23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Դեկտեմբերի 9-ին ՀՀԿ-ական գործարար Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է այս տարվա հունիսի 26-ին սնանկ ճանաչված «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչին՝ մարզադաշտից պահանջելով 714 մլն 581 հազար դրամ գումար պարտքը: «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր, ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք արդեն իսկ առարկություն են ներկայացրել ՀՖՖ-ի հայտի առթիվ: «Ֆեդերացիան գույք է ի պահ տվել ստադիոնին, առաջարկել ենք ի պահ տրված գույքը վերցնել՝ վիդեո կանալները, լույսերը»,- ասաց Աղաբաբյանը:
Ըստ նրա՝ ՀՖՖ-ի հայցի մոտ 400 մլն-ն անընդունելի է: Դատարանի վճռով սնանկ ճանաչված «Հրազդան» մարզադաշտի ընդհանուր պարտքը կազմում է մոտ 4 մլն ԱՄՆ դոլար: Սեփականատիրոջ խոսքերով՝ ստադիոնն արժե 50 մլն դոլար: «Եթե «Միկայի» դաշտը 23 մլն-ով են վաճառում կամ Իջեւանի դաշտը՝ 6 մլն-ով գնում, ապա «Հրազդանը» շատ ավելի թանկ է»,- ասաց Աղաբաբյանը: Սնանկացած պատգամավորը պատրաստվում է նոր տարում մարզադաշտի առողջացման ծրագիր ներկայացնել:
«Կհայտարարենք, որ առողջացման ենք գնում: Առողջացման ծրագրի մեջ կմտնի նաեւ բաժնեմասեր վաճառելը: Հնարավոր է, որ 80 տոկոսը կարողանանք վաճառել ստադիոնի խաթեր, որ այն փրկվի»,- ասաց սեփականատերը: Աղաբաբյանը հերքեց, թե իրեն օգնում են աներձագ Գալուստ Սահակյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Երբեք: Օգնել, նշանակում է՝ բաժնեմաս առնել, ուրիշ ի՞նչ օգնել»: Թե ովքեր են «Հրազդանի» պոտենցիալ գնորդները՝ Աղաբաբյանը չի ասում: Ինչպես բազմիցս նախկինում հայտարարել է ՀՀԿ-ական պատգամավորը, «Հրազդան» մարզադաշտի սնանկության հարցում մեղադրում է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին՝ ստադիոնին 53 մլն դրամով տուգանելու, ու Գագիկ Ծառուկյանին՝ «Առինջ մոլ»-ով իր տոնավաճառի «գործին խփելու» համար: Հիշեցնենք, որ Աշոտ Աղաբաբյանը արդեն իսկ կադաստրի պետական կոմիտեի օգնությամբ առանձնացրել է «Հրազդան» մարզադաշտի հաշվեկշռում գտնվող ձմեռային լողավազանի մասը, որտեղ տեղակայված է Աղաբաբյանի աղջկա «Դար 21» հեռուստատեսությունը: Սա թերեւս արվել է նրա համար, որ եթե «Հրազդանը» վերցնեն Աղաբաբյանի ձեռքից, գոնե «Դար 21»-ի շենքը մնա Աղաբաբյանների ընտանիքին: «Հրազդան» մարզադաշտի ճարտարապետ Գուրգեն Մուշեղյանը, մինչդեռ, մամուլում անընդունելի է համարել մարզադաշտի համալիրի մասնատումը՝ հայտարարելով, որ դա ստադիոնի անբաժանելի մասն է, որովհետեւ այդ կոնստրուկցիաները իրար հետ են օգտագործված»:
Ժամանակ
«Այս Հայաստանն ինքներս ենք այսպիսին դարձրել ու այդպիսին պահում, ինչքան եւ ինչպես աշխատում ենք՝ այդպիսի երկիր էլ ունենք: Այսօր մոտավորապես այսպիսի հայտարարություն արեց Հայաստանի գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ լրագրողների հետ հանդիպմանը, երբ նրան հարցրել են, թե կուզե՞ր արդյոք, որ իր երեխաներն ապրեին այնպիսի Հայաստանում, ինչպիսին Սահմանադրության փոփոխության հանրաքվեի որակներն էին: Վերացականությամբ հանդերձ, Գեւորգ Կոստանյանի հայտարարությունը բավական անկեղծ է, կամա, թե ակամա: Ընդ որում՝ ուշագրավ է, որ վերջին շրջանում Հայաստանի իրավապահ կառույցներում սկսել են հաճախ հնչել այդպիսի անկեղծ հայտարարություններ:
Օրինակ՝ մի քանի ամիս առաջ հասարակությանը գրեթե անակնկալի բերեց ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, «նաիրիտցիներիե թեմայով վարչապետի ու էներգետիկայի նախարարի զրույցին միջամտելով ու հայտարարելով, որ մարդիկ պարզապես չեն հավատում կառավարությանը: Իհարկե, Գեւորգ Կոստանյանի հայտարարությունն իր կոնկրետությամբ զգալիորեն զիջում է Գորիկ Հակոբյանին, սակայն հատկանշական է, որ ԱԱԾ պետից բացի, նաեւ գլխավոր դատախազն է բացահայտորեն բացասական տոնայնությամբ արտահայտվում երկրում ստեղծված վիճակի մասին: Սա վկայում է իրավապահ համակարգում կամ ընդհանրապես իշխանական համակարգում տեղի ունեցող որոշակի տրանսֆորմացիաների՞ մասին, եւ արդյո՞ք Հայաստանում առկա է հակադրություն իրավապահ համակարգի եւ գործադիր իշխանության միջեւ: Օրինակ՝ ոստիկանության պետի եւ վարչապետի լարվածությունը նորություն չէ, եւ Վովա Գասպարյանն ու Հովիկ Աբրահամյանը պահը բաց չեն թողնում միմյանց բավական թաքնված, սակայն սուր կսմթելու: Հետո փաստորեն կառավարության հանդեպ կոշտ արտահայտվեց Գորիկ Հակոբյանը, իսկ հիմա գործադիրի հասցեին ինչ-որ իմաստով անուղղակի, սակայն բավական թափանցիկ ակնարկ է անում Գեւորգ Կոստանյանը: Թեեւ, նա ասուլիսի ընթացքում նաեւ ուղիղ իմաստով է թիրախավորել գործադիրին:
Գեւորգ Կոստանյանը հայտարարել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չէր կարող Սահմանադրական փոփոխությունների քվեարկության հետ կապված խախտումների վերաբերյալ տեսանյութերը որակել մոնտաժված, քանի որ դրա մասին կարելի է խոսել միայն փորձաքննությունից հետո: Մինչդեռ կան լրագրողական ձայնագրությունները, որ հանրաքվեից անմիջապես հետո այդ տեսանյութերի մասին հարցին ի պատասխան Հովիկ Աբրահամյանը դրանք որակում է մոնտաժված՝ ասելով, որ իր կարծիքով դրանք մոնտաժված են: Գեւորգ Կոստանյանն ասում է, որ ոչ ոք չի կարող այդպիսի բան ասել, քանի դեռ չկա փորձաքննություն: Փաստորեն, գլխավոր դատախազը վարչապետին մեղադրում է առնվազն ոչ կոմպետենտ հայտարարության համար:
Թերեւս մնացել է, որպեսզի կառավարությանը որեւէ կերպով որեւէ մեղադրական ակնարկ հղի նաեւ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, որպեսզի իրավապահ կառույցների շղթան ամբողջանա կառավարության դեմ «ճակատով»: Ընդ որում՝ ակնհայտ է, որ հանրաքվեի քվեարկությունն այստեղ առիթ է, իսկ իրավիճակն, ըստ էության, շատ ավելի խորն է, նույնիսկ ներիշխանական եւ գերատեսչական պայքարի տրամաբանությունից էլ խորը: Այնպես որ, բոլորովին զարմանալի չի լինի, եթե իրավապահներն անեն այն, ինչը, ըստ էության, հետաքրքիր կերպով չի անում, այսպես ասած, ընդդիմությունը 2014 թվականի ապրիլից՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո: Այսինքն՝ ընդդիմության փոխարեն հենց իրավապահները պահանջեն կառավարության հրաժարականը»:
Ժամանակ
«Սահմանադրական հանրաքվեից հետո ՀՀԿ-ի «այո»–ի գծով դաշնակիցները փորձում են ստանալ այդ «այո»–ի համար ենթադրվող վճարը։ Սկզբունքը սկզբունք, բայց դե ամեն ինչ իր գինն ունի, և ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն ուզում են, որ ՀՀԿ-ն վճարի իրենց աջակցության դիմաց։ ԲՀԿ-ն դա անում Է բացահայտ, իսկ ՀՅԴ-ն չի ուզում խնդրել, ուզում Է, որ իրեն համոզեն՝ այդ նպատակով արդեն սկսելով խոսել ընտրակեղծիքներից և ակնարկելով, որ պատրաստվում են հանրաքվեի ընթացքի և արդյունքների վերաբերյալ համապարփակ գնահատական ներկայացնել»։
Ժամանակ
«ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանից երեկ հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ է արդյոք ԲՀԿ-ն մտնել կոալիցիայի մեջ՝ նկատի ունենալով եւ սահմանադրական փոփոխություններին կողմնակից լինելը, եւ երեկ բյուջեին կողմ քվեարկելը: Միքայել Մելքումյանը պատասխանեց. ««Բարգավաճ Հայաստանը» մինչեւ 2012 թվականը եղել է կոալիցիայի մեջ, սակայն քաղաքական որոշումների վրա ունեցել է զրո ազդեցություն, նորից գնալ նույն ճանապարհով, որտեղ դու կունենաս զրո ազդեցություն… ուղղակի մի 2-3 նախարարական պորտֆել կունենաս: Մենք պետք է կոալիցիա մտնենք այն միտումով, որպեսզի կարողանանք իշխանական բեւեռում իրականացնել ներքին միաբեւեռության ապակենտրոնացում եւ արդյունքում ձերբազատվել բոլոր մեծ ու փոքր չարիքներից: Այսինքն՝ որեւէ կոալիցիա ինքնանպատակ չէ»:
Ժամանակ
« Երևանի Նորք-Մարաշ համայնքում զինված հանցախմբի կալանավորված անդամների թիվը հասել է 25-ի։ Վերջին տվյալներով՝ նոյեմբերի 28-ին ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբի կալանավորված անձանց թիվը 23 էր։ Նշենք, սակայն, որ ԱԱԾ-ն դեռ չի շտապում հրապարակել նոր՝ 2 կալանավորվածների անունները։ Ի դեպ, կալանավորվածներից ոչ ոք իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքում»։
Ժամանակ
«Մասամբ ՀՀ կառավարությանը պատկանող «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն նոր պահանջ է ներկայացրել Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի որդու հիմնադրած «Բիզնես լիդեր գրուպ» ընկերության դեմ, որի սնանկության գործով դատական նիստը նշանակվել է դեկտեմբերի 11-ին Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Ընկերությունը նախկինում երեք բրենդներ էր ներառում, սակայն մեր տեղեկություններով՝ այս պահին միայն մեկ անշարժ գույք ունի իր հաշվին գրանցած, իսկ բրենդներից մեկն էլ՝ «Վերանդա» սրճարանը ձեռք է բերել տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը»,–գրում է թերթը։
Ժամանակ
«Նոյեմբերի 25-ին կալանավորված եւ ահաբեկչություն կազմակերպելու նպատակ ունենալու մեջ կասկածվող խմբի անդամներից Արման Հայրապետյանը, ինչպես տեղեկացրել ենք, աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում, որպես եթերի ապահովման ծառայության արբանյակային հեռարձակման թողարկիչ։
Այսինքն՝ նա հնարավորություն է ունեցել, ցանկացած ժամանակ եթեր հեռարձակել ցանկացած նյութ, որը կարող էր իր հետ բերել աշխատավայր։ Մեր ունեցած տեղեկություններով՝ կալանավորումից առաջ Ա. Հայրապետյանը հնարավորություն է ունեցել հ/ը հատուկ պահպանվող տարածք մուտք գործել իր սեփական մեքենայով, իսկ խմբի կալանավորումից որոշ ժամանակ առաջ էլ իր հետ աշխատավայր է տարել խմբի անդամներից Նելլի Մինասյանին»:
Ժամանակ
«Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Նորք-Մարաշում զինված խմբի կալանավորումը պետք Է տեղի ունենար ավելի ուշ, դեկտեմբերի 1-ին ավելի մոտ ժամանակ, երբ խմբի ավելի մեծ թվով անդամներ հավաքված կլինեին նույն վայրում, սակայն խմբի անդամները կանխազգալով, որ իրենց գործունեությունը հայտնվել Է հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, որոշել են ավելի շուտ իրականացնել իրենց ծրագիրը»:
Ժամանակ
Միջազգային Դուքենդոյի և Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը մեղադրվում է ապօրինի ռազմամթերք պահելու մեջ: Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալի կարգավիճակում գտնվող Գ. Վարդանյանը հայտարարել է. “Տեռորիստի անուն կցվեց իմ վրա, բայց դա իրականությանը չի համապատասխանում”:
Ըստ նրա՝ ինքը չի հասկացել, որ Ղարաբաղյան հերոսամարտի 20-ամյակին նվիրված ֆիլմի նկարահանման համար բերված զենքերը մարտական են:
Ժամանակ
«Նոյեմբերի 15-ին տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը մերժել է օդային միջանցք տրամադրել Գյումրիի օդանավակայանից օդ բարձրացած ռուսական АН-124 բեռնատար օդանավին։ «Ժամանակի» աղբյուրի փոխանցմամբ՝ այն Հայաստան է բերել կարևոր բեռներ, այդ թվում՝ վերջերս ստորագրված և վավերացրած պայմանագրով նախատեսված ժամանակակից սպառազինություն։ Մեր տեղեկություններով՝ սա եղել է ռուսական օդանավի առաջին, բայց ոչ վերջին այցը Հայաստան»:
Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.