29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«ՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում բոլորի առաջնորդն է, այդ թվում թե՛ Կարեն Կարապետյանի, թե՛ Վիգեն Սարգսյանի: Այդ հայտարարությունն արվել է վարչապետի 2018 թվականի խնդրի «հավերժական» հարցի համատեքստում, որը, սակայն, արդեն կարծես թե հայտնվում է տեղապտույտի մեջ կամ տեղապտույտի մեջ է գցում հանրությանը:
Բանն այն է, որ իշխանության ներսում տեղի է ունենում երկու զուգահեռ գործընթաց: Մեկով հանրությունը նետվում է տեղապտույտի մեջ՝ անընդհատ եւ ապարդյուն պտտվելով վարչապետի հարցի շուրջ, մյուսով համակարգը զուգահեռ վերակազմավորվում է այնպես, որ վարչապետի խնդիրը չունենա առանցքային նշանակություն, եւ իշխանության կառավարման մեխանիզմը լինի առավել բազմակենտրոն եւ ունիվերսալ: Դա բացարձակապես կասկածի տակ չի դնում այն, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի առաջնորդն է կամ ամբողջ իշխանության առաջնորդն է:
Նախ՝ այդ առաջնորդությունն անկասկած ֆրանսիական արքունիքի հայտնի սկզբունքով է՝ «թագավորը մեռավ: Կեցցե թագավորը»: Սերժ Սարգսյանն առաջնորդ է այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀԿ-ի համար չի հայտնվել ռեալ առավել լայն երաշխիքներ տվող այլ առաջնորդ: Բայց, այդուհանդերձ, Սերժ Սարգսյանի առաջնորդ լինելը ամենեւին չի հակադրվում վարչապետ չլինելուն, այն պարզ պատճառով, որ դե յուրե առաջին դեմք հանդիսացող վարչապետը դե ֆակտո ամենեւին առաջնորդի կարգավիճակում չէ: Սերժ Սարգսյանին առաջնորդի կարգավիճակը պահելու համար կարիք չկա պահել վարչապետի պաշտոնը, պահել դե յուրե իշխանությունը: Հենց այստեղ է, որ հանրությունը հայտնվում է տեղապտույտում՝ վարչապետի հարցի շուրջ, իսկ իշխանությունը սահուն եւ հանդարտ վերակազմակերպվում է՝ պատրաստվելով Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ նոր համակարգի:
Այդ համակարգում առաջնորդը ՀՀԿ նախագահն է, ոչ թե Սերժ Սարգսյանը: Ըստ այդմ, զուտ իշխանության եւ հետագա քաղաքականության տեսանկյունից հարցը ոչ թե այն է, թե ով կլինի վարչապետ, այլ այն, թե արդյոք երբ եւ ո՞վ կհամարձակվի ՀՀԿ նախագահի պաշտոնում ձեռնոց նետել Սերժ Սարգսյանին:
Վարչապետի եւ Սերժ Սարգսյանի առաջնորդության հարցերը բացարձակապես կապ չունեն միմյանց հետ եւ առավել եւս չեն հակադրվում միմյանց՝ առնվազն 2018-ի ռեժիմում: Այլ հարց է, թե ինչ փոփոխություն կլինի արդեն այն ժամանակ, երբ իշխանությունը լիարժեք մտնի 2022-ի նախընտրական ռեժիմի մեջ՝ ոչ դե յուրե, այլ դե ֆակտո:
Եվ այդ համատեքստում է նաեւ առանցքային հարցերից մեկը, թե Սարգսյանն այդ ռեժիմում ինչ զոհաբերության կգնա իր առաջնորդությունը պահելու եւ վերարտադրելու համար կամ, ավելի շուտ, ո՞ւմ կտանի զոհաբերության»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Հայ պաշտոնյաների եւ հատկապես ՀՀԿ-ական պատգամավորների զգալի մասը ամանորյա հանգստի ավանդական ուղու վրա է։ Այս տարի եւս նրանցից շատերը տոները նշելու համար արդեն մեկնել են Գլենդել, որի Ամերիկանա կոչվող հատվածում նախապես բնակարաններ են վարձակալել: Դրանց նվազագույն արժեքը 2 հազար դոլար է, իսկ ավելի շքեղներինը՝ մի քանի անգամ ավելի թանկ: Այդ կերպ նրանք փորձում են իրենց գլուխը գոնե երկու-երեք շաբաթով ազատել հայաստանյան գաղջ մթնոլորտից, որի հեղինակային իրավունքը եւս իրենցն է:
Կարեւոր է նաեւ, որ այդ մարդիկ Հայաստանում գտնվելիս խոսում են միջոցների խնայողության, գումարների արտահոսքը կանխելու եւ դրանք Հայաստանի տնտեսության մեջ ներդնելու անհրաժեշտության մասին, իսկ իրենք իրենց ընտանիքների հետ 2-3 շաբաթում տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսում ավիատոմսերի, տների ու մեքենաների վարձակալության, շոփինգի եւ նման մանր-մունր այլ բաների վրա»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
««Ժամանակը» տեղեկացրել է, որ ԱՄՆ ֆիննախի ցուցակում է քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը: Հունվարին հրապարակվող ցուցակում լինելու են մի քանի հարյուրը, եթե ոչ հազարը գերազանցող անուններ եւ դրանց թվում՝ վարչապետ Կարեն Կարապետյանի Ներդրողների ակումբի անդամների գերակշռող մասը:
Ամերիկյան պատժամիջոցային քաղաքականությունը կարող է ավելի ծանր հետեւանքներ ունենալ Հայաստանի համար, քան որոշ մեծահարուստ ռուսահայերի ունեցվածքի կալանումն է: ԱՄՆ իշխանությունները մտադիր են պատժամիջոցներ կիրառել ոչ միայն ռուսական ընկերությունների, այլ նաեւ նրանց դուստր կազմակերպությունների նկատմամբ, այն կազմակերպությունների, որոնք ինչ-որ առնչություն ունեն Ռուսաստանի հետ:
Սա նշանակում է, որ ԱՄՆ պատժամիջոցների տակ կարող են հայտնվել ռուսական բանկերի հայաստանյան մասնաճյուղերը, ռուսական կապիտալով հայկական բանկերը եւ ընդհանրապես բոլոր այն ընկերությունները, որոնք ինչ-որ կերպ առնչվում են Ռուսաստանի հետ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Նախօրեին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել Վրաստանում եւ Ադրբեջանում:
Կվիրիկաշվիլին հայտարարել էր, որ ֆորսմաժորային իրավիճակներում Հայաստանը կարող է օտվել Հարավային Օսիայի եւ Աբխազիայի տրանսպորտային միջանցքներից: Հայաստանը Ռուսաստանին կապող Վերին Լարսի անցակետը հաճախակի է փակվում, ինչը պայմանավորված է եղանակային պայմաններով, երբ անցակետ տանող ճանապարհը ձմեռային ամիսներին փակվում է ձնահոսքերի, իսկ գարնանը եւ նույնիսկ ամռանը փլուզվում է հեղեղումների պատճառով:
Եթե այս հայտարարությունը իրագործվի, եւ Հայաստանը Ռոկիի թունելով ու աբխազական երկաթուղով կարողանա կապվել Ռուսաստանի հետ, ապա Ադրբեջանի կողմից 25 տարի նախաձեռնված Հայաստանի տնտեսական շրջափակումը կարելի է վերացված համարել»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։
«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձեւ, որով կոչ է արել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից: Բանաձեւին կողմ են քվեարկել 128 երկրներ, այդ թվում` Հայաստանը, ձեռնպահ՝ 35-ը, իսկ դեմ են եղել ինը երկրներ՝ ԱՄՆ, Իսրայելը, Գվատեմալան, Հոնդուրասը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն եւ Տոգոն:
Եմենի եւ Թուրքիայի ներկայացուցիչների պատրաստած բանաձեւի տեքստում նշվում է, որ Երուսաղեմի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի բանակցությունների արդյունքում եւ կոչ է արվում բոլոր պետություններին չտեղակայել իրենց դեսպանատները Սուրբ քաղաքում:
Այս բանաձեւին Հայաստանի «կողմ» քվեարկությունը կանխատեսելի էր մի քանի պատճառով: Նախ` պարզ էր, որ ԱՄՆ-ը ցանկացած պարագայում հայտնվելու է փոքրամասնության մեջ, եւ Հայաստանը, ըստ ամենայնի, գերադասել է համերաշխ գտնվել միջազգային հանրության հետ:
Բացի այդ, գոյություն ունի Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարքությանը պատկանող կալվածքների պաշտպանության հարցը ու` չնայած Իսրայելի հրապարակային հավաստիացումներին, եկեղեցին պնդում է, որ իրեն ավելի ապահով է զգում Պաղեստինի իշխանության ներքո:
Մյուս կողմից` ՄԱԿ-ի բոլոր սկզբունքային քվեարկություններում Հայաստանը հետեւել է Ռուսաստանի օրինակին, իսկ այս հարցում Մոսկվայի սկզբունքային որոշումը հնչել է Վլադիմիր Պուտինի մակարդակով: Սակայն գոյություն ունի նաեւ մեդալի մյուս կողմը: Հայաստանն Իսրայելից հետո օգնություն ստացող երկրորդ երկիրն է եւ կարծում ենք` այլ կերպ կարող էր դիրքավորել իրեն, որովհետեւ սա շատ լավ հնարավորություն կարող էր դառնալ ԱՄՆ-ի հետ ավելի մերձենալու, սերտ հարաբերություններ ստեղծելու համար:
Հայաստանն, օրինակ, կարող էր ձեռնպահ քվեարկել բանաձեւին, մանավանդ, որ դրա հիմնական նախաձեռնողը Թուրքիան էր: Բնականաբար, նման քվեարկությունը որոշակիորեն կնպաստեր հայ-իսրայելական հարաբերությունների զարգացմանը` հարված հասցնելով Բաքվի եւ Թել Ավիվի սերտ ռազմա-տեխնիկական համագործակցությանը:
Պակաս կարեւոր չէր այն հանգամանքը, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելով` Թրամփը ստեղծել է հակամարտությունների կարգավորման նախադեպ` հիմնված գոյություն ունեցող փաստերի վրա: Այս նախադեպը կարող էր դրական հեռանկարներ բացել նաեւ ԼՂ խնդրի կարգավորման համար: Այնուամենայնիվ, Հայաստանն որոշել է կողմ քվեարկել բանաձեւի, որով կոչ է արվել ԱՄՆ-ին հետ կանգնել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումից:
Սա այն դեպքն է, որ Հայաստանի ցանկացած դիրքորոշում կարելի էր մոտիվացնել մի քանի ծանրակշիռ փաստարկներով։ Հուսանք, որ Երեւանի երեկվա քվեարկությունը ինքնուրույն եւ կշռադատված որոշման արդյունք է եղել»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Ես ոչ մերոնց խաղալիքն եմ, ոչ էլ «Ելք»-ի, ոնց ուզեմ՝ կքվեարկեմ, այսօր հայտարարել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նապոլեոն Ազիզյանը՝ կապված Քրեական դատավարության օրենսգրքի նախագծի աղմկոտ քվեարկության հետ: Ազիզյանը «Ծառուկյան» դաշինքից միակն էր, որ կողմ էր քվեարկել նախագծին, ինչը վճռորոշ էր եղել դրա ընդունման հարցում: Քվեարկությունը աղմկոտ ավարտ էր ունեցել, արդեն հայտնի զարգացումով, որը չէ սակայն տվյալ պարագայում էականը, այլ այն, ինչ կա Նապոլեոն Ազիզյանի հայտարարության տակ: Իսկ դրա տակ եղածի մասին մենք առիթ ենք ունեցել խոսել թե՛ խորհրդարանի ընտրությունից հետո, թե՛ այդ ընտրությունից շատ առաջ, երբ ուրվագծվում էր նոր խորհրդարանի հնարավոր դասավորությունն առնվազն գերակա մեծամասնության մասով:
Մենք առիթ ենք ունեցել ասելու, որ նոր խորհրդարանն աչքի է ընկնելու ոչ միայն զուտ սահմանադրական մոդելավորումից բխող կայուն մեծամասնությամբ, այլ նաեւ նոր իրավիճակից բխող ստվերային մեծամասնության հանգամանքով: Կամ, ավելի շուտ հնարավոր է խոսել, այսպես ասած՝ ճկուն, առաձգական մեծամասնության մեխանիզմի մասին: Մեկ այլ օրինակ՝ դարձյալ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների մասով: Սերգեյ Բագրատյանը բավական ակնառու պաշտպանել էր կառավարության այն նախագծերը, որոնք առնչվում էին հէկերի գործունեությանը, քանի որ հէկի սեփականատեր է: Այդպիսով, ներկայիս իրավիճակը գալիս է հաստատելու այն բնորոշումներն ու կանխատեսումները, որ մենք արել էինք դեռեւս խորհրդարանի կազմի վերջնական արձանագրումից առաջ:
Ներկայիս խորհրդարանի ամենաառանձնահատուկ բնութագրիչներից մեկը այդ տարալուծված մեծամասնության հանգամանքն է, երբ, ըստ քաղաքական իրավիճակի, ըստ մոտիվացիոն հիմքերի փոփոխության, իշխանությունը կարող է ստանալ այսպես ասած տարբեր մեծամասնական կոնֆիգուրացիաներ՝ իհարկե ՀՀԿ բացարձակ մածամասնության բազայի վրա, ներառյալ կոալիցիոն ՀՅԴ-ն: Մեծամասնության այդօրինակ կոնֆիգուրացիան Սերժ Սարգսյանի այսպես ասած անվտանգության երաշխիքը, կամ ավելի շուտ մանեւրի հնարավորությունն է կարճաժամկետ առումով՝ 2018-ի վարչապետի խնդրում, ավելի երկարաժամկետ առումով՝ առաջիկա 4-5 տարիներին իշխանության համակարգում ուժերի հարաբերակցության վրա վերահսկողության հարցում, 2022 թվականի խորհրդարանի քարտեզը գծագրելու, այսպես ասած, «հեղինակային իրավունքը» իր ձեռքում պահելու համար:
Բանն այն է, որ զուտ վարչապետի պաշտոնը ինքնաբերաբար չի նշանակելու նաեւ այդ իրավունքի փոխանցում, եւ Հայաստանում 2022 թվականի խորհրդարանի պատկերը գծագրելու «հեղինակային իրավունքի» խնդիրը լուծվելու է, անշուշտ, առավել լայն ու տեւական համատեքստում: Եվ այստեղ իհարկե առաձգական, ստվերային մեծամասնությունը Սարգսյանի համար մանեւրի հնարավորություն է: Եթե անգամ չստացվի այդ մանեւրի միջոցով ապահովել վարչապետի կարգավիճակը, քանի որ այստեղ իհարկե կարեւոր գործոնները եւ հանգամանքները բազմապիսի են եւ պայմանավորված չեն միայն մեծամասնության աջակցությամբ, ապա հետագայում իրավիճակի վրա ազդեցություն պահելու իմաստով այդօրինակ մեծամասնությունը կունենա իր դերը:
Առաջին հայացքից, իհարկե, մեծամասնությունը ներկայումս ինչպես գտնվում է Սարգսյանի վերահսկողության տակ, այնպես էլ կարող է դուրս գալ դրա տակից, եթե վարչապետ նշանակվի այլ գործիչ եւ Սարգսյանը կորցնի դե յուրե իշխանությունը: Սակայն ամբողջ հարցը այն է, որ առաձգական կամ ստվերային, տարալուծված այդ մեծամասնությունն ըստ էության չունի շոշափելի սահմաններ եւ դրա սահմանները հայտնի են միայն Սերժ Սարգսյանին, քանի որ նա է կազմել, հավաքել այդ խճանկարը, ըստ այդմ՝ նա է տիրապետում այդ մեծամասնության ծավալներին, ֆորմաներին, ուժեղ եւ թույլ կողմերին: Ավելին, այդ մեծամասնության ներկայացուցիչները, անգամ իրենք թերեւս պատկերացում չունեն, որ կազմում են այդպիսի մեծամասնություն: Այդ տեսանկյունից, խորհրդարանում գործնականում առկա է Սերժ Սարգսյանի այսպես ասած «գաղտնի» զենքը, որի միայն մի մասն է տեսանելի ու չափելի՝ կոալիցիայի տեսքով: Միեւնույն ժամանակ, Սարգսյանի այդ զենքը ոչ միայն հնարավոր վարչապետի դեմ է՝ եթե այն ինքը չէ, ալ նաեւ հենց կոալիցիոն մեծամասնության, դրանից ճակատագրական կախվածություն չունենալու՝ թե՛ ՀՀԿ, թե՛ ՀՅԴ բաժնեմասից»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Կարեն Կարապետյանին հարցրեք՝ ինքը ցանկանո՞ւմ է դառնալ այն վարչապետը, որի մասին խոսում ենք, հայտարարում է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ 2018 թվականի առաջին դեմք վարչապետի մասին խոսելով: ՀՀԿ փոխնախագահը, փաստորեն, հեգնում կամ պարզապես ծաղրում է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալին: Ինչո՞ւ:
Որովհետև այդ տեղակալը՝ առաջին տեղակալը, որ ներկայումս զբաղեցնում է վարչապետի պաշտոնը, հասուն մարդ է, հսկայական կենսափորձով, նա կառավարման դասեր է տալիս բոլորին, նախարարներից մինչև համայնքապետեր, բոլորին սովորեցնում է աշխատել, երազել: Եվ ահա, ՀՀԿ փոխնախագահն ասում է՝ նրան հարցրեք՝ ուզո՞ւմ է լինել այն վարչապետը, որի մասին խոսում ենք: Իսկ խնդիրն այն է, որ Կարեն Կարապետյանը, այդ կենսափորձով հասուն մարդը, մի քանի անգամ հայտարարել է, որ պատրաստ է լինել վարչապետ: Իհարկե, պատրաստ լինելն ու ցանկություն ունենալը տարբեր բաներ են, սակայն եթե հայտարարում է, որ պատրաստ է, ապա թերևս պետք է պատկերացնի, թե ինչին է պատրաստ:
Ըստ այդմ՝ Գալուստ Սահակյանի հայտարարությունից ստացվում է, որ Կարեն Կարապետյանը կա՛մ խոսում է մի բանի մասին, որը չի պատկերացնում, կա՛մ էլ Կարեն Կարապետյանի հանդեպ ՀՀԿ փոխնախագահը վարվում է հայտնի անեկդոտի նման՝ սովա՞ծ եմ, թե՞ քունս ա տանում: Այսինքն՝ ստացվում է, որ Գալուստ Սահակյանն ասում է, թե Կարապետյանը գիտի՝ ուզում է, թե ոչ: Դա եթե հեգնանք կամ ծաղր չէ, ապա ինչ է: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է գործող վարչապետին: Չէ՞ որ Սերժ Սարգսյանի վարչապետության և Կարեն Կարապետյանի չվարչապետության մասին ՀՀԿ-ականների հայտարարություններն ու խոսակցությունները լսում են բոլորը, ովքեր գործ ունեն վարչապետ Կարապետյանի հետ: Այդ խոսակցություններից հետո կարո՞ղ է որևէ մեկը լուրջ ընդունել վարչապետի՝ անկախ, թե ինչ անուն-ազգանուն է նա կրում, ով է և այլն:
Եթե արդեն այսօր, վարչապետի հրաժարականի դե յուրե պահանջից մոտ կես տարի առաջ իշխող գրեթե ամբողջ կուսակցությունը հայտարարում է, որ վարչապետ պետք է լինի Սերժ Սարգսյանը, ո՞վ է լուրջ ընդունելու կես տարի անց հեռացող վարչապետին: ՀՀԿ-ն գործնականում այժմ է գրում նրա դիմումը, այսինքն՝ գործնականում ՀՀԿ-ն ասում է, որ արդեն այժմ վարչապետ չկա: Համենայնդեպս, հայտարարությունները Սերժ Սարգսյանի վարչապետության մասին հենց դա են նշանակում այնքան ժամանակ, քանի դեռ Սերժ Սարգսյանն ինքը չի ասել, որ իրականում ամեն ինչ բացարձակապես այդպես չէ, և Կարեն Կարապետյանի պաշտոնավարման հարցը, մեղմ ասած, վճռված չէ: Ու քանի դեռ Սարգսյանը լռում է, նրա վարչապետության մասին, ՀՀԿ հայտարարությունները պարզապես ականներ են, որոնց վրա ամեն անգամ պայթում է Կարեն Կարապետյանը:
Հետաքրքիր է՝ ինչ իրավիճակում է նա, օրինակ, զգում իրեն, երբ հանդիպում է որևէ ատասահմանյան պատվիրակության հետ՝ լինի դա դիվանագիտական պատվիրակություն կամ Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, կամ միջազգային որևէ ընկերություն, որոնց հետ քննարկվում են ներդրումային ծրագրեր: Այդ պատվիրակությունների հետ նա երկարաժամկետ հեռանկարում բանակցություն վարում է ի՞ր, թե՞ Սերժ Սարգսյանի անունից: Մյուս կողմից, սակայն, ըստ էության ինքնին հարց է՝ իսկ Կարապետյանը վարչապե՞տ է, թե՞ նա ինչպես նշանակվեց, այդպես էլ, ըստ էության, մնաց զուտ մենեջերական, այսպես ասած՝ գործակատարային կարգավիճակում:
Համենայնդեպս, առերևույթ նա իսկապես մնաց հենց այդ կարգավիճակում՝ այդպես էլ չունենալով որևէ քաղաքական ելույթ, հանրությանը չմատուցելով որևէ քաղաքական տեքստ: Կարապետյանը այդպես էլ որևէ կերպ չմտավ քաղաքական, ռեգիոնալ քաղաքականության, արտաքին քաղաքականության, ղարաբաղյան խնդրի վերաբերյալ որևէ առարկայական քաղաքական հայտարարության պատասխանատվության տակ, այդպես էլ չհամարձակվեց կամ չցանկացավ արտահայտվել անվտանգության կոնցեպտների շուրջ, անել հայտարարություններ ներքաղաքական պատկերացումների, Հայաստանում քաղաքական համակարգի հեռանկարների վերաբերյալ, ազդակներ հղել քաղաքական ուժերին և քաղհասարակությանը, ունենալ ծրագրային ելույթներ՝ դրանց հետ չշփոթել կառավարության ծրագրի ներկայացման ելույթները, քանի որ ծրագրային ելույթ քաղաքական եզրը ենթադրում է շատ ավելի լայն և ընդգրկուն բովանդակություն: Ավելին՝ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրի ներկայացումն իսկ զուրկ էր քաղաքականությունից, առավել ևս ի տարբերություն նախորդների՝ Տիգրան Սարգսյանի և նույնիսկ Հովիկ Աբրահամյանի: Նույնիսկ Գագիկ Ծառուկյանը զբաղվում է քաղաքականությամբ և ունենում է քաղաքական ելույթներ՝ Կարեն Կարապետյանի համեմատությամբ:
Ըստ այդմ՝ հարց է, թե իսկ մինչև այժմ Հայաստանը վարչապետ ունե՞ր, թե՞ ընդամենը ճգնաժամային կառավարիչ, մենեջեր կամ առավելագույնը՝ տեղապահ: Այսինքն՝ Հայաստանը ոչ միայն այլևս վարչապետ չունի, այլ դե ֆակտո վարչապետ չունի արդեն մեկ տարի և ավելի: Համենայնդեպս, հակառակը պնդելու համար պետք է խոսեն երկուսից մեկը՝ կա՛մ Սերժ Սարգսյանը, կա՛մ Կարեն Կարապետյանը:
«Ժամանակ»
«Սերժ Սարգսյանի հերթական հարցազրույցը բերեց նրա հետնախագահական կարգավիճակի վերաբերյալ դատողությունների, հարցադրումների հերթական ալիքին: Իրավիճակը իսկապես ուշագրավ է՝ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ չունի իր անելիքի վերաբերյալ պատկերացում, չունի որոշում, եւ այդ ամենը կունենա, երբ կգա ժամանակը, եւ կհայտարարի, երբ կունենա պատկերացում, իսկ ահա ՀՀԿ ներկայացուցիչներն էլ շարունակում են համառորեն հայտարարել նրա հնարավոր վարչապետության եւ անբեկանելի առաջնորդության մասին: Գալուստ Սահակյանը, օրինակ հայտարարում է, որ Սերժ Սարգսյանն է հաջորդ վարչապետը: Միեւնույն ժամանակ, կարծես թե, մյուս ՀՀԿ-ականների շարքում էլ սկսում է ավելի շատ հնչել Սարգսյանի անունը՝ որպես վարչապետի իրենց թեկնածու: Առայժմ իհարկե ամեն ինչ մատուցվում է «անձնական կարծիքի» ռեժիմում, ինչպես 2012 թվականին ԲՀԿ-ն այդ ռեժիմում էր ներկայացնում Վարդան Օսկանյանի արմատական դիրքորոշումը իշխանության ու Սերժ Սարգսյանի հասցեին:
«Անձնական կարծիքը» Հայաստանի քաղաքական համակարգերում ունիվերսալ միջոց է պատասխանատվության հարցում մանեւրելու համար, որպեսզի հետո արդեն անձնական կարծիքին հակադիր որոշումներին կողմ քվեարկելիս ամեն ինչ բացատրվի կուսակցական կարգապահությամբ եւ նվիրվածությամբ: Այդպիսով, Սերժ Սարգսյանի «անձնական որոշման» բացակայության եւ ՀՀԿ-ականների «անձնական կարծիքի» գեներացման որոշակի հակադրությունը կամ հակասականությունը առաջացնում է հարց, թե ինչո՞ւ են կուսակցականները բացահայտ խոսում, իսկ Սերժ Սարգսյանը «ցրում» իր հետնախագահական կարգավիճակի թեման: Ինչո՞ւ է Սարգսյանն այդ թեման պահում գաղտնիք: Իրականում, սակայն, որքան էլ դժվար է թերեւս հավատալ, Սերժ Սարգսյանը գաղտնիք երեւի թե չունի, այլապես հազիվ թե նա ունենար այն թաքցնելու անհրաժեշտություն:
Սերժ Սարգսյանն իհարկե որպես քաղաքական գործիչ «դավանել» է «ծածկամտության» քաղաքականությանը, ինչը թերեւս ունի մի քանի պատճառ կամ շարժառիթ, սակայն հազիվ թե հնարավոր լինի դրանց շարքին դասել այսպես ասած վախը: Այլ հարց է հաշվարկը, երբ պետք է հաշվի առնվեն բոլոր հանգամանքները՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ արտաքին իմաստով, որոնց բարենպաստ դասավորության հարցում համոզվելուց հետո միայն կարող է լինել որոշում: Այլ կերպ ասած՝ խնդիրն այն է, որ պարզապես չկա որոշում, որովհետեւ դեռեւս չկա հանգամանքների բարեհաջող դասավորության այնպիսի աստիճան, որը կտա որոշում կայացնելու հնարավորություն: Այստեղ, անշուշտ, առաջնային նշանակության գործոնների շարքում է նաեւ ուժային կենտրոնների հնարավոր վերաբերմունքը:
Սերժ Սարգսյանն անկասկած պարտադրված չէ կատարել որեւէ ցուցում, եւ ցուցում թերեւս չկա էլ, անգամ Ռուսաստանից, քանի որ այդ իմաստով Հայաստանի հարցում թե՛ Արեւմուտքը, թե՛ Ռուսաստանը թերեւս ունեն այսպես ասած՝ առավել հիմնարար եւ ռազմավարական մոտեցումներ, ձեւավորել են ամեն մեկն ըստ իր ազդեցության մասշտաբի գործունեության եւ ներկայացվածության մեխանիզմներ, որոնք որոշակիորեն անկախ են անձերից կամ, այսպես ասած, դիվերսիֆիկացված են անձերի միջեւ:
Հետեւաբար խնդիրն այստեղ ոչ թե Սերժ Սարգսյանին որեւէ որոշում պարտադրելն է, այլ ընդամենը այսպես ասած տրամադրության մակարդակում վերաբերմունքը նրա Առաջին դեմքի կարգավիճակը չզիջելու հնարավոր որոշման հանդեպ»:
Ժամանակ
Հայ-թուրքական սահմանին գտնվող հայկական գյուղերի բնակիչները պատմում են, որ սահմանը հսկող ռուս սահմանապահները զանգվածաբար փակում են սահմանային ուղեկալները, ապամոնտաժում դիտարկման աշտարակները և ընդհանրապես դադարեցնում են սահմանի հսկողությունը:
«Գյուղացիների կարծիքով՝ դրա պատճառն այն է, որ Թուրքիան իր կողմում ուժեղացրել և արդիականացրել է սահմանի հսկողությունը, իսկ Ռուսաստանը չի ցանկանում սահմանի հսկողության վրա գումար ծախսել: Երևի այդ գումարը չկա էլ»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ ՝ թերթի այսօրվա համարում:
«Տնտեսագետ, ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը կարծում է, որ թանկացումից զատ, մենք ունենալու ենք նաեւ տեսականու նվազման եւ որակի խնդիրներ: Ընտրելու հնարավորությունն է խիստ նվազելու:
«Իսկ այն, որ մեզ ասում են, թե շուկա կմտնի դրան փոխարինող ԵՏՄ երկրներում արտադրվողը, ապա ԽՍՀՄ փորձը շատ դառն է, իմ անհանգստությունը դա է: Այն ժամանակ կար լվացքի փոշի՝ «Այնա», որն արտադրվում էր Երեւանում, եւ կար մեկը՝ «Բարսը», որն Իրանից էր բերվում եւ արտադրվում էր ֆրանսիական տեխնոլոգիաներով: Դա թեկուզ մի քանի անգամ թանկ էր, բայց որակյալ էր ու մեծ դժվարությամբ էր ճարվում:
Այդ նույն խնդիրը մենք հիմա էլ ունենք: Այն ապրանքները, որոնք ՀՀ են գալիս, որակական հատկանիշներով Վրաստան գնացողներին զիջում են: Նորից կանգնելու ենք ԽՍՀՄ-ին հատուկ հոգեբանության առաջ, թե ինչպես անենք, որ դրսից մեկին խնդրենք մեզ այս իրը բերի»,- նշեց տնտեսագետը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.