29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տվյալներ է հավաքում ապրիլի 2-ից սկսված պատերազմական գործողությունների ժամանակ անհետ կորած համարվող հայ զինվորների մասին։ Ադրբեջանի հետ դիակների փոխանակման արդյունքում նախկինում անհետ կորած համարվող 18 զինվորների դիակներ բերվել են Հայաստան, սակայն ՀՔԱՎ-ի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը մեզ երեկ տեղեկացրեց, որ իրենց մոտ առկա են Եղնիկների զորամասում ու Ջրականում (Ջաբրայիլ) ծառայող ևս 10 զինվորների տվյալներ, որոնց մասին 10 օր տեղեկություններ չկան։
Ժամանակ
«ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը երեկ հայտարարել է, որ բոլոր գանձագողերը պետք է պատասխան տան օրենքի առաջ, պետք է դատվեն, եթե անգամ ինքն էլ է այդպիսին, ապա իրենից սկսած։ Նա հայտարարել է, թե բոլոր միջոցները պետք է ուղղել բանակին, օպտիմալացնել պետական ծախսերը, կրճատել ավելորդությունները, օրինակ՝ բնակիչ չունեցող գյուղերում դպրոցներ կառուցելու համար փող հատկացնելու և այլն։ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները այս օրերին այնպես են բարձրաձայն նման հայտարարություններ անում, որ տպավորություն է ստեղծվում, թե այս տարիների ընթացքում Հայաստանը մսխողները ոչ թե իրենք, իրենց կուսակցությունը, այլ հասարակությունն է եղել։ Այն, որ գանձագողերը պետք է դատվեն և ավելորդ ծախսերը պետք է ուղղակի բացառվեն՝ պարզագույն ճշմարտություն է, ընդ որում՝ հասարակության համար շատ վաղուցվա ճշմարտություն։ Թեև դա, իհարկե, պարզ ճշմարտություն է նաև իշխանությունների համար, պարզապես նրանք այսօր ստիպված են խոսել այդ մասին, քանի որ տեղի է ունեցել քառօրյա պատերազմ, որը, նույնիսկ Սերժ Սարգսյանի խոստովանությամբ, հաղթել ենք միայն ժողովրդի ռեսուրսների հաշվին, ոչ թե տնտեսական և ռազմատեխնիկական արդիական հնարավորությունների։ Եվ իհարկե, հիմա իշխանությունները ստիպված են խոսել, որ պետք է գողերը դատվեն, իսկ ծախսերը օպտիմալացվեն։
Պետք է խոսել, մինչև որ աղմուկը նվազի։ Որովհետև եթե խնդիրը խոսելը չէ, ապա արդեն իսկ հասարակությունն ականատես կլիներ կոնկրետ քայլերի, կոնկրետ դատերի։ Իսկ հիմա կան կոնկրետ հարցեր։ Ինչո՞ւ մինչև հիմա չկան դատվածներ գանձագողության համար։ Միայն Վազգեն Խաչիկյանն ու Մարգար Օհանյա՞նն էին Հայաստանի գանձագողերը։ Իսկ որտեղի՞ց Հայաստանի պաշտոնյաներին, նրանց որդիներին հսկայական բիզնեսները, այդ թվում և՝ Վարդան Այվազյանին։ Եթե Վարդան Այվազյանը հայտարարում է ծախսերի օպտիմալացման մասին, ապա հանձնե՞լ է ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի իր ծառայողական մեքենան, մի քանի տասնյակ հազար դոլար արժողության։ Կոչ արե՞լ է նույնն անել խորհրդարանի հանձնաժողովների իր կուսակից կամ ոչ կուսակից մյուս նախագահներին, իր կուսակից այլ պաշտոնյաներին։ Ասե՞լ է, որ տարեկան 1 միլիարդ դրամ ծառայողական ավտոմեքենաների համար վատնելու փոխարեն, դրանով կարող էին գնել մի քանի անօդաչու սարքեր կամ այլ ռազմատեխնիկա՝ մեր բանակը հագեցնելու համար։ Կոնկրետ խոսողներ Հայաստանի հասարակությանը պետք չեն, պետք են կոնկրետ գործեր, անձնական օրինակներ։ Ունա՞կ է դրան Վարդան Այվազյանը, և նրա որևէ կուսակից, թե՞ ոչ։ Հայկական զինուժի տասնյակ զոհերը հենց այդ խոսքերի ու ճառերի հետևանքն են, հետևանքն են այն բանի, որ իշխանություն կոչվածը ճառերից ու ճամարտակությունից բացի երկու տասնամյակ տարի չի զբաղվել ոչնչով, չի լուծել ռազմավարական կարևորագույն հարցեր, չի պատրաստվել նոր պատերազմի, այլ ննջել է հնի դափնիների վրա։
Այդ ամենի համար իրենց կյանքով վճարեցին 7 տասնյակ լուսավոր հայորդիներ, մեկը մեկից խիզախ, մեկը մեկից նվիրյալ։ Նրանք չէին խոսում, նրանք կռվում էին և կկռվեին անձնապես շատ ավելի պաշտպանված իրավիճակում, եթե Հայաստանում իշխանությունը խոսելու փոխարեն գործ աներ՝ քառորդ դարում գոնե կեսն աներ այն ամենի, ինչը չորս օրում արեցին մեր տղաները»:
Ժամանակ
«Ժամանակի» զրուցակիցն է Ամերիկյան Stratfor հետախուզական-վերլուծական կենտրոնի Եվրասիա բաժնի վերլուծաբան Եվգենի Չաուսովսկին։
Եվգենի, ինչո՞վ եք բացատրում հակամարտության կտրուկ բռնկումը զորքերի շփման գծում։ Դուք համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ հարձակումը նախաձեռնել էր ադրբեջանական կողմը։ Ի՞նչ հաշվարկներ է ունեցել Ադրբեջանը՝ Ձեր կարծիքով։
Կարծում եմ՝ բազմաթիվ գործոններ կան, որոնք կարող են բացատրել վերջին էսկալացիան Լեռնային Ղարաբաղում։ Անշուշտ, Ադրբեջանը ուներ ներքին դրդապատճառներ՝ ցանկանում էր փոխել ստատուս քվոն, բայց սա նաև կապված է ավելի լայն աշխարհաքաղաքական զարգացումների հետ՝ ռուս-թուրքական դիմակայությունը Սիրիայում, նաև Ռուսաստանի և Արևմուտքի լարված հարաբերությունները։ Այս ամենը կարող էին ազդել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման վրա։ Սրացումներ նախկինում, իհարկե, լինում էին ժամանակ առ ժամանակ, բայց սա ամենալուրջ էսկալացիան էր։
Մարտական գործողությունները սկսվեցին Վաշինգտոնի գագաթնաժողովից անմիջապես հետո։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հանգամանքը, ինչի՞ց էր դժգոհ Ալիևը։
Ինչպես արդեն նշեցի՝ Ադրբեջանը դժգոհ է ստատուս քվոյից ԼՂ-ում և ամեն կերպ փորձում է մարտահրավեր նետել դրան։ Նրա նպատակն է լուծել ներքաղաքական խնդիրները և վերադարձնել տարածքները։ Շատ դժվար է ասել, թե ինչ է տեղի ունեցել Վաշինգտոնում, քանի որ մենք չգիտենք կոնկրետ մանրամասներ, բայց պարզ է, որ Ադրբեջանը գոհ չէր այն ամենից, ինչ տեղի ունեցավ գագաթնաժողովի ընթացքում։ Իմ կարծիքով՝ նրանք փորձում են ուղերձ հղել, որ Լեռնային Ղարաբաղը «սառեցված» հակամարտություն չէ։ Ադրբեջանը հասկացնում է այնպիսի երկրների, ինչպիսիք են, օրինակ, Ռուսաստանը, Թուրքիան և անգամ Միացյալ Նահանգները, որ Ադրբեջանը դժգոհ է ստատուս քվոյից։
Ժամանակ
«Կառավարությունն այսօր հավանության է արժանացրել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի առաջարկած օրենսդրական փոփոխությունը, որը վերաբերում է ընտրախախտումների համար քրեական պատասխանատվություն սահմանելուն՝ դրամական տուգանքների փոխարեն: Հասկանալի է, որ այս նախաձեռնության նպատակն է այսպես ասած զգաստացնել մարդկանց, ովքեր գնում են ընտրախախտումների, ավելի շուտ ընտրախախտումների պատվեր կատարելու, երաշխիքով, որ ընդամենը պատասխանատվության կենթարկվեն դրամական տուգանքի միջոցով, որը կվճարեն կամ պատվիրատուները կամ պատվերի համար ստացվող վարձատրության մեջ կներառվի: Զարմանալի է թվում, որ կառավարությունը հավանության է արժանացրել նախագիծը: Չէ՞ որ դրա արդյունքոմ շատերը կհրաժարվեն քրեական պատասխանատվության ռիսկի գնալ, ինչը նշանակում է, որ կբարդանա ընտրական արդյունք ստանալու իշխանության վերարտադրողական խնդրի լուծումը: Սակայն այս մասով կառավարությունում տեղի է ունեցել հետաքրքրական դրսևորում: Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը դեմ է արտահայտվել օրինագծին՝ ասելով, թե կան խախտումներ, որոնց համար չարժե ազատազրկել մարդուն: Հովիկ Աբրահամյանը, համաձայնելով այս դիրքորոշմանը, այնուամենայնիվ ասել է, որ կառավարությունը պետք է հավանություն տա, քանի որ չնայած իրավականորեն ճիշտ է Հարությունյանի մոտեցումը, սակայն քաղաքական առումով կա հասարակության վստահությունը մեծացնելու խնդիր, և պետք է գնալ դրան ընդառաջ: Այսպիսով, Հովիկ Աբրահամյանը հետաքրքրական քայլ է կատարում: Մի կողմից նա քաղաքականապես «սխալ» է հանում Դավիթ Հարությունյանին՝ ակնարկելով, որ Հարությունյանը չի «զգացել» պահի նրբությունը: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանը, որ քաղաքականության մեջ խելքը կարևոր չէր համարում, փորձում է խելք դրսևորել և «խելք» չդրսևորելու ակնարկ անել Հարությունյանի հասցեին: Սա, իհարկե, իրողության այսպես ասած ներխոհանոցային փոքր դրվագն է, որը գալիս է հաստատելու վարչապետի և Դավիթ Հարությունյանի միջև փոխադարձ անվստահության մասին մամուլում տեղ գտնող հրապարակումները:
Ավելի խոշոր առումով՝ Հովիկ Աբրահամյանը փաստորեն փորձում է մի շարք միավորներ հավաքել և՛ հանրության, և՛ միջազգային կառույցների առաջ: Բանն այն է, որ կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը պետք է քննարկվի ԱԺ-ում: Գրեթե կասկած չկա, որ ԱԺ-ն կմերժի այն կամ կընդունի այնպիսի աղավաղված ձևով, որ կլղոզվի դրա բուն էությունը: Սակայն կստացվի, որ Հովիկ Աբրահամյանն իր կողմից արել է ընտրական գործընթացի վստահության բարձրացման հանրային պահանջին ուղղված քայլը, իսկ ահա ԱԺ ՀՀԿ-ական մեծամասնոթյունը նրա այդ քայլը ջուրն է գցել: Գաղտնիք չէ, որ Հովիկ Աբրահամյանը իր քաղաքական կարիերայի առաջընթացն ապահովելու հարցում այդպես էլ չկարողացավ լուծել միջազգային կառույցների համար իր վստահելիության խնդիրը, ինչը անկասկած ունի էական նշանակություն: Եվ այս առումով Աբրահամյանը երևի թե ցանկանում է միջազգային կառույցներին էլ մեսիջ հղել, թե որքան պատրաստակամ է ինքը ընտրական գործընթացի վստահելիություն ապահովելու հարցում, ի տարբերություն ՀՀԿ մեծամասնության: Միաժամանակ, սրանով նաև Աբրահամյանը, հատկապես մեկնարկած 4+4+4-ի ֆոնին, ակնարկ է հղում գուցե թե նաև այսպես ասած ընդդիմադիր շրջանակներին, որ ինչ-որ բան պայմանավորվելու համար պետք է իր հետ նստեն մի որևէ սեղանի շուրջ»:
Ժամանակ
«ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ԱՄՆ-ում Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպման մասին որոշում չկա, եւ նման հարց չի քննարկվել: Սերժ Սարգսյանն ԱՄՆ է մեկնում մարտի 31-ից ապրիլի 1-ը կայանալիք միջուկային անվտանգության գագաթնաժողովին մասնակցելու համար: Այնտեղ է լինելու նաեւ Իլհամ Ալիեւը, ինչը փորձագիտական շրջանակներին հիմքեր տվեց եզրակացնելու, որ ԱՄՆ Ալիեւին էլ հրավիրում է Սարգսյանի հետ հանդիպում կազմակերպելու համար, առավել եւս, որ Մինսկի խմբի համանախագահ եռյակը արդեն մի քանի ամիս հայտարարում է, որ ցանկանում են վերսկսել նախագահների պարբերական հանդիպումները: Վերջին անգամ նրանք հանդիպեցին դեկտեմբերի վերջին Բեռնում: Այնուհանդերձ, այդ հանդիպումից հետո տեղի ունեցած զարգացումները խոսում են հակառակ մթնոլորտի եւ տրամադրվածության մասին, առնվազն Ադրբեջանում, քանի որ Իլհամ Ալիեւը մի քանի անգամ սուր քննադատության է ենթարկել Մինսկի խմբի համանախագահներին՝ նրանց մեղադրելով Հայաստանին պաշտպանելու համար: Այս իմաստով շատ հետաքրքրական է նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ակնարկը, այն մասին, որ Ադրբեջանը հավանաբար Ռուսաստանին չի մեղադրում:
Զախարովան իրեն հարց տված հայաստանցի լրագրողին հորդորել էր Ադրբեջանից ճշտել, թե հատկապես որ համանախագահին նկատի ունի: Դատելով այն բանից, որ Բաքուն այսօր մերժում է շփման գծում հրադադարի պահպանման մեխանիզմ ներդնելու առաջարկը, որի հեղինակն ԱՄՆ-ն է, կարող ենք եզրակացնել, որ Ալիեւը դժգոհ է եւ մեղադրում է ԱՄՆ-ին: Առավել եւս, որ Մոսկվայի հետ նրա հարաբերությունները շարունակում են լինել բարեկամական եւ դրսեւորվել սպառազինության առեւտրի տեսքով: Այնուհանդերձ, Ալիեւը մեկնելու է ԱՄՆ, սակայն դա իհարկե անպայմանորեն չի նշանակում Սարգսյանի հետ հանդիպման պատրաստակամություն: Պարզապես Ադրբեջանի նախագահն անշուշտ չի կարող անտեսել Օբամայի հրավերը, քանի որ դա շանս է փոքր-ինչ վերականգնել Արեւմուտքի հետ հարաբերությունները: Բանն այն է, որ չնայած ՌԴ հետ համագործակցությանը, Ալիեւը, իհարկե, շատ լավ է հասկանում, որ ՌԴ վրա որեւէ հարցում հույս դնելը անմտություն է: Եվ այդ իսկ պատճառով նա Մոսկվայի հետ հարաբերությունները կփորձի օգտագործել ընդամենը Արեւմուտքի հետ առեւտրի համար: Կստացվի թե ոչ՝ այլ հարց է: Դատելով առկա իրավիճակից՝ Ալիեւի մոտ գոնե ստացվում է հրադադարի մեխանիզմը մերժելը: Իսկ այդ մեխանիզմը ըստ էության կապելու է նրա կրակող ձեռքերը եւ թույլ չի տալու այլեւս ապակայունացնել իրավիճակը եւ դրա վրա միավորներ հավաքել: Այդ մեխանիզմի օգտին, ի դեպ, արտահայտվում են բոլորը՝ բացի Մինսկի խմբի համանախագահ Ռուսաստանից: Այս կապակցությամբ պետք է ենթադրել, որ մեծ արդյունք չի տվել ԱՄՆ պետքարտուղար Քերիի մոսկովյան այցը: Դժվար է ասել, թե դրանում կոնկրետ ինչ չափով են քննարկվել Ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդիրները, սակայն այն, որ ՀՀ խոսնակը հայտարարում է Ալիեւի հետ հանդիպման հարց չլինելու մասին, հուշում է, որ առայժմ չի հաջողվել որեւէ պայմանավորվածության հանգել ԱՄՆ-ՌԴ մասշտաբում: Իսկ եթե չլինի նման պայմանավորվածություն, ապա Սարգսյան-Ալիեւ հանդիպումը չի կարող որեւէ կերպ նշանակալի լինել: Եվ եթե այդ հանդիպումը նշանակալի չի լինելու, ապա ԱՄՆ-ը հազիվ թե գնա դրա կազմակերպման, այն էլ՝ Վաշինգտոնում:
Այդ տեսանկյունից, առավելագույնը երեւի թե պետք է հուսալ, որ ամերիկյան կողմը կփորձի Ալիեւի հետ, այսպես ասած, առանձին բացատրական աշխատանքի միջոցով հասնել որեւէ առաջընթացի հրադադարի պահպանման հարցում: Իհարկե, եթե չկա ՌԴ հետ համաձայնություն, ապա Ալիեւը կարող է բավական արդյունավետ դիմադրել՝ օգտվելով այդ հանգամանքից, սակայն, ինչ խոսք, պետք չէ բացառել նրա համար որեւէ տհաճ անակնկալը Վաշինգտոնում՝ հատկապես նկատի ունենալով այն, թե ինչպես 2014 թվականի սեպտեմբերին Նյու Պորտում ԱՄՆ ջանքերով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը ԱՄՆ պետքարտուղար Քերին րոպեներ շարունակ անտեսում էր դռան շեմին իրեն սպասող Ալիեւին»:
Ժամանակ
«ՀՀԿ գործկոմի նիստում երեկ կայացվել է ուշագրավ մի որոշում: Պարզվում է, որ ՀՀԿ-ում մտածում են քաղաքական դպրոց ստեղծելու մասին, որը կրելու է Անդրանիկ Մարգարյանի անունը: Ավելի շուտ՝ ոչ թե մտածում են, այլ արդեն մտածել են ու որոշել:
ՀՀԿ-ն ու դպրոցը, իհարկե, «գենետիկորեն» անհամատեղելի հասկացություններ են, եւ մենք դրանում համոզվել ենք տեսնելով, թե այդ կուսակցությունն իր իշխանության մոտ երկու տասնամյակների ընթացքում, ըստ էության, ինչի է վերածել Հայաստանի դպրոցները, դպրոց-ինստիտուտը ընդհանրապես:
Դպրոցը հանրակրթական հաստատությունից, պետական սերունդ դաստիարակող կարեւորագույն ինստիտուտից վերածվել է ընտրակեղծարարության որջի, կուսակցական բջիջի, որտեղ խրախուսվում են ընտրական թվանկարչությունը, երեսպաշտությունը, որտեղ ուսուցչական կոլեկտիվների առաքելությունը իշխանություններին, ոչ թե գիտելիքին եւ դրան կարոտ սերնդին ծառայելն է: Դպրոցները ՀՀԿ կառավարման տարիներին վերածվել են ոչ թե նոր սերնդի եւ գիտելիքի, այլ ՀՀԿ-ի եւ նկարված ընտրաթվերի հանդիպման վայրի:
Մյուս կողմից, սակայն, եթե ՀՀԿ նոր դպրոցը, ըստ էության, դառնալու է կուսակցության, այսպես ասած, նոր սերնդի դարբնոցը, միգուցե Հանրապետականը արդեն հանգիստ թողնի հանրակրթական դպրոցները եւ բուհական հաստատությունները եւ, այսպես ասած, իր սերնդափոխությունը ապահովի իր դպրոցով: Թեեւ դա, իհարկե, խիստ մշուշոտ հույս է եւ ըստ էության՝ չհիմնավորված լավատեսություն: ՀՀԿ-ի լեգիտիմությունը, մեղմ ասած, այն վիճակում չէ, որ կարողանա իրեն թույլ տալ մնալ մեկ դպրոցի հույսին: Այնպես որ՝ ՀՀԿ-ի նոր դպրոցով ավելանալու է Հայաստանում ՀՀԿաֆիկացվածության աստիճանը:
Միեւնույն ժամանակ, նոր դպրոցն, իհարկե, կոչված է լինելու թերեւս սպասարկել ՀՀԿ-ի ներսում հասունացող ներկուսակցական կարեւոր մի ջրբաժանը, այսպես ասած՝ սերնդափոխությունը: Քաղաքական դպրոցի տեսքով, ըստ էության, փորձ է արվում սահմանել որոշակի նոր նշաձողեր, դրանց միջոցով ինքնաբերաբար եւ քայլ առ քայլ դուրս թողնելով, այսպես ասած, հին սերնդին:
Այսինքն՝ մարտավարությունը մոտավորապես պարզ է. չգնալով այդ սերնդին քաղաքական կամ վարչական որոշումներով դուրս թողնելու քայլի, հասկանալի ներհամակարգային ռիսկերից եւ լարվածությունից խուսափելու համար, Սերժ Սարգսյանն, ըստ երեւույթին, փորձում է նշաձողերը, իհարկե՝ չակերտավոր նշաձողերը, բարձրացնել եւ այդպիսով ըստ էության, այսպես ասած, ինքնըստինքյան դուրս թողնել հին գվարդիան: Եթե, իհարկե, այդ գվարդիան նորերից ավելի առաջ չընկնի ու առաջինը դառնա նոր դպրոցի ուսանող:
Չէ՞ որ այդ հին գվարդիականների կենսագրությունները այժմ լեցուն են հասուն տարիքում տարատեսակ ինստիտուտների եւ համալսարանների դիպլոմներով եւ անգամ գիտությունների տարաբույթ դոկտորների կոչումներով: Այնպես որ՝ քաղաքական ինչ-որ դպրոց հաղթահարելը նրանց համար խաղ ու պար է, ընտրություն կեղծելու պես մի բան»:
Ժամանակ
«ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը շարունակում է պնդել, որ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը պետք է քննարկվի 4+4+4 ձեւաչափով, եւ միայն այդ դեպքում կարելի կլինի հայտարարել, որ այն ընդունվել է կոնսենսուսով: Ձեւաչափը հավանաբար կստեղծվի, քննարկումներ կլինեն, բայց դրա արդյունքում ԸՕ-ում ոչինչ չի փոխվի, կլինի սովորական «գյալաջի» եւ ժամավաճառություն, որը ոչինչ չի տա ոչ ՀԱԿ-ին եւ ոչ էլ այդ քննարկման մյուս մասնակիցներին: ՀԱԿ-ի սիրտը նոր ֆորմատ է ուզում, իշխանության հետ շփվելու ավելի կոնֆիդենցիալ միջավայր, քանի որ ԱԺ-ում ամեն ինչ շատ հրապարակային է, իսկ այդ ֆորմատում քննարկումները լինելու են փակ»:
Ժամանակ
Նախորդ շաբաթ հայտնի դարձավ, որ Moody’s Investor Service վարկանիշային հեղինակավոր գործակալությունը իջեցրել է Հայաստանի թողարկողների և պետական պարտատոմսերի վարկանիշը Ba3-ից B1, ինչը նշանակում է Հայաստանի տնտեսության ռիսկայնության մեծացման արձանագրում։
Գործակալության քայլը բացատրվում է Ռուսաստանից ստացվող բացասական ազդակներով։ Քանի որ Հայաստանի տնտեսության համար Ռուսաստանն ունի գերակա նշանակություն և ըստ էության հանդիսանում է հիմնական, գերիշխող սնուցողը, այդ սնուցողի մոտ տնտեսական խնդիրները, բնականաբար, անդառնալի են նաև Հայաստանի համար։ Հեղինակավոր գործակալությունն արձանագրել է այդ հանգամանքը և նվազեցրել Հայաստանի առանց այդ էլ բարվոք մակարդակի վրա չգտնվող վարկանիշը։ Իսկ դա, ինչպես հայտնի է, հաղորդագրություն է միջազգային ներդրողներին։
Վարկանիշային գործակալությունները միջազգային ներդրողների կարևոր ինդիկատորներ են, որոնց միջոցով ներդրողները որոշում են իրենց քայլերն այս կամ այն երկրի հանդեպ։ Ստացվում է, որ «Մուդիս» հեղինակավոր գործակալությունը միջազգային ներդրողներին զգուշացնում է Հայաստանում ներդրումներ անելու հարցում, նրանց փոխանցում, որ հեռանկարը դարձել է ավելի ռիսկային, քան մինչ այժմ։ Դա էլ իր հերթին նշանակում է, որ եթե մինչ այժմ Հայաստանի տնտեսության մեջ միջազգային ներդրումների ծավալը, մեղմ ասած, հուսադրող չէր, ներդրումային հոսքերը, մեղմ ասած, հեռանկարային եզրակացությունների հիմք չէին, ապա նոր վարկանիշը էլ ավելի կարող է գորշացնել դրանք։
Ժամանակ
Արաբկիրի համայնքի նորանշանակ թաղապետ Հովհաննես Վարդանյանից, հայտնի «Լիդեր» մականունով, երեկ հետաքրքրվեցինք՝ մի քանի օր է ինչ թաղապետ եք նշանակվել, բայց արդեն հասցրել եք մի լավ աշխատանքային ֆոտոսեսիա անել: «Փորձում եմ ակտիվ աշխատեմ, ուսումնասիրեմ»:
Մեր հարցին՝ ճի՞շտ է, որ տարիներ առաջ ի նշան հավատարմության ձեռքի ճկույթի մատը կտրել և ուղարկել է ներկայիս ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Արաբկիրի թաղապետը պատասխանեց.«Դա երիտասարդ տարիների ռոմանտիզմ էր: Հիմա չեմ ուզում դրանից խոսել»:
Ժամանակ
«Ժամանակի» զրուցակիցն է ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը:
— Վարդան Օսկանյանը հայտարարեց կուսակցություն ստեղծելու մասին և անդրադառնալով Մարտի 1-ին՝ նշեց, որ Մարտի 1-ի համար պատասխանատու է նախևառաջ իշխանությունը և ինքն էլ՝ որպես այդ իշխանության մաս։ Նա խորհուրդ տվեց նայել Մարտի 1-ի իր ասուլիսը, որտեղ անդրադառնում է Մարտի 1-ին և Ռ. Քոչարյանին փոխանցում իր խոսքերն այն մասին, որ պետք չէ դիմել ծայրահեղ միջոցների և այլն: Պարոն Արզումանյան, ընդհանուր առմամբ ի՞նչ տպավորություն եք ստացել Վ. Օսկանյանի հայտարարությունից։
— Նախ, որ կուսակցություն է ստեղծում, դա միայն ողջունելի է, իր իրավունքն է։ Ցանկացած ՀՀ քաղաքացի իրավունք ունի ստեղծել քաղաքական կուսակցություն, մասնավորապես՝ Վարդան Օսկանյանը, որը ՀՀ քաղաքական դաշտում մեծ փորձ և դերակատարություն է ունեցել։ Կարծում եմ՝ դա նաև կնպաստի քաղաքական դաշտի կայացմանը, տարբեր ֆորմատներով համագործակցությանը և այլն։
Ինչ վերաբերում է կոնկրետ Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ հայտարարություններին, բավականին հետաքրքիր է, որ նորաստեղծ կուսակցությունը փորձելու է աջակցել Մարտի 1-ի ոճրագործության բացահայտմանը։ Վստահ եմ, որ պարոն Օսկանյանը կարող է խորապես նպաստել Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտմանը, բայց չեմ կարծում, որ դրա համար պետք էր կուսակցություն ստեղծել, դրա համար բավարար է ընդամենը ցուցմունք տալ քննչական ծառայությունում և պատմել այն ամենը, ինչի մասին նա տեղյակ է՝ կապված այդ դեպքերի հետ, և բացահայտումը չի ուշանա։
Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.