29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Բանակում չծառայած, սակայն պետական ապարատում պաշտոն զբաղեցնողների մի աստղաբույլ էլ, պարզվում է, կառավարության տաքուկ անկյուններում է ծվարել: Մասնավորապես՝ ՀՀ կառավարության աշխատակազմի կադրային բանկի ուսումնասիրությունը դա է փաստում՝ զինապարտության մասին տեղեկանքը հիշյալ աշխատակազմի ներկայացուցիչներից ոմանց կենսագրականներում բացակայում է:
Թվարկումը սկսենք կառավարության ղեկավարից՝ Կարեն Կարապետյանը բանակում ծառայելու և բանակային բորշչի ու սև հացի «գարբուշկայի» համը ճաշակելու հնարավորություն չի ունեցել, քանի որ գիտությանն է նվիրվել:
Նրա կենսագրականի «Այլ տվյալներ» բաժնում զինապարտ լինելու մասին ոչ մի նշում չկա, փոխարենը նշված է, որ 1989-ին ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
Զինապարտության մասին տեղեկանք առկա չէ նաև վարչապետի օգնական Հայկ Զոհրաբյանի պարագայում: 26-ամյա այս երիտասարդն ամուսնացած չէ, հետևապես՝ օրինական ամուսնությունից ծնված երեխաներ չունի, որ այդ հիմքով ծառայություն չանցներ, գիտական աստիճան էլ չունի:
Փոխարենը ձեռնարկատիրական գործունեություն է ծավալել՝ 2013-2014 թթ. եղել է Ա/Ձ Հայկ Զոհրաբյան հիմնադիր տնօրեն, 2016-2017 թթ.՝ Տրանս Գլոբալ ՍՊԸ հիմնադիր տնօրեն: 2017 թ. փետրվարի 28-ից ՀՀ վարչապետի օգնականն է:
Վարչապետի հաջորդ ջահել, համակրելի կադրը՝ մամուլի քարտուղար Արամ Արարատյանը, նույնպես բանակային դիսցիպլին չի անցել, մատները զենք կրելով չի կոշտացրել: Նա դեռ 30 տարեկան չկա, 2005-2009թթ. սովորել և ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը, 2010-2012թթ.՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների մագիստրատուրան: 2014-2015թթ. ՀՀ դիվանագիտական դպրոցն է ավարտել, 2016թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մասնագիտական վերապատրաստման ծրագրով Նիդերլանդների Քլինգենդալի միջազգային հարաբերությունների ինստիտուտն է հաճախել: Բանակից խուսափելու ընտիր տարբերակ:
Ծնունդով Իրանից Ավակ Ավակյանն էլ՝ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականը, բարձրագույն կրթությունն ստացել է հայրենիքում՝ 2002-2007 թթ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, այնուհետև ուսումը շարունակել Հունգարիայում՝մեկ տարի էլ սովորելով Կենտրոնական եվրոպական համալսարանում: Ավակ Ավակյանը, սակայն, 2007-2008 թթ. «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնականն է եղել»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Հունվարի 1-ից Հայաստանում սպասվում է առաջին անհրաժեշտության ապրանքների գների հերթական աճ: Բարձրանալու է բենզնից գանձվող ակցիզային հարկը՝ այսօր գործող 25 հազար դրամի փոխարեն դառնալով 40 հազար դրամ մեկ տոննայի համար:
Կտրուկ՝ 5 անգամ թանկանալու է՝ քսայուղերից հարկվող ակցիզային հարկը: Էականորեն կբարձրանա սպիրտային խմիչքներից գանցձվող ակցիզային հարկը: Եթե այժմ այն 63 տոկոս է, ապա 2018-ի հունվարի 1-ից կդառնա 73, 2019-ին՝ 84, 2020-ին՝ 96, իսկ 2021ին՝ 110 տոկոս:
Նույն ձեւով առաջիկա 5 տարիների համար նախատեսվում է ծխախոտի թանկացում»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Կիրակի օրը Արմեն Աշոտյանի գլխավորած մոտ 10 հոգանոց պատվիրակությունը՝ Կարեն Բեքարյան, Իվետա Տոնոյան, մեկ ամիս առաջ Աշոտյանի հետ Բաքու մեկնած Մանե Թանդիլյան կազմով, կմեկնի Ուկրաինա՝ մասնակցելու Եվրանեստի պլենար նիստին։
Հավանաբար, Կիեւում նույնպես հայկական եւ ադրբեջանական պատվիրակությունների միջեւ «բլիժնի բոյ» կընթանա՝ նիստի օրակարգում ներառված այլընտրանքային էներգետիկայի եւ մամուլի ազատության հարցերի առնչությամբ։
«Հնարավոր է՝ Հայաստանում եւս ինչ-ինչ խնդիրներ կան մամուլի ու սոցցանցերի հետ կապված, սակայն այնպիսին, ինչպիսին մամուլի ու մարդու իրավունքների վիճակն է Ադրբեջանում, անհնար է պատկերացնել։ Այդ են վկայում քիչ թե շատ ազատ լրատվամիջոցների լրագրողների ձերբակալությունները, բռնաճնշումներն ու թերթերի խմբագրություններում խուզարկությունները»,- ասաց պատվիրակության ղեկավարը»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Ռուսաստանի Դաշնության վարչապետ Մեդվեդևի՝ Հայաստան այցի ընթացքում խոսվեց գրեթե ամեն ինչից, միայն թե ոչ ներդրումներից: Մի բան, որն ամենից ավելի է անհրաժեշտ Հայաստանին, ընդ որում նաև ոլորտներում, որտեղ սեփականատեր են կամ հավատարմագրային կառավարիչ են ռուսական պետական կորպորացիաները, բայց այդ հանգամանքը ոչ միայն չի բերում այդ ոլորտների զարգացման, այլ հանգեցնում է նույնիսկ կոռուպցիոն ռիսկերի խորացման ու ճգնաժամի: Վկայությունը էլցանցերն էին: Սակայն Մեդվեդևի այցի շրջանակում ներդրումների մասին խոսակցությունը առանձնահատուկ տեղ պետք է ունենար նաև մեկ այլ ասպեկտի շնորհիվ:
Հունվարին, երբ Կարեն Կարապետյանն իր առաջին պաշտոնական այցն էր կատարել արտերկիր՝ Մոսկվա, Մեդվեդևի հետ հանդիպմանը նա հայտարարել էր հայ-ռուսական ներդրումային համատեղ հիմնադրամի գաղափարի մասին, որն էլ, ըստ պաշտոնական հաղորդագրության, հավանության էր արժանացել Մեդվեդևի մոտ: Անցել է մի քանի ամիս և Հայաստան է այցելել Մեդվեդևը, բայց խոսք չկա դեռևս հունվարին Կարեն Կարապետյանի առաջ քաշած գաղափարի մասին, որը կարծես թե արժանացել էր Մեդվեդևի հավանությանը: Մինչդեռ, եթե հավանությունը կար, ապա պետք է որ մի քանի ամիս հետո, նաև օգտվելով այցի առիթից, որևէ արդեն ավելի կոնկրետ քայլ արվեր այդ հիմնադրամի ուղղությամբ: Սակայն ոչ միայն քայլ չկա, այլ հիշատակում ընդհանրապես: Հետևաբար, կամ Մեդվեդևը փոշմանել է, կամ՝ նա ընդամենը տվել էր ձևական հավանություն, առանց լուրջ մտադրությունների:
Բայց Կարեն Կարապետյանը հունվարին փորձեց այդ հանգամանքը օգտագործել իր ներքաղաքական կշիռը բարձրացնելու համար, մոսկովյան այցի միջոցով ցույց տալով, որ Ռուսաստանն իրեն ընդունում է ոչ միայն որպես մենեջեր, այլ նաև Հայաստանի քաղաքական ղեկավարի իրական թեկնածու: Այժմ, ներդրումային համատեղ հիմնադրամի թեմայի այսպես ասած բացակայությունը փաստորեն կարող է վկայել ուղիղ հակառակը: Իհարկե չի բացառվում անգամ, որ Մեդվեդևը դեմ չէր լինի Կարապետյանին ներդրումներով ապահովելուն, բայց այդ առումով նա չի ստացել Պուտինի հավանությունը: Եվ ոչ այն պատճառով, որ Պուտինը չի ցանկանում վարչապետի պաշտոնում տեսնել Կարեն Կարապետյանին: Պարզապես այդ խնդիրը Ռուսաստանի համար օրակարգային խնդիր չէ, և Պուտինը դեռևս 2016 թվականի օգոստոսին Սոչիում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանն է հստակ ակնարկել, որ չի պատրաստվում ֆինանսավորել Հայաստանի իշխանությանը: Դա էր նշանակում ԵՏՄ շնորհիվ Հայաստանի ՀՆԱ-ի երկնիշ աճի մասին Պուտինի հայտարարությունը, ինչն այլ բան չէր, քան ազդակ, որ Ռուսաստանը Հայաստանին տվել է բավարար հնարավորություն, և մնացյալը կախված է Հայաստանից:
Եվ հարցը նաև այն չէ, որ Մոսկվայի համար չունի նշանակություն, թե ով է լինելու Հայաստանի Առաջին դեմքը 2018-ի ապրիլից հետո: Խնդիրն այն է, որ 2018-ի ապրիլից հետո Հայաստանի Առաջին դեմքը դե ֆակտո լինելու է այսպես ասած ցուցանակային, դեկորատիվ սուբյեկտ, քանի որ Հայաստանը շարունակելու է գտնվել անցումային ռեժիմում, որը կավարտվի ոչ շուտ, քան 2022 թվականի խորհրդարանի ընտրությանը: Իսկ այդ առումով էլ Պուտինը ընթացիկ տարվա մարտին ընդունելով Սերժ Սարգսյանին, հայտարարեց, թե հույս ունի, որ Հայաստանը նրա գլխավորությամբ կիրականացնի սահուն և բարեհաջող անցում»,-գրում է թերթը:
«Ժամանակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Իրադրությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում աստիճանաբար սրվում է վերջին օրերին՝ ի հեճուկս Ժնեւում հոկտեմբերի 16-ին կայացած նախագահական գագաթնաժողովից հետո հնչեցված հայտարարությունների, թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները «համաձայնել են հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով», եւ որ Ադրբեջանի նախագահը եւս «խորապես շահագրգռված է» դրանում: Հետեւաբար, ինչպե՞ս պիտի գնահատենք Ժնեւի հանդիպման արդյունքները՝ հաշվի առնելով այս զարգացումները: Ի վերջո ի՞նչ պայմանավորվածության էին հասել կողմերը բանակցությունների միջոցով, ինչո՞ւ է ադրբեջանական կողմն այժմ խախտում այդ ենթադրյալ պայմանավորվածությունները, եւ ինչպե՞ս պիտի վարվի հայկական կողմը նման իրավիճակում:
Տարօրինակ հանդիպում
«Ժամանակ»-ի հետ զրույցում խոսելով հարցերի շուրջ՝ Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը կարծիք հայտնեց, որ Ժնեւի հանդիպումն իրոք տարօրինակ էր: «Հանդիպումը շատ տարօրինակ էր: Ըստ ամենայնի, այն չէր կազմակերպվել բառի դասական իմաստով, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ բարձր մակարդակի բանակցությունները սովորաբար ուղեկցվում են տեղեկատվության անխուսափելի արտահոսքով: Բայց այս դեպքում նման արտահոսք չեղավ: Միակ կոպիտ սխալը, որ թույլ տվեցին կողմերը, այն էր, որ Նալբանդյանը Երեւանում հայտարարեց, թե իբր խոսքը ինչ-որ տարածքներ վերադարձնելու մասին է՝ ինչ-որ բանի դիմաց, հետո նա հերքեց՝ ասելով, որ նկատի ուներ Մադրիդյան սկզբունքների ամբողջ համալիրը: Հետո Ալիեւը հայտարարեց, թե հայերը հրաժարվել են իրենց նախապայմաններից, ինչ-որ զիջումներ են արել, բայց թե ի՞նչ զիջումներ՝ չմատնանշեց:
Ժնեւի հանդիպումն ամփոփող համանախագահների եւ արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ նախագահները պատրաստ են միջոցներ ձեռնարկել՝ ռազմական բախումները շփման գծում կանխելու նպատակով: Որեւէ հիշատակում չեղավ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների մասին: Հայաստանի նախագահը, Ժնեւում ելույթ ունենալով հայ համայնքի առջեւ, ասաց, թե մենք չենք քննարկել որեւէ տարբերակ, բայց պարզ է, որ Ղարաբաղը չի լինի Ադրբեջանի կազմի մեջ: Անմիջապես հարց է ծագում՝ իսկ ո՞ր երկրի կազմի մեջ պիտի լինի կամ ի՞նչ կարգավիճակ պիտի ունենա Ղարաբաղը: Եթե խոսքը Մադրիդյան սկզբունքների մասին է, ապա դա միջանկյալ կարգավիճակ է: Եթե խոսքը մյուս տարբերակի մասին է, ապա Ղարաբաղը միանում է Հայաստանին, հանձնում են բոլոր շրջանները: Կա մեկ այլ տարբերակ՝ անկախ Լեռնային Ղարաբաղ: Պաշտոնական այս ամբողջ նյութը միայն խճճում է եւ որեւէ կերպ չի օգնում հասկանալ ստեղծված իրավիճակը: Չկա տրամաբանություն, հայտարարությունները հակասում են իրար: Ընդհանուր եզրակացությունն այն է, որ շատ ծանր բանակցություններ են ընթանում, կողմերը վարում են հետկուլիսյան բանակցություններ, որոնց բովանդակությունը չի հրապարակվում, բայց հրապարակայնորեն նրան հայտարարում են ինչ-որ դիրքորոշումների մասին»:
Գաղտնի պայմանավորվածություններ
Ժնեւի հանդիպումից հետո կրկին որեւէ կոնկրետ հիշատակում չեղավ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին: Պե՞տք է արդյոք եզրակացնենք, որ հայկական կողմը հրաժարվել է այդ օրակարգից, եւ եթե իսկապես համաձայնել է զիջման գնալ այդ հարցում, ապա ի՞նչ է դրա դիմաց խոստացել ադրբեջանական կողմը:
Անդրադառնալով այս հարցին՝ Տարասովն ասաց, որ Ադրբեջանն իրականում չի ստորագրել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների տակ, հետեւաբար, գուցե հայկական կողմը համաձայնել է սկսել բանակցությունները «մաքուր թղթից»:
«Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնություններն Ադրբեջանին ձեռնտու չեն: Նրանք հասկանում են, որ հայտնվելու են վերահսկման տեխնիկական միջոցներ, այնտեղ պիտի լինեն միջազգային դիտորդներ: Ադրբեջանն ամեն դեպքում պարտվում է: Նրանք նարդի են խաղում, բայց ընկեր Ալիեւը ոչ մի կերպ չի կարողանում անհրաժեշտ պահին «բռնել» իրեն ցանկալի թիվը»:
Երկու քաղաքականություններ
Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Շիրինյանը թեմայի առնչությամբ նշեց, որ ինքը մինչ հանդիպումն էր խորհուրդ տվել Հայաստանի ղեկավարությանը չգնալ Ալիեւի հետ հանդիպմանը, եւ ամենեւին անսպասելի չէր, որ ադրբեջանական կողմը խախտեց պայմանավորվածությունը:
«Ես մինչեւ հանդիպումն էի ասել, որ ադրբեջանցիները խփել են, խփում են ու պիտի խփեն, ուրեմն այդ հանդիպումը ոչինչ չի փոխելու, եւ պատրանքները քաղաքականության մեջ շատ վտանգավոր են: Հիմա տեսեք՝ ինչ է տեղի ունեցել խորքային իմաստով: Ադրբեջանը, ինչպես ժամանակին Թուրքիան, ունի երկու քաղաքականություն: Առաջինը հայության հանդեպ սպանդի, ոչնչացման, կողոպուտի եւ Հայաստանի նվաճման քաղաքականությունն է, եւ այստեղ ոչ մի զիջում չկա: Բայց երկրորդն այն է, որ պալատներում միշտ ուրիշ բան են խոսում: Ասենք, սուլթանը Այվազովսկուն կարող էր շքանշան պարգեւել, Էրդողանը կարող է ասել, թե «եղբորս կնոջ հարազատները հայեր են», եւ նման բաներ: Հիմա իրենք առաջին քաղաքականությունն իրականացնում են հայության դեմ, եւ հետեւանքները տեսնում ենք, իսկ երկրորդ մասն անում են աշխարհի համար, որպեսզի թուրքական զեղծարարությամբ ու ֆաշիզմով արդյունքի հասնեն»,- մեզ հետ զրույցում մեկնաբանեց քաղաքագետը:
Պոռնիկին՝ կույսի տեսքով
Շիրինյանը չգիտի, թե Հայաստանի արտգործնախարարությունն ի՞նչ սցենար էր տրամադրել նախագահին հանդիպման համար, բայց արդյունքը եղավ այն, որ «Ալիեւը լեգիտիմացրեց իր այլանդակ կերպարը», եւ այդ հարցում, կարելի է ասել, նրան օգնեց հայկական կողմը՝ հայտարարելով, թե Ադրբեջանի նախագահը եւս շահագրգռված է, որպեսզի թուլացվի լարվածությունը շփման գծում:
«Բացի Ռուսաստանը եւ իր թյուրք ազգակիցները՝ Ադրբեջանի հետ այսօր ոչ ոք չի ուզում հարաբերվել: Դրա համար գնացինք Ժնեւ եւ ներկայացրինք պոռնիկին կույսի տեսքով: Սա շատ տարակուսելի է, մանավանդ այն պարագայում, որ Հայաստանն ուներ պահանջներ՝ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք միայն Հայաստանի պահանջները չէին: Ուրեմն ոչ միայն լեգիտիմացվեց Ալիեւն իր կերպարով, այլ նաեւ «ջրվեցին» բոլոր պայմանավորվածությունները»:
Պատրաստվել պատերազմի
Մեր զրուցակիցը երկու ենթադրություն ունի, թե ինչու է հայկական կողմը հրաժարվել նշված պայմանավորվածություններն ի կատար ածելու իր պահանջից: Առաջինը, Շիրինյանի խոսքերով՝ «հայկական հին հիվանդությունն է՝ խաղաղապաշտությունը»:
«Խաղաղապաշտությունը հայկական հին հիվանդություն է, խաղաղություն ամեն գնով՝ հրեշին աղջիկ էլ տանք, մենակ թե ամբողջովին չոչնչանանք, այսինքն՝ չեն պատրաստվում պայքարել: Բայց խաղաղությունը, ինչքան էլ ցավալի է, ամենեւին էլ բարձրագույն արժեքը չի: Մեր գիտակցության մեջ փոփոխություն պետք է լինի: Մենք չենք կարող այս լավան կանգնեցնել, եթե չենք մաքրում մեր գիտակցության սեւ խոռոչները»:
Երկրորդ՝ ավելի հավանական տարբերակն այն է, որ Ալիեւը խնդրել է ռուսներին վերականգնել իր միջազգային դիրքերը՝ պարտադրելով հայկական կողմին գալ Ժնեւի հանդիպմանը, մինչդեռ Հայաստանը պիտի պնդեր իր պահանջների կատարման վրա եւ ստանար զիջումներ: Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի պետական շահերը որեւէ պարագայում չպիտի ստորադասվեն, մինչդեռ տվյալ պարագայում «սկզբունքային քաղաքականության նույնիսկ հոտ չի գալիս»:
Իսկ եթե Ադրբեջանը խոստում է տալիս, բայց շատ շուտով խախտում է պայմանավորվածությունը, ապա այդ դեպքում, Լեւոն Շիրինյանի կարծիքով, միայն մի տարբերակ կա՝ հզորացնել երկիրը եւ պատրաստվել պատերազմի՝ վերականգնելով արդյունաբերությունը, հաստատելով խստագույն կարգապահություն երկրում, պայքարելով կոռուպցիայի դեմ եւ հովանավորելով մշակույթը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ինձ համար, անկեղծորեն, շատ տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, երբ ժնեւյան բանակցություններից հետո ադրբեջանական կողմը մի հատուկ չարությամբ փորձում է շեշտել, որ ես ինչ-որ պայմանավորվածություններ եմ խախտել», – հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին:
Նա անկեղծացել է եւ տարօրինակ համարել այս իրավիճակը՝ նշելով, որ սպասում է Ալիեւի հետ հաջորդ հանդիպմանը, որպեսզի հարց ուղղի: «Ես մեր հաջորդ հանդիպմանը շատ անհամբեր սպասում եմ, որպեսզի իմ գործընկերոջը հարցնեմ, թե ինչն է նրանց զայրացրել: Ընդ որում՝ խոսում են մարդիկ, ովքեր, փաստորեն, ընդհանրապես տեղյակ չպետք է լինեն մեր խոսակցությանը, որովհետեւ մենք երկուսով ենք խոսել, եւ եթե մենք պայմանավորվածություն ենք ունեցել որեւէ մեկին չասելու, ապա ինչպես են իր օգնականները, կամ, չգիտեմ, տեղակալները եւ այլն, թեմային ծանոթացել: Ձեզ հավատացնում եմ՝ մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որեւէ տեղ չեմ ասել:
Իսկ ի՞նչ եմ ասել Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը՝ ես ասել եմ, որ որեւէ հայ ղեկավար չի կարող փաստաթուղթ ստորագրել, որը խաթարելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղն Ադրբեջանից դուրս պետք է լինի: Եվ երրորդ՝ ասել եմ, որ Ադրբեջանի նախագահն էլ է մտահոգված իր զինվորների անվտանգությամբ եւ զոհվելով: Այսինքն՝ այստեղ որեւէ նոր բան կա՞: Ես կրկնել եմ այն, ինչ 20 տարի ասում եմ, ինչ 25 տարի մենք խոսում ենք: Այսինքն, եթե որեւէ մեկին թվում էր, թե եթե մենք Ժնեւում բանակցել ենք, ասել ենք եւ հայտարարություն ենք ընդունել, որ լարվածությունը պետք է թուլանա՝ դա չի նշանակում, որ Ղարաբաղի անկախության ձգտումն էլ պետք է թուլանա: Անկեղծ ասած, ինձ համար շատ տարօրինակ է»,- ասել է Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:
Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցություններին արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում էր, որ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու եւ հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով:
Մինչդեռ հանդիպումից երեք օր անց՝ հոկտեմբերի 19-ին, Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից 19-ամյա զինծառայող է զոհվել:
Սերժ Սարգսյանը նշել է, որ կոլեկտիվ պատժի գործողություններ չեն իրականացվելու: «Մենք վրեժի եւ կոլեկտիվ պատժի գործողություններ չենք իրականացրել, չենք իրականացնում եւ չենք էլ իրականացնելու: Սակայն ամեն մի ռազմական կորստի դիմաց լինելու է հակառակ կողմի զինվորականների դեմ ուղղված հատուցման գործողություն»,- ասել է նա:
«Իմ այս շեշտադրումների երրորդ խումբը մեր գաղափարախոսության մասին է: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը էթնիկական եւ կրոնական բնույթ չի կրում: Մենք որեւէ խնդիր չունենք ո՛չ ադրբեջանցի ժողովրդի, ո՛չ էլ առավել եւս մահմեդական կրոնի հետ: Մենք վստահ ենք, որ ադրբեջանցի ժողովուրդը խաղաղություն է ցանկանում, պարզապես այդ ցանկությունը պետք է ճիշտ հունի մեջ գցել:
Արցախի ազատագրական շարժման ամենաառաջին իսկ օրվանից մենք ամեն ինչ արել ենք այդ պահին գործող օրենքի եւ միջազգային իրավունքի շրջանակներում: Մենք իսկապես մեր առջեւ խնդիր ենք դրել բոլոր գործողություններն իրականացնել այն ժամանակվա գործող ԽՍՀՄ օրենքին եւ միջազգային իրավունքին համապատասխան: Չգիտեմ՝ ինչքանով մենք պետք է շնորհակալ լինենք մեր ավագ ընկերներին, ովքեր կարողացել են այդ ճիշտ գաղափարը ներարկել մեզ: Եվ հենց այս պատճառով մենք հստակորեն ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, կոնֆլիկտը տարբերվում է նախկին Խորհրդային միության տարածքում եղած բոլոր կոնֆլիկտներից՝ ոչ միայն այն պատճառով, որ այս կոնֆլիկտների ծագումնաբանությունն է տարբեր, այլ առաջին հերթին այն պատճառով, որ ամեն ինչ արվել է օրենքին եւ իրավունքին համապատասխան»,- հայտարարել է Սարգսյանը:
«Հայկական Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Վերջին տարիներին յուրաքանչյուր տոնի առիթով համաներում սպասողներին կրկին հիասթափություն է սպասվում՝ 2017-ի տարեվերջին նույնպես այն չի լինելու, և հենց այդ պատճառով ներքին հրահանգ է իջեցվել՝ վաղաժամկետ ազատման ինստիտուտը գործի դնել։
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից մեզ հայտնեցին, որ վերջին 2 ամսվա ընթացքում 103 դատապարտյալ է ազատ արձակվել, օգոստոսին՝ 62 անձ, սեպտեմբերին՝ 41։ Համեմատության համար նշենք, որ 2016 թ․ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին դատարանների որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել ընդամենը 27 դատապարտյալ, ինչից ակնհայտ երևում է, որ դատարաններն այս տարի շատ ավելի բարյացակամ են դատապարտյալների նկատմամբ»,-գրում է թերթը:
«Հրապարակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Ժնեւի հանդիպումից մի քանի օր անց արցախա-ադրբեջանական շփման գծում լարվածությունը մեծանում է: Շփման գծում զարգացումների վերաբերյալ «ՀԺ»-ի հարցերին է պատասխանում Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
– Պարոն Բաբայան, մի քանի ամսվա դադարից հետո հակռակորդը կրկին «Սպայկ» հակատանկային հրթիռ կիրառել: Սա ի՞նչ է նշանակում, եւ ի՞նչ կապ կարող է ունենալ Ժնեւում օրեր առաջ տեղի ունեցած հանդիպման հետ:
– Սա ոչինչ էլ չի նշանակում: Երբեմն մարդիկ այնպես են զարմանում, կարծես թե, մեր հարեւանը Լյուքսեմբուրգն է, կամ Իռլանդիան, ոչ՝ դա Ադրբեջանն է: Ի՞նչ է Ադրբեջանը երբեւիցե իր քաղաքականությունից հրաժարվե՞լ է, գոնե մեկ անգամ ասե՞լ է՝ հիմա չեմ կիրառելու, խելոք եմ ինձ պահելու: Ընդհակառակը՝ ամեն օր, ամեն ժամ մանկապարտեզներից սկսած ասում են՝ մենք պետք է ոչնչացնեք հայերին, մենք պետք է ազատենք Երեւանը, մենք պետք է Ստեփանակերտում թեյ խմենք, եւ այսպիսի բաներ: Ինձ համար զարմանալի է, որ մարդիկ տարակուսանք են հայտնում:
Կարո՞ղ է մենք գործ ունենք քաղաքակիրթ երկրի հետ, նորմալ պետության հետ, իհարկե՝ ոչ: Դրա համար էլ այդպես էլ վարվում են: Մենք պետք է չփորձենք ամեն ինչ շահարկել: Նախ եւ առաջ մեզ համար ցանկացած կորուստ, ողբերգություն է, եւ մենք դա ընդունում ենք որպես մեր անձնական կորուստ եւ մարդիկ, ովքեր սոցիալական ցանցերում հայրենասիրական գաղափարներով բղավում են՝ էս ինչ է կատարվում, մեր տղաները զոհվում են, նրանց մեծ մասն ադրբեջանական եւ թուրքական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներն են:
Ի՞նչ անենք, թողնենք փախնե՞նք, կոտորվե՞նք, այլընտրանքը դա՞ է լինելու: Ընդհակառակը՝ մենք պետք է շարունակենք ուժեղացնել մեր երկիրը, մենք երբեւէ չենք լինելու ագրեսոր, բայց մեզ սպառնացող ցանկացած վտանգ առավելեւս՝ ագրեսիա, կասեցնելու ենք: Եթե լինի պատերազմ մեր դեմ՝ ագրեսիան տեղափոխելու ենք ռազմական գործողություն՝ Ադրբեջանի տարածքի խորքեր:
Ասում են՝ դադարեցնենք բանակցությունները, այլընտրանքը ո՞րն է՝ պատերազմը, ուզում ենք մենք գնալ պատերազմի՞, հարյուրավոր, հազարավոր մարդիկ զոհվե՞ն եւ այլն: Իհարկե, պատրաստ ենք, եթե մեզ վրա հարձակվեն, բայց եթե գեթ մեկ հնարավորություն կա հազարավոր մարդկանց կյանքը փրկելու, խաղաղ ճանապարհով կարգավորելու հակամարտությունը, պետք է այն օգտագործենք:
Մենք չենք վախենում պատերազմից, պարզապես մենք տեսել ենք դա ինչ է, չենք ուզում նորից կրկնվի: Իսկ եթե կրկնվում է, եթե ագրեսորը հարձակվում է, էդտեղ արդեն պետք է ագրեսորի գլուխը պոկենք, տարբերակ չկա:
– Առաջիկայում լարվածությունը կմեծանա՞ հաշվի առնելով հակառակորդի վերջին գործողությունները:
– Սա կախված է բազմաթիվ խնդիրներից: Չեմ կարծում, որ կբերի լայնածավալ պատերազմի, պարզապես մենք պետք է հաշվի առնենք, որ Ադրբեջանը ռազմական գործողությունները շարունակելու է, դիմելու է կեղտոտ քայլերի, դիվերսիաների, որոնք 99 տոկոսով կասեցվում են: Շարունակելու է նման ահաբեկչական գործողություններ իրականացնել, մենք կասեցնելու ենք: Չնայած դրան չպետք է մոռանանք՝ ում հետ գործ ունենք, եւ չկորցնենք իրականության զգացումը: Սա այնպիսի երեւույթ է, որը միշտ էլ կա, էստեղ նոր բան չկա, որ մենք սկսենք մտածել եւ ասել էս ինչ նոր երեւույթ է:
«Հայկական Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվահամարում:
«Շաբաթ օրը Մոսկվայում տեղի ունեցած հայազգի բարերար Լեւոն Հայրապետյանի թաղման արարողությանը հայրենի քաղաքական էլիտայից որեւէ բարձրաստիճան պաշտոնյա չի մասնակցել, ներկա է գտնվել միայն Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Բ-ի կրտսեր եղբայրը։
Մինչդեռ հայ քաղաքական էլիտան մեծ սիրով մեկնում է երկրից երկիր՝ հարսանիքների, ծնունդների կամ այլ խնջույքների մասնակցելու։ Ընդամենը վերջերս մեծ պատվիրակություն էր մեկնել Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին մասնակցելու համար։
Ի դեպ, նախագահականը ցավակցական հեռագիր էլ չհղեց Հայրապետյանի մահվան առիթով»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Մի խումբ բնապահպանական կազմակերպություններ դեռևս այս տարվա սեպտեմբերին նամակ էին գրել էներգետիկայի նախարարին՝ պահանջելով ռադիոակտիվ թափոնների կառավարումը դարձնել լայն հասարակության քննարկման առարկա: Բնապահպանների առաջարկների թվում էր ատոմակայանի ազդեցության գոտում՝ ԱԷԿ-ից 10 կմ շառավղով գտնվող 25 գյուղերին ատոմակայանի ազդեցության տակ գտնվող ազդակիր համայնքի կարգավիճակ տալը:
Բնապահպան Ինգա Զարաֆյանի խոսքով՝ այդ կարգավիճակը տարածքի բնակիչներին իրավունք կտա միջամտելու ատոմակայանի թափոնների կառավարման հարցերին: «Սա առաջին պահանջն է, որովհետև այս գոտիներում ապրող մարդիկ են այդ բոլոր ռիսկերի կրողները: Դուք տեղյա՞կ եք, որ Հայաստանում գործող ամերիկյան կազմակերպություններն իրենց աշխատողներին չեն թողնում բնակվել Արմավիրում կամ Մեծամորում հաշվելով, որ դրանք բարձր ռիսկային համայնքներ են»— հարցնում է Ինգա Զարաֆյանը: Մյուս սկզբունքային պահանջն այն է, որ ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի թաղման համար հարթակի որոնման գործընթացում որոշվեն չափորոշիչներ՝ ապահովելու երկրաբանական պաշտպանիչ կոմպոնենտ, ինչպես նաև անվտանգության չափորոշիչներ՝ հաշվի առնելով առկա ռիսկերը, երկրաշարժ, սողանք, ստորգետնյա և վերգետնյա ջրեր, դրենաժ: Գործոններ, որոնք ազդում են տվյալ երկրաբանամորֆոլոգիական միջավայրի վրա:
«Հրապարակ»
Ամբողջականը՝ թերթի օրվա համարում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.