23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Արա Աբրահամյանը, փաստորեն, հրաժարվեց ՕԵԿ-ին աջակցելու գաղափարից և հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու մասին։ Ո՞ւմ համար է նա կուսակցություն ստեղծում և հարթում դեպի իշխանության տանող ճանապարհը՝ ինքը չունենալով իշխանության մեջ որևէ դերակատարում ունենալու սահմանադրական իրավունք։ Քոչարյանական մամուլի կտրուկ վերակողմնորոշումից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ Աբրահամյանը կուսակցություն է ստեղծում Ռոբերտ Քոչարյանի համար։ Ի դեպ, մեր տեղեկություններով՝ քոչարյանական թիմի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել նաև ՕԵԿ ղեկավաիի հետ, և չի բացառվում, ոբ ՕԵԿ-ը ևս միանա այս ծրագրի իրականացմանը»։
Ժամանակ
«Ղարաբաղյան հարցի հայտնի փորձագետներից մեկը` ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը, որ ժամանակին եղել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտում ԽՍՀՄ ազգային հարցերով հատուկ խորհրդականը, համոզված է, որ մասնավորապես Ռուսաստանը ցանկանում է խաղաղապահ ուժեր մտցնել Ղարաբաղ, բայց դա կանի միայն որոշակի հանգամանքների առկայության դեպքում:
Գոբլը մեզ հետ հարցազրույցում հայտարարեց. «Մոսկվան ուզում է խաղաղապահներ մտցնել Ղարաբաղ, բայց դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե շրջանը կրկին անցնի Ադրբեջանի վերահսկողության տակ»:
Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Վաշինգտոնի Համաշխարհային քաղաքականության ինստիտուտի պրոֆեսորը պնդում է, որ Ռուսաստանը երբեք չի եղել Հայաստանի դաշնակիցը եւ անհրաժեշտության դեպքում կդավաճանի հայերին: Իսկ Արեւմուտքը, Գոբլի խոսքով, անհրաժեշտ լծակներ չունի տարածաշրջանում, հետեւաբար հակամարտության վերսկսման դեպքում «Արեւմուտքը հարցը կթողնի Մոսկվային»:
Ժամանակ
«ՀՅԴ-ն մտադիր է հնարավորինս թանկ վաճառել Սահմանադրության նախագծին իր կողմ լինելը՝ ցանկանալով ապագա կոալիցիայում ստանալ ավելի մեծ ներկայություն։ ՀՅԴ-ն հասկանում է, որ եթե անգամ հունվարին իրենք ինչ-որ համաձայնություն ստորագրեն ՀՀԿ-ի հետ և իշխանությունում պաշտոններ ստանձնեն, ապա այդ պայմանավորվածությունը շատ կարճ կյանք է ունենալու, քանի որ առջևում 2017-ի խորհրդարանական ընտրություններն են, որից հետո նոր պայմանավորվածությունների անհրաժեշտություն կառաջանա, ուստի ավելի շատ քվե ստանալու համար դաշնակցականներն ուզում են ստանալ ավելի ազդեցիկ նախարարություններ»։
Ժամանակ
«Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել Է 32-ամյա Ալիկ Դ.–ի, 19– ամյա Լեռնիկ Ա.–ի և 35-ամյա Ղևոնդ Ա.–ի (անունները փոխված են) գործի դատական քննությունը։
Ըստ մեղադրանքի՝ Ալիկն իմացել է, որ իր նշանած աղջիկը՝ Կարինեն (անուն՛ը փոխված Է) մտադրություն ունի վերադարձնելու նշանադրության մատանին և դադարեցնելու իրենց հարաբերությունները։ Ալիկը վերջնական խոսելու պատրվակով 2014թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 18-ն անց 30-ին աղջկան հրավիրել Է Ամիրյան փողոցում գտնվող «Սեգաֆրեդո» սրճարան։
Այնուհետև նրանք քայլելով գնացել են Հանրապետության հրապարակ, որտեղ, իբր պատահաբար, հանդիպել են Ալիկի գործընկերներ Ղևոնդին ու Լեռնիկին (երեքն Էլ առաքիչներ են)։ Նախնական պայմանավորվածության համաձայն՝ Կարինեին տուն ուղեկցելու պատրվակով նստել են Լեռնիկի կողմից վարած, Ա. Բ.– ին պատկանող «Մերսեդես» մեքենան և աղջկա կամքին հակառակ, նրան առևանգելով՝ տեղափոխել են Գավառ, այնտեղից նորից բերել են Երևան՝ Ալիկի բնակարան, որտեղ սեպտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում, Ալիկը բռնաբարել է Կարինեին։
Ալիկ Դ.–ին մեղադրանք է առաջադրվել աղջկան առևանգելու և բռնաբարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 138 հոդվածի 1 –ին մասով։ Լեռնիկ Ա-ին և Ղևոնդ Ա.–ին մեղադրանք է առաջադրվել խմբի կազմում նախնական համաձայնությամբ առևանգում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1 –ին կետով»։
Ժամանակ
«Ինչպես տեղեկացրել ենք, մինչ օրս ՀԾԿՀ-ն չի սահմանել արեւային էլեկտրակայանների արտադրած էլեկտրաէներգիայի գնման սակագինը: Երեկ Երեւանում մեկնարկած «Էներգետիկան հանուն կայուն զարգացման» եռօրյա միջազգային 6-րդ ֆորումին մասնակցող էնեգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ ՀԾԿՀ-ն սահմանե՞լ է այդ սակագինը: Փոխնախարարը պատասխանեց, որ նման սակագին սահմանված չէ, որովհետեւ եթե ցածր սակագին սահմանվի, ապա այն գրավիչ չի լինի ներդրողների համար: Այսպիսի տրամաբանությունն իսկապես սպանում է, քանի որ պոտենցիալ ներդրողին վանելու ամենակարճ ճանապարհն է: Հարությունյանն ասում է, որ մյուս տարի հայտարարվելու է արեւային էլեկտրակայան կառուցելու մրցույթ, եւ այն ընկերությունը, որը կներկայացնի ավելի ընդունելի գին, նրան էլ կտրվի նման կայան կառուցելու հնարավորություն: Սա նույնպես հակատնտեսագիտական է. թող ՀԾԿՀ-ն սահմանի գնման սակագին, եւ ով հարմար կգտնի՝ թող նա էլ կառուցի նման կայան, ի վերջո՝ կարող են լինել մի քանի ընկերություններ, որոնք կցանկանան նման կայան կառուցել: Նման մրցույթի կազմակերպումը խոսում է այն մասին, որ Հայաստանում վերականգնվող էբներգետիկայի ոլորտում եւս մենաշնորհ է հաստատվելու»:
Ժամանակ
«Սիլվա Համբարձումյանը պնդում է, որ Վարդան Այվազյանն, այնուամենայնիվ, իրեն 70 հազար դոլար պարտք է։ Երեկ նա մեզ ասաց. «Ես հավատացնում եմ, որ նա «Ջրկապ» հանքավայրը վաճառեց ինձ 500 հազար դոլարով, հետո պարզվեց, որ հանքավայրի անունը ուրիշ տեղ է, իսկ կոորդինատների տակ հանք չկա։ Ես վերադարձրի փաստաթղթերը, իրենց անունով արվեց, հինգ հարյուր հազարը պետք է վերադարձներ, մի մասը տվեց, մնաց 70 հազար դոլար»։ Ինչ վերաբերում է իր հասակին, ապա ասաց, որ իր հասակը 1,64 սմ է, իսկ թե ում նկատի ուներ Վարդան Այվազյանը 1,41 սմ ասելով՝ Ս. Համբարձումյանը չգիտի»։
Ժամանակ
«ՀՀ ՊՆ-ն որոշում է կայացրել 150 քմ հողատարածք տրամադրել Եռաբլուր պանթեոնում հնչակյան 20 կախաղանների աճյունների վերաթաղման համար։ Սակայն այդ վերաթաղումը կարող է այդպես էլ չկայանալ, քանի որ չեն գտնվում Փարամազի և նրա ընկերների աճյունները։ Մեր տեղեկություններով՝ այն վայրում, որը ենթադրաբար համարվել է Փարամազի և նրա ընկերների թաղման վայրը, կատարվել են փորման աշխատանքներ, հողի տակից դուրս են բերվել մարդկային ոսկորներ, սակայն դրանց հետազոտությունը ցույց է տվել, որ դրանք չէին կարող պատկանել Փարամազին կամ մյուսներին»։
Ժամանակ
«Աժ անկուսակցական պատգամավոր Արայիկ Գրիգորյանը՝ Ավշարի Արայիկը, ով ևս սահմանադրական փոփոխությունների քննարկման շրջանակում մասնակցել էր Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, ինչպես բոլոր մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները, գալիք խորհրդարանում տեղ ունենալու համար պետք է անդամագրվի որևէ կուսակցության։ Մեր հարցին՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո որոշե՞լ է, թե որ կուսակցություն է մտնելու, Գրիգորյանը երեկ ասաց՝ Հանրապետական. «Եթե, իհարկե, որոշեմ անդամագրվել որևէ կուսակցության»»։
Ժամանակ
«Խորհրդարանում ավարտվեցին Սահմանադրական փոփոխությունների քննարկումները, որոնց արդյունքում վերջնականապես հստակեցվեց, թե քաղաքական որ ուժերն են պատրաստվում պաշտպանել սահմանադրական փոփոխությունները, իսկ որոնք են տարբեր պատճառաբանություններով դեմ այդ փոփոխությունների անցկացմանը: ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի պարագան պարզ էր ի սկզբանե: Եվ ահա, երեկ նրանց միացավ նաև ԲՀԿ-ն, ու փաստորեն նախագծի քննարկումների արդյունքում ձևավորվեց այն նույն քաղաքական կոալիցիան, որը ձևավորվել էր 2007 թվականի խոհրդարանական ընտրությունից հետո՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի մասնակցությամբ»:
Ժամանակ
«Սահմանադրական փոփոխությունների դեմ հակաքարոզչությունը գնում է մի քանի ուղղությամբ, որոնք հիմնականում հայտնի են: Սակայն բոլորովին վերջերս հայտնվել են սահամանարական «ոչ»-ի այլ կարգի քարոզիչներ ևս, որոնք վստահեցնում են, որ Սահմանադրության «ոչ»-ի հարցը արդեն որոշվել է Մոսկվայում և որոշվել է հօգուտ գործող Սահմանադրության: Ըստ այդ քարոզիչների՝ իրենք շատ լուրջ աղբյուրներից տեղեկացել են, որ Սերժ Սարգսյանի վերջերս Մոսկվա կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հորդորել է նրան տապալել իր իսկ կողմից նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն»:
Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.