29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Երեկ գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է՝ 71-ամյակը: Արդեն 18 տարի է, ինչ նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Առ այսօր ակտիվորեն ծավալվում են Վանո Սիրադեղյանի վերադարձի մասին խոսակցությունները:
Այս տարիներին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան այն մասին, որ Վանո Սիրադեղյանի նկատմամբ չի կարող կիրառվել «վաղեմության ժամկետ» հասկացությունը, քանի որ այն հետախուզման պահից կասեցվում է:
Այնինչ, եթե քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը քննությունից թաքնվելու պահից կասեցվում է, ապա սահմանված է ժամկետ, որն անցնելուց հետո անձն ազատվում է պատասխանատվությունից անգամ թաքնվելու ու հետախուզման մեջ գտնվելու պարագայում։ Եթե նախկին քրեական օրենսգրքով այդ ժամկետը 15 տարի էր, ապա գործող օրենսգիրքը սահմանում է 20 տարի։
Մեր զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանը մանրամասնել է, թե ինչ իրավական ընթացակարգեր կլինեն, եթե, այնուամենայնիվ, Վանո Սիրադեղյանը որոշի վերադառնալ:
Պարոն Վարոսյան, ասում են, որ ցանկացած պարագայում Վանո Սիրադեղյանը կարող է վերադառնալ: Իրավական առումով կարո՞ղ է վերադառնալ, թե՝ ոչ:
Ինձ թվում է, որ կարող է վերադառնալ՝ հաշվի առնելով այն ժամանակահատվածը, որ ինքը թաքնվում է քննությունից: Այսինքն՝ վաղեմության ժամկետները անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են հետախուզման մեջ, թաքնվում են քննությունից, նախկինում գործող քրեական օրենսգրքով սահմանված է եղել 15 տարի, ներկայումս գործող քրեական օրենսգրքով սահմանված է 20 տարին:
— Այսինքն՝ իր պարագայում պետք է կիրառել 15 տարվա՞ վաղության ժամկետ, քանի որ 20 տարվա ծանրացնող դրույթը հետադարձ ուժ չի կարող ունենալ:
Այո, կարծում եմ, որ պետք է կիրառվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով պատասխանատվությունից ազատելու դրույթը: Այստեղ խնդիրն այն է, թե երբվանից պետք է հաշվել վաղեմության ժամկետը: Վաղեմության ժամկետը, ըստ քրեական օրենսգրքի, պետք է հաշվվի մեղսագրվող վերջին արարքի կատարումից սկսած, բացի դրանից անձը պետք է թաքնվելու ընթացքում այլ հանցագործություններ կատարած չլինի: Եթե անձին վերագրվում է այնպիսի արարքների կատարում, որոնց համար նախկին քրեական օրենսգրքի կիրառմամբ կարող էր նշանակվել մահապատիժ, ապա նախկին քրեական օրենսգրքրի համաձայն՝ այդ պարագայում վաղեմություն կիրառել-չկիրառելու հարցը պետք է լուծի դատարանը: Մենք գիտենք, որ Հայաստանում մահապատիժը որպես պատժատեսակ վերացված է, ուստի, անկախ դատարանի հայեցողությունից՝ վաղեմության ժամկետները ենթակա են կիրառման։ Այսինքն՝ այն մեղադրանքերով, որոնք իրեն առաջադրվել են, նախկին քրեական օրենսգրքով սահմանվում էր մահապատիժ:
Եթե Վանո Սիրադեղյանը վերադառնա, ի՞նչ իրավական ընթացակարգեր է նախատեսվում:
Ես կարծում եմ, որ վերադառնալը պետք է ձեւակերպվի քրեական գործով, համապատասխան կերպ, դա ինչպես պետք է լինի՝ չգիտեմ՝ հայտնաբերում, ներկայացում, կամովին ներկայացում: Որից հետո դատարանը պետք է համապատասխան որոշում կայացնի, այն դատարանը, որի վարույթում է գտնվում քրեական գործը: Ինքը կարող է ներակայանալ ցանկացած իրավապահ մարմնի, որովհետեւ հետախուզումը իրականացվում է Հայաստանի Հանարպետության իրավապահ մարմինների կողմից եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության: Թե ինչ որոշում կլինի, չգիտեմ, սակայն ենթադրում եմ, որ պետք է լինի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում. պատաճառաբանությունները պետք է դատարանը ներկայացնի:
Իսկ հնարավո՞ր է որ դատարանը որոշում կայացնի ոչ թե քրեական հետապնդումը դադարեցնելու, այլ նրան կալանավորելու վերաբերյալ:
Ես ասացի այն, ինչ նախատեսված է օրենքով: Գիտեմ նաեւ, որ Հայաստանի Հանրապետությունում, այնուամենայնիվ, այդ հարցը լինելու է քաղաքական որոշման մակարդակով, ուստի ինչ կկիրառվի, ինչ չի կիրառվի, ինչ ավարտ, հանգուցալուծում կունենա ՀՀ-ում, կանխատեսելի չէ:
Ենթադրենք իրավիճակ, որ Վանո Սիրադեղյանը վերադառնում է եւ չի ներկայանում իրավապահ մարմիններին, այդ դեպքում ի՞նչ է լինում:
Կարծում եմ՝ նման ցանկության դեպքում, անձը կբացահայտի իր գտնվելու վայրն ու նախապես կդիմի Հայաստանի համապատասխան մարմիններին: Նամակ կգրի կամ հյուպատոսարան կգնա, որ այսինչ օրը գալիս եմ:
Վանո Սիրադեղյանը որպես մեղադրյալ ներգրավվել է դեռեւս 1999 թվականի փետրվարի 19-ին եւ նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հայտնաբերվել եւ ձերբակալվել է 1999 թվականի մայիսի 3-ին:
2000 թվականին Վանո Սիրադեղյանը հեռացել է Հայաստանից, նրա վերաբերյալ մասն անջատվել էր Վահան Հարությունյանի եւ մյուսների գործից: Վ. Սիրադեղյանի վերաբերյալ մասով գործի քննությունը դատարանում կասեցվել էր՝ նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով: Եթե հիմք ընդունենք Երվանդ Վարոսյանի ասածը, Սիրադեղյանի գործով վաղեմության ժամկետը լրացել է 2015 թվականին: Տվյալ դեպքում, սակայն, կիրառել, թե չկիրառել նրա նկատմամբ վաղեմության ժամկետը, պետք է որոշի դատարանը: Սա փաստացի նշանակում է, որ պետք է լինի քաղաքական որոշում»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Ի՞նչ կարող է տալ տարկետման իրավունքի համար պայքարը, ուսանողների բողոքը մեր երկրին։ ԼՂՀ ռազմական եւ քաղաքական գործիչ Վահան Բադասյանը կարծում է, որ գիտությունից կտրվելը միայն վնաս կարող է տալ ուսանողին։ «Եկեք, սակայն, նայենք, թե ինչ գիտություն ունենք այսօր։ 25 տարի իշխող վարչախումբը պատշաճ կերպով չեն վերաբերվել գիտությանը, գիտական կենտրոններ պահում են միայն հաստիքի եւ աշխատավարձի համար։
Ուսուցման համակարգը փոխվել է այնպես, որ հետագայում չունենանք մասնագետներ։ Ի՞նչ գիտության մասին կարող է խոսք լինել, երբ դպրոցում 8 ժամ կրոն են դասավանդում, 8 ժամ՝ ռուսերեն, իսկ ֆիզիկան եւ քիմիան դասավանդում են մեկական ժամով։ Եթե որեւէ երեխա այսօր ուսանում է ֆիզիկա, ապա միայն առանձին պարապելու միջոցով։ Այսինքն՝ դա պետության հետ կապ չունի։ Իսկ առարկան պարապում են, որպեսզի քննություն հանձնեն»,- ասաց Վահան Բադասյանը։
Վահան Բադասյանն ուշադրություն է հրավիրում նաեւ իրավաբանների վրա։ «Ունենք իրավաբաններ, որոնք հեռու են իրավաբանությունից, բռնի դատում են մարդկանց։ Դատավորները չեն հասկանում, որ չի կարելի մեղադրյալին ստիպելով պաշտպան տրամադրել։ Գիտությանն արդեն հարված հասցրել են։ Եթե մենք չունենք տնտեսություն, արդյունաբերություն, արտագաղթը թափ է հավաքել, ապա ի՞նչ գիտության մասին է խոսքը, ո՞ւմ պետք է ծառայի այն»,- հարցնում է մեր զրուցակիցը։ Ինչ վերաբերում է ուսանողների բողոքին, ապա Վահան Բադասյանը նշում է, որ ինքը կմիանար նրանց, եթե նրանց պահանջների մեջ տեսներ սրտացավություն կամ տրամաբանություն։
«Չկա այդ սրտացավությունը կամ տրամաբանությունը։ Ասում են՝ մեր պահանջը քաղաքական չէ։ Այդ դեպքում ի՞նչ պահանջ է՝ անձնակա՞ն է։ Տարկետումն, այո՛, տալիս է իր վնասները գիտության ասպարեզում։ Ես արդեն ասել եմ, որ բանակում մեծ են կոռուպցիոն ռիսկերը, եւ պաշտոնյաների երեխաները ազատվում են բանակից՝ իբր գիտությամբ զբաղվելու պատճառաբանությամբ։
Իսկ այդ դեպքում տարկետման վերացումը արդարություն է հաստատում։ Ես համաձայն եմ, որ մեր պաշտոնյաների երեխաներն ազատվեն բանակից միայն գոմիկության կամ իմպոտենտության պատճառով, բայց ոչ գիտական թեզը պաշտպանելու պատճառաբանությամբ։ Ես կհասկանայի ուսանողներին, եթե նրանք դուրս գային եւ ասեին՝ ինչո՞ւ եք մեր երկիրն այս օրը գցել, որ զինակոչիկների կարիքն ունենալով արդեն հարվածում եք գիտությանը, եւ դրա համար վերացնում եք տարկետումը։
Բայց նրանք դնում են զուտ կենցաղային, անձնական, եսասիրական, եսակենտրոն պահանջներ։ Եվ դեռ հարց է՝ դրա՞նք էլ Վաղինակ Շուշանյանի պահանջների նման պահանջներ են, չէ՞ որ հետագայում պարզվեց՝ Վաղինակն իշխանությունների կողմից ներդրված անձ է։ Ես չգիտեմ՝ իրե՞նք էլ են ներդրված, թե՞ ոչ։ Եթե պարզվի, որ այդպես է, ապա ավելի լավ է, որ չզբաղեցնեն իրական ընդդիամդիրների տեղը, գնան եւ իրենց անձնական հարցերով զբաղվեն»,- ասաց Վահան Բադասյանը»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Վաշինգտոն Փոստը» գրում է մոտ 400 հարուստ ամերիկացիների՝ միլիոնատերերի եւ միլիարդատերերի նամակի մասին, որ նրանք հղել են ԱՄՆ Կոնգրես: Նամակում նրանք խնդրում են Կոնգրեսին չիջեցնել հարուստների հարկերը: Նամակը ստորագրել են այնպիսի հայտնի ազգանուններ, ինչպիսիք են Սորոսը, Ռոքֆելերը: Նամակի հեղինակները ոչ միայն անհրաժեշտ են համարում չիջեցնել հարկերը հարուստների համար՝ երկրում հաստատված անհավասարության պայմաններում դա համարելով սխալ, այլ նույնիսկ կոչ են անում բարձրացնել հարուստների վճարած հարկերը: Հարկերի նվազեցումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական խոստումներից էր:
Կա՞ արդյոք 400 հարուստ ամերիկացիների այդ նամակի տողատակում ներքաղաքական որեւէ շարժառիթ՝ կապված Թրամփի ֆիգուրի, դրա շուրջ ստեղծված հայտնի իրավիճակի, ընդհանրապես նրա նախագահության այսպես ասած ոչ միարժեք պատմության հետ, թե՞ ոչ, իհարկե դժվար է ասել: Սակայն անգամ այդպիսի շարժառիթի պայմաններում, փաստորեն, ականատես ենք լինում մի գործողության, որի մոտավոր կրկնությունը Հայաստանում անգամ պատկերացնելը, նույնիսկ քաղաքական կամ ներքաղաքական որեւէ շարժառիթի առկայության պայմաններում, գրեթե անհնար է: Եթե որեւէ մեկը տեղեկություն տարածի, որ Հայաստանի ոչ թե 400, այլ թեկուզ 40, կամ նույնիսկ 4 ամենահարուստները դիմել են խորհրդարանին կամ նախագահին՝ իրենցից գանձվող հարկերը ավելացնելու համար, ապա դա լավագույն դեպքում կընկալվի իբրեւ ապրիլմեկյան կատակ:
Հայաստանում իհարկե խոսք չի գնացել նաեւ հարուստների հարկերը իջեցնելու մասին, թե խորհրդարանի, թե նախագահի ընտրությանը չեն տրվել այդպիսի խոստումներ, բայց փոխարենը Հայաստանում, օրինակ, տարիներ շարունակ խոսք է գնում ասենք՝ շքեղության հարկի մասին, սակայն իշխանությունը փորձում է բերել հնարավոր ու անհնար ցանկացած փաստարկ հանրության հարցերից խուսափելու համար, այսպես ասած՝ հիմնավորելով, թե ինչու Հայաստանում հնարավոր չէ գանձել շքեղության հարկ: Իսկ հասարակությունը իհարկե գիտե, թե ինչու: Հնարավոր չէ, որովհետեւ այդ նույն իշխանությունը ապրում է շքեղ դղյակներում եւ շրջում շքեղ ավտոմեքենաներով, հանգստանում շքեղ հանգստավայրերում, շքեղ հագնվում եւ այլն, եւ այլն: Փոխարենը, նույն այդ իշխանությունը պատրաստվում է հունվարի 1-ից բարձրացնել փոքր ու միջին ձեռնարկատերերի հարկային պարտավորությունները, որ սահմանված է Հարկային նոր օրենսգրքով, հիմնավորելով դա նրանով, որ միջազգային վարկատու կազմակերպությունները Հայաստանին այլեւս վարկ չեն տա, եթե իշխանությունը ցույց չտա, թե ինչ ճանապարհով է ապահովելու դրա վերադարձելիությունը:
Իսկ վերադարձելիությունն ապահովվում է հարկային բեռը բարձրացնելով, բայց ոչ թե հարուստների համար, այլ՝ բոլորի: Եվ եթե նույնիսկ այդ դեպքում բեռը բարձրանում է հարուստների համար, միեւնույն է, ակնհայտ է դառնում, որ այդ պարագայում փոքր ու միջին ձեռնարկատերերը հայտնվում են էլ ավելի խնդրահարույց եւ անմրցունակ վիճակում, որովհետեւ խոշորները ունեն հարկային բեռի բարձրացմանը դիմագրավելու առավել մեծ ռեսուրսներ, ի տարբերություն փոքր ու միջին բիզնեսի: Դա նշանակում է, որ Հայաստանում էլ ավելի է խորանալու անհավասարությունը, բեւեռացվածությունը, կամ այլ կերպ ասած՝ հարուստներն ավելի են հարստանալու, իսկ աղքատները, եթե անգամ ավելի չաղքատանան, ապա գոնե դառնալու են ավելի անմրցունակ, միանգամայն «լեգիտիմ» կերպով իրենց տեղը զիջելով մի քանի խոշորների, որոնց դեմ մրցակցելը կլինի օբյեկտիվորեն անհնար, եւ որոնք միայն կարող են այսպես ասած սահմանել, թե որ ոլորտները եւ ինչ սահմանում են թողնում փոքր ու միջին գործարարությամբ զբաղվողներին:
Այդ ամենով հանդերձ, Հայաստանում խորհրդարանին ամենահարուստների նամակը ուղղակի աներեւակայելի է մեկ այլ շատ պարզ պատճառով՝ խորհրդարանը, ըստ էության, հենց այդ հարուստներն են, որոնք կազմում են այնտեղ «փաստաթղթերով ամեն ինչ կարգին» մեծամասնությունը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
ՀՀ Գնումների բողոքարկման խորհուրդը նոյեմբերի 2-ին երկու կարեւորագույն որոշում է կայացրել: Խորհուրդն, ուսումնասիրելով ֆինանսների նախարարության գրությունները, որոշել է «Լեյկոալեքս» եւ «Խաչպար» ՍՊԸ-ներին չընդգրկել գնումներին մասնակցելու իրավունք չունեցող մասնակցիների ցուցակում: Այլ խոսքով, որոշվել է չբավարարել պաշտպանության նախարարության դիմումը այս ընկերություններին սեւ ցուցակ գելու վերաբերյալ:
«Խաչպար» ընկերության խնդրի մասին ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ը գրել էր: 2017 թվականին ՊՆ-ի կողմից հայտարարված թելերի մրցույթին այդ ընկերության ներկայացուցիչները մասնակցել են, հաղթող են ճանաչվել, նույնիսկ իրենց առաջարկած ապրանքի գինն են նվազեցրել, սակայն վերջում պարզվել է, որ մրցույթում հաղթել է «Ինտերմեդ» ՍՊԸ-ն իր առաջարկած 5 անգամ ավելի թանկ գնով: «Խաչպար» ՍՊԸ-ի տնօրենի խոսքով՝ տեխնիկական բնութագրերն ուղարկում են ՊՆ, իսկ հուլիսին տեղեկանում են, որ այդ բնութագրում բացթողումներ կան: ՊՆ-ն էլ իր հեթին պարզաբանմամբ էր հանդես եկել:
Գնումների բողոքարկման խորհրդի որոշումից տեղեկանում ենք, որ ՊՆ-ն իր դիրքորոշումն է ներկայացրել խորհրդին, որտեղ ասված է, թե ՊՆ-ի կարիքների համար կազմակերպված շրջանակային համաձայնագրի միջոցով բժշկական սարքավորումների գնման ընթացակարգի մի շարք չափաբաժինների մասով 1-ին տեղը զբաղեցնող էր ճանաչվել «Խաչպար» ՍՊԸ-ն: ՊՆ-ի կարծիքով, մրցութային հանձնաժողովին ներկայացված հայտով առաջարկված ապրանքատեսակների տեխնիկական բնութագրերը չեն համապատասխանել սահմանված բնութագրերին, հետագայում շտկված տարբերակով են ներկայացվել բնութագրերը, որոնք նույնպես չեն համապատասխանել սահմանված կարգին: «Խաչպար» ընկերությունն էլ իր դիրքորոշումն է ներկայացրել, նշելով, որ պատվիրատուն էտալոնային է համարել «Ethicon» ֆիրմայի կարանյութերի հիմնական պարամետրերը: Հիմք ընդունելով գործող օրենսդրությունը, գնումների բողոքարկման խորհուրդը որոշել է.
«ՀՀ ֆինանսների նախարարության 29.08.2017 թվականի թիվ 03/26-3/15725-17 գրությամբ «Խաչպար» ՍՊԸ-ին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով նախատեսված պաշտոնական ընթացակարգը մերժել»:
«Խաչպար» ընկերության տնօրեն Սմբատ Բալասանյանը մեր զրույցում ասաց, որ բացի սեւ ցուցակում ներառելու անհիմն պահանջից, ՊՆ-ի համապատասխան հանձնաժողովը մրցույթին մասնակցած ընկերություններին չի տեղեկացրել, թե ով է հաղթել մրցույթում: Բացի դա «Խաչպար»-ին սեւ ցուցակում ներառելու նպատակով ֆինանսերի նախարարությանը դիմելուց առաջ պետք է հանձնաժողովն արտահերթ նիստ անցկացներ եւ այդ կերպ նաեւ տեղեկացներ ընկերությանը վերջինիս դեմ ձեռկարկվող գործողությունների մասին: Սմբատ Բալասանյանի խոսքով, իրենք, տեղեկացված չլինելով, չեն կարողացել իրենց իրավունքներն արդյունավետ պաշտպանել, որի հետեւանքով էական վնաս են կրել:
Այդ մրցույթում հաղթող էր ճանաչվել «Ինտերմեդ» ՍՊԸ-ն եւ 5 անգամ թանկ ապրանք էր գնվել, քանի որ «Խաչպար» ընկերությունը չէր կարողացել մասնակցել մրցույթին, իսկ վերջիններս առաջարկած ապրանքներն արժեցել էին մոտ 5 միլիոն դրամ: Արդյունքում ՊՆ-ն 15 միլիոն դրամի ավելի էր վճարել:
Գնումների բողոքարկման խորհրդի նույն օրը կայացված մյուս որոշմամբ «Լեյկոալեքս» ՍՊԸ-ին սեւ ցուցակում ներառելու գրությունն էր մերժվել: ՊՆ-ն այս ընկերությանը սեւ ցուցակում ներառելու գրություն էր ուղարկել ֆինասների նախարարություն նույն հիմքով, որը դրվել էր «Խաչպար» ընկերության վերաբերյալ դիմումի առանցքում: «Լեյկալեքս» ընկերության փոխարեն այդ մրցույթում հաղթող է ճանաչվել նույն «Ինտերմեդ» ՍՊԸ-ն եւ ՊՆ-ին 100 միլիոն դրամի մատակարարում էր արել, մինչդեռ «Լեյկալեքս»-ը ներկայացրել էր մոտ 35 միլիոն դրամի գնային առաջարկ: Այս դեպքում էլ ՊՆ-ն 65 միլիոն դրամով ավելի թանկ գնում էր կատարել:
Արդյունքում պաշտպանության նախարարությունը անհիմն կերպով «Խաչպար» եւ «Լեյկոալեքս» ընկերություններին դուրս է թողել մրցույթից եւ գնման պայմանագիր է կնքել «Ինտերմեդ» ընկերության հետ եւ շուրջ 120 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրեր է կնքել, մինչդեռ կարող էր նույն ապրանքները գնել ընդամենը 40 միլիոն դրամով:
Ավելի վաղ գրել էինք, որ որոշ տեղեկություններով՝ «Ինտերմեդ» ՍՊԸ-ն գտնվում է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախին պետ Յուրի Խաչատուրովի ազդեցության տակ: Մամուլի հրապարակումների համաձայն էլ Յուրի Խաչատուրովի հովանավորությամբ, ավելին, վերջինիս ընտանիքի բիզնեսը սպասարկող, դե ֆակտո հենց Խաչատուրովին պատկանող հաշվապահական ընկերությունն էլ վերահսկել է ՊՆ բոլոր մատակարարներին։
Հ.Գ. Հետաքրքիր է, պետությանը պատճառված այս էական վնասի համար գլխավոր դատախազությունը քրեական գոր կհարուցի՞, թե՞ ՊՆ-ի մրցութային հանձնաժողովի գործողություններում հանցակազմի տարրեր չի տեսնի:
«Հայկական ժամանակ»
«Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի խորքային շերտերում շարունակվում են ուշագրավ զարգացումներ արձանագրվել Ժնեւում հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կայացած բարձր մակարդակի բանակցություններից հետո:
Ինչի՞ մասին է խոսքը: Նախորդ վերլուծություններում բազմիցս անդրադարձել ենք այն հանգամանքին, որ ժնեւյան բանակցություններից հետո չհիշատակվեց Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության մասին, ինչը լուրջ մտահոգություններ առաջացրեց Հայաստանում, որ պաշտոնական Երեւանը հրաժարվում է ապրիլյան պատերազմից հետո որդեգրված իր սկզբունքային դիրքորոշումից:
Եվ ահա նոյեմբերի 9-ին՝ Մոլդովայի նախագահի հետ կայացած հանդիպումից հետո, Հայաստանի նախագահն իր հայտարարության մեջ անդրադարձել է նաեւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացին՝ ասելով, որ հայ-մոլդովական բանակցությունների ընթացքում «ընդգծվել է Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում կայացած գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարեւորությունը»:
Թեմայի շուրջ «Ժամանակ»-ը զրուցել է Մերձավոր Արևելքի և Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովի հետ:
«Եթե նույնիսկ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները սկսեն կյանքի կոչվել, դա տեղի է ունենալու Լեռնային Ղարաբաղի տարածքում: Դիտորդները տեխնիկապես համագործակցելու են Ստեփանակերտի հետ: Նրանք ամեն անգամ չեն ժամանելու Երեւան, որպեսզի այնտեղից մեկնեն Լեռնային Ղարաբաղ, ուստի տեխնիկական խմբի ի հայտ գալը ենթադրում է Ստեփանակերտի օդանավակայանի տեխնիկական գործարկում: Պետք է սկսեն աշխատել ուղիղ չվերթները դեպի Ստեփանակերտ: Բացի այդ, տեխնիկական խումբն իր մշտական ներկայացուցչությունն է ունենալու Ստեփանակերտում: Բարձր մակարդակ չի ունենա, այնուամենայնիվ Ստեփանակերտում հայտնվում է միջազգային ներկայացուցչություն: Սա հիմք կլինի Ստեփանակերտին բանակցություններին մասնակից դարձնելու: Առանց Ստեփանակերտի մասնակցության ոչինչ չի ստացվի: Ինչ կարգավիճակ էլ որ տրվի Լեռնային Ղարաբաղին, ամեն դեպքում առանց Ստեփանակերտի մասնակցության այդ հարցը չի կարող լուծվել:
Կարո՞ղ ենք եզրակացնել, որ հայկական կողմը, վերադառնալով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնություններին, ինչ-որ չափով կոշտացնում է իր դիրքորոշումը, եւ հետեւաբար ինչպե՞ս կզարգանա դիվանագիտական գործընթացն այսուհետ՝ հաշվի առնելով Երեւանի նման մոտեցումը եւ Բաքվի կանխատեսելի արձագանքը:
Հայաստանը վերադառնում է նախկին դիրքերին, բայց խնդիրն այն է, որ հայերը, Սարգսյանը մեծ զիջումներ էին արել Ալիեւին՝ հրաժարվելով Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնություններից: Մենք հստակ տվյալներ չունենք Ժնեւի բանակցությունների մասին, բայց դա տպավորություն էր կամ տրամաբանական եզրակացություն:
Երկրորդը՝ երբ ԱՄՆ նախկին պետքարտուղարը ստիպեց երկու նախագահներին գալ Վիեննա, որտեղ նրանք քննարկում էին այս հարցը, բոլորն էլ հասկանում էին, որ ագրեսորը Ադրբեջանն է: Հայաստանը որպես նախապայման պետք է պահանջեր, որ բանակցությունները վերսկսվեն միայն Ստեփանակերտի մասնակցության դեպքում: Դա հայկական կողմի երկրորդ զիջումն էր Բաքվին:
Երրորդը՝ Ադրբեջանն իրեն հռչակեց ապրիլյան պատերազմի հաղթող, բայց ինչպե՞ս ես դու հաղթել, որտե՞ղ են այդ հաղթանակի արդյունքները, որտե՞ղ են փաստաթղթերը, որտե՞ղ է դա ամրագրված: Ադրբեջանը չի հաղթել: Ադրբեջանի ժողովրդին անկյուն են քշել, եւ Ադրբեջանը շատ ավելի վատ վիճակում հայտնվեց, քան մինչեւ ապրիլ ամիսն էր: Եթե նախկինում թեկուզ տեսականորեն քննարկվում էին Մադրիդյան սկզբունքները, խաղաղապահ զորքեր տեղակայելու հարցը, կամ որ ինչ-որ շրջաններ պիտի հանձնեին, հետո պիտի ճանաչվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, ապա հիմա այդ տարբերակն էլ է անընդունելի հայկական կողմի համար, ամեն ինչ շատ գործնական է՝ կատարե՛ք Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները: Սարգսյանը մեծ լավություն էր արել Ալիեւին, բայց Ալիեւը չկարողացավ դրանից օգտվել:
Իսկ հիմա իրավիճակն արդեն փոխվել է. ամերիկացիները պահպանել են իրենց մոտեցումները, որ բանակցությունները պետք է ընթանան Մինսկի խմբի ձեւաչափով, Մոսկվան եւ Փարիզը եւս դեմ չեն Մինսկի խմբին, եւ իրադրությունը վերադառնում է ելման կետ, այնպես որ՝ գործընթացը հետեւյալ տրամաբանությամբ է զարգանում, որ աստիճանաբար, ինչպես հայերն են ասում՝ կամաց-կամաց, գուցե մի 50 տարուց կողմերը կհասնեն ինչ-որ լուծման»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հայաստանի բնակչության մեծ մասը ոչ մի բանի չի հավատում՝ ոչ լայն՝ փիլիսոփայական իմաստով, ոչ էլ մանր՝ կենցաղային մակարդակում: Օրինակ՝ երբ մեր ֆուտբոլի հավաքականը պարտվում է, ասում են՝ «խաղը ծախել են», երբ հաղթում է, ասում են՝ «խաղը առել են»:
Երբ Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում ի վնաս ընդդիմության, ասվում է՝ «դե պարզ է, իշխանության խամաճիկներն են, ինչպես Բաղրամյան 26-ից հրահանգեն, այդպես էլ կանեն»: Երբ նույն դատարանը որոշում է ընդունում ի նպաստ ընդդիմության, եզրակացությունը հետեւյալն է՝ «ամեն ինչ խոսացած է, պայմանավորվել են, որ այս մի հարցում ընդդիմությանը զիջեն»:
Եթե ընդդիմադիրը դառնում է Ազգային ժողովի պատգամավոր, նրան նույն պահին հռչակում են «իշխանության պրոյեկտ», երբ չի դառնում, ասում են՝ «էդքան դուխ չունեցավ, որ պայքարի մեջ մտնի»:
Համընդհանուր «անհավատության» պայմաններում կարելի է մարդկանց «կերցնել» ցանկացած հեքիաթ՝ միայն թե այն համապատասխանի սահմանափակ, քաղքենիական մտածելակերպին՝ «դիփունքս էլ խաբում ինք ու խաբվում ինք»:
Երիտասարդները պայքարում էին էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու դեմ՝ ամեն ինչ կազմակերպված է «վերեւներից»՝ ուշադրություն շեղելու համար: Բանավեճ է ծավալվում է ընտանեկան բռնությունը կանխարգելող օրինագծի շուրջ՝ կեղծ օրակարգ է, դիտմամբ են մարդկանց ուշադրությունը սեւեռում այս երկրորդական խնդրի վրա: Ի դեպ, սպասվում է նոր ալիք՝ այս անգամ աղջիկներին պատվաստելու դեմ, քանի որ պատվաստումները նույնպես, պետք է ենթադրել, ուղղակիորեն հարվածում են «հայու գենին», եւ դրա մասին էլ կասվի, որ դա հատուկ ներմուծված խնդիր է, որի մասին խոսվում է ամենակարեւոր խնդիրները կոծկելու նպատակով:
Ուսանողները պայքարում են տարկետման իրավունքը պահպանելու համար՝ դարձյալ «թրոլինգ» է՝ իրականում իշխանությունն ուզում է Ղարաբաղը տա թուրքերին, եւ դա «աննկատ» դարձնելու համար ուրիշ թեմաներ է բարձրացնում: Այս պարագայում կարեւոր չէ՝ ով է ճիշտ, իսկ ով՝ սխալ այս բանավեճերում, կարեւոր է «դավադրության տեսության» յուրահատուկ, հայկական տարատեսակը, ըստ որի՝ բոլորը խաբեբա են, երեսպաշտ են, փարիսեցի են՝ բոլորը, բացի այն անձից, որն այդպես է մտածում:
Բայց եթե ամեն ինչը երկրորդական է եւ անկարեւոր, ապա ի՞նչն է կարեւոր՝ որ երկիրը կործանվում է եւ անհրաժեշտ է անհապաղ իշխանափոխությո՞ւն: Բայց 25 տարում մարդկանց ականջներն արդեն մաշվել են այդ դատարկ բանաձեւերը լսելով: Դրանցով հնարավոր չէ հասարակական ուշադրությունը գրավել»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Երեկվանից, երբ ռուսալեզու mignews.com (ասում են` իսրայելական) կայքը «սխալմամբ» գրել էր, որ Բենիամին Նաթանյահուն հանդիպել է Հայաստանի «պրեմիեր մինիստր» Էդուարդ Նալբանդյանի հետ, իշխանական կուլիսներում մտախոհ էին՝ «պրեմիեր մինիստրը» գիտենք ով է լինելու, դուք գրեք, թե ով է լինելու ՀՀ ապագա նախագահը:
Երեք հավանական թեկնածուներից Գագիկ Հարությունյանը դեմ չէ, որ դառնա նախագահ, քանզի 98-ին հրաժարվեց դառնալ ՀՀ նախագահ, տեղը զիջեց Քոչարյանին, նաև` Սերժ Սարգսյանի «հորդորով», նրան նախագահի աթոռ են «պարտք»:
Հաջորդ թեկածուն` Արկադի Ղուկասյանը, նույնպես երկար է սպասել «այդ օրվան»: Եվ եթե ՀՀԿ-ում մինչ այդ համոզված պնդում էին, որ նախագահը լինելու է Արկադի Ղուկասյանը, երեկվանից մտմտում են, որ «հրեաները դժվար սխալվեին նման հարցում՝ Նալբանդյանը մենակ խաղացող չէ. նա լուրջ իգրոկ է նաև էն պատճառով, որ աներն ու աներձագը ԳՌՈՒ-ի գեներալներ են, իսկ էդ հանաք բան չէ։ Կինն էլ, ասում են, հրեական արմատներ ունի»,- արձանագրում էին ՀՀԿ-ում»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«2008 թվականի Մարտի 1-ի զոհերից Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանը, բաց նամակով դիմել է վարչապետին և խնդրել, որ նամակը հրապարակվի նաև «Հայկական ժամանակում»:
Զոհվածի հոր հոգեցունց նամակը ներկայացնում ենք ստորև.
«Պարոն վարչապետ,
Արդեն անցել է իննուկես տարուց ավելի ժամանակ, երբ 2008-ի մարտի 1-ին զոհվեցին բոլորովին անմեղ մարդիկ, ու մինչ օրս ոչ մի մարդասպան դեռ չի պատժվել, որի համար մենք՝ զոհերի ծնողներս, խոր ցավ ենք ապրում:
Այս վերջին ժամանակներս տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից լսում ենք բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, արդարադատությանը վերաբերող հարցերի մասին, բայց ոչ ոք Մարտի 1-ին վերաբերող որևիցե մի բառ չի խոսում, և այդպես էլ անարդարությունների հետ կողք-կողքի ապրում ենք, զերծ չենք մնում նաև որոշ պաշտոններ զբաղեցրած մարդկանց ակնհայտ ճնշումներից, որի արդյունքում ունենում ենք թե առողջական, թե նյութական մեծ վնասներ:
Եթե դու Մարտի 1-ի զոհի ծնող ես, ուրեմն կարող են 64 տարեկան կնոջը թոշակ չտրամադրել, բժիշկները կարող են քո ընտանիքի անդամներից մեկին վիրահատել, մի օրգանը հեռացնել առանց որևէ մեկին տեղյակ պահելու: Դրա մասին դու իմանում ես յոթ տարի հետո միայն: Այդ պատճառով ես վերցրել եմ բարձր տոկոսով վարկեր, և յոթ տարի շարունակ տարբեր բուժհաստատությունների վրա ապարդյուն ծախսել այդ գումարները, մինչև հիմա գտնվում եմ այդ տոկոսների, տույժ-տուգանքների բեռի տակ: Իսկ երբ դիմում ես համապատասխան մարմիններին, այդ բժիշկների վրա հարուցվում է քրեական գործ, բայց ոչ ոք չի պատժվում: Թե ինչպես են նրանք խուսափում պատասխանատվությունից, դա հիմա պարզից էլ պարզ է:
Կարող են քո կողմից մշակված խաղողը չընդունել, 14 տոննա խաղողը դուրս հանել գործարանից անհիմն պատճառաբանությամբ, 20 տոննայի պայմանագիրը տարեցտարի նվազեցնել, հասցնելով 12 տոննայի՝ այն դեպքում, երբ ես տանն ունեմ երեք անչափահաս երեխա, որոնցից մեկը՝ հորից որբ մնացած, և որդու կիսակառույց գերեզման, որը մինչ օրս չեմ կարողանում ավարտին հասցնել:
Գյուղապետը կարող է քեզանից խլել քո կողմից մշակվող հողակտորը և նվիրել իր մարդկանցից մեկին, անգամ, երբ դու այդ հողի համար նախնական վճարում ես կատարել: Վերջին խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եթե դու ձայնդ տվել ես «Բարգավաճ»-ին, ուրեմն դու որոշ մարդկանց մոտ զայրույթ ու թշնամանք ես առաջացրել:
Պարոն վարչապետ, ձեզանից ակնկալում եմ այս հարցերի արդարացի լուծում, իսկ եթե արդարությունն այդպես էլ օդից կախված մնա, ինչպես որ եղել է մինչև հիմա, ինձ մնում է հավաքել ընտանիքս և հեռանալ ինձ համար ոչ ցանկալի մի վայր, թողնելով ամեն ինչ, քանի որ արդեն ի վիճակի չեմ իմ որդուն սպանողների հետ քայլել նույն հողի վրա և նույն օդը շնչել»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Ինձ համար տարօրինակ է, երբ ասում են, որ ուսանողությունը ոտքի է կանգնել: Ուսանողությունը ոտքի չի կանգնել: Կանգնել են պետական համալսարանի մի քանի ֆակուլտետների ուսանողներ»,- «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողների ցույցերը՝ ասաց ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը:
Նա նշեց, որ նախկինում, երբ ուսանողները «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությամբ հանդես եկան, այդ օրենքում ասվում էր, որ 18 տարին լրացած ցանկացած տղա պետք է զորակոչվի. «Այսօր «Հանուն գիտության զարգացման» անունն օգտագործելով՝ մեծ հաջողություններ դժվար կլինի գրանցել, որովհետեւ օրենքի հնարավորություններն ու բովանդակությունը ամբողջությամբ փոխված են: Այսօր ուսանողը շատ ավելի լայն հնարավորություն ունի լուծելու թե՛ իր կրթական խնդիրները եւ թե՛ իր զորակոչման հետ կապված հարցերը»:
Մեր դիտարկմանը՝ ուսանողներն ասում են՝ այն, ինչ ձեզ թույլատրված է եղել ժամանակին, դուք մեզ հիմա թույլ չեք տալիս, այստեղ չկա՞ անարդարություն, Կարեն Ավագյանը պատասխանեց. «Մենք պետք է հասկանանք, թե ինչ է թույլատրված եղել: Եթե թույլատրված է եղել մինչեւ ասպիրանտուրա հասնել, այսօր էլ թույլատրված է այդ ուսանողներին կրթություն ստանալ ու ստանալուց հետո զորակոչվել որպես սպա: Ի՞նչ հնարավորությունների մասին են խոսում: Այսօր հնարավորություն կա ուսման վարձի ամբողջական փոխհատուցում թե՛ մինչեւ զորակոչը, թե՛ զորակոչից հետո: Նայած թե ինչը ինչի հետ ենք համեմատում:
Այսօրվա հնարավորությունները իրականում շատ ավելի մեծ են, եւ այսօրվա ուսանողին իրականում ընտրելու իրավունք է տրված, որը շատ կարեւոր է»: ՀՀԿ-ականները համարում են, որ ուսանողների շարժումն ուղղորդվում է: Կարեն Ավագյանն այս առնչությամբ ասաց, որ «իրենց տարածած հայտարարությունից պարզ է, թե ովքեր են ուղղորդողները:
Այն մարդիկ են, որոնք ժամանակին զբաղվել են «Հանուն գիտության զարգացման» շարժման կազմակերպչական աշխատանքներով: Այնտեղ կարող եք գտնել նաեւ Արարատ Միրզոյանի անունը»:
Այն, որ Վիգեն Սարգսյանի հրավերը բողոքող ուսանողները չեն ընդունել ու չեն մասնակցել, ըստ Կարեն Ավագյանի, ապացուցում է, որ շատ կարեւոր բան չկա ասելու. «Հիմնավորումները այդքան ուժեղ չեն, որ պաշտպանության նախարարի մոտ հիմնավորեն, թե իրենք ինչու չեն ուզում այս օրենքի նախագիծն անցնի հաջորդ փուլ»:
Հարցին՝ լուրեր կան, որ ԵՊՀ ռեկտորը նախատել է այն դեկաններին, որոնք համարձակվել են ստորագրել օրենքը դատապարտող հայտարարության տակ, տեղյա՞կ եք դրանից, Կարեն Ավագյանը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ նման դրսեւորումներ կլինեն: Դուք ավելի եք լրջացնում հարցը, քան իրականությունն է: Չեն արձագանքել այլ բուհերի ուսանողներ: Սա բացառապես պետհամալսարանի պատերի մեջ եղած դրսեւորումներ են եւ շատ մարդկանց անձնապես վերաբերող: Անձնական հարց է դիտարկվում շատ դեպքերում, որովհետեւ կազմակերպիչների մեջ կան մարդիկ, ում վերաբերում է այս օրենքը»:
Մեր հարցին՝ մտավախություն չունե՞ք, որ այս ուսանողական ակցիաները կվերածվեն քաղաքական շարժման, Կարեն Ավագյանը պատասխանեց.
«Հիմնավորում եւ պատճառ պետք է լինի: Եթե պատճառ չկա, հիմնավորումները թույլ են, չեմ կարծում, որ մի խումբ մարդկանց անձնական հարցեր պետք է գան որոշակի քաղաքական դաշտ: Եթե մեր քաղաքական դաշտն այդքան լրացուցիչ ներքաղաքական հարցերի խնդիր ունի, նոր հարցերի պահանջ ունի՝ միգուցե: Բայց ես չեմ կարծում, որ սա այդ հարցն է»:
Մենք հետաքրքրվեցինք՝ պարզ է, որ այս բողոքի ակցիաները ձեռնտու չեն իշխանություններին, իշխանությունները քայլեր ձեռնարկելո՞ւ են զսպելու ուսանողներին, Կարեն Ավագյանը պատասխանեց.
«Զսպելու որեւէ խնդիր չկա, որովհետեւ եթե իրենք դասերին չեն մասնակցում, ամեն ֆակուլտետ, ամեն բուհ իր կարգավորման մեխանիզմներն ունի: Չեմ կարծում, որ դա այնպիսի հարց է, որ լրացուցիչ միջամտության կարիք ունի»:
Արարատ Միրզոյանը մեզ հետ զրույցում ասաց. «Բավականին ակնկալելի էր ՀՀԿ ներկայացուցիչների կողմից նման պիտակավորումը եւ այսպիսի լույսի ներքո իրադարձությունները ներկայացնելը, որովհետեւ դա իրենց զինանոցի հիմնական գործիքներից է: Ինչ լինում է, ասում են՝ մի՛ քաղաքականացրեք, ինչ լինում է, ասում են՝ սրա հետեւում ինչ-որ քաղաքական ուժ է կանգնած: Այդ մարդիկ չեն հասկանում կամ հասկանում են ու չեն հաշտվում այն մտքի հետ, որ քաղաքացիները կարող են բնականորեն ընդվզել, եւ տարբեր քաղաքական ուժեր այս կամ այն հարցում կարող են աջակցություն հայտնել:
«Ելքը» իր դիրքորոշումը այդ մասին հստակ հայտնեց, երբ այդ դասադուլային շարժումը չկար: Վիգեն Սարգսյանն ասում է՝ ես եմ հրահրում, ո՛չ, ես չեմ հրահրում: Ես կոնտակտ ունե՞մ իրենց հետ, այո, ունեմ»: Ինչ վերաբերում է ուղղորդելուն՝ Միրզոյանն ասաց.
«Այդ մարդիկ այնքան հասուն են… հասկանո՞ւմ եք, այդ բառը նույնիսկ իրենց մտածելակերպից է: Իրենք չեն հասկանում, որ կարող է առանց ուղղորդումների լինել: Ուսանողները ոչ արժեքների հետ խնդիր ունեն, ոչ վճռականության հետ խնդիր ունեն, ոչ ստեղծարար մտածողության, ոչ մի ուղղորդելու հարկ չկա, իրենք գիտեն, իրենց իրավունքների համար ոնց ուզում՝ պայքարում են»:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը բողոքող ուսանողներին, բողոքի ակցիայի կազմակերպիչներին հրավիրել էր ՊՆ՝ քննարկման: Նրանք չեն գնացել: Արարատ Միրզոյանի խոսքով՝ «Այդ ֆորմատն իրենց դուր չէր եկել, որովհետեւ իսկապես, էլի, ի՞նչ է նշանակում՝ նախ կանչում ես քո մոտ, կանչում ես ուսխորհուրդների հետ: Ուսխորհուրդներում լավ մարդիկ կան, անշուշտ, բայց հիմնականում գիտեք, չէ՞, պալատական բաների բուծարաններ են, իրենց հետագա կարիերիստների, կանչում ես նրանց հետ, կանչում ես ապրիլյան պատերազմի մասնակից զինծառայողներին, որ հոգեբանորեն ինչ-որ ճնշեն, փորձեն ուրիշ հարթություն տանել, որ՝ չե՞ք ամաչում, հայրենասիրություն, բան… այդ ֆորմատով գնան այնտեղ ի՞նչ անեն: Հետո մի բան հարցնեմ՝ Վիգեն Սարգսյանը կանչել էր ուսանողներին խոսելո՞ւ, այսինքն՝ ասելու եւ լսելո՞ւ, թե՞ կանչել էր ճնշելու եւ լսացնելու, իր ասածն անցկացնելու: Սրանք շատ տարբեր են: Հետո գիտեք, ուսանողները որոշակի արտոնյալ խավ են, իրենց հետ պետք է գնալ խոսել, ոչ թե կանչել:
Եվ իրենք կարող են ընդունել, կարող են մերժել: Ես կարծում եմ՝ ճիշտ են արել, որ մերժել են»:
«Առավոտ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Հայաստանի Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով՝ ԵՏՄ-ից մի քանի տարվա արձակուրդը լավ չօգտագործելու պատճառով 2018թ. համատարած թանկացումներ կլինեն: 5 տոկոս տնտեսական աճը մեզ քիչ է, մասնագետներն ավելի բարձր, անգամ երկնիշ աճի անհրաժեշտության մասին են խոսում:
Գործազրկությունը կավելանա, եւ աղքատությունն էլ կպահպանվի, եթե ՌԴ-ում աշխատանքային միգրանտների վիճակը վատանա: Ու քանի որ նաեւ գնաճ կա, ուրեմն աղքատ հատվածը կարող է այդպես աղքատ էլ մնալ: Մեր տնտեսության դույլն այնքան դատարկ է, որ դանդաղ տեմպերով շատ երկար կլցնենք ու չենք էլ նկատելու, որ լցնում ենք, որովհետեւ մի կողմից լցնելու ենք, մյուս կողմից ծախսելու ենք»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.