիացնի իր ժողովրդին, որ «իրենց հողերը» անպայման «կազատագրվեն»: Երեւի Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը հավատում է այդ քարոզչությանը, թե չէ ի՞նչ իմաստ կունենար 25 տարի շարունակ նույն սնամեջ խոստումները բաշխելը:
Հայաստանի հասարակությունը, որը դաստիարակվել եւ ապրում է համեմատաբար ավելի ազատ պայմաններում, ճիշտ հակառակը՝ հավատում է միայն վատ, հոռետեսական եւ աղետալի լուրերին:
Այսօր մեր լրատվամիջոցները, հավանաբար, հանդես կգան հետեւյալ վերնագրերով՝ «Սարգսյանն ու Ալիեւը պայմանավորվել են 5 շրջան հանձնելու մասին», «Լավրովի տխրահռչակ ծրագիրը մտնում է ուժի մեջ», «Տարածքային զիջումներն այլեւս իրականություն են»: Քանի որ մեր քաղաքացիների մեդիագրագիտությունը բավականին ցածր մակարդակի վրա է, մարդիկ «սեղմում են» նման վերնագրեր ունեցող վերլուծությունների վրա, իսկ ոմանք նույնիսկ հաճույք են ստանում դրանք կարդալիս:
Դարձյալ կարելի է փաստել՝ եթե մարդիկ այդքան դյուրահավատ չլինեին, ապա ոչ մի իմաստ չէր ունենա նրանց գայթակղիչ վերնագրեր մատուցելը: Ասենք. «Վերջ, որոշված է՝ 18 թվականին Սերժ Սարգսյանը դառնում է վարչապետ»: Մի քանի օր անց նույն լրատվամիջոցում. «Վերջ, որոշված է՝ Սերժ Սարգսյանը 18 թվականին չի դառնում վարչապետ»: Երկու վերնագրերի հավաստիությունը զրոյական է, փոխարենը դրա մասին հետաքրքիր է կարդալ:
Ընդհանրապես, մեզանում մարդիկ հակված են հավատալու ֆանտաստիկ լուրերին: Օրինակ՝ եթե նրանց ասես, որ Հայաստանում փոթորիկ է սպասվում, նրանք այդ լուրը ոչ մի կասկածի տակ չեն դնի: Ոչ միայն չեն դնի, այլեւ կավելացնեն իրենց մանրամասները. ոչ միայն փոթորիկ է, այլեւ երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք եւ այլն: Ճիշտ է, տվյալ պարագայում այս «բանահյուսության» մեջ իրենց լուման ունեցան կրթության եւ գիտության նախարարության որոշ պաշտոնյաներ:
«Առավոտ»
Մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում5
«Առավոտ» թերթը իր խմբագրականում գրում է. «Ավարտվեց Սարգսյան-Ալիև հերթական հանդիպումը: Ի՞նչ է դրա բովանդակության մասին հայտնի իրականում: Գրեթե ոչինչ: Հայաստանի նախագահն ասել է, որ պայմանավորվել են լարվածությունը թուլացնելուն ուղղված քայլեր անել:
Ադրբեջանի նախագահը երեկ ոչինչ չի ասել, բայց հենց Բաքու վերադառնա, կսկսի խոսել այն մասին, թե ինքը խստորեն պահանջել է դուրս բերել հայկական զորքերը բոլոր «օկուպացված» տարածքներից, իսկ այնուհետև կհավաստիացնի իր ժողովրդին, որ «իրենց հողերը» անպայման «կազատագրվեն»: Երևի Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը հավատում է այդ քարոզչությանը, թե չէ ի՞նչ իմաստ կունենար 25 տարի շարունակ նույն սնամեջ խոստումները բաշխելը:
Հայաստանի հասարակությունը, որը դաստիարակվել և ապրում է համեմատաբար ավելի ազատ պայմաններում, ճիշտ հակառակը՝ հավատում է միայն վատ, հոռետեսական և աղետալի լուրերին:
Այսօր մեր լրատվամիջոցները, հավանաբար, հանդես կգան հետևյալ վերնագրերով՝ «Սարգսյանն ու Ալիևը պայմանավորվել են 5 շրջան հանձնելու մասին», «Լավրովի տխրահռչակ ծրագիրը մտնում է ուժի մեջ», «Տարածքային զիջումներն այլևս իրականություն են»: Քանի որ մեր քաղաքացիների մեդիագրագիտությունը բավականին ցածր մակարդակի վրա է, մարդիկ «սեղմում են» նման վերնագրեր ունեցող վերլուծությունների վրա, իսկ ոմանք նույնիսկ հաճույք են ստանում դրանք կարդալիս:
Դարձյալ կարելի է փաստել՝ եթե մարդիկ այդքան դյուրահավատ չլինեին, ապա ոչ մի իմաստ չէր ունենա նրանց գայթակղիչ վերնագրեր մատուցելը: Ասենք. «Վերջ, որոշված է՝ 18 թվականին Սերժ Սարգսյանը դառնում է վարչապետ»: Մի քանի օր անց նույն լրատվամիջոցում. «Վերջ, որոշված է՝ Սերժ Սարգսյանը 18 թվականին չի դառնում վարչապետ»: Երկու վերնագրերի հավաստիությունը զրոյական է, փոխարենը դրա մասին հետաքրքիր է կարդալ:
Ընդհանրապես, մեզանում մարդիկ հակված են հավատալու ֆանտաստիկ լուրերին: Օրինակ՝ եթե նրանց ասես, որ Հայաստանում փոթորիկ է սպասվում, նրանք այդ լուրը ոչ մի կասկածի տակ չեն դնի: Ոչ միայն չեն դնի, այլև կավելացնեն իրենց մանրամասները. ոչ միայն փոթորիկ է, այլև երկրաշարժ, Ատոմակայանից ռադիոակտիվ նյութերի արտահոսք և այլն: Ճիշտ է, տվյալ պարագայում այս «բանահյուսության» մեջ իրենց լուման ունեցան կրթության և գիտության նախարարության որոշ պաշտոնյաներ:
Իրականում սա քամու որոշակի ուժգնացում էր որոշ մարզերում: Ընդ որում, ոչ աննախադեպ: Ի դեպ, մասնագետներն ասում են, որ ներկայիս Հայաստանի տարածքում փոթորիկներ, մրրիկներ, թայֆուններ և ցունամիներ չեն եղել: Հուսանք՝ չեն էլ լինի»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Վերջին շաբաթներին Ալիեւն, ըստ էության, վերջնագիր էր ներկայացնում եվրոպական կառույցներին եւ ԵՄ անդամ պետություններին, անգամ սպառնաց, որ Ադրբեջանը դուրս կգա ԵԽ-ից: Ո՞րն է Ալիեւի նպատակը: Երկու տարի առաջ Արեւելյան գործընկերության Ռիգայի գագաթնաժողովում ընդունված համընդհանուր հռչակագրում ամրագրվեց, որ գագաթնաժողովի մասնակիցները աջակցում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ջանքերը, այդ թվում՝ նրանց եւ նախագահների 2009թ. հայտարարություններին։
Երկու տարի առաջ այդ հռչակագրի ընդունումից անմիջապես հետո Ալիեւը, ապա՝ Մամեդյարովը լքեցին Ռիգայի գագաթնաժողովը: Հիմա Ադրբեջանը փորձ է անում Բրյուսելում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովում հասնել նրան, որպեսզի ընդունվի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտարարություն՝ ի պաշտպանություն տարածքային ամբողջականության սկզբունքի, այսինքն՝ ձգտում են Ռիգայի գագաթնաժողովի հռչակագրի ձեւակերպումն արմատապես փոխել: Չեմ կարծում, որ Ադրբեջանը հաջողության կհասնի, բայց հստակ տեղեկություններ ունեմ, որ ԵՄ անդամ երկու պետություններ, առայժմ թույլ տվեք չասել, թե դրանք որ երկրներն են, Ադրբեջանի այդ նպատակի իրագործման ուղղությամբ աշխատանքներ են տանում»,- «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշեց ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանը: Այսինքն, Հայաստանի հետ նախաստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման հարցում խոչընդոտներ կա՞ն ԵՄ երկրների միջեւ, հարցրեցինք պարոն Շահնազարյանին:
«Այո: Խնդիրը ԵՄ-ում է, եւ ոչ Մոսկվայում: Առաջին խոչընդոտի մասին արդեն ասացի: Կա նաեւ երկրորդ խոչընդոտը, որը համարվում է տեխնիկական: ԵՄ անդամ երեք պետություններ (նորից թույլ տվեք չնշեմ այդ երկրները), ըստ իմ տեղեկությունների՝ դեռեւս չեն թարգմանել համաձայնագրի տեքստն իրենց ազգային լեզուներով: Պետք է աշխատանք տանել այդ երկրների հետ, որոնք մինչեւ հիմա ձգձգում են տեքստի թարգմանությունը», պատասխանեց մեր զրուցակիցը»:
«Առավոտ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Ռուսական շուկայում հայտնված թուրքական լոլիկի հարցը հայ-ռուսական նոր սկանդալ է հասունացնում:
Ի դեպ, տեղեկություններ կան, որ խոսքը միայն թուրքական լոլիկի մասին չէ: ՀՀ-ն նաեւ եվրոպական որոշ երկրներից է տարբեր ապրանքներ ներկրում եւ հայկական պիտակով արտահանում ՌԴ:
«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի խոսքով, «Հայաստանի միջոցով ՌԴ թուրքական լոլիկի արտահանումն արվում էր մասսայաբար, ինչից էլ աղմուկը բարձրացավ: Հիմա, երբ ՌԴ-ն ասում է՝ ստոպ, էդ ինչ եք անում, դա նշանակում է, որ պայմանավորվածություններ են խախտվել:
Եթե այս սկանդալի արդյունքում պարզվի, որ իրականում Հայաստանը նման մեխանիզմներով թուրքական լոլիկ, եվրոպական այլ ապրանքներ է արտահանել ՌԴ, ապա գուցե բանը հասնի սանկցիաների կիրառմանը Ռուսաստանի կողմից»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Դատական համակարգում դժգոհություններ են առաջացել՝ կապված դատավորների ձերբակալությունների հետ, դատավորները քննարկում են, որ հանրության վստահությունը դատարանների հանդեպ խարխլելու առաջին քայլը դատավորների ձերբակալություններն են՝ «մասկի շոու»-ով։
Այժմ անազատության մեջ է 5 դատավոր․ Լոռու դատարանից՝ Խաչատուր Խաչատրյանը, Շենգավիթի դատարանից՝ Իշխան Բարսեղյանը, Արարատի դատարանից՝ Լևոն Արազյանը, Գեղարքունիքի դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը, նույն դատարանի դատավոր Վանիկ Վարդանյանը։
Դատավորներն այս թիվը համեմատել են դատավորների ընդհանուր թվի՝ 223-ի հետ և պարզել, որ ՀՀ դատավորների մոտ 2,5 տոկոսն անազատության մեջ է»,-գրում է թերթը:
«Հրապարակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանն անդրադառնալով անկախության տարիներին մայրաքաղաքում կատարված քաղաքաշինությանը, այն որակեց հակաէկոլոգիական, իսկ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «մոնումենտում» կառուցվող շքեղ առանձնատներին, խիստ ուշագրավ դիտարկում արեց: Վերջինիս խոսքով` այդ առանձնատները կառուցվում են սողանքավտանգ գոտում եւ չի բացառվում, որ սողանքի պատճառով օրերից մի օր դրանք կփլուզվեն:
«Մոնումենտից դեպի Սարի թաղ տանող առանձնատները վտանգված են, այդտեղ սողանքային գոտիներ կան: Անձրեւների պատճառով մի օր սողանքը կատիվանա եւ այդ տները կփլուզվեն: Ես չգիտեմ՝ ինչու են տերերը ձգտում այդտեղ կառուցել իրենց տները, երեւի ուզում են մեզ վերեւից նայել»,- ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը:
Բոլորին է հայտնի, որ Մոնումենտում աչքի ընկնող շքեղությմաբ առանձնատներ ունեն վարչապետ Կարեն Կարապետյանը, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, իսկ Մոնումենտից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին գտնվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի`Լիսկայի տունը:
Ասել է թե, եթե «Մունումենտից» Սարի թաղ տանող հատվածը սողանքային է, ապա այդտեղ կառուցված միակ առանձնատունը՝ Սուրիկ Խաչատրյանի, տունը սողանքային գոտում է, այսինքն՝ ուղղակիորեն փլուզման վտանգի տակ»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Առավոտը» ՀՅԴ Արցախի կառույցի ներկայացուցիչ, Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանին հարցրել է՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ կամ հետո սահմանին կլինե՞ն լարվածության բարձրացում եւ նոր վարքագծի նոր դրսեւորումներ Ադրբեջանի կողմից։
ԱԺ պատգամավորն ընդգծել է, որ նախկին որեւէ հանդիպումից առաջ եւ հետո մենք ականատես էինք լինում սահմանային միջադեպերի եւ ռազմական գործողությունների կիրառման ՝ դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերի եւ կրակոցների. «Բայց կարծես թե տեսնում ենք, որ Ադրբեջանը այդ առումով եւս սպառվել է եւ իր քայլերը շարունակում է միայն հեռահար եւ մեծ տրամաչափի զինատեսակներից կրակոցներով՝ որոշակիորեն իրավիճակ սրելով։ Կարծում եմ՝ Ադրբեջանը կարող է ավելի լուրջ եւ այլ նախապատրաստական գործողություններ կատարել, բայց նախանշանները կարծես թե չեն երեւում»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Սպիտակի նախկին քաղաքապետ, «Հավ» մականունով պատգամավոր Վանիկ Ասատրյանը, ով ԱԺ աշխատակազմին 100 հազար դրամի փոխհատուցման համար դիմում գրած մարզային պատգամավորներից է, վերջին շրջանում, մեր տեղեկություններով, երկու բնակարան է գնել դուստրերի համար:
Ըստ որում, ասում են, որ վերջին բնակարանը գնել է ԱԺ ընտրություններից հետո: Վանիկ Ասատրյանն այս առիթով մեր հարցը կոռեկտ չհամարեց եւ, առանց պատասխանելու, անջատեց հեռախոսը:
Ինչպես հայտնի է, «Ծառուկյան դաշինքի» բազմաթիվ պատգամավորներ քարոզարշավի համար գումարներ ստանում էին Գագիկ Ծառուկյանից՝ նշելով, որ քարոզարշավի համար բավարար միջոցներ չունեն»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀ կառավարության այսօրվա նիստում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը գործադրի հավանությանը ներկայացրեց մի օրենսդրական փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել ուղևորափոխադրում իրականացնող երթուղիների միասնական ցանց:
Միասնական երթուղային ցանց ձևավորելու համար անհրաժեշտ է միավորել միջմարզային և ներմարզային երթուղային ցանցերը: Երթուղիների սպասարկման մրցույթներն իրականացնել մեկ փաթեթով, որը կներառի մարզկենտրոնից կամ մարզի խոշոր համայնքից դեպի մյուս համայնքները երթուղիների մրցույթները մեկ փաթեթով:
Այս նախաձեռնությունը նոր իրավիճակ է ստեղծելու, այսպես կոչված, գծատերերի համար, քանի որ միջմարզային երթուղիները պետք է դառնան ընդամենը 1-2-ը: Եթե ներհամայնքային երթուղիները, օրինակ, գյուղից գյուղ կամ գյուղից մարզկենտրոն, այդքան էլ շահավետ չեն, և գծատերերը հիմնականում չեն մասնակցում մրցույթներին, ապա նույնը չենք կարող ասել մարզերից Երևան եկող երթուղիների պարագայում:
Այսպես, Երևան-Էջմիածին երթուղին սպասարկող «Բուատ» ԲԲԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին: Երևան-Գյումրի երթուղին սպասարկող «Տրան ակնթարթ» ՍՊԸ-ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանին: Երևան-Արտաշատ երթուղին պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներին: Սյունիքի մարզի քաղաքներից դեպի Երևան եկող որոշ երթուղիներ պատկանում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին: Երևան-Աբովյան, Երևան-Չարենցավան երթուղիները սպասարկող ընկերությունն էլ կապվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան հետ և այսպես շարունակ:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.