23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Սահմանադրական «ոչ»–ի կողմնակիցները ակտիվորեն աշխատում են կոնսոլիդացվելու ուղղությամբ, սակայն նախ սպասում են ֆինանսավորման բացմանը։ Իսկ ֆինանսավորման բացումը կազդարարվի միայն այն ժամանակ, երբ կհայտարարվի Օսկանյանի կողմից նոր կուսակցության ստեղծման մասին, որը պետք է փոխարինի ԲՀԿ-ին, ուստի կուսակցության անունը հնարավորինս պետք է մոտ լինի «Բարգավաճ Հայաստանին», և չի բացառվում, որ այն կոչվի «Բարգավաճ հայրենիք»։ Արդյունքում ՝ բոլորը պատրաստ սպասում են Քոչարյանի վերադարձին և թերևս նրա այդքան քարոզվող հարցազրույցին, որով էլ կտրվի «ոչ»–ի քարոզչության մեկնարկը և «ոչ»–ի քարոզչության համար անհրաժեշտ ֆինանսավորման սկիզբը»։
Ժամանակ
«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն օգոստոսի 12-ին Միացյալ Նահանգներում բավականին ուշագրավ հայտարարություն է արել:
Մոտավորապես, 250 հայերի ներկայությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի արեւմտյան թեմի առաջնորդարանում Աբրահամյանը հայտարարել է, որ մտադրություն ունի 2017թ. խորհրդարանական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: Վերջինս, իհարկե, չի մանրամասնել, թե ինչպես՝ արդյոք որեւէ կուսակցության միջոցով, թե՞ որպես անկախ պատգամավոր:
Ինչպես տեղեկացնում է «ԱՄՆ-ի հայկական կյանք» ամսագիրը, Աբրահամյանը նշել է, որ մտածում է 2017թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին՝ շեշտելով, որ ցանկանում է օգտակար լինել Հայաստանին, որտեղ արտագաղթի ծավալներն օր օրի մեծանում են:
«Հիմա ես հանդիպումներ եւ քննարկումներ եմ ունենում Սփյուռքի բոլոր հայկական համայնքներում: Աստված ինձ տվել է ամեն ինչ, հիմա ես որոշում եմ կայացրել ծառայել իմ ժողովրդին»։
Ժամանակ
«ԱԺ ՀՀԿ-ական գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան-Սիթի» սուպերմարկետներից գնումներ կատարելը աստիճանաբար դառնում է վտանգավոր: Մարդիկ խաբվում են ամեն օր: Ոմանք հետևողական են լինում, գնումներ կատարելուց հետո նայում են ապրանքների ցանկը, պարզում, որ գնումներն ուռճացված են, ոմանք էլ՝ ոչ:
Աջափնյակ համայնքի Արզումանյան փողոցի բնակչուհի Կարինե Մուղնեցյանը երեկ «Դալմա» առևտրի կենտրոնի «Երևան Սիթի»-ից գնումներ է կատարել, հիմնականում դպրոց հաճախող որդու համար գրենական պիտույքներ է գնել, մոտեցել է դրամարկղին, վճարում կատարել ու գնացել տուն: Բայց տուն հասնելուն պես, պարզել է, որ սուպերմարկետում իրեն խաբել են ու ավել գումար գանձել:
«Տուն հասնելուն պես հիշեցի, թե որքան եմ վճարել ու զարմացա, քանի որ իմ գնումները չպետք է գերազանցեին 22-23 հազար դրամը, բայց ես վճարել էի 30 հազար դրամից ավել: Վերցրեցի գնումների այդ կտրոնը, ու ինչ պարզեմ. գրենական պիտույքներից բացի՝ գնումների ցանկում ներառված է նաև «Braun» ապրանքանիշի վարսահարդարիչ 7500 դրամ արժողությամբ, որը, ես, բնականաբար, չէի գնել»,- թերթի հետ զրույցում պատմեց Կարինե Մուղնեցյանը:
Վերջինս զայրացած անմիջապես վերադարձել է «Երևան Սիթի» սուպերմարկետ և մենեջերից ու վաճառողներից բացատրություն պահանջել: «Որքան էլ զարմանալի է, ո՛չ վաճառողները, ո՛չ էլ մենեջերները անգամ չփորձեցին պնդել, թե հնարավոր է՝ ես այդ վարսահարդարիչը գնել եմ ու տուն եմ տարել: Մենեջերը առանց բառ ասելու, շատ հանգիստ տոնով գրպանից հանեց 7500 դրամը և վերադարձրեց: Այսինքն, դա նշանակում է, որ իրենք շատ լավ հասկացել են, որ իրենց խարդախությունը բացահայտվել է, դրա համար էլ չփորձեցին անգամ հակառակվել»,- հավելեց տիկին Մուղնեցյանը»։
Ժամանակ
«Օրերս մահվան ելքով հերթական դժբախտ դեպքն արձանագրվեց Գյումրիում: Ըստ մեզ տրամադրված պաշտոնական տեղեկատվության` օգոստոսի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Գյումրիի շտապբուժօգնության կայան կանչ է ստացվել քաղաքացու կողմից առ այն, որ Կատովսկի փողոցում կին է ընկած: Շտապօգնության խումբը դեպքի վայր հասնելուց հետո պարզել է, որ տվյալ տարածքում մահացած կինը 1959թ. ծնված՝ Կատովսկի 7 հասցեի բնակիչ Ջուլիետա Բադոյանն է: ՇԲՕԿ խմբի բժիշկը ախտորոշել է կենսաբանական մահ` էլեկտրահարությունից:
Բանն այն է, որ կինը այդ օրը երեկոյան՝ այդ ուշ ժամին տեղացող հորդառատ անձրեւի ժամանակ, իր տնից դուրս է եկել՝ ցանկանալով մտնել հարեւանությամբ գտնվող հայրական տուն, ինչի ընթացքում էլ էլեկտրական հաղորդալարը պոկվել ու ընկել է նրա վրա, եւ վերջինս տեղում մահացել է:
Գյումրու ՇԲՕԿ-ից մեզ պարզաբանեցին, որ մահը, ըստ իրենց բժշկի եզրակացության, վրա է հասել էլեկտրահարությունից, սակայն քանի որ այդ դեպքում բժիշկը դիակին դիպչելու իրավունք չունի, որպեսզի տեսնի էլեկտրահարության հետքերը` հոսանքի մուտքի եւ ելքի տեղերը մարմնի վրա, ապա մնացյալ տեղեկատվությունն արդեն կհստակեցնի համապատասխան հետաքննությունը:
Դեպքի առնչությամբ թեեւ երեք օր է անցել, սակայն որեւէ կերպ չեն արձագանքել ու պարզաբանում չեն տվել ո՛չ ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղը եւ ոչ էլ բուն ՀԷՑ-ը, մինչդեռ կարծես թե հարցն անմիջապես իրենց է վերաբերում, քանի որ էլեկտրալարը, որի պատասխանատուն էլցանցն է, պոկվել ու ընկել է կնոջ վրա:
Իհարկե, այստեղ տեղին կլինի հարցադրումը հերթական անգամ ուղղել ՀԷՑ-ին` գուցե վերջապես բարեհաճեն անմիջականորեն կամ «Ղարս» մասնաճյուղի միջոցով պարզաբանել կատարվածը, ինչպես նաեւ պարզաբանել, թե ինչպես է ստացվում, որ հոսանքի թանկացման համար տասնյակ հատորներով հիմնավորումներ ներկայացնող ՀԷՑ-ը այդպես էլ չկարողացավ իր պարտավորությունների ծիրում գտնվող ներդրումների շրջանակներում Գյումրիում նորացնել հենասյուներն ու էլեկտրալարերը: Իսկ Գյումրիում տասնյակներով ու հարյուրներով կարելի է հաշվել մի քանի տասնամյակի տարիք ունեցող փայտե կամ մետաղե հենասյուները` ծանրաբեռնված արագիլի բույն հիշեցնող լարերով, որոնք ամեն վայրկյան ենթակա են կարճ միացումների ու հրդեհավտանգ են, չասելու համար նաեւ` հանրային վտանգավուություն ունեն շրջակայքի բնակիչների համար եւ ոչ միայն:
Ի դեպ, գյումրեցիները հրավիրում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ուշադրությունը՝ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ, համապատասխան ստուգումներ անցկացնել Գյումրիում եւ պարզել հենասյուների պիտանելիության աստիճանն ու այլ հարակից հարցեր, որոնք վերաբերում են հին ու վտանգավոր հենասյուներին ու էլեկտրալարերին»:
Ժամանակ
«Մեքսիկական սերիալների հայազգի դերասան Մաուրիսիո Օչմանը մտադիր է գնել «Հայֆիլմը»։ Մեքսիկական Uno TV հեռուստաալիքի թղթակցի հետ զրույցում Օչմանն ասելէ, որ այս տարվա նոյեմբերին պատրաստվում է այցելել պատմական հայրենիք՝ Հայաստան։ Դերասանի խոսքով՝ Երևան իր այցի շրջանակում ծրագրվում է «Հայֆիլմ» կինոստուդիայի ձեռքբերումը»։
Ժամանակ
Գագիկ Ծառուկյանի ախոյան-սանիկ Արթուր Հարությունյանի՝ Պալաչի «Քինգ դելյուքս» ընկերությունը սնանկացել է դատարանի վճռով։ Ներհայաստանյան և դեպի ՌԴ ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունը սնանկ է ճանաչվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դեռ այս տարվա հունիսի 19-ին:
Ժամանակ
Նախորդ օրը քաղաքական կուսակցությունների և ՀԿ-ների Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը դեմոնստրատիվ մեկուսացել էր ՀՅԴ-ականների խմբից՝ ցույց տալով, որ իրեն ավելի հարազատ է զգում հանրապետականների միջավայրում։
Մեզ հասած լուրերով՝ Ա. Մինասյանը խիստ նեղացած է դաշնակցական էլիտայից և հատկապես կուսակցության ղեկավար՝ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից։ Պատճառն այն է, որ ընկեր Հրանտը նպատակահարմար չի համարել, որ Ա. Մինասյանը նախարարական պորտֆել զբաղեցնի կոալիցիոն կառավարության կազմում:
Ժամանակ
Մեզ հասած տեղեկություններով՝ ռուսական կապիտալով աշխատող «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ ներկայացուցիչները երեկ առավոտյան այցելել են տարբեր տեղամասեր և աշխատակիցներից պահանջել ստորագրել զգուշացման թերթիկ, որով աշխատակիցը հաստատում է, թե տեղյակ է, որ իրեն ազատելու են աշխատանքից նոր աշխատակարգով աշխատել չհամաձայնելու դեպքում։
Երասխ-Մասիս տեղամասի պետ Աշոտ Զոհրաբյանը երեկ մեզ ասաց. «…Ով չստորագրեց նախազգուշացման թերթիկը, իրենց ծանուցում կգնա, որ ազատված են աշխատանքից»:
Ժամանակ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պատրաստ է առաջնորդել նոր Սահմանադրության հանրաքվեի «այո»–ի շտաբը՝ միայն մեկ նախապայմանով: Եթե սահմանադրական բարեփոխումների նախագիծ չներառվի միասեռականների ամուսնությունը չարգելող դրույթը։
«Ավելի լավ է մուսուլման լինեինք, քան թե դառնան գեյ», — ասաց Ղուկասյանը։ Մեր ճշտող հարցին՝ եթե իշխանությունների, Սերժ Սարգսյանի կողմից առաջարկ եղավ գլխավորելու «այո»–ի շտաբը, ինքը պատրա՞ստ է, Ղուկասյանը պատասխանեց. «Այո՛, բայց դեռ ոչ մի առաջարկ չի եղել»:
Ժամանակ
««Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի սպանված էքստրասենս Անի Մաջնունյանի հարևանները շոկի մեջ էին և դժվարանում էին գտնել որևէ տրամաբանական վարկած, ինչը կարող էր դառնալ սպանության պատճառ:
«Շատ դրական մարդ էր, բոլորին շատ հարգում էր, կիրթ էր, քաղցրալեզու, միշտ բարի խորհուրդներ էր տալիս: Ոնց ասեմ՝ կյանքում էս բակում մեկի հավին քշա չէր ասել»,- մեզ հետ զրույցում պատմեց նույն հարկի բնակչուհի տիկին Ջուլիետան:
Նա դեպքի մասին ոչինչ չէր լսել, ոչ էլ աղմուկ էր լսել, ու որևէ արտառոց բան չէին նկատել նախորդ օրերին: Միայն փրկարարների ու ոստիկանության բազմությունից էր հասկացել, թե ինչ է կատարվել:
9-րդ հարկի բնակչուհի տիկին Սվետան պատմեց, որ առաջինը Անիի մայրն է եկել Աշտարակից: Շատ անհանգիստ տոնով հարևաններին դժգոհել է, թե Անիին զանգում է՝ չի պատասխանում, և պնդել է, որ Անին տանն է, ու հարևաններին խնդրել է դուռը բացել:
«Շատ անհանգիստ էր մայրը: Ասում էր՝ դուռը բացեք, իմ Անին ներսում է, իմ Անիին սպանել են»,- պատմեց տիկին Սվետան: Երբ մայրը շատ է համառել, փրկարարներ են եկել ու ոստիկանության համաձայնությամբ բացել են դուռը. պարզվել է, որ մայրը իրավացի էր:
Հարևանուհիները պատմեցին, որ Անին 15-րդ թաղամասի «Բանկի շենքում» միայնակ էր բնակվում: Նրա ծեր մայրը միայնակ բնակվում է Աշտարակում, իսկ եղբայրը Ռուսաստանում է:
Անին ծնվել է Թեհրանում, ապա տեղափոխվել են Հայաստան: Նա մինչ էքստրասենս դառնալը երգել է Էջմիածնի եկեղեցու երգչախմբում: Երևան տեղափոխվելուց հետո նա բնակություն է հաստատել նշված շենքում և սկսել զբաղվել իր գուշակություններով»,– գրում է թերթը։
Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.