29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Ժամանակ» թերթը զրուցել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի հետ:
-Սրբազա՛ն, Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները նշում են, որ Պերմյակովը սատանիստ է, պայմանագիր է կնքել սատանայի հետ, գրառում կատարել սոցիալական ցանցում, որ ծառայում է սատանային եւ նրան կզոհաբերի մի քանի կանանց ու տղամարդկանց: Արժանահավա՞տ են Ձեզ համար այս փաստերը:
-Ես սատանայապաշտության մասնագետ չեմ եւ իրենց ծիսական արարողություններին այդքան խորապես տեղյակ չեմ, որ անպայման արյուն պետք է լինի, իսկ ի՞նչ է, ավտոմատովը արյուն չէ, պետք է անպայման դանակով լինի՞: Դրա համար էլ սվինով էր խողխողել խեղճ երեխային, եւ սա լրիվ տեղավորվում է սատանայապաշտական եթե ոչ ծիսակատարության, ապա սատանային զոհ մատուցելու հետ: Եվ ես առաջին օրվանից էլ ասել եմ՝ սա մարդու գործ չէ:
-Ռուս զինվորի նկատմամբ Գյումրիում այս մեկ տարվա ընթացքում հանրության մոտ վերաբերմունք փոխվե՞լ է:
-Անշուշտ, փոխվել է, առաջվա նման սիրալիր չեն եւ զգոն են: Նախկինում ամեն քայլափոխի մի բան հյուրասիրում էին, ծխախոտ, հաց էին տալիս, իսկ հիմա՝ ոչ:
-Ի՞նչ եք կարծում, դատավարության ավարտից հետո հավատը կվերականգնվի՞ ռազմաբազայի, ռուս զինվորի նկատմամբ:
-Սա արդեն ռուսների գործն է, թող ռուսները անեն քայլեր, որպեսզի հավատը վերականգնվի, մենք պե՞տք է վերականգնենք հավատը ռուսի նկատմամբ, ռուսը պետք է վերականգնի: Մեզնի՞ց եք պահանջում գործողություններ, իրենցից պահանջեք:
-Իսկ ռուսը արե՞լ է քայլեր, որ իր նկատմամբ հավատը վերականգնվի: -Ես չեմ տեսել, եթե ուրիշը տեսել է, թող ուրիշը վկայի:
-Սրբազան, ընդհանրապես ռազմաբազայի առկայությունը Գյումրիում որքանո՞վ է վտանգում կամ որքանո՞վ է պաշտպանում գյումրեցու անվտանգությունը:
-Միայն գյումրեցու համար չէ այդ ռազմաբազան, այն հանրապետական նշանակություն ունի եւ հանրապետական մասշտաբի խնդիրներ է լուծում: Այնպես որ, գյումրեցու ապահովության համար չէ, եւ եթե ուզում եք իմանալ, բոլորովին գյումրեցու ապահովության համար չէ: Գյումրեցին, ընդհակառակը, ավելի անապահով է: Բայց եթե պետք է հանրապետական հարցեր լուծելու համար, ուրեմն պետք է: Բայց գյումրեցին չի կարող պատանդ լինել եւ չպետք է պատանդ լինի»:
Ժամանակ
«Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ արդեն հունվարի կեսերին կարող են փոփոխություններ տեղի ունենալ կառավարության կազմում: Իրենց պաշտոններին հրաժեշտ կտան մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Ըստ նույն աղբյուրի՝ կփոխվեն նաև Արմավիրի, Արագածոտնի ու Շիրակի մարզպետները: Մենք արդեն գրել ենք, որ ՀՅԴ-ն երեք մարզպետի պաշտոն է ուզում, սակայն դժվար է ասել, թե այս փոփոխությունները որքանով կապ ունեն իշխանություններ-ՀՅԴ պայմանավորվածության հետ»:
Ժամանակ
«Թվային հեռարձակման վերաբերյալ մեր հարցին տրանսպորտի եւ կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն երեկ պատասխանեց, որ տոնական օրերն հեռուստատեսությունը չի անցնի թվային հեռարձակման, այնպես որ քաղքացիները կարող են վայելել տոնական եթերը, իսկ անապահովները արդեն իսկ պետք է դիմեն թաղապետարաններ ու գյուղապետարաններ՝ թվային հեռարձակման սարքը պետությունից անվճար ստանալու համար»։
Ժամանակ
«ՀՅԴ-ն շարունակում է մտահոգ լինել իր ապագայի հարցում, առջևում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն են, իսկ ՀՅԴ-ն ԱԺ մտնելու համար ո՛չ վարկանիշ ունի, ո՛չ վարչական ռեսուրս: Այդ պատճառով էլ, մեր տեղեկություններով, ՀՅԴ-ն երեք նախարարական պորտֆելի փոխարեն երեք մարզպետի պաշտոն է ուզում, որոնք ավելի մեծ վարչական լծակների են տիրապետում և ավելի մեծ ազդեցություն ունեն ընտրական պրոցեսի և արդյունքների ձևավորման վրա, քան նախարարները: Ընդ որում՝ ուզում են մարզպետներ ունենալ առավել խիտ բնակեցված և մարզետերի կողմից առավել վերահսկելի համարվող տարածքներում՝ Գեղարքունիք, Արմավիր և Արարատ»։
Ժամանակ
«Ժամանակ» թերթը զրուցել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հետ, ով անդրադարձել է նաեւ կոռուպցիայի խնդրին:
Պարոն դեսպան, Ձեր ելույթներում, ի թիվս այլ հարցերի,առանձնահատուկ ուշադրություն եք դարձնում հատկապեսՀայաստանում կոռուպցիայի խնդրին, դրա դեմ պայքարիանհրաժեշտությանը, մեթոդներին եւ մեխանիզմներին՝ շեշտելով, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարում: Բայց, մյուս կողմից, ակնհայտ է, որ իրական կյանքում Հայաստանը լուրջ խնդիրներ ունի՝ կապված ժողովրդավարության եւ ժողովրդավարացման, օրենքի իշխանության հաստատման, շուկայում բոլոր խաղացողների համար հավասար պայմանների, ընդհանրապես բիզնեսի եւ քաղաքականության սերտաճման հետ: Այս տեսանկյունից որքանո՞վ է, Ձեր կարծիքով, արդյունավետ այդ պայքարը՝ առանց իրապես ժողովրդավարական ճանապարհով պետական իշխանության ձեւավորման եւ բիզնեսի ու քաղաքականության տարանջատման:
Ուր էլ գնամ Հայաստանում, տեսնում եմ, որ մարդիկ մտահոգ են կոռուպցիայով, ցանկանում են լուծել այդ խնդիրը եւ պատրաստ են այն ամենին, ինչը կարող է հանգեցնել խնդրի լուծմանը: Ի տարբերություն մյուս երկրների, որտեղ կոռուպցիան բացատրվում է որպես մշակույթի մաս, Հայաստանում մոտեցումն այդպիսին չէ: Հայաստանում ես տեսնում եմ անհատների, կազմակերպությունների, լրագրողների եւ նույնիսկ որոշ պաշտոնյաների, ովքեր պատրաստ են եւ կարող են զբաղվել այս խնդրի լուծմամբ: Դա ինձ հուսադրում է: Հայաստանն այս առումով վերջերս առաջընթաց է արձանագրել, մասնավորապես՝ Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնես» սանդղակում եւ «Թրանսփերենսի Ինթերնեյշնլի» կոռուպցիայի ընկալման համաթվի մասով: Անելիքներ, սակայն, դեռեւս շատ կան:
Իրավացի եք, մենք աշխատում ենք կառավարության Հակակոռուպցիոն խորհրդի հետ, քանզի հավատացած ենք, որ այն կարող է կոռուպցիայի դեմ պայքարում արդյունավետ գործիք լինել: Խորհուրդը ղեկավարող պաշտոնյաները հրապարակավ եւ մեզ հետ ունեցած առանձնազրույցներում պատրաստակամություն են հայտնել Խորհուրդն օգտագործել որպես գործողությունների ծրագրի մշակման հարթակ եւ ձեռնարկել կոռուպցիայի դեմ ուղղված քայլեր չորս որոշակի ուղղություններով, որոնք առավել շատ են առնչվում շարքային քաղաքացիների կյանքին ու առօրյային: Մենք հավատում ենք այդ խոսքերին:
Բայց ինչպես նախկինում եմ նշել, մեր օժանդակությունը Խորհրդին ցուցաբերվում է այն պայմանով, որ լինի իրական ու ծանրակշիռ առաջընթաց կոռուպցիայի դեմ պայքարում: Եթե Խորհուրդն ապահովի կոնկրետ արդյունքներ, մենք կշարունակենք օժանդակությունն այդ ջանքերի ուղղությամբ: Եթե Խորհուրդը կամ Խորհրդի ղեկավարները չկարողանան կամ չցանկանան պայքարել կոռուպցիայի դեմ, ապա մենք կդադարեցնենք մեր օժանդակությունը՝ թե ֆինանսական, թե տեխնիկական»:
Ժամանակ
«Երեկ բավական հետաքրքրական զարգացում է ստացել Մոսկվայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովը: Գագաթնաժողովն անցել է ՀՀ նախագահությամբ, քանի որ այս տարվա սեպտեմբերի 15-ից այդ կառույցում նախագահությունը անցել է Հայաստանին: Եվ ահա, Սերժ Սարգսյանի նախագահությամբ տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում հնչել է ՀՀ նախագահի չափազանց կոշտ ելույթը, որը ոչ այլ ինչ է, քան մեղադրանք ՀԱՊԿ-ի անդամներին՝ ՀՀ հանդեպ իրենց դաշնակցային պարտականությունները չկատարելու համար: Այդ մեղադրանքը հնչում է հայ-ադրբեջանական լարվածության նոր փուլում, որտեղ ըստ էության լարվածության նոր մակարդակ է՝ տանկերի կիրառում: Միաժամանակ, Սերժ Սարգսյանի կոշտ ելույթը հնչում է Բեռնում Սարգսյան-Ալիև հանդիպումից բառացիորեն երկու օր անց:
Այստեղ, իհարկե, ամենաուշագրավը Ռուսաստանի հանգամանքն է. ինչպե՞ս է Սերժ Սարգսյանը համարձակվում նման մեղադրանք հնչեցնել, որը տարածվում է նաև ՌԴ վրա: Այս հարցն անկասկած կլինի այսօր առավոտյան Հայաստանում հնչող ամենատարածված հարցերից մեկը: Բանն այն է, որ Երևանն այնքան է վարել ՌԴ շահերից կախված արտաքին քաղաքականություն, որ ոչ մի կերպ հավատ կամ վստահություն չի ներշնչում այն, որ Հայաստանը կարող է թեկուզ ՀԱՊԿ շրջանակով, սակայն նման մեղադրանք հնչեցնել, այդ թվում և՝ Մոսկվային:
Եվ այս գործոնի տակ շատերն անկասկած կփորձեն հասկանալ, թե ի՞նչ կարող էր թաքնված լինել, և որտեղ է այստեղ ռուսական շահը, առանց որի Հայաստանը չէր կարող որևէ քիչ թե շատ նշանակալից բան անել արտաքին քաղաքական որևէ հարցում: Եվ սա այն դեպքում, երբ մյուս կողմից ակնհայտ է, որ սա այն նվազագույնն է, որ Հայաստանը պետք է աներ, և վաղուց, և ոչ միայն ՀԱՊԿ-ի հարցում, այլ ընդհանրապես վերջին տարիներին ռուսական քաղաքականության»:
Ժամանակ
«Մեկ ամիս էլ չկա, ինչ վատացել են Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները թուրք-սիրիական սահմանին խփված ռուսական «Սու-24» օդանավի պատճառով: Ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացումն իր անմիջական տնտեսական ազդեցությունն է թողնում նաեւ Հայաստանի վրա: Թուրքական օդանավի կողմից ռուսական ռազմական օդանավի ոչնչացումից հետո Ռուսաստանը համալիր պատժամիջոցներ իրականացրեց Թուրքիայի դեմ՝ վերացնելով այդ երկրի հետ առանց վիզային ռեժիմը, դադարեցնելով բազմաթիվ տնտեսական նախագծերի իրականացումը, ռուս զբոսաշրջիկներին տարհանելով Թուրքիայից, եւ ամենակարեւորը մեզ համար՝ թուրքական ապրանքների Ռուսաստան ներմուծման արգելք սահմանելով: Ռուսական կողմից պատժամիջոցների կիրառելուց հետո Հայաստանում հերթական էյֆորիան սկսվեց: Մեզ մոտ սկսեցին ուրախանալ, որ եթե թուրքական մրգերն ու բանջարեղենները Ռուսաստան չեն արտահանվում, ուրեմն առաջացած բացը կլրացվի Հայաստանի գյուղարտադրանքով: Բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը»:
Ժամանակ
«Մամուլում մի քանի օր է տեղեկություններ են հրապարակվում, որ Նորք-Մարաշում վնասազերծված զինված հանցախմբի կալանավորվածների թիվն անցնում է 40-ը, սակայն այսօր գործում ներգրավված Խաչիկ Ավետիսյանի, Նելլի Մինասյանի եւ մյուս աղջիկների պաշտպան, փաստաբան Գիվի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր տվյալներով՝ այս պահին կալանավորվածների թիվը 30-ն է, սակայն այն կարող է ամեն պահի փոփոխվել։ Փաստաբանը նաեւ տեղյակ չէր, թե որքանով են հիմնավորված տեղեկությունները, որ նոր կալանավորվածների թվում նախկին պաշտոնյաներ կան։ Փաստաբանի խոսքերով՝ ինքը հստակ կարող է միայն ասել, որ իր պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվում, եւ որ իրենք առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում։
Փաստաբանը հղում անելով նախաքննական գաղտնիք չհրապարակելուն, չասաց, թե ինչու էին իրենց պաշտպանյալները հանցախմբի մյուս անդամների հետ հայտնվել այդ տանը։ Նշենք, որ կալանավորվածների թվում 4 ազատամարտիկ կա։ Նրանցից մեկը՝ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գնդի հետախուզական վաշտից Աղասի Սարուխանյանն է, որը նախօրեին է կալանավորվել։ Նրա եւ մյուս ազատամարտիկների մարտական ընկերներն աբսուրդ են որակում ազատամարտիկների կալանավորումների այս շարքը, եւ դիտավորություն են տեսնում կատարվածում։ Փաստաբանը խուսափեց պատասխանել հարցին, թե այս գործում կա՞ քաղաքական ենթատեքստ, թե ոչ։ Փաստաբանը նշեց, որ իր եւ Ինեսա Պետրոսյանի պաշտպանյալ աղջիկների առողջական վիճակը նորմալ է, պարզապես մեկուսարանում հոգեպես ճնշված են»:
Ժամանակ
«Մամուլում տեղեկություն է հրապարակվել, որ աշխատանքից ազատվել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարը, իսկ հերթի մեջ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարն է: Այդ փոփոխությունները պայմանավորվում են նրանով, որ Սերժ Սարգսյանը պաշտոնանկ է անում բոլոր նրանց, ովքեր չեն կարողացել Սահմանադրության հանրաքվեի ժամանակ ապահովել Այո-ի հաղթանակը, կամ Այո-ի անաղմուկ հաղթանակը: Հետաքրքրական և ինչ-որ առումով նաև հատկանշական է, որ Սերժ Սարգսյանը սկսում է Երևանից:
Բանն այն է, որ 2017-ի խորհրդարանական գործընթացին նախորդող զարգացումների, սահմանադրական նախերգանքի մեջ ստվերում մնաց մեկ այլ կարևոր քաղաքական հանգրվան, որ սպասում է 2017-ին: Դա Երևանի ավագանու, այսինքն՝ Երևանի քաղաքապետի ընտրությունն է: Սա համապետական չէ, բայց դրան հավասարազոր կիսապետական ընտրություն է, և ավելին է իհարկե, եթե հաշվի առնենք, որ Երևանը Հայաստանի ռեսուրսային բազայի մոտ 2/3-ն է: Ավելին, երբ վերացվում է նախագահական իշխանության առաջնային մանդատը և պետության նախագահը դառնում է նշանակովի, Երևանի քաղաքապետի մանդատն ըստ էության դառնում է առնվազն կիսանախագահական, քանի որ այդ քաղաքապետի ընտրությանը մասնակցում է գրեթե նույնքան մարդ, որքան մասնակցում է խորհրդարանական ընտրություններում: Եվ այդ պայմաններում Երևանի քաղաքապետը կառավարման նոր մոդելի պարագայում ըստ էության դառնում է երկու առաջնային մանդատներից դե ֆակտո մեկը՝ խորհրդարանից հետո: Այսինքն, կա խորհրդարանական առաջնային մանդատը և դե ֆակտո երկրորդը՝ ի դեմս Երևանի քաղաքապետի: Ասել կուզի ակնհայտ է, որ խորհրդարանական կառավարման պայմաններում Երևանի քաղաքապետի պաշտոնի քաղաքական նշանակությունն ավելի է բարձրանում, որքան էլ զուտ գործընթացային առումով իշխանությունը փորձի այն տեղավորել լոկ ՏԻՄ մակարդակում:
Ավելին, այն, որ Սերժ Սարգսյանն ըստ էության սկսում է Երևանի վարչական շրջաններից՝ իհարկե դե յուրե պաշտոնանկ անողը նա չէ, վկայում է, որ իշխանության համար Երևանի կշիռն իհարկե էլ ավելի է բարձրանում: Սա կարող է նշանակել, որ Սարգսյանը ոչ միայն ձեռնամուխ է լինում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը, հաշվի առնելով 2015-ի հանրաքվեի այսպես ասած դասերը, այլ նաև զուգահեռ ձեռնամուխ է լինում Երևանի քաղաքապետի ընտրությունների «թիմային» վերադասավորմանը, հատկապես, եթե նկատի առնենք, որ վարչական շրջանների ղեկավարներն ըստ էության հանդիսանում էին գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի թիմը: Եվ սա նշանակում է, որ ըստ էության Սերժ Սարգսյանը սկսում է Տարոն Մարգարյանի թիմի փոփոխություն: Եվ այստեղ, իհարկե հարցն այն է, թե ինչով է ավարտվելու այդ փոփոխությունը, այսինքն՝ փոխվելու է Տարոն Մարգարյանի թիմի կազմը, թե թիմն ընդհանրապես, այսինքն՝ վերջին փոփոխությունը կլինի այն, որ ՀՀԿ-ն 2017 թվականին չի առաջադրի Տարոն Մարգարյանին: Եթե, իհարկե նրան չհեռացնի մինչ այդ, ինչն ընտրովիության սկզբունքից հետո Երևանում կարծեք թե դարձել է պրակտիկա՝ քաղաքապետերը հեռանում են ժամանակից շուտ»:
Ժամանակ
«Ես չեմ կարծում, որ Հայաստանին որեւէ մեկն այնքան գրանտներ է տալիս, եւ դա այն արժեւորումն է, որ Հայաստանում շատ մեծ օգուտներ է տալիս, եթե չտան, շատ մեծ վնասներ կլինի: Այդ գրանտները տրվելու են, դրանք ոչ թե տալիս են մեկ ուղղվածության օգնության, դրանց մեջ նաեւ քաղաքական ընդերք կա, իսկ քաղաքական ընդերքը երբեք չի պակասում»,- հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ընտրախախտումների վերաբերյալ ԱՄՆ դեսպանության հայտարարությանը եւ դրանում առկա ակնարկ-ենթատեքստին, որ դեսպանատունը կարող է ընտրախախտումներում մասնակցություն ունեցող անձանց զրկել ԱՄՆ ծրագրերի հետ առնչություն ունենալու հնարավորությունից:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ, փաստորեն, առկա են հեղափոխական փոփոխություններ կամ հակահեղափոխական, ավելի ճիշտ նրա մոտ կարծես թե տեղի է ունեցել իսլամական հակահեղափոխություն: Բանն այն է, որ օրինակ՝ մոտ մեկ տասնամյակ առաջ Գալուստ Սահակյանը համանման վիճակում ասում էր, որ եթե Եվրոպան չընդունի Հայաստանին այնպես, ինչպես կա, ապա իրենք կգնան մահմեդական կամ իսլամական աշխարհ: Այժմ, փաստորեն, Գալուստ Սահակյանը չի գնում որեւէ այլ աշխարհ: Նա հայտարարում է, որ Արեւմուտքը գնալու տեղ չունի, քանի որ «քաղաքական ընդերք» կա: Այլ կերպ ասած՝ Գալուստ Սահակյանը հայտարարում է, թե ուզեն, չուզեն, պետք է մնան ու աշխատեն, ինչպես էլ որ գնահատեն քվեարկությունները:
Մյուս կողմից՝ առավել նեղ շրջանակում Հայաստանի իշխանությունը պարուրվում է ապահովության զգացումով, որը կեղծ զգացում է, որովհետեւ այն, ինչ կորցնելու է այդ իշխանությունը՝ չի լինելու Արեւմուտքի հետ ուղիղ դիմակայության հետեւանքով, դա լինելու է Եվրատալանտյան բեւեռի եւ Ռուսաստանի դիմակայության հետեւանքով: Ու անկասկած ընդմիշտ չի լինելու այնպես, որ այդ դիմակայության հետեւանքով կորցնի լոկ Հայաստանը, հանրությունը, ասենք տնտեսական բարդությունների տեսքով, իսկ իշխանությունը շարունակի վայելել իր կյանքն ու զվարթ ապրել այն մտայնությամբ, որ միեւնույն է՝ Արեւմուտքը փախչելու տեղ չունի եւ պետք է հարաբերվի ստիպված:
Խաբկանքն այդտեղ է, պատրանքը, թե Արեւմուտքը կամ Ռուսաստանը հարաբերվում են իրենց հետ, այսինքն՝ Հայաստանի իշխանության հետ: Արեւմուտքն ու Ռուսաստանը արդեն վաղուց հարաբերվում են Հայաստանի իշխանության վրայով, ոչ թե հարաբերվում են Հայաստանի իշխանության հետ կամ մրցակցում են Հայաստանի համար:
Իշխանության համար դա կլիներ չափից դուրս ճոխություն ու պատիվ՝ ուղիղ իրական հարաբերությունը: Ձեռքսեղմումներն ու պաշտոնական արարողակարգերը հարաբերություններ չեն: Անգամ ռուսական իսթեբլիշմենթը այլեւս վաղուց հրաժարվել է Հայաստանի իշխանության հետ ուղիղ հարաբերությունից: Եվ այդ աշխարհաքաղաքական անպետքությունն անվտանգության հետ շփոթելը կարող է շատ թանկ արժենալ հայկական «էլիտայի» համար»:
Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.