29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Երբ այս շրջանում Կրեմլը հրավիրում է Հայաստանի նախագահին՝ քննարկելու Ղարաբաղի խնդիրը, հասկանալի է, որ դրա տակ մի հարամ բան կա»:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ մարտի 10-ին, աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա, որտեղ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ նախագահները մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի, առկա խնդիրների եւ այդ գործընթացն առաջ մղելու հնարավորությունների շուրջ:
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի կարծիքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները քննարկելու են մասնավորապես իրադրությունը Ղարաբաղի հակամարտության գոտում, կողմերի միջեւ ռազմական հավասարակշռության հարցը, Հայաստանին սպառազինության նորագույն համակարգերի մատակարարումը, ինչպես նաեւ ռուս-թուրքական հարաբերությունները, Մերձավոր Արեւելքին վերաբերող խնդիրներ եւ այլն:
Ըստ ամենայնի՝ նախագահներն այսօր խոսելու են նաեւ Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող բնական գազի սակագնի մասին: Ու թեեւ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը տեղեկացրեց, որ գազի սակագինը երկրի սահմանին չի նվազելու, այլ մնալու է 165 դոլար 1000 խ/մ-ի համար, Ալեքսանդր Սկակովը միանգամայն հնարավոր է համարում, որ ռուսական կողմը ինչ-որ զիջումների գնա այդ հարցում:
Իսկ կքննարկվե՞ն արդյոք Ռուսաստանի վերջին վիճահարույց գործողությունները Հայաստանի հանդեպ, մասնավորապես՝ Հայաստանին մատակարարվող սպառազինության ցանկի, հետո էլ ռազմական տվյալների հրապարակումը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի մասին: Սա չի՞ վնասում երկկողմ ռազմավարական հարաբերություններին: Պատասխանելով մեր այս հարցադրմանը՝ Սկակովն ասաց. «Ըստ իս՝ այդ հարցը չի քննարկվի: Կքննարկվեն ավելի լուրջ հարցեր, մասնավորապես՝ ուժերի հավասարակշռությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, ինչպես նաեւ այն, որ որեւէ մեկը չգայթակղվի եւ չփորձի լուծել ղարաբաղյան հարցը ռազմական ճանապարհով: Տվյալ դեպքում նկատի ունեմ Բաքվից հնչող որոշ ռեւանշիստական մտքերը»:
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ավելի մեծ կարեւորություն է տալիս ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինի «խայտառակ հրապարակմանը» հայկական զինված ուժերի ռազմական ներուժի վերաբերյալ: Ըստ նրա՝ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից ղարաբաղյան խնդրի այսօրվա քննարկման հիմք է հանդիսացել ոչ միայն այդ հրապարակումը, այլեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան գրառումը` Թբիլիսիում ղարաբաղյան հարցի քննարկման մասին, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններն ու Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների մասնակցությանը ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին՝ 28+1 ձեւաչափով, ինչպես նաեւ Ռուսաստանի ծրագիրը՝ կապված ռուս-թուրքական հարաբերությունների հետ:
«Ռուսաստանը ամառվանից ունի գործողությունների դիմելու ժամկետներ: Ի՞նչ գործողություններ են՝ պարզ չէ, բայց որ ՌԴ ԶՈւ հարավային օկրուգը տեղափոխվել է Հայաստան՝ ակնհայտ է: Հայաստանը քաղաքական առումով կիսում է Մոսկվայի դիրքորոշումները, բայց Մոսկվան այլ պլաններ եւ ակնկալիքներ էլ ունի, որոնք տեղի են ունենալու Սեւ ծովում: Ակնհայտ է, որ այս ամենում Հայաստանը դառնում է տարածք տրամադրող երկիր: ՌԴ-ն փորձում է Հայաստանը մասնակից դարձնել այս խոշորագույն ավանտյուրային: Երբ այս շրջանում Կրեմլը հրավիրում է Հայաստանի նախագահին՝ քննարկելու Ղարաբաղի խնդիրը, հասկանալի է, որ դրա տակ մի հարամ բան կա»,- այսօրվա ասուլիսում նշել է Ստյոպա Սաֆարյանը»:
Ժամանակ
«Հայաստանի կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել հայ-ռուսական գազային համաձայնագրում, ըստ որի՝ Հայաստանում գազի գինը չի փոխվի մինչեւ 2017 թվականի առաջին եռամսյակ: Ակնհայտ է, որ այս փոփոխության նպատակը նախընտրական տարում գոնե գազի գնաճ թույլ չտալն է, մինչեւ տեղի կունենան 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները: Իսկ դրանից հետո, ինչպես ասում են, թեկուզ ջրհեղեղ:
Ինչպես 2012-ի ընտրությունների պարագայում, երբ դրանից մեկ տարի անց՝ նախագահական ընտրություններից էլ հետո, հանկարծ պարզվեց, որ Հայաստանում գազի գինն արդեն երկու տարի է՝ թանկացել է, այսինքն՝ Ռուսաստանից մատակարարվող գինը՝ սահմանի վրա, իսկ Հայաստանն էլ դրա դիմաց կուտակել է 300 միլիոն դոլարի պարտք ռուսական «Գազպրոմին»: Այդ պարտքը փակվեց Հայաստանի «Հայռուսգազարդ» ընկերության մասնաբաժնում կառավարության վերջին 20 տոկոսը «Գազպրոմին» հանձնելու միջոցով, որից հետո «Հայռուսգազարդը» դարձավ «Գազպրոմ Արմենիա»՝ լինելով 100 տոկոսով ռուսական ընկերություն: Հայաստանի իշխանությունը այդպես վճարեց 2012 թվականի լռության դիմաց, որ խնդրել էր Ռուսաստանից:
Այդ ժամանակ հայկական մամուլում տեղեկություններ էին հրապարակվում, որ Ռուսաստանը սահմանի վրա գինը թանկացրել է, եւ այն այլեւս ոչ թե 189 դոլար է, այլ 220: Հայաստանի իշխանությունները երդվում ու հերքում էին, թե այդպիսի բան չկա: Հետո պարզվեց, որ այդպիսի բան կա, եւ Հայաստանն ուղղակի պայմանավորվել է, որ Մոսկվան չի հայտարարի թանկացման մասին: Բայց հաշվիչը, ինչպես ասում են, պտտվել էր եւ Հայաստանի հաշվին ավելացրել 300 միլիոն դոլարի պարտք: Հայաստանը դա վճարեց իր ռազմավարական ակտիվներով՝ այդպիսով, ըստ էության, վճարելով նախընտրական լռության համար:
Հասկանալի է, որ եթե հայտարարվեր գազի թանկացման մասին 2012-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, ապա դա կարող էր բավական բացասական տրամադրություններ առաջ բերել բնակչության շրջանում: 2013-ին, սակայն, Հայաստանը վճարեց ոչ միայն 300 միլիոնն իր ռազմավարական ակտիվներով, այլ նաեւ վճարեց ինքնիշխանությամբ՝ մտնելով Եվրասիական միություն, Եվրաասոցացման համաձայնագրի շուրջ հաջող ընթացած բանակցությունը վերջին պահին ամոթալի կերպով տապալելու գնով:
Այստեղ եւս գազի հարցն ուներ էական նշանակություն, քանի որ Ռուսաստանը միայն այդ գնով համաձայնեց, այսպես ասած, հետ բերել չհայտարարված թանկացումը, թեեւ քարոզչական մանիպուլյացիայով, թե իբր գինը նվազեցնում են: Իսկ գինը նվազեց եւ «դարձավ» 189 դոլար, այն դեպքում, երբ երբեք չէր հայտարարվել դրանից ավելի բարձրացնելու մասին:
Այսպիսով, գազա-քաղաքական մեքենայությունների արդյունքում Հայաստանը կորցրեց ինքնիշխանությունն ու ռազմավարական ակտիվի վերջին բաժնեմասը: Այսօր կարծեք թե մտնում ենք պատմության կրկնության փուլ, եւ իշխանությունները ընտրություններից առաջ կրկին ձեռքը տանում են գազին: Իսկ հաշվի առնելով ոչ վաղ անցյալի նախադեպը եւ այն, որ գործ ունենք նույն իշխանության հետ, մնում է հասկանալ, թե այս անգամ խորհրդարանի ընտրությունից հետո ինչ է պարզվելու՝ քանի հարյուր միլիոն դոլար պարտք է «կուտակված» լինելու Հայաստանի հաշվին գազն այս անգամ էլ «չթանկացնելու» համաձայնության դիմաց, եւ ինչ ռազմավարական ակտիվ է Հայաստանից գնալու դեպի Ռուսաստան»:
Ժամանակ
«Ռուսաստանը ոչ միայն զենք է վաճառում Ադրբեջանին, այլև արդեն հրապարակում է Հայաստանի ռազմական գաղտնիքները։ Ռուսական «Ռազմաարդյունաբերական սուրհանդակ մասնագիտացված ռազմական շաբաթաթերթը մի շարք տվյալներ է հրապարակել հայկական զինված ուժերի վերաբերյալ։
Ընդ որում՝ մանրամասն անդրադարձ է կատարվել ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումներին, թե օրինակ՝ որտե՞ղ են դրանք տեղակայված, ի՞նչ սպառազինություն ունեն, ի՞նչ քանակությամբ ռազմական տեխնիկա և այլն։
«Ֆորպոստ՝ մի շարք հարցերով…» վերնագրված հոդվածում ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը գնահատել է հայկական բանակի ռազմական ներուժը և հնարավոր դերը ռուս-թուրքական հնարավոր զինված առճակատման դեպքում։ «Ռուսաստանի և Թուրքիայի հակամարտության դեպքում Հայաստանը հայտնվում է առաջին գծում», – այսպես է փորձագետը սկսել իր հոդվածը։
Ռազմավարական դավաճանություն:
Կարելի է, իհարկե, համաձայնել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի հետ, որ հազիվ թե անկախ փորձագետը, որքան էլ նա մոտ լինի պետական մարմիններին, կարողանար այդպիսի ճշգրտությամբ տվյալներ հայթայթել հայկական բանակի մասին: Բայց նույնիսկ եթե այդ տեղեկության թեկուզ 1 տոկոսը համապատասխանում է իրականությանը, նման քայլը «ռազմավարական դաշնակից» կոչվող պետության կողմից չափազանց մտահոգիչ է Հայաստանի համար: Սա, փաստորեն, Ռուսաստանի կողմից Հայաստանին մատակարարվող սպառազինության ցանկի հրապարակման քաղաքականության շարունակությունն է:
Ռուսների այս նոր գործելաոճի վերջնական նպատակներն առայժմ դժվար է ամբողջությամբ բացահայտել, բայց կարելի է, իհարկե, տալ որոշ հստակ գնահատականներ: Ռուսաստանը խնդիրներ ունի Ադրբեջանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում,- ադրբեջանցիները դժվարանում են վճարել ռուսներին ստացած զենքի համար,- և արդեն երկրորդ անգամ փորձում է Հայաստանի հաշվին շանտաժի ենթարկել ադրբեջանցիներին:
Միաժամանակ սա նաև ակնհայտ սադրանք է՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանային գոտում նոր ռազմական լարվածության հրահրմանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա իր ազդեցության շնորհիվ տարածաշրջանը կառավարող Ռուսաստանը, ըստ երևույթին, գոհ չէ վերջին մեկ-երկու ամիսներին շփման գծի հարաբերական խաղաղությամբ, և նա նմանատիպ քայլերով միանգամայն կարող է ավելացնել քաղաքական և հետևաբար՝ ռազմական լարվածությունը հայկական և ադրբեջանական կողմերի միջև: Բնականաբար, սա որևէ կերպ չի տեղավորվում Հայաստանի և Ռուսաստանի միջև պաշտոնապես հռչակված ռազմավարական դաշնակցության տրամաբանության մեջ և ոչ այլ ինչ է, եթե ոչ դավաճանական հարված թիկունքից:
Դաշնակից երկրի ռազմական տվյալների հրապարակումը և փաստացի տրամադրումը հակառակորդին (անկախ այն հանգամանքից՝ ճիշտ են այդ տվյալները, թե ոչ) իսկապես աննախադեպ քայլ է, որը մեր կարծիքով՝ ենթակա է քաղաքական լուրջ գնահատականի ամենաբարձր մակարդակով և դրանից բխող եզրակացությունների: Եվ անգամ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի վերջին զգուշավոր քննադատությունը Ռուսաստանի հասցեին՝ Ադրբեջանին զենք վաճառելու կապակցությամբ, այսօր արդեն բավարար չէ»:
Ժամանակ
Արամ Զ. Սարգսյանը նախօրեին «Ժամանակին» տված հարցազրույցում ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը կողմ է իշխանափոխությանը միայն մի դեպքում, եթե ինքն է գալիս իշխանության, հակառակ դեպքում, ակնհայտ է, որ բացի Սերժ Սարգսյանից՝ ով էլ լինի իշխանության, Ռ. Քոչարյանը դատվելու է։ Արամ Սարգսյանի խոսքով՝ հոկտեմբերի 27-ից հետո Ռ. Քոչարյանը երբևիցե չի այցելել Վ. Սարգսյանի տուն-թանգարան, ոչ էլ Եռաբլուր։
«Այստեղ հոգեբանական սինդրոմ կա, մեղավորի սինդրոմ։ Պիղատոս կայսրն էլ ձեռքերը լվաց ու ասաց, որ մեղավոր չէ»,— ասաց Արամ Աարգսյանը։
Ժամանակ
«Եվրամիության արտաքին հարցերի եւ անվտանգության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ Հայաստանի խորհրդարանի խմբակցությունների հանդիպմանը, ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների, Եվրամիություն-Հայաստան հարաբերության թեման քիչ է հետաքրքրել խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին:
Թեեւ այդ տեղեկությունները պաշտոնական չեն, այդուհանդերձ որեւէ զարմանալի բան չկա, որ այդ թեման Հայաստանի ընդդիմության համար հետաքրքիր չէ: Ոչ այն պատճառով, որ Հայաստանի ընդդիմությունն ավելի կարեւոր է համարում Հայաստանի ներքին խնդիրներն ու ամբողջ ուշադրությունը կենտրոնացնում է դրա վրա: Պարզապես, Հայաստանի ընդդիմադիր ուժերի համար առայժմ ակնհայտ է մի պարզ իրողություն՝ Հայաստանում քաղաքական դասավորությունների հարցում դեռեւս շարունակում է գերակա լինել Ռուսաստանի ազդեցությունը: Համենայնդեպս չկան նախադրյալներ, որոնք հիմք կտան Հայաստանի ընդդիմադիր ուժերի մեծ մասին գալ եզրահանգման, որ որոշողը այլեւս Ռուսաստանը չէ, այլ, ասենք, Եվրոպան: Այ, այդ ժամանակ նրանց ոչ միայն կհետաքրքրեն Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, հեռանկարները, այլ Հայաստանի քաղաքական ուժերը պարզապես գիշերները չեն քնի այդ մասին մտածելու պատճառով կամ կքնեն՝ ծածկվելով Եվրամիության դրոշով:
Հայաստանի ներկայիս տնտեսական վիճակը, սոցիալ-հոգեբանական պատկերը կլիներ բոլորովին այլ, եթե Հայաստանը միակողմանի կախվածության փոխարեն, ապահոված լիներ գործընկերային կապեր աշխարհաքաղաքական առաջատար կենտրոնների հետ: Ինչ է տեղի ունեցել եւ տեղի ունենում դրա փոխարեն: Տեղի է ունենում այն, որ Հայաստանը միակողմանի կախվածության մեջ է մնում Ռուսաստանից, իսկ այլ կենտրոնների, առավել եւս բոլոր առումներով առաջատար Եվրամիության կամ Եվրատլանտյան հանրության հետ հարաբերվում է այնքանով, որքանով, այսպես ասած, անցքեր կամ սողանցքեր են մնում Ռուսաստանի հետ հարաբերությունից դուրս:
Այդ իրավիճակը Հայաստանը մի անգամ արդեն հասցրել է գրեթե աղետի՝ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին: Աղետը կանխվել է լոկ այն բանի հետեւանքով, որ Եվրատլանտյան բեւեռը գտնվում է թե՛ քաղաքակրթական, թե՛ քաղաքական, թե՛ քաղաքագիտական մի քանի գլուխ բարձր հարթության եւ ընկալումների վրա, քան եվրասիական ճահճում, ինչի շնորհիվ Հայաստանի հանդեպ քաղաքականությունը կառուցվում է գործընկերության շարունակվող փորձերի, ոչ թե մահակի վրա՝ ինչպես Հայաստանի ռազմավարական «դաշնակցի» դեպքում:
Ի դեպ, այդ իմաստով հետաքրքրական է, որ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող պետությունը Հայաստանի հետ խոսում է մահակի լեզվով, իսկ «դավադիր» Արեւմուտքը շարունակում է գործընկերային առաջարկները՝ մշտապես շեշտելով, որ հասկանում է Հայաստանի դժվարությունները: Փաստորեն, Հայաստանը աշխարհաքաղաքական աղետից խուսափում է ոչ թե այն պատճառով, որ Հայաստանում իշխանությունը կամ հիմնական քաղաքական ընդդիմությունն են հասկանում Հայաստանի համար կարեւոր հարցերը՝ աշխարհաքաղաքական լրջագույն զարգացումների համատեքստում, այլ Հայաստանի խնդիրները հասկանում է Եվրամիությունը:
Եվրահանձնակատար Մոգերինիի այցը, թերեւս, պետք է պատասխան տար մի հարցի՝ Եվրամիությունը պետք է շարունակի՞ միայնակ կրել Հայաստանի համար կարեւոր բաները հասկանալու պատասխանատվությունը, թե՞ Հայաստանում ի տարբերություն սեպտեմբերի 3-ի կարող է ձեւավորված լինել գոնե ավելի պատասխանատու ընդդիմադիր դաշտ: Պատասխանը անկասկած թե՛ Հայաստանի, թե՛ Եվրամիության համար հուսադրող չէ, եւ Հայաստանի անվտանգությունը կրկին կախված է մնում նրանից, որ Հայաստանի համար կարեւոր բաները հասկացված են գոնե աշխարհում»:
Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունն այսօր քննարկելու է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը: Այդ մասին հայտնի է դարձել երեկ, ընդ որում՝ այն բանից հետո, երբ հասարակության մեջ բուռն արձագանք առաջացրեց Վենետիկի հանձնաժողովի հրապարակումը:
Բանն այն է, որ Վենետիկի հանձնաժողովը երեկ իր կայքում հրապարակեց Հայաստանի ընտրական օրենսգրքի փոփոխությունների այն նախագիծը, որ Հայաստանի կառավարությունն ուղարկել էր հանձնաժողովին:
Եվ ահա, միայն դրանից հետո, երբ հասարակության մեջ աղմուկ բարձրացավ, որ փաստորեն ՀՀ քաղաքացին Վենետիկի հանձնաժողովից է տեղեկանում Հայաստանի ԸՕ փոփոխությունների նախագծի մասին, ոչ թե իր հարկերով պահվող կառավարությունից, իշխանությունները տեղեկություն տարածեցին կառավարության նիստում ԸՕ նախագիծը քննարկելու մասին եւ հրապարակեցին նախագիծը: Ըստ որում՝ բավականին զավեշտալի պատկեր ստացվեց:
Բանն այն է, որ կառավարության հրապարակած նախագծի մասով հայտարարվեց, թե այն տարբերվում է Վենետիկ ուղարկածից եւ պարունակում է ԸՕ փոփոխությունների վերաբերյալ բոլոր շահագրգիռ կողմերի առաջարկները: Ստացվում է, որ Հայաստանի իշխանությունները մի բան են ուղարկել Վենետիկ, եւ մեկ այլ բան են ներկայացնում Հայաստանի քաղաքացիներին: Այսինքն, ըստ էության, երկակի խաղ է ստացվում: Չի բացառվում, որ Հայաստանի իշխանություններն այս խաղի միջոցով փորձում են մանեւրել եւ այդ մանեւրի միջոցով որոշ իրենց համար կարեւոր, իսկ հանրության համար վտանգավոր կամ անցանկալի դրույթներ «սղացնել» այս երկակիության միջոցով:
Բացառված չէ նաեւ, որ Վենետիկում խիստ բացասական է ընկալվել ուղարկված նախագիծը, եւ Հայաստանի իշխանությունները շտապել են շրջանառության մեջ դնել մեկ այլ տարբերակ, այսպես ասած՝ պահեստային տարբերակը, քանի դեռ Վենետիկից չեն հնչել կոշտ գնահատականներ եւ չի առաջացել որոշակի լարված մթնոլորտ: Եվ վերջապես, բացառված չէ եւ այն, որ Հայաստանի իշխանության վրա ազդել է հանրային աղմուկը՝ կապված այն բանի հետ, որ հասարակությունը ԸՕ փոփոխությունների մասին իրազեկվում է Վենետիկից՝ Երեւանի փոխարեն:
Ըստ որում, դատելով Հայաստանի իշխանությունների բնույթից՝ պետք չէ բացառել նաեւ, որ Վենետիկ ուղարկված տարբերակը ներկայացվել է որպես հասարակությանը ներկայացված տարբերակ, եւ այն բանից հետո, երբ հանրությունը աղմուկ է բարձրացրել անիրազեկվածության մասին, իշխանությունները շտապել են հրապարակ հանել պահեստային տարբերակը:
Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների գործընթացը դեռեւս չսկսված անլրջանում է: Միեւնույն ժամանակ, իշխանություններն, իհարկե, այլ անելիք այստեղ չունեն՝ մանիպուլյացիաներից բացի: Իշխանությունը, ըստ էության, չունի ուժեղ հակափաստարկներ այն դրույթների եւ առաջարկների վերաբերյալ, որ ներկայացնում են տարբեր ընդդիմադիր ուժեր՝ կապված ընտրական գործընթացի վստահելիությունը, թափանցիկությունը եւ օրինականությունը ամրապնդելու հետ: Եվ այստեղ իշխանությունների միակ փաստարկը կմնա իրավիճակը հնարավորինս խճճելը:
Թեեւ բացառված չէ նաեւ, որ ԸՕ վերաբերյալ իշխանության ներսում իսկ առկա են բավականին էական տարաձայնություններ, իհարկե՝ ոչ թե գաղափարական կամ այսպես ասած՝ հայեցակարգային հողի վրա, այլ իշխանության համար պայքարի, եւ բացառված չէ, որ նմանօրինակ խուճուճ անակնկալների ԸՕ փոփոխությունների գործընթացում մենք էլի ականատես լինենք»:
Ժամանակ
«Միջազգային դուքենդոյի և ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը, թեև դատարանի՝ բերման ենթարկելու մասին որոշմանը, չի ներկայանում դատական նիստերին։ Մամուլում ավելի վաղ նշվել էր, թե դերասանն ու իր փաստաբանը վատառողջ են։ Երեկ «Ժամանակի» հետ հեռախոսազրույցում դերասանի եղբայր ներկայացած անձն ասել է, թե Գոռ Վարդանյանը գնացել է նկարահանման։ Ասել կուզի՝ Վարդանյանը, այնուամենայնիվ, տնից դուրս է գալիս»:
Ժամանակ
«Փետրվարի 29-ը Հայաստանի նորագույն քաղաքական պատմության հատկանշական օրերից է, քանի որ 8 տարի առաջ այդ օրը տեղի ունեցավ մի իրադարձություն, որի հետեւանքով նաեւ գծվեց հետագա քաղաքական զարգացումների համար միաժամանակ ողբերգական եւ չափազանց առանցքային մի սահման՝ տեղի ունեցավ Մարտի 1-ի գրոհը հասարակության դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 մարդ: Դրան նախորդել էր ՕԵԿ-Սերժ Սարգսյան կոալիցիոն հուշագրի ստորագրումը, որը մի կողմից շատ սովորական իրադարձություն էր հայաստանյան քաղաքական կյանքի համատեքստում, սակայն խորքային առումով առանձնանում էր իր շրջադարձային բնույթով:
Այդ կոալիցիան տեղի ունեցավ Հայաստանի համար բախտորոշ մի ժամանակաշրջանում, երբ անկախ պետականությունն իր գոյության երրորդ տասնամյակ էր մուտք գործում լիովին նոր հասարակական-քաղաքական հոգեբանական միջավայրում: Հայաստանում ձեւավորվել էր քաղաքացիական մի շարժում, որը շատերը իրավամբ համեմատում էին 1988-ի շարժման հետ: Փետրվարի 29-ին կնքվեց ոչ թե սովորական մի կոալիցիա, այլ այդ շարժումը գնդակահարելու մասին որոշում: Հաջորդ առավոտն իսկ սկսվեց դրա իրականացումը, որը գիշերն արդեն ավարտվեց անմեղ քաղաքացիների հեղված արյունով, տասը զոհով:
Այս իրադարձությունները նոր լույսի ներքո են երեւակվում այսօր, երբ դրա մասնակիցները տարբեր ձեւաչափերով ներկայացնում են «հայրենիքի փրկության» նոր հայտեր: Մարդիկ, որոնց գործուն միջամտությամբ ստեղծվեցին պետականության զարգացման համար իսկապես շրջադարձային մի իրողություն «կյանքից» զրկելու մասին որոշումների կայացման եւ իրականացման նախադրյալներ, այսօր հանրությանը ներկայանում են ազգափրկիչ նոր ծրագրերով ու հայտերով՝ մեծ հաշվով ծաղրելով անգամ Մարտի 1-ի զոհերի հիշատակը:
Խոսքն այն մասին չէ, որ 2008 թվականին կարող էր իշխանափոխություն տեղի ունենալ, որը, սակայն, կանխվեց զենքով: Իշխանափոխությունը չէ խնդիրը, այլ հասարակական հոգեբանության, մտածողության փոփոխությունը, որը բերել էր մի իրավիճակի, երբ քաղաքական դաշտում առաջացել էր մեծ զտման մի գործընթաց, ֆիլտրացիայի մի իրողություն: Դրա շնորհիվ Հայաստանի քաղաքական դաշտից դուրս էին մնում իրենց սպառած մի շարք ուժեր եւ գործիչներ: Փետրվարի 29-ն ու Մարտի 1-ը դարձան այն կետը, որտեղ արգելակվեց Հայաստանի քաղաքական կյանքում սերնդափոխության մի խորքային գործընթաց, որի ղեկն իր ձեռքն էր վերցնում Հայաստանի քաղաքացին: Շարժումը առաջնորդող Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ պահին գործիք էր քաղաքացու ձեռքում, 29-ից ու 1-ից հետո տեղի ունեցած զարգացումների հետեւանքով միայն քաղաքացին նաեւ նրա ձեռքին վերածվեց գործիքի: Հայաստան վերադարձավ քաղաքական սովորական, հաստատված մշակույթը, որտեղ հասարակությունը որոշող չէ, այլ թատրոնի մասնակից, այն էլ՝ նախապես գրված սցենարով:
Այսինքն՝ փետրվարի 29-ն ու մարտի 1-ը Հայաստանի քաղաքական համակարգի հոգեգալուստն էր՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի գնով, երբ հոգեդարձ ապրեցին քաղաքական ուժեր, որոնք հանուն հայրենիքի կարող են մի բան անել՝ հեռանալ քաղաքական ասպարեզից: Բայց այդ հոգեդարձի հետեւանքով, Հայաստանի Հանրապետությունն է գտնվում արդեն մի քանի տարի շարունակվող հոգեվարքի մեջ, որը խորանում է այն պարզ պատճառով, որ կասեցնելու միակ տարբերակը խորքային սերնդափոխությունն է, այսինքն՝ ոչ թե լոկ ֆիզիկական դրսեւորումով, այլ նախեւառաջ հանրային մտածողության փոփոխությամբ, որն այլեւս անհանդուրժող կգտնվի եւ կբացառի որեւէ քաղաքական հոգեդարձ, այլ կպահանջի միմիայն նոր եւ առողջ ծնունդներ՝ մտքերի, գաղափարների, որակների»:
Ժամանակ
«Ժամանակ»-ի զրուցակիցն է Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
-Պարոն Հարությունյան, ռուսական «Ինտերֆաքսը» օրեր առաջ հրապարակեց այն զենքերի տեսակները և քանակը, որը մենք ամռանը 200 մլն դոլարի վարկով ձեռք էինք բերել Ռուսաստանից։ Ինչպե՞ս եք գնահատում այս հանգամանքը, և որպես մասնագետ, ի՞նչ կասեք, ինչքանո՞վ են այդ զենքերի տեսակներն իրենց արժողությամբ համապատասխանում այդ 200 միլիոն վարկին։ Իսկապե՞ս դա շուկայականից ցածր գին է։
-Համաձայն պայմանագրի, որ մենք ՀԱՊԿ անդամ ենք, մենք զենքը վերցնում ենք ներքին գներով, նույն գներով, ինչքանով դա ձեռք է բերում Ռուսաստանի բանակը։ Այնպես որ՝ դա մի քանի անգամ ցածր է շուկայական գներից։ Ինչ վերաբերում է ցանկին, ապա հրապարակված է, բոլորը գիտեն՝ ժամանակակից զենքերի մասին է խոսքը։ Խոսքը «Սմերչ»-ների մասին է, որ զանգվածային ոչնչացման զենքին հավասար, համարժեք զենք է, այն ուժեղացնում է մեր բանակը, հասանելի է դարձնում բոլոր կենտրոնները, և դրա դեմ հակահրթիռային պաշտպանություն չի գործելու, սա ապահովում է թիրախների երաշխավորված ոչնչացում։ Լրջագույն զենք է TOC-1A-ն, որը շատ հզոր, ժամանակակից զենք է, թույլ է տալիս ոչնչացնել հակառակորդին թաքնված տարբեր խրամատներում և այլն։ Որպեսզի չխորանամ մանրամասների մեջ, ասեմ, որ այն զինատեսակները, որ գնել է հայկական կողմը լրջագույնս կբարձրացնի հայկական բանակի մարտունակությունը։
Ժամանակ
«Ժամանակի» զրուցակիցն է ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։
Պարոն Մալխասյան, մոտենում է Մարտի 1-ի տարելիցը, եղավ համաձայնություն ՀԱԿ-ի և «Նոր Հայաստանի» միջև, ազատամարտիկները ևս պետք է հավաքվեին, քննարկեին՝ արդյոք մասնակցելու են, թե ոչ։ Ձեր դիտարկմամբ՝ ո՞ւր կտանի այս հանրահավաքը, հետագա համագործակցություն միասնական ձևաչափով տեսնո՞ւմ եք, թե՞ ոչ։
Մարտի 1-ը չարիքի իշխանությունները մեր ժողովրդի պատմության մեջ թողել են որպես արյան ու հիշատակի օր. գարնան առաջին օրը, որ ուրախության, զարթոնքի օր է, սրանք դարձրին տխրության ու հիշատակի օր։ Դրա համար մենք պարտավոր ենք ամեն մարտի 1-ին հանրահավաք կամ ուրիշ հավաք անցկացնել, հարգել անմեղ զոհերի հիշատակը, որոնք գնդակահարվեցին։ Իսկ միասնական հավաք անցկացնելը շատ ողջունելի է, ես միշտ էլ ասել եմ, որ ինչպես մեր մեծերն են ասել՝ մեր ուժը մեր միասնության մեջ Է։ Եվ կարծում եմ, որ սա լավ ազդանշան է կամ նախադեպ է, որովհետև առաջիկայում լուրջ անելիքներ կան, և զարգացումներ են լինելու, չի կարող մեր ոգին հավերժ գերի լինել այս կեղծված խոսքերին, կրտած մտքերին, մենք չենք կարող գերի դառնալ այս ռեժիմի այլանդակություններին։ Առաջիկայում զարգացումներ են լինելու, և այդ միասնությունը քանի գնա, պիտի ավելի խորանա՝ իհարկե, առողջ ուժերի հաշվին, որովհետև կեղծ ընդդիմադիրներն այժմ ընդդիմության անվան տակ վխտում են քաղաքական դաշտում։ Մենք, հատկապես ժողովուրդը պետք է կարողանա դա խորքից տեսնել ու ճանաչել և տարանջատել կեղծը ճշտից։
Ազատամարտիկները նույնպե՞ս որոշել են, որ կմասնակցեն այդ հանրահավաքին. «Ազատամարտիկների դաշինքում» այդպիսի քննարկում պիտի լիներ, ի՞նչ որոշման հանգեցիք։
Քննարկման կարիք էլ չկա, ազատամարտիկները մեր ժողովրդի ամենանվիրյալներն են, եթե նրանք մասնակցում են, հանրահավաքն ավելի ազդեցիկ ու ընդունելի է դառնում, հետագա զարգացման և ուժեղացման հեռանկար է ունենում։
Այսինքն՝ այդ օրը ազատամարտիկները կլինե՞ն հրապարակում։
Այո՛, անպայման կլինեն, ես նաև «Ազատամարտիկների դաշինքի» անդամ եմ, գիտեմ, որ ազնիվ, չծախված ազատամարտիկները, որոնք դեռ չեն խցկվել նյութականացված կեցության, այդ կեղտի դաշտը, նրանք մնացել են դեռևս, որովհետև չփչանալն այսօր յուրատեսակ հերոսություն է, և ազատամարտիկների շարքերում էլ կան բազմաթիվ նվիրյալներ, որոնք չեն գայթակղվել, չեն փչացել, նրանք մասնակցում են, իսկ փչացածները գնում իրենց ուղղությամբ։
Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.