29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատրաստվում է այցելել Իրան, որտեղ կհանդիպի այդ երկրի ղեկավարության հետ: Այցի օրակարգում, բնականաբար, կլինեն երկու երկրների տնտեսական համագործակցության մասին քննարկումներ, առավել եւս, որ ներկայումս Բաքուն ու Թեհրանը համագործակցում են բազմաթիվ ծրագրերի մասով: Այստեղ որոշակի հակասական իրավիճակ է: Թեհրանի եւ Բաքվի հարաբերություններում ԽՍՀՄ փլուզումից ի վեր մշտապես պահպանվել է լարված մի նյարդ, որը բխում է մի շարք կրոնական եւ ժողովրդագրական պատճառներից: Բոլորովին վերջերս այդ նյարդը բավական ցնցվեց ադրբեջանական Նարդարանում, որտեղ Ալիեւը հատուկ գործողություններ էր իրականացնում, իսկ Իրանը դժգոհեց, որ Բաքուն շիաներին է ճնշում: Այնուամենայնիվ, Իրանն ու Ադրբեջանը նաեւ տնտեսապես համագործակցում են, իրականացնում ոչ քիչ ծրագրեր:
Այս ֆոնին Ալիեւի այցը Իրան մտորումների տեղիք է տալիս երկու իմաստով: Դրանցից մեկը Հայաստանի համար դրական է, մյուսը՝ բացասական: Նախ՝ բացասականի մասին: Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը Երեւանում խորհրդակցություն էր անցկացնում նախարարների եւ Իրանում Հայաստանի դեսպանի մասնակցությամբ եւ հետաքրքրվում, թե ինչ հեռանկարներ կան Իրանի հետ տնտեսական կապերը խորացնելու համար՝ պատժամիջոցների չեղարկումից հետո:
Մինչ Սերժ Սարգսյանը Երեւանում խորհրդակցություն է անցկացնում հնարավորությունների մասին, Ադրբեջանը, փաստորեն, որը այս տեսանկյունից որոշակիորեն Հայաստանի համար մրցակից է Իրանի հետ հարաբերությունների մասով, անմիջական բարձր մակարդակով այց է անցկացնում Թեհրան: Եվ սա այն ֆոնին, որ Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանիի պաշտոնավարման ընթացքում՝ արդեն մոտ չորս տարի, բացառությամբ նրա պաշտոնամուտի արարողությանը, հայ-իրանական բարձր մակարդակի հանդիպումներ չեն եղել:
Հայաստանն այդ առումով հետ է մնում, ինչը կարող է արտահայտվել եւ տնտեսական, եւ քաղաքական հնարավորությունների կորստով: Մյուս ասպեկտը, որ Ալիեւի այցի մասով կարեւոր է Հայաստանի համար կամ՝ կարող է կարեւոր լինել, որքան էլ տարօրինակ թվա՝ դրական է:
Բանն այն է, որ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների խորացումը կարող է բացել հեռանկարներ, որ մեծանա Իրանի ազդեցությունն Ադրբեջանի վրա: Իսկ սա, ի տարբերություն, օրինակ, Թուրքիայի ազդեցության, կարող է ունենալ առավել կառուցողական եւ խաղաղ արդյունքներ՝ նպաստելով այն բանին, որ Բաքուն դառնա շատ ավելի զուսպ սուբյեկտ: Իսկ Իրանը շահագրգռված է այդ հարցում, քանի որ կովկասյան կայունությունն ու խաղաղությունը Իրանի համար առանցքային նշանակություն ունեցող գործոններ են այժմ առավել, քան երբեւէ:
Ահա այս առումով եթե ադրբեջանա-իրանական հարաբերությունները զարգացում ապրեն, ապա դա կարող է նպաստող գործոն լինել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար, ինչն էլ, բնականաբար, ողջունելի է հայաստանյան շահերի դիտանկյունից: Առավել եւս, որ այս հարցում պաշտոնական Թեհրանի ու Երեւանի շահերը բավական համահունչ են, եւ դա դրսեւորվել է եւ բաց, եւ փակ գործընթացների տեսքով՝ ղարաբաղյան շարժման սկզբնավորումից, պատերազմի ժամանակաշրջանից եւ հետպատերազմյան համագործակցությունից մինչեւ այսօր»:
Ժամանակ
«Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություններ է սկսել արտաքին տնտեսական կապերի ընդլայնման նպատակով եւ խորհրդակցությունները սկսել է Իրանից, այսինքն՝ Իրանի ուղղությունից: Նա մի քանի կարեւոր հայտարարություններ է արել, իհարկե՝ կապված հայ-իրանական հարաբերությունների խորացման հետ, բարձրացնելով եւ տրանսպորտային ենթակառուցվածքների, եւ էներգետիկ ենթակառուցվածքների, եւ ներդրումային այլ ծրագրերի մասով հարաբերությունները զարգացնելու հեռանկարների հետ: Սակայն բացակայում է, օրինակ, հատկանշական մի բան՝ Սերժ Սարգսյանը լռում է գազի մասին: Մինչդեռ թվում է, որ Հայաստանին այս մասով պետք է հետաքրքրեր նախ եւ առաջ գազի խնդիրը, եւ Սերժ Սարգսյանը բոլոր այդ՝ իհարկե, կարեւոր հարցերով հետաքրքրվելով հանդերձ՝ Իրանում Հայաստանի դեսպանին թերեւս պետք է հարցներ նաեւ՝ իսկ կա՞ Իրանից ավելի էժան գազ ներկրելու հնարավորություն: Ի վերջո՝ այստեղ խնդիրը միայն սոցիալական չէ: Էժան գազը կարեւոր է տնտեսության համար, կարեւոր է Հայաստանում արդյունաբերական պոտենցիալի համար, կարեւոր է հայկական տնտեսության մրցունակության համար: Հենց այս նկատառումներով Հայաստանը մի քանի շաբաթ առաջ դիմել է Ռուսաստանին, որպեսզի Մոսկվան նվազեցնի գազի գինը: Ընդ որում, վարչապետի այդ դիմումը հիմնավորվել էր նրանով, որ այդպիսի հորդորով եւ դիմումով նրան էին դիմել գործարարները:
Այս իրավիճակում առավել քան տրամաբանական կլիներ, եթե Սերժ Սարգսյանն իրանական ուղղությամբ խորհրդակցությանը, ի թիվս տարբեր հարցերի, հարցներ նաեւ, թե արդյոք կա՞ էժան գազի վերաբերյալ Իրանի հետ բանակցության հնարավորություններ, հեռանկարներ: Բանն այն է, որ սա նաեւ ինդիկատոր է՝ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացման գործում պաշտոնական Երեւանի կարողությունների, կամքի, ինքնուրույն որոշումների, ինքնիշխանության աստիճանի ինդիկատոր:
Եթե չի բարձրացվում գազային թեման, ապա նշանակում է, որ մնացյալ թեմաների բարձրաձայնումը ներկայումս գտնվում է խորհրդանշական մակարդակի վրա: Հակառակ դեպքում տրամաբանական չէ՝ երբ Հայաստանը բարձրաձայնում է հեռանկարային ծրագրերը, իսկ առավել մոտ գտնվող եւ առավել հրատապ դիտվող հարցերում լռություն է: Տարօրինակ է խոսել երեք միլիարդ դոլարից ավելի արժեցող Հայաստան-Իրան երկաթուղու մասին, բայց չխոսել Իրանից էժան գազ ներկրելու հնարավորության մասին, երբ կա պատրաստի գազամուղ, եւ երբ հնչել է Իրանի նախկին դեսպանի հայտնի հայտարարությունը»:
Ժամանակ
«ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը փաստորեն հաստատել է ՀՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում Դաշնակցության երեք նախարարների մասին մամուլի տեղեկությունները. Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման, Արծվիկ Մինասյանը՝ էկոնոմիկայի, իսկ Լեւոն Մկրտչյանը՝ կրթության ու գիտության:
Արմեն Ռուստամյանը հաստատել է նաեւ, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կնքելու է քաղաքական երկարատեւ համագործակցության համաձայնություն: Այսինքն՝ խոսքը իսկապես վերաբերելու է նաեւ հետընտրական իրավիճակին, ինչը նշանակում է, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն, այսպես ասած, խորհրդարանական մեծամասնություն են ձեւավորում, եւ երեւի թե ներկայումս անհամաձայնությունները վերաբերում են մանդատների հարաբերակցությանը: Այսինքն՝ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն ըստ էության բաժանում են առաջին եւ երկրորդ տեղերը:
Այստեղ, սակայն, առաջանում է հետաքրքրական իրավիճակ: Մասնավորաբար, ՀՅԴ-ն իր ձայների քանակով լինելու է երկրո՞րդը, թե՞ կարող է լինել ավելի ներքեւ, բայց ՀՀԿ-ի հետ համագործակցության շուրջ պայմանավորվածության արդյունքում լինել իշխանություն: Այսինքն՝ առկա իրավիճակում դժվար է միանշանակ պնդել, որ ՀՀԿ-ից հետո ՀՅԴ-ն լինելու է երկրորդ ներկայացված ուժը: Իհարկե, սրան զուգահեռ անշուշտ առկա է հարցը՝ իսկ ով կարող է հավակնել երկրորդ տեղին, երբ քաղաքական դաշտում որեւէ կերպ ընդգծված ընդդիմադիր առաջատար ուժ գոյություն չունի, չկա նաեւ ոչ իշխանական ուժ:
Մի շարք քաղաքական ուժեր հայտարարել են լիբերալ դաշտի համախմբման մասին: Կարո՞ղ է արդյոք այստեղ ձեւավորվել դաշինք եւ այդ դաշինքը զբաղեցնել երկրորդ տեղը ՀՀԿ-ից հետո, սակայն ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ համագործակցության արդյունքում կազմի կայուն մեծամասնություն: Միանգամայն հնարավոր է: Համենայնդեպս, ակնհայտ է, որ երկրորդ ուժի հարցը մնում է բաց, եւ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունն այս առումով, ՀՅԴ-ին տեղ ապահովելով խորհրդարանում, չի ապահովում երկրորդ տեղը:
Ավելին՝ սրա միջոցով Սերժ Սարգսյանը որոշակի վերահսկողական լծակ է ձեռք բերում ՀՅԴ-ի հանդեպ՝ այդպիսով կազմելով բազմաքայլ մի շղթա՝ ՀՅԴ-ի օգնությամբ վերահսկելով ՀՀԿ-ի ներքին տրամադրությունները, իսկ երկրորդ ուժի օգնությամբ էլ վերահսկելով ՀՅԴ-ին: Իհարկե, այստեղ լիբերալ միավորման երկրորդը լինելու տարբերակը խիստ հիպոթետիկ է՝ նախ այն պատճառով, որ այդ միավորումը դեռեւս չկա, եւ նույնիսկ այնքան էլ հստակ չէ, թե ովքեր կարող են կազմել այն ամբողջությամբ, որպեսզի այդ ուժը ունենա լուրջ պոտենցիալ:
Հստակ չէ նաեւ, թե հատկապես ինչ առանցքի շուրջ կարող է ձեւավորվել այդ դաշինքը: Մյուս կողմից՝ ընդդիմադիր դաշտում այնպիսի խայտաբղետ եւ ցրված իրավիճակ է, որ հնարավոր է այդ դաշտում հավաքել գործնականում ցանկացած կոնստրուկցիա: Եվ այս առումով իշխանության ծրագրերը, իհարկե, կունենան ամենեւին ոչ վերջին նշանակությունը եւ ազդեցությունը: Իսկ այդ տեսանկյունից իշխանությունների համար լիբերալ դաշինքի վարկածը կարող է լինել առավել նախընտրելի, քանի որ այդ դաշինքը անկասկած հանդես կգա ոչ արմատական եւ կոշտ ընդդիմության դիրքերից, կլինի առավելապես գաղափարական, միաժամանակ կարող է նաեւ բավական դրական ընկալվել Արեւմուտքում: Սակայն կասկած չկա նաեւ, որ խորհրդարանում երկրորդ տեղի, այսպես ասած, «վերահսկողական» լծակի համար բավական ակտիվ գործելու է նաեւ Ռուսաստանը, եւ այստեղ կա՛մ Արթուր Բաղդասարյան-Արա Աբրահամյան հնարավոր տանդեմը, կա՛մ նրանցից որեւէ մեկը միայնակ կարող է այդ աջակցությամբ հավակնել որոշակի դերակատարման»:
Ժամանակ
«Ժամանակի» զրուցակիցն է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։
Օրերս մամուլի ասուլիսում Դուք հանդես եկաք հայտարարությամբ, ընդդիմադիր քաղաքական ուժերին առաջարկեցիք ընդդիմադիր մեկ կոալիցիա ստեղծել խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Արդեն արձագանքել են «Քաղաքացիական պայմանագիր» և «Լուսավոր Հայաստան»-ը՝ նշելով, որ իրենք առանձին են մասնակցելու ընտրապայքարին, իսկ Վարուժան Ավետիսյանն ասել է, որ «Նոր Հայաստան»-ը ընդհանրապես ընտրություններին մասնակցելու օրակարգ չունի։ Այս պարագայում մյուս ուժերից ի՞նչ ակնկալիքներ ունեք, երբ արդեն տեսնում ենք, որ նրանց կողմից դրական գնահատական չկա։
Իրավացի չեք։ Գնահատականը, ընդհանուր առմամբ, դրական է։ Ես հասցրել եմ գրեթե բոլորի հետ խոսել։ Դուք ասացիք երեք կուսակցության մասին, մոտ յոթ կուսակցության ես ասել եմ։ Խորին համոզմունքս է, որ միայն միանալու դեպքում է հնարավոր հաղթել։ Իհարկե, ամեն մի կուսակցություն ինքն է որոշում իր մոտեցումը։ Ես անուններ չէի տվել, բայց դա էական չէ, իրենք իրենց վերաբերմունքն արտահայտել են։ Յուրաքանչյուր կուսակցություն կարող է նաև առանձին հանդես գալ, բայց այդ դեպքում նա պետք է ապացուցի, որ չի ուղղորդվում իշխանությունների կողմից, որովհետև իշխանություններն ուզում են ջլատել, նրանք տոկոս չունեն։ Իսկ եթե ժողովուրդը տեսնում է 7-8 ուժ միացած, դա հաղթանակի է հանգեցնում, ուրիշ հաղթանակի ձև չկա։ Եվ առանձին նշեմ, որ ես դեռ «Ժառանգության» և Ժիրայր Սեֆիլյանի հետ նույնպես կհանդիպեմ, բայց «Նոր Հայաստան»-ը ասում է՝ դեռ օրակարգ չունեն, երբ կունենան՝ կմտածեն։
Պարոն Բագրատյան, Դուք նշեցիք, որ որոշ քաղաքական ուժեր արդեն արձագանքել են Ձեզ։
Այո՛, մարդիկ մտածում են, ինչու չէ։
Այն ուժերը, որոնց Դուք նշել եք, եթե չմասնակցեն, և կոալիցիա չձևավորվի, ստացվում է, որ նրանք իշխանությա՞ն պրոյեկտներն են։
Չէ՛, ես չեմ ասում, որ որևիցե մեկը, ով մենակ է մասնակցում՝ իշխանության պրոյեկտ է իրականացնում։ Իշխանության պրոյեկտն այն է, որ մենակ մասնակցես։ Դու հնարավոր է իշխանության հետ կապ չունենաս, պարզապես ավտոմատ կերպով կամ առանց գիտակցելու նպաստում, խրախուսում ես այն, ինչը կուզեր տեսնել իշխանությունը։
Ժամանակ
«Սպասվում է, որ այսօր իշխանության եւ ՀՅԴ-ի միջեւ պետք է ստորագրվի համագործակցության մասին համաձայնագիրը, որով ՀՅԴ-ն պետք է ստանձնի որոշ ոլորտների եւ մարզերի պատասխանատվությունը, ինչը նշանակում է, որ ՀՅԴ որոշ ներկայացուցիչներ պետք է նշանակվեն նախարարներ, իսկ որոշները՝ մարզպետներ: Մեր տեղեկություններով՝ մինչեւ երեկ ուշ գիշեր ՀՅԴ-ում քննարկումները ՀՅԴ թեկնածուների շուրջ շարունակվել են, եւ կրքերը այնքան են թեժացել, որ ինչ-որ պահի ՀՅԴ ներկայացուցիչները զանգել են նախագահական նստավայր եւ բացատրել, որ ներքին անհամաձայնության պատճառով ՀՅԴ-ի համագործակցությունը իշխանության հետ կարող է չկայանալ:
ՀՅԴ վերնախավը կիսվել է երկու մասի, եւ կողմերից յուրաքանչյուրը ունի իր շահերն ու հետաքրքրությունները: Նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցող Հրանտ Մարգարյանը համարում է, որ ինքը արդեն համաձայնեցրել է ՀՅԴ նախարարական թեկնածուների հարցը՝ ի դեմս Արծվիկ Մինասյանի, Դավիթ Լոքյանի եւ Լեւոն Մկրտչյանի: Բայց ՀՅԴ մյուս թեւը, որը ոչ պակաս ազդեցիկ է՝ ի դեմս ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի եւ Լիլիթ Գալստյանի, համարում են, որ Դավիթ Լոքյանի եւ Լեւոն Մկրտչյանի թեկնածությունները անընդունելի են:
Քննարկումների ժամանակ դժգոհություն է հնչել, որ այդ մարդիկ այնքան են կտրված եղել կուսակցությունից, որ նույնիսկ չեն պատասխանել դաշնակցական պատգամավորների հեռախոսազանգերին:
Որոշ դաշնակցականներ ընկեր Հրանտին բացահայտ մեղադրել են նախարար թեկնածուներից նրանց թեկնածությունը առաջադրելու եւ պաշտպանելու դիմաց խոշոր գումարներ վերցնելու մեջ, եւ հայտարարել են, որ իրենք մտադիր չեն պաշտպանելու Մարգարյանի կոռուպցիոն գործարքները»:
Ժամանակ
«Շիրակի մարզում իսկական խուճապ է, ինչը կապված է մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի ազատման լուրերի հետ: Մամուլն արդեն մի քանի օր է գրում է, որ ՀՅԴ-իշխանություններ համագործակցության արդյունքում Շիրակի մարզպետի պաշտոնը հանձնվելու է Դաշնակցությանը: Մեզ հասած լուրերով՝ Շիրակի մարզի գյուղապետերն ու մարզպետարանի ենթակայության տակ գտնվողն մի շարք հաստատությունների ղեկավարներ պատրաստվում են նամակ-խնդրագիր ուղղել նախագահ Սարգսյանին եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, որպեսզի նրանք ձեռնպահ մնան Ցոլակյանին իրենց մարզից տանելու մտադրությունից»:
Ժամանակ
«Երևանի քաղաքապետարանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ անցյալ տարվա հունիսի 26-ի վճռով սնանկ ճանաչված «Հրազդան կենտրոնական մարզադաշտի» սնանկացման կառավարչին՝ պահանջելով 8 մլն 817 հազար 126 դրամ ուշացած պարտքը։ Նշենք, որ սնանկ ճանաչված «Հրազդան» մարզադաշտի ընդհանուր պարտքը կազմում է մոտ 4 մլն ԱՄՆ դոլար։ Սեփականատիրոջ՝ Աժ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի խոսքով, սակայն, մարզադաշտն արժե 50 մլն դոլար»։
Ժամանակ
«Ժամանակի» զրուցակիցն է Թեհրանում տպագրվող «Արաքս» շաբաթաթերթի խմբագիր Մովսես Քեշիշյանը։
Պարոն Քեշիշյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական զարգացումները։ ՀՅԴ-ն, փաստորեն, իշխող Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա է կազմում, կամ. ինչպես իրենք են ասում համագործակցության է գնում: Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը։
Նախ պետք է քննարկենք՝ ին՞չ է իրենից ներկայացնում «կոալիցիա» բառը։ Կոալիցիա ստեղծվում է այն ժամանակ,
երբ դրա անհրաժեշտությունը զգացվում է, երբ որևէ երկրում կուսակցությունները մեծամասնություն չկազմելու հետևանքով գնում են կոալիցիա կազմելու։ Այսօր հայաստանյան իրականությունը մեզ ապացուցում է, որ կոալիցիա կազմելու կարիք չկա. ԱԺ-ում 131 պատգամավորից 70-ը ՀՀԿ-ական է, այդ կուսակցությունը մեծամասնություն է ԱԺ-ում, և կոալիցիայի մասին խոսելն ավելորդություն է։ Երկրորդ՝ կոալիցիա կազմում են այնպիսի խմբակցությունները, որոնք ունեն գաղափարական որոշակի ընդհանրություններ։ Այստեղ ՀՀԿ-ն պահպանողական լիբերալ կուսակցություն է, Դաշնակցությունը իրեն, այսպես կոչված, ազգային սոցիալիստական կուսակցություն է համարում, համենայնդեպս՝ փաստաթղթերում այդպես է ամրագրված, և այս երկուսը չունեն ընդհանրություններ։
Եվ ուրեմն ինչի՞ հիման վրա պետք է կոալիցիա կազմել։ Սա ոչ թե կոալիցիա է, այլ խաղի շարունակություն, որովհետև թե նախորդ անգամ, երբ Դաշնակցությունը կոալիցիա մտավ, և թե դուրս գալուց հետո մենք տեսանք՝ ինչպես դեսպանություն ստացավ Դաշնակցությունը։ Խնդիրն այն է, որ Հայաստանն իրականում ոչ թե կոալիցիաների կարիք ունի, այլ կոալիցիայի անվան տակ որոշակի խաղեր են գնում։ Ցավոտ օղակը էստեղ է. ոչ թե կոալիցիոն կառավարության անհրաժեշտություն կա, այլ ազգային համերաշխության կառավարության։ Սրա պակասը կա, և սա շատ նուրբ և կարևոր կետ է։
Նախ՝ եթե կոալիցիա, ապա հանուն ինչի և երբ։ Վերջին հաշվով՝ կոալիցիա կազմում են այն ժամանակ, երբ պետք է կազմվի կառավարություն։ Այդ երբվանի՞ց են ընտրություններից մեկ տարի առաջ կոալիցիա կազմում, ի՞նչ երաշխիք, որ մեկ տարվա մեջ ոչ մի բան չի փոխվելու Հայաստանի նաև ներքին կյանքում, և խոսել կոալիցիա կազմելու մասին՝ ավելորդություն է։ Իրականության մեջ հենց Սահմանադրությունն է Հայաստանում ոտնահարվում։ Չի հարգվում ժողովրդի ձայնը, իսկ իշխանություն ձևավորվում է ոչ թե օրինական հիմունքներով, այլ մարդկանց գրպանի հաշվին, իրար հետ առևտուր են անում։ Տեսնում ենք, թե ինչ վիճակում է Հայաստանը՝ ժողովրդի 15 տոկոսը ծայրաստիճան աղքատ է, իսկ նրանք աթոռ փոխանակելու առևտուր են անում։
Դաշնակցությունը Սփյուռքում ցույց է տվել, թե ինչպես է վարվում ժողովրդի հետ, իր թալանները կազմակերպում,և հիմա հավանաբար Հայաստանում նույն կերպ թալանելու տարբերակ է փնտրում։ Իրականում հարցը Սահմանադրությունը չէ, մեր աչքի առաջ ունենք գերմանական խորհրդարանական տարբերակը և ԱՍՆ-ում նախագահական տարբերակը, բայց երկու դեպքում էլ գործում է օրենքը, որպեսզի մարդիկ կարողանան նորմալ ապրել։ Այսինքն՝ այդ խորհրդարանականի ու նախագահականի տարբերությունները դեր չեն խաղում, համակարգը խորհրդարանական դարձնելով՝ ի՞նչ է փոխվելու, եթե օրենքը չի գործում։
Ժամանակ
«Մամուլում տեղեկություններ են հայտնվում այն մասին, որ Սերժ Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները լարվում են ՀՅԴ-ի հետ կոալիցիոն քննարկումների պատճառով, մասնավորաբար, պաշտոնեական լծակները բաժանելու հարցում: Այն, որ այս հարցում ՀՀԿ-ի ներսում իսկապես կան լուրջ տարաձայնություններ, ակնհայտ է նրանից, որ ՀՀԿ-ն չի կարողանում ընդհանուր որոշման գալ:
Սրանից զատ, այդ տարաձայնությունները հաստատ չէին կարող լինել կամ կհաղթահարվեին շատ արագ, եթե միասնական մոտեցումներ ունենային ներկայումս ՀՀԿ-ում իհարկե երկու ամենաազդեցիկ ֆիգուրները՝ Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը: Այս տեսանկյունից կասկածից վեր է, որ ՀՀԿ-ի ներսում դժվար քննարկումները պայմանավորված են նաեւ հենց այս երկու գործիչների շահերի բախումով: Թե հատկապես կոնկրետ ինչ դրսեւորումներ է ունենում այդ իրողությունը, թե մասնավորապես ինչ հարցերում են նրանք տարակարծիք՝ սա իհարկե դժվար է ասել, բայց կասկած չկա, որ շահերի բախումն առկա է, եւ սա պայմանավորված է ոչ միայն նյութական հանգամանքով. վերջին հաշվով, այստեղ ապահովվածությունը, կապիտալիզացիան երկու կողմերի մոտ էլ այնքան բարձր մակարդակի է, որ մեկ-երկու լծակի հարցում նրանք մանրախնդրություն կարող են եւ չցուցաբերել: Այստեղ խնդիրը կապիտալիզացիայի քաղաքական բաղադրիչն է՝ միտված դեպի ապագան, դեպի 2017-18 թվականները, երբ որոշվելու է իշխանության նոր դասավորությունը:
Ահա սա է հեռանկարը, որտեղ Սարգսյանը փորձելու է պահպանել առավելագույն ազդեցություն, իսկ Հովիկ Աբրահամյանը փորձելու է վերցնել այդ ազդեցությունը, դառնալ առաջինը: Այստեղ է ահա, որ առաջանում է շահերի բախումը, ինչն էլ անխուսափելիորեն անդրադառնալու է կոալիցիայի շուրջ քննարկումների վրա, քանի որ կոալիցիան այս հարցերը լուծելու միջոց է ընդամենը:
Այս իրավիճակում առաջանում է ոչ միայն ինտրիգը, թե ով ինչ դասավորության է գալու, ով ինչ մասնաբաժին է ունենալու կոալիցիայում՝ շա՞տ, թե՞ քիչ, այլ նաեւ այն, թե ո՞ւմ ազդեցությունն է ավելի մեծ լինելու այդ դասավորության հարցում, այսինքն՝ Սերժ Սարգսյա՞նն է ավելի շատ զիջելու ՀՀԿ դիրքորոշման չափաբաժնում, թե՞ Հովիկ Աբրահամյանը:
Սա հեռակա մրցամարտ է, որը հոգեբանական ազդեցություն է թողնելու ՀՀԿ-ի վրա, որտեղ տարբեր շրջանակների կողմնորոշիչը փողն է եւ ուժը: Իսկ այդ կողմնորոշումը էական նշանակություն է ունենալու ապագա վարչապետի հարցում:
Սրան զուգահեռ, այս մրցամարտը կողմնորոշիչ է լինելու նաեւ արտաքին այն կենտրոնների համար, որոնք դերակատարում ունեն հայաստանյան իրադարձություններում եւ իշխանության ձեւավորման հարցում: Ի վերջո, նրանք եւս կանգնած են Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Հովիկ Աբրահամյան ընտրության առաջ եւ ինչ-որ կերպ պետք է կայացնեն այդ ընտրությունը: Այդ հարցում նրանց համար էլ էական նշանակություն կունենա այն, թե կոալիցիոն քննարկումներում Հովիկ Աբրահամյանը ինչքանով է կարողացել դիմադրել Սերժ Սարգսյանին: Թեեւ, մյուս կողմից, այդ ամենը կարող է նաեւ վերածվել երկուստեք ծուղակի կամ Պյուռոսյան հաղթանակի, քանի որ կոալիցիան դրվագներից մեկն է, բայց ո՛չ միակը»:
Ժամանակ
ՀՅԴ-ակսսն Արմեն Ռուստամյանը նախօրեին հեղինակազրկված էր որակել իշխանություններին, ինչից հետո հայտնվել էր ՀՀԿ-ի պատասխանների տարափի տակ։ Իսկ երեկ էլ ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ եթե Ռուստա մյանը մի անգամ էլ կրկնի, ապա հետեւություններ կանեն։
Եվ ահա երեկ Ռուստամյանը սկսել է արդարացումներ փնտրել եւ լղոզել իր հայտարարությունը ՀՀԿ-ի հեղինա կագրկվածության մասին՝ ըստ էության հայտարարելով, որ ՀՅԴ-ին էլ է նույնը վերաբերում։ Այսպիսով՝ «զադնի» է դնում։ Իրավիճակը դառնում է իսկապես ծիծսսղելի, գրեթե այնքան, որքան հանրահայտ Կարգին սկետչերից մեկը, հարեւանը պատուհանից դուրս է նայում ու ծխում, փոքր կոնֆլիկտ է ունենում հարեւան պատշգամբից դուրս նայող երեխայի հետ եւ արժանանում երեխայի սուր պատասխանին։
Դրանից հետո դիմում է նրա հորը, որն էլ պատժում է երեխային այդ պատասխանի համար։ Հաջորդ օրը հարեւանը նույն ինքնագոհությամբ ծխում է, տեսնում երեխային պատշգամբում, աչքի տակ այտուցված, ու հարցնում է, թե՝ «խելքը գլուխը հավաքե՞լ է»։ Երեխան տալիս է անսպասելի պատասխան՝ «երեկվա ասածս ուժի մեջ է»։
Արմեն Ռուստամյանը փաստորեն չկարողացավ նույնիսկ այդ տարբերակով պատասխանել եւ գոնե այդպես կրկնել իր խոսքերը։ Աա նշանակում է, որ ՀՀԿ-ին հաջողվեց, այսպես ասած, հոգեբանական առավելության հասնել ՀՅԴ-ի հանդեպ՝ չափելով այն սահմանը, մինչեւ ուր կարող է գնալ այդ կուսակցության ղեկավարությունը։ Պարզվեց, որ ՀՅԴ-ի խաղը մինչեւ ՀՀԿ-ի մարագ հասնելն էր։
Այդպիսով՝ ՀՀԿ-ն փաստորեն ցույց տվեց, թե հնարավոր կոալիցիայում ուժերի ինչ հարաբերակցություն է լինելու, եթե, իհարկե, կոալիցիա լինի։ ՀՀԿ-ն գործնականում փայլուն օգտագործեց Դաշնակցության վրիպումը, որ թույլ էր տվել Արմեն Ռուստամյանը, եւ դուրս եկավ դիրքային մեծ առավելության։
Ընդ որում՝ չի բացառվում, որ Դաշնակցությունն այդ վրիպումով անհարմար վիճակի մեջ է դրել նաեւ Սերժ Սարգսյանին, որը Դաշնակցության հետ կոալիցիոն պայմանավորվածությամբ ՀՀԿ-ում հանդիպել էր դիմադրության։ Փաստորեն, ՀՅԴ-ի վրիպումը ՀՀԿ-֊ականներին փաստարկ եւ խաղաքարտ տվեց Սերժ Սարգսյանի դեմ։
Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.