29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, պարզվում է, հեռահար նպատակներ ունի Հայաստանում։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Չճշտված տեղեկություններով, նա ոչ միայն իր միությունն է տեղափոխում Հայաստան՝ Հյուսիսային պողոտա, այլեւ որոշել է բիզնես-գործունեությամբ զբաղվել Հայաստանում։ Ուստի վերցրել ու ժամանակից շուտ հայտարարել է Սերժ Սարգսյանին սատարելու մասին։ Ասում են՝ Արա Աբրահամյանն ինքը սատարման կարիք ունի, քանի որ, որոշ տեղեկություններով, հսկայական պարտքեր ունի Ռուսաստանում»,- գրում է «Ժամանակը»։
Հատուկ քննչական ծառայությունում նոր քրգործ է նախապատրաստվում ամերիկահայ գործարար, «Արարատ» ֆուտբոլային ակումբի նախագահ, «Արցախ» բանկի 40 տոկոս բաժնետեր Հրաչ Կապրիելյանի դեմ։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Վերջինս նախօրեին հրավիրվել է ՀՔԾ՝ հարցաքննության։ Հիշեցնենք, որ ՀՔԾ-ում քննվում է եւս մեկ գործ ամերիկահայ գործարարի դեմ, ըստ որի ամերիկահայ գործարարը ֆինանսական խնդիրներ եւ չվճարված պարտքեր ունի ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանին։ Այժմ Հրաչ Կապրիելյանը Հայաստանում չէ»,- գրում է «Ժամանակը»։
Պարզվում է՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը մասնակցել է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Խաչատուր Քոքոբելյանի տարբեր ու գրեթե բոլոր հանդիպումներին եւ քաջատեղյակ է նրանց միջեւ բոլոր պայմանավորվածություններին։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Երեկ Արզումանյանը «Ժամանակին» տեղեկացրեց, որ Քոքոբելյանի կողմից մանդատ հանձնելու մասին համաձայնություն իր ներկայությամբ ձեռք չի բերվել։ Մեր հարցին՝ «Ժառանգություն» կուսակցության հետ համագործակցության հույս մնո՞ւմ է, Արզումանյանը պատասխանեց. «Դեռ որեւէ բան չի եղել։ Եղել է թյուրըմբռնում, որը հուսով եմ՝ կհարթվի։ Կապրենք՝ կտեսնենք»,- գրում է «Ժամանակը»:
«Ժամանակ».
ԱԺ երեք գումարման պատգամավոր, երկարամյա օրենսդիր եւ օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, պարզվում է, ԱԺ-ում սենյակ չունի։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Ամեն դեպքում, նրա անուն-ազգանվամբ ցուցանակ չկա խորհրդարանի որեւէ դռան վրա։ Թերեւս, խորհրդարանում անիմաստ են համարել նրան սենյակ տրամադրելը կամ ինքը չի ցանկացել։ Հայտնի է, որ Սամվել Ալեքսանյանը ԱԺ-ում երեւում է միայն քվեարկություններին մասնակցելու, ոմանց հետ շփվելու, ինչպես նաեւ լրագրողների հարցերին պատասխանելու համար, որ մամուլում հրապարակվեն իր անզուգական մտքերը եւ համապատասխան տեղերում իմանան, որ ինքը խորհրդարանական ակտիվ աշխատանքով է զբաղված։ Ի դեպ, գրեթե նույնկերպ է վարվում ԱԺ պատգամավորների մի մասը։ Իսկ ոչ նիստերի օրերին ԱԺ-ում մեռելային լռություն է. համարյա պատգամավոր չկա»,- գրում է «Ժամանակը»:
Գյումրիի արդեն նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ական Վարդան Ղուկասյանը, որը տեղակալի հետ միասին հրաժարականի դիմում է ներկայացրել, կիրակի օրը Գյումրի քաղաքի տոնը վերածել էր սեփական բենեֆիսի։
Ի դեպ, նոր քաղաքապետ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը չէր մասնակցում քաղաքի հիմնադրման տոնակատարություններին։ «Ժամանակի» հարցին՝ ինչո՞ւ Սամվել Բալասանյանը չի մասնակցել Գյումրիի տոնին, նրա մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանը պատասխանեց. «Պարեն Բալասանյանը հրավեր չէր ստացել»։ Վարդան Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նաև հայտարարել էր, թե գարեջրի գործարանը ժամանակին ինքն է տվել Բալասանյանին։ Այդ առթիվ Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրաբ Եգանյանը facebook-ի իր էջում գրել է, որ Ղուկասյանի ասածը հեռու է իրականությունից։ «Այժմ քաղաքի այցեքարտերից մեկը դարձած վերոնշյալ գործարանը սեփականաշնորհվել է ավագանու որոշմամբ, իսկ մինչ այդ եղել է հանրային սեփականություն, իսկ հանրային սեփականությունն ինչ-որ մեկին տալ չի կարող ոչ մի անհատ»։
Խոսնակը նաև հիշեցրել է, որ Գյումրիի կենտրոնի զգալի տարածքներ, որոնք վերածվել են հյուրանոցների, սրճարանների, խանութների, տրվել են Վարդան Ղուկասյանին:
Ժամանակ
Վերջերս համատեղ բավականին եկամտաբեր բիզնես գործունեություն են ծավալում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովիկ Հովսեփյանը։
Տնտեսական ճգնաժամի, ծառայությունների ու ապրանքների գների թանկացման և անշարժ գույքի գների արժեզրկման արդյունքում շատ կառուցապատողներ չեն կարողանում ավարտին հասցնել սկսած գործը։ և արդյունքում Երևանում բազմաթիվ էլիտար շենքեր մնացել են կիսակառույց, որովհետև դրանց կառուցապատողները չունեն համապատասխան ֆինանսական միջոցներ։ Մեր Տեղեկություններով, Հ. Աբրահամյանն ու Հ. Հովսեփյանը միասին ինքնարժեքից էլ ցածր գներով գնում են այս շենքերը, ավարտին հասցնում ու գերշահույթ ստանում։ Ի դեպ, Հ. Հովսեփյանի անունը շոշափվում էր նաև այլ էլիտար շենքերի հետ կապված աղմկոտ բացահայտումների դեպքում, երբ այդ շենքերի 1 բնակարանը վաճառվել էր մի քանի հոգու:
Ժամանակ
Երկուշաբթի օրը՝ ժամը 11-ին, ԲՀԿ-ն ԱԺ-ում հավաքվելու է խմբակցության նիստի։
ԲՀԿ-ականները քննարկելու են թե Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը, թե ԱԺ օրակարգը։ Երեկ՝ ժամը 16-ին «Արարատ» գինու ու կոնյակի գործարանում հավաքը բավական կարճ է տևել։ Ծառուկյանն ասել է, որ Օսկանյանի դեմ մեղադրանքն անհիմն է, և որ իրենք հիմնավորումներ են ներկայացնելու։ Ուստի ԲՀԿ-ականները խորհրդարանում երկուշաբթի բաժանելու են «Սիվիլիթասի» հաշվետվությունը և մնացած ապացույցները։ Այլ հարց է, թե դա ինչ ազդեցություն կունենա։
Հայտնի է, որ քաղաքական մեծամասնությունը քվեարկում է ոչ թե հիմնավորումներով, այլ խմբակցության որոշմամբ, իսկ ՀՀԿ-ն արդեն հայտարարել է, որ կողմ է քվեարկելու Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու որոշմանը։ «Ժամանակի» ԲՀԿ աղբյուրների փոխանցմամբ, շաբաթ-կիրակի օրերին չեն բացառվում բանակցությունները՝ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան ձևաչափով:
Ժամանակ
Առաջիկա նախագահական ընտրություններում Հայ ազգային կոնգրեսի թեկնածուն կլինի ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Առաջիկայում ԲՀԿ քայլերից կախված կլինի այս տեղեկության հանրայնացումը: ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի որոշմամբ` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի` նախագահի թեկնածության առաջադրման դեպքում ՀԱԿ-ը կամ ընդհանրապես հանդես չի գա սեփական թեկնածուով՝ աջակցելով Ծառուկյանին, կամ ՀԱԿ թեկնածուն երկրորդ փուլում կաջակցի Ծառուկյանին:
Ի դեպ, ԲՀԿ-ի հետ համագործակցող քաղաքական ուժերն ու գործիչներն այս շրջանում քննարկում են ամեն գնով նախագահական ընտրությունների երկրորդ փուլին հասնելու հնարավոր բոլոր ուղիները: Ըստ այդմ, որոշվել է քաղաքական դաշտը տրոհելու և երկրորդ փուլն անխուսափելի դարձնելու համար հնարավորինս շատ թեկնածուներով մասնակցել ընտրություններին և երկրորդ փուլում պաշտպանել ԲՀԿ թեկնածու Գագիկ Ծառուկյանին:
Ժամանակ
Չնայած ԲՀԿ-ականները միաձայն պնդում են, թե նախագահական ընտրությունների հարցը դեռ չի քննարկվել կուսակցությունում, «Ժամանակի» տեղեկություններով, ԲՀԿ-ում այս պահին ևս քննարկման ենթակա են նախագահական ընտրություններում ԲՀԿ դիրքորոշման երեք տարբերակները. պաշտպանել Սերժ Սարգսյանին՝ կառավարությունում զգալի մասնաբաժին ունենալու դիմաց, հանդես գալ սեփական թեկնածուով կամ ընդհանրապես չմասնակցել ընտրություններին և չսատարել որևէ թեկնածուի:
Ժամանակ
«Ես աշխատել եմ ՀՀԿ նախընտրական շտաբում պարոն Աբրահամյանի հետ։ Այնտեղ ենք ծանոթացել։ Նա այնտեղ տեսել է իմ աշխատանքը, հավանել և առաջարկել տեղափոխվել այստեղ»,- «Ժամանակ» թերթին ասել է ԱԺ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Գուրգեն Դումանյանը՝ պատասխանելով հարցին, թե որ արժանիքների համար է նշանակվել այդ պաշտոնին։
Հիշեցնենք, որ վերջինս առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի որդին է և մինչ ԱԺ գալը եղել է առողջապահության ԾԻԳ-ի տնօրեն։ Արդյոք նա այդ պաշտոնին նախարար հոր շնորհի՞վ չի նշանակվել հարցն էլ Գ. Դումանյանը անհեթեթություն համարեց։ Իսկ եթե Ձեր հայրը նախարար չլիներ, Դուք նորի՞ց կնշանակվեիք, հարցին էլ պատասխանեց. «Վստահ եմ, որ այո, իհարկե, ինչ կապ ունի»:
Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.