23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը պաշտոնաթողությունի հետո ինտենսիվ շփումների մեջ է իր հետ պաշտոնանկ արված գրեթե բոլոր պաշտոնյաների հետ: Հովիկ Աբրահամյանը անձամբ է զանգահարում, հանդիպում է նրանց մտերմիկ միջավայրում, կերուխում կազմակերպում:
Արգամիչը հիշում է անգամ նրանց, ում հետ իր վարչապետության ժամանակ լավ հարաբերություններ չի ունեցել: Օրինակ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հետ հարաբերություններն անհարթ են եղել շուրջ մեկ տարի:
Վերջին շաբաթների ինտենսիվ շփումներից հետո Հովիկ Աբրահամյանի և Գագիկ Բեգլարյանի հարաբերությունները շատ ջերմացել են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Իհարկե, Նոր Սահմանադրությամբ դրա լիազորությունն ըՆդլայնված է, կւսրգավիճակը խորհրդակցական կառույցից բերված է որոշում կայացնող կառույցի մակարդակի, սակայն այդ ամենով հանդերձ ակնհայտ է, որ ԱԽ քարտուղարի պաշտոնը պայմանականորեն է հնարավոր անվանել քաղաքական գործչի պաշտոն։ Եվ այդ իմաստով, եթե Սերժ Սարգսյանն ընդգծում է՝ հարկ է համարում ընդգծել, որ Խաչատուրովը այլեւս քաղաքական գործիչ է, ապա պետք է եզրակացնել, որ նրա այդ կարգավիճակը ինչ որ կերպ տեղավորվում է ապագա քաղաքական ծրագրավորումների սարգսյանական սցենարներում կամ տարբերակներում։
Թե ինչպես, ավելի պարզ կդառնա գուցե նոր պաշտոնում եւնոր կարգավիճակում Յուրի Խաչւստուրովի գործունեությունից։ Առայժմ այս նոր իրողությունը հետաքրքրական է այսպես ասած հնի դիտարկման ֆոնին։ Զբաղեցնելով ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնը, Յուրի Խաչատուրովը ուներ ըստ էության ոչ միարժեք ընկալում եւ հանրությւսն մոտ, եւ բանակում։ Այն, որ նա բավական լուրջ դիմակայության մեջ էր պաշտպանությւսն նախարար՝ արդեն նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ, ըստ էության՝ այլեւս անթաքույց էր։
Միաժամանակ, Յուրի Խաչատուրովը, զբաղեցնելով ԶՈւ կառավարման կարեւորագույն պաշտոն, ըստ էության կարողանում էր անմասն մնալ ԶՈւ բնագավառում կատարվող եւ հանրության համար անընդունելի տարբեր իրողությունների համար պատասխանատվությունից, այդ թվում նաեւ բանակում ողբերգական դեպքերի համար։ Դա հաջողվո՞ւմ էր նրան, թե՞ Խաչատուրովը հենց սկզբից գտնվում էր պաշտպանական հովանու տակ։ Այդ հովանին Սերժ Սարգսյա՞նն էր, թե՞ Ռուսաստանը։ Եվ արդյո՞ք այդ հովանավորի շնորհիվ չէ, որ Յուրի Խաչատուրովը, ի տարբերություն Սեյրան Օհանյանի, ԶՈւ-ից հեռացվում է, բայց անմիջապես նշանակվում իհարկե ոչ գերկարեւոր եւ նշանակալից, սակայն
խորհրդանշական իմաստովնկատելի պաշտոնում։
Եվ ավելին, Սերժ Սարգսյանի մակարդակով հռչակվում է քաղաքական գործիչ, ինչը հավանաբար մեսիջ է առաջին հերթին իշխող համակարգին, որով Սարգսյանն ազդարարում է Խաչատուրով քաղաքական գործչի մուտքը այդ համակարգ։ Սա նշանակում է, որ ԱԽ նոր քարտուղարի ներքո ամենայն հավանականությամբ կձեւավորվի որոշակի քաղաքական թեւ կամ տիրույթ։ Այս համատեքստում հետաքրքրական է, թե արդյոք Խաչատուրովը քաղաքական գործչի իր կարգավիճակում կանդամագրվի՞ Հանրապետական կուսակցությանը։
Ի վերջո, առավել եւս խորհրդարանական կառավարման մոդելի պարագայում տարօրինակ կլինի բարձր պաշտոն զբաղեցնող անկուսակցական գործչի առկայությունը, եթե խոսվում է կուսակցությունների դերակատարության բարձրացման եւ քաղաքական համակարգի գարգացման մասին։
Այսինքն՝ շատ հավանական է, որ Յուրի Խաչատուրովը տեղավորվում է այն «նոր ոգու» շրջանակում, որի մասին Սերժ Սարգսյանը խոսում էր ՀՀԿ խորհրդին ներկայացնելով նոր վարչապետ Կարեն Կւսրապետյանին։ Ըստ ամենայնի՝ Յուրի Խաչատուրովն էլ կլինի «նոր ոգի» օպերացիայի մեկ այլ մասնակից կամ ՀՀԿ նոր ոգի մեկ այլ «ներկրող»։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ում կձեւավորի մրցակցային միջավայր, այսպես ասած՝ «նոր ոգու» մրցակցային «ներկրումներ»։ Ընդ որում՝ ակնհայտ է նաեւ, որ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ինքնին թերեւս այդքան էլ հարմար թեկնածու չէ, այդքան էլ մեծ պոտենցիալ չունի ինքնաբավ քաղաքական գորձունեության համար, ինչը նշանակում է, որ նա կունենա իր նոր կարգավիճակում ինքնապահպանման համար Սերժ Աարգսյանի աջակցության կարիքը։
Այսինքն՝ ՀՀԿ-ում հավանաբար կձեւավորվի կամ կարող է ձեւավորվել մի նոր տիրույթ` Խաչատուրովի անվան ներքո, որն իրականում բավական կառավարելի կլինի Սերժ Աարգսյանի համար։
Ժամանակ
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:
«Ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանը երեկ հայտարարելէ, որ անցնող երկու տարիներին Հայաստանի տնտեսությունը շոկ է ապրել, գալիք տարին պետք է լինի կայունացման տարի, որպեսզի 2018 թվականից արդեն հնարավոր լինի մտածել զարգացում ապահովելու մասին: Երկու տարի շարունակ Հայաստանի հասարակությանը հավաստիացնում էին հակառակը, որ Հայաստանի տնտեսությունն աճ է արձանագրում, և նույնիսկ ոչ միայն աճ, այլև որակապես նոր աճ: Այժմ պարզվում է, որ որակապես աճել է սուտը, որ հասարակությանը երկու տարի անընդհատ մատուցել է Հովիկ Աբրահամյանի կառավարությունը: Հասարակությանը ստել են, թե տնտեսությունն աճում է, այն էլ որակապես նոր ձևով է աճում:
Պարզվում է, տնտեսությունը շոկի մեջ է, որի մասին բարձրաձայնվում է այժմ: Սակայն մյուս կողմից իհարկե հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ պետք է հասարակությունը հավատա ներկայիս՝ նոր կառավարության հայտարարություններին, թե վիճակը չափազանց ծանր է, և տնտեսությունը երկու տարի շոկի մեջ է, ու հաջորդ տարին պետք է լինի վիճակը կայունացնելուն միտված քայլերի տարի: Չէ՞ որ հասարակությունը կարող է կարծել, որ նախորդ կառավարությունից մնացած վիճակը ծայրահեղացնելով, նոր կառավարությունն ընդամենը ինքնապահովագրվում է, ինքն իր համար ստեղծում է մի ամբողջ տարի ժամանակային ինտերվալ, երբ հասարակության հարցադրումներին ի պատասխան կհնչի, որ վիճակը այնքան ծանր էր, որ հազիվ կարողանում ենք կայունացնել՝ զարգացում դեռ մի սպասեք:
Այնպես որ, ակնհայտ է, որ նոր կառավարությանը խիստ ձեռնտու է իրավիճակը ներկայացնել ծայրահեղ ծանր, չափազանց բարդ, շոկային, և այդպիսով ապահովագրվել հասարակության հարցապնդումներից: Սրանով հանդերձ, ինչ խոսք անվիճելի է, որ վիճակը, մեղմ ասած, լավ չէ: Հասարակությունը դա անմիջականորեն զգում է իր մաշկի վրա: Սակայն դրան զուգահեռ, հարցը, թե մի՞թե այդքան վատ է, որ մի ամբողջ տարի է պետք կայունացնելու համար, բացարձակապես չի կորցնում հրատապությունը: Եվ այստեղ հասարակության հարցին պատասխանը կարող են լինել ոչ թե հայտարարությունները կամ երդումները, որ վիճակը իսկապես խիստ ծանր է, այլ պատասխանատվությունը: Եթե տնտեսությունը եղել է շոկի մեջ, եթե արտաքին պարտքը դրա հետևանքով աճել է մոտ մեկ միլիարդ դոլարով մեկ տարվա ընթացքում, եթե մարդիկ, որոնք նախկին կառավարությունում լուրջ դեմքի արտահայտությամբ ստել են քաղաքացիներին տնտեսության որակապես նոր աճի վերաբերյալ, ապա նրանք բոլորը պետք է պատասխան տան:
Եթե խոսքը իրավական պատասխանատվություն ենթադրող քայլերի մասին է կամ պարզ ասած պրիմիտիվ գողությունների, ապա նրանք պետք է պատասխան տան իրավական հարթության վրա, իսկ եթե խոսքը քրեաիրավական հոդվածներ չենթադրող գործողությունների մասին է, ապա պետք է պատասխան տան քաղաքական, բարոյական հարթության վրա՝ հասարակության աչքերին նայելու և ստելու համար, նաև տնտեսությունը և փաստորեն պետությունը շոկի ենթարկելու համար: Ի վերջո, այդ ընդհանուր հայտարարությունների տակ, թե տնտեսությունը երկու տարի շոկի մեջ է եղել, մարդկային ճակատագրեր են, ամենատարբեր ընթացք ապրած՝ մինչև անգամ ողբերգությամբ ավարտված:
«ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Անցած շաբաթ Սիրիայում տեղի ունեցած ռազմական սրացումների ժամանակ հայ զոհերի թիվը հասել Է 10-ի։ Իսկ ընդհանուր առմամբ, հստակ վիճակագրություն չկա, թե սիրիական հակամարտության ընթացքում քանի հայ Է զոհվել։
Արաբագետ Հայկ Քոչարյանը վստահ նշել Է, որ նրանց թիվը մի քանի հազարի Է հասնում։ Արաբագետը ընդգծում Է, որ շատ հայեր դուրս չեն գալիս Սիրիայից, քանի որ կարծում են, թե Սիրիան Է իրենց տունը, պետք Է մնան ու պայքարեն հանուն իրենց երկրի, մի հատված Էլ հնարավորություն չունի դուրս գալու. «Այն գործողությունները, որոնք արվում են հայկական կառավարության կողմից՝ ուղղված սիրիահայերի խնդիրներին, արվում Է անհամակարգված, արդյունքում խոստացվել Է հումանիտար օգնություն ուղարկել Հալեպ, բայց հարց Է առաջանում, թե այդ օգնությունն ո՞ւմ Է ուղղված և կօգտագործվի՝ արդյունավետ»:
Ժամանակ
Մանրամասներն այսօրվա համարում։
«Իսկանդեր» հրթիռային համալիրները կարող էր չտրամադրվել Հայաստանին, եթե Ադրբեջանը ապրիլին ռազմական ագրեսիա չիրականացներ Լեռնային Ղարաբաղի դեմ։ Ադրբեջանը, փաստորեն, ինքն իրեն պատժեց։ Այս կարծիքին է Մոսկվայի էկոնոմիկայի բարձրագոկն դպրոցի պրոֆեսոր, քաղաքագետ Օլեգ Մատվեյչևը։
Քաղաքագետը «ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ «Իսկանդերի» մատակարարումը Հայաստանին բացառիկ և բարեկամական քայլ է Ռուսաստանի կողմից, նաև կարծիք հայտնեց, թե ՀԱՊԿ-ը ապահովել և ապահովում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը։
Օլեգ Մատվեյչևը խոսեց նաև Ադրբեջանում Սահմանադրության փոփոխման՝ Իլհամ Ալիևի նախաձեռնության մասին։
— Պարոն Մատվեյչև, ինչ կարծիք ունեք Ադրբեջանում Սահմանադրությունը փոփոխելու նախաձեռնության մասին, ինչո՞ւ ընդհանրապես այդ երկրում որոշեցին փոխել Սահմանադրությունը, դա քաղաքական ի՞նչ ենթատեքստ ունի։
— Ակնհայտ է, որ Ադրբեջանի ղեկավարը ցանկանում է երկարացնել իր լիազորությունների ժամկետը, մնալ իշխանության ղեկին որքան հնարավոր է շատ։ Նա դեռ բավական երիտասարդ է, քաղաքական բոլոր էլիտաները կենտրոնացած են իր շուրջը, և նա չի տեսնում խոչընդոտ անսահմանափակ կառավարումը շարունակելու համար։ Սա է հիմնական նպատակը, նրանք չեն ծրագրում պետական մեքենայի լուրջ վերակառուցում։
— Այս փոփոխությունների նպատակը միայն Ալիևի կառավարման ժամկետը երկարացնե՞լն է, թե՝ նաև իր որդու իշխանությունը հետագայում ապահովելը, քանի որ այս փոփոխություններով վերացվում է տարիքային սահմանափակումը, թե ով կարող է դառնալ երկրի նախագահ։
— Ինչ վերաբերում է որդուն, հարցը վիճաբանական է. դժվար է ասել բնակչությունը և էլիտաները որքանով պատրաստ կլինեն իրադարձությունների այդպիսիս զարգացմանը: Իսկ նախագահ Իլհամ Ալիևի հարցում կա հասարակական կոնսենսուս նրա հետագա պաշտոնավարման վերաբերյալ, նա ունի որոշակի ժողովրդականություն, ուստի այս հարցը ամենայն հավանականությամբ դրական լուծում կստանա:
«Ժամանակ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Վարպետի եւ նոր կառավարության թեման շարունակում է մնալ ակտիվ քննարկումների առարկա, ինչը հւսսարակության բնական արձագանքն է տեղի ունեցող փոփոխություններին կամ փոփոխությունների սպասումնեիի ձեւավորմանը, որոնք կարդարանան, թե ոչ՝ դեռ հարց է, ընդ որում՝ մեծ հարց։
Այն, որ առայժմ աշխատանքները ուղղված են առավելապես սպասումների ձեւավորմանն ու հեռու են քաղաքական պատասխանատվության աստիճանից՝ վկայում են մինչ այսօր տեղի ունեցող զարգացումները։ Առայժմ բացառապես քայլեր եւ խոսքեր են, որոնք միտված են քարոզչական մթնոլորտին, սակայն չեն ենթադրում անձնական պատասխանատվություն։ Օրինակ՝ երբ Կարեն Կարապետյանը կառավարության նիստերում ցուցադրական «նկատողություններ» է անում նախարարների պաշտոնակատարներին, բանավիճում է ՀՅԴ-ականների հետ, այլ առիթներով դիտողություններ անում, միայն ցուցադրություն է։ Իսկ որեւէ բանի համար հրապարակային պատասխանատվության տակ Կարեն Կարապետյանը չի մտել։
Ավելին, տնտեսության վիճակը հայտարարելով չափազանց ծանր նա, ըստ էության, հրաժարվել է այդ պատասխանատվությունից, թեթեւացրել իր ապագա բեռը: Ինչ խոսք, պատասխանատվության տակ մտնելը չի նշանակում խոստումներ տալ։ Խոստումներ հասարակությանն առանց նրա էլ շատ են շռայլել, առավել եւս, որ խոստումների կատարումը, իհարկ՚ե, միայն Կարապետյանից չի կախված։ Տվյալ պարագայում խոստումներից ավելի կարեւոր են տեսլականները, ընդ որում՝ ոչ միայն «մենեջերատեխնոկրատական» մակարդակում, այլեւ հասարակական-քաղաքական մեծ եւ ընդգրկուն պատասխանատվության, ինչպիսին ենթադրում է այն պաշտոնը, որ զբաղեցնում է Կարապետյանը, եւ առավել եւս, որը պլանավորում է զբաղեցնել 2017-ի ընտրություններից հետո էլ։
Օրինակ՝ առայսօր հայտնի չէ, թե ինչ է մտածում Կարեն Կարապետյանն անվտանգության խնդիրների վերաբերյալ, ինչ է մտածում նա Ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, ինչ պատկերացումներ ունի հայ– ռուսական հարաբերությունների մասին, ինչպես է տեսնում Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները, Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, Հայաստան– Իրան հարաբերությունները։
Իսկ ինչպես է տեսնում ներքին քաղաքականությունը, ներքին զարգացումները, դատաիրավական համակարգը՝ վերջապես, որ մեծ հաշվով ցանկացած պետության հիմքն է։ Կարապետյանն այս մասին լռում է։ Միգուցե ժամանակը, իհարկե, քիչ է անցել՝ խոսելու համար, կարտահայտվի ժամանակի ընթացքում, սակայն հենց այս է լինելու նրա վարչապետության հենքը, հանրության վերաբերմունքի ձեւավորման առանցքային նախադրյալը։ Իհարկե, այդ առիթով արտահայտվելը դեռ ոչ մի բանի երաշխիք չէ, որովհետեւ այդ տեսանկյունից բավական խորը եւ փիլիսոփայական, համակարգային տեսլականներ էր մատուցում Տիգրան Սարգսյանը, որը, սակայն, աչքի չընկավ որեւէ խորքային արդյունքով՝ ամրագոտիների եւ ԱՊՊԱ ռեֆորմից բացի։
Սակայն, փոխարենը, նա համարձակություն ունեցավ հասարակությանը ներկայացնելու քաղաքական պատասխանատվության այդ առանցքային, ըստ էության՝ արժեհամակարգային հայտը։
Կարեն Կարապետյանն առայժմ չի արել այդ հիմնարար քայլը, այսինքն՝ չի ներկայացրել քաղաքական պատասխանատվության հայտը, ըստ այդմ՝չի չի արել այդ առանցքայյին համարձակ քայլը, որը իրականում պետք է ցույց տա, թե ընդունա՞կ է նա մյուս համարձակություններին, առանց որի Հայաստանում հնարավոր չէ իրավիճակ փոխել, այլ հնարավոր է միայն հերթական անգամ մոլորեցնել հասարակությանը, այն էլ արդեն շատ կարճ ժամանակով։
Ժամանակ
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:
— Պարոն Հարությունյան, թեև Պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ ռազմաշքերթի ժամանակ ցուցադրված զինատեսակները Հայաստանինն են, հատկապես՝ «Իսկանդերը», սակայն մի շարք փորձագետներ համարում են, որ այս ամենն ընդամենը շոու է, և անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը թույլ չի տա այդ զինատեսակներն օգտագործել։ Հատկապես «Իսկանդերի» մասով նշվում է, որ մենք չունենք այն կիրառող համապատասխան մասնագետներ։
— Գիտեք, որոշ ժամանակ առաջ էլ այդ կարգի փորձագետները կարծիք էին հայտնում, թե Ռուսաստանը չի տա այդ զինատեսակները, դա երբեք չի լինի։ Իսկ ես ձեզ գաղտնիք բացեմ, այդ ժամանակ արդեն «Իսկանդերները» Հայաստանում էին, և մենք ունենք արդեն իսկ պատրաստված հայ մասնագետներ, և ազատորեն կարող են տնօրինել այդ զինատեսակները։ Մենք ունենք մարտունակ «Իսկանդերների» միավորում, որոնք պատրաստ են մարտական ծառայություն իրականացնել։
— Ո՞ր դեպքում Հայաստանը կարող է օգտագործել այդ զինատեսակները։ Եվ հետո Դուք նշում եք, որ իսկանդերները վաղուց Հայաստանում են, այդ թվում՝ ապրիլյան օրերին, երբ նշվում էր, որ Ադրբեջանը մի քանի անգամ գերազանցում է իր զինատեսակներով։
— Ոչ մի բանով էլ չի գերազանցում։ Նա ունի որոշ զինատեսակներում քանակի առավելություն։ Դա եղել է նաև 90-ական թվականներին, բայց զինտեխնիկայի քանակը ընդամենը մի չափանիշ է։ Մենք էլ ունենք առավելություն այլ զինատեսակներում։ Օրինակ՝ մեր հակաօդային պաշտպանությունը, մեր հրթիռային համակարգը։
— Օրինակ՝ Արծրուն Հովհաննիսյանը նշում է, որ ռուսական ՄԻԳ-երը պատկանում են Ռուսաստանին։
— Այո՛։
— Մենք չունենք փաստորեն։
— Ո՛չ, չունենք։ Դրանում էլ է մեր առավելությունը, որ փող չենք ծախսել, ձեռք չենք բերել այդ համակարգը, բայց ունենք դա։ Ադրբեջանը փողը ծախսել է, ունի այդ համակարգը, բայց չի կարողանում օգտագործել, քանի որ մենք ունենք հզոր հակաօդային պաշտպանություն, ինչը վերջերս ավելի է ուժեղացվել։
— Պարոն Հարությունյան, ե՞րբ մենք կարող ենք ցուցադրված նոր զինտեխնիկան օգտագործել։
— Դա կարելի է օգտագործել լայնամասշտաբ ռազմական գործողությունների պարագայում։
— Այդպիսի հավանականություն կա՞ հիմա։
— Ո՛չ, ես չեմ համարում, որ հիմա նման հավանականություն կա։ Բայց մենք պետք է միշտ պատրաստ լինենք։ Մեր հասարակության, բանակի ոգին պետք է միշտ պատրաստ լինի։
«Ժամանակ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Ժամանակ»-ի զրուցակիցն է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։
Պարոն Կարապետյան, վերջին օրերին ամենաքննարկվող թեման զորահանդեսի ժամանակ ցուցադրված նորագույն հրթիռային համակարգերին, մասնավորապես «Իսկանդերին» է վերաբերում։ «Իսկանդեր» համալիրների Հայաստան գալու հետ կապված խոսակցությունները արդեն մի քանի ամիս է շրջանառվում էին։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ հենց հիմա որոշեցին ցուցադրել և հաստատել, որ այո, Հայաստանի զինանոցում կա նման գերարդիական զինատեսակ։
Ես կարծում եմ, որ այստեղ երկու կարևոր հանգամանք ի հայտ եկավ, դրա համար էլ Մոսկվան որոշեց թույլատրել այդ ուժի ցուցադրությունը։ Մոսկվայում շատ լավ հասկացել են, որ գնալով իրավիճակը Հայաստանում դառնում է հակառուսական, սա անհերքելի փաստ է։ Երկրորդ՝ Մոսկվան հասկանում է, որ տարածաշրջանում և Կովկասում իրադարձությունները գնալով ավելի բուռն են դառնալու։ Մի քանի հանգամանք ընդգծեմ, որը կարծեք թե դրա հետ չի կապվում, բայց կարևոր է. այսօր ԱՄՆ Կոնգրեսը որոշել է Ուկրաինային տալ շատ կարևորագույն զենքեր, որոնք մահացու են և կարող են կիրառվել պատերազմի ժամանակ։ Հասկանալի է, որ Մոսկվան սկսել է հասկանալ, որ սկսվել է մի էտապ սահմանների վրա, որտեղ պատերազմները և քաոսը, կլանելով տարածաշրջանները, վերջիվերջո գալու է իրենց և ներթափանցելու է Ռուսաստան։ Ռուսաստանը սկսել է լրջագույն ձևով նախապատրաստվել ապագա առճակատման փուլին։ Այստեղ պետք է հասկանալ, որ Ռուսաստանի համար Հայաստանի պես դաշնակցին կորցնելը մահաբեր է։
Կարծում եք այդ գիտակցումը կա՞ Կրեմլում։
Միանշանակ կա և միշտ եղել է։ Այլ հարց է, որ Կրեմլի համար որոշ հարցեր անհասկանալի են եղել անգամ իրենց համար։ Այսինքն՝ անալիզը ցույց է տալիս մի բան, գործողությունների տրամաբանությունը՝ այլ բան։
«Ժամանակ»
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:
Նախօրեին փոխվարչապետի եւ տնտեսական ինտեգրացիայի ու բարեփոխումների նախարարի իր պաշտոնում վերանշանակված Վաչե Գաբրիելյանը լրագրողների հարցերին ի պատասխան մեկնաբանելով Հայաստանի տնտեսության «չափազանց ծանր» վիճակի մասին նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, ասել է, որ դա չի նշանակում թե նախորդ կառավարության տնտեսական աճի մասին թվերը իրականություն չէին, այլ պարզապես խոսքը մեր տնտեսության ներկայիս մոդելի սպառվածության մասին է:
Ենթադրենք, տնտեսական աճի մասին հայտարարությունները իրականություն էին, թեեւ հիշվում է, որ օրինակ հենց նույն Վաչե Գաբրիելյանն էր, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հակասության մեջ էր տնտեսական աճի մասին բնակչությանը շեփորելու նրա հանձնարարականի կապակցությամբ, որ Աբրահամյանն իջեցրել էր նախարարներին: Սակայն ենթադրենք, որ թվերն իսկապես ճիշտ են եղել եւ խնդիրը մոդելն է: Ուրեմն հարց է առաջանում’ ո՞ր մոդելը: Ի՛նչ մոդելի տնտեսություն է Հայաստանի տնտեսությունը, որը սպառել է իրեն: Ու երբ Կարեն Կարապետյանը խոսում է մոդելի փոփոխության անհրաժեշտության մասին, ապա ինչ մոդելի փոփոխության մասին է խոսքը:
Որքան հայտնի է, Հայաստանի տնտեսությունը կոռումպացված, մենաշնորհային եւ օլիգոպոլ գերբարձր` ըստ Համաշխարհային բանկի փորձագետների Արեւելյան Եվրոպայում ամենաբարձր մակարդակն ունեցող մի տնտեսություն է, որը սերտաճած է քաղաքականության հետ: Ա՞յս մոդելի մասին է խոսքը: Եթե այո, ապա թե Կարեն Կարապետյանը եւ թե նրան մեկնաբանող փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը լիովին իրավացի են: Սակայն, ինչպե՞ս փոխել այդ մոդելը: Ահա սա է հարցը, որ նրանց առաջ է, եւ որը ուզում է հասկանալ նաեւ հասարակությունը:
Նոր կառավարությունը տարանջատելո՞ւ է բիզնեսն ու քաղաքականությունը, տնտեսությունն ու իշխանությունը, նվազեցնելու է մենաշնորհները եւ օլիգոպոլիաները, թե ոչ: Որովհետեւ, եթե խոսքն այս մոդելի եւ դրա փոփոխության մասին չէ, ապա այլեւս կարեւոր չէ, թե էլ ինչի մասին է կամ ուրիշ ինչի մասին: Ինչի մասին էլ ուզում է լինի, եթե քրեաօլիգարխիկ մոդելի փոփոխության մասին չէ, ապա կնշանակի իրականում ոչ մի փոփոխության մասին չէ, քանի որ չփոխելով այդ մոդելը, հնարավոր չէ Հայաստանի տնտեսական կյանքում այլ բան փոխել:
Կտա՞ Վարեն Կարապետյանի կառավարության ծրագիրն այս առանցքային հարցի պատասխանը, գնալո՞ւ է Կարապետյանը գործող մոդելի դեմ, եւ ինչ ճանապարհով կամ մեխանիզմներով: Սա է լինելու առանցքայինը: Նոր կառավարության տեքստը չի կարող լինել գեղեցիկ խոսքերի շարադրանք: Նոր կառավարության ծրագիրը չի կարող շրջանցել դառը իրականության կոնկրետ արձանագրումը, եթե իրապես միտված է լինելու այդ իրականությունը փոխելուն:
Միայն կոնկրետ արձանագրման դեպքում է հնարավոր հանրային աչքի համար նվազագույն երաշխիք, որ առաջարկվող լուծումները կազմվել են իրականության խորքային գիտակցմամբ եւ դրան մարտահրավեր նետելու կամքով: Կարեն Կարապետյանի կառավարության հասարակական «քարտ-բլանշը» կախված է լինելու նրանից, թե այդ կառավարությունն իր ծրագրում որքան համարձակ, բաց եւ ազնիվ կգտնվի խնդիրների խոստովանության կոնկրետության հարցում:
Ժամանակ
Մանրամասը՚ թերթի այս համարում:
Ինչպես հայտնի է սեպտեմբերի 13-ին Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, համաձայն Սահմանադրության 20-օրյա ժամկետում նա պետք է ձեւավորի նոր կառավարության կազմ: Մինչ կառավարությունում նախարարների պաշտոնակատարները փորձում են Ենթադրել արդյոք իրենք կվերանշանակվեն, թե ոչ, տարբեր նախարարների հետ կապված տեղեկատվություն է շրջանառվում: Մասնավորապես Սեյրան Օհանյանի հետ կապված
` ռուսական լրատվամիջոցներում տեղեկատվություն հրապարակվեց առ այն, որ նա առաջիկայում նշանակվելու է ՀԱՊԿ քարտուղար: Սակայն Սեյրան Օհանյանը կտրականապես հերքե լէնման հնարավորությունը:
Սեպտեմբերի 16-ին News.am-ի հետ զրույցում Ս. Օհանյանը հայտարարել է, որ եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու առաջարկ լինի, մերժելու է: «Կառավարության փոփոխությունները կարող են բոլորի վրա ազդել, գիտենք` ինչ ընթացակարգեր գոյություն ունեն կառավարությունը ձեւավորելու, եւ որ քաղաքական ու այլ կառավարչական ուժերն են ձեւավորում կառավարությունը: Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իմ նշանակմանը, այդպիսի առաջարկություններ չի եղել, այսօր ես պաշտպանության նախարարի պաշտոնակատար եմ եւ չեմ պատրաստվում որեւէ միջազգային կառույցում աշխատելու»,- նշել է Ս. Օհանյանը:
Հարցին՚եթե առաջարկ լինի, մերժելո՞ւ է, պատասխանել է
` միանշանակ: «ժամանակ»- ի հետ թեմայի շուրջ զրույցում քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծիք հայտնեց, որ սրանով Սեյրան Օհանյանը ուլտիմատում է ներկայացրել Սերժ Սարգսյանին, որ իր պաշտոնից չի հրաժարվելու:
«Ժամանակ»
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.