23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության վերջին ձախողումից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դժգոհել է, թե հնարավոր կլիներ խուսափել Ուոլթերի զեկույցի ընդունման վտանգից, եթե պատվիրակությունն ավելի ակտիվ աշխատեր:
«Ժամանակին» հայտնի դարձավ, որ ԱԺ-ում քննարկվել է պատվիրակության կազմում ՀԱԿ ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանին Նիկոլ Փաշինյանով փոխարինելու հնարավորության հարցը»:
Ժամանակ
«Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կառավարությանն առաջարկում է պետգնումների ընթացակարգով չնախատեսված փոփոխություն կատարել։
Այս տարվա հունիսի 16-ին տրանսպորտի եւ կապի նախարարության «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ»-ը 455.9 մլն դրամի պայմանագիր է կնքել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին ու նրա ամուսնուն՝ կառավարության գործերի կառավարիչ Դավիթ Բեգլարյանին պատկանող «Սիսիանի Բուստ» եւ Վանաձորում գրանցված «Վառմաշ» ընկերությունների հետ՝ Մարգարա- Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ճանապարհային հատվածի շինարարության համար։
Գագիկ Բեգլարյանն առաջարկում է փոփոխություն մտցնել պայմանագրում եւ սահմանել, որ աշխատանքների մի մասի դիմաց վճարումներն իրականացվելու են 2016 թվականին: Ըստ նախարարի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման համար ՀՀ 2015թ. պետական բյուջեով նախատեսվել են ավելի քիչ ֆինանսական միջոցներ, հետեւաբար պայմանագրով սահմանվել է, որ նախատեսված ընդհանուր աշխատանքների մնացած մասը կկատարվի դրանց համար համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելուց հետո:
Կապալառու կազմակերպությունը դիմել է «Տրանսպորտի ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին՝ առաջարկելով 2015թ. իրականացնել պայմանագրի ընդհանուր ծավալաթերթ-նախահաշվով սահմանված աշխատանքներն ամբողջ ծավալով՝ պայմանով, որ դրանց դիմաց վճարումներն իրականացվեն 2016 թ.-ին:
Նախարարն առաջարկում է թույլատրել եւ պայմանագրի շրջանակներում կնքել համաձայնագիր՝ սահմանելով, որ պայմանագրով նախատեսված կատարման ենթակա մնացորդային աշխատանքները կապալառուի կողմից իրականացվելու են 2015 թվականին, որոնք կարող են ընդունվել պատվիրատուի կողմից՝ պայմանով, որ դրանց դիմաց վճարումներն իրականացվելու են 2016 թվականին:
Նշենք, որ վերոնշյալ ծրագիրը Հերմինե Նաղդալյանի ընկերության եւ տրանսպորտի ու կապի նախարարության միակ համագործակցությունը չէ։ Անցյալ տարի Հերմինե Նաղդալյանին պատկանող «Սիսիանի ԲՈՒՍՏ»-ը պետպատվերով 451 մլն դրամի շինարարություն է իրականացրել Սյունիքի մարզում։ Պետպատվերի շրջանակում հիմնանորոգվել եւ շահագործման են հանձնվել Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրան սահմանի միջպետական ավտոճանապարհի Սիսիանի տարածաշրջանում գտնվող ճանապարհահատվածները: «Սիսիանի ԲՈւՍՏ» ընկերությունն իրականացրել է հողային պաստառի եւ ջրահեռացման համակարգի վերականգնման, ասֆալտբետոնե ծածկի կառուցման, կողնակների վերականգնման, իջատեղերի ասֆալտապատման եւ արհեստական կառուցվածքների նորոգման աշխատանքներ»:
Ժամանակ
«Նոյեմբերի 16-ին ահազանգ էր ստացվել, որ «Հրազդան բժշկական կենտրոն» ՓԲԸ է տեղափոխվել երկու տղամարդու դիակ, ևս մեկ տղամարդու դիակ հայտնաբերվել էր Հանքավան գյուղի «Տաք-ջուր» ժամանցային գոտում։ Սպանվածներից երկուսը՝ Վահե Գալստյանը և Վարդան Գալստյանը, Հրազդանում ժամանակին հայտնի գործարար, բանկի կառավարիչ Ֆրունզիկ Գալստյանի որդիներն են։ Ավելի ուշ հայտնի դարձավ երրորդ սպանվածի ինքնությունը՝ Արմեն Հովհաննիսյան։
Երեկ ոստիկանություն ներկայացավ սպանության մեջ կասկածվող անձը՝ 1988թ. ծնված Հայրապետ Սեփոյանը, ով ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանի քրոջ որդին է։ Սպանության մանրամասների վերաբերյալ երեկ մեզ մի շարք ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան։ Դեպքի վայր մեկնած «Ժամանակի» թղթակցին Հայրապետ Սեփոյանի գյուղում՝ Մարմարիկում, գյուղացիներից մեկը պատմեց, որ Հայրապետ Սեփոյանի հայրը՝ Գագիկ Սեփոյանը, Հանքավանում անտառապահ է աշխատում։ Դեպքի օրը երեկոյան սպանված եղբայրները հորը պատկանող օբյեկտում 5 հոգով քեֆ են արել, ուրախացել են։ Նրանք խմած վիճակում ծառ են հատել, որից հետո Գագիկ Սեփոյանը մոտեցել Է նրանց և պարզաբանում պահանջել, թե ինչու են հատել ծառը։ Տղաները վիճաբանության մեջ են մտել անտառապահի հետ և երկաթե ձողով հարվածել նրա դեմքին, որից ամբողջությամբ մնասվել է Սեփոյանի աչքը։ Նա այժմ գտնվում է Երևանում՝ հիվանդանոցում։ Կատարվածից հետո որդին՝ Հայրապետ Սեփոյանը, լսելով այս մասին, ըստ երևույթին, զայրացել է, վերցրել է ինքնաձիգը և գնացել դեպքի վայր, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը։ Հայրապետը կրակել է Վահեի, Վարդանի և նրանց ընկեր Արմենի ուղղությամբ։
Հայրապետի համագյուղացին ասաց, որ երիտասարդը շատ հարգված էր գյուղում, երբեք որևէ անախորժության մեջ չի եղել, նույնիսկ այն հանգամանքը, որ քեռին պատգամավոր է եղել, նրան չի ստիպել իրեն վատ պահել։ Համագյուղացին նշեց, որ Հայրապետի հայրը դեռևս հիվանդանոցում է, իսկ մայրը նոր է դուրս գրվել հիվանդանոցից, քանի որ իմանալով դեպքի մասին՝ վատացել էր։
Երեկ մենք զրուցեցինք նաև Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի քրեական հետախուզության բաժանմունքի պետի հետ, ով ասաց, որ դեպքի ժամանակ սպանվածներից երրորդը՝ Արմեն անունով երիտասարդը, որը գլխի շրջանում հրազենային վնասվածք էր ստացել, «Նիսան» մակնիշի մեքենայով կարողացել է մոտ երկու կիլոմետր քշել և «Տաք ջուր» կոչվող վայրում մարդկանցից օգնություն խնդրել։
Նրան օգնել է տեղում գտնվող պահակը՝ Սերյոժան, ով էլ հենց ահազանգել էր ոստիկանություն։ Նա տղային տարել է պահակատուն՝ օգնություն ցույց տալու, սակայն մինչ շտապօգնության հասնելը՝ տղան արնաքում է եղել և մահացել։ Թե ինչպես է երիտասարդը կարողացել հրազենային վնասվածքով երկու կիլոմետր մեքենան վարել, արդյոք սպանված երիտասարդներն իսկապես ալկոհոլի ազդեցության տա՞կ են եղել, թե՞ ոչ՝ կպարզի քննությունը»:
Ժամանակ
«Մինչ դեկտեմբերի 1-ին սպասվում է ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշումը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի, «բռնաբարելու» և «գլխատելու» սպառնալիքների առթիվ, երեկ վարչական դատարանում նոր վճիռ էր կայացվելու նրա դեմ՝ ճանապարհային ոստիկանության հայցով, որով Շմայսից պահանջվում է 300 հազար դրամ տուգանք, որը նա մարտից մինչ այժմ հրաժարվում է վճարել։ Այս կապակցությամբ մեր հարցին Մովսիսյանը պատասխանեց, թե տեղյակ չէ ոչ մի դատական գործի ու տույժի մասին, չնայած մեկ ամիս է դատաքննություն է ընթանում։ «Երկրի գործերը թողած՝ ընկել եք մեր հետևից։ Թող դատ լինի, ինչ անենք», – ասաց նա»:
Ժամանակ
«Նախօրեին՝ ուշ երեկոյան Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն էր ստացվել, որ Երևանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկի մոտակայքում կինը իր երկու մանկահասակ երեխաների հետ փորձել է ինքնահրկիզվել՝ բենզինը լցնելով իր վրա։ Կնոջը տեղափոխել էին Այրվածքաբանական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք։ Ուշագրավը նաև այն է, որ հիշյալ կինը օգոստոս ամսին ևս փորձել էր ինքնասպանության փորձ կատարել՝ սպառնալով իր երեխաների հետ նետվել Կիևյան կամուրջից։ Այն ժամանակ կինը պահանջում էր հանդիպում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ։
Թե ինչու է 30-ամյա կինը նման քայլերի դիմում, ինչու է պահանջում հանդիպումներ Վլադիմիր Գասպարյանի հետ, մեզ հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց Լուսինե Սիմոնյանի քույրը՝ Նունեն։ Ըստ այդմ՝ Լուսինեն որոշ ժամանակ առաջ Երևանում գտնվող իր բնակարանը վարձով էր տվել նորապսակ մի ընտանիքի, և ինքն իր նորածին երեխաների հետ տեղափոխվել հանրակացարանում ապրելու։
Տունը վարձով տալու պատճառը, ըստ Նունեի, եղել էր այն, որ նա մենակ էր, չէր կարողանում և՛ աշխատել, և՛ երեխաներին հետևել, իսկ հանրակացարանում գոնե երեխաները մենակ չէին լինի։ Մյուս կողմից էլ՝ տան վաիձակալությունից ստացած գումարը ապրուստի հավելյալ միջոց էր՝ Լուսինեի աշխատավարձից ու նպաստից բացի։ Բավական երկար ժամանակ վարձակալած տանը ապրելով՝ նորապսակ զույգն էլ իր հերթին Է բնակարանը վարձով տվել, ովքեր էլ տանը եղած բոլոր իրերը վաճառել են՝ ունեցած պարտքերը փակելու համար։ Լուսինեն տեղեկանալով կատարվածի մասին՝ դիմել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, որտեղ հարուցվել է քրեական գործ։ Այնուհետև Լուսինեի ամուսինը հայտարարել է, թե ինքը տեղյակ է եղել, որ տան իրերը վաճառվել են, ու այդ հիմքով էլ գործը կարճվել է։
Վերադառնալով Լուսինեի՝ նախորդ անգամ ինքնասպանության փորձ կատարելուն, նշենք, որ այն ժամանակ կինը Վլադիմիր Գասպարյանից պահանջում էր և՛ գործի արդար քննություն, և՛ ֆինանսական միջոցներ՝ երեխաներին դպրոց և մանկապարտեզ ուղարկելու համար։ Լուսինեի քրոջ խոսքով՝ այդ ժամանակ իրենց ֆինանսական աջակցություն եղավ, սակայն քրեական գործի հետ կապված որևէ նոր բան չեղավ։ Եվ ահա, նոյեմբերի 10-ին, Լուսինեն կրկին գնացել էր Քննչական կոմիտե և Ոստիկանության Երևան քաղաքի գլխավոր վարչություն։ Քրոջ խոսքով՝ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը Լուսինեի խնդրանքներին՝ գործը վերաբացելու հետ կապված պատասխանել է. «Չտայիր տունդ, չգողանային»։ Քրոջ պատմելով՝ Լուսինեն երևի հենց այս խոսքերից է վրդովվել, եկել է տուն, երեխաներին վերցրել ու որոշել նման քայլ կատարել»:
Ժամանակ
«Հիմնական խնդիրը, որ կանգնած է սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզչություն իրականացնողների առաջ հասարակության պասիվությունն ու անտարբերությունն է ինչպես սահմանադրական փոփոխությունների, այնպես էլ դրա քարոզիչների նկատմամբ: Մարդիկ ոչ մի հետաքրքրություն չեն դրսեւորում սահմանադրական փոփոխությունների նկատմամբ, քանի որ չեն հասկանում, թե կողմ քվեարկելով այդ փոփոխությունների օգտին՝ իրենք ինչ են ստանալու դրա դիմաց, այդ փոփոխությունները ինչպես են անդրադառնալու իրենց առօրյայի վրա: Ավելի մարդակենտրոն, ավելի ժողովրդավարական, ավելի ազատական ձեւակերպումները մարդկանց մոտ ոչ մի հետաքրքրություն չեն առաջացնում այդ փոփոխությունների նկատմամբ:
Բազմաթիվ համայնքապետեր պնդում են, որ մարդկանց ընտրատեղամասեր բերելը ուղղակի անհնար գործ է լինելու, քանի որ մարդիկ չգիտեն թե ինչ ասել է սահմանադրական փոփոխություններ: Ավելի անկեղծանալով՝ նրանք պնդում են, որ մարդկանց ինչ-որ չափով շահագրգռելու եւ ընտրատեղամասեր բերելու համար պետք է փող բաժանել, քանի որ մարդիկ արդեն սովորել են ընտրատեղամաս գնալ եւ քվեարկել փողով, իսկ երբ փողի գործոնը բացակայում է, նրանք ուղղակի կորցնում են հետաքրքրությունը ցանկացած ընտրության նկատմամբ: «Գյուղացիները գիտեն, որ եթե քվեարկություն է, ապա պետք է փող բաժանվի, երբ նրանց ասում ես, որ այս անգամ թեկնածու չկա, որ փող բաժանի, որ սա սահմանադրական հանրաքվե է, ասում են, դե ում որ պետք է թող նա էլ գնա քվեարկի»,- ասաց մեր զրուցակից գյուղապետերից մեկը: Մեր զրուցակիցը իր ղեկավարած գյուղի օրինակով կարծում է, որ թեեւ «ոչ»-ի կողմնակիցները քիչ են, բայց նրանք ավելի մոտիվացված են. «Նրանք համարում են, որ իրենք դեմ են քվեարկելու, քանի որ սա իշխանությունների նախագիծն է, եւ իրենք էլ դեմ են այս իշխանություններին: Բայց այդպես մտածում է գյուղացիների 5-10 տոկոսը, մնացած մասը ընդհանրապես ոչ դեմ է ուզում քվեարկել, ոչ կողմ»: Արդյոք դա նշանակում է, որ եթե այս անգամ փող չբաժանվի, ապա հանրաքվեն կարող է տապալվել, քանի որ մարդիկ չեն գնա ընտրատեղամասեր:
Մեր զրուցակից համայնքապետերն ասացին, որ հանրաքվեն գյուղում կարելի է անցկացնել շատ մեծ հաջողությամբ նաեւ առանց գյուղացիների մասնակցության: Շատերը հիշում են, որ իրենց գյուղում 2005թ. հանրաքվեն ավարտվել էր նախատեսվածից 4-5 ժամ առաջ: Գյուղապետերից մեկը պատմեց, թե ինչպես է եղել հանրաքվեն 10 տարի առաջ. «Այն ժամանակ նստեցինք հանձնաժողովի անդամներով, նախագահով, բոլոր քվեաթերթիկները մի երկու ժամում գծեցինք, ցուցակները ստորագրեցինք, արձանագրությունը կազմեցինք եւ քվատուփով, արձանագրություններով ես, հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը գնացինք ընտրատարածքային ընտրական հանձնաժողով: Տեղ հասանք երեկոյան 5-ի կողմերը: Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը մեզ տեսավ, սարսափեց, հարցրեց, թե՝ էս ինչ է եղել, ասեցի մեր մոտ վերջացել է: Ասեց այդպիսի բան իրավունք չունեք անելու, մինչեւ 8-ը պետք է տեղամասը բաց մնա, օրենքով է այդպես: Ես էլ ասեցի, որ մեր գյուղում բոլորը քվեարկել են, բաց մնար ում համար: Ասեց՝ չեմ կարող ընդունել, գնացեք մի տեղ սպասեք, 8-ից հետո կգաք: Ստիպված գնացինք նստեցինք մի կտոր հաց կերանք՝ մինչեւ այդ 3 ժամը անցավ, նոր բերեցինք հանձնեցինք, վերջացրեցինք: Նույնը հիմա ենք անելու, կարող եմ ասել՝ մի 80 տոկոս «այո» կլինի, 20 տոկոս «ոչ», բայց որ գյուղացիներին հնարավոր չի ընտրատեղամաս բերել՝ դա հաստատ է»:
Ժամանակ
«ԲՀԿ խմբակցության անդամ Արայիկ Աղաբաբյանը, ով մարտի 5-ին տեղի ունեցած ԲՀԿ արտահերթ համագումարից հետո հայտարարեց, որ լքում է կուսակցության շարքերը, երեկ դիմում է ներկայացրել ԲՀԿ Արմավիրի սկզբնական կազմակերպությանը՝ խնդրելով վերականգնել իր կուսակցական պատկանելությունը։ Մեր տեղեկություններով՝ առաջիկա օրերին ԲՀԿ վերադառնալու մասին դիմումներ կարող են ներկայացնել ԲՀԿ-ից հեռացած այլ պատգամավորներ և համայնքապետեր ևս։ Եթե որոշ պատգամավորների հարցում ԲՀԿ ղեկավարությունը վերապահումներ ունի, ապա համայնքապետերի դիմումները, ըստ ամենայնի, կբավարարվեն»:
Ժամանակ
«Մեր տեղեկություններով՝ այսօր տեղի է ունենալու Գյումրու ավագանու հերթական նիստը՝ բավականին «թեթև» օրակարգով. օրակարգում ընդգրկված է ընդամենը հինգ հարց, բոլորն էլ ֆինանսական բնույթի՝ հիմնականում դրամական նվիրատվությունների մասին։ Սա իրոք հետաքրքրական է, քանի որ մի կողմից՝ քաղաքապետարանը ամենատարբեր տրամաչափի պաշտոնյաների միջոցով նշում է, որ քաղաքի բյուջեն, մեղմ ասած, աղքատիկ է, եթե չասենք՝ կիսադատարկ այն աստիճանի, որ ամառվա սեզոնին այն լցնելու համար նույնիսկ Թատերական հրապարակը մասնավոր մի շարք տնտեսվարողների վարձակալության տրվեց՝ այնտեղ տեղադրելու և շահագործելու համար ժամանցային սեզոնային օբյեկտներ, մյուս կողմից՝ չի լինում ավագանու մի նիստ, որի օիակարգում ընդգրկված չլինեն դրամաբաշխությունների հետ կապված հարցեր՝ նվիրատվություններ և այլն (նկատի չունենք չքավոր գյումրեցինեիին հատկացվող տասը հազարական դրամ օգնությունը)։ Այս հակասությունն, ինչ խոսք, չի կարող աննկատ մնալ՝ հատկապես, որ առջևում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է, իսկ հաջորդ տարի էլ Գյումրու քաղաքապետի ընտրություններն են։ Եվ ակամա հռետորական կամ կիսահռետորական հարց է առաջանում՝ իսկ գուցե նախընտրական քարոզարշավն է՞լ է արդեն սկսվել «այո»-ի քարոզարշավի հետ, կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «երկու ծախսերը մի դռնից են հանում», ով իմանա»:
Ժամանակ
«ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի կոչը ՌԴ խորհրդարանի վերին պալատի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին ցնցել է խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին։ Երեկ տեղեկացրել էինք, որ երկօրյա այցով ՀՀ-ամ գտնվող Մատվիենկոյի եւ ՀՀ Աժ ներկայացուցիչների փակ հանդիպման ժամանակ Զուրաբյանը Մատվիենկոյին կոչ է արել ՀՀ իշխանություններին հորդորել՝ ձեռնպահ մնալ սահմանադրական փոփոխություններ անցկացնելուց։ Մեզ հետ զրույցում ԱԺ «Ժառանգության» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը պատմեց, որ Մատվիենկոն խիստ զարմացելէ Զուրաբյանի հայտարարությունից, իսկ վերջինս, տեսնելով ներկաների ապշահար դեմքերը, հայտարարել է. «Я пошутил»։
«Հանդիպման ժամանակ Լեւոն Զուրաբյանը ձեռք բարձրացրեց, ներկայացրեց, որ ողջունում է Հայաստան– Ռուսաստան բարեկամությունը, որ դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակվանից այդ բարեկամությունը դրվել է նոր մակարդակի վրա եւ չնայած որ ինքը ընդդիմություն է եւ իրենք շատ հզոր քննադատում են այսօրվա իշխանություններին, բայց,ողջունում են այսօրվա իշխանությունների ռուսական կողմնորոշումը եւ համագործակցությունը ՌԴ-ի հետ։ Ասաց, որ Հայաստանում այն ուժերը, որոնք կողմնակից չեն ՌԴ-ին, ընդամենը մի քանի հոգի են եւ մարգինալ են։ Զուրաբյանը, իր խոսքը շարունակելով, ցիտեց Պուտինի ինչ-որ ելույթ, որտեղ ասվում է, որ Սահմանադրությունը չի կարելի շատ արագ փոխել եւ այդ ցիտումից հետո կոչով դիմեց տիկին Մատվիենկոյին, որ խնդրում եմ, դիմեք մեր իշխանություններին, որ զերծ մնան սահմանադրական բարեփոխումներից»,– պատմեց Թեւան Պողոսյանը։
Ըստ նրա, Մատվիենկոն, ով պակաս զարմացած չի եղել, հայտարարել է, որ Հայաստանը սուվերեն երկիր է եւ որեւէ մեկը իրավունք չունի խաոնվելու Հայաստանի սուվերեն իրավունքներին։ «Հասկանալով, որ շատ անհաջող մեջբերում է արել, որը բոլորի դեմքից կարելի էր նկատել, պարոն Զուրաբյանը, չգիտեմ ինչու, որոշեց ասել, որ կատակ է արել, ինչն ընդհանրապես ավելի վատ իրավիճակ ստեղծեց»,– պատմեց Թեւան Պողոսյանը։ Նա, ինչպես նաեւ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, իրենց հերթին են հայտարարել, որ ո՛չ Արեւմուտքը եւ ո՛չ էլ ՌԴ-ն իրավունք չունեն Հայաստանին ասել՝ ինչ պետք է անել։ «Իսկապես ցավալի է, որ Հայաստանում կան ուժեր, որոնք խնդրանքով են դիմում այլ երկրի հատկապես պառլամենտական ղեկավարությանը, որ դիմեն ՀՀ ղեկավարությանը ինչ-որ բան անելու կամ չանելու համար։
Ի վերջո, մենք պետք է գիտակցենք, որ անկախ պետության ենք եւ ինքներս պետք է մեր խնդիրները լուծենք, այլ ոչ թե գնանք, ուրիշներին խնդրենք»,– ասաց Թեւան Պողոսյանը։
Հարցին՝ որեւէ մեկը հետո. Զուրաբյանից, բացատրություն պահանջե՞լ է նրա ասածի համար, Պողոսյանը պատասխանեց. «Ես, ճիշտն ասած, չեմ պահանջել։ Այն ուժը, որը քվեարկեց ԵՏՄ-ի օգտին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր խոսում էին այլընտրանքային ուղու մասին, անվանում էր ջղաձգվողներ, ի՞նչ պահանջեմ այդ խմբից։ Իսկապես՝ ոչ այդքան լավ իրավիճակ էր ձեւավորվել, նույնիսկ տիկին Մատվիենկոն չէր հասկանում՝ ինչպես անել, եւ զարմանք հայտնելով՝ ասաց՝ բայց դուք սուվերեն երկիր եք, ինքներդ պետք է ձեր հարցերը լուծեք, մենք ո՞վ ենք, որ այդպիսի հարցեր բարձրաձայնենք, իսկ այն, ինչ ասել է Պուտինը, ասել է ՌԴ-ի համար եւ դա վերաբերում է միայն ՌԴ-ին»։
Ի դեպ, պատգամավորը հայտնեց նաեւ, որ Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ հայկական կողմը իր տեսակետները արտահայտել է հայերեն եւ ապահովվել է պատշաճ մակարդակով թարգմանություն ա միայն մեկ պատգամավոր է ռուսերեն խոսել։ Պարզվում է, այդ պատգամավորը եղել է Լեւոն Զուրաբյանը։ Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, թե այլ բան Զուրաբյանից չէին էլ սպասում։
«Մատվիենկոն հեգնանքով եւ ժպիտով ասաց, որ Սահմանադրություն փոխելը Ժողովրդի իրավունքն է, եւ սուվերեն Հայաստանը պետք է որոշի իր խնդիրը, ի՞նչ կապ ունի ՌԴ-ն կամ ՌԴ նախագահը կամ մեկ այլ երկիր, որ միջամտի ձեր գործերին»,– ասաց Բաղդասարյանը։
Մեր հարցին՝ դուք է՞լ չեք զրուցել Զուրաբյանի հետ, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց.
«Բայց նա էլ հենց դա է ուզում, որ մենք անընդհատ նրան հետաքրքրության, ուշադրության կենտրոնում պահենք, բացատրություններ պահանջենք։ Իսկ դուք չգիտե՞ք՝ ինչ են ցանկանում նման տիպի մարդիկ։ Նրանք ուզում են ինչ-որ սենսացիոն, անիմաստ, անհեթեթ հայտարարություններ անեն եւ հետաքրքրության շարժեն, մենք էլ լարվենք ու սկսենք պատասխաններ պահանջել։ Ընդհանրապես՝ մենք դրան հեգնանքով ու ժպիտով ենք նայում, լավագույն պատասխանը արհամարհանքն է։ Նրա այդ հայտարարությունները մեզ համար ուրախության են»։
Ժամանակ
«ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը երեկ իր դրսեւորած վարքագծով զարմացրել է ոչ միայն Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով պաշտոնական այցով գտնվում էր Հայաստանում, այլեւ հայ պատգամավորներին, որոնք ստորաքարշության եւ ողորմելի վարքագծի բազմաթիվ դրսեւորումների են ականատես եղել: Զուրաբյանը Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ հարց տալու իրավունք է ստացել եւ մինչեւ իր հարցը տալը մի ամբողջ պարբերություն կարդացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ինչ-որ հարցազրույցից կամ հայտարարությունից, որտեղ նա ասում է, որ Սահմանադրական փոփոխությունները պետք է ինքնանպատակ չլինեն, եւ դրանք պետք է անել ըստ անհրաժեշտության: Դրանից հետո Լեւոն Զուրաբյանը ՌԴ Դաշնային խորհրդի նախագահին կոչ արեց հորդորել Հայաստանի իշխանություններին չիրականացնել սահմանադրական փոփոխություններ: Վալենտինա Մատվիենկոն Զուրաբյանի հարցրի սարսափահար է եղել՝ մտածելով, որ Զուրաբյանն ապրում է անցյալում, ենթադրենք՝ գիտի, թե 1983 թվականն է, եւ երկրում բոլոր կարեւոր որոշումները կայացվում են Կրեմլում, եւ այդ պատճառով է որոշել Զուրաբյանին տեղեկացնել, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է, որտեղ որոշումները կայացվում են այդ ինքնիշխան պետության եւ նրա ժողովրդի կողմից»:
Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.