23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ոչ»-ի քարոզչության համատեղ շտաբը երեկ Ազատության հրապարակում կազմակերպել էր իր հերթական հանրահավաքը, որը, ինչպես եւ նախորդը, տապալվեց: Միայն թե՝ մի տարբերությամբ. եթե նախորդ անգամ եղանակային պայմանները լավ էին, այս անգամ անձրեւ էր, եւ կազմակերպիչները հանրահավաքի սակավամարդությունը բացատրում էին անձրեւի հանգամանքով: Ազատության հրապարակում հազիվ 300-400 մարդ էր հավաքվել: Սրանք հիմնականում պատահական մարդիկ էին, որովհետեւ նույնիսկ հանրահավաքի կազմակերպիչ ՀԱԿ եւ «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչներից շատերը հարկ չէին համարել ներկա գտնվել հանրահավաքին: Հիմա նրանք զբաղված են շատ ավելի կարեւոր եւ օգտակար գործով: Տեղամասային ընտրական հանձնաժողովները ձեւավորվելու են նոյեմբերի 6-11-ը: Եվ արդեն հայտնի է, որ թե՛ ՀԱԿ-ը, թե՛ «Ժառանգությունը», կանգնած են լուրջ խնդրի առաջ, քանի որ նրանք չեն կարողանում լրացնել հանձնաժողովների իրենց հասանելիք տեղերը: Եվ դա այն դեպքում, երբ հանձնաժողովի անդամը իր այդ 1 օրվա աշխատանքի դիմաց ստանալու է 50 հազար դրամ, իսկ հանձնաժողովի նախագահը՝ 100 հազար: ՀԱԿ որոշ ներկայացուցիչներ անկեղծորեն ասում են, որ 100 ընտրատեղամաս ունեցող տարածքներում իրենք չունեն նույնիսկ 10 մարդ: Համամասնությամբ կուսակցություններին տրված է նաեւ հանձնաժողովի նախագահ ունենալու հնարավորություն: Բայց ՀԱԿ-ի եղած անդամները չեն ուզում լինել հանձնաժողովի նախագահ երկու պատճառով. նախ՝ հասկանում են, որ նման պատասխանատվություն ստանձնելով՝ իրենք ենթարկվելու են իշխանությունների ճնշմանը, ինչին պատրաստ չեն, բայց գլխավորը՝ չունեն համապատասխան փորձ եւ գիտելիքներ հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարելու, ընտրական պրոցեսը կազմակերպելու, արձանագրություններ կազմելու համար: Չունենալով մարդկային ռեսուրս՝ այս կուսակցությունները գյուղերում դիմում են ՀՀԿ-ական գյուղապետերի օժանդակությանը, որոնց վրա է դրված «այո»-ի համար ձայներ ապահովելու գործը: Գյուղապետերն էլ մեծ հաճույքով գնում են այդ տեղերը, որպեսզի կարողանան առանց որեւէ լուրջ խնդիրների եւ ավելորդ գլխացավանքի լուծել իրենց խնդիրը: Նույնը կատարվում է մնացած ավելի մեծ համայնքներում, ինչի արդյունքում ընտրական հանձնաժողովները լրացվելու են հիմնականում իշխանության ներկայացուցիչներով, եւ հենց նրանք էլ կազմակերպելու են հանրաքվեն: Ասվածի մեջ այնքան էլ դժվար չէ համոզվել. թող ՀԱԿ-ը կամ «Ժառանգությունը» հրապարակեն իրենց տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների անուն-ազգանունները եւ կուսակցական պատկանելությունը, հրապարակեն, թե որ տեղամասում է իրենց ներկայացուցիչը ընտրվել նախագահ, եւ մենք բոլորս կտեսնենք, թե իրականում ինչ թատրոն է բեմականացվում մեր աչքի առաջ: Հայաստանում կա մոտ 1800 ընտրատեղամաս, բայց այդ կուսակցությունները չունեն նույնիսկ դրա կեսի չափ անդամներ կամ համախոհներ: Խոսքը իրական անդամների եւ ոչ թե թղթի վրա գրվածների մասին է: Թատրոն է այն պարզ պատճառով, որ այս կուսակցությունների լիդերները հրապարակում կանգնած հասարակությանը համոզում են, որ իրենք պայքարելու են ընտրակեղծիքների դեմ, մինչդեռ արդեն տեւական ժամանակ զբաղված են հանձնաժողովներում ունեցած իրենց տեղերը վաճառքի առարկա դարձնելով: Դեկտեմբերի 6-ին այս կուսակցությունները կհայտարարեն, որ հանրաքվեի արդյունքները կեղծվել են, բայց որեւէ մեկը նրանց չի ասի, որ այդ արդյունքները կեղծվել են ոչ թե դեկտեմբերի 6-ին, այլ այն ժամանակ, երբ իրենք շուկայական տնտեսության կանոններին համապատասխան աճուրդի էին հանել ընտրական հանձնաժողովներում իրենց տեղերը: Բայց նրանք անպայման կբողոքեն, կընդվզեն, որպեսզի որեւէ մեկի մոտ կասկած չառաջանա, թե իրականում ինչով են զբաղված իրենք»:
Ժամանակ
Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ եղբայրներ Վահագնին եւ Վլադիմիրին այս պահի դրությամբ ոստիկանությունը փնտրում է, իսկ Դավիթին, ով ավելի վաղ տարվել էր ոստիկանություն, ապա բաց թողնվել, եւս փնտրում են։ Ստացվում է՝ «Մետաքսի» մոտ հնչած կրակոցների գործով ոստիկանությունը որոնում է երեք մարդու։
Հիմա անդրադառնանք այն հարցին, թե ինչ սցենար են ուզում գծել «Չոռնի Գագոյի» մտերիմ «Մետաքսի Պելեի» աներորդի Դավիթին «ջրից չոր» դուրս բերելու համար։ Այդ գործի համար արդեն իսկ Ոստիկանության Էրեբունու քրեական հետախուզության բաժանմունքի պետը փոխվել է։ Նոր պետ է նշանակվել նախկինում Նոյեմբերյանի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Էդգար Ալեքսանյանը։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում ոստիկանությունից պաշտոնապես հաստատեցին։
Ոստիկանության քրեականի պետի փոփոխությունն, ինքնին, շատ բան է ասում։ Գագիկ Բեգլարյանը, փաստորեն, լծվել է իր մտերիմի աներորդուն այս գործից մաքրելու եւ գործի ընթացքը իրենց հարմարեցնելու «պարտականությանը»։
Ժամանակ
«Երբ Հայաստանում ստեղծվում էր Սփյուռքի նախարարությունը, բոլորը միաբերան պնդում էին, որ այդպիսի նախարարության ստեղծման կարիք չկա, քանզի կա Արտաքին գործերի նախարարություն, որն ունի սփյուռքի վարչություն, որը եւ զբաղվում է սփյուռքի խնդիրներով:
Բայց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն իր գործունեությամբ հասավ նրան, որ իր ղեկավարած կառույցը վերածվել է Սփյուռքի նախարարությանը կից մի վարչության, իսկ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը համատեղության կարգով նաեւ ԱԳ նախարար է»:
Ժամանակ
«Արտաշատ քաղաքում երեկ տեղի է ունեցել կրակոցներով պարզաբանում, որի հետևանքով երկու մարդ է տուժել։ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ հանգամանքերը պարզվում են։ Մեզ հասած լուրերով՝ դեպքը տեղի է ունեցել հարազատների միջև։ Մասնավորապես՝ կրակոցներից տուժածները եղբայրներ են, իսկ վերջիններիս կրակողը՝ նրանց փեսան։ Տուժածներին տեղափոխել են Երևան»:
«Հոկտեմբերի 23-ի գիշերը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում դիմակավորված անձանց կողմից տեղի ունեցած հարձակումը դատապարտյալների վրա կազմակերպված է եղել, որով փորձ է արվել մեսիջ ուղարկել արդարադատության նորանշանակ նախարար Արփինե Հովհաննիսյանին առ այն, որ նա չի տիրապետում ոլորտին։ Դատապարտյալների դեմ այդ արշավը կազմակերպված Է եղել ՔԿՎ պետի գիտությամբ եւ հովանավորությամբ, ով, ի դեպ, նախարարի ամենահավանական թեկնածուն էր մինչ այն պահը, երբ Հովիկ Աբրահամյանին հաջողվեց Արփինե Հովհաննիսյանին առաջին պլան մղել»:
Ժամանակ
«Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ալբերտ Կիրակոսյանը Lragir.am-ին ասել էր, որ հոկտեբերի 21-ին ամբիոնի գիտխորհրդի նիստում միաձայն որոշվել է «դեմ» արտահայտվել սահմանադրական փոփոխություններին: «Որոշեցինք ասել՝ «ոչ»: Չենք հիմնավորում, եթե սկսում ենք հիմնավորել, անընդհատ հարցեր են առաջանում։ Մենք գիտխորհրդի նիստում միաձայն «ոչ» ենք ասել դեկանի գլխավորությամբ»,- ասել էր Ալբերտ Կիրակոսյանը։ Մինչդեռ, այսօր մեզ հետ զրույցում ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանը հերքեց, թե նիստում նման որոշում է կայացվել։ «Սահմանադրությանը դեմ քվեարկություն չի եղել։ Մենք պարզապես քննարկել ենք սահմանադրության փոփոխությունների հետ կապված հարցերը, բուռն քննարկում է եղել, երևում է, որ մարդիկ կարդացել են, հետաքրքրվում են մեր ապագայով։ Առաջին եզրակացությունը, որ եղել է՝ փոփոխություններն անհրաժեշտ են»,- պնդեց Ավագյանը։ Ավելին, ֆիզիկայի ֆակուլտետի դեկանը պնդում է, որ դեմ արտահայտվողներ չեն եղել նիստի ժամանակ։ «Ասվել է, որ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, բայց դրանք ժամանակավրեպ են։ Դա չի նշանակում, որ մենք դեմ ենք Սահմանադրությանը»,- ասաց դեկանը։ Մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ ԵՊՀ ռեկտորի կողմից ճնշում է եղել, Ռոլանդ Ավագյանը նման պատասխան տվեց. «Ճնշում չի եղել։ Միակ ճնշումը եղել է այն, որ ռեկտորն ինձ ասել է՝ դու ես կաշան զավարիտ արել, դու էլ էշը ցեխից հանի»։ Միևնույն ժամանակ ռեկտորը պնդեց, թե չի նահանջել իր տեսակետից. «Մենք հո երեխա չենք»։ Երևանի պետական համալսարանի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ալբերտ Կիրակոսյանը մեր այցելության պահին համալսարանում չէր։ Մեզ հետ հեռախոսազրույցում այսօր Կիրակոսյանը պնդեց իր խոսքերը. «Ինչ որ ասելու էի, ասել եմ, խնդրում եմ ինձ չզանգեք»:
Ժամանակ
Երեկ գիշերը իսրայելական ուժերը մշակված հատուկ գործողության արդյունքում ՀՀ-ից տարհանել են Իսրայելի ԶՈՒ զինծառայող Արիկ Մարտոյանին: 9tv.co.il պարբերականի հաղորդմամբ՝ նա ՀՀ-ում, ուր եկել էր մեկ շաբաթով, 2 ամիս առաջ ձերբակալվել է: ՀՀ քաղաքացիության առկայությունը հնարավորություն է տվել նրան ծառայության ուղարկել, սակայն նա ասել է, որ վաղուց հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից. ընտանիքի հետ 15 տարի առաջ տեղափոխվել է Իսրայել, իսկ իսրայելական բանակում ծառայում է 2 տարի: Ձերբակալությունից հետո Մարտոյանը դիմել է իսրայելական հյուպատոսություն, բայց ազատ ելքի թույլտվություն չի ստացել: Փստորեն նրա խնդրի լուծմամբ զբաղվել են ԱԳՆ-ն և բանակային կառույցները:
Այս բարեփոխումները նման են սուլթանական բարեփոխումների, երբ 1 մլն հայ անհետանում էր
«20 տարուց ավելի հայ ժողովուրդը չի կարողանում իր ձայնին տեր կանգնել, այսօր մենք գործ ունենք մի ռեժիմի հետ, որը մատնոց ֆռցնելու մեջ մեծագույն վարպետ է»,- ազատամարտիկ Պավել Մանուկյանը թերթի հետ զրույցում փորձեց այսպես ներկայացնել, թե ինչու է սահմանադրական փոփոխությունների դեմ ընտրվել պայքարի քաղաքացիական անհնազանդության ձևը:
«Այսօր Հայաստանը գտնվում է սարդարապատային իճակում, այսօր գյուղեր են դատարկվում, այսօր դպրոցներ են փակվում, մշակույթը մշակութային ենիչերիների ձեռքին է, կոռուպցիայի մասին էլ չեմ էլ ուզում խոսել: Ժողովուրդը շատ լավ տեղյակ է, որ ընտրություններին նույնիսկ ամենաթարմ մեռելները չասեմ, անգամ 10-15 տարվա մեռելներն են մասնակցում: Այս և սրան նոխորդող բարեփոխումները շատ նման են սուլթանական բարեփոխումներին. ամեն բարեփոխումների ընթացքում 1 մլն հայ անհետանում էր: Սա արդեն դառնում է ժառանգական»:
Ժամանակ
«Եվրամիության հետ բանակցությունները Հայաստանին մանեւրելու հնարավորություն են տալիս, եւ հիմա շատ բան կախված է հենց Հայաստանից: Այս կարծիքին է ռուս քաղաքագետ, «Քաղաքական փորձագիտական խմբի» ղեկավար Կոնստանտին Կալաչեւը: Եվրամիության (ԵՄ) արտաքին գործերի խորհուրդը, հիշեցնենք, հոկտեմբերի 12-ին մանդատ էր տվել Եվրահանձնաժողովին` նոր իրավական հիմքի վրա Հայաստանի հետ բանակցություններ սկսելու համար: Նոր փաստաթուղթը փոխարինելու է Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ժամանակին կնքված Գործընկերության եւ համագործակցության մասին համաձայնագրին: «Ժամանակ»-ի հետ զրույցում խոսելով թեմայի շուրջ՝ Կոնստանտին Կալաչեւն ասաց. «Ակնհայտ է, որ ԵՄ-ն կողմնակից է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության հետագա զարգացմանը եւ ամրապնդմանը «Արեւելյան գործընկերության»՝ փոխադարձ շահ ներկայացնող բոլոր ոլորտներում: Բանակցությունների մեկնարկը նախատեսված է մինչեւ տարվա վերջ: Նոր փաստաթուղթը, որը պետք է ստորագրվի բանակցությունների ավարտին, թույլ կտա Հայաստանին համագործակցել ԵՄ-ի հետ մի ձեւաչափով, որը չի խոչընդոտի երկրի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Հայաստանը մանեւրելու տարածություն է ստանում: Ինչպես հայտնի է, Երեւանը 2013թ. նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովին պետք է ստորագրեր ԵՄ-ի հետ Ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը: Սակայն դրանից ընդամենը երկու ամիս առաջ Հայաստանը հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու եւ եվրասիական ինտեգրացիային մասնակցելու ցանկության մասին: Ավելի ուշ Հայաստանը միացավ ԵՏՄ-ին: Բայց խնդիրն այն է, որ հայ հանրության մի մասի համար առաջվա պես տեսանելի չեն այդ անդամակցության օգուտները: Դա ինչ-որ չափով հարկադրաբար կատարված քայլ էր: Այժմ Հայաստանի ղեկավարությունը նոր փոխանցում է ստանում ԵՄ-ից: Կընդունի, թե ոչ՝ հարցրեք պարոն Սարգսյանին»: Հնարավո՞ր է, որ Մոսկվան այս անգամ էլ խոչընդոտի Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը: Պատասխանելով այս հարցին՝ Կալաչեւն ասաց, որ Ռուսաստանը հիացած չէ Հայաստան-ԵՄ հարաբերություններով, բայց եթե համաձայնագիրը չի խախտում ԵՏՄ-ի կանոնները, դեմ լինելու բան էլ չկա. «Ես չէի ցանկանա Մոսկվային դարձնել հրեշ Հայաստանի ապագայի հարցում: Հոգեբաններն այդպիսի ռեակցիան անվանում են փոխանցում եւ փոխարինում: Ամեն ինչ Հայաստանի հասարակության ձեռքերում է»: Մեր զրուցակիցը հարցը քննարկեց նաեւ տարածաշրջանային զարգացումների համատեքստում՝ կարծիք հայտնելով, որ ընդհանրապես այսօր Մեծ Կովկասում շատ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում: «Ակտիվացել է ամեն ինչ: Հարավային Օսիայի ղեկավարը կոչ է անում հանրաքվե անցկացնել ՌԴ-ին միանալու համար: Ադրբեջանն ակտիվացել է Լեռնային Ղարաբաղի հարցում: Մեծ խաղ է ընթանում: Հիմա շատ բան կախված է Հայաստանից: Երկու աթոռի վրա նստելն այնքան էլ հարմար չէ, բայց խելոք գառը, ինչպես ասում են, երկու մոր կաթ է ուտում»։
Ժամանակ
«Սահմանադրական հանրաքվեի քարոզչությունը միայնակ իրականացնող ՀՅԴ-ն արդեն կողմնորոշվել է, թե ինչ է ակնկալում ստանալ իր քարոզչությւսն դիմաց՝ առնվազն 4 նախարարական պորտֆել՝ գիտության և կրթության, բնապահպանության, էկոնոմիկայի և գյուղատնտեսության, նաև երեք մարզպետի պաշտոն և էլի մի քանի հարակից պաշտոններ։ Մեզ հասած լուրերով՝ իշխանությունը, սակայն, համարում է, որ ՀՅԴ-ի ախորժակը չափազանց մեծ է և չի համապատասխանում այս կուսակցության իրական քաղաքական կշռին»։
Ժամանակ
«Երկու շաբաթ առաջ թուրքական ռազմական ուղղաթիռը 2-4 րոպե տևողությամբ խախտել էր հայ-թուրքական սահմանը։ Երեկ մեզ հայտնի դարձավ, որ թուրքական ռազմական ուղղաթիռների սահմանը խախտելու փաստին արձագանքել են «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված Գյումրիի 102–րդ ռազմաբազայի ավիացիոն մասի զինվորականները։ Ըստ ռուսական զինվորականությանը մոտ կանգնած մեր աղբյուրի՝ թուրքական ուղղաթիռի սահմանը հատելու մասին ազդանշանը ստանալուց անմիջապես հետո օդ է բարձրացել ռուսական Mиг–29 օդանավը, սակայն թուրքական ուղղաթիռն այնքան կարճ է գտնվել ՀՀ օդային տարածքում, որ ռուսական օդանավը չի հասցրել համապատասխան գործողություններ կատարել»:
ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.