29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշել է վերջ դնել տարիներ ձգվող եւ ոչ մի կերպ չավարտվող շինարարություններին, որոնք փչացնում են քաղաքի ճարտարապետական տեսքը:
Մարգարյանը որոշել է անավարտների վրա բավական մեծ գույքահարկ սահմանել, որպեսզի դրանց սեփականատերերը ավարտին հասցնեն շինարարությունները եւ շենքերը հանձնեն շահագործման, իսկ եթե դրա համար չունեն համապատասխան միջոցներ, վաճառեն այն մարդկանց, ովքեր դրա հնարավորությունն ունեն:
Առաջին զոհը կարող է լինել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով երկու տասնամյակ է՝ ձեռք է բերել Աբովյան փողոցի վրա գտնվող եւ Հանրապետության հրապարակին հարող Կենտրոնական ունիվերմագի շենքն ու հարակից տարածքները, այնտեղ շինարարություն սկսել, բայց այդպես էլ շենքը մինչեւ վերջ չի կառուցել եւ չի շահագործում»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ Երևանում հայտարարել է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը կախարդական փայտիկ չէ, սակայն այն տալիս է հայաստանյան կյանքը բարեփոխելու լայն հնարավորություններ, և կա աշխատանքի մեծ տեղ: Դեսպան Սվիտալսկին շոշափում է, անշուշտ, առանցքային խնդիր:
Շատ կարևոր է, իհարկե, Հայաստան-ԵՄ համաձայնագրի առնչությամբ համընդհանուր ոգևորության պայմաններում՝ անկասկած միանգամայն արդարացի, երկար սպասված ոգևորության պայմաններում, այդուամենայնիվ, հոգ տանել սպասումների, այսպես ասած, չափազանցված գերաստիճան չունենալու, գերաճ չունենալու կամ չգեներացնելու համար, որպեսզի հետո կարճ ժամանակ անց հանրության մոտ չառաջանա խոր հիասթափություն:
Վերջին հաշվով, ոչ միայն Հայաստան-ԵՄ համաձայնագրի կատարման ընթացքը, այլ նաև, ըստ էության, Հայաստանի եվրոպական հեռանկարներն ու արդիականացումը էապես կախված են այն բանից, թե որքանով հասարակական տրամադրվածությունը, տրամադրությունն ու էներգետիկան կլինեն կենսունակ, ոգևորող մթնոլորտ: Իսկ դրա համար, անշուշտ, շատ կարևոր է, որ Հայաստանի հանրությունը Հայաստան-ԵՄ համաձայնագիրն ընկալի ըստ էության, այսինքն՝ հանրությանն այն ներկայացվի ըստ էության, առանց գույները առանձնապես խտացնելու, կամ առանց վարդագույն և կախարդական ապագայի մասին առասպելաբանության:
Դա թույլ կտա հանրությանը զերծ պահել ծայրահեղություններից, այսինքն՝ տրամադրությունների ծայրահեղությունից, և ըստ այդմ՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ու Հայաստանի եվրոպական հեռանկարների հարցում ունենալ իսկապես պրագմատիկ աջակիցների և համախոհների բավական մեծ շերտ: Մյուս կողմից՝ այդ խնդիրը լուծելու համար ամենևին բավարար չէ այն, որ մարդկանց հորդորեն ավելորդ սպասումներ չունենալ:
Այո՛, ավելորդ սպասումներ ունենալ պետք չէ, պետք է աշխատել, պետք է ջանալ համաձայնագիրը դարձնել իրականություն, սակայն, մյուս կողմից, մարդիկ նաև պետք է իրենց ակտիվության և ոգևորության շարունակման համար տեսնեն, որ պայմանագիրը ստորագրող կողմերը, այդ թվում՝ ԵՄ-ն, ջանք չեն խնայում, որպեսզի Հայաստանի քաղաքացիները զգան համաձայնագրի ստորագրման և հետագայի շոշափելի արդյունքը: Հակառակ պարագայում, եթե հանրային շերտերը զերծ մնան հիասթափությունից, ապա նվազագույն դեպքում կդառնան պարզապես անտարբեր՝ թե՛ համաձայնագրի իմպլեմենտացիայի, թե՛ ընդհանրապես եվրոպական հեռանկարների հարցում: Իսկ դրա հետևանքն առանձնապես չի տարբերվի հիասթափության հետևանքից, երկու դեպքում էլ էապես կնվազի Հայաստան-ԵՄ համաձայնագրի ՕԳԳ-ն»,-գրում է թերթը:
«Ժամանակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Մեր տեղեկություններով՝ հայաստանյան օլիգարխներից մեկի որդուն մոտ մեկ շաբաթ առաջ առեւանգել են։ Դեպքը տեղի է ունեցել Կիեւում, որտեղ որդին զբաղվում է խաղային բիզնեսով։
Տեղեկություն կա, որ ընտանիքը կատարվածի մասին իմացել է ուշացումով՝ տեսախցիկների արձանագրած տեսանյութի միջոցով։ Առեւանգումից հետո զոհի բնակարանից նաեւ գողություն է կատարվել։
Մոտ մեկ շաբաթ ընտանիքը սարսափելի սթրեսի մեջ է եղել, քանի որ որեւէ տեղեկություն չեն ունեցել իրենց զավակի մասին։ Միայն երեկ հանցագործները կապի են դուրս եկել, եւ հույս կա, որ բանակցությունների արդյունքում կկարողանան հետ ստանալ իրենց որդուն։
Մենք չենք հրապարակում առեւանգվածի անունը՝ նրա ազատմանը չվնասելու նպատակով։ Մեզ ասացին, որ ընտանիքը կարծում է, թե առեւանգողների թելերը գալիս են դեպի հայաստանյան կրիմինալ աշխարհ, նաեւ կոնկրետ կասկածներ ունեն իրենց հետ վաղեմի թշնամություն ունեցող անձանց առումով։ Թեեւ չի բացառվում, որ ուկրաինական հանցավոր շրջանակները եւս կապված լինեն այս հանցագործության հետ»:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։
«Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում ժամեր շարունակ պատանդ պահված երեքամյա Հմայակի մոտ հոգեբանական խնդիրներ են առաջացել: Ծնողները դադարել են նրան մանկապարտեզ տանել, և այժմ փոքրիկի հետ հոգեբաններ են աշխատում:
Այս տարվա հոկտեմբերի 30-ին մանկապարտեզ էր ներխուժել 36-ամյա Արգամ Հովիկյանը, դանակի սպառնալիքով իր մոտ պահել սաներից Հմայակին: Նրա նպատակն էր եղել հանդիպել մանկապարտեզում աշխատող իր նախկին կնոջ հետ: Վերջինիս տատը նույն մանկապարտեզի տնօրենն է: Ոստիկանության հատուկ գործողության արդյունքում երեխան չորս ժամ անց դուրս էր բերվել հաստատությունից: Արգամ Հովիկյանը մարմնական վնասվածքներ էր հասցրել իրեն, նախկին կնոջը և նրա տատին:
Հմայակը ֆիզիկապես չէր տուժել, բայց նրա ներաշխարհն, ինչպես եւ կանխատեսվում էր, տակնուվրա է եղել:
Փոքրիկ Հմայակի մայրը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ միջադեպից հետո տղան անհանգիստ է: «Այդ դեպքն իր վրա մեծ ազդեցություն է թողել: Գիշերները նորմալ չի քնում, հաճախակի վեր է թռչում: Հաճախամիզություն է սկսվել իր մոտ, նյարդերի հետ կապված մի քիչ ոնց որ լարվածություն կա»,- նկարագրեց մայրը:
Որդու հետ, ըստ նրա, աշխատում են Արմավիրի «Արևածագ» վերականգնողական կենտրոնի հոգեբանները: Ամուսնուն նույնպես մասնագետներն իրենց ուշադրության կենտրոնում են պահում և փորձում են հոգեբանական աջակցություն ցուցաբերել, որովհետև փոքրիկի հայրը դեպքի օրը գտնվելով դրսում, նյարդային գերլարված ժամեր է անցկացրել: Այդ լարվածության հետեւանքով նա նաև ձեռքն էր վնասել` հարվածելով պատին: Լիլիթ Հովհաննիսյանն ասաց, որ այդ առումով խնդիրը հաղթահարված է:
Ծնողները Հմայակին մանկապարտեզ չեն տանում հոգեբանների առաջարկով: Ինչ վերաբերում է երեխայի ու նրանց հանդիպումների արդյունքում նկատվող առաջընթացին, մայրը պատասխանեց. «Ասենք, որ տանում, բերում ենք, այդ օրը մի քիչ ավելի հանդարտված է լինում, բայց հետո կարծես նորից մտնի այդ ամեն ինչի մեջ»:
Փոքրիկը երբեմն փորձում է պատմել իր հետ կատարվածը: «Որոշ դրվագներ պատմում է, ասում է դանակը իր կոկորդին է պահել «ձյաձյան», բայց մենք չենք թողնում ինքը խոսի»,- ծնողները փորձում են որդուն հետ պահել ծանր պահերը վերապրելուց:
Լիլիթ Հովհաննիսյանի խոսքով, հոգեբանները սկսել են երեխայի հետ աշխատել միջադեպից մոտ մեկ շաբաթ հետո և որ իրենք դրան դեմ չէին լինի հենց սկզբից: Հատկանշական է, որ երբ հաջորդ օրը Արմավիրի քաղաքապետարանից հետաքրքրվել էինք, թե արդյոք երեխայի հետ հոգեբան աշխատո՞ւմ է, քաղաքապետարանի քարտուղարության բաժնի պետի տեղակալ, լրատվության հարցերով պատասխանատու Վարդուհի Երանոսյանը վստահեցրել էր, թե ծնողները հրաժարվել են համապատասխան աջակցությունից:
«Ծնողները հարկ չեն գտնում այս պահին հոգեբանի աջակցության, քանի որ երեխայի վարքագծի մեջ ոչ մի էական փոփոխություն դեռ նկատելի չէ»,- ասել էր Վարդուհի Երանոսյանը: Նրա խոսքով, պատանդառված երեխայի ծնողներին հոգեբանի աջակցություն են առաջարկել նաև Արմավիր քաղաքում գործող «Արևածագ» հասարակական կազմակերպությունը, ինչից նույնպես նրանք հրաժարվել են:
«Նման խնդրանքով, առաջարկությամբ դիմել ենք երեխայի ծնողներին, նրանք դրա անհրաժեշտությունը չեն տեսնում: Եվ ոչ միայն կոնկրետ այդ երեխայի հետ կապված է այդ առաջարկը եղել, այլ ամբողջ մանկապարտեզի սաների ծնողներին զգուշացրել են՝ նման խնդիր ունենալու դեպքում բոլորը պատրաստ են»,- տեղեկացրել էր քաղաքապետարանի պաշտոնյան:
Հմայակի մորը, սակայն այս մասին մեր հարցը անակնկալի բերեց: «Չէ, մենք չենք հրաժարվել: Հակառակը, մենք միշտ էլ ուզեցել ենք, որ հոգեբանները աշխատեն երեխայի հետ»,- ասաց նա: Իսկ անդրադառնալով քաղաքապետարանից մեզ տրված պատասխանին՝ արձագանքեց. «Ես այդպիսի բան չեմ իմացել»: Ամեն դեպքում, ըստ Լիլիթ Հովհաննիսյանի, մասնագետները հույս ունեն, որ փոքր տարիքի պատճառով երեխան հոգեբանական խնդիրները համեմատաբար արագ կհաղթահարի»։
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։
«Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթաժողովի մասնակիցները երեկ Բրյուսելում նախ ընդունեցին համատեղ հռչակագիր: Երեքուկես տարի բանակցություններից արդյունքում ստորագրվեց Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրը:
Քաղաքագեռ Լեւոն Շիրինյանի կարծիքով, բոլորը կենտրոնացած են նյութական արժեքների, հետագայում առանց վիզա Եվրոպա ճամփորդելու հնարավորության վրա, բայց քաղաքագետն առաջարկում է ուշադրություն դարձնել այլ հանգամանքի վրա« Ես կարեւոր եմ համարում մշակութային եւ քաղաքակրթական այն հենքը, որի վրա կառուցված է Հայաստանը։ Դա արեւմտյան քաղաքակրթության բաղադրիչ մաս է՝ որպես քրիստոնեական քաղաքակրթություն, որտեղ մենք մուտք ենք ստեղծել։ ԽՍՀՄ-ի տարիներին մեզ հարկադրեցին մեր բնական մշակութային բնօրրանից հեռու մնալ։ Իսկ հիմա վերադարձ է տեղի ունենում։ Այդ պատճառով ես կարծում եմ, որ այժմյան իրավիճակը օբյեկտիվ է։
Այո, մենք ունենք ՌԴ-ի հետ անվտանգության համագործակցության կարիք, իսկ մեր արժեhամակարգը արեւմտյան է, եվրոպական։ Ես խորհուրդ եմ տալիս չկենտրոնանալ նյութականի վրա։ Ժողովուրդների կյանքը մշակույթի ու քաղաքակրթության մեջ է։ Հիմա սա առիթ կտա, որ մենք մշակույթով ու քաղաքակրթությամբ առաջընթաց ունենանք, մերձենանք այն երկրների ու ժողովուրդների հետ, որոնց հետ հազարավոր տարիներ դա կերտել ենք։
Հիմա ինչքանով կօգտվենք՝ բացառապես կախված է մեզանից։ Այս համաձայնագիրը մեզ տալիս է մշակույթի ու քաղաքակրթության վերածննդի լայն հնարավորություն՝ պետք է օգտվենք դրանից։
Նաեւ ուզում եմ նշել, որ կարեւոր է Ռուսաստանի հետ առճակատման ու բախման չգնալը։ Դա խիստ վտանգավոր ու կործանարար է»:
Մեր հարցին՝ կարո՞ղ է ենք ասել, որ Հայաստանում ռուսական 5-րդ շարասյան աշխատանքը ձախողվեց, քաղաքագետը պատասխանեց. «100 տոկոսով։ Ճիշտ է, պաշտպանում էին Միկոյաններին, բայց ժողովրդի վերաբերմունքի մեջ գերեզման դրեցին։ Հայաստանի կործանարարները՝ ռուսների խաթր Հայաստանը թուրքին հանձնողները ձախողվեցին։ Ճիշտ է, ոսկորները մեզ հանգիստ չեն տալիս, բայց շատ լավ է, որ այս համաձայնագիրը ստորագրվեց։ Սա նաեւ յուրօրինակ լյուստրացիա էր։ Մենք տեսանք, թե ով է փրփուրը բերանին պաշտպանում անցյալը, այն անցյալը, որն անգամ ռուսները թաղել են։ Սա էլ լավ բան է՝ չեղավ պետականորեն կազմակերպված լյուստրացիա, բայց հասարակական լյուստրացիա եղավ։ Մանավանդ՝ երիտասարդ, միջին սերնդի համար։ Ստամոքսի վրա գիշեր-ցերեկ մի՛ կենտրոնացեք։ Հիշեք՝ երբ մեր մեծերը թարգմանել են Աստվածաշունչը, հիմնական տեքստը հունական է եղել, կարող էին սակայն ասորականը վերցնել։ Դրանով ցույց տվեցին մեր՝ Արեւմուտք կոչվածի հետ ձուլվածքը, ամբողջականությունը։ Հիմա սա Աստվածաշնչի երկրորդ գալուստ հաշվեք։ Աստվածաշնչյան Հայաստանն իր բնօրրանում է»,- եզրափակեց Շիրինյանը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Սոչիում՝ նոյեմբերի 22-ին, սիրիական հակամարտության թեմայով Թուրքիայի, Իրանի եւ ՌԴ նախագահների հանդիպումից հետո, երբ նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ եւ ոտքի կանգնել միմյանց ողջունելու, տեղի էր ունեցել խիստ խորհրդանշական մի բան՝ ընկել էր Թուրքիայի նախագահ Էրդողանի աթոռը, որի վրայից նա վեր էր կացել: Ընդ որում՝ աթոռն ընկել էր, երբ նրան էր մոտեցել Պուտինը ձեռքսեղմման համար: Էրդողանի աթոռի ընկնելը հայտնվել է միջազգային համացանցի ուշադրության կենտրոնում: Իհարկե, հետաքրքրաշարժ լինելուց զատ, այն իր մեջ պարունակում է պահի քաղաքական խորհրդանշանակություն:
Սիրիական հակամարտությունը Թուրքիայի առաջնորդի համար դիտվում էր, այսպես ասած, բեկումնային շանս համաշխարհային դերակատարության կտրուկ աճի, ազդեցության տարածքի ընդլայնման առումով: Կասկածից վեր է նաեւ, որ այդպիսով Անկարան ակնկալում էր, թերեւս, մեծացնել իր ազդեցությունը նաեւ Կովկասում, բայց Մերձավոր Արեւելքում ամրանալուց հետո միայն: Սակայն թե՛ Մերձավոր Արեւելքում ու թե՛ նաեւ Կովկասում իրադարձությունները զարգացան ոչ այն սցենարով, որ կարող էր ակնկալել կամ նախատեսել Թուրքիան: Ընդ որում՝ այդ հարցում, իհարկե, «օգնեցին» նրանք, ովքեր թվում է, թե դաշնակիցներ էին՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը:
Ռուսաստանն, ի վերջո, այս անգամ որոշեց «գցել» Անկարային ավելի շուտ, քան իրեն «կգցեր» Անկարան, եւ պայմանավորվեց ԱՄՆ-ի հետ, Իսրայելի հետ, նաեւ Իրանի հետ: Էրդողանի աթոռն այդ իմաստով ընկավ: Իսկ «աթոռը» բարձրացնելու ժամանակ նրան չէր տալիս նաեւ Ալիեւը, որն ակնհայտորեն փորձելով խաղարկել բարոյական բաղադրիչը՝ Թուրքիայի նախագահին պահում է, այսպես ասած, լարման տակ՝ ստիպելով միջազգային ասպարեզում զբաղվել նաեւ Ալիեւի խնդիրներով, սպասարկել նաեւ Ադրբեջանի շահը: Դրան զուգահեռ՝ Արեւմուտքի հետ Անկարայի խնդիրները հանգեցրին տոտալ մի վիճակի, երբ գործնականում բոլորը Էրդողանի տակից, այսպես ասած, հեռացնում են աթոռը: Նրա հույսը մնում է Հայաստանը:
Սա կարող է թվալ արտառոց, սակայն Թուրքիայի նախագահը ներկայումս աթոռին հանգիստ նստած մնալու համար ունի Հայաստանի կարիքը: Ընդ որում՝ անկասկած, հենց այդ իրավիճակը հաշվի առնելով էր նաեւ, որ սեպտեմբերին Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում հայտարարեց 2018-ի գարուն առանց հայ-թուրքական արձանագրությունների մտնելու մասին: Այդ հայտարարությունը դիտարկվեց իբրեւ վերջնագիր Թուրքիային, ինչը, թերեւս, չափազանցված սուր գնահատական էր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ հազիվ թե Սերժ Սարգսյանը չունենար քաղաքական համարժեք իրատեսություն պատկերացնելու համար, որ վերջնագրային տոնայնությունը հենց սկզբից փակում է որեւէ այլընտրանք: Սարգսյանի հայտարարությունը ոչ այնքան վերջնագիր էր, որքան ընդամենը Թուրքիային ակնարկ կամ խորհելու առիթ, որ իրադարձությունների զարգացումը, վաղ թե ուշ, առաջացնելու է Հայաստանի հետ հարաբերության գրեթե կենսական կարիք: Դա անուղղակի վերջին շանսն է Թուրքիային՝ աթոռի վրա նստած մնալու շանսը, եթե Թուրքիան կարողանա ձերբազատվել ադրբեջանական ճնշումներից եւ հայ-թուրքական հարաբերության գործընթացը դիտարկի Ադրբեջանի շահերից եւ հետաքրքրություններից անկախ, որոնք ոչ միայն նույնը չեն Թուրքիայի հետ՝ չնայած համընդհանուր տպավորությանն ու համոզմանը, այլ ակնհայտորեն սկսել են ավելորդ բեռ լինել Անկարայի համար:
Բանն այն է, որ ինչպես որեւէ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնի համար, որը ուզում է լինել կովկասյան առանցքային խաղացողներից մեկը, այդպես էլ Թուրքիայի համար, որը նույնպես ունի այդպիսի հավակնություն, անհնար է Հայաստանի հետ հարաբերության բացակայության պայմաններում ստանալ այդպիսի տարածաշրջանային դերակատարում: Բանն այն է, որ Հայաստանը հետխորհրդային Կովկասի առանցքային պետությունն է այն պարզ պատճառով, որ հենց Հայաստանի ռազմական հաջողությամբ է ձեւավորվել նոր ստատուս քվոն: Հետեւաբար՝ կա՛մ փոխվում է ստատուս քվոն, իսկ այստեղ անհնարինությունն ալեւս չունի ավելորդ ապացույցի կարիք, եւ ընդամենը օրեր առաջ դա հաստատվեց անգամ Ռուսաստանի՝ ստատուս քվոյի փոփոխության հարցում վերջին տարիներին Ադրբեջանի սերտ դաշնակցի մակարդակով, կա՛մ չկա Հայաստանի հետ հարաբերության այլընտրանք: Իրադարձությունների զարգացումը Թուրքիային անշեղորեն բերում է հենց այդ ընտրության առաջ:
Իհարկե, իր հերթին հարց է, թե Հայաստանն ինքը կարո՞ղ է Անկարայի հետ հարաբերության կարգավորման որեւէ գործընթացի տեսանկյունից լինել լիարժեք ինքնուրույն: Բանն այն է, որ Թուրքիան նաեւ Հայաստանի այդ լիարժեք ինքնուրույնության համոզումով է նաեւ, որ պետք է կայացնի որոշումն ու գնա Ադրբեջանից անկախ գործելու, այսպես ասած, ռիսկին: Այդուհանդերձ, այստեղ, թերեւս, Թուրքիան կորցնելու բան չունի, որովհետեւ աթոռն արդեն ընկել է: Եվ եթե անգամ Թուրքիան համարում է, որ Հայաստանի հետեւում կարող են լինել Ռուսաստանը կամ Արեւմուտքը, միեւնույն է, նա չունի այլընտրանք, քան Հայաստանի հետ հարաբերության գնալը, այլապես՝ «աթոռը» ոչ միայն ընկած կմնա, այլ կլինի ոտնատակ, ի վերջո կոտրված՝ վերածվելով վառելափայտի»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Երեկ առավոտյան ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց` միջդիրքային տարածքում, ՀՀ զինված ուժերի զինծառայողները հայտնաբերել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: «Ըստ ստացված օպերատիվ-հետախուզական տվյալների` վերոնշյալ զինծառայողը հանդիսանում է Ադրբեջանի զինված ուժերի կապիտան, վաշտի հրամանատար, ով զորամասում տեղի ունեցած հանցագործությունից հետո դիմել է փախուստի: ՀՀ պաշտպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ զինծառայողի դին ադրբեջանական կողմին փոխանցելու հարցում: Դեպքի հետ կապված այլ մանրամասները ճշտվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի ուշ պաշտպանության նախարարության հետ սերտորեն համագործակցող կայքերից մեկում լուր էր հրապարակվել, ըստ որի, մի քանի օր առաջ Նախիջևանի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից մեկում տեղի է ունեցել մասսայական սպանություն: Ադրբեջանական բանակի սպաներից մեկը կոտորել է դիրքի ողջ անձնակազմին և դիմել փախուստի: Ըստ ամենայնի՝ խոսքը նույն միջադեպի մասին է: Մնում է պարզել, փախուստի դիմած զինվորականի մահվան հանգամանքները, նրան վնասազերծել են թիկունքից՝ ադրբեջանական զինո՞ւժը, թե՞ հայկական կողմը»։
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ այսօրվա համարում։
«Նախօրեին հայկական եւ ադրբեջանական լրատվամիջոցները ողողված էին ռուսական պետական «Զվեզդա» հեռուստաընկերության «Կանխատեսումներ» վերլուծական հաղորդաշարի Հայաստանի մասին արված մեկնաբանություններով: Մասնավորապես, ՌԴ-ի ՊՆ-ին պատկանող այս հեռուստաալիքը խոսել էր նոյեմբերի 24-ին ստորագրվելիք ԵՄ-Հայաստան համաձայնագրի մասին եւ միաժամանակ շեշտել, որ Հայաստանը ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ ադամ է: Հաղորդավարուհին Հայաստանը, Գարեգին Նժդեհին եւ ՀՀԿ իշխող կուսակցության լոգոն ընդհանրացրել էր ֆաշիզմի հետ:
Նոյեմբերի 19-ին հեռարձակված «Կանխատեսումներ» վերլուծականի տեսանյութն արդեն նոյեմբերի 20-ի կեսօրին հեռացվել էր «Զվեզդա»-ի յութուբի պաշտոնական էջից:
Հետաքրքիրն այն է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանի իշխանամետ եւ պետական ստատուս ունեցող լրատվամիջոցները «խայթում են» Հայաստանի իշխանություններին, ապա հեռացնում հրապարակումը:
Նման մի դեպք էլ տեղի ունեցավ 2017-ի սեպտեմբերին Պնախարար Վիգեն Սարգսյանի Չինաստան այցի օրերին:
Ռուսական РИА Новости-ում հրապարակված հոդվածը, որը վերնագրված էր «Չինաստան՝ զենքի համար. Հայաստանին քի՞չ են ռուսական «Սմերչերն» ու «Իսկանդերները», նվիրված էր Վիգեն Սարգսյանի Չինաստան կատարած այցին, որում ՀՀ-ի չինական սպառազինությամբ հետաքրքրվելու մասին լուրերի ֆոնին հիշեցվում էր երկու տարի առաջ Հայաստանին տրամադրած 200 մլն դոլարի պաշտպանական ռուսական վարկի մասին: Այդ վարկով Հայաստանը ձեռք բերեց այնպիսի զինատեսակներ, ինչպիսիք են «Սմերչ», ՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ», «Իգլա-Ս» հրթիռային համակարգեր եւ զրահամեքենաներ»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Իրանական «Տնտեսական աշխարհ» թերթում հրապարակված հոդվածում նշվում է, որ Ռուսաստանը պատրաստվում է Ադրբեջանի տարածքով գազամուղ անցկացնել, որն իր հերթին կկապի Իրանի ու Ռուսաստանի էներգետիկ համակարգերը՝ միաժամանակ ամրապնդելով Մոսկվայի, Թեհրանի և Բաքվի եռակողմ գործակցությունը: Դեռևս անցյալ տարի Բաքվում տեղի ունեցած Ռուսաստան-Իրան-Ադրբեջան եռակողմ գագաթնաժողովից հետո այս նախագիծը համարվեց նախագահների հանդիպման գլխավոր ձեռքբերումը: Ռուսական «Правда» պարբերականը նշեց, որ այդ գազամուղի կառուցումով Մոսկվան փնտրում է այլընտրանք ուկրաինական խողովակին, Թեհրանը փորձում է պատժամիջոցներից հետո գտնել սպառման շուկա, իսկ Բաքուն մտահոգվում է դեպի եվրոպական երկրներ արտադրանքի լայնածավալ իրացման համար:
Իրանական թերթը, տնտեսական գործոնը մի կողմ դնելով, անդրադառնում է դրա քաղաքական բաղադրիչին՝ նշելով, թե խողովակաշարի կառուցումը ցույց է տալիս վերջին տարվա ընթացքում Ռուսաստանի և Ադրբեջանի աննախադեպ մերձեցումը: Այս իմաստով Հայաստանն արդեն համարվում է Ռուսաստանի ավանդական նախկին դաշնակիցը:
Պատճառն այն է, որ օրեր հետո՝ նոյեմբերի 24-ին, Արևելյան գործընկերության բրյուսելյան գագաթնաժողովի ժամանակ, ստորագրվելու է Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ադրբեջանամետներն այս փաստը շահարկում են՝ նշելով, թե Հայաստանը հաշվի չի առնում Մոսկվայի դժգոհություններն ու նպատակաուղղված գնում է դեպի Արևմուտք: Սակայն համեմատության համար հարկ է նշել, որ որոշ ռուսական լրատվամիջոցներ, մեկնաբանելով Սարգսյան-Պուտին վերջին հանդիպումը, գրեցին, թե «Մոսկվան Հայաստանին բաց է թողնում ԵՄ»: Հենց Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումն ադրբեջանամետ լոբբիստները համարում են շրջադարձային ռուս-ադրբեջանական հարաբերություններում:
Ակնհայտ է, որ վերջին շրջանում Բաքուն փորձում է ջերմացնել հարաբերությունները Մոսկվայի հետ՝ այդ «հնարքների» համար օգտագործելով անգամ Թուրքիային: Զարգացումները ցույց են տալիս նաև, որ ռուս-ադրբեջանական շփումներում ինտենսիվացման ցանկությունը փոխադարձ է: Մոսկվան իր հերթին «աշխատում» է Բաքվին ինտեգրացիոն միավորումներ (ԵԱՏՄ, ՀԱՊԿ) ներքաշելու ուղղությամբ: Այս իմաստով Բաքուն հույս ունի գազամուղի անցկացումով ոչ միայն նոր շուկաներ նվաճել, այլև ղարաբաղյան հակամարտությունը լուծել հօգուտ իրեն և կոնֆլիկտի հնարավոր էսկալացիայի պարագայում ապահովել կողմերի չեզոքությունը: Ինչ վերաբերում է Իրանի հետ փոխհարաբերություններին, ապա այստեղ նույնպես Բաքուն իր տեղը չի գտնում: Թեհրանի հետ Բաքվի փոխհարաբերություններն առանձնանում են անկայունությամբ: Դեռևս Ահմադինեժադի նախագահության տարիներին երկու երկրների հարաբերությունները լարված էին: Լարվածության պիկային պահեր եղան նաև Ռոուհանիի տարիներին (Նարդարանի դեպքերը, երբ Իրանին մեղադրեցին «Մուսուլմանական միասնություն» կազմակերպությունն ստեղծելու և սահմանադրական փոփոխություններ հրահրելու մեջ): Այս ամենի հետ մեկտեղ Հայաստանը շրջափակելու նպատակով Իրանին ներգրավելու Բաքվի փորձը 2016-ի հունվարին ձախողվեց: Այդ ժամանակ Իրան-Հայաստան բանակցությունների արդյունքում համաձայնություն ձեռք բերվեց Հնդկաստանն Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով ու Սև ծովով Եվրոպային կապող միջազգային տրանսպորտային ուղի ստեղծելու վերաբերյալ»,-գրում է թերթը:
«Հրապարակ»
Ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Հայաստանի կառավարությունը պատրաստվում է նախադպրոցական կրթության ոլորտում ներդնել «այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ծրագիր», որի շրջանակներում առաջարկվող տարբերակներից առնվազն մեկը, գուցե թե, ծախսերի առումով արդյունավետ լինի, բայց մեծ է հավանականությունը, որ կարող է ռիսկային լինել կառավարման ու մանկապարտեզներում իրավիճակի վերահսկելիության տեսանկյունից:
Նախադպրոցական կրթության ծախսարդունավետ մոդելներից մեկը ենթադրում է, որ միեւնույն համայնքում գործող մի քանի մանկապարտեզներ կարող են միավորվել հետեւյալ տարբերակով՝ գործել առանձին, բայց ունենալ մեկ վարչական աշխատակազմ եւ տնօրեն՝ բոլոր այդ հաստատությունների համար:
«Մի կենտրոնից մի քանի մանկապարտեզ է կառավարվելու, այսինքն՝ տեղերում լինելու են դաստիարակներ, ինչպես նաեւ ավագ մեթոդիստներ կարող են լինել, բայց տնօրեն, հաշվապահ կամ այն օժանդակ հաստիքները, որոնք անմիջապես չեն առնչվում երեխայի կրթության կազմակերպմանը, կարող են եւ այդ մանկապարտեզում չլինել, լինել այն մեծ մանկապարտեզում, որի ճյուղերից մեկը լինելու է սա»,- մեզ հետ զրույցում ասաց Կրթության եւ գիտության նախարարության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության քաղաքականության մշակման եւ վերլուծության բաժնի պետ Սյուզաննա Մակյանը:
Նրա դիտարկմամբ, այս մոդելը կարող է դրական ազդեցություն ունենալ, օրինակ, սննդի կազմակերպման հարցում:
«Ներկայումս շատ բարդություններ կան: Կա Տարածքային կառավարման նախարարության իրականացրած հետազոտություն, ըստ որի՝ ամբողջ հանրապետությունում գործող մանկապարտեզներում սննդի կազմակերպման համար մեկ երեխայի հաշվով ծախսվում է 50-500 դրամ, եւ եթե 500 դրամը ընդունելի տարբերակ է, պարզ չի դառնում, թե 50 դրամով ինչպիսի սնունդ է հնարավոր կազմակերպել այդ երեխաների համար: Այս նոր ձեւաչափը հնարավորություն կտա մեկ աղբյուրից մի քանի մանկապարտեզի համար գնում անել, ինչը կբերի նրան, որ ավելի քիչ ծախս կլինի, բայց՝ արդյունավետ, եւ երեխաներն ավելի ճիշտ սնունդ կստանան»,- ասաց Սյուզաննա Մակյանը՝ նկատի ունենալով, որ մեծ քանակով գնում իրականացնելու դեպքում ձեռք բերվող ապրանքի գինը կնվազի:
«Այս առումով, տվյալ մոդելը կունենա դրական ազդեցություն, եւ, կարծում եմ, այստեղ խնդիրն ավելի շատ դրված է կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար: Եվ կարեւոր այն հանգամանքը պիտի դիտարկել, որ երեխաները մնում են իրենց տեղերում, պարզապես կառավարման մեխանիզմն է փոխվում»,- նշեց նա:
Հարցին, թե արդյո՞ք այս փոփոխությունը ռիսկային չէ, ու արդյո՞ք չկա մասնաճյուղ մանկապարտեզներում բարձիթողի վիճակ ստեղծվելու վտանգ, երբ այդտեղ չլինի ղեկավար ու պատասխանատու անձ, նախարարության բաժնի պետն արձագանքեց. «Դա չի կարող կիրառվել բոլոր մանկապարտեզների համար: Այստեղ պետք է համայնք-համայնք, մանկապարտեզ-մանկապարտեզ ուսումնասիրություն արվի: Նախարարությունը մի շարք մոդելներ է առաջարկել: Սա դրանցից մեկն է: Յուրաքանչյուրի դեպքում պետք է հասկանալ՝ որ տարբերակը կաշխատի: Յուրաքանչյուր համայնք այս մոդելը կարող է ընտրել հիմնովին, համապարփակ ուսումնասիրության արդյունքում: Բնականաբար, պետք է բոլոր ռիսկերը գնահատվեն՝ հասկանալու համար՝ ավելի մեծ ռիսկը ա՞յս տարբերակն է, որին ուզում են անցնել, թե՞ այն տարբերակն է, որը ներկայումս կիրառվում է»:
Սյուզաննա Մակյանը նաեւ կարծիք հայտնեց, որ մանկապարտեզների կառավարման այս մոդելին կարող են անցնել խոշորացված համայնքները»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.