29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Երեկ ԱԺ ոսկեզօծ դահլիճում տեղի ունեցած ՌԴ Դաշնային ժողովի եւ ՀՀ ԱԺ միջեւ համագործակցության հանձնաժողովի նիստի ժամանակ մի չափազանց տհաճ միջադեպ տեղի ունեցավ: Հանձնաժողովի ռուսական կողմից համանախագահ Նիկոլայ Ռիժկովը նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից վերադառնալուց հետո սկսեց մունաթով բողոքել, թե ինչու իր գլխավորած պատվիրակությանը այս անգամ էլ չընդունեցին վարչապետը եւ Ամենայն հայոց կաթողիկոսը:
Ռիժկովն ասում էր՝ դա արարողակարգի կոպիտ խախտում է, իրենց իրավունքների կոպիտ ոտնահարում: Հայկական կողմի համանախագահ Արտաշես Գեղամյանը փորձում էր բացատրել, որ դա ամենեւին էլ անհարգալից վերաբերմունք չէ, որ վարչապետը զբաղված է եղել, մյուս այցի ժամանակ նրանք երկուսն էլ անպայման կհանդիպեն պատվիրակության հետ, բայց Նիկոլայ Ռիժկովը չէր հանդարտվում»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Ժամանակ»-ի զրուցակիցն է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը:
Որքան հասկացա՝ տարածաշրջանային բոլոր այս զարգացումները կապում եք ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի հետ:
Իհարկե, այնտեղ պատերազմ է: Ինչպե՞ս կարող եք տուն կառուցել, եթե պատերից մեկը ճահճի մեջ է: Բայց կրկնում եմ՝ Ադրբեջանին պարզապես կթում են՝ վերցնելով նավթադոլարները: Գուցե դա շատ ցինիկ է հնչում, բայց դա ճշմարտությունն է: Իսկ Հայաստանին անկյուն չեն քշում: Հայկական բանակը բավական մարտունակ է այն իմաստով, որ ի զորու է հետ մղել հարձակումները: Հարցն այն է, թե ինչպես կլուծվի գլխավոր խնդիրը, որովհետեւ այն ամենը, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանի և Ադրբեջանի շուրջ, կապված է ղարաբաղյան խնդրի հետ: Սա գլխավոր խնդիրն է: Այն սահմանափակում է թե’ Ադրբեջանի և թե’ Հայաստանի հնարավորությունները: Ինչպե՞ս կարելի է համաձայնության գալ: Եթե Ադրբեջանը հեռատես լինի, կճանաչի Ղարաբաղը:
Այս համատեքստում ինչպե՞ս եք մեկնաբանում Հայաստանի նախագահի վերջին հայտարարությունը, որ «Արցախի հարցում ցավոտ լուծում է լինելու»:
Բանակցություններն ընթանում են ավելի քան 20 տարի: Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղը դուրս բերեցին բանակցային գործընթացից: Քոչարյանը իր ժամանակին դուրս մղեց ղարաբաղյան կողմը բանակցություններից: Հիմա երկրորդ հանգամանքը՝ Ապրիլյան պատերազմից հետո ամբողջ աշխարհը հասկացավ, որ Ադրբեջանը ագրեսոր է, իսկ Ադրբեջանը շահագրգռված էր վերսկսելու բանակցությունները: Ինչո՞ւ այս պայմաններում Սարգսյանը գնաց զիջման, ինչո՞ւ չհայտարարեց, որ երկու նախագահների բանակցությունների ձևաչափը սպառվել է, Ստեփանակերտին միացրեք խաղին, թող Ստեփանակերտը մասնակցի բանակցություններին որպես հակամարտության կողմ: Բայց Հայաստանը նման հարց չի բարձրացնում, Հայաստանում են խոչընդոտում: Ինչո՞ւ չեն ներգրավում Ստեփանակերտին դիվանագիտության մեջ: Թող Ստեփանակերտն էլ պաշտպանի իր դիրքորոշումը, հետո իրար մեջ կպարզեք՝ ինչպես եք պատկերացնում խնդրի լուծումը՝ անկախություն, թե միացում: Կարծում են, թե Երևանը ավելի լավ կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի շահերը: Տակտիկական ճկունությունն է պակասում: Նման իրավիճակում ամեն ինչ սառեցվում է: Հայաստանում սպասում են, որ ամեն ինչ կմատուցվի սկուտեղի վրա: Իրականում անկայունությունը պահպանելը ձեռնտու է դրսի խաղացողներին, որովհետև դրա պատճառով նվազում են Ադրբեջանի և Հայաստանի հնարավորությունները, և բացի այդ, թիկունքում՝ Մերձավոր Արևելքում անկայուն իրավիճակ է, և Հայաստանն ու Ադրբեջանը այս իրավիճակում վերածվում են Մեծ Մերձավոր Արևելքի գոտու՝ ապակայունացման նախանշաններով: Նշանակում է՝ երբ նոր աշխարհակարգ հաստատվի այս տարածաշրջանում, այլ կերպ կլուծվի նաև Ղարաբաղի հարցը: Խաղը նոր է սկսվել:
Ամբողջական՝ թերթի օրվա համարում
«Երբ «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի տրցակը թևի տակ Վիգեն Սարգսյանը մտավ ԱԺ, ի սզբանե պարզ էր, որ նա մտնում է մի դաշտ, որտեղից մինչ այդ ոչ ոք «անվնաս» դուրս չէր եկել՝ ո՛չ Վազգեն Սարգսյանը, ո՛չ Սերժ Սարգսյանը. բոլորը գիտեն, որ բանակից տարկետման իրավունքի ինստիտուտին քայլ անգամ մոտ գնալը հղի է լուրջ վտանգով: Որովհետև պարզից էլ պարզ էր, որ այդ դրույթի փոփոխությունը առաջին հերթին ոտքի է հանելու հասարակության մի լայն զանգվածի, որ դա ստիպելու է անդրադառնալ շատ գործիչների կենսագրականներին, որ լինելու են անգամ «դոսյեներով» մենամարտեր, այսինքն, փոխադարձ մեղադրանքներ և այսպես շարունակ: Իսկ այդ ամենը ցանկացած քաղաքական գործչի համար մղձավանջ է, քանի որ հայտնի չէ, թե քննարկումներից սեփական հեղինակությանը հասցված ինչպիսի վնասով հնարավոր կլինի դուրս գալ:
Ճիշտ է, Վիգեն Սարգսյանը փորձել էր զինված մոտենալ հարցին՝ տպավորություն ստեղծել, որ ինքը տիրապետում է իրավիճակին, թե ցանկացած հակափաստարկի պատասխանն ունի: Նախարարն անգամ չէր զլացել ու ընդդիմախոսների վերաբերյալ «դոսյեներ» էլ էր արխիվներից հանել: Բայց դա էլ չօգնեց, քանի որ իր կենսագրականից էլ բազմաթիվ դրվագներ հիշեցին, մարդիկ սկսեցին հետաքրքրվել, թե որտեղ ու ինչպես է ծառայել անձամբ Վիգեն Սարգսյանը: Իսկ Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի ստատուսները արդեն վերջին՝ ստուգողական կրակոցներն էին Վիգեն Սարգսյանի հեղինակությանը:
Այս ամենից իշխանական որոշ շրջանակներ, ասում են, շատ գոհ են և երջանիկ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այդ շրջանակները գտնում են, որ վաղուց արդեն պետք էր պատռել Վիգեն Սարգսյանի՝ կիրթ, բարեհամբույր, ջանասիրաբար աշխատող ու պրոֆեսիոնալի «դիմակը», ու դրա համար առանձնապես ջանքեր էլ չպահանջվեցին՝ նա ինքնուրույն ամեն ինչ արեց: Մասնավորապես՝ մեր զրուցակիցներից մեկը նշում էր, որ պաշտպանության նախարարի վրիպումները՝ մամուլի հետ շփումներում, երբ արդեն հանրությանը ներկայացավ մեկ այլ Վիգեն Սարգսյան՝ զոռբայի տեսքով, նրա գնահատականներն ու հնչեցրած մեղադրանքները ընդդիմախոսներին, որոնք ստիպեցին իր կենսագրությանն էլ անդրադառնալ՝ իսկական հաճելի անակնկալ էին իրենց համար: Ու հիմա նրանք վայելում են հետևանքները:
Օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո, երբ ակնկալվում էր, որ կրքերը կհանդարտվեն, Ռուզաննա Խաչատրյանը մի նոր ալիք տվեց Վիգեն Սարգսյանի «փչացման» այս ամբողջ ներկայացմանը: Խաչատրյանի ստատուսները լայնորեն տարածվեցին, նոր մեկնաբանությունների, նոր քննարկումների առիթ դարձան, ու դա եղավ մի այնպիսի «ջանասիրությամբ», որ տպավորություն ստեղծվեց, և ոչ անհիմն, որ Վիգեն Սարգսյանի դեմ կազմակերպված «դավադրություն» կա:
Նման կասկածներ ունեն նաև Վիգեն Սարգսյանի շրջապատում, ովքեր կարծում են, որ այդ ամբողջ աժիոտաժը հենց այնպես չէր: Բայց թե կոնկրետ ո՞ր կողմից են փչում քամիները, նրանք դեռ չեն հասկանում: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Պաշտպանության նախարարի շրջապատում կասկածներ կան, որ Վիգեն Սարգսյանի մրցակիցները դիտավորյալ «կրակին յուղ լցրին» և ջանք չխնայեցին, որպեսզի Վիգեն Սարգսյանը վերջնականապես վարկաբեկվի: Ընդ որում՝ այստեղ խոսքը ոչ թե այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների կամ երրորդ կողմերի մասին է, այլ հենց Սարգսյանի կուսակիցների, թիմակիցների, որոնց ընդհանրապես ձեռնտու չէ, որ Սարգսյանը հանդես գա ուժեղի դիրքերից, քանի որ իշխանական հիերարխիայում իրենց մրցակիցն է:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Մեր տեղեկություններով՝ վերջերս նախագահականից հետաքրքրվել են ցմահ ազատազրկման դատապարտված մի քանի անձանց տվյալներով։ Խոսքը, մասնավորապես, այն դատապարտյալների մասին է, որոնք քրեակատարողական հիմնարկում այս ընթացքում աչքի չեն ընկել հակաօրինական վարքագծով, ունեն դրական բնութագրեր, կարգապահական տույժեր եւ հնից մնացած քաղհայցեր չկան նրանց նկատմամբ, եւ որոնց կարող են երաշխավորել պետական տարբեր պաշտոնյաներ, մտավորականներ։
Այդ անձանց տվյալները պահանջել են՝ առանց նպատակը բացատրելու։ Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ հնարավոր է նախագահը նրանց ներում շնորհի՝ ԵՄ-ի հետ կնքվելիք համաձայնագրին ընդառաջ, կամ ոմանց նկատմամբ պայմանական վաղաժամկետ կիրառվի։ Այլ տարբերակներ եւս չեն բացառվում՝ ազատության հնարավորություն ունենան հատուկ կարգավիճակով եւ հստակ փորձաշրջանով։
Այս հարցերում թե՛ ՔԿՀ-ն, թե՛ նախագահականը, թե՛ դատապարտյալների հարազատները լռություն են պահպանում՝ գործընթացին չվնասելու համար։
Նշենք, որ արդեն 4-րդ տարին է, ինչ Հայաստանում համաներում չեն հայտարարում, փոխարենը վերջին ամիսներին գործի են դրել վաղաժամկետ ազատման ինստիտուտը։ Ինչպես հայտնել էինք, վերջին 2 ամսվա ընթացքում 103 դատապարտյալ է ազատ արձակվել, օգոստոսին՝ 62, սեպտեմբերին՝ 41։ Մինչդեռ 2016 թ․ օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին դատարանների որոշմամբ պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել ընդամենը 27 դատապարտյալ»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ծառուկյանն իմ ընկերն է, բայց ես նրան էլ եմ ստուգում՝ այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը: «Իրատես» պարբերականը նախօրեին գրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ու նրա, այսպես ասած, գլխավոր հովանավոր ու հենարան Սամվել Կարապետյանը ցանկանում են ձեւավորել Գագիկ Ծառուկյանի հակակշիռ եւ ըստ այդմ աջակցում են այդ հարցում մեկ այլ օլիգարխի՝ Սամվել Ալեքսանյանին, որին փորձում են օգնել դառնալ թիվ մեկ օլիգարխը Ծառուկյանի փոխարեն:
Այստեղ ինքնին հետաքրքիր է թիվ մեկ օլիգարխի «ինստիտուտի» առկայությունը, որը կարծես թե հայաստանյան ներիշխանական համակարգում, այսպես ասած, «պարտադիր կառուցվածքային տարր» է: Ավելին, այստեղ իհարկե առաջանում է նաեւ հարց, թե արդյոք Սերժ Սարգսյանին իր նախագահության տասնամյակի ընթացքում այդպես էլ չբավականացրեց հենց այդ ինստիտուտի առկայությունը, այսինքն՝ իր համար թիվ մեկ օլիգարխի առկայությունը:
Գագիկ Ծառուկյանը Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում ձեւավորված թիվ մեկն էր: Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում Գագիկ Ծառուկյանը մնաց այդպիսին, եւ Սերժ Սարգսյանը ստիպված էր հարաբերություն կառուցել նրա հետ: Մեծ հաշվով, այդ հարաբերությունն այդպես էլ չկառուցվեց, եւ Ծառուկյանը Սարգսյանի նախագահության տասնամյակի ընթացքում, առնվազն դրա երկու-երրորդ ժամանակահատվածում թիվ մեկ օլիգարխի կարգավիճակում ավելի շատ խաղում էր Ռոբերտ Քոչարյանի հետ, քան Սերժ Սարգսյանի:
Հանգուցալուծումը եղավ 2015-ի փետրվարին, երբ Սարգսյանը Ծառուկյանին խաղից դուրս հայտարարեց: Դրանից հետո, սակայն, Սարգսյանը նրան վերստին ներգրավեց խաղի մեջ, եւ թերեւս միայն 2015-ից հետո Գագիկ Ծառուկյանը «դարձավ» հենց Սերժ Սարգսյանի նախագահության թիվ մեկ օլիգարխը:
Ընդ որում, խիստ հետաքրքրական է, որ Ծառուկյանին խաղից դուրս բերելու հարցում էական մասնակցություն ունեցավ նաեւ հենց Սամվել Կարապետյանը, որը Հովիկ Աբրահամյանի տանը կնքված ներիշխանական հաշտության կամ հրադադարի, այսպես ասած, առանցքային միջնորդն էր, որ այդ նպատակի համար ժամանել էր Մոսկվայից:
Բանն այն է, որ այդ հաշտությունը գործնականում Հայաստանի իշխանական համակարգում ձեւավորում էր մի իրավիճակ, երբ ըստ էության դրվում էին միաժամանակ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի «հեռացման» հիմքերը: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանի տանը կայացած հաշտության տրամաբանությունը այն էր, որ Գագիկ Ծառուկյանով խաղից դուրս է գալիս Ռոբերտ Քոչարյանը՝ Սերժ Սարգսյանին թույլ տալով հանգիստ եզրափակել նախագահության երկրորդ ժամկետը:
Իրադարձությունները, սակայն, զարգացան այլ կերպ, եւ Սերժ Սարգսյանը խաղ վերադարձրեց Գագիկ Ծառուկյանին, արդեն առանց Ռոբերտ Քոչարյանի՝ ըստ էության վերականգնելով նրա թիվ մեկ օլիգարխի կարգավիճակը, բայց արդեն Սերժ Սարգսյանի թիվ մեկ օլիգարխի:
Այդ համատեքստում զարմանալի չէ, որ Կարապետյանները մտածում են հակակշռի մասին, քանի որ իշխանության խնդիրը չի կարող լուծվել առանց «թիվ մեկի»: Սակայն ամբողջ հարցն այն է, որ դա ոչ միայն ենթադրում է Ծառուկյանին ֆինանսական հակակշռի ձեւավորում, այլեւ գործնականում եւ թերեւս առաջին հերթին քաղաքական: Այսինքն՝ Սամվել Ալեքսանյանից Ծառուկյանին հակակշիռ կերտելու համար անհրաժեշտ է քաղաքական նախագիծ՝ Ալեքսանյանի ներքո, որովհետեւ թիվ մեկ օլիգարխ «ինստիտուտի» ուժը փողը չէ ինքնին, այլ դրա վրա կառուցված քաղաքականությունը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Արմավիրի համար 12 «Մանուշակ» մանկապարտեզում հոկտեմբերի 30-ին մի քանի ժամ որպես պատանդ պահված երեխայի ծնողները հրաժարվել են առաջարկվող հոգեբանական օգնությունից:
Մեր հարցմանը պատասխանելով՝ այս մասին տեղեկացրեց քաղաքապետարանի քարտուղարության բաժնի պետի տեղակալ, լրատվության հարցերով պատասխանատու Վարդուհի Երանոսյանը: Նա ասաց, որ համայնքի ղեկավար Ռուբեն Խլղաթյանը և ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը իրենց աշխատակազմերի ներկայացուցիչների հետ միասին, այսօր՝ հոկտեմբերի 31-ին, այցելել են մանկապարտեզում պատանդ պահված երեխայի տուն, հանդիպել ամբողջ ընտանիքի հետ: Նաև նյութական աջակցություն տրամադրել:
«Համայնքի ղեկավարի կարգադրությամբ՝ միանվագ դրամական օգնություն էր հատկացվել, ինչպես նաև նա պարեն էր վերցրել, խաղալիքներ, հագուստ: Չեմ կարող ասել՝ ինչ, բայց աչքով տեսանելի օգնություն էր բերել նաև ոստիկանապետը: Երեխայի վիճակը ծնողների կողմից գնահատվեց բավարար, լավ: Երեխան ոչ մի դժգոհություն, վարքագծի փոփոխություն չի դրսևորել, իրեն լավ է զգում: Խաղալիքներն էլ տեսավ, ոգևորեց, ուրախացավ: Ծնողները հարկ չեն գտնում այս պահին հոգեբանի աջակցության, քանի որ երեխայի վարքագծի մեջ, կրկնում եմ, ոչ մի էական փոփոխություններ դեռ նկատելի չեն»,- ասաց Վարդուհի Երանոսյանը:
Նրա խոսքով, պատանդառված երեխայի ծնողներին հոգեբանի աջակցություն են առաջարկել նաև Արմավիր քաղաքում գործող «Արևածագ» հասարարական կազմակերպությունը, ինչից նույնպես նրանք հրաժարվել են:
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։
«Առաջիկայում հերթական աղմկահարույց նախագիծը կներկայացվի ԱԺ-ի քննարկմանը: Խոսքը 2003-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի մասին է, որը բովանդակային լուրջ փոփոխության է ենթարկվել, քանի որ այն հնացած է համարվում: Մասնավորապես՝ օրենսգրքի «Սահմանադրական իրավունքների եւ ազատությունների դեմ ուղղված հանցագործություններ» բաժնում ներառված է խտրականությունը, որը, փաստորեն, քրեականացվել է:
Նախագծի 197 հոդվածում, որտեղ կիրառվում է «սեռական կողմնորոշում» եզրույթը եւ սահմանում է, որ խտրականությունը` մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված մասնավորապես սեռական կողմնորոշումից, պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` առավելագույնը 80 ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Խտրականությունը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, պատժվում է տուգանքով` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` 80-150 ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոն զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով: Այս հոդվածն արդեն իսկ մեծ հակազդեցություն է առաջացրել նախագծին ծանոթացած որոշ անձանց մոտ:
Ոմանք դրույթը որակում են «ապազգային, հակաբարոյական» եւ մտավախություն են հայտնում, որ «ոչ ավանդական» սեռական կողմնորոշում ունեցողները կարող են օգտվել առիթից եւ հիշյալ հոդվածին հղում անելով՝ շանտաժի ենթարկել ուրիշներին»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը որոշել է «դաստիարակել» լրագրողներին։ Նախօրեին նա լրագրողներին «անտակտ» էր անվանել, իսկ երեկ, փոխանակ ներողություն խնդրելու, ավելի է խորացել՝ առնվազն մի քանի տասնյակ անտակտ արտահայտություններ ու դիտողություններ անելով նրանց։
Անշուշտ, կարելի էր բառ առ բառ վերլուծել նրա հարցազրույցը՝ ցուցադրելով բոլոր անտակտություններն ու հակասությունները, վերծանել խոսքի արատներն ու վրիպակները, սակայն մենք կխնայենք երիտասարդ նախարարին, որն ակնհայտորեն նյարդային վիճակում է, դժվար է կառավարում իր գործողությունները և «լիցքաթափվում» է ամենաանպաշտպան խավի՝ 18-20 տարեկան լրագրողների վրա։
Բայց, օգտվելով իր իսկ լեքսիկոնից և մեթոդաբանությունից, մի քանի հարց տանք նրան։ Ասենք՝ եթե մենք նրան անվանենք շատախոս, պոռոտախոս, զավզակ, սոփեստ, սալդաֆոն, իշխանական կերակրատաշտից օգտվող և նմանատիպ այլ որակումներով, դա գնահատակա՞ն կլինի, թե՞ ոչ։ Ինքը կվիրավորվի՞ այդ գնահատականներից, թե՞ կհամարի, որ մենք կարծիք հայտնելու մեր իրավունքից ենք օգտվում։
Եթե հիշեցնենք, որ բոլոր նախագահների օրոք ինքը կաբինետային տաքուկ մի պաշտոն է զբաղեցրել, և ձեռքի հետ իրեն անվանենք, ասենք, «կաբինետային առնետ», կոռեկտ կլինե՞նք մեր խոսքի մեջ, թե՞ ոչ։ Իրավունք ունե՞նք ասելու, օրինակ, որ բանակի հետ ոչ մի առնչություն չունեցած, մի օր չծառայած անձին պատերազմող երկրի պաշտպանության նախարար նշանակելը կադրային կոպիտ սխալ էր, թե՞ սա կարող է դիտվել որպես «բանակի դեմ ուղղված դիվերսիա» և մակերեսային լրագրության դրսևորում։
Կարո՞ղ ենք, ասենք, ուսումնասիրել իր եկամուտների հայտարարագիրը, հետաքրքրվել, թե որտեղ է բնակվում, թե՞ դա ևս նա կորակի «ֆաստ-ֆուդ լրագրություն» և քամահրանքով դեմքը կծամածռի»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանի կարծիքով՝ Հոկտեմբերի 27-ի բացահայտման հիմքում ընկած է մեկ փաստ։ «Բոլորը գիտեն, որ այդ փաստն է, բայց ոչ ոք չի ուսումնասիրում։ Մեղրիի տարբերակ, դա ի՞նչ էր։ Մինչեւ հիմա չեն ասում, որ առաջարկվել է այդ տարբերակը, Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը եղել են դեմ, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ կողմ։ Առաջարկողները իմացել են՝ ով է դեմ, ով՝ կողմ: «Ելք» դաշինքում Վազգեն Սարգսյանը երեք ընկեր ունի, դաշինքն ասում է՝ ուզում են անկախություն հաստատել։ Ինչպես անկախությունը գնդակահարվեց Հոկտեմբերի 27-ին, այնպես էլ՝ հիմա թող վերածնվի Հոկտեմբերի 27-ով:
Առաջարկում եմ խորհրդարանում հատուկ հանձնաժողով ստեղծել՝ վստահելի մարդկանցից բաղկացած։ Այն պայմանականորեն կարող է ղեկավարել Շառլ Ազնավուրը, ինչը ճիշտ է, սիմվոլիկ նշանակություն կունենա, բայց լրացուցիչ վստահություն կհաղորդի» Ես պնդում եմ ասածս՝ եթե այդպիսի հանձնաժողով ստեղծվի, ես կտամ այն անձի անունը՝ ՀՀ պետական պաշտոնյա, որին այլ պետության պաշտոնյա երեք օր առաջ տեղեկացրել է Հոկտեմբերի 27-ի մասին»,-«Ժամանակ»-ին ասաց Մանուչարյանը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«1999թ-ի ոճրագործությունից շուրջ մեկ տարի առաջ Վանո Սիրադեղյանը անձնական նամակ է ուղարկել Վազգեն Սարգսյանին: Վանոյին ու Վազգենին ճանաչողները գիտեն, որ երկու ընկերները հաճախ են ընտրել շփվելու, հաղորդակցվելու այս ձեւը: Սիրադեղյանը նամակը գրել է միայն իրեն հատուկ գեղարվեստական անզուգական մատուցմամբ, պերճախոսությամբ, ցավով, մտահոգությամբ: Գրվածքի համն ու հոտը չկորցնելու համար` մեջբերենք հանճարեղ գրողի` գրչակից եղբորը հասցեագրված նամակի մի քանի կտորներ:
«…Ամիսներ շարունակ Հայաստանի հասարակական-քաղաքական մթնոլորտում ներշնչում են, որ քո(խոսքը Վազգեն Սարգսյանի մասին է-խմբ.) գոյությունը «կասեցնում է Հայաստանի զարգացումը»: Ուշադրություն դարձրու ձեւակերպման չարագուշակ անմեղությանը… Հայաստանը նրանց ատում է: Այդ ատելության համար (քոչարյանենք-խմբ.) վրեժխնդիր են լինելու երեւելի անհատներից: Այնպես որ, միայն քեզանով գործը չի ավարտվելու: Մի մասին շարքից հանում են, որ իրենց դիմադրում են, մյուս մասին կհանեն, որ դեռ կան, երրորդներին` որ կարող են լինել: Դու ուշադիր լսիր կռված ընկերներիդ, նրանք քիչ են մնացել, բայց լավ գիտես դրանց հայատյաց բնույթը….»:
Վազգեն Սարգսյանին հասցեագրված նամակը Վանո Սիրադեղյանն ավարտում է տխուր վերջաբանով. «Հայտ ներկայացնելով` վտանգի տակ ես դրել քո զինակիցներին եւ շրջապատը, քո կործանումը բոլորի կործանումն է, Հայաստանին տարիներ սպասող տեռորով… Զանգիր խոսենք։ Քանի՞ մարդ է մնացել քեզ պաշտպանող։
P.S. Եղած խաղի կանոններով յոթ ամիս դու կրվում ես: Փոխիր խաղի կանոնները: Այսօր դեռ քո ըմբոստությունը չի դիտվում երկրորդ, կդիտվի առաջին` ընդվզման եզրափակիչ քայլ: Արա, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել»:
Վանո Սիրադեղյանի գրածը շատերին մարգարեություն է թվում, սակայն այս նամակը ժամանակի շունչը զգացող ու հայրենիքի ցավով ապրող քաղաքացու, գործչի, գրողի գրչի արգասիք է: Հայոց Արեւելքից Երեւան ներխուժած գավառական էլիտայի մտահորիզոնը խիստ սահմանափակ է` Վանոյի ու Վազգենի հեռակա երկխոսությունը հասկանալու համար: Շուտով այս նամակը պատճառ դարձավ, որ Քոչարյանի ազդեցության տակ գտնվող լրատվամիջոցները Սիրադեղյանի անունը կապեն Հոկտեմբերի 27-ի հետ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.