23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ Լիսկային հանդիպեցինք ԵԱՀԿ գրասենյակի Հելսինկյան եզրափակիչ ակտի 40-րդ տարեդարձի միջոցառմանը։ Քրեական սկանդալների կիզակետում մշտապես գտնվող մարզպետի ներկայությունը այս կառույցի միջոցառմանը զարմանալի թվաց։«Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց՝ մի քանի գյուղերի ոռոգման խնդիրը լուծելու համատեղ ծրագիր ունեն։ Դիտարկմանը, թե մարզպետարանը չունի՞ համապատասխան բյուջե, պատմական գիտությունների թեկնածուն կարճ կապեց՝ «масло кашу не портит»։ Գյուղացիների խնդրով տապակվող Սուրիկ Խաչատրյանն արդեն լծվել է է նաև հայրենի իշխանության վերարտադրման գործին։ Ինչպես բոլոր ընտրություններին, սահմանդրական փոփոխությունենրի հանրաքվեին էլ արդեն պատրաստ են:
-Պարոն Խաչատրյան Դուք հայտնի եք ընտրություններին իշխանության օգտին բարձր տոկոսներ ապահովելու գործում։ Հանրաքվեին ինչպե՞ս եք պատրաստվում։
-Պատրաստ ենք արդեն, մի մտահոգվի։ Նորմալ կլինի։
-Ասում են՝ Դուք վախի մթնոլորտ եք ստեղծել, այդ պատճառով էլ կարողանում եք բարձր տոկոսներ ապահովել։
-Էդ վախկոտ մարդիկ են տենց բաներ ասում, սյունեցիք վախկոտ չեն։ Ինձանից խի՞ պիտի վախենան, ես գե՞լ եմ, գազա՞ն եմ , խի՞ պիտի վախենան ինձանից, մարդիկ հարգում են ինձ, փոխադարձ հարգանք կա, ի՞նչ վախի մասին է խոսքը։
-Ձեր մասին միշտ գրում են, որ օրենքը շրջանցում եք…
-Ամենաշատ օրինապաշտը ես եմ։
-Շատ զարմանալի է, որ Ձեր որդին դեռ կալանավայրում է, չի՞ հաջողվում Ձեզ նրան ազատել, ի՞նչն է խնդիրը։
-Ես դրա մասին չեմ էլ մտածում, քննությունը գնում ա, կպարզվի կճշտվի, դուք էլ կտեսնեք։
-Ձեր եղբայրն էլ, որ նույն քրեական գործով անցնում է ու տեղափոխվել էր հոգեբուժարան, դուրս է գրվել, արդեն ամեն ինչ կարգի՞ն է ։
-Ո՞նց կարգին լինի, գանգի ջարդվածք ունի էդ մարդը, ժամանակ առ ժամանկ պիտի բուժում տանա։
Ժամանակ
«ՀՅԴ-ին մոտ կանգնած մեր աղբյուրը հայտնում է, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կմասնակցի ՀՅԴ համամասնական ցուցակով:
Ռուբեն Հակոբյանը վաղեմի դաշնակցական է, և գործող խորհրդարանում էլ իրեն ավելի շատ դրսևորում էր որպես ՀՅԴ ներկայացուցիչ, քան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, քանի որ իր հայացքներով ու քվեարկություններով ավելի շատ էր հակասության մեջ մտնում «Ժառանգության» հետ»։
Ժամանակ
«Հայաստանում Փոքր ու միջին ձեռնարկությունների համար ոչ բարենպաստ իրավիճակ է ստեղծվել։ ՓՄՁ-ները փակվում են, իսկ կառավարության այսօրվա քաղաքականությունը, տնտեսվարողների խոսքով, նպաստում է դրան։
«Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը թերթի հետ զրույցում նկատեց, որ ծայրագույն բարդ վիճակ է ստեղծվել։ Ձեռներեցները բոլոր ոլորտներում դժվարությունների առաջ են կանգնել, և չկա մի ոլորտ, որը կկարողանա հանգիստ շնչել։
«Ես չգիտեմ, կառավարությունը նպատակային, հատուկ է այսպես անում, թե պատահականորեն, բայց փոքր բիզնեսը ճնշվում է»,- ասաց Ասլանյանը։ Նրա խոսքով՝ մեկ ձև կա՝ իջեցնել հարկերը, նվազեցնել հարկային բեռը և ընկերությանը թույլ տալ դիմակայել մրցակցությանը»։
Ժամանակ
«Մեր տեղեկություններով՝ սեպտեմբերի վերջին ՀԷՑ սեփականատեր «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությունը ՀԷՑ բաժնետոմսերի 50 տոկոսը վաճառելու էր Սամվել Կարապետյանին, և նա էր ստանձնելու ՀԷՑ կառավարումը:
Հետագայում Ս. Կարապետյանը դառնալու էր ՀԷՑ-ի 100 տոկոս սեփականատերը: Բայց երեկվանից հայկական «էլեկտրամայդան»-ը կարծես թե կրկնվում է՝ այս անգամ իշխանությունների համար առավել անբարենպաստ պայմաններում և իրավիճակում, ուստի դժվար է պատկերացնել, որ Կարապետյանին պատկանող ընկերությունը պատրաստ կլինի մտնել այս բեռի տակ»։
Ժամանակ
«Երեկ մի շարք քաղաքական գործիչներ ու ՀԿ ներկայացուցիչներ հայտարարելու էին «Հանրային փրկության ճակատ» ստեղծելու մասին։ Բայց պարզվեց, որ հայտարարության տեքստի շուրջ տարաձայնություններն ավելի շատ են, քան ընդհանրությունները։ Հակասությունները հիմնականում Պարույր Հայրիկյանի և Հմայակ Հովհաննիսյանի միջև էին, և լարվածությունը մի պահ այնքան է սրվել, որ Հ. Հովհաննիսյանը Հայրիկյանին կոչ է արել՝ «Մուտիլովկա մի արեք»։ Եթե այս մարդիկ չեն կարողանում համաձայնության գալ և հայտարարություն ընդունել, ապա ինչ տրամաբանությամբ կարելի է սպասել, որ նրանք կարող են երկիրը ազատել ռեժիմից»։
Ժամանակ
—Հասարակության մեջ կարծիք կա, որ Հայկոն և Մկոն մեկ ամբողջական էին և նրանց հումորն էր ամենալավը: Դուք համամի՞տ եք, որ դրանք ամենաստացված նախագծերն էին:
-Բնականաբար, ստացված էր «Կարգին հաղորդումը», և դա ոչ մեկի համար գաղտնիք չէ: Դա մեր ամենաստացված պրոյեկտներից մեկն էր: Անեկդոտից ուժեղ բան հնարավոր չէ մտածել, մինչև այսօր դա ապացուցված է: Անեկդոտը, որը ժողովրդի կողմից ստեղծված է, ունի սկիզբ, ընթացք և վերջ, արդեն սցենար է: Քեզ ուղղակի մնում է գեղեցիկ կերպով դա մատուցել, ապահովել գեղեցիկ ընթացք և գեղեցիկ ձևով նկարահանել: «Կարգին հաղորդում»-ից հետո ես նմանատիպ պրոյեկտ չեմ մտաբերում:
-Նույն ձևաչափով հնարավո՞ր է նորից համագործակցել:
-Կարծում եմ՝ ոչ, որովհետև մենք ոչ թե խնդիրների պատճառով չենք նկարել «Կարգին հաղորդում»-ը, այլ այդ հաղորդումն արդեն սպառել էր իրեն: Որովհետև մենք նկարահանեցինք հազարից ավելի անեկդոտ և ուղղակի վերջացան անեկդոտները: Հանդիսատեսը կհիշի, որ մենք դրանից հետո արեցինք «Կարգին սերիալ»-ը, որը երկար գնաց: Այնպես որ կարծիքը, թե մենք ինչ-որ տարաձայնությունների պատճառով դադարեց «Կարգին հաղորդում»-ը, չի համապատասխանում իրականությանը»:
-Դերասանին պետք է տեսնենք դերը խաղալի՞ս, թե՞ նաև հասարակության կողքին, հասարակական կարծիք, հանրային դժգոհություն արտահայտելիս:
-Ես կարծում եմ, որ ամեն մեկն իր աշխատանքը պետք է անի: Այն երիտասարդությունը, որ մենք տեսանք, որ փայլուն կերպով իրեն դրսևորեց, նրա հետևից պետք է գնան մարդիկ: Իմ բնագավառում աշխատողներին ես լավ եմ ճանաչում, և այն անկեղծությունը, որ ես չեմ տեսնում այնտեղ գտնվելու ժամանակ, համաձայն չեմ, որ այդ մարդիկ իրենց հետևից պետք է տանեն բազմությունը:
Չեմ ընդունում այն կարծիքը, որ ասում են. «Ամոթ է, գնանք, մի հատ երևանք, նկարահանվենք, տեսնեն, որ եկել ենք ու գնանք մեր գործերով»: Կա՛մ պայքարում ես, կա՛մ չես պայքարում։
Ժամանակ
«Այսօր լրանում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի պաշտոնավարման ժամկետը, և նա հետ է կանչվում Մոսկվա:
Մեր տեղեկություններով՝ նրան առժամանակ կփոխարինի առաջին տեղակալ Սերգեյ Վալկոն:Մեզ հասած լուրերի համաձայն՝ գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնում առաջին անգամ նշանակվելու է ազգությամբ հայ՝ ընկերության ուղևորափոխադրումների տնօրինության պետ Գագիկ Մովսիսյանը»։
Ժամանակ
«Հայաստանի ռուսական ընդդիմությունը միավորվում է, և հայացքը կրկին ուղղում Ռուսաստան՝ այն հույսով, որ ռուսները պետք է նյութական աջակցություն ուղարկեն «ոչ»-ի պայքարի առաջնագծում գտնվողներին:
Ռուսական շրջանակներին հայացքներն ուղղած հայ ընդդիմադիրներն աղերսում են օգնել իրենց տապալելու սահմանադրական փոփոխությունները՝ վստահեցնելով, որ այդ փոփոխությունների անցկացումից հետո ՀՀ-ն դուրս կպրծնի ռուսական ազդեցության տիրույթից:
Ընդդիմությանը մոտ մեր աղբյուրները վստահեցնում են, որ ՌԴ-ից անպայման ֆինանսական օժանդակություն կտրամադրվի սահմանադրական «ոչ»-ի մասնակիցներին»։
Ժամանակ
«Գյումրիի Բուլվարային թաղամասը սկսվում է «Արդարամիտների պուրակ» յուրօրինակ անվանումով հայտնի տարածքով, որը, ըստ էության, դեռ նախորդ տարվա վերջերին պետք է ունենար այլ անվանում և նշանակություն: Ըստ նախագծի ու նաև քաղաքում պտտվող լուրերի՝ այդ պուրակն ու այնտեղ կառուցվելիք հուշարձանը խորհրդանշելու էին հայ-ռուսական դարավոր բարեկամությունը։
Տարածքում է գտնվում նաև մեծ հայորդիներից Հրանտ Դինքի հիշատակին նվիրված հուշաքարը, ու թերևս այս հանգամանքով է պայմանավորված որ, գյումրեցիները այն ինքնաբուխ կերպով անվանում են «Արդարամիտների պուրակ»։
Մեզ հետ զրույցում տեղի բնակիչներն իրենք էլ դժվարացան պատասխանել այն հարցին, թե վերջապես ում անունով կամ ինչպես է կոչվելու հետաքրքրող պուրակը, ոմանք ասում էին, որ հուշարձանը լինելու էր Հրանտ Դինքին նվիրված, ոմանք նշում էին, թե պուրակն է ուղղակի բարեկարգվել, երրորդներն էլ նշում էին, որ թաղամասի Երեխաների խաղահրապարակ էր կառուցվելու, սակայն ֆինանսավորողը մահացել է, ու շինաշխատանքները դադարեցվել են։ Այն, որ հուշարձանի կառուցումը ֆինանսավորող բարերարը մահացել է, հաստատում են նաև քաղաքի պատասխանատուները և միաժամանակ նշում, որ Ռուսաստանի հայերի միության Կուրսկի տարածքային բաժանմունքի նախագահի դիմում-գրության հիման վրա Գյումրիի քաղաքապետարանը կայացրել է համապատասխան թույլտվության որոշում՝ հիշյալ տարածքում իրականացնել բարեկարգման աշխատանքներ։
Եվ ահա, երեկ Գյումրիի ավագանին հաստատեց այդ պուրակն անվանել «Կուրսկի պուրակ»։ Ստացվում է, որ ռուսաստանաբնակ հայերը նաև սկսել են նոր նորաձևություն մտցնելու բարերարությունն անմահացնել ռուսական անվանումներով հրապարակներ, պուրակներ ու փողոցներ անվանակոչելով։ Իհարկե, վատ բան չէ քաղաքում ունենալ գեղեցիկ ու կանաչ տարածք, սակայն ինչ երաշխիք, որ վաղը չենք ունենա Չիտայի հրապարակ (ի դեպ՝ Պերմյակովը հենց Չիտայի երկրամասի Բալեյ ավանից է), Սիկտիվկարի փողոց, Վորկուտայի պուրակ և այլն, և այլն։ Մի քիչ շատ չէ՞ արդյոք Գյումրիի ռուսականացումը»։
Ժամանակ
«Հրապարակվել է «գողական» վիճակագրություն, ըստ որի՝ ներկայումս աշխարհում կա 485 «օրենքով գող», որոնցից 118–ը գտնվում են ճաղերի հետևում։ «Օրենքով գողերի» մեծ մասը 35-49 տարեկան են։ Ամենաերիտասարդը Ռևազ Ուբիլավան է, որն այս տարի դարձել է 22 տարեկան։ Ամենատարեցը 88-ամյա Բորյա Ուշատիյն է, որը 70-ականներից բնակվում է ԱՄՆ-ում։ «Օրենքով գողերի» թվով առաջատար են վրացիները՝ 276 մարդ կամ 57 տոկոս։ Գողական աշխարհին մասնակից լինելը Վրաստանում քրեականացված է։ Երկրորդը Ռուսաստանն է, որը գողական աշխարհում ունի 61 ներկայացուցիչ։ Երրորդ տեղում հայերն են, ովքեր բնակվում են Հայաստանում, և նրանց ազդեցությունը չի տարածվում երկրի սահմաններից դուրս»։
Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.