23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Գագիկ Ծառուկյանն ամբողջ թափով լծվել է իր հովանավորյալ Վահագն Գևորգյանի նախընտրական արշավի կազմակերպմանը: Նա սկսել է ասֆալտապատել Աբովյանի փողոցները: Ընդ որում՝ ասֆալտ անող մեքենաների կողքին կանգնած Ծառուկյանի ներկայացուցիչները աբովյանցիներին համոզում են, որ այդ ասֆալտը իրենց համար անում է Վահագն Գևորգյանը: Ստանձնելով Գևորգյանի նախընտրական շտաբի պետի պաշտոնը՝ Ծառուկյանը իր կողմնակիցների միջոցով փորձում է աշխատել բոլոր պետական կառույցների վրա, որպեսզի աշխատանք ունեցող մարդիկ պարտադրված լինեն իրենց ձայնը տալ իր հովանավորյալին:
Ժամանակ
Սամվել Բալասանյան-Վարդան Ղուկասյան հակամարտությունը, որը երբեմն դրսևորվում է Գյումրու երթուղային գծերի լիցենզիաների պայքարով, պարբերաբար գլուխ է բարձրացնում: Այժմ նման հերթական փուլն է՝ կապված «Գյումրուն ամուր հիմք» ընկերությանը պատկանող 24 համարի երթուղայինի հետ, որը, մեզ հասած լուրերով, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին է պատկանում:
Ժամանակ
Աբովյանի քաղաքապետի ընտրությունները խոստանում են բավական ինտրիգային լինել, քանի որ այդ պաշտոնին հավակնողների թիվը գնալով մեծանում է: Մեր տեղեկություններով՝ Աբովյանի քաղաքապետի պաշտոնի հավակնորդներից է նաև ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Մելիք Մանուկյանի (Շշերի Մելո) եղբայրը՝ Վարդան Մանուկյանը, ով նույնպես ԲՀԿ-ական է և մի շարք բիզնեսների սեփականատեր:
Նշենք, որ քաղաքապետի պաշտոնի բոլոր հավակնորդներն էլ սպասում են ՀՀԿ-ի որոշմանը, կախված նրանից, թե ՀՀԿ-ն ում կառաջադրի քաղաքապետի պաշտոնում, ըստ այդմ էլ ավելի հստակ կդառնան իրենց անելիքները:
Ժամանակ
Մեզ հասած տեղեկություններով՝ ԲՀԿ-ն լքած անդամները վերադառնում են կուսակցություն: Ըստ այդ լուրերի՝ Ռուստամ Գասպարյանի եղբայրն է վերադարձել կուսակցություն: Տեղեկության հավաստիությունը փորձեցինք պարզել ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանից: Հաստատելով մեր տեղեկությունը՝ նա ասաց, որ Ռուստամ Գասպարյանի եղբայրը, նրա որդին ու ևս մեկը իրենց բարեկամներից դիմում են գրել կուսակցությանն անդամագրվելու մասին:
Եվ քիչ առաջ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը ստորագրել է նրանց անդամատոմսերը:
Ժամանակ
Մարտի 24-ին հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել հանրապետությունում, այս անգամ՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: 74-ամյա մի տղամարդ ինքնասպան է եղել կախվելով բնակելի շենքերից մեկի բակում՝ ավտոտնակի դիմացի ծածկի փայտյա հենակից: Շրջանառվող լուրերով՝ տղամարդուն պատկանող ավտոտնակում ստվարաթուղթ է հայտնաբերվել՝ հետևյալ գրությամբ. «Չդիմացա… Ունեմ չբուժվող հիվանդություն, դրա համար կատարում եմ այս քայլը և խնդրում եմ իմ իսկական հարազատներին, որ ներեն»:
Armlur.am-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղած տղամարդը ՀՀ Արդարադատության նախարարության «Գորիս» ՔԿՀ պետի տեղակալի հայրն է: Ոստիկանությունից հայտնել են, որ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դպտաբժշկական փորձաքննություն:
Ժամանակ
Այս օրերին շատ է խոսվում Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ համաներում հայտարարելու մասին, սակայն պաշտոնապես դեռ որևէ հստակ տեղեկություն չկա: Արդարադատության նախարարությունից հրաժարվում են մեկնաբանել կլինի՞ համաներում, թե՞ ոչ հիշեցնելով, որ դա բացառապես նախագահի իրավասությունն է: Նախագահականից էլ լռում են: Մեր տեղեկություններով՝ համաներում լինելու է, և այս օրերին մասնագետների համապատասխան խումբն աշխատում է համաներման տեքստի վրա:
Ժամանակ
Armlur.am-ի երեկ տարածած տեղեկատվությամբ՝ նախանցած գիշեր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Հայաստանը լքել է «օրենքով գող» Ճակոյի եղբայրը՝ նույնպես «օրենքով գող» Ռաֆոն: Նույն աղբյուրը տեղեկացրել է նաև, որ մի քանի օր է, ինչ Հայաստանը լքել է Երրորդմասցի Լյովիկի մտերիմ ընկեր «օրենքով գող» Տույը՝ Արթուր Ղազարյանը, ով Երևանում շրջում էր զրահապատ մեքենայով:
Ժամանակ
Երեկ առավոտյան կրկին կտրուկ լարվել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում, ինչի հետևանքով, ըստ պաշտոնական հաղորդագրության, ադրբեջանական դիվերսիոն փորձը կանխելու հայկական կողմը ունեցել է 3 զոհ և չորս վիրավոր: Ըստ այդ հաղորդագրության՝ ադրբեջանական ջոկատը ոչնչացվել է: Սակայն դա, իհարկե, մեղմ ասած՝ շատ փոքր մխիթարություն է այն ցավի, որ մենք ունենում ենք յուրաքանչյուր հայ զինվորի կորստի համար: Իսկ այս անգամ մենք կորցրել ենք 3 զինվոր:
Լարվածության հերթական դրսևորումը առանձնահատուկ բնույթ է կրում այն պատճառով, որ ըստ էության այն հաջորդել է Երևանում Սերժ Սարգսյանի արած հայտարարությանը, որ վերաբերում էր Ադրբեջանին վաճառվող ռուսական զենքին: Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ այդ խնդիրը պետք է լուծվի, այլապես վատ կանդրադառնա հայ-ռուսական հարաբերության վրա, և որ հայ զինվորը փաստորեն գիտակցում է, որ իր վրա կրակում են ռուսական զենքից:
Այս՝ իրականում աննախադեպ հայտարարությանը, փաստորեն, հաջորդեց հերթական միջադեպը շփման գծում, ինչն ուղղակի կամ անուղղակի կարող է հանդիսանալ Սերժ Սարգսյանի հայտարարության պատասխանը:
Իհարկե, հայկական դիրքերի վրա հերթական անգամ ոչ թե Ռուսաստանը, այլ Ադրբեջանն է հարձակվել, սակայն խնդիրն այն է, որ այդ հարձակումը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի հայտարարությունից անմիջապես հետո, ինչը նշանակում է, որ Բաքուն չէր կարող նման սադրանքի գնալիս հաշվի չառնել այդ հայտարարության հանգամանքը: Փաստորեն, Բաքվի այդ սադրանքը գալիս է հավաստելու Սերժ Սարգսյանի խոսքերի և բարձրացված խնդրի իրավացիությունը: Սա էլ իր հերթին նշանակում է, որ Բաքուն, ըստ էության, գործնական, իրեղեն ապացույց է ավելացնում Սերժ Սարգսյանի խոսքերին, թարմ ապացույց և ռուսական կողմին էլ ըստ էության զրկում հակափաստարկներից: Իսկ սա էլ իր հերթին նշանակում է, որ Բաքուն այսպիսով իր կողմից է լուրջ հարված հասցնում Ռուսաստանին:
Մինչդեռ ինքնին հասկանալի է, որ Ադրբեջանը նման բանում շահագրգռված լինել չէր կարող, և ուրեմն եթե գնացել է նման քայլի, ապա պարզապես համաձայնեցնելով Ռուսաստանի հետ և վստահ լինելով, որ Ռուսաստանը դա չի դիտարկելու որպես հարված Հայաստանի հանդեպ Կրեմլի դիրքերին:
Ժամանակ
Ինչպես երեկ տեղեկացրել էինք Ջերմուկի մայր գործարանում վերջին շրջանում իրական խառնաշփոթ է: Գործարանի աշխատանքներն էականորեն կրճատվել են: Երկրորդ, երրորդ հերթափոխով աշխատողները նույնպես կրճատվել են: Գործարանի մի շարք արտադրամասեր փակվել են, և այն տևական ժամանակ է՝ իր ամբողջ հզորությամբ չի աշխատում: Դրան զուգահեռ, բնականաբար, առաջացել են աշխատավարձային խնդիրներ:
Մեր տեղեկություններով՝ այս խնդիրներն արհեստականորեն են ստեղծվում «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի կողմից, քանի որ նա նպատակ ունի «Ջերմուկ մայր գործարան» ՓԲԸ–ն ընդգրկել ամբողջությամբ իրեն պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կազմում, չնայած Արսենյանը վաղուց արդեն տիրում է նաև մայր գործարանին, որը խաբեությամբ և մի շարք մութ գործարքների արդյունքում ժամանակին խլվեց ամերիկահայ գործարար Կայծակ Ջեյթլյանից:
Մայր գործարանի հետ կապված խնդիրների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով զանգահարեցինք գործարան: Ընդունարանից գործադիր տնօրեն Էմին Բաբայանի հետ չմիացրեցին՝ պատճառաբանելով, թե նա տեղում չէ: Փոխարենը զրուցեցինք հաշվապահի հետ, ով, ըստ էության, ո՛չ հերքեց և ո՛չ էլ հաստատեց մեր տեղեկությունները: «Աշխատավարձերի հետ կապված խնդիրներ չկան, ժամանակին վճարվում են, բայց որոշակի պրոցեսներ են գնում, որոնք դեռ հայտնի չէ, թե ինչպես կավարտվեն», — ասաց հաշվապահ Արթուր Ամիրջանյանը:
Մեր հարցին՝ ի՛նչ պրոցեսներ են, արդյո՞ք գործարանները միավորվում են, հաշվապահն արձագանքեց. «Դե նույնն էլ մենք ենք լսել, բայց հիմա գործարանը, իրավաբանորեն որպես մայր գործարան, դեռ աշխատում է, իսկ թե հետո ի՞նչ կլինի, ոչ ոք չի կարող ասել», -ասաց հաշվապահը՝ հավելելով, որ սեփականատերերի փոփոխություն չի եղել:
Ժամանակ
Մեզ հասած տեղեկություններով՝ Ջերմուկի մայր գործարանի աշխատանքներն էականորեն կրճատվել են, գործարանի մի շարք արտադրամասեր փակվել են, և այն տևական ժամանակ է՝ իր ամբոոջ հզորությամբ չի աշխատում: Դրան զուգահեռ, բնականաբար, առաջացել են աշխատավարձային խնդիրներ:
Ըստ տեղեկությունների, սակայն, այս խնդիրներն արհեստականորեն են ստեղծվում «Ջերմուկ Գրուպ»-ի սեփականատեր Աշոտ Արսենյանի կողմից, քանի որ նա նպատակ ունի «Ջերմուկ մայր գործարան» ՓԲԸ-ն ընդգրկել ամբողջությամբ իրեն պատկանող «Ջերմուկ Գրուպ» ՓԲԸ-ի կազմում:
Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.