29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Հավաստի տեղեկություններով, ՀՀԿ վերանորոգվող գրասենյակի շենքի հիմնանորոգումն իրականացնում է Օղակաձեւ զբոսայգու Խանջյան 20 հասցեում փլուզված կառույցի կառուցապատող «Չիլինգարյան դիզայն» շինարարական ընկերությունը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
««Չիլինգարյան դիզայնն» իրականացնում է միայն սալիկապատման աշխատանքը։ Իսկ ՀՀԿ շենքի ներսի վերանորոգման աշխատանքներն իրականացնում է ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի եղբոր՝ Ստեփան Ախոյանի «Սպիտակ տնակ» ընկերությունը։ «ԱՃՕ» շինարարական ընկերությունը կառուցապատում է տանիքը»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը բազմաթիվ տարածքներ ունի Կորյունի 18Ա շենքում։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Դա բարձրահարկ, ապակեպատ շենք է, որտեղ վարձակալությամբ տարբեր ընկերություններ են աշխատում։ Այնտեղ նույնիսկ գործում է մի մասնավոր բուհ, այդ շենքում է գտնվում նաեւ ՀԱԿ գրասենյակը եւ այլ կազմակերպություններ։ Շենքի տարբեր հարկաբաժիններ պատկանում են տարբեր մարդկանց։ Իսկ թե ինչպես, ինչ միջոցներով կամ ինչ հիմունքներով է Մ. Մելքումյանը տարածքներ ձեռք բերել, ինքը՝ ԲՀԿ-ական պատգամավորը չցանկացավ մեզ հայտնել։ Նա ընդամենը ասաց, որ մեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ «Ժամանակի» հետ զրույցում, սակայն, նրան պատկանող շենքի վարձակալներից մեկը հայտնեց, որ Մ. Մելքումյանն իր սենյակների համար բավական բարձր գներ է սահմանել՝ 10-13 քմ տարածքի համար 80-100 հազար դրամ է պահանջում։ Ի դեպ, Մելքումյանը նաեւ դասավանդում է Երեւանի տնտեսագիտական համալսարանում, որտեղ, իր ուսանողների եւ գործընկերների հավաստմամբ, հայտնի է որպես այլընտրանքային ճանապարհով գնահաատկան նշանակող դասախոս»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
Հայաստանում իսկապես յուրահատուկ քաղաքական իրավիճակ է ստեղծվել: Յուրահատկությունն այն է, որ Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունը կարծես թե մրցության մեջ են մտել, թե ով ավելի կապականի քաղաքականություն հասկացությունը, ով ավելի կբարոյազրկի քաղաքականություն կոչված երևույթը, քաղաքականություն զբաղմունքը: Եվ էլ ավելի յուրահատուկ է այն, որ այս հարցում ընդդիմությունը ոչ միայն հետ չի մնում իշխանություններից, այլև նույնիսկ ինչ-որ առումով սկսել է գերազանցել իշխանությանը:
ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության կոնտեքստում Հայ ազգային կոնգրեսի որոշ քաղգործիչների հայտարարությունները ուղղակի այս ամենի ապացույցն են: Ընդ որում, ՀԱԿ-ում էլ կարծես թե գործիչների միջև է մրցություն սկսվել, թե ով ավելի կսրբացնի, կմաքրագործի ԲՀԿ-ին: Սա իսկապես աննախադեպ վիճակ է Հայաստանի համար, որը վկայում է Հայաստանի քաղաքական համակարգի անհուսալի և անշրջելի դեգրադացման մասին:
Երբ իշխանությունն ու ընդդիմությունը սկսում են մրցել քաղաքականության բարոյազրկման և արժեզրկման հարցում, և երբ այդ մրցության մեջ ընդդիմությունը սկսում է ոչնչով հետ չմնալ իշխանություններից, սա արդեն խոսում է այն մասին, որ Հայաստանում վաղուց անցել ենք հետդարձի կետը, և, ըստ էության, սրանից հետո քաղաքական ուժերից կարելի է այլևս ամեն ինչ սպասել՝ սակայն ամեն ինչի տակ հասկանալով, իհարկե, անբարոյականության նորանոր դրսևորումները:
2008 թվականի Մարտի 1-ից անցել է ընդամենը չորս տարի, իշխանությունները չեն բացահայտել ոչ մի մարդասպանի, իսկ փոխարենը, ընդդիմությունը արդեն իսկ առնվազն 90 տոկոսով արդարացրել է այդ մարդասպանության, ոճրագործության պատասխանատու ուժերից մեկին, ընդ որում՝ ամենևին ոչ երկրորդական ուժին: Կանցնի էլի չորս տարի, և կարդարացվի ևս մեկ պատասխանատու: Եվս մի քանի տարի, և մեկ էլ կպարզվի, որ Մարտի 1-ի համար ոչ մի մեղավոր չկա, և եթե այսօր իշխանություններն են Մարտի 1-ի էջը փակել, վաղը այդ էջը փակված կհամարի ընդդիմությունը:
Դրական իմաստով այլևս ոչինչ հնարավոր չէ սպասել առկա իրավիճակում` հետդարձի կետն անցնելիս, որովհետև ընդդիմություն կոչվածը, իշխանության հետ միասին, Հայաստանում պարզապես հասարակական մսաղաց է պատրաստել և անխնա կերպով աղում է ցանկացած արժեք, որ կարող է դուրս լինել քաղաքական համակարգ կոչվող հանցավոր պայմանավորվածությունների ու քաղաքական տոնավաճառի այդ շուկայից և հանդիսանալ ինքնուրույն քաղաքացիական սուբյեկտության քիչ թե շատ հուսալի հիմք:
Քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկություններով, Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան բանակցությունները շարունակվում են, իսկ օրերս կայացել է հերթական հանդիպումը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Սատարման դիմաց Ծառուկյանն այժմ ուզում է նաեւ մաքսայինի պետի «յուղոտ» պաշտոնը։ Որոշ տեղեկություններով, Սարգսյանի ու Ծառուկյանի միջեւ նախնական պայմանավորվածություն կա, սակայն իշխանությունն ուզում է որքան հնարավոր է ձգել այս իրավիճակը՝ թույլ չտալով ընդդիմությանն անցնել կտրուկ գործողությունների։ Ըստ այդմ՝ իշխանության քայլը կախված է Լեւոն Տեր-Պետրոսյանից. եթե վերջինս հայտարարի իր առաջադրման մասին, նրան չեզոքացնելու համար կառաջադրվի նաեւ ընդդիմադիր դրսեւորումներ որդեգրած Գ. Ծառուկյանը՝ փախցնելով ընդդիմադիր ձայները։ Եթե Տեր-Պետրոսյանն առաջադրի այլ թեկնածուի, Ծառուկյանը կսատարի Ս. Սարգսյանին։ Ի դեպ, երեկ իր կոնյակ գործարանում ԲՀԿ քաղխորհրդի նիստի ժամանակ Ծառուկյանը ներկաներին ասել է. «Ձեռքս պուլսի վրա է, ամեն ինչ վերահսկողության տակ է»,- գրում է «Ժամանակը»։
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է` ցանկանում է, որ նախագահական ընտրություններում Գագիկ Ծառուկյանը սատարի Սերժ Սարգսյանին, իսկ «այլ լուրջ» մրցակից նա Սարգսյանի համար չի տեսնում: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Հովիկ Աբրահամյանը Հայաստանի իշխանական համակարգի հին աղվես է, թեեւ համակարգում հայտնի է բոլորովին այլ «կենդանակերպի նշանով»: Բանն այն է, որ Հովիկ Աբրահամյանը փորձում է իր խաղը խաղալ Սերժ Սարգսյանի եւ իր խնամի Գագիկ Ծառուկյանի միջեւ: Մի կողմից` նա Սերժ Սարգսյանին ցույց է տալիս, որ ջանք չի խնայում` իր խնամուն համոզելու, որ վերջինս նախագահական ընտրություններում սատարի Սարգսյանին, մյուս կողմից էլ` Սերժ Սարգսյանին հասկացնում է, որ Գագիկ Ծառուկյանը լուրջ մրցակից է, ու եթե հանկարծ չսատարի, Սարգսյանը կարող է նրա հետ խնդիրներ ունենալ:
Այսինքն` Հովիկ Աբրահամյանը փորձում է բարձրացնել իր բավականաչափ ընկած գինը Սերժ Սարգսյանի մոտ` նրան համոզելով, որ պետք է համոզել Գագիկ Ծառուկյանին: Բնական է, որպես թիվ մեկ համոզող ներկայանալու է Հովիկ Աբրահամյանը` որպես Ծառուկյանի խնամի:
Հովիկ Աբրահամյանի խնդիրն, իհարկե, այս ամենի միջնորդավճարն է: Բայց հետաքրքրականն այն է, որ Սերժ Սարգսյանը կարծես թե մտադիր է հիմնարար կերպով հրաժարվել նրա ծառայություններից, քանի որ ՀՀԿ-ն գրոհի բավական մեծ ալիք է սկսել «Բարգավաճ Հայաստան»-ի դեմ, ընդ որում` այնպիսի մի ալիք, որ Ծառուկյանին ուղղակի տեղ չի թողնում ՀՀԿ-ի հետ համագործակցելու եւ սեփական թեկնածու չառաջադրելու, որովհետեւ այստեղ արդեն թասիբի հարց է առաջանում, ինչը ԲՀԿ նախագահի համար, անշուշտ, ամենազգայուն հարցերից մեկն է:
Եթե ՀՀԿ-ականների գրոհով հանդերձ` ԲՀԿ-ն սատարի Սերժ Սարգսյանին, ապա ուղղակի պարզ է, որ Գագիկ Ծառուկյանը ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլեւ ավելի ցածր` Շարմազանովին, Կարեն Ավագյանին ու Աշոտյանին է տեղի տվել: Այնպես որ` Ծառուկյանին նահանջի տեղ չի մնում, հետեւաբար Հովիկ Աբրահամյանին չի մնում միջնորդավճարի տեղ: Բայց Աբրահամյանի հոգսը, իհարկե, դա չէ: Ի վերջո` նրա բիզնեսները հնարավորություն տալիս են շատ չցավել միջնորդավճարի բացակայության համար:
Խնդիրն այստեղ այն է, որ Հովիկ Աբրահամյանն ունի ընդհանրապես իշխանական համակարգում տեղի խնդիր, որովհետեւ իշխանության ներսում սկսվում է բոլորովին այլ մի խաղ, որտեղ Հովիկ Աբրահամյանի խաղացող լինելու վերջին շանսը հենց Գագիկ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ կամրջի դերն էր: Երբ այդ խնդիրը վերանում է, իսկ խնդիրը անշեղորեն վերանում է, վերանում է նաեւ կամրջի անհրաժեշտությունը: Իսկ նոր իշխանական դասավորության եւ բովանդակության մեջ Հովիկ Աբրահամյանն այլ նշանակություն չունի. նա, ըստ էության, անցած էտապ է, ժամանակավրեպ մի ֆիգուր, որը ժամանակի ընթացքում ոչ միայն կարող է ավելորդ լինել, այլեւ նույնիսկ դառնալ խանգարող»,- գրում է «Ժամանակը»։
Գյումրիի նոր ավագանու՝ առաջիկայում հրավիրվելիք նիստում քաղաքապետ Սամվել Բալասանյանը դարձյալ քվեարկության կդնի անկախ աուդիտ հրավիրելու հարցը։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Բալասանյանն առաջարկում է աուդիտ հրավիրել, որը կստուգի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման ժամանակ համայնքային բյուջեից կատարված ծախսերը։ Մեր տեղեկություններով, Ս. Բալասանյանը Վ. Ղուկասյանից հսկայական պարտքեր է ժառանգել, սակայն հայտարարել է, որ չի պատրաստվում դրանք մարել։ Գյումրիի նորընտիր ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը «Ժամանակի» հետ զրւյցում կանխատեսեց, թե շատ հավանական է, որ ավագանին կողմ քվեարկի այդ առաջարկին»,-գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
ԲՀԿ աջակցության դիմաց նախագահականում գծագրվում են տարբեր սցենարներ եւ առաջարկներ։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը՝ վկայակոչելով իշխանամերձ աղբյուրներին։
«Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ ասվել է, որ Սերժ Սարգսյանը համաձայնել է ընտրություններից հետո հրաժարվել վարչապետ Տիգրան Սարգսյանի վարչապետությունից, եթե Ծառուկյանը համաձայնի սատարել իրեն եւ հայտարարի այդ մասին։ Փոխարենն առաջարկվել է ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում նշանակել փոխադարձ ընդունելի անձի։ Թե ով կարող է լինել այդ անձը՝ դեռ չի քննարկվել։ Սա, սակայն, չի նշանակում, որ վարչապետի պաշտոնը կտրվի ԲՀԿ-ին»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը երեկ հայտարարել է, որ կենսաթոշակային ոլորտում խոշոր չարաշահումների եւ յուրացումների գործով նախնական կալանքի տակ գտնվող Վազգեն Խաչիկյանն իրեն մեղավոր չի ճանաչում, միաժամանակ, իր կալանավորման մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
ՀՀԿ ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանը ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերի 28-ից, մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի, խարդախության եւ խոշոր չափերով յուրացումների մեջ: Խոսքը կազմակերպված խմբով պետական բյուջեից 240 միլիոն 680 հազար 984 դրամ (ավելի քան 600 հազար դոլար) հափշտակելու եւ յուրացնելու մասին է: Մեղադրանքը հաստատվելու դեպքում Խաչիկյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում:
Կենսաթոշակային ոլորտում խոշոր չարաշահումների եւ յուրացումների գործով, Վազգեն Խաչիկյանից բացի, մեղադրվում են եւս չորս տասնյակ անձինք:
Ըստ պաշտոնական տեղեկությունների` այս հանցագործությամբ պետությանը, ընդհանուր առմամբ, պատճառվել է 327 միլիոն 441 հազար 206 դրամի վնաս:
Հանրապետական Վազգեն Խաչիկյանի պաշտոնավարման շրջանում կենսաթոշակային ոլորտում յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ քրեական գործ հարուցված էր դեռ անցյալ տարվա մայիսից: Նախաքննությունը շարունակվում է արդեն շուրջ մեկուկես տարի: Բայց Խաչիկյանը ձերբակալվեց մեկ ամիս առաջ` կառավարությունում նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած հայտնի խորհրդակցությունից հետո»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 5-րդ գումարման ԱԺ եւ ոչ մի նստաշրջանի չի մասնակցել։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Նա եղել է խորհրդարանում, բայց ոչ նիստերին մասնակցելու համար։ ԲՀԿ ղեկավարն ընդհանրապես հայտնի է ԱԺ նիստերին չմասնակցելու իր վարքով։ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ եթե պատգամավորը չի մասնակցում նիստերին, ապա նա նախապես այդ մասին պետք է գրավոր տեղեկացնի ԱԺ նախագահին։ Երեկ «Ժամանակը» փորձեց պարզել՝ իր բացակայությունների մասին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին Գ. Ծառուկյանը նախապես տեղեկացրե՞լ է։ ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը չցանկացավ պատասխանել մեր հարցին։ Պատգամավորները նաեւ սովորություն ունեն իրենց բացակայությունների համար «բյուլետեն» ներկայացնել։ Միգուցե Գ. Ծառուկյանը հիվա՞նդ է եղել եւ ներկայացրել է համապատասխան բժշկական թերթիկ։ Թ. Սողոմոնյանն այս հարցին եւս չցանկացավ պատասխանել՝ ասելով, թե պատգամավորների հետ կապված նման տեղեկությունները կամփոփի նստաշրջանի ավարտին»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ի համար նախագահական ընտրություններին մասնակցելն ինքնանպատակ չէ: Ըստ երեւույթին, Դաշնակցությունը պատրաստվում է նախագահական ընտրություններում «միասնական շտաբ-2» օպերացիային, որը հասունանում է խորհրդարանական ընտրությունների օրինակով: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Այսինքն` մեծ է հավանականությունը, որ նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն կրկին կմիանա Կոնգրեսի եւ «Բարգավաճ Հայաստանի» տանդեմին: Համենայնդեպս, Դաշնակցությունը ներկայումս, ըստ ամենայնի, փորձում է ապահովել նման զարգացման, այսպես ասած, հանրային կարծիքի նախադրյալները, այսինքն` նախապատրաստել այդ կարծիքը նման ձեւաչափին միանալու համար:
Սա, իհարկե, ՀՅԴ-ի համար ռացիոնալ որոշում կլինի, քանի որ կուսակցությունը, ինչպես նախկին բոլոր ընտրություններում, այսօր էլ ըստ էության չունի հայաստանյան քաղաքական կյանքում նման մակարդակներում լուրջ պայքար մղելու ռեսուրսներ, իսկ կուսակցության լիդերները, այսպես ասած, ինքնածրագրավորված են զանազան կոմպրոմիսների, քան ներքաղաքական կոշտ պայքարի:
Պետք չէ բացառել նաեւ, որ ՀՅԴ-ն ԲՀԿ-ին է ակնարկում հնարավոր սատարման մասին, եթե Բարգավաճը հանդես գա սեփական թեկնածուով: Այսինքն` ՀՅԴ-ն ոչ թե պայմանավորվում է նրանց հետ, այլ պարզապես դեռ նոր է փորձում ձեւավորել քննարկումների, այսպես ասած, առեւտրի դաշտ: Մեկ այլ տարբերակ է այն, որ ՀՅԴ-ն նման հայտարարություններով, ամենայն հավանականությամբ, ոչ միայն հանրային կարծիքն է փորձում նախապատրաստել կամ մեսիջ հղել ԲՀԿ-ին, այլ միգուցե նաեւ աշխատում է Սերժ Սարգսյանի կարծիքի ուղղությամբ: Այսինքն` Դաշնակցությունը Սերժ Սարգսյանին էլ միգուցե ակնարկում է, որ կարող է եւ չմասնակցել ընտրություններին, բայց այն իմաստով, որ կարող է նաեւ ընդհանրապես չմիանալ որեւէ ֆորմատի, այդ թվում` Կոնգրես-ԲՀԿ հնարավոր տանդեմին:
Այսպիսով, ՀՅԴ-ն փաստորեն իրեն հանում է քաղաքական շուկա, այսպես ասած, «ազատ խաղացողի» կարգավիճակով: Սա կարող է պայմանավորված լինել նաեւ նրանով, որ նախագահական ընտրություններում առանձնակի լուրջ մտադրություններ չունի Ռոբերտ Քոչարյանը, որի ծիրում է վերջին տարիներին սովորաբար գործել ՀՅԴ-ն:
Այսինքն` Քոչարյանը միգուցե ազատ է թողել ՀՅԴ-ին, եւ Դաշնակցությունը ներկայումս փորձում է գտնել նախագահական ընտրություններին թեկուզ չմասնակցելով` մասնակցելու հարմար կոնֆիգուրացիա»,- գրում է «Ժամանակը»։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.