29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից անմիջապես հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես եկան հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, նշվում էր. «Հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: Նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ և լրացուցիչ քայլեր իրականացնել շփման գծում լարվածությունը նվազեցնելու համար»:
Ուշագրավ է, որ նախագահների հանդիպումից հետո, երբ Սերժ Սարգսյանը հանդիպում էր Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, անդրադարձել էր հանդիպման ընթացքում քննարկված հարցերին, ու այդ ժամանակ նշեց, թե ինքն ու Ալիևը պայմանավորվել են միջոցներ ձեռնարկել, որ սահմանին ու շփման գծում էլ զոհեր չլինեն՝ նշելով, թե Իլհամ Ալիևն էլ է նույն կարծիքին, որ պետք է խուսափել զոհերից:
Ցավոք սրտի, Սերժ Սարգսյանի ժնևյան ելույթից ու զոհերը բացառելու պայմանավորվածության մասին հայտարարությունից 2-3 օր անց՝ հոկտեմբերի 19-ին, Արցախի ՊԲ-ն հայտնեց, որ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը:
Ու ամեն ինչ, կարծես, վերադառնում է իր «սովորական» ընթացքի մեջ. Ադրբեջանը շարունակում է խախտել իր իսկ ընդունած պայմանավորվածությունները, ինչը նոր չէ, հայ և ադրբեջանցի գործիչները դիվանագիտական կրակոցներ են արձակում իրար հասցեի, ինչը նույնպես նորություն չէ, ցավոք սրտի՝ Ադրբեջանը շարունակում է կրակել հայ դիրքապահների ուղղությամբ, ու ցավոք սրտի, մենք էլի զոհ ենք ունենում: Ավելին՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն էլի լռում է, ու եթե անգամ որոշի «արտահայտվել», պետք է նորից փորձի հավասարության նշան դնել երկու կողմերի միջև, իսկ մեր դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներն էլ հետո կպարզաբանեն, որ Մինսկի խումբը գործում է այն շրջանակներում, ինչի իրավունքն ունի, ինչը նույնպես նորություն չէ: Այս շրջանը, կարծես, երբեք էլ չի վերջանալու:
«Այս խոսքերից հետո, երբ մենք նորից ունենում ենք զոհ, ապա մենք միանգամից պետք է տեսնեինք ոչ միայն կոպիտ հայտարարություններ, այլև հայկական կողմի կտրուկ պատասխանը: Մեր գործողությունների առումով՝ ես պատկերացնում եմ, որ պետք էր անմիջապես այնպիսի պատասխան տային, որ Մինսկի խումբը միանգամից ձեռ ու ոտ ընկներ և հասկանար, որ իր դաշտում է այս հարցը: Ես շատ եմ ասել ու նորից եմ կրկնում, որ ցավոք սրտի, երբ մի կողմն է կրակում, Մինսկի խումբը որևէ արձագանք չի տալիս, իսկ երբ մյուս կողմը պատասխանում է, միանգամից հանդես են գալիս կոչով, ընդ որում՝ ուղղված երկուսին, ու հավասարության նշանի նման բան դնելով: Մենք պետք է այնպիսի պատասխան տայինք, որ այսօրվա դրությամբ Մինսկի խումբը ստիպված տեղից շարժվեր և իրերը կոչեր իրենց անուններով»,- իրավիճակի կապակցությամբ armtimes.com-ին ասաց Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը՝ հավելելով, որ պետք է հասկանանք, որ որևէ մեկն այլևս խաղաղության չի պարտադրելու Ադրբեջանին, բացի մեզանից. հայկական կողմը պետք է ուժեղ լինի ու Ադրբեջանին թույլ չտա նման գործողությունների դիմել:
Այսինքն՝ պետք է այնպես անել, որ Ադրբեջանը իմանա՝ եթե միջազգային հանրությունն էլ լռությամբ հանդուրժի իր ձեռնարկած սադրանքները, ապա հայկական կողմից ինքը շատ ցավոտ պատասխան է ստանալու:
Նման կերպ է վարվում Իսրայելը. օրինակ՝ համաշխարհային լրատվամիջոցները մի անգամ գրեցին, թե Գազայի հատվածից իսրայելական բնակավայրի ուղղությամբ հրթիռ է արձակվել, որի պայթյունի արդյունքում իսրայելցի մի դեռահաս էր զոհվել: Ու այդ ժամանակ Իսրայելը հրապարակային քննարկում էր՝ վերացնի արաբական ամբողջ բնակավա՞յրը, թե՞ պատժիչ այլ գործողությունների դիմի: Այդ միջադեպի ժամանակ Իսրայելը գետնին հավասարեցրեց այն բնակելի շրջանը, որտեղից արձակվել էր հրթիռը: Ու միջազգային հանրությունը, կարծես, Իսրայելին առանձնապես չէր էլ մեղադրում նման պատժիչ գործողությունների համար:
Այս դեպքում, իհարկե, շատ բան պետք է փոխվի հայկական պետություններում՝ առաջինը պոտենցիալ սպառնալիքների գնահատման ու կանխարգելման համակարգի ներդրման առումով: Օրինակ՝ Հայաստանը կարող է հայտարարել, որ եթե սպառնալիքներ նկատեցինք, օրինակ՝ եթե տեսանք, որ հակառակորդը ծանր զինտեխնիկա է մոտեցնում սահմանին, չենք սպասելու, որ մեզ հարվածեն, այլ առաջինը, որպես կանխարգելիչ քայլ, մենք ենք հարվածելու: Այդպիսի պրակտիկա գործում է, օրինակ, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Իսրայելում և այլն, ուր առաջին հերթին ոչ թե սպառնալիքի հետևանքները վերացնելու մասին են մտածում, այլ այդ սպառնալիքները կանխելու: Իսկ դրա համար պետք է ունենալ կայացած ու ամուր պետություն, ուժեղ, զարգացած տնտեսություն, ադեկվատ հասարակություն, ռեսուրսներ և այսպես շարունակ»,-գրում է թերթը:
«Հայկական ժամանակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Էներգետիկայի նախարար Աշոտ Մանուկյանը երեկ հայտարարել է, որ Հայաստանի հիդրոէներգետիկայում հավանական է ամերիկյան երկրորդ խոշոր ընկերության ներգրավումը: Ըստ նախարարի՝ խոսքը Շնող ՀԷԿ-ի մասին է, որը կառուցվելու է Դեբեդ գետի վրա, եւ որը, այսպես ասած, Հայաստանի ներդրողների ակումբի ծրագիրն է, ըստ էության՝ առաջին խոշոր ներդրումը:
Ինչպես հայտնի է, Ներդրողների ակումբը ստեղծել են վարչապետ Կարեն Կարապետյանը ու ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը: Թեեւ այդ ակումբը նախընտրական շրջանում ստեղծվեց գրեթե պաթետիկ հեռանկարների խոստումով, այդուհանդերձ առ այսօր ակումբն, ըստ էության, աչքի չի ընկել որեւէ էական նախաձեռնությամբ, եւ այդ առումով Շնող ՀԷԿ-ն առաջինն է:
Այդուհանդերձ, եթե այդ ծրագիրն իրականացվում է նաեւ Հայաստան ամերիկյան երկրորդ խոշոր ընկերության մուտքով, դա, իհարկե, ողջունելի է: Ողջունելի է թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական տեսանկյունից, որովհետեւ Հայաստանն ունի թե՛ կապիտալի, եւ թե՛ նաեւ ներդրումային աշխարհագրության դիվերսիֆիկացիայի խնդիր: Հայաստանի հիդրոէներգետիկայում արդեն կա ամերիկյան մի խոշոր ընկերություն՝ Որոտանի կասկադը պատկանում է «Գլոբալ կոնտուրին»: Իհարկե, ընդհանուր առմամբ դա չի փոխել էներգետիկայի պատկերը, դրանում ռուսական գերիշխանության պատկերը, սակայն մյուս կողմից՝ զուտ միտումն, իհարկե, կարեւոր է: Առավել եւս, որ անկասկած այդ ամենն ունենում է հակազդեցություն, ինչպես նույն Որոտանի կասկադի մասնավորեցման դեպքում, երբ վաճառքը բախվեց թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական արգելքների:
Ի՞նչ է սպասվում ամերիկյան երկրորդ ներդրմանը: Միթե այն կանցնի սահուն, թե՞ դրա մասին, ըստ էության, հայտարարությունից հետո կսկսվի տորպեդահարման գործընթացը: Ընդ որում՝ հետաքրքրական է, որ նույն օրը, երբ նախարարը հայտարարել է այդ մասին, ավելի ուշ վարչապետի հյուրն է եղել ԱՄՆ դեսպան Միլզը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության ղեկավարի հետ: Դեսպանը քննարկել է հայ-ամերիկյան գործակցության հարցեր եւ հայտարարել, որ կառավարության գործունեության 8-10 ամիսների արդյունքում ամերիկյան ներդրողների մոտ նկատվել է Հայաստանի հանդեպ հետաքրքրության աճ:
Շոշափվե՞լ է կոնկրետ ՀԷԿ-ի հարցը, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն հատկանշական է, որ թե՛ ամերիկյան ընկերության հնարավոր մուտքի մասին նախարարի հայտարարությունը, թե՛ կառավարություն դեսպան Միլզի այցը համընկել են: Չի բացառվում, որ դեսպանը քարտ-բլանշ տալով Կարեն Կարապետյանին՝ փորձել է, այսպես ասած, ապահովագրել ամերիկյան ներդրողի մուտքը հնարավոր արգելակներից, բարձրացնելով կառավարության ու վարչապետի պատասխանատվությունը այդ հարցում: Մյուս կողմից՝ բացառված չէ նաեւ այն, որ զուտ այս ներդրումը, որը Հայաստանի էներգետիկայի ընդամենը 5 տոկոսի հավակնող ՀԷԿ մասին է, չունի, այսպես ասած, արտաքին արգելակ եւ Հայաստանի էներգետիկայում դոմինանտ Ռուսաստանի համար խնդիր չէ այն արգելակելը, չկա որեւէ սպառնալիք: Փոխարենը՝ հարցը կարող է դառնալ հայաստանյան ներքաղաքական կամ ներիշխանական հարաբերությունների խաղարկման գործոն:
Փաստացի Հայաստանի ներդրողների ակումբի եւ ամերիկյան ընկերության հնարավոր գործակցությունը կարող է վերածվել որոշակի տանդեմի նաեւ ներքաղաքական գործոն լինելու իմաստով, համենայնդեպս՝ կապիտալի ստատուս քվոյի տեսակարար կշռում փոփոխությունների ուղղությամբ, ինչը նշանակում է, որ մրցակից տնտեսաքաղաքական խմբերը կարող են ձգտել արգելակել այդ գործընթացը: Ի վերջո, մի բան է, երբ ներդրումային այդ ծրագիրն իրականացվում է զուտ Հայաստանի ներդրողների ակումբի ռուսաստանահայ գործարարների կամ պարզապես Սամվել Կարապետյանի միջոցներով, մեկ այլ բան, երբ առկա է լինում արդեն ամերիկյան սուբյեկտություն: Բայց հարց է նաեւ այն, թե ինչ պայմաններ են դրվում ներդրումային մասնակցությամբ փաստացի տրվող այդ «քարտ-բլանշի» դիմաց: Դեսպան Միլզը Կարեն Կարապետյանից հետաքրքրվել էր կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Քաղաքական աջակցությունը հենց այնպես չի տրվի, դա, թերեւս, միարժեք է»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
««Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի քննարկումների ընթացքում եւ դրա շուրջ առաջացած աղմուկի մեջ առանձնապես չի լսվում մեր ազատասեր գործիչների ձայնը: Ո՛չ փողոց են նետվում, ո՛չ կուրծք ծեծում, ո՛չ էլ, մանավանդ, մոխիր լցնում գլուխներին: Իսկ եթե նրանք չեն պայքարում, ապա էլ ո՞վ պետք է պաշտպանի այս ազատաշունչ օրինագիծը, որպեսզի այն օրենք դառնա, պարտադիր նորմ մեր եվրոպականացվող նիստուկացում:
Մենք հասկանում ենք, որ դժվար է հայ հասարակության մեջ այս ականը ներդնելը, բայց մյուս կողմից էլ մենք բազմաթիվ արեւմտամետ գործիչներ ունենք, որոնք մի ամբողջ կյանք այդ նույն հասարակությանը եվրոպական արժեքներ են քարոզել ու համոզել, որ հայը պետք է վերջապես իջնի լեռներից ու ապրի ինչպես առաջադեմ մարդկությունը:
«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծը, մինչդեռ, առաջին ծիծեռնակներից է միայն, այսպես ասած` փորձաքար, որպեսզի նաեւ Եվրոպան հասկանա, թե առեւտրի ոլորտից բացի, մյուս ոլորտներում, դիցուք` բարոյականության, մենք որքանով ենք պատրաստ իրեն ինտեգրվելու:
Եվ պատկերացրեք` այս վճռական պահին մեր տարատեսակ ազատականները, գրանտակեր ՀԿ-ները, «կոտոշներ եւ սմբակներ» մթերող արեւմտյան գրասենյակները համարյա լռում են: Իսկ ի՞նչ են անելու նրանք, երբ հերթը հասնի Հայոց բանակում սեռական փոքրամասնությունների ծառայել-չծառայելու օրինագծին, երբ Եվրոպայից ասեն, որ ժամանակն է միասեռ ամուսնությունների գրանցումը թույլատրել: Ի վերջո, այսպիսի բաներով է ժամանակակից Եվրոպան մեզ ասոցացնում իր հետ եւ ոչ թե Բալզակի եւ Գյոթեի, Դյումայի եւ Շեքսպիրի, Բախի եւ Մոցարտի անմահ ստեղծագործությունների մեր իմացությամբ:
Եթե այն, ինչ ժամանակակից Եվրոպան եւ Արեւմուտքը փորձում են ներմուծել Հայաստան, իրոք լավ բան է, ապա ինչո՞ւ են մեզ փող տալիս դրա համար: Ինչ է, մեզ առնո՞ւմ են: Կա՞ այսօր Հայաստանում մի մայր, որ իր երեխայի փափուկ տեղերի վրա մատնահետք թողած չլինի, կա՞ մի հայր, որ խոսքով, հայացքով եւ հայրական ապտակով սնած չլինի իր որդուն: Հետեւաբար, ինչի՞ համար է մեր կռիվը: Մի՞թե միայն փողի եւ վիզայի»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ տեւական ժամանակ է՝ Տրանսպորտի կապի ու ՏՏ նախարարությունը հայտնվել է նախագահի վերահսկողության ծառայության ու Վերահսկիչ պալատի ուշադրության կենտրոնում։ Կատարված ստուգումների արդյունքում՝ այդ օղակների կողմից բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել նախարարությունում։
«Ըստ մեր աղբյուրների՝ մեկ տարուց ավելի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վահան Մարտիրոսյանը իր գործունեության ընթացքում աղաղակող չարաշահումներ է կատարել։ Նա, ըստ էության, հետ չի մնացել իր նախորդից՝ Գագիկ Բեգլարյանից, նորացված տարբերակով կատարելագործելով վերջինիս աշխատաոճը։ Նախագահականին մոտ կանգնած «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս թեմայով առաջիկայում բում է լինելու։ Սպասենք նոր զարգացումների»։
«Չորրորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում անդրադարձել է երեւանյան խցանումներին՝ դրանք վերացնելու համար քայլեր ձեռնարկելու հանձնարարական տալով կապի ու տրանսպորտի նախարարին, քաղաքաշինության կոմիտեին եւ ամենահետաքրքրականը՝ Երեւանի քաղաքապետին ու ոստիկանությանը:
Ոստիկանության հետ Կարեն Կարապետյանի, այսպես ասած, առանձնահատուկ դիմակայության առայժմ փափուկ դրսեւորումները դրսեւորվում են վաղուց, եւ այստեղ իհարկե գործ ունենք արդեն ավանդական թիրախավորման հետ: Այլ հարց է Երեւանի քաղաքապետը, որը փաստորեն ստանում է մի հանձնարարական, որի արդյունավետ կատարումը ուղղակի դժվար է պատկերացնել՝ հաշվի առնելով Երեւանի փողոցային ենթակառուցվածքների աճի բացակայությունը ու դրան հակառակ՝ ավտոմեքենաների քանակի շեշտակի աճը:
Այսպիսով, առաջին հայացքից սովորական, ընթացակարգային դարձած հանձնարարության տեսքով Կարապետյանը ըստ էության մի սուր է կախում Տարոն Մարգարյանի գլխին: Ընդ որում, այստեղ խնդիրը միայն այն չէ, որ Կարապետյանը կարող է ցանկացած պահի հիշեցնել հանձնարարականը եւ ըստ այդմ անհարմար վիճակի մեջ դնել Մարգարյանին: Բանն այն է, որ Երեւանի խցանումների վերաբերյալ ըստ էության անկատարելի հանձնարարականով Կարեն Կարապետյանը Մարգարյանի դեմ, այսպես ասած, թեմատիկ զենք է տալիս Երեւանի ավագանու ընդդիմությանը: Այդ քայլով Կարապետյանը փորձում է դիրքային առավելության հասնել Մարգարյանի նկատմամբ՝ հատկապես նկատելով, որ Մարգարյանի դիրքերը բավական թույլ են նաեւ Սերժ Սարգսյանի մոտ, եւ Սարգսյանը Երեւանի քաղաքապետի, այսպես ասած, դիրքերը աստիճանաբար հակակշռում է իր ֆավորիտ Միհրան Պողոսյանի դիրքերով:
Կարեն Կարապետյանը փորձում է օգտվել այդ իրադրությունից եւ կա՛մ ինքն էլ դիրքային առավելության հասնել Մարգարյանի նկատմամբ, որն այս տարիներին դարձել է իշխանության որոշակի բեւեռ իր, այսպես ասած, ենթակառուցվածքներով, կա՛մ Մարգարյանին ստիպել դառնալ իր, այսպես ասած, բեւեռային ենթակառուցվածքը:
Տվյալ պարագայում խնդիրը լոկ այն չէ, որ Կարապետյանը ձգտում է վարչապետության համար Սերժ Սարգսյանի հետ պայքարում ստանալ հնարավորինս մեծ տարածություն իշխող համակարգում: Եթե անգամ Կարապետյանի համար չկա այդպիսի պայքար, եւ նա կա՛մ հաստատ կմնա վարչապետ, կա՛մ հաստատ չի մնա այդ պաշտոնին, իշխանության հիերարխիայում նա կմնա թերեւս մեծ հավանականությամբ բոլոր դեպքերում, եւ ըստ այդմ՝ նրա համար ներիշխանական տարբեր թեւերը այսպես թե այնպես մրցակիցներ են առնվազն 2022 -ի համար պայքարում, եթե ոչ՝ Սերժ Սարգսյանի դեմ, ապա նրա հավանությունը ստանալու պայքարում:
Այդ իմաստով Կարապետյանը, այսպես ասած, օղակ է գցում Տարոն Մարգարյանի՝ այդ թեւերից մեկի վզին եւ թերեւս կսեղմի ժամանակի ընթացքում, այն էլ հնարավոր է՝ քաղաքային ավագանու ընդդիմության կամա թե ակամա աջակցությամբ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հոկտեմբերի 18-ին՝ առավոտյան, Ռուսաստանում՝ Մորդովիայի բանտում 68 տարեկան հասակում կյանքից հեռացավ հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանը: Հայրապետյանը դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման: 2016-ին նա տեղափոխվել էր Մորդովիայի բանտ, որը համարվում է Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկը:
Լեւոն Հայրապետյանը տառապում էր մի շարք ծանր հիվանդություններով, եւ չնայած դրան, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Նրա ընտանիքի բարեկամները բազմիցս դիմել էին ՀՀ իշխանություններին, որպեսզի քննարկման առարկա դարձնեն Լեւոն Հայրապետյանի արտահանձնման հարցը: Մի բան որ այդպես էլ չեղավ:
Լեւոն Հայրապետյանի դեպքում, ով այնքան շատ ու մեծ գործեր է արել Արցախի, հայ ժողովրդի համար, մեր էլիտան մատը մատին չտվեց անգամ օգնելու համար՝ համենայնդեպս այդպիսի որեւէ քայլ հայտնի չէ:
Հարց է առաջանում՝ Հայրապետյանին ազատ արձակելու այդքան պահանջներից հետո հայկական պաշտոնական շրջանակները ի՞նչ են արել, որպեսզի Լեւոն Հայրապետյանին կա՛մ արտահանձնեն, կա՛մ հնարավոր այլ կերպ աջակցեն բարերարին: ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը armtimes.com-ին այս կապակցությամբ ասաց, թե ինքը մանրամասները չգիտի, թե ինչ գործընթացներ են տեղի ունեցել անձին օտարերկրյա պետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցում՝ դիմե՞լ են, չե՞ն դիմել, կոնկրետ անձը դիմե՞լ է արտասահմանում օտարերկրա պետության համապատասխան մարմնին, թե՞ չի դիմել, մարմինը դրանից հետո դիմե՞լ է ՀՀ-ին, թե՞ ոչ:
«Մի խոսքով՝ քանի որ ես այդ հարցով չեմ զբաղվել, ու Լեւոն Հայրապետյանի մահվան մասին տեղեկացա միայն լրատվամիջոցներից, համապատասխան տեղեկատվություն ես չունեմ»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը:
Այստեղ առաջանում է նաեւ մեկ այլ հարց՝ երբ մեր համաքաղաքացին, որի ձերբակալությունն այդքան հուզում էր հանրությանը, մահանում է ռուսական բանտում, այդ երեւույթն ինչպե՞ս կարող ենք գնահատել:
«Պետք է հասկանալ պատճառները: Բնականաբար՝ արդեն որոշակի գործընթացներ կլինեն, փորձաքննություն եւ այլն, կպարզվեն մահվան պատճառները, դատաբժշկական փորձաքննություն կլինի եւ այլն, եւ ըստ այդմ արդեն համապատասխան գնահատականներ կտրվեն»,- ասաց արդարադատության փոխնախարարը:
Իսկ հայկական կողմը կարո՞ղ է հանդես գալ դեպքի հանգամանքները պարզելու պահանջով: Դա արդեն ԱԳՆ-ի հետ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի հասկանալ, թե հայկական կողմը տվյալ դեպքում ինչ կարող է անել:
Լեւոն Հայրապետյանի հետ կապված այս խճճված պատմության վերաբերյալ հայկական պաշտոնական շրջանակների լռության մասին մեզ, սակայն Լեւոն Հայրապետյանի մտերիմ շրջապատից փոքր-ինչ այլ իրականություն պատմեցին:
Լեւոն Հայրապետյանի շատ մտերիմ-ծանոթներից մեկը armtimes.com-ին պատմեց, որ Հայրապետյանն ուղղակի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին անհավանական քննադատություններ էր թույլ տալիս, ու Հայրապետյանի ձերբակալությունը միգուցե հենց Պուտինի անձնական ոխով էր պայմանավորված:
«Ինքը շատ բաց էր խոսում, երբեմն իր քննադատություններում նաեւ ասում էր ավելին, քան պետք էր: Ինքն արտակարգ սիրում ու հարգում էր Արցախի նախագահ Բակո Սահակյանին, Եւ Բակո Սահակյանն էլ միակ մարդն էր իշխանական վերնախավից, որը Հայրապետյանին միշտ աջակցում էր, փորձում էր հնարավորինս օգտակար լինել, փորձում էր միշտ օգնել ու սատարել Լեւոն Հայրապետյանին՝ այդ դժվար իրավիճակում: Ով Լեւոնին ճանաչում էր, բոլորս էլ հասկանում էինք, որ նա ազատություն էր սիրում եւ բանտում այդ ազատամիտ մարդը, բնական է, երկար չէր կարող դիմանալ»,- նշում էր մեր զրուցակիցը, ով չուզեց, որ իր անունը հրապարակվի: Բայց նա մեզ հայտնեց նաեւ, որ իհարկե, հայկական պետական այրերից Հայրապետյանն անգամ բարոյական աջակցություն չէր կարող ակնկալել, քանի որ շատ-շատերին քննադատում էր՝ հատկապես օլիգարխներին:
«Մեկ-մեկ այնպիսի բաներ էր ասում ու անում, որ քիչ էր մնում թողնեին ու փախչեին: Դրա համար իրեն մեր վերնախավում չէին սիրում: Նա շատ մտերիմ էր Ռուբեն Վարդանյանի հետ, հետո Սարկիսով եղբայրների հետ բավականին մտերմացավ, իսկ Հայաստանում էլ Գագիկ Ծառուկյանի հետ էր բավականին մտերիմ: Մնացածը ուղղախոսության ու սուր քննադատությունների համար չէին սիրում Հայրապետյանին, ինչպե՞ս կաջակցեին»,- նշում է մեր զրուցակիցը:
Ի դեպ, մինչ այս նյութը հրապարավելու պահը ո՛չ ՀՀ նախագահը, ո՛չ վարչապետը, ո՛չ նույնիսկ Մայր Աթոռն անգամ ցավակցական ուղերձ չէին հղել հայ բարերարի մահվան կապակցությաբ»:
«Հայկական Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվահամարում:
թերթը գրում է. «Ազգային ժողովում հիացած չեն այն փաստից, որ ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի նախագիծը գալու է խորհրդարան՝ նախ գլխադասային, ապա՝ ԱԺ լիագումար նիստի քննարկման։
Դրա բոլոր քննարկումները վերածվում են կենաց-մահու պայքարի՝ լինի արդարադատության նախարարությունում, Ազգային ժողովում, թե Փաստաբանների պալատում, որտեղ երեկ թեժ վեճեր են ընթացել։ Ոմանք անգամ այստեղ ուղղորդվող գործընթաց են տեսնում նախարար Դավիթ Հարությունյանի դեմ, քանի որ մի հանդիպման ժամանակ այնպես են հարձակվել նրա վրա, որ նա, կիսատ թողնելով հանդիպումը, հեռացել է, իսկ օրենքին դեմ տրամադրվածներն այնքան ագրեսիվ են եղել, որ նախարարին ուղղված հայհոյանքներ են տեղացել, անեծքներ տվել՝ նրա երեխաների հետ վարվեն այնպես, ինչպես օրենքը թույլ կտա։
Իսկ երեկ էլ ոմանք անգամ առաջարկել են «շարժվել դեպի Դավիթ Հարությունյանի տուն»։
«Հրապարակ»
Մանրամասները՝՝ թերթի այսօրվա համարում:
«Երեկ 68 տարեկանում մահացել է ռուսաստանաբնակ բարերար, գործարար Լեւոն Հայրապետյանը: Նախօրեին ուղղիչ գաղութում նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ճնշումը եղել է 84/44, բայց բավարարվել են բուժզննումով, այդպես էլ չեն տեղափոխել բժշկական հաստատություն: Այդ մասին ռուսական պարբերականներից մեկին հայտնել է նրա դուստրը:
Վերջինս պատմել է, որ հոր վերջին ցանկությունը եղել է այն, որ թաղվի Մոսկվայում, ծնողների կողքին։
Լեւոն Հայրապետյանի հարազատները չեն համաձայնվել հետմահու դադարեցնել Բաշկիրիայի վառելիքաէներգետիկ համալիրի բաժնետոմսերը յուրացնելու մեղադրանքով նրա դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով` գեներալ Սեյրան Սարոյանի և «շաքարի արքա», «օղի թորող» Սամվել Ալեքսանյանի հարաբերությունները վատացել են, Ալեքսանյանի բացակայությունը չի վրիպել գեներալի 50-ամյակի մասնակիցների աչքից:
Հայաստանում բիզնես «չունեցող» գեներալ Սեյրանին Ալեքսանյանը խորհուրդ էր տվել «արաղի բիզնես» դնել Էջմիածնում և իր օգնությունն էր առաջարկել Քրդստանում այն իրացնելու: Սեյրանն էլ Սուրիկ Խաչատրյանի հետ գինու գործարան է «դրել» Էջմիածնում, ապրանքը մեկ-երկու անգամ տարել է «անկախացող» Քրդստան, ու քանի որ մրցակցությունն ուժեղացել էր, Ալեքսանյանն «արգելափակել է իր կոնկուրենտին»:
«Իրենց մեջ հիմա սև կատու է անցել, արաղի երկրորդ պարտիան Սեյրանն էլ չտարավ Քրդստան, հիմա մենակ Լիսկան է զբաղվում էդ գործով»,- ասաց օղու բիզնեսին լավատեղյակ անձը»:
«Հրապարակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում նոր սկանդալ է հասունանում: Երկաթուղու ղեկավարությունը հաշվետվություններում հատկապես ուղեւորափոխադրումների մասով միտումնավոր տոմսերի վաճառքի շատ փոքր թիվ է ցույց տալիս: Արդյունքում ստացվում է, որ ընկերությունը վնասով է աշխատում:
Կոնցեսիոն պայմանագրով նախատեսված է, որ երկաթուղու կրած վնասների մի մասը փոխհատուցում է ՀՀ կառավարությունը: Իսկ ՀԿԵ-ն վնասով է աշխատռում սկսած 2011 թվականից:
Մեր տեղեկություններով՝ ՀՀ տրանսպորտի նախարարության հանձնարարությամբ երկու շաբաթ առաջ ստուգում է իրականացվել երկաթուղում եւ միայն մեկ օրվա մեջ մեկ ուղղությամբ էլեկտրագնացքում առանց տոմսի 150 ուղեւոր է հայտնաբերվել:
Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն արդեն սկսել է զբաղվել այս ապօրինությունների ուսումնասիրությամբ եւ առաջիկայում բավական աղմկոտ սկանդալը բացառված չէ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.