29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հայկական Ժամանակ» թերթի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն ասել է, որ այսօր սպասվում է թույլ, քայքայված ցիկլոնի ներթափանցում մեր հանրապետության տարածք, որի հետեւանքով շրջանների մեծ մասում, այդ թվում Երեւանում կդիտվի թույլ ձյուն: Սպասվող երեւույթը օդերեւութաբանները բնութագրում են անլուրջ պրոցես:
«Ուժասպառ եղած ցիկլոն է, որը մեր տարածաշրջանի վրայով ուղղակի անցնում է: Եվ քանի որ ինքը քայքայված է, առանձնապես խոնավության պաշարներ չի պարունակում, դրա համար կանխատեսումը այնպիսինն է, որ պետք է շատ արագ, կարճատեւ ինչ-որ երեւույթներ լինեն ու անցնեն, որը առանձնապես բարդություններ չի առաջացնի հանրապետության ավտոճանապարհներին»,- տեղեկացրել է Սուրենյանը:
Այսօր և փետրվարի 3-ի գիշերը սպասվում է նաև օդի ջերմաստիճանի նվազում՝ 2-4 աստիճանով: Այնուհետեւ՝ փետրվարի 4-5-ը հարավ-արեւմուտքից սպասվում է տաք օդային հոսանքների ներթափանցում մեր Հանրապետություն, որի հետեւանքով ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:
Օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալի փոխանցմամբ՝ փետրվարի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայկական ժամանակ
«ՀՀԿ գործկոմի նիստն ըստ ամենայնի այսօր կշարունակի քննարկել ՀՅԴ-ի հետ կոալիցիայի խնդիրը: Կգան ընդհանուր որեւէ հայտարարի թե ոչ՝ պարզ կլինի ավելի ուշ: Առայժմ մամուլում հայտնվում են տեղեկություններ այն պայմանների մասին, որոնք քննարկվում են ՀՅԴ եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Մասնավորապես, ըստ այդ տեղեկությունների՝ Դաշնակցությունը ակնկալում է ստանալ երկու նախարարական պորտֆել: Հետաքրքրականն այստեղ այն է, թե հատկապես որ պորտֆելների մասին է խոսքը: Դաշնակցությունը, ըստ տեղեկությունների, ցանկանում է ստանալ տարածքային կառավարման ու կրթության նախարարությունները: Խոսվում է անգամ, որ Սերժ Սարգսյանն արդեն որոշում է կայացրել բաժանել արտակարգ իրավիճակներն ու տարածքային կառավարումը՝ վերջին կտորը ՀՅԴ-ին տալու համար:
Սա էական հանգամանք է, քանի որ երկու նախարարություններն էլ՝ տարածքային կառավարումն ու կրթությունը, ըստ էության, առանցքային ֆունկցիոնալ նշանակություն ունեն ընտրական վարչական ռեսուրսի տեսանկյունից: Եվ եթե այս նախարարությունները հայտնվում են ՀՅԴ-ի ենթակայության տակ, ապա սա նշանակում է, որ ՀՅԴ-ն է էական դերակատարում ստանում ընտրական գործընթացներում վարչական ռեսուրսի կառավարման գործընթացում:
Այստեղ առաջանում են հետաքրքրական հեռանկարներ մի քանի ուղղությամբ: Չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը Դաշնակցության վրա է դնում խորհրդարան անցնելու խնդիրը, այսինքն՝ չի երաշխավորում որեւէ կոնկրետ ցուցանիշ, պարզապես տալիս է լծակները ՀՅԴ-ին, որը պետք է այդ կարեւոր լծակների մասով ապահովի ՀՀԿ-ի անհրաժեշտ ցուցանիշը եւ աշխատի նաեւ ինքն իր ցուցանիշի համար: Սրանից զատ, ըստ էության ստեղծվում է մի իրավիճակ, երբ շահերի բախում է առաջանում ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի կենտրոնական շտաբի միջեւ: Ով կգլխավորի այդ շտաբը: Վերջին ընտրություններին այդ շտաբի անփոխարինելի նախագահ է լինում Հովիկ Աբրահամյանը: Սակայն, անկախ ամեն ինչից, ով էլ լինի ՀՀԿ շտաբի պետը ընտրություններում, նա փաստորեն չի ունենում ուղիղ լծակ երկու առանցքային վարչական ռեսուրսների հանդեպ՝ տարածքային կառավարման նախարարության ու կրթության եւ գիտության նախարարության:
Այդ պորտֆելները ՀՅԴ տրամադրության տակ դնելով՝ Սերժ Սարգսյանը փաստորեն զգալի կախվածության մեջ է թողնում ՀՀԿ ընտրական շտաբի պետին եւ ըստ ամենայնի՝ ամբողջ կուսակցությանը: Սա այն է, ինչի համար էլ Սարգսյանը, մեծ հաշվով, գնում է ՀՅԴ-ի հետ կոալիցիայի: Տվյալ պարագայում, նախընտրական այդ դրվագում ըստ ամենայնի կփորձարկվի արդեն 2017 թվականի ընտրություններից հետո այդ մեխանիզմը արդեն առավել ընդգրկուն քաղաքական զարգացումներում իրականացնելու հնարավորությունը»:
Ժամանակ
Թերթի խմբագրականից մի հատված.
«Մեծ հաշվով, հասարակությունը Հայաստանի պաշտոնյաներից չունի կարիք լսելու, թե ինչպիսի բանակ մենք ունենք։ Հասարակությունը գիտե, թե Հայաստանն ինչպիսի բանակ ունի, որովհետև այդ բանակը հասարակության բանակն է, այդ բանակի զինվորներն ու սպաները Հայաստանի հասարակության ծնունդն են, հասարակությունից են գալիս բանակ։
Պաշտոնյաներից Հայաստանի հասարակությունն ուզում է լսել, թե այդ բանակի մարտունակության և անվտանգության համար ինչ է կատարվում, այսպես ասած, ըստ ոլորտային պատասխանատվության։
Ժամանակակից աշխարհում պետությունները օրգանական միավորներ են, որտեղ ամեն մի շղթա սերտորեն կապակցված է մյուսին, որտեղ մեկի մրցունակությունը բխում է մյուս օղակների կենսունակությունից։ Եվ այս ամենի գեներացիան իրականացվում է տնտեսական հզորությունների և հնարավորությունների միջոցով։ Պատկերավոր ասած՝ չի կարող լինել հպարտանալու բանակ և ամաչելու բյուջե։ Իսկ այս տեսանկյունից, Հայաստանի 2016 թվականի բյուջեի նախագիծը հենց ամոթ է առաջացնում կամ առաջացնում է այնպիսի զգացումներ և զգացողություններ, որոնք չափազանց հեռու են հպարտության հետ համեմատվելուց։ Իսկ հպարտացնող բանակ և չհպարտացնող բյուջե հարաբերակցությունը, մեղմ ասած, պետական անվտանգության օգտին չէ»։
Ժամանակ
«Երեկ ազատ արձակվեց նաև անցած տարի Նորք-Մարաշում վնասազերծված հանցախմբի անդամներից «Հ1»-ի աշխատակից Արման Հայրապետյանը։ «Ժամանակի» տեղեկություններով՝ առաջիկայում ազատ կարձակվի նաև Գյումրիի «Մարիամ» ռ/կ-ի հոգևոր բաժնի ղեկավար, մասնաճյուղի հիմնադիր, կաթոլիկ եկեղեցու քահանա հայր Անտոն Թութունջյանը։ Ու թեև մնացած ազատ արձակվածների դեպքում մեղադրանքը մնում է նույնը, սակայն հայր Անտոնի վրայից մեղադրանքը կհանվի, քանի որ նրա առաջ պայման է դրվել՝ հեռանալ Հայաստանից»։
Ժամանակ
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նախօրեին քննարկել է կոալիցիայի հարցերը եւ, դատելով ՀՀԿ խոսնակի դերը ստանձնած Գագիկ Մինասյանի հայտարարությունից, չի եկել որեւէ ընդհանուր հայտարարի: Մինասյանը հայտարարել է, որ քննարկումների շարունակությունը ցույց կտա, թե ինչ համագործակցություն կունենան այլ կուսակցությունների հետ: Այս պատկերը վկայում է, որ իշխանական նոր կոալիցիայի հարցում իրավիճակը իսկապես բավական բարդ է, եւ այստեղ Սերժ Սարգսյանի համար ընթացքը կարող է սահուն չլինել: Համենայն դեպս, ՀՀԿ-ն շարունակում է բավական սառն ընդունել ՀՅԴ հետ կոալիցիոն համաձայնության մասին տեղեկատվությունը, եւ, ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանին չի հաջողվել ՀՀԿ գործկոմի նիստում համոզել կամ պարտադրել այդ պայմանավորվածությունը ՀՀԿ-ին: Չի բացառվում, իհարկե, որ Սերժ Սարգսյանը պարզապես դա չի ուզում եւ ընդամենը փորձում է սադրել նորանոր հակադրություններ՝ դրանց վրա կառավարելու համար: Վերջիվերջո, իր նախագահության գրեթե ամբողջ շրջանում Սերժ Սարգսյանը կառավարեց այս հակադրությունների վրա խաղալով՝ եւ՛ ներիշխանական, եւ՛ արտաքին քաղաքական հարթություններում: Սակայն այս հակադրություններն ինքնին կան, եւ այն, որ Սարգսյանը դրանք ոչ թե խեղդում է, այլ դրանց վրա խաղում, վկայում է, որ նա, մեծ հաշվով, այդ հակասությունները ճնշելու ռեսուրսներ չունի, եւ իշխանական տարբեր խմբավորումները, մասնավորապես՝ ՀՀԿ շրջանակում կենտրոնացած, փորձում են դիրքային բավական կոշտ պայքար մղել իրենց հետագայի համար: Դրա վկայությունն են նաեւ նախարարներ Կարեն Ճշմարիտյանի եւ Գագիկ Բեգլարյանի հայտարարությունները իրենց հնարավոր պաշտոնանկությունների եւ կառավարության փոփոխության վերաբերյալ:
Նախարարները դրանք բամբասանք են որակում, Գագիկ Բեգլարյանը հայտարարում է, որ առաջին անգամ է լսում փոփոխությունների մասին: Այսինքն՝ նրանք համենայն դեպս ակնարկում են, որ առնվազն դիմադրելու են եւ չեն հեռանալու լուռ ու հնազանդ, ասել է թե՝ հեշտ ու հանգիստ չեն զոհաբերվելու: Իսկ այս նախարարները իշխանական, այսպես ասած, առաջին շրջանակի դեմքեր չեն, հետեւաբար եթե նրանք են բավական բացահայտորեն ակնարկում դիմադրության մտադրության մասին, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ սուր պայքար է այդ առաջին շրջանակում: Կամ էլ Բեգլարյանն ու Ճշմարիտյանը հենց առաջին շրջանակում գտնվող որեւէ դեմքի հովանու ներքո են պատրաստվում դիմադրել կառավարության փոփոխություններին:
Սրան զուգահեռ, Հայաստանում ստեղծված տնտեսական եւ քաղաքական մթնոլորտում այս իրավիճակը բոլորովին զարմանալի չէ, եւ կոալիցիոն հեռանկարների անհրաժեշտությունը պայմանավորված է հենց սրանով. ակնհայտ է, որ առանց կոալիցիայի՝ իշխանությունները չեն կարողանալու հաղթահարել ներքին շահերի բախումը, որն ավելի է խորանալու տնտեսական ռեսուրսների սպառման եւ արտաքին մարտահրավերների աճին զուգահեռ: Այսինքն՝ իշխանության ներսում, ըստ ամենայնի, ավելի շատ ոչ թե կոալիցիային դիմադրելու գործընթաց է, այլ այդ կոալիցիայում հարմար եւ մեծ տեղ ունենալու:
Ժամանակ
«Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, ՀՅԴ պատվիրակությունն այս օրերին հանդիպել է Սերժ Սարգսյանին եւ առաջարկել Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների միավորված նախարարությունը նորից բաժանել եւ տարածքային կառավարումը հանձնել ՀՅԴ-ին։ Սերժ Սարգսյանը, ըստ տեղեկությունների, մերժել է: Փաստորեն, այսպես ասած կոալիցիոն քննարկումները սկսվել են: Եվ այն, որ սկսվել են ըստ էության Սերժ Սարգսյանի մերժումով, միանգամայն սպասելի է ու տրամաբանական:
ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի հետ քննարկումները Սերժ Սարգսյանի համար այսպես ասած երկսայրի սուր է, նկատի ունենալով այն, որ մի կողմից նա ՀՀԿ-ին է փորձելու զսպել ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի միջոցով, մյուս կողմից ՀՀԿ-ի միջոցով փորձելու է զսպել ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին: Արդյունքում, Սերժ Սարգսյանը փորձելու է այդ երկակի խաղն օգտագործել առավելագույնս շահեկան ներիշխանական իրավիճակից դուրս գալու համար, որի արդյունքը բնականաբար լինելու է 2017 թվականին խորհրդարանում առավելագույնս վերահսկելի եւ նաեւ փոխադարձ զսպման մեխանիզմներով մեծամասնություն ունենալը, որն էլ լինելու է նախագահական պաշտոնից հետո վարչապետի պաշտոնը ստանալու նրա հիմնական հույսերից կամ գրավականներից մեկը:
Այդպիսով, Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ին մերժումը բնականաբար փորձելու է հնարավորինս թանկ գնով վաճառել ՀՀԿ-ի, եւ գուցե մի քիչ էլ ԲՀԿ-ի վրա, չի բացառվում նաեւ այլ մերձիշխանական տնտեսական կամ քաղաքական շրջանակների: Որքան կվճարեն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Այստեղ, իհարկե, առանցքայինը ՀՀԿ-ի վճարունակությունն է, թե ինչքանով է ՀՀԿ-ն պատրաստ բավական բարձր գին վճարել Սերժ Սարգսյանի եւ ՀՅԴ-ի պոտենցիալ պայմանավորվածությունները կամ պայմանավորվածությունների պոտենցիալը ձեռք բերելու համար:
Սակայն այստեղ, իհարկե, Սերժ Սարգսյանի համար առանցքային խնդիրը երկու կողմից էլ հսկիչ փաթեթը պահպանելն է, քանի որ ներկայիս ՀՀԿ-ն Սարգսյանի համար չլինելով վստահելի, ըստ էության պակաս վստահելի չէ, քան ՀՅԴ-ն: Սրան զուգահեռ, Սերժ Սարգսյանը նախընտրական տարին անկասկած պետք է սկսեր մերժումով, անկախ այն բանից, թե ում է մերժում: Տարին դեռ առջեւում է եւ մերժումն է, որ Սարգսյանի համար պետք է հետագայի համար ապահովի ճկունություն, փոխզիջումների հնարավորինս լայն հնարավորություններ: Ի վերջո, Սարգսյանը դրանով նաեւ պետք է փորձի դիմադրունակության աստիճանն այն ուժերի, որոնց հետ իր պատկերացումներով հարկ կլինի, իսկ միգուցե նաեւ անխուսափելի կլինի գալ պայմանավորվածությունների 2017 թվականի խորհրդարանական մեծամասնության հարցում: Սարգսյանը սկսում է մերժումով, հասկանալու համար, թե ինչպիսին է դիմադրունակության ուժը»:
Ժամանակ
«Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի ՀՀԿ– ական գյուղապետ Ռուբիկ Ղուկասյանը և վերջինիս եղբայրները, ովքեր տարբեր պաշտոններ են զբաղեցնում համայնքում, լուրջ խնդիրներ են ստեղծում 2013թ. զորամասերից մեկում ծառայակցի կողմից սպանված Լյուքս Ստեփանյանի ընտանիքի համար, որն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում։ Գյուղապետն անգամ ամեն տարի գրպանում է Հաղթանակի օրը ընտանիքին տրամադրվող դրամական օգնության զգալի մասը։ Ինչպես մեզ ասաց սպանված զինվորի հայրը՝ Իշխան Ստեփանյանը, վրեժ են լուծում»:
Ժամանակ
«Երբ որ մարդ բարի գործ է անում, սատանան, որ աներեւույթ է, խառնվում է բարի գործերին եւ իր արբանյակներով ուզում է, որ ստվեր գցի բարի մարդու վրա, իսկ Աստվածաշունչը խոսք ունի, որտեղ ասում է՝ ցնծացեք եւ ուրախացեք, ձեր վարձքը երկնքում շատ մեծ է», — մեզ հետ զրույցում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն այսպես արձագանքեց մամուլում շրջանառվող լուրերին, թե քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու շինարարության համար հանգանակված գումարները յուրացվել են վերջինիս կողմից։ Անգամ «Փաստեր» հաղորդաշարի շրջանակներում է անդրադարձ եղել այս թեմային, նշվել է, որ 1995 թվականից ընթացող Ամենափրկչի վերականգնման աշխատանքները ոչ մի կերպ չեն ավարտվում, չնայած «այս տարիների ընթացքում հատկացվել է ավելի քան 3 մլն դոլար, որով հնարավոր էր մի քանի նմանատիպ եկեղեցի կառուցել»։ «Էդ լուրերը գրողներն էլ, տարածողներն էլ Աստծուց գտնեն», — ասաց նախկին քաղաքապետը:
Հիմա ուզում եք ասել, որ եկեղեցու շինարարության ժամանակ ոչ մի չարաշահում չի՞ եղել. Ձեր կողմից։ «Ցնծացեք եւ ուրախացեք։ Ես ճգնավոր չեմ, ոչ էլ սուրբ եմ, բայց երբ որ սրբերին ասում են՝ դու գող ես, ասում էր՝ ես գող եմ։ Երբ ասում էին, թե դու անբարոյական ես, ասում էր՝ անբարոյական եմ։ Բայց երբ որ վերջում ասում էին, թե դու աղանդավոր ես, ասում էր՝ էդ մեկը՝ չէ։ Այսքանը։ Սրանից հետո ինչ ուզում եք՝ ասեք», -նկատեց Ղուկասյանը՝ հավելելով, որ ինքը շատ լավ գիտի, թե որտեղից են տարածվում այդ լուրերը, ովքեր են դրանց պատվիրատունները։ «Թող գրեն, ես ուրախանում եմ։ Ինչքան նման բաներ գրեն, իմ ռեյտինգը դրանից ավելի ա բարձրանում», — եզրափակեց Գյումրիի նախկին քաղաքապետը»:
Ժամանակ
«Միջազգային վերջին զարգացումները ցույց են տալիս, որ աշխարհի նոր ազդեցության վերաբաժանումներ են տեղի ունենում, եւ նավթի գների նկատմամբ փոփոխությունները ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական հիմնավորումներ ունեն,- մեզ հետ զրույցում նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով աշխարհում նավթի եւ բենզինի գնանկման պատճառներին: Իսկ թե ինչով է պայմանավորված այն, որ այդ գնանկումը չի անդրադառնում հայաստանյան գների վրա, Արծվիկ Մինասյանն առանձնացրեց մի քանի պատճառ: «Առաջինը՝ շուկայում ոչ բավարար մրցակցային վիճակն է, երկրորդը՝ Հայաստանի հարկային օրենսդրությունը ֆիքսված գներ է սահմանում՝ հարկման տեսանկյունից: Պատական մարմինն ամենեւին շահագրգռված չէ գների իջեցում արձանագրելու ուղղությամբ: Երրորդ կարեւոր հանգամանքը՝ արագացված բորսայական ցուցանիշները ցույց են տալիս, որ նավթի եւ բենզինի գների անկումները եւ վերելքները խիստ անկանխատեսելի բնույթ են կրում, ուստի գործարարների առանձին հատվածը չի կարող նման ճկունությամբ իջեցնել կամ բարձրացնել գները»:
Արծվիկ Մինասյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է անցում կատարի բորսայական համակարգի: Նրա համոզմամբ, եթե բորսայական համակարգով գնագոյացում տեղի ունենա Հայաստանում, եւ շուկան ավելի մրցակցային լինի, որոշակի գների կտրուկ անկման ականատես կլինենք: Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ տրանսֆերտների անկումը հիմնականում պայմանավորված է ռուսական շուկայում ստեղծված իրավիճակով, մասնավորապես միջազգային ճնշումների ներքո ռուսական տնտեսության անկմամբ: Անդրադառնալով ռուբլու արժեզրկմանը՝ Արծվիկ Մինասյանը արտարժույթ ունեցող ՀՀ քաղաքացիներին խորհուրդ տվեց զամբյուղ ձեւավորել՝ իրենց գումարը տարբեր արտարժույթների վերածելով՝ ռուբլու, դոլարի, ֆունտ ստեռլինգի, եվրոյի, որպեսզի հավասարակշռեն եւ տատանումներից վնասներ չկրեն: Թե որքան կարժեզրկվի ռուբլին, Արծվիկ Մինասյանի խոսքով, անկանխատեսելի է. դա կախված է մի կողմից միջազգային խաղացողների քաղաքականության որոշումներից, մյուս կողմից՝ Ռուսաստանի տնտեսության ֆունդամենտալներից՝ թե որքան հանքահումքային պաշար եւ ինչպիսի սխեմա է նախատեսում Ռուսաստանը»:
Ժամանակ
«Ըստ մամուլի հրապարակումների՝ առաջիկայում կսկսվեն կառավարությունում կադրային փոփոխությունների եւ կառուցվածքային փոփոխությունների շուրջ քննարկումները ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Ըստ էության, հենց սա նկատի ունենալով էր, երեւի թե, տարեվերջին Հովիկ Աբրահամյանն ազդարարել, որ կառավարությունում տեղի կունենա օպտիմալացում:
Քանի որ իշխանության ներսում այսօր ընթանում է մի քանի խմբերի պայքար, եւ քանի որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնի հարցում ունի լուրջ մրցակից՝ ի դեմս Հովիկ Աբրահամյանի, Սարգսյանի համար կարկանդակի թեկուզ մի փոքր փոքրացումը կարող է լուծել մարտավարական մեծ խնդիրներ, եւ փոխարենը բարդացնել Հովիկ Աբրահամյանի խնդիրները: Եվ քանի դեռ Սերժ Սարգսյանն իրեն զգում է «ձիու վրա», նա փորձում է գնալ այդ օպտիմալացմանը:
Այս տեսանկյունից սկզբունքային հաջողությունը նա իր համար արձանագրել է: Հաջորդ փուլով առաջանում է այն հարցը, թե կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ինչպիսի իշխանական «կլաստերներ» են ձեւավորվելու: Այսինքն՝ անցկացնելով օպտիմալացման գաղափարը՝ Սերժ Սարգսյանը դեռ պետք է փորձի դրա արդյունքում անցկացնել նաեւ իր համար ձեռնտու դասավորություն, ձեռնտու կառուցվածք, որտեղ ուժերի հարաբերակցությունը կլինի իր օգտին, ոչ թե Հովիկ Աբրահամյանի, որը նրա հիմնական մրցակիցն է:
Առաջիկա քննարկումները, որոնք դե յուրե տեղի են ունենալու ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ շրջանակում, իրականում կլինեն պայքար Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան ֆորմատով: Դե ֆակտո հենց նրանց մրցամարտի դրսեւորումն են լինելու այդ քննարկումները, թե ով է առավել նպաստավոր դիրքի դուրս գալու 2017-ին ընդառաջ, որպեսզի խորհրդարանական ընտրություններում ունենա այն պատկերը, որը Սերժ Սարգսյանի ակնկալիքով պետք է որ Հովիկ Աբրահամյանի վարչապետությունը վերածի զուտ տեխնիկականի, իսկ Հովիկ Աբրահամյանի ակնկալիքով՝ Սերժ Սարգսյանին ժամանակից, այսինքն՝ 2018-ի ապրիլից շուտ, վերածի «անգլիական թագուհու»: Սա էլ իր հերթին նշանակում է, որ առաջիկայում իշխանական համակարգում բաժանարար գծերը կսրվեն եւ, այսպես ասած, Սարգսյան-Աբրահամյան միջակայքում գտնվող իշխանական մեծ ու փոքր խմբերին հարկ կլինի գալ վերջնական ընտրության եւ կողմնորոշման, թե ի վերջո ում նժարն են ծանրացնելու»:
Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.