29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Ապրիլյան իրադարձություններից հետո Մատաղիսի զորամասի հրամանատար ՀարությունԱմիրխանյանը հրաժեշտ է տվել պաշտոնին։ «Ժամանակի» տեղեկություններով՝ գնդապետ Ամիրխանյանը լարված հարաբերությունների մեջ է Գլխավոր շտաբի պետք Յուրի խաչատուրովի հետ։ ԶԼՄ-Ները մի քանի օր է՝ գրում են, թե Ամիրխանյանը Խաչատուրովի սանիկն է։ Մեզ հաջողվեց պարզել, որ լուրը չի համապատասխանում իրականությանը։ Ըստ մեր աղբյուրի՝ Ամիրխանյանը ոչ մի նոր պաշտոն չի ստանալու, պաշտոնից ազատվել է վերջնականապես»,–գրում է թերթը։
Ժամանակ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Ժամանակ» թերթը զրուցել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ: Ներկայացնում ենք զրույցից մի հատված:
Պարոն Կիրակոսյան, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Վիեննայում եւ այդ հանդիպման արդյունքները: Կարծում եք՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կիրագործվե՞ն, թե՞ կմնան թղթի վրա: Ինչո՞վ է կարեւոր Վիեննան:
Վերջին հանդիպումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Վիեննայում կարեւոր էր մի քանի պատճառներով: Նախ՝ կարեւոր էր այն, որ հանդիպումը կայացավ՝ հաշվի առնելով քառօրյա պատերազմը Ղարաբաղում, Ադրբեջանի լայնածավալ հարձակումը: Դա Ադրբեջանի ամենախոշոր հարձակումն էր 1994թ. զինադադարի հաստատումից հետո: Միայն փաստը, որ նախագահները հանդիպեցին՝ ինքնին շատ կարեւոր է:
Երկրորդ հետաքրքիր հանգամանքն այն է, որ հանդիպումը տեղի ունեցավ ոչ թե Ռուսատանում՝ Սոչիում կամ այլուր, այլ Վիեննայում: Սա ռուսական դիվանագիտական նախաձեռնություն չէր, հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում էր՝ հավասարապես թե՛ ԱՄՆ-ի եւ թե՛ Ֆրանսիայի ջանքերով:
Երրորդ կարեւոր գործոնն այն է, որ հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ պետքարտուղար Քերին, ՌԴ արտգործնախարար Լավրովը, ինչպես նաեւ Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Հարլեմ Դեզիրը: Սա ավելի ներկայացուցչական դարձրեց հանդիպումը:
Չնայած այս ամենին, ես փոքր-ինչ թերահավատ եմ, քանի որ Ադրբեջանի նախագահը տվել է համաձայնություն հանդիպելու ՀՀ նախագահի հետ հունիսին, բայց պարտադիր չէ, որ կատարի իր խոստումը: Եվ վերջապես՝ Ադրբեջանը փոխել է իր դիրքորոշումը եւ համաձայնել է զինադադարի համաձայնագրի իրագործման մշտադիտարկմանը եւ շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրմանը: Այսպիսով, ՀՀ պահանջներից շատերը կատարվեցին այս հանդիպմանը, բայց վտանգ կա, որ Ադրբեջանը խաղում է ժամանակի վրա, եւ պարզ չէ, թե որքանով կկատարի իր խոստումը եւ թույլ կտա՞ արդյոք ստեղծել հետաքննության մեխանիզմները:
Նախագահների հանդիպումը կնպաստի՞ հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը:
Այդ հարցը վերաբերում է Ադրբեջանին: Ադրբեջանը շարունակեց հարձակումները նույնիսկ հանդիպումից հետո, որի հետեւանքով, ցավոք, զոհվեց երկու զինվոր, որոնցից մեկը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակից էր: Հետեւաբար, սա քննություն է Ադրբեջանի համար, թե որքանով է հավատարիմ իր խոստումներին:
Շատերը կարծում են, որ Վիեննայի հանդիպումը ՀՀ-ի դիվանագիտական հաջողությունն էր, քանի որ միջնորդները եւ Ադրբեջանը ընդունեցին Սերժ Սարգսյանի առաջադրած պայմաններից մի քանիսը: Համաձա՞յն եք այս տեսակետի հետ:
Դա ոչ թե տեսակետ է, այլ փաստ: Հայաստանը դիվանագիտական տեսանկյունից ավելի ուժեղ դիրքերում էր անգամ Վիեննայից առաջ: Հայաստանի պահանջներից շատերը ընդունվեցին Վիեննայի գագաթնաժողովում: Այո՛, սա Հայաստանի դիվանագիտական հաղթանակ է, բայց գլխավոր խնդիրը, ինչպես արդեն նշեցի, այն է, թե հավատարիմ կլինի՞ Ադրբեջանը իր խոստումներին, թե՞ ոչ:
Ադրբեջանը ձախողվեց ռազմի դաշտում, այդ պատճառո՞վ է ստիպված վերադառնալ բանակցային սեղանի շուրջ:
Պարտադիր չէ, որ դա լինի պատճառը: Ես շարունակում եմ թերահավատ մնալ եւ շատ անհանգստացած եմ: Ադրբեջանն այսօր մեկուսացած վիճակում է, քանի որ նա է ագրեսորը եւ լուրջ սպառնալիք է առաջացրել տարածաշրջանային անվտանգության համար: Ալիեւը վերադարձավ դիվանագիտական դաշտ, գնաց Վիեննա: Առայժմ վաղ է ասել, թե ո՞րն էր սրա իրական պատճառը: Հնարավոր է՝ սա տակտիկական քայլ էր Ալիեւի կողմից՝ ժամանակ շահելու նպատակով, որովհետեւ իրականում չկա որեւէ բան, որն առաջիկա ամիսներին հետ կպահի Ադրբեջանին նոր հարձակումից»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ»-ում։
Ղարաբաղում անընդհատ կարելի է լսել նույն խոսակցությունը գրեթե նույն ձևակերպումներով. «Այսպես այլևս չի կարող շարունակվել, իրավիճակը թող հանդարտվի, տեսնենք, թե ինչ է փոխվելու»։ Ղարաբաղի շարքային բնակիչները համոզված են, որ ապրիլյան պատերազմից առաջ եղած իրավիճակը պետք է արմատապես փոխվի, որովհետև այն կյանքով, որով իրենք ապրել են մինչև ապրիլ՝ այլևս չեն ուզում ապրել։
Մեր զրուցակիցներն ասում են, որ երբ երկիրը փրկելու, պատերազմի գնալու, կյանքը վտանգի տակ դնելու խնդիր կա, իշխանությունները միանգամից հիշում են իրենց, միանգամից սկսում են խոսել միասնության մասին, ասում են, որ սա մեր բոլորի ընդհանուր հայրենիքն է, որ երկիրը բոլորինս է և բոլորս պետք է մեկ մարդու նման պաշտպանենք երկիրը, բայց երբ գալիս է խաղաղության շրջանը, երբ արդեն թշնամու վտանգը հեռանում է, պարզվում է, որ երկիրը ընդամենը մի քանի մարդու սեփականությունն է, երկրի ընդերքը մի քանիսինն է, և այնտեղից արդյունահանվող ոսկին ու պղինձը միայն նրանցն է, Ղարաբաղի տարածքով հոսող գետերը մի քանիսինն են, որ դրանց վրա հիդրոէլեկտրակայններ կառուցեն և հոսանք արտադրեն, հողերը էլի նույն մարդկանցն են, որ ցորեն ցանեն ու իրենց վրա վաճառեն, պարզվում է, որ եթե դու մի քիչ հող ունես ու ուզում ես մշակել, չես կարող անել, քանի որ ոռոգման ջուրը ևս մի քանիսի արտերի համար է, իսկ թե գյուղացու հողը կչորանա կամ ընտանիքը սոված կմնա՝ որևէ մեկին չի հետաքրքրում։
Չորսօրյա պատերազմից հետո մարդկանց մոտ հոգեբանական հեղափոխություն է տեղի ունեցել։ Մենք վերադառնում էինք սահմանում 19 օր հերթապահած զինվորականի հետ, ով հրետանավոր է, և ապրիլի սկզբներին որպես պահեստազորային զորակոչվել է ԼՂՀՊԲ։ Մեր զրուցակիցն ասում է, որ եթե հարուստները շարունակեն նույն ձևով պահել իրենց, եթե շարունակեն ամեն ինչ համարել իրենցը, ապա ժողովուրդը այլևս չի հանդուրժելու դա, և տեղի է ունենալու պայթյուն։ «Բոլորս հոգնել ենք այս վիճակից, հոգնել ենք որովհետև էլ տեղ չկա դիմանալու, չի կարող, որ ես իմ կյանքը դնեմ, իմ առողջությունը դնեմ, ու տեսնեմ, որ դիմացը ոչ մի բան չեմ ստանում, որ ես մարդահաշիվ չեմ, ես մենակ պետք եմ, որ իրանց ունեցվածքը պաշտպանեմ։ Մի բան էլ ես, չէ՛, պետք է ունենամ, որ մի բանի վրա էլ իմ սիրտը ցավա։ Թե չէ մարդիկ թողելու են գնան, էլ սենց դիմանալ չի լինի», — բացատրում է մեր զրուցակիցը։
Ժամանակ
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունների դադարեցումից հետո խոսակցություններ կան, որ «Նուբարաշենի» պետ են ուզում նշանակել քոչարյանական տարիներից ՔԿՀ-ներում, այնուհետև ոստիկանությունում ներդրված ԱԱԾ-ի կադր, հանցաշխարհի հետ սերտաճած Սերոբ Հարությունյանին, ում մարտի 2-ին Վլադիմիր Գասպարյանի հրամանով ազատել էին զբաղեցրած պաշտոնից: Ո՞վ է նա և ի՞նչ ռեժիմ կարող է լինել նրա՝ ՔԿՀ վերադարձից հետո…
Դատապարտյալի կամ կալանավորի` կարանտինային բաժանմունքում տեղավորվելուց հետո, Սերոբ Հարությունյանի պարտադիր իմացությամբ, գործին կցվում էին ՔԿՀ-ի որոշ օղակներ, այդ թվում` օրենքից դուրս գործող: Դատապարտյալին և հատկապես նորեկին, սկզբում մոտենում էին սոցիալ-հոգեբանները և նրա «դարդուցավից» հարցնում, խնդիրներից, ընտանիքից, ձեռքի հետ էլ` ֆինանսական հնարավորություններից և նրան նախապատրաստում բանտային միջավայրին հարմարվելուն: Այս ինֆորմացիան փոխանցվում էր ՔԿՀ-ի «օպերներին», որոնք մշակելով այդ ինֆորմացիան, սկսում էին այդ ուղղությամբ աշխատել:
Ժամանակ
«Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հանգիստ, վստահ, զուսպ անում են այն, ինչ պետք է ներկայիս իրավիճակում՝ ԼՂՀ կատարած այցի ընթացքում և Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Տեր-Պետրոսյանի ղարաբաղյան այցն ու ընդհանրապես քառօրյա պատերազմից հետո առաջնային պլան գալու իրողությունը շարունակում են հանրության համար մնալ որոշակիորեն խորհրդավոր վարագույրից այն կողմ, և այս տեսանկյունից Տեր-Պետրոսյանի ներգրավվածությունն ու ակտիվությունը կամ իսկապես բավական կարևոր և առանցքային նշանակություն ունեցող մի գործընթաց է, կամ էլ շատ ավելի մանր և մերկանտիլ մի գործընթաց, ինչի համար էլ ավելի շատ է խորհրդավորությունը:
Եվ այս իրողությունն ինքնին կարող էր և չլինել այդքան նշանակալի, եթե սա չլիներ հետպատերազմյան իրողություններում բավականին կարևոր մի պահ ընդհանրապես: Եվ դա արտահայտվում է նաև Տեր-Պետրոսյանի հայտարարության մեջ, որ Ղարաբաղի և Հայաստանի իշխանությունները հանգիստ ու զուսպ անում են այն, ինչ պետք է: Դա, իհարկե, միանգամայն ողջունելի է, որ իշխանությունը հանգիստ է, զուսպ է, վստահ է: Սակայն, այդ բոլոր հատկանիշներից բացի, իշխանությունների գործողությունների արդյունավետությունը և հանրօգուտությունը կախված է նաև մեկ այլ կարևոր հանգամանքից՝ հաշվետվողականությունից»:
Ժամանակ
««Բացարձակապես կարիք չկա Հայաստանում ունենալ այդքան մեծ ոստիկանական բանակ, բայց եթե մենք ունենք այդքան մեծ ոստիկանական բանակ և այդքան մեծ ծախսեր ենք անում ոստիկանության վրա, դրա մեղքը ոստիկանությանը չէ, փաստորեն պարզվում է, որ մեր իշխանությունները արտաքին վտանգները ավելի են թերագնահատում, քան ներքին վտանգները։ Նրանք, զինելով ոստիկանությանը, մեծաքանակ ոստիկանություն ունենալով,
այդքան մեծ ծախսեր անելով ոստիկանության համար, փորձում են երկրի ժողովրդից պաշտպանել իրենց սեփական իշխանությանը՝ ի հաշվի Հայաստանին սպառնացող վտանգների», — մեզ հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Իրավունքի և ազատության կենտրոն»–ի նախագահ Վարդան Հարությունյանը։
Նրա խոսքով՝ մեր բանակը պետք է ստանար ոստիկանության վրա արված ծախսի հսկայական բաժինը. «Կարող էր ոստիկանությունն ունենալ մի քիչ ավելի քիչ և պակաս թանկարժեք մեքենաներ, բայց բանակը չի կարող չունենալ ժամանակակից միջոցներ ու զենք։ Կ. Հարությունյանի դիտարկմամբ՝ տարիներ շարունակ ոստիկաններին սովորեցրել են, որ նրանք պետք է ցրեն հանրահավաքները՝ պաշտպանելու փոխարեն, որ պետք է ծեծեն ցուցարարներին՝ նրանց անդորրը և խաղաղություն ապահովելու փոխարեն։ Նրա կարծիքով՝ ոստիկանության դերակատարումը, վարքուբարքը կփոխվեն միայն այն ժամանակ, երբ որ կփոխվեն նրա առաջ դրված պահանջները, իսկ դրա համար պետք է փոխվի քաղաքական իշխանությունը»,–գրում է թերթը։
Ժամանակ
Թերթը զրուցել է ՀՀ ԱԳ նախկին նախարար, ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանի հետ:
-Եթե Սերժ Սարգսյանը գնա զիջումների, ի՞նչ տեղի կունենա:
-Ես չեմ կարծում, որ որեւէ իշխանություն /սա պայմանավորված չէ անձով/ այս պահին պատրաստ է գնալ այնպիսի զիջումների, որոնք վտանգում են Ղարաբաղի բնակչությանը: Բոլորն էլ մշտապես ընդունել են, որ որոշ զիջումներ կլինեն հարցի ընդհանուր կարգավորումից հետո միայն: Միջազգային պրակտիկայի. խաղաղարար ուժ բերում են այնտեղ, որտեղ կա խաղաղության մասին պայմանագիր, որ այդ խաղաղությունը պահպանես եւ խաղաղությունից բխող քայլերը երաշխավորես: Այս պահին հո թնդանոթային մ՞իս չէ խաղաղարար ուժը, որ գա պատերազմող երկու կողմի արանքում կանգնի եւ երկու կողմերից հարվածներ ստանա:
-Այսինքն` կարծում եք, որ ինչպիսի ճնշում էլ բանեցնի Ռուսաստանը, միեւնույն է, Հայաստանի իշխանությունները չե՞ն գնալու միակողմանի զիջումների:
-Փորձը ցույց է տալիս, որ մենք Հայաստանում դեռեւս չենք ունեցել ինքնասպան իշխանություն, այնպես որ, կարծում եմ` որեւէ իշխանություն ինքնասպանության չի գնալու, իսկ դա ինքնասպանության գործողություն է ներքաղաքական կյանքում:
Ժամանակ
Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված.
«Քառօրյա պատերազմից հետո Հայաստանն այլ անելիք չունի՝ Լավրովը կգա, թե որևէ մեկը, որևէ բան կառաջարկեն, թե ոչ, Հայաստանն այլ անելիք չունի, Հայաստանը որևէ մարտահրավեր կասեցնելու այլ տարբերակ չունի, քան զարգացման ամենաարագ ճանապարհների նախանշումն ու դրանցով հնարավորինս արագ և դինամիկ ընթացքը։ Հետևաբար՝ տարածքների խնդիրը ֆիզիկական կամ աշխարհագրական չէ, այդ խնդիրը բովանդակային է։ Կա Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բովանդակ տարածք, որը պահվում է, եթե այդ տարածքը զարգացող տարածք է, և որը չի պահվում, եթե այդ տարածքը զարգացող չէ՝ անկախ դրա աշխարհագրական կամ ֆիզիկական պատկանելությունից։
Տարածքի հանձնում է ամեն մի չբացված աշխատատեղը Հայաստանում, որ կարող էր բացվել եթե չլիներ որևէ մեկի մենաշնորհը, եթե չլիներ կոռուպցիան, եթե չլիներ օլիգոպոլիան, եթե լիներ ազատ և իրավապես պաշտպանված մրցակցություն։ Սա է խնդիրը, և ուրեմն՝ Լավրովը կգա, կգնա, կգան ու կգնան այլք, գլխավոր հարցն այն է, թե ե՞րբ պետք է գա ու այլևս չգնա մեր կյանքի որակը փոխելու համար անհրաժեշտ կամքը, խելքը, իսկ ոմանց մոտ, իհարկե, նաև խիղճը։ Կամ ավելի շուտ՝ ե՞րբ ենք մենք՝ որպես հասարակություն, բերելու դա։ Ահա հարցը, որ պետք է զբաղեցնի մեր միտքն ու ժամանակը քառօրյա պատերազմից հետո։ Իսկ Լավրովին թող զբաղեցնի Նալբանդյանը»,–գրում է թերթը։
Ժամանակ
Լևոն Հայրապետյանի շուրջ ծավալվող իրադարձություններն իրենց դաժանությամբ արդեն սադիզմի դրսևորումներ են ստանում։ Երկրորդ կարգի հաշմանդամ, 4 ինսուլտ, 2 ինֆարկտ տարած, քաղցկեղով տառապող Հայրապետյանին ապրիլի 15-ին Մոսկվայի Բուտիրկայում տեղափոխել են այնպիսի բանտախուց, որում կալանավորները հերթով են քնում։ Փաստաբանն արդեն բողոքարկել է Ջամոսկվորեցկու շրջանի դատարանի որոշումը, որով նա դատապարտվել Է 4 տարվա ազատազրկման, սակայն մինչև նոր լսումները Լ. Հայրապետյանին պետք է դեռ պահպանել ապրելու կարողությունը։
Ժամանակ
«Սերժ Սարգսյանը չի դիմել հասարակությանը, ժողովրդին, թեև Գեիմանիայում հայտարարում էր, որ ժողովրդի հավատի մեջ է ուժը։ Ինչո՞ւ, ուրեմն, Սերժ Սարգսյանը քառօրյա պատերազմից հետո չի դիմել այդ ուժի՝ ժողովրդի օգնությանը, թե՞ այդ օգնությունը պետք էր միայն թշնամու ագրեսիան զսպելու համար, իսկ հետո արդեն ժողովուրդը ոչ թե օգնող, այլ խանգարող գործոն է և չի նպաստում քաղաքական ներքին կամ արտաքին խաղերին ու կոմբինացիաներին։ Սրանք հարցեր են, որոնք սրվում են խաղաղության կամ կրակի դադարեցման ամեն հաջորդ օրվա հետ։ Եվ որքան այս հարցերը չեն ստանում պատասխաններ, այնքան թուլացնում են Հայաստանը, այնքան ջլատում են այն համընդհանուր ոգևորությունն ու մեծ էներգիան, որ արտաքին ագրեսիային դիմագրավելու համար բռնկվեց ապրիլի 2-ից։
Այդ էներգիան պետք է ոչ պակաս արդյունավետությամբ օգտագործվի նաև խաղաղ պայմաններում կամ ոչ պատերազմական պայմաններում՝ կրակի դադարեցումը խաղաղության վերածելու համար, արժանապատիվ խաղաղության վերածելու համար, ժողովրդի ուժը բազմապատկելու համար։ Այս ամենի փոխարեն, մենք տեսնում ենք միայն քաղաքական ցուցանակներ՝ տարբեր իրադարձությունների, անցուդարձերի ներքո, չիմանալով սակայն, թե ինչ է կատարվում այն «դռների» հետևում, որոնց վրա կախվում են այդ ցուցանակները։ Եվ կուտակված էներգիան աստիճանաբար սպառվում է այդ դռների հետևում տեղի ունեցողը հասկանալու ջանքերի վրա։
Այստեղ կա մի շատ էական հանգամանք։ Միգուցե Հայաստանի իշխանությունն իր ամբողջատիրական բնույթով հենց դա էլ ցանկանում է, սակայն խնդիրն այն է, որ հասարակությունն այս օրերին զգացել է իր իսկ էներգիայի համը, ինչը նշանակում է, որ մեծ է հավանականությունը, երբ մարդիկ ի վերջո կորոշեն իրենց իսկ ուժերով կազմակերպել և վերակազմակերպել այդ էներգիան՝ սպասումների վրա այն մսխելու փոխարեն։ Եվ այդ դեպքում, իհարկե, իշխանությանը հազիվ թե լավ բաներ սպասվեն»,–գրում է թերթը։
Ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.