29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Վերջին օրերի փոփոխությունները ոչ թե կոսմետիկ են, այլ ծայրեիծայր խաբկանք են։ Այս համակարգը չարիք է այս ժողովրդի գլխին, նույնիսկ նոր եկած վարչապետը հայտարարեց, որ մինչև տեղի չունենան համակարգային փոփոխություններ, ոչ մի բան չի գա իր տեղը»,- անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին, կառավարության փոփոխությանը՝ «Ժամանակ»ի հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամ, ազատամարտիկ Վարդան Մալխասյանը։ «Այս երկրի ամբողջ ազգային ունեցվածքը կողոպտվում է, իշխանավորների կողմից թալանվում է աջուձախ, բայց որևէ մեկը համարձակություն ունի՞ այդ թալանի դեմն առնի, կա ազգային անվտանգություն, դատախազություն, ոստիկանություն իբրև թե։ Թալանը շարունակվում է, և ո՛չ այս նոր նշանակաված վարչապետը կարող է դեմն առնել, ո՛չ էլ վարչապետի նշանակած նազիր-վեզիրները»,- հավելեց նա։
Անդդադառնալով հարցին, թե արդյո՞ք ընտրությունների միջոցով հնարավոր է հասնել բարեփոխումների, ազատամարտիկը նշեց, որ թեև Ընտրական օրենսգիրքը մի քիչ փոխել են, բայց «սրանք այնպիսի աճպարարներ են, որ ինչքան էլ փոխեն, նրանք վարժվել են, խարդախությունն ու կեղծիքը սրանց արյան մեջ է, նոր ձևեր կմշակեն։ Ցանկացած գյուղապետի, թաղապետի, քաղաքապետի նկատմամբ վարկաբեկիչ փաստեր ունեն, նրանց մղել են հանցագործությունների, գործը կոծկել են։ Հիմա սպառնում են, որ դատի կտան, եթե իրենց անհրաժեշտ ձայները չապահովվի նրանց կողմից»։
Վ. Մալխասյւսնի դիտարկմամբ՝ ընտրական մեխանիզմները սպառված են. «Դրա համար «Սասնա ծռեր»ը ոտքի ելան, հասկացան, որ էլ հնար չկա, խենթերը պիտի գնտնեն ճար ու հնար։ Նրանք ծրագիր չունեին, դրա համար ձախողվեց գործը, բայց ժողովրդի համբերության բաժակը լցվել է, հայ ժողովուրդը պայթելու է։ Այնպիսի ցնցումներ կլինեն, որ «Սասնա ծռերի» քայլը մանկապարտեզ կթվա»։
«Ժամանակ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՚ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ընդամենը մի քանի օր վարչապետի լիազորությունները ստանձնելուց հետո հայտարարել է, որ զզվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից կառուցված մոտ միլիոնավոր դրամների հասնող ոսկեզօծ սենյակներից եւ դահլիճներից եւ հրահանգել է նվազագույն ծախսերով դահլիճները բերել նախնական տեսքի՝ խորհրդային ժամանակներում կառուցված մինիմալիստական լուծումներով եւ հարդարանքով»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
ՀՀ վարչապետի պաշտոնում Կարեն Կարապետյանի առաջադրվելուց հետո սկսեցին խոսակցություններ շրշանառվել, թե Սերժ Սարգսյանը վերադարձնում է Ռոբերտ Քոչարյանի կադրերին:
Կարեն Կարապետյանը ժամանակին, երբ «Հայոուսգազարդ» ընկերության տնօրեն էր, ասոցացվում էր Քոչարյանի հետ: Հատկապես որ նա վերջինիս կնոջ Բելա Քոչարյանի ազգականն է: Անգամ 2010թ., երբ Կարապետյանը նշանակվեց Երեւանի քաղաքապետ, նորից կարծիքներ էին հնչում, թե այդ պաշտոնին նշանակվեց Քոչարյանի մտերիմը: Իսկ հիմա, երբ տեղեկություններ են շրջանառվում, թե Սարգսյանը Քոչարյանի ամենավստահելի պաշտոնյաներից մյուսին Ալեքսան Հարությունյանին էլ կնշանակի իր օգնական այդ պաշտոնից ազատելով իշխանական մեդիադաշտը համակարգող Սեւակ Լալայանին, արդեն իսկ այդ կարծիքները կարծես իրականություն են դառնում: Ի դեպ. Հովիկ Աբրահամյանի հրաժարականից ընդամենը 1-2 օր առաջ, երբ վարչապետի փոփոխության խոսակցություններ դեռ չկային, Ալեքսան Հարությունյանը Երեւանում էր եւ զբոսնում էր կենտրոնի փողոցներով:
Արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ բարձր պաշտոնների են նշանակվում Քոչարյանի հատկապես այն կադրերը, ովքեր նրա իշխանության տարիներին եղել են նրա ամենավստահելի մարդիկ: Այդ մարդկանց Ռ. Քոչարյանը տարիների ընթացքում նշանակել է ամենաառանցքային պաշտոններում ու տվել ազդեցության մեծ լծակներ, որոնք դուրս էին անգամ նրանց պաշտոնական շրջանակներից:
Իշխանության ներկայացուցիչները մասնավոր զրույցներում նշում են, որ Քոչարյանի կադրերի վերադարձի գործընթացը սկսվել էր ավելի վաղ, երբ ԱԱԽ քարտուղար նշանակվեց Արմեն Գեւորգյանը, որը նրա աշխատա-կազմի ղեկավարն ու ամենավստահելի մարդն է եղել տարիներ շարունակ: Ի դեպ, ժամանակին մենք գրել էինք, որ մեծ ջանք է գործադրվել նրան համոզելու համար, որ համաձայնի նշանակվել այդ պաշտոնին:
Այսօր արդեն իշխանամերձ շրջանակները չեն բացառում, որ առաջիկայում քոչարյանական այլ կադրեր նույնպես կնշանակվեն տարբեր պաշտոնների: Այդպիսով Սերժ Սարգսյանը կարծես թե մի հետաքրքիր ազգային համաձայնության իշխանություն է ձեւավորում, որտեղ մեծ տեղ է տալիս նաեւ Քոչարյանի մտերիմներին: Ու աոաջին հայացքից տպավորությունն այնպիսին է, որ այդ նշանակումները համաձայնեցված են վերջինիս հետ: Սակայն քաղաքական շրջանակներում քննարկվում է մեկ այլ վարկած, թե Սարգսյանը փորձում է իրենով անել Քոչարյանի կադրերին, որպեսզի առաջիկայում հատկապես 2017թ. խորհրդարանական ընտրությունների նախաշեմին նրանք իր դեմ ինչ-որ գործունեություն չծավալեն:
Մասնավորապես այս երկու պաշտոնյաները լավ տիրապետում են քարոզչության կամ հակաքարոզչության ու ընդհանրապես ներիշխանական հարաբերությունների նրբություններին: Եվ որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ հնարավորության դեպքում Քոչարյանն ակտիվ քաղաքականություն կվերադառնա, ու պարզ է, որ աոաջինը նրա կողքին պիտի կանգնեն իր նախագահության տարիների վստահելի պաշտոնյաները:
Այս ու հետագա նշանակումով Սարգսյանը նվազեցնում է Քոչարյանի վերադարձի հնարավորությունները ու նրան իր համար հնարավորինս անվտանգ դարձնում: Իսկ այն, որ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ իշխանության, որեւէ մեկը չի կասկածում: Հայտնի է, որ նա ի սկզբանե իր համար փորձում էր քաղաքական հենարան ստեղծել: Դաշնակցությունն այդ նպատակի համար թույլ միջոց համարելով նա իր պաշտոնավարման տարիներին ստեղծեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որի հետ տեսանք, թե ինչ տեղի ունեցավ: Այնուհետեւ ԲՀԿ-ից հեռացան նաեւ քոչարյանամետ գործիչները նրա ժամանակվա ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ ու ստեղծեցին «Համախմբում» կուսակցությունը:
Չի բացառվում, որ Քոչարյանը հենց այս կուսակցության միջոցով մասնակցի 2017-ի Աժ ընտրություններին, եթե զգա, որ հաղթելու կամ գոնե նշանակալի ձայներ հավաքելու հնարավորություն կա: Եվ ահա այդ հնարավորությունն է աստիճանաբար նվազեցնում Սարգսյանը ՀՅԴ-ին, այնուհետեւ ԲՀԿ-ին, հիմա արդեն առանձին անհատների իր դաշտը բերելով: Հասկանալի է, որ Սարգսյանի համար Քոչարյանը մեծ վտանգ է ներկայացնում իր ֆինանսական ահռելի միջոցներով: Ահա հիմա ընտրություններից վեց-յոթ ամիս առաջ Քոչարյանի վերադարձի այդ հնարավորություններն են կանխվում:
Ժամանակ
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:
«Ժամանակի» զրուցակիցն է Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը։
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի այցը Հայաստան և հայտարարությունը Հայոց ցեղասպանության մասին քաղաքական և դիվանագիտական մեծ քայլ է՝ ուղղված Հայաստանի ճանաչմանն ու զարգացմանը, կարծում է Կայծ Մինասյանը։ Պապն իր գործողություններով կարծես վերադարձնում է հայերին միջազգային հանրության ընտանիք, միջազգային համակարգ։
«Հայերը Առաջին աշխարհամարտից հետո որբի պես դուրս մնացին միջազգային կարգավիճակից։ Մեզ սպանեցին երեք անգամ 1915-ից մինչև 1923 թվականը։ Հայ ժողովուրդը դուրս մնաց միջազգային կարգավիճակից և պատմությունից։ Այսօր պատմությունն իր վրեժն է լուծում և ծառայում է մեր հարցերին՝ ճանաչելով Ցեղասպանությունը»,- այսպիսի ուշագրավ կարծիք հայտնեց Կայծ Մինասյանը թերթի հետ զրույցում։
Կայծ, Հռոմի պապն ի՞նչ ուղերձներ էր իր հետ բերել Հայաստան։ Ո՞րն է ընդհանրապես Պապի այցելության նշանակությունը և խորհուրդը։
Հռոմի Պապը, կաթոլիկ եկեղեցին հայտարարեցին, որ քրիստոնյաների ներկայությունը Արևելքում վտանգի մեջ է։ Դա հստակ է։ Բայց Ֆրանցիսկոս պապը կարծեմ հայտարարեց, որ այդ հարցը պիտի լուծվի արմատապես։ Այսօրվա ճգնաժամի արմատը Միջին Արևելքում Օսմանյան կայսրության փլուզումն էր, և Օսմանյան կայսրության փլուզման գլխավոր առանցքը կամ դեպքը Ցեղասպանությունն էր, և ուրեմն ճանաչելով Հայոց ցեղասպանությունը՝ սկսում ես կամաց-կամաց սրբագրել սխալները, տեղ տալ Ցեղասպանությանը և հայերին այսօրվա աշխարհում, որովհետև հայերն ընդհանրապես, լինեն կովկասահայեր, թե սփյուռքահայեր, Առաջին աշխարհամարտից հետո որբի պես դուրս մնացին միջազգային կարգավիճակից, միջազգային քաղաքական համակարգից։ Եթե կա ազգ, որ որբ է միջազգային կարգավիճակից, հայ ժողովուրդն է։ Բոլորն այնպես արեցին, որպեսզի հայերը դուրս մնան։
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Հունիսի 23-ի, Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա, Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվեց, որի պատճառով փակվեց Ռուսաստան-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նշված ավտոճանապարհով մինչ օրս արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Քարաթափման հետևանքով, նախնական տվյալներով, Վերին Լարսի անցակետը փակ կլինի դեռ մոտ մեկ շաբաթ էլ, քանի որ Թերեք գետի մակարդակի բարձրացման հետևանքով առաջացել է ջրածածկման վտանգ: Անցակետի փակ լինելն անդառնալի հետանքներ է առաջացրել գյուղատնտեսության համար: Մի քանի օր է գյուղատնտեսական ապրանքներով, հատկապես ծիրանի բերքով բեռնված մեքենաները կանգնած են ճանապարհին և դեռ հայտնի էլ չէ, թե երբ կբացվի ճանապարհը: Իսկ բացվելուց հետո էլ հայտնի չէ՝ բերքն այլևս պիտանի կլինի՞ ՌԴ հասցնելու համար, թե ոչ: Լարսի անցակետի փակ լինելն արդեն իսկ իր անդրադարձն ունեցել է տեղական շուկայում: Գյուղատնտեսական շուկաներում վաճառվող ծիրանի գինը կտրուկ նվազել է»:
«Ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Բավական էր, որպեսզի Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը խոսի հայկական պտուղ-բանջարեղենի ռուսական շուկայում ավելացման մասին, երբ մի քանի օր անց անորոշ ժամանակով փակվեց Վերին Լարսի անցակետն ու հայկական պտուղ-բանջարեղեն արտահանողները հայտնվեցին բավականին ծանր վիճակում՝ ստիպված լինելով չնախատեսված ծախսեր անել: Սրան զուգահեռ, ի հայտ եկավ ևս մեկ խնդիր՝ Ռուսաստանն ու Թուրքիան կարծեք թե պատրաստվում են հաշտվել, ինչը նշանակում է, որ ռուսները հավանաբար կվերացնեն թուրքական պտուղ-բանջարեղենի արգելքը իրենց շուկայի համար, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ հայկական ապրանքը այդ առումով կստանա ուժեղ մրցակից:
Այս իրավիճակը լավագույնս բնորոշում է Հայաստանի տնտեսության պերճանքն ու թշվառությունը: Այդ տնտեսության հիմնական, խոշորագույն գործընկերն ու արտաքին ներդրողը՝ Ռուսաստանը, Հայաստանը դիտում է ընդամենը որպես գյուղատնտեսական կցորդ:
Բայց դա դեռ բավարար չէ. Հայաստանը չի դիտվում, այսպես ասած, հիմնական կցորդ: Պարզապես դա առավելագույնն է, որ Մոսկվան պատրաստ է անել Հայաստանի տնտեսության համար: Բայց ամբողջ խնդիրը հենց այն է, որ դա առավելագույնն է նաև Հայաստանի կառավարության համար, որ Հայաստանի կառավարությունը չի կարող առաջին հերթին Հայաստանի տնտեսությունը հանել Վերին Լարսի ասեղից, կամ Հայաստանի տնտեսությունը պահող ավելի հուսալի կապեր գտնել, քան Վերին Լարսի՝ տարին մի քանի տասնյակ անգամ կտրվող թելը: Ակնհայտ է դառնում, որ Հայաստանի տնտեսությունը շարունակելու է կախված մնալ բարակ մի թելից, և եթե այսօր դա Վերին Լարսն է, վաղը կարող է լինել բոլորովին այլ թել, սակայն տնտեսությունը, միևնույն է, շարունակելու է կախված մնալ ու ճոճվել, ոչ թե քայլել գետնի վրա հստակ, հաստատուն:
Որովհետև հաստատուն տնտեսական գործընթացների համար պետք է հաստատուն քաղաքական էլիտա, իրական էլիտա, որը քաղաքականությունը չի պատկերացնում ինքնին մի ճոճք աշխարհաքաղաքական կենտրոնների միջև, այլ առաջնորդվում է հստակ գաղափարական և արժեքային կողմնորոշումներով, որոնց հիման վրա էլ կառուցվում է տնտեսական քաղաքականությունը:
Ճոճվող «էլիտան» չի կարող կառուցել չճոճվող, թելից չկախված տնտեսություն, և ընդհանուր առմամբ նաև չճոճվող պետականություն»:
«Ժամանակ»
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում ։
«Ժամանակի» զրուցակիցն է քաղաքագետ Իգոր Մուրադյանը։
Պարոն Մուրադյան, ի՞նչ վիճակում են այսօր ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունները Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ։ Կարո՞ղ ենք ասել որ այդ հարաբերությունները գնալով սրվում են։
Նախ պետք է հարց տալ՝ ինչո՞ւ սկսվեց պատերազմը ապրիլի սկզբին և ոչ թե դրանից շուտ կամ ուշ, և ինչո՞ւ այն երկար չտևեց։ ՆԱՏՕ-ն նոր ծրագիր է պատրաստում Արևելյան գործընկերության պետությունների՝ Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի և մյուս երկրների համար։ Այդ ծրագիրը Հայաստանի համար կոչվում է «պլանավորման և վերանայման գործընթաց»։ Այս արտահայտությունը ինքնին ոչինչ չի ասում։ Այն կազմակերպությունները, որոնք իբր թե ՆԱՏՕ-ական են Հայաստանում, գտնվում են իշխանությունների վերահսկողության ներքո։ Դրանք ստեղծվել են այն նպատակով, որպեսզի արգելափակվեն տեղեկությունները և բավարար ինֆորմացիա չտրվի հանրությանը։ Այսպես էլ ապրում ենք։
Սա նոր ծրագիր է, այն իրականացվել է տարբեր երկրներում։ Այն ավելի մեծ՝ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրի շարունակությունն է, որը ենթադրում է բանակի արդիականացում, զինված ուժերի պատրաստություն և համագործակցություն ՆԱՏՕ-ի հետ։ Այս ծրագիրը չընդունել նշանակում է հեռու մնալ այսօրվա իրական աշխարհից։ Ես մտավախություն ունեմ, որ ՀՀ-ն չի ընդունի այս ծրագիրը, թեև Պաշտպանության նախարարությունը հայտարարել է ՆԱՏՕ-ում, որ պատրաստ է ընդունել այն և շատ է հետաքրքրված դրանով։ Ինչո՞վ է պայմանավորված իմ այս մտավախությունը, մենք հիշում ենք, թե ինչ եղավ 2013թ. սեպտեմբերի 3-ին, եղավ այն, ինչ չի կարող լինել նորմալ աշխարհում։ Սա նշանակում է, որ մենք կարող ենք նաև այս կերպ վարվել։ Իսկ ինչ հետևանքներ կարող են լինել, եթե մենք չընդունենք այս ծրագիրը։ Հարցն այն չէ, որ մեր բանակը կդառնա հետամնաց ու չի կարող հասնել որոշակի ստանդարտների։ Խնդիրն այն է, որ մենք աստիճանաբար կկորցնենք մեր ինքնիշխանությունը, թեև արդեն կորցրել ենք, բայց այդ դեպքում ավելի շատ կկորցնենք և ըստ էության կդադարենք լինել սուբյեկտ։
Փաստորեն, Դուք այս գործընթացը ուղղակիորեն կապում եք ԼՂ խնդրի հետ։
Ես նկատի ունեմ, որ պատերազմը սկսվեց այն պատճառով, որ ՌԴ-ն ուզում է կանգնեցնելՆԱՏՕ-ի առաջխաղացումը դեպի արևելք՝ Արևելյան Եվրոպա և Հարավային Կովկաս։ Սա ՌԴ-ի թիվ մեկ առաջադրանքն է եղել։ Բոլորն էլ հասկանում են սա։ Եվ հիմա խնդիրն այն է, որ մենք կորցրել ենք հարմար պահը, որովհետև գործնականում այլևս չի մնում որևէ հնարավորություն հասնելու առաջընթացի պաշտպանական, անվտանգության, տնտեսության ոլորտներում։ Եվ ես տեսնում եմ, որ ՀՀ-ն շարունակում է առաջ շարժվել ռուսների սցենարով։ Այդ սցենարը ենթադրում է թույլ չտալ ՆԱՏՕ-ի մուտքը տարածաշրջան։ Մյուս կողմից՝ դա հնարավոր չէ։ Վրաստանը նոր, շատ բարձր կարգավիճակ է ստացել ՆԱՏՕ-ում՝ հատուկ գործընկերոջ կարգավիճակ, Վրաստանի զինված ուժերը՝ ՆԱՏՕ-ի օպերացիոն զորքերի մաս։ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ ձգտում է զգալիորեն ամրապնդել մշտական ներկայությունը Սև ծովում։ Սև ծովը մեկուսացված տարածաշրջան չէ, ավելի ճիշտ է ասել՝ սևծովյան-կովկասյան տարածաշրջան։ Այսպես, թե այնպես, ՆԱՏՕ-ն ներկա է լինելու և՛ Սև ծովում, և՛ Կովկասում։
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Ժամանակի» զրուցակիցն է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը։
Պարոն Չուգասզյան, անսպասելի՞ էր արդյոք Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը։
Ո՛չ, անսպասելի չէր, քանի որ ձեռագիրն արդեն երևում էր, երբ սկսվեցին վարկաբեկումները, նախորդ անգամ նույնպես, եթե հիշում եք՝ Բերձորից առաջ սկսեցին վարկաբեկել, հրեշացնել Ժիրայրին, հետո նորից բռնություն իրականացել, հետո ապրիլի 24-ի հետ կապված նորից հրեշացումներ և ձերբակալություն, հիմա նորից վարկաբեկման գործընթաց էր սկսվել, արդեն պարզ էր, որ նորից բռնությունների պիտի անցնեն։
Փաստորեն, այս բռնություններն սկսվել են ապրիլյան քառօրյա պատերազմից հետո։
Երկու փուլով, ես հիշեցնեմ, որ մայիսի 12-ին, երբ Ժիրայրը տվեց իր հայտնի հարցազրույցը 7 միլիոն քառակուսի մետր հողի հանձնման մասին, դրանից հետո մոտ մեկ շաբաթ, մինչև ամսի 16-ի օդանավի սարգսյանական հանրահայտ հարցազրույցը, ամբողջ պետական քարոզչամեքենան հարձակվել էր Ժիրայրի վրա, պիտակավորում էր որպես դավաճան, որպես սուտասան և այլն։ Հետո, երբ Սերժ Սարգսյանն անձամբ ինքը խոսեց այդ հողերի հանձնման մասին, դա լռեց։
Բայց հետաքրքիր է, որ Ժ. Սեֆիլյանը խոսում էր 700 հեկտարի մասին, իսկ Ս. Սարգսյանը խոսեց 800 հեկտարի մասին։
Ժ. Սեֆիլյանը հեկտարի անուն չէր տալիս, որովհետև նա այնքան գրագիտություն ունի, որ հասկանում է՝ հեկտարներով գյուղատնտեսական հողերն են հաշվում, նա քառակուսի կիլոմետրերի մասին էր խոսում, իսկ ինչ վերաբերում է դրանից հետո եկող վարկաբեկման փուլին, երբ սկսվեց բացահայտվել նաև, որ Ս. Սարգսյանի կողմից կա հրաժարում Հայաստանի, Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի պարտականությունից, երբ Ս. Սարգսյանը հրաժարվում է մոբիլիզացնել ուժերը Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար և մարտահրավեր է տալիս հասարակությանը, թե ով ուզում է, թող վերականգնի այդ դիրքերը, դրանից հետո սկսված պրոցեսը, երբ տեսավ, որ ժողովուրդն իսկապես կամավորագրվում է, և մարդիկ պատրաստ են իսկապես այդ գործընթացին, նա ավելի լուրջ քայլեր սկսեց ձեռնարկել, դա մայիսի 20-ին Ժիրայրի ելույթն էր նորից, հատուկ ուզում եմ հիշեցնել, թե մայիսի 20-ը ինչ օր էր՝ Ժիրայրը ուրիշ մի հարցազրույց տվեց, որից հետո արդեն նոր գործընթացով սկսվեց, այսպես ասած, հերթական քաղաքական խեղկատակությունը՝ անտաղանդ բեմադրված, այսպես ասած, պետական հեղաշրջման նոր տարբերակ, և բնականաբար պիտի լիներ Ժիրայրի հրեշացում արդեն որպես ռազմական հրամանատար, որը «Արմենիա» ՀԸ-ն սկսեց, մեկ շաբաթ էլ դրան տրամադրեց։
«Ժամանակ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Ժամանակ»-ի զրուցակիցն է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանը:
– Պարոն Շահնազարյան, ապրիլյան քառօրյա պատերազմից հետո կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկրորդ հանդիպումը, այս անգամ, իհարկե, ՌԴ նախաձեռնությամբ էր, և դրա միայն ավարտին հրավիրվեցին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ ամերիկյան և ֆրանսիական կողմերը: Այդ հանդիպումից առաջ մտավախություններ կային, որ դա Վիեննայից առանձին, զուգահեռ գործընթաց կարող է լինել, որը կարող է նաև հակասել, բայց պաշտոնական հայտարարության մեջ ֆիքսվեց Վիեննայի գործընթացին հավատարիմ մնալու ձգտումը, միևնույն ժամանակ նշվեց, որ լինելու է այլ գործընթաց՝ ի հավելումն ԵԱՀԿ շրջանակի: Ձեր տպավորությունները և Ձեր գնահատականները. ին՞չ տվեց այդ հանդիպումը:
– Հարկ է ուշադրություն դարձնել, որ հանդիպումից բառացիորեն մի քանի օր առաջ տեղի ունեցան երկու կարևոր իրադարձություններ: Առաջինը՝ հանդիպումից մեկ շաբաթ առաջ ՌԴ պաշտոնական շրջանակները հայտարարեցին, որ ՌԴ-ն «Տոս-2»՝ «Սոլնցեպյոկ» բացառապես հարձակողական զենքերի երկրորդ խմբաքանակն է սկսել առաքել Ադրբեջան, նախկինում Ադրբեջանն արդեն 15 հատ ուներ, հիմա, ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ստանալու է ևս 18-ը, որոնցից 6-ն արդեն Ադրբեջանում են: Երկրորդ հայտարարությունը, որ եղավ այդ հանդիպումից 3-4 օր առաջ, այն էր, որ ՌԴ-ն ամբողջությամբ ավարտել է T-90 տանկերի առաքումն Ադրբեջան, դրանք ժամանակակից տանկեր են, որից ՀՀ-ն չունի: Պատահական չէ, որ այս ամենը հայտարարվում է հենց այս հանդիպումից առաջ, դրանք պաշտոնական հայտարարություններ են:
– Եվ դրան զուգահեռ՝ չկա հայտարարություն 200 միլիոն դոլարի վարկով ՀՀ-ին զենք տրամադրելու մասին:
– Պաշտոնապես, իմ հավաստի տեղեկություններով, ըստ էության ՀՀ-ին ասվել է՝ մինչև տարվա վերջ մոռացե՛ք այդ մասին: Եվս մեկ պաշտոնական հաղորդագրություն եղավ ԵԱՀԿ-ից, որ ԵԱՀԿ-ն որևէ կապ չունի այս հանդիպման հետ: Սա աննախադեպ հայտարարություն էր, նման հանդիպումներ նախկինում էլ էին եղել, հիշենք Սոչիի հանդիպումը, բայց միայն այս անգամ հայտարարվեց այս մասին: Հանդիպումը ես երկու տեսանկյունից եմ գնահատում. մի կողմից շատ լավ՝ այն իմաստով, որ այս անգամ էլ Լավրովի պլան կոչված փաստաթուղթը չդրվեց սեղանին: Ըստ Լավրովի, այսինքն ռուսական պլանի՝ նախատեսվում է ռուս, այսպես կոչված, խաղաղարարների՝ իրականում զինուժի տեղակայում, այդ պլանը, ըստ էության, արգելափակվել էր Վիեննայի հանդիպման ընթացքում, որը ԱՄՆ-ն էր նախաձեռնել, այդ իմաստով լավ է, որ դա չդրվեց սեղանին: Ի՞նչ է տեղի ունեցել: Վիեննայի հանդիպումից հետո շփման գծի վրա կարծես թե էական խախտումներ չեն եղել, որովհետև ամերիկյան կողմն էր, ըստ էության, Վիեննայի հանդիպումից հետո ստանձնել նոր լարվածություն չստեղծելու պատասխանատվությունը շփման գծում, թեև դա իրավաբանորեն ձևակերպված չէ, բայց դա փաստ է, որն արդյունք է տվել: Հիմա այդ պատասխանատվությունը, կարելի է ասել, պաշտոնապես ստանձնել է ՌԴ-ն: Ես խորապես համոզված եմ, որ ՌԴ ինքնուրույնության աստիճանը այս հանդիպման ժամանակ բավականին ցածր է եղել, որովհետև դեռ ապրիլի առնվազն կեսերից Մոսկվայի և Վաշինգտոնի միջև միայն ԼՂ հարցով շփման ինտենսիվ խողովակ է եղել, և այդ խողովակն աշխատել է, երբ այդ խողովակով մերթընդմերթ ինչ-որ բարդություններ էին ծագում, արդեն Քերիի և Լավրովի միջև հեռախոսային զրույցներ էին լինում: Համոզված եմ, որ առնվազն ամերիկայն կողմի հետ, կարծում եմ՝ նաև ֆրանսիական կողմի հետ ամբողջովին համաձայնեցված է եղել Սանկտ Պետերբուրգի հանդիպումը, և պատասխանատվությունը փոխանցվել է ՌԴ-ին:
… Ադրբեջանն իր դիրքորոշումը չի փոխում, և իրականում քանի որ այն, ինչ տեղի է ունեցել ապրիլին, ես բազմիցս ասել եմ, դա ադրբեջանառուսական համատեղ միջոցառում էր, որը պետք է կյանքի կոչեր Լավրովի պլանը, երևի ճիշտ կլիներ, որ սեղանի մի կողմում նստեր Ս. Սարգսյանը, իսկ դիմացը նստեին Պուտինն ու Ալիևը՝ որպես այս գործում գործընկերներ:
– Բայց փոխարենը Լավրովն էր Ս. Սարգսյանի կողքին նստած:
– Ի՞նչ հետևություններ պետք է անի Հայաստանը. Չնայած այն հանգամանքին, որ մի քանի օր առաջ Սանկտ Պետերբուրգում այդ մեծ համաժողովին Պուտինը Արևմուտքին ցույց տվեց սպիտակ դրոշի ծայրը, ըստ էության, դա հայտարարություն էր, որ ինձ հնարավորություն տվեք, որպեսզի ես իմ արժանապատվությունը ներսում՝ Ռուսաստանում փրկելով՝ կարողանամ ձեզ հետ արդեն սկսել համագործակցություն. գիտե՞ք ինչ է նշանակում Պուտինի համար ընդունելը, որ ինքը տարածաշրջանային գերտերություն է, և աշխարհում կա միայն մի գերպետություն, դա Միացյալ Նահանգներն է, ասել, որ Եվրոպայի հետ ուզում է համագործակցել: Ինչևէ, հիմա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը և այն, ինչ կատարվում է դրա շուրջ, պետք է դիտարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների ենթատեքստում և պատրաստ լինել, որ Ռուսաստանն Ադրբեջանի ձեռքերով նորից փորձելու է գործողության մեջ դնել Լավրովի պլանը: Եվ այս անգամ անակնկալի չգալու համար, ինչպես դա տեղի ունեցավ ապրիլին, եկեք դադարենք պատրաստվել նախորդ պատերազմներին, ապրիլը ցույց տվեց, որ մենք պատրաստվում էինք 90-ականների պատերազմներին, որովհետև առաջիկա բախումները կամ առաջիկա պատերազմի նոր շրջանը, որ կարծում եմ անխուսափելի է, նման չի լինելու նույնիսկ ապրիլյան պատերազմին, և դրան մենք պետք է պատրաստ լինենք թե՛ քաղաքականապես, թե՛ ռազմական առումով, թե՛ տնտեսական և աշխարհաքաղաքական առումներով, կարծում եմ՝ հնարավոր չի լինելու դրանից խուսափել: Ավելացնեմ նաև, որ հասարակությունը այս ապրիլյան պատերազմից հետո սկսել է պարզ ընկալել միմյանց հետ կապված երկու ճշմարտություն՝ որ Ռուսաստանը մեզ համար ոչ բարեկամ երկիր է, ես մեղմ եմ ասում, և երկրորդ, որ ապրիլյան պատերազմը 2013թ. սեպտեմբերի 3-ին ընդունված որոշման ուղղակի հետևանք է:
«Ժամանակ»
««Ռուսաստանը մի օրում քնից վեր չի կացել ու չի որոշել ՀՕՊ-ի հարցը բարձրացնել, Ադրբեջանի հետ չորսօրյա պատերազմի հարցը պլանավորել, Հայաստանի համար հոսանքը թանկացնել։ Դա երկար մտածված ծրագիր է, որը քայլ առ քայլ իրականացնում է։ Հարց է՝ մենք ունե՞նք դրան պատասխան հակաքայլեր», -«Ժամանակի» հետ զրույցում, անդրադառնալով վերջին օրերին Երևանում ծավալված հակառուսական ցույցերին, ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը։ Վերջինս նկատեց, որ ինքը չի տեսնում մշակված, համարժեք քայլեր ու ծրագրեր, մինչդեռ բազմաթիվ դեպքեր եղան՝ սկսած Հրաչյա Հարությունյանին կանացի խալաթ հագցնելուց, Պերմյակովի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանությունը, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը և բազմաթիվ այլ դեպքեր, որոնք կարող էին հասարակությանը համախմբող դեր ունենալ։ «Ես այս բոլոր դեպքերը համակարգված եմ դիտարկում։ Մեզ մոտ հիմա քննարկվում է ՀՕՊ-ը հանձնելու հարցը, մենք ցույց ենք անում ՀՕՊ-ը չհանձնելու համար։ Ռուսաստանը հոսանքը 7 դրամ թանկացնում է, մենք ցույց ենք անում այդ 7 դրամի համար։ Ավետիսյանների ընտանիքին սպանում են, մարդիկ դուրս են գալիս դրա համար։ Բայց այս բոլոր դեպքերը իրար կապող, շղթայի ծայրը բռնող քաղաքական ուժը չկա, որ ալտերնատիվ ծրագիր առաջարկի։ Ասի՝ էսօր ՀՕՊ-ը տվեցին, վաղը ուրիշ բան կտան։ Պետք է ի սկզբանե կանխել ամեն ինչ», – ասաց Բաղդասարյանը։ Վերջինս նկատեց, որ եթե ռուսական այդ մարտահրավերին համարժեք ծրագիր չի մշակվում, շատ հաճախ դառնում ենք պարզապես օգտագործվող։ «Օրինակ՝ ՀՕՊ-ի դեմ ցույցը մեկնաբանվեց որպես իշխանությունների կողմից հրահրվող։ Եվ դրա համար հիմքեր կային պնդելու։ Բայց համակարգված մոտեցում է պետք, որ Պուտինը Հայաստանի մասով իր ծրագրերն իրականացնելիս հասկանա, որ Հայաստանում կա քաղաքական գիտակցության այնպիսի մի մոտեցում, որ իր տված խաղերը հայերը վաղուց հաշվել են։ Նա պետք է հասկանա, որ այդպես խաղալ այլևս չի կարող։ Բայց հիմա, քանի դեռ Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունն ամենաթույլ օղակն են, Հայաստանի քաղաքական միտքն ամենաթույլ քաղաքական միտքն է, նա կշարունակի իր խաղերը տանել։ Ու դրանք լավագույնս կստացվեն», – նկատեց Բաղդասարյանը»:
«Ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.