29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Մեր տեղեկություններով` հայրենի ԱԱԾ-ն ուշիուշով հետեւում է ուսանողների բողոքի ցույցերին` կապված տարկետման օրենքի հետ, եւ ներքին կարգով զգուշացրել է դեկաններին, ուսխորհուրդների նախագահներին` պատրաստ եղեք ներքաղաքական զարգացումների:
Ըստ լավատեղյակ աղբյուրների` այս օրերին ոչ միայն ուսումնասիրվում է ցույցի կազմակերպիչների` «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանի ԱԺ օգնական Վահան Կոստանյանի, Հաց բերողին նվիրված ցույցերի կազմակերպիչ Դավիթ Պետրոսյանի, էլ առավել` Սեյրան Օհանյանի թիմի` ՕՐՕ դաշինքի երիտթեւի ղեկավար Մանուել Մանուկյանի վարքը, այլեւ ցույցերի էներգետիկան, զարգացման հնարավորությունները, որը, ըստ ԱԱԾ-ի, առայժմ բարձր չէ, բայց «աճման տենդենց ունի»։
Երեկ խորհուրդ են տվել ԵՊՀ պատասխանատուներին` այլեւս ու երբեք չփակել ֆակուլտետների դռները. «ԵՊՀ-ի ուսանողը սպեցիֆիկ է, դուռը փակեցիր, հակառակ էֆեկտ կտա»: Հիմա կողմերը խաղում են ժամանակի վրա։
Բանն այն է, որ երեքշաբթի մեկնարկելու է ԱԺ նստաշրջանը, «Զինապարտության մասին» օրենքը դրվելու է երկրորդ ընթերցման, իշխանությունները հույս ունեն, որ մինչ այդ ցույցերն ինքնուրույն կմարեն։ Ցույցի մասնակիցներն ու նրանց համախոհները փորձում են ուսանողական բունտին որոշակի քաղաքական երանգ տալ եւ տեղափոխել Բաղրամյան պողոտա` ԱԺ շենքի մոտ»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ԱՄՆ նոր վարչակազմի իշխանության գալուց հետո կայացվել են որոշումներ, թե ինչպես է պետք գործընթացը առաջ տանել, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան՝ ադրբեջանական լրատվամիջոցների հետ խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մասին եւ ասելով, թե այդ հարցը քննարկել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի հետ: Ինչ որոշումների մասին է խոսքը, դեսպանը չի մանրամասնել:
Ղարաբաղյան խնդրում ամերիկյան քաղաքականության ակտիվացման եւ նոր քայլերի մասին դեռեւս ամիսներ առաջ խոսել էր նախկին համանախագահ Հոգլանդը, Մինսկի խմբում իր պաշտոնից հեռանալուց կարճ ժամանակ առաջ: Նա հայտարարել էր, որ վարչակազմը երբ ձեւավորվի եւ արտաքին քաղաքական ռազմավարությունն ամբողջանա, ԱՄՆ-ն կակտիվանա ղարաբաղյան խնդրում: Այժմ Ադրբեջանում Նահանգների դեսպանն է հայտարարում կայացված որոշումների մասին, թե ինչպես շարունակել գործընթացը: Մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը պատասխանելով կոնգրեսականների նամակին՝ ղարաբաղյան շփման գծում քայլերի վերաբերյալ, հայտարարել էր, թե լիովին համամիտ է դիպուկահարների հետքաշման եւ հրադադարի պահպանման մեխանիզմի ներդրման գաղափարներին, եւ դա պետքարտուղարության դիրքորոշումն է:
Հատկանշական է, որ դա արվում է Ադրբեջանում դեսպանի շուրթերով, քանի որ, ըստ էության, հենց Ադրբեջանն է խոչընդոտում այդ մեխանիզմների ներդրմանը, մերժում դրանք տեղակայելու առաջարկը կամ այսպես ասած՝ Վիեննայի օրակարգը: Հետեւաբար՝ պետք է ենթադրել, որ ԱՄՆ նոր վարչակազմի որոշումներն առնչվում են հարցին, թե ինչպես հասնել նրան, որ Ադրբեջանը փոխի դիրքորոշումը:
Բանն այն է, որ կարգավորման գործընթացը շարունակելու համար չկա այլ ճանապարհ, քանի որ հակառակ դեպքում գործընթացը մտնում է փակուղի, իսկ փակուղուց սովորաբար դուրս է գալիս պատերազմ: Ներկայումս խնդիրը ակնհայտորեն այն է, թե քաղաքական շարունակության ինչպիսի ձեւաչափ պետք է ընտրել, որը նախորդ երկու տասնամյակի գործընթացի համեմատ կունենա կայունության շատ ավելի հաստատուն, այսպես ասած, հիմքեր եւ թույլ կտա շատ ավելի ամուր ձեւով պահել ներկայիս ստատուս քվոն, իրավիճակը փակուղուց զերծ պահելու համար ապահովելով որոշակի քաղաքական բովանդակության առկայություն:
Աներկբա է, որ կարճաժամկետ եւ միջնաժամկետ առումով ղարաբաղյան խնդրում չկա այլ անելիք, իսկ եթե դա չի կատարվում, իրավիճակը շարունակում է մնալ, այսպես ասած, կայծից կախված վիճակում, որքան էլ Մինսկի խմբի համանախագահների միջեւ ներկայումս առկա է հարաբերական կայունության հարցում նկատելի կոնսենսուս, եւ որքան էլ Հայաստանն իր ռազմական եւ քաղաքական ներուժով ներկայումս շատ ավելի դիմադրունակ է, քան ապրիլյան պատերազմից առաջ: Այդուհանդերձ, Արեւմուտքը իրավիճակները դիտարկում է, այսպես ասած, ինստիտուցիոնալ համատեքստում, հետեւաբար ղարաբաղյան խնդրում այդ իրավիճակին հասնելու համար առանցքային է հրադադարի պահպանման մեխանիզմների հարցում տեղաշարժը, ադրբեջանական դիրքորոշման բեկումը:
Ինչպես է դա պատկերացնում Նահանգները, դժվար է ասել՝ հաշվի առնելով նաեւ այն, որ այդ հարցում Ադրբեջանն ակնհայտորեն ունի Ռուսաստանի առնվազն լռելյայն աջակցությունը: Այդ աջակցությունն, իհարկե, պայմանավորված է նրանով, որ իրավիճակի հարաբերական կայունացման միջազգային մեխանիզմի ձեւավորումը Ռուսաստանին կզրկի տարածաշրջանում եւ մասնավորապես ղարաբաղյան խնդրում իրավիճակի վերահսկողության մենաշնորհից, միեւնույն ժամանակ ընդհանրապես ստեղծելով նոր վարքագծի անհրաժեշտություն: Մինչդեռ ներկայումս այդ մեխանիզմի բացակայությունը Ռուսաստանի համար մշտապես բաց է պահում նախաապրիլյան իրադարձությունների տրամաբանությանը վերադառնալու պատուհանը:
Ներկայումս ԱՄՆ-ն, փաստորեն, փորձում է փակել այդ պատուհանը եւ գործնականում էական, առանցքային քայլ կատարել իրավիճակը նախաապրիլյան տրամաբանության վերադարձից ապահովագրելու համար, ինչը կնշանակի նաեւ տարածաշրջանային թեկուզ հարաբերական կայունության զգալի ապահովագրում: Սակայն պարզ չէ, թե ինչ որոշումներ են կայացվել այդ պատուհանը փակելու տարբերակների մասով:
Չի բացառվում իհարկե, որ որոշումներն անմիջականորեն չեն առնչվում կովկասյան տարածաշրջանին եւ մասնավորապես ղարաբաղյան գոտուն, այլ ենթադրում են հարակից հարցերի շրջանակի օգտագործում, ինչը Ռուսաստանին կարող է բերել նաեւ ղարաբաղյան խնդրում որոշակի համաձայնությունների եւ այսպես ասած՝ մենաշնորհից ինքնակամ հրաժարվելու կամ այսպես ասած՝ ամբողջը զիջելով մասը պահելու որոշման»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Պարզվում է` «վերևներում» ոչ միայն «ճշտվել» է, թե նախագահ-վարչապետ ինչ կոնֆիգուրացիա է լինելու, այլև, թե «ով է բռնելու ոտները, ով է ասելու «Հալեպը»: Այսինքն՝ ով որտեղ է նստելու 18-ից հետո:
Որոշվել է` Սերժ Սարգսյանը կշարունակի նստել Բաղրամյան 26-ում` նախագահականում, բայց որպես վարչապետ: Կարեն Կարապետյանը, որպես առաջին փոխվարչապետ, կշարունակի նստել կառավարությունում։ Դրա համար էլ վերանորոգվում են նրա սենյակը և կառավարության որոշակի հարկաբաժինները:
ՀՀ ապագա նախագահը, ըստ մեր տեղեկությունների, կնստի Անվտանգության խորհրդի «գեղատեսիլ» շենքում, ուր ժամանակին նստում էր Արթուր Բաղդասարյանը:
Որոշ տեղեկություններով, քանի որ Արմեն Գևորգյանը կստանձնի փոխվարչապետներից մեկի պաշտոնը, նա էլ կշարունակի նստել Բաղրամյան 26-ում: Դատելով նստավայրերից՝ կառավարման բուրգում ոչինչ չի փոխվելու»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Աշխատող մայրերին այլեւս չի վճարվի 18 հազար դրամ նպաստը, որը ստանում էին երեխայի խնամքի արձակուրդի ժամանակ: Այս մասին ԱԺ-ում «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Փոխարենը պետությունը կվճարի երեխայի խնամքով զբաղվող դայակի համար: Օրենքի նախագիծը դեռ մշակման փուլում է. «Այն կինը, որը գտնվում է մինչեւ 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ստանում է 18 հազար դրամ, սակայն եթե այդ կինը ցանկանում է վերադառնալ աշխատանքի, իսկ երեխայի խնամքի համար վարձում է դայակ, ապա պետությունը վճարում է այլ դայակի աշխատավարձի 50 տոկոսը: Այդ գումարը չպետք է գերազանցի նվազագույն աշխատավարձը: Այսինքն՝ այդ դայակի աշխատավարձը 110 հազար դրամ է, պետությունը վճարում է 55 հազար դրամը, մնացած գումարը վճարվում է ծնողի կողմից»,- ասաց Արտեմ Ասատրյանը:
Դայակի եւ ծնողի միջեւ պետք է պարտադիր պայմանագիր կնքվի, որի առկայության դեպքում միայն պետությունը կվճարի իր հասանելիքը: «ՀԺ»-ի հարցին, իսկ եթե մայրը դայակի աշխատանքի պայմանագիրը ստորագրում է սկեսրոջ հետ, սահմանափակումներ կլինե՞ն, նախարարն ասաց. «Եթե վարձու աշխատանք ձեւակերպի, որեւէ սահմանափակում չի լինի»:
Նշենք նաեւ, որ եթե այս օրենքն ընդունվի, ապա դայակները կմտնեն հարկային դաշտ»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ես հիշում եմ, թե ինչպես էին նշում բոլշեւիկյան հեղաշրջման 50-ամյակը: Այն ժամանակ հեղաշրջումը կոչվում էր Հոկտեմբերյան Մեծ Սոցիալիստական Հեղափոխություն՝ բոլոր բառերը մեծատառերով: Տարեց մարդիկ՝ խոհանոցային անեկդոտների հերոսները, կանգնած էին «սրբազան դիակի» դամբարանի տանիքին եւ ողջունում էին «երջանիկ» ժողովրդական զանգվածներին, հաղորդավարի առույգ ձայնը «զեկուցում էր» նվաճումների մասին, օրինակ՝ քանի անգամ ավելի շատ չուգուն է արտադրվել 1913 թվականի համեմատությամբ:
1967 թվականին ամեն ինչ արդեն իսկ բավականին զվարճալի էր, զավեշտական էր, կասեի անգամ՝ կրկեսային: Որովհետեւ 50 տարի առաջ, ինչպես եւ հիմա, ոչ ոք չէր հավատում պաշտոնապես արտասանած ոչ մի բառի: Համենայնդեպս՝ Հայաստանում:
100 տարի առաջ ամեն ինչ լուրջ էր եւ արյունով հղի՝ նաեւ այն պատճառով, որ հավատացողներ կային: Մարդկանց աչքերը վառվում էին, բայց ոչ թե ինչ-որ բան ստեղծելու, կառուցելու, արարելու ցանկությամբ, այլ քանդելու, ոչնչացնելու, վրեժ լուծելու կրքով՝ նախեւառաջ հարուստներից, կրթված մարդկանցից, արիստոկրատներից:
Նրանք, ովքեր, զանգվածների ամենաստորին բնազդները շահագործելով, մարդկանց դրդում էին ջարդելու եւ վառելու, նույնպես, մեծ մասամբ, հավատում էին, թե լավ բան են անում, նպաստում են առաջընթացին, ողջ մարդկության ազատությանն ու երջանկությանը: Դե իսկ նման վեհ նպատակի համար մի քանի հազար կամ մի քանի տասնյակ հազար թշնամի գնդակահարելը, իհարկե, «հեղափոխական անհրաժեշտություն» էր՝ առաջընթացի ճանապարհին կանգնողների հետ էլ ինչպե՞ս վարվես:
«Անիծյալ» ցարիզմից եւ բուրժուազիայից ազատվելու այլ ճանապարհ չկար: Դա ոչ միայն այս, այլեւ ցանկացած այլ բռնությամբ ուղեկցվող հեղափոխության առանձնահատկությունն է: Ինձ համար, ճիշտն ասած, տարբերություն չկա, թե ովքեր էին այն արկածախնդիրները, որոնք ժողովրդին դրդում էին արյունահեղության՝ Ռոբեսպիերն ու Դանտո՞նը, թե՞ Լենինն ու Տրոցկին:
Երբ «գիլյոտինը» սկսում է աշխատել, ապա այն սկզբից ոչնչացնում է թագավորին, այնուհետեւ՝ նրա ընտանիքին, այդ թվում՝ անչափահաս երեխաներին, իսկ հետո, վաղ թե ուշ, հասնում է նաեւ հենց իրենց՝ հեղափոխականներին: Եթե մարդկանց դրդում են խլել հարուստներից նրանց հարստությունը եւ «մեջ-մեջ» անել, ապա այդ «մեջ-մեջ անելու» գործընթացում վաղ թե ուշ հայտնվում են մարդիկ, որոնք «ավելի հավասար են, քան հավասարները»:
Երբ որոշվում է, որ ցանկացած խոհարարուհի կարող է երկիր ղեկավարել, ապա ի վերջո՝ իշխանությունն անցնում է խոհարարուհու ինտելեկտ ունեցող մարդկանց ձեռքը: Հեղափոխություններն ապահովում են մարդկության առաջընթա՞ցը: Այո, թերեւս այդպես է: Սակայն խոստովանեմ, որ անձամբ ինձ այդպիսի առաջընթաց պետք չէ»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Այս տարվա մարտ ամսին Թալիշում մարտական հերթապահության ժամանակ ականապայթյունային վիրավորման հետևանքով աջ ոտքի մի մասը կորցրած լեյտենանտ Երվանդ Խաչատրյանին «1000 դրամների» հիմնադրամի շահառու չեն դարձրել, փոխարենը նրա նկատմամբ քրեական գործ են հարուցել՝ ներկայացնելով, թե մարտական հերթապահության կանոններն է խախտել: Փաստաբան Նորայր Նորիկյանը «Ժամանակ»-ին հայտնեց, որ լեյտենանտին, ըստ օրենքի, պետք է փոխհատուցվեր 53 մլն դրամ: Լեյտենանտը ձեռնամուխ է եղել, որպեսզի քրեական գործը վերաբացվի՝ հիմնավորելու համար, որ ինքը որևէ մեղք չի ունեցել»,-գրում է թերթը:
«Ժամանակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«ՀՀԿ «տուսովշչիկները» դժգոհ են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանից. նա «միայնակ գայլ» է, շփվում է հանձնաժողովների նախագահների հետ՝ միայն ի պաշտոնե, նրանց հետ երբեք կոնյակ չի խմում, ինչպես անում էր Գալուստ Գրիգորիչը, «գյալաջիի» չի բռնվում, ինչպես Հովիկ Արգամիչը, մտերիմ է լոկ իր խորհրդական, իր տարեկից Մկրտիչ Մինասյանի հետ, երբեմն էլ Խոսրով Հարությունյանն է բեղերը շոյելով դուրս գալիս նրա մոտից: Քաղաքական և «մնացյալ» հարցերով զբաղվում է ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը: Չնայած Արա Սաենիչին էր հանձնարարված այնպիսի պատասխանատու գործ, ինչպիսին Լեհաստանի ղեկավարության հետ ինչ-ինչ հարցերի ճշգրտումն է: Հիշեցնենք, որ ԱԺ պատվիրակությամբ Բաբլոյանն այցելել էր Լեհաստան, որն այն երկրների թվում է, որոնց հետ սերտորեն «աշխատում» է Ադրբեջանը, որպեսզի ԵՄ-Հայաստան համաձայնագրում ամրագրվի միայն տարածքային ամբողջականության սկզբունքը: Իսկ այս օրերին ինտենսիվացել են խոսակցությունները, որ 2018-ին Բաբլոյանը կնշանակվի Շվեյցարիայում դեսպան՝ Ազնավուրի փոխարեն»,-գրում է թերթը։
«Հրապարակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Քառօրյա պատերազմի մասնակից երեք տասնյակից ավելի ուսանողների ուսման վարձերը զեղչելու խնդիրը այդպես էլ լուծում չի ստանում: Խնդիրն առկա է հատկապես ԵՊՀ-ում։
Երեկ ուսանողները փորձել են հանդիպել ԵՊՀ ռեկտորի հետ, սակայն նրանց թույլ չեն տվել: Ուսանողները «Ժամանակ»-ի հետ զրույցում նշեցին, որ զեղչ չի արվում, քանի որ զինգրքույկում նշված չէ, որ Ապրիլյան պատերազմի մասնակից են, և երկրորդ՝ պատճառաբանում են նաև ուսման առաջադիմության հետ կապված հարցերը՝ անգամ մարտական հերթապահության համար նախատեսված 30 տոկոս զեղչը չկիրառելով։
Տղաները դիմում են նախագահին ու վարչապետին, որ իրենց խնդիրները լուծում ստանան. «Խրամատում գովում էին, խրամատից դուրս՝ անտեսում»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Անցյալ շաբաթ շատ թոշակառուների սոցիալական ապահովության տարածքային բաժիններից զանգել, կանչել են ու համոզել հայտարարություններ գրել՝ իրենց կոնսաթոշակը վերահաշվարկելու՝ նվազեցնելու, եւ ավել գումարված գումարը հետ գանձելու վերաբերյալ:
Մասնավորապես, բոլոր այն քաղաքացիներին, որոնց աշխատանքային ստաժը հաշվարկելու համար որոշակի կասկածներ կամ խնդիրներ են առաջացել, տվել են համապատասխան բովանդակությամբ հայտարարության տեքստ, ասել են, որ արտագրեն ու ստորագրեն: Իսկ այդ հայտարարությունում նշվում է, որ մի ինչ-որ ժամանակահատվածի համար ստաժը հաշվարկելիս անհրաժեշտ են լրացուցիչ փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն այդ ժամանակահատվածում թոշակառուի աշխատելու փաստը:
Թոշակառուն, իր կողմից ձեռագիր գրված ու ստորագրած հայտարարությամբ, համաձայնություն է հայտնում, որ մինչ պահանջվող հիմնավորումները ներկայացնելը, թույլատրում է, որ իր կենսաթոշակը վերահաշվարկվի՝ նվազեցվի: Այդ հայտարարությամբ թոշակառուները նաեւ «խնդրում» են, որ 2017 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կենսաթոշակի ավելի վճարված գումարը հետ գանձեն՝ իրենց ամենամսյա ստանալիք կոնսաթոշակի 30 տոկոսի չափով: Մեզ դիմած քաղաքացին նշում էր, որ միայն իրենց բաժնում՝ Արաբկիրում, մոտ 300-400 այդպիսի թոշակառուներ կան:
Այս հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար դիմեցինք ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին, որը, լսելով հարցը, նշեց, որ ինքը տեղյակ չէ նման երեւույթից ու խոստացավ, որ կուսումնասիրի խնդիրը եւ անհրաժեշտության դեպքում հանդես կգա մեկնաբանությամբ:
Խնդիրը հետեւյալն է՝ մինչեւ 1992 թվականը մարդկանց աշխատանքային գրքույկներում արված գրառումները համարվում են բավարար՝ հիմք են ընդունվում ստաժ հաշվարկելիս: 1992-2005 թվականների ստաժը հաշվարկելու համար հիմք են ընդունվում տվյալ մարդու կողմից սոցվճար կատարելու մասին տեղեկանքը: Բայց քանի որ կարող են լինել նաեւ դեպքեր, որ գործատուն, օրինակ, սոցվճար չի կատարել, բայց քաղաքացին աշխատել ու աշխատավարձ է ստացել, դրա համար ավելացվել է նաեւ 2-րդ դրույթը, որ եթե այդ քաղաքացին աշխատավարձ ստանալու վերաբերյալ կներկայացնի, օրինակ, աշխատավարձերը փաստող ինչ-որ փաստաթուղթ, ապա նրա ստաժը կհաշվարկվի:
«Քանի որ, եթե դու աշխատավարձ ես ստացել, ուրեմն դու ֆորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ ես եղել, եւ որեւէ հաշվապահական հաշվառման անկարգապահություն քեզ չի առնչվում՝ ուրիշի սխալի պատճառով դու չես տուժի»,- «ՀԺ»-ին պարզաբանեց ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Արդեն 2005 թվականից սկսած մինչեւ 2013 թվականը աշխատողի, նրա ստացած աշխատավարձերի ու մուծած սոցվճարների վերաբերյալ ամբողջ տեղեկտվությունը գործատուները պարտավոր էին ներկայացնել անձնավորված հաշվարկի տեսքով: Բայց պարզվում է, որ այդ ժամանակահատվածում էլ եղել են գործատուներ, որոնք ոչ միշտ են պարտաճանաչ ձեւով ներկայացրել անհրաժեշտ տվյալները: Դրա համար 2005-2013 թվականներին ստաժի հետ կապված խնդիրներ են ունենում նաեւ այն քաղաքացիները, որոնց տվյալները գործատուները պատշաճ չեն փոխանցել, ու նրանք պարտավոր են սոցապահովության բաժիններ ներկայացնել լրացուցիչ տեղեկանքներ, որով կապացուցեն, որ նշված ժամանակահատվածում աշխատել են:
Սկսած 2013 թվականից՝ այդ ամբողջ գործառույթներն իրականացվում են էլեկտրոնային եղանակով, եւ արդեն որեւէ խնդիր, անհայտ չկա: Իսկ բոլոր այն քաղաքացինեը, ովքեր այդպես էլ չեն կարողանա հիմնավորել ինչ-որ ժամանակահատվածում աշխատելու փաստը, նրանց թոշակները համապատասխանաբար նվազեցվելու են, իսկ նրանց ավելի ստացած գումարները պետք է հետ գանձվեն պետբյուջե:
Ու պարզվում է, որ հազարավոր քաղաքացիներ կան, որ այսօր կանգնել են նման խնդրի առջեւ: Նրանց ստաժը հիմա պետք է ճշգրտվի ու հետեւաբար նաեւ դրան համապատասխան կենսաթոշակներն էլ գուցե նվազեցվեն:
«Կենսաթոշակների մասին պետական օրենքում կատարվել է համապատասխան փոփոխություն, որի արդյունքում մինչեւ 2017 թվականի հունվարի 1-ը վճարված կենսաթոշակներին մենք չենք անդրադառնում՝ քաղաքացիներից հետգանձում չի լինի, իսկ 2017 թվականի հունվարի 1-ից հետո կպակասեցվեն այն քաղաքացիների թոշակները, որոնց աշխատանքային գրքույկներում եղել են սխալ գրառումներ: Օրենքի փոփոխության արդյունքում՝ 2017 թվականի հունվարի 1-ից հետո ավելի վճարված կենսաթոշակների համար էլ հավասարապես պատասխանատու են ե՛ւ քաղաքացին, եւ կենսաթոշակային համակարգի համապատասխան աշխատակիցը: Եթե սխալը կատարվել է կենսաթոշակային համակարգի աշխատակցի մեղքով՝ նշանակվել է սխալ կենսաթոշակ, ապա պատասխանատուն, տվյալ դեպքում, հանդիսանում է կենսաթոշակայինի աշխատողը, եթե կատարվել է քաղաքացու մեղքով, ապա պատասխանատուն հանդիսանում է քաղաքացին: Եվ բացառված չեն դեպքեր, որ երկուստեք պատասխանատու լինեն ե՛ւ աշխատողը, ե՛ւ քաղաքացին, ուրեմն նրանցից հավասարապես են հետ գանձվելու ավել վճարված թոշակները»,- նշեց Հակոբ Հակոբյանը:
Այստեղ արդեն պարզ է, թե ինչու են մեզ դիմած քաղաքացիներին տվել մի տեքստ, որտեղ ստաժի սխալ հաշվարկի ամբողջ պատասխանատվությունը իր վրա է վերցնում թոշակառուն: Որովհետեւ այդ դեպքում միայն ինքն է ամեն ամիս իր թոշակից 30 տոկոս վճարելով «մարում» ավել ստացած գումարը: Այսինքն՝ սոցապ բաժնի աշխատակիցները իրենց վրայից մեղքը փորձում են գցել, որպեսզի հանկարծ իրենք չփոխհատուցեն այդ գումարները: Քաղաքացիներն էլ՝ երբեմն չիմացության, երբեմն շոկային վիճակում, երբեմն առանց պատկերացնելու, թե ինչ հայտարարություն է իրենց առջեւ դրված, ստորագրում են ու կրակն ընկնում»։
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։
«ՉԻ» տեղեկություններով՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի սկանդալային հայտարարությունը թանկ է նստել իր վրա։ Քաղաքականությունից կիլոմետրերով հեռու լինելով` Բաբլոյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությանը, ասել էր.« Իհարկե, շատերը ձգտում են դրանում քաղաքական հիմքեր գտնել։ Ես համոզված եմ, որ այդտեղ քաղաքական որեւիցե խնդիր չկա»։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը առանձնազրույց է ունեցել Բաբլոյանի հետ եւ նախատել նրան չմտածված խոսքերի համար։ Ի մասնավորի նա վերջինիս ասել է` ինչից չես հասկանում, գոնե կարողացիր լռել։ Այս հանգամանքը շատ ծանր է ազդել Բաբլոյանի վրա, եւ նա իր վատ հոգեվիճակի մասին անկեղծացել է մտերիմների շրջապատում»:
«Չորրորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.