29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Հանրության տարբեր շերտեր ակտիվորեն քննարկում են նոր վարչապետ Կարեն Կարապետյանի հարցազրույցը, որ նա ունեցել է կառավարության ծրագրի ընդունումից հետո հինգ հեռուստաընկերությունների լրագրողների հետ:
Այդ հարցազրույցում սակայն առավել աչքի ընկնողը ոչ թե Կարապետյանի արտահայտած մտքերն ու մոտեցումներն էին, որոնք նա արդեն իսկ հասցրել էր տարբեր առիթներով ներկայացնել հասարակությանը, այլ հարցազրույցի ընդհանուր տոնայնությունը: Կարեն Կարապետյանը հարցազրույցի ընթացքում կրկնեց այն միտքը, որ արտահայտել էր նաեւ մի քանի օր առաջ ԱԺ ամբիոնից, առ այն, որ ինքը պետք է փորձի մոտիվացնել, ակտիվացնել հասարակությանը, գործարար աշխարհին հանել ապատայից:
Այն, որ Կարապետյանը հստակ է սահմանել թիրախը, այսինքն՝ հասարակությանն ապատիայից հանելը, գործարար աշխարհին, ասել կուզի առաջին հերթին չտանիքավորված, հովանավորչությունից դուրս բիզնեսին մոտիվացնելը, անհերքելի է եւ անվիճելի: Առանց դրա չի ստացվի ոչինչ: Սակայն, մյուս կողմից, Կարեն Կարապետյանի հարցազրույցի, պատասխանների, իրավիճակի գնահատականների, հեռանկարների վերաբերյալ արտահայտությունների, պատասխանների տոնայնությունը ոչ թե մոտիվացնող, այլ ըստ էության ավելի հուսալքող է:
Խնդիրը այն չէ, որ վարչապետը պետք է տա խոստումներ, անի հայտարարություններ, որոնք վարդագույն ապագայի, ֆանտաստիկ հեռանկարների մասին են, տարածաշրջանային կենտրոնների եւ այլնի վերաբերյալ, ինչպես մեր նախկին վարչապետներից մեկի պարագայում էր: Խնդիրը ամենեւին իռացիոնալ հայտարարությունների մասին չէ, այլ պարզապես հասարակությանը, գործարար աշխարհին մոտիվացնող էներգետիկայի, որ պետք է բխի Կարեն Կարապետյանի հանրային ելույթներից, որը սակայն բացակայում է: Մի կողմից մենք հասկանում ենք, որ Հայաստանում իրավիճակը այնպիսին չէ, Կարապետյանը այնպիսի տնտեսություն չի ժառանգել, որն առանձնապես մեծ էներգետիկայով խոսելու տեղիք կտա, հիմքեր կտա: Սակայն, մյուս կողմից, այս հագմանքն էլ ստեղծում է տպավորություն, որ Կարեն Կարապետյանը իրավիճակին սկսել է մոտենալ դատապարտվածության զգացումով, այն զգացումով, որ պարզապես իր վրա ինչ-որ բան են պատրաստվում դուրս գրել, կամ ավելի կոնկրետ՝ դուրս գրել ներիշխանական ճգնաժամը, ինչի համար էլ Սերժ Սարգսյանը չափազանց սրել է իրավիճակը «նոր ոգու» մասին հայտարարությամբ:
Սրելով իրավիճակը ՀՀԿ-ի մեծամասնության առաջ՝ Սերժ Սարգսյանն ըստ էության բարձրացրել է ներիշխանական կոմպրոմիսի գինը: Թե հատկապես ինչի շուրջ կլինի այդ կոմպրոմիսը, մի կողմից դժվար է ասել, մյուս կողմից երեւի թե ոչ այնքան՝ հավանաբար Սերժ Սարգսյանի առաջնորդության շուրջ: Այսպես թե այնպես, երբ ձեռք բերվի այդ կոմպրոմիսը, Կարեն Կարապետյանն իր կառավարության հետ միասին ըստ ամենայնի կզոհաբերվի: Կարապետյանը չի կարող չզգալ ու չհասկանալ այս խնդիրները, հատկապես այն բանից հետո, երբ ՀՀԿ-ականները որոշակի դադարից եւ կարկամումից հետո ներկայումս այնպես են լծվել Կարապետյանի շուրջ սպասումների ձեւավորմանը, որ այդպես կարող է լինել կամ լիակատար տնտեսա-քաղաքական անմեղսունակության պայմաններում, կամ էլ պարզապես այդ սպասումներով բարձրացված կառավարությանը հնարավորինս ավելի ներքեւ գլորելու դիտավորությամբ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ժամանակ» -ի զրուցակիցն է «Փարիզյան սուրճի» նախկին սեփականատեր Վալերի Գործունյանը (Ֆրանսիա)։
— Տիկին Գործունյան, Հայաստանում ձևավորվեց նոր կառավարություն, որն արդեն իսկ ներկայացրել է իր ծրագիրը։ Այս փոփոխությունների հետ Դուք հույսեր կապո՞ւմ եք, նոր կառավարությունը կկարողանա՞ տնտեսական այսքան ծանր վիճակը բարելավել։
— Ես այս նոր կառավարության հետ հույսեր չեմ կապում։ Երբ պարոն Կարապետյանը Երևանի քաղաքապետ էր, ես Երևանում էի, և տպավորություն չունեմ, թե նման բան կարող է անել։ Հնարավոր է՝ ինքը մի փոքր ավելի զարգացած է, ինչ-որ բաներ կարող է անել, բայց ամբողջ միջավայրը փոխել չի կարողանա։ Այսինքն՝ չեն կարող մարդկանց հույս տալ, որ գան Հայաստան, բիզնես հիմնեն, Հայաստանը թալանել են։ Նոր կառավարությունը ոչինչ չի կարող անել, եթե մարդիկ Հայաստանում անպատիժ են մնում թալանածի համար, օլիգարխիկ միջավայրը չի թողնի վարչապետին դրական փոփոխություններ անել։ Նա չի կարող ստեղծել այն տնտեսական պայմանները, որ Սփյուռքը գա ու ներդրումներ անի Հայաստանում։ Միգուցե ես եմ շատ վատատես, բայց անձամբ ես նման հույսեր չունեմ։ Բացի այդ՝ նա եկել է Մոսկվայից, և նրա նշանակման հարցում շատ մեծ դերակատարություն ունի Մոսկվան, ինչը ես դրական չեմ համարում։ Ես շատ լավ եմ հասկանում, որ Հայաստանը չի կարող իր հարաբերությունները խզել Ռուսաստանի հետ, բայց Հայաստանը պետք է նախևառաջ լինի անկախ պետություն ու հավասար խոսի իր հարևանների և այլ պետությունների հետ։ Մենք ինչո՞ւ պետք է հավիտյան լինենք Ռուսաստանի ստրուկը։ Ես ուզում եմ, որ Հայաստանն անկախ լինի։
— Այսինքն՝ Հայաստան վերադառնալու, այստեղ ներդրումներ անելու համար, կարծում եք, նպաստավոր պայմաններ չե՞ն ստեղծվի։
— Իրենք պետք է ցույց տան, որ փոխել են քաղաքականությունը, մենաշնորհները պետք է վերանան։ Ես աշխատել եմ Հայաստանում, գիտեմ Հայաստանի յուրաքանչյուր թերություն, ու չեմ կարծում, թե հիմա ամեն ինչ կփոխեն ու Սփյուռքի համար Հայաստանը գրավիչ դարձնելու մթնոլորտ կստեղծեն։ Օլիգարխիան և մենաշնորհները մինչև չվերանան, մինչև չպատժվեն այս իրավիճակի պատասխանատուները՝ ոչ մի բանի հետ էլ հույս կապել չի կարելի։
«Ժամանակ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Ժամանակ»–ի տեղեկություններով՝ օրենքով գող Զապի հետ կապված վերջին շրջանի դժվարությունները կապ ունեն «Սասնա Ծռերի» ազատազրկման վայրերում գտնվող անդամների հետ։
Ըստ թերթի` Զապը համարվում է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի «մարդը» գողական աշխարհում ու հենց նրա հրահանգով է Զապն արգելել «Սասնա Ծռերի» տղերքին դատապարտյալների հիվանդանոցում սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ տրամադրել։ «Այս մասին տեղեկացել են օրենքով գողերը, և իմանալով, որ Զապը Արշակի հրահանգով այսպիսի որոշումներ է իջեցրել գողական աշխարհի մի մասը այժմ Ջապին գող չի ճանաչում։
Նշենք, որ Զապը ոստիկանապետի թիկնազորի պետից կախված է այն պատճառով, որ Չեխիայում իրեն ցմահ ազատազրկում է սպառնում, ու եթե Երևանը արտահանձնի նրան, նա ցմահ ազատազրկման կենթարկվի Չեխիայում»,–գրում է թերթը։
«Ժամանակ»
Մանրամասներն ամբողջությամբ այսօրվա համարում։
«Նորանշանակ նախարարներն ու այլ պաշտոնյաներ սկսել են մանրազնին ուսումնասիրել գնումների ոլորտն ու պարզել, թե ինչպես են մսխել բյուջեն նախորդները։ Սկանդալային բացահայտումներ են սպասվում առողջապահության ոլորտում։ Նորանշանակ Լեւոն Ալթունյանը սկսել է ուսումնասիրություններ կատարել դեղերի ձեռքբերման պլանավորման ոլորտում եւ արդեն իսկ որոշակի բացահայտումներ է կատարել։ Ի դեպ, բացի նախկին նախարարի գործունեության ուսումնասիրությունից, նոր նախարարը նաեւ պլանավորում է կադրային ջարդ, ինչն արդեն դժգոհություն է հասունացրել նախարարությունում։ Բոլորը տագնապած սպասում են իրենց հերթին, քանի որ Լևոն Ալթունյանը որոշել է անարդյունավետ ծախսերի կրճատումը իրականացնել կադրային կրճատումով։ Մինչդեռ հին աշխատակազմը բողոքում է, որ դա կարող է մասնագիտական մեծ հարված հասցնել առողջապահական համակարգին»,–գրում է թերթը։
«Ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Ժամանակ»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը։
— Պարոն Բադասյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։ Մասնավորապես, ձևավորվել է նոր կառավարություն, որը ուրբաթ օրը կներկայացնի իր ծրագիրը։
— Ի սկզբանե ասել եմ, որ վարչապետափոխությունը ոչինչ չի բերի։ Ապրիլի 2-ից հետո Սերժ Աարգսյանն այս ութ տարիների ընթացքում առաջին անգամ հնարավորություն ուներ դառնալու հայ ժողովրդի իրական նախագահը, այսինքն՝ դասեր քաղել սխալներից, հենվել մոբիլ ռեսուրսի, այն մարտիկների վրա, ովքեր իրականում ճակատ գնացին, և ոչ թե լիսկաների, մանվելների, երկրապահի «ասֆալտի» ֆիդայիների վրա։ Նա կարող էր Արցախյան հարցի բանակցությունների հենքը և հիմքը փոխել, դրա լայն իրավունքը ուներ։
Հայաստանի դիվանագիտական կորպուսը հնարավորություն ուներ Արցախը հռչակել Հայաստանի մաս, և աշխարհը դա կհասկանար։ Սակայն այդ քայլերից ոչ մեկը չարեց։ Ընդհակառակը՝ ՀՀ իշխանությունները լկտիաբար շարունակեցին կոռուպցիոն գործողությունները, մատը մատին չտվեցին պաշտպանությունը ճիշտ կազմակերպելու, մոբիլիզացված հայ ժողովրդի ռեսուրսը հանուն Արցախի հաղթանակի օգտագործելու համար, ընդհակառակը՝ վախեցան այդ ինքնաբուխ կազմակերպված ուժից, սկսեցին նրանց դեմ աշխատել և նորից քրեածին տարրերին առաջ բերել, որից հետո բացահայտվեց Արցախի հարցում Սերժ Սարգսյանի որոշումը, որ պետք է Արցախը հանձնվի, որ պետք է ազատագրված հողերը հանձնվեն։
Արդյունքում տեղի ունեցավ ժիրայր Սեֆիլյանի և ՀԽ ընդվզումն այդ հարցով։ Միայն այդ պատճառաբանությամբ, անհիմն կերպով, քաղաքական դրդապատճառներով ձերբակալվեց ժիրայր Սեֆիլյանը: «Սասնա ծռերը» վեր կացան և ապստամբեցին այս ամենի համար, ժողովուրդը կանգնեց նրանց կողքին։ Նրանք «Աասնա ծռերին», իհարկե, չեն կարող դատել, քանի որ ժողովուրդը նրանց դատել է, նրանք ազգային հերոսներ են։
Եվ քանի որ ժողովուրդը «Սասնա ծռերի» ապստամբությունն այսպիսի պայմաններում որակեց որպես հերոսություն, հավանաբար Սերժ Աարգսյանին խորհուրդ տվեցին փոխել կառավարությունը՝ որպես աչքակապություն 2017-ի ընտրությունների ֆոնին։ Այս ֆոնին նա ընտրեց այնպիսի մեկին՝ Կարեն Կարապետյանին, ով Հայաստանում հայտնի չէ որպես կեղտոտ անցյալ ունեցող մեկը։ Եվ սկսվեց աչքկապոցների հաջորդ շարքը՝ նախարարների փոփոխությունները՝ մի տեղից մյուս տեղը տանելով, մեկին մյուսով փոխարինելով և այլն։
Իհարկե, սա ոչինչ չի փոխում։ Իսկ մենք ունենք մարտահրավերներ. պատերազմի դաշտ, որտեղ հայ ժողովրդի զավակները դեռ զոհվում են, որտեղ կեցվածք չի փոխվել վերազինում չի փոխվել, ունենք ադքատ տնտեսություն, անարդարություն, ինչի պատճառով հեռանում են մեր երկրից, իսկ մեր երկիր ասելով՝ նկատի ունեմ Հայաստանը Արցախը ներառյալ։
Հայաստանը շարունակում է դատարկվել և, իհարկե, այս ֆոնին վարչապետի խոսքը, հանձնարարությունը մայր ու աղջկա՝ իրար փոխարինելով միասին աշխատելու մասին, ինձ մոտ ոչ թե ծիծաղ, այլ զայրույթ է առաջացնում, քանի որ մեր անվտանգության ապահովման կարևորագույն հարցերը թողած՝ սկսել են այնպիսի հարցերից, որոնք վաղը չէ մյուս օրը նորից պետք է առաջ բերեն անարդարության բռնկման մի մեծ ալիք, որից չգիտեմ, թե ինչ արհավիրքներ կարող են առա-
ջանալ։ Վաղն էլ կասեն՝ եթե հայրն ու մայրը բժիշկ են, ուրեմն զավակները իրավունք չունեն բժշկականում սովորելու։ Այսինքն՝ եթե մայրը մանկավարժ է, և աղջիկն էլ է մանկավարժ, աղջիկը պետք է դատապարտված լինի անգործությանն…
Ցարական Ռուսաստանը վայրագորեն արգելում էր հայկական դպրոցների գործունեությունը Արևելյան Հայաստանում, սա նման է դրան։ Կարծում եմ՝ նորից ու նորից լայնամասշտաբ ապստամբություն է հարկավոր լինելու Հայաստանում:
Ժամանակ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ընթացքում ունեցած ելույթում անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին, մասնավորապես Վանաձորի քաղաքապետի հայտնի սկանդալային ընտրությանը, ըստ էության բացահայտել է խորհրդարանական կառավարման մոդելի էությունը ըստ իշխանության:
Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուի շուրջ միավորված երեք կուսակցությունները հաշվի չեն առել ավագանու իրենց ցուցակների անդամների տեսակետները, իսկ այդ մարդիկ նրա համար չեն մտել այդ կուսակցությունների ցուցակներ, որ մեկ գիշերում որոշվի միավորվել:
Այսպիսով, Վահրամ Բաղդասարյանը բացահայտել է, որ ՀՀԿ-ն ընդդիմադիր կուսակցություններում ներդրել է այսպես ասած իր թիմակիցներին կամ իր վերահսկողության տակ գտնվող անձանց: Ընդ որում, ամբողջ խնդիրը այն է, որ դա փաստ է:
Հայտնի չէ, թե որ կուսակցության մասին է խոսքը հատկապես, բայց դա փաստ է, որ առնվազն չորս մարդ եղել են ՀՀԿ վերահսկողության տակ: Ընդ որում, նույնիսկ հայտնի չէ, թե արդյո՞ք եղել են հենց այդ չորսը եւ ոչ թե ասենք կրկնակի ավելի, որոնց պարզապես դեռ չեն օգտագործել իրենց ծրագրերում:
Այստեղ, ինչ խոսք, կա ընդդիմադիր կուսակցությունների պատասխանատվությունը, որոնք փաստորեն իրենց ցուցակներում են ներգրավել մարդկանց, որոնք թե՛ վստահելի չեն, թե՛ կառավարելի չեն:
Սակայն, մյուս կողմից, այս իրողությունը խիստ հարաբերական է երկրում, որտեղ չկա արդարադատություն եւ իրավահավասարություն:
Որովհետեւ այդ դեպքում իշխանությունն է դառնում թե՛ դատարանը, թե՛ իրավունքը: Իսկ այդ պարագայում, իշխանությունը պրակտիկորեն կարող է խոցելի կետեր գտնել գրեթե ցանկացածի համար, ըստ այդմ վերահսկել եւ ենթարկեցնել գրեթե ցանկացածին:
Տվյալ դեպքում ՀՀԿ-ն փաստորեն խորհրդարանական ամբիոնից հստակ բարձրաձայնում է, որ «այդ տղաները» մեկ գիշերում միավորվելու համար չէին մտել այլ ուժերի ցուցակներ, որովհետեւ նրանք կոնկրետ գործի մարդիկ են:
Դրանում իհարկե բոլորը համոզվեցին, իսկ այժմ գրեթե բոլորի համար պարզ է, թե ինչ մոդելով է խորհրդարանական կառավարումը պատկերացնում եւ աստիճանաբար՝ ՏԻՄ մակարդակներից սկսած կազմակերպում ՀՀԿ-ն:
Ընդ որում, երբ Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանական ամբիոնից հայտարարում է այդ մասին բացահայտորեն, դա նշանակում է, որ ՏԻՄ մակարդակում իրականացված փորձարկումը անցել է գրեթե անվրեպ եւ ՀՀԿ-ն գործնականում համոզվել է, որ այդ մարտավարության դեմ ընդդիմադիր կուսակցությունները պարզապես անզոր են»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակումից ի վեր սկսել է դժգոհել իր նկատմամբ մեդիայի վերաբերմունքից։ Առաջիկա ընտրական փուլից առաջ վարչապետը դեռևս լավ չի կողմնորոշվում՝ ում հետ կարող է աշխատել։ Նախագահի աշխատակազմի ղեկավարի նորանշանակ տեղակալ Ալեքսան Հարությունյանի աշխատանքի խորհրդային ոճը Կարեն Կարապետյանի սրտով չէ։ Վերջինիս մոտ տպավորություն է, որ մեդիային հրահանգ է իջեցվել դադարեցնել վարչապետի շուրջ դրական իմիջի ձևավորումը։ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի նշանակումից հետո նրան հորդորել էր անձամբ չզբաղվել մեդիայով՝ խոստանալով, որ իշխանական քարոզչամեքենան կանգնած կլինի գործադիրի կողքին։ Ալեքսան Հարությունյանի կատարած աշխատանքը մինչդեռ խորացրել է վարչապետի մոտ կասկածները, որ մեդիայում իր դեմ բացասական ազդանշանները ղեկավարում է հենց Սերժ Սարգսյանը։
«Ժամանակ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Երեկ սպասվում Էր, որ Երևանում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում այդ կազմակերպության անդամ երեկոների ղեկավարները պետք Է որոշեն, թե ով Է լինելու կազմակերպության նոր գլխավոր քարտուղարը։ Ինչպես ամիսներ առաջ հայտարարել Էր ներկայիս քարտուղար Բորդյուժան, հոկտեմբերին, ռոտացիոն կարգով, գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք Է անցներ Հայաստանին։ Սակայն, երեկ հայտնի Է դարձել, որ այդ պաշտոնը կշարունակի մնալ Բորդյուժայի ուսերին, իսկ Հայաստանի ներկայացուցչի հարցը տեղափոխվում Է մինչև տարվա վերջ։ Փաստորեն, ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցչի հարցը հետաձգվում Է երկրորդ անգամ։ Առաջին անգամ դա տեղի ունեցավ դեռևս նախորդ տարեվերջին, այսինքն ապրիլյան պատերազմից առաջ։ Ընդ որում, ՀՀԿ– ական խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել Էր, որ առաջին անգամ դա հետաձգվել Էր ռուսական կողմի խնդրանքով։ Ո՞ւմ խնդրանքով Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակումը հետաձգվում այս անգամ։
Արդյո՞ք պատճառը այն Է, որ այս անգամ գագաթնաժողովին չկար Նազարբաևը և նա դեմ Էր, որ Հայաստանի ներկայացուցիչը ստանձնի այդ պաշտոնը Բորդյուժայից հետո։ Մինչդեռ, վերջին շաբաթներին հայկական մամուլը նույնիսկ շրջանառում Էր անուններ՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ խաչատուրով, պաշտպանության Էլ ավելի նախկին նախարար Վաղարշակ Հարությունյան։ Նրանցից հայտնի Է, որ միայն Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ կհրաժարվի, եթե իրեն առաջարկեն այդ պաշտոնը։ Արդյո՞ք Ռուսաստանը և ՀԱՊԿ մյուս անդամները բարկացել են այդ հայտարարությունից և որոշել, որ այդ պաշտոնը ընդհանրապես չի անցնի Հայաստանին, թե՞ Սերժ Սարգյանն իրականում Սեյրան Օհանյանի թեկնածությունից բացի չի ունեցել այդ պաշտոնի համար առավել նախընտրելի թեկնածու և ստիպված Է եղել ուղղակի հետաձգել հարցը։ Սակայն զուգահեռաբար չենք կարող բացառել և այն, որ գուցե Հայաստանը հրաժարվել Է ոչ թե ստիպված, այլ ամեն ինչ արել Է հատկապես ներկայումս Նման պաշտոնի պատասխանատվության տակ չմտնել, հաշվի առնելով Արևմուտքի և Ռուսաստանի միջև հակասությունների խորացումն ու բավական վտանգավոր իրավիճակը Սիրիայում։ Այս պայմաններում Հայաստանը կարող Էր պարզապես հրաժարվել իր ներկայացուցչի դեմքով մտնել նման պատասխանատվության տակ, երբ ակնհայտ Է, որ ՀԱՊԿ– ն իրականում գերազանցապես Ռուսաստանին պաշտպանող, Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող կառույց Է և Մոսկվան պարզապես կարող Է փորձել շագանակներ հանել կրակից Հայաստանի ներկայացուցչի միջոցով»,–գրում է թերթը։
«Ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ երեկ Երևանում վեր է խոյացել «Արարատ-73»-ի փառահեղ հաղթանակները խորհրդանշող հուշարձանը: Հուշարձանի բացումը և հայկական ֆուտբոլի հանդեպ հեռահար հետաքրքրությունը Ծառուկյանի կողմից պատահական չէ:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի անընդմեջ պարտություններից, առավել ևս վերջին՝ Ռումինիա-Հայաստան խաղի խայտառակ պարտությունից հետո հաճախացել են խոսակցությունները, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հիվանդության պատճառով չի կարողանում լիարժեքորեն իրականացնել իր գործառույթները և պետք է հրաժարական տա:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանը փորձում է ընդլայնել իր տիրապետությունը և ՀԱՕԿ-ի հետ գլխավորել նաև ֆուտբոլի ֆեդերացիան»:
«Ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Սիրիայի հակամարտության կարգավորման հարցի շուրջ բանակցությունների ձախողումից հետո աշխարհաքաղաքական ազդեցության երկու կարևոր կենտրոնների՝ Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերությունները, կարծես, մտնում են սրացման նոր փուլ։
Ռուս-ամերիկյան հարաբերությունները, Սիրիայում Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, տարածաշրջանային այլ խաղացողների կողմից հովանավորվող ուժերի միջև ռազմական գործողությունների թեժացման համապատկերում, սրվել են այն աստիճան, որ երկու երկրները սկսել են փոխադարձ սպառնալիքներ հնչեցնել միմյանց հասցեին։ Մասնավորապես, ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ գեներալ Իգոր Կոնաշենկովը ակնարկել է, թե Ռուսաստանի հակաօդային ուժերը Սիրիայում կարող են խոցել ամերիկյան ինքնաթիռները, եթե դրանք հարվածներ հասցնեն Սիրիայի կառավարական զորքերին։ Պենտագոնի ներկայացուցիչը պատասխանել է այս հայտարարությանը՝ նշելով, որ Պենտագոնը անվտանգության միջոցառումներ է ձեռնարկում Սիրիայում՝ կապված ռուսական c-300 հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման հետ։
Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունների մասին չափազանց ուշագրավ հայտարարություն է արել նաև ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ Մարկ Միլլին՝ ասելով, թե ռազմական բախումը Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև «գրեթե երաշխավորված է»։
Այս իրավիճակում ինչպե՞ս կզարգանան Միացյալ Նահանգների կամ Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունները մեր տարածաշրջանի՝ Հարավային Կովկասի հարցերի շուրջ, մասնավորապես՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ձևաչափի շրջանակներում, որտեղ թե՛ Ռուսաստանը և թե՛ Միացյալ Նահանգները առանցքային դերակատարում ունեն։
Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Պարոն Մարկեդոնով, որքա՞ն կարող է խորանալ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունների սրումը, դա պայմանավորված է միայն Սիրիայի հարցո՞վ, թե՞ սիրիական հակամարտությունը խնդիրներից մեկն է միայն։
Հարաբերությունները, իհարկե, մեկ վայրկյանում չեն սրվել, այդ սրումն ունի կոնկրետ նախապատմություն։ Ինչ վերաբերում է կոնկրետ Սիրիայի հարցին, ապա այն ունի իր ուրույն դինամիկան, որը կապված չէ, օրինակ, Ուկրաինայի, Վրաստանի կամ այլ ուղղությունների դինամիկայի հետ։
Ինչո՞վ է պայմանավորված սրումը, երկու կողմերի տարբեր առաջադրանքներով։ Եթե մի կողմը կարծում է, թե Սիրիայի խնդիրների գլխավոր պատճառը Ասադն է, և նրա հեռացումն ու ռեժիմի փոխարինումը նոր հնարավորություններ կբացեն երկրի ժողովրդավարացման, իշխանության փոփոխման միջոցով, ապա ռուսական կողմը բավական կասկածամտորեն է վերաբերվում այդ հեռանկարին և համոզված է, որ եթե ռեժիմը փոխվի այն պայմաններում, երբ չկա իրական ընդդիմություն, որը կկարողանար համախմբել. Սիրիայի ողջ հասարակությանը, ամենայն հավանականությամբ, հաղթանակ կտանեն ծայրահեղականները, ծայրաստիճան արմատական ուժերը։ Թերևս Նահանգներն էլ, կարծես, չի ժխտում, որ ընդդիմադիրների շարքում ծայրահեղականներ կան, բայց կարծում է, որ այնուամենայնիվ, Ասադի մեղքն ավելի մեծ է։
Ժամանակ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.