29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Դեկտեմբերի 23-ին կայանալիք նորաստեղծ «Երրորդ հանրապետություն» կուսակցության համագումարին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն անպայման ներկա է գտնվելու, և հանդես է գալու ելույթով։ Դեռևս չի որոշակիացել, թե ով է գլխավորելու կուսակցությունը՝ Սեյրան Օհանյա՞նը, թե՞ Վիկտոր Դալլաքյանը։ Միևնույն ժամանակ, Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանն ակտիվորեն ներգրավված է կուսակցական աշխատանքներում։
«Ժամանակ»
Մանրամասներն այսօրվա համարում։
«Սերժ Սարգսյանը վարչապետ Կարեն Կարապետյանի վերջին երկու՝ ՀԲԸՄ/ֆեսյբուքյան ասուլիսից եւ խմբագիրների հետ ունեցած հանդիպումից հետո իր դժգոհությունն է հայտնել նեղ շրջապատում՝ նրան կոչելով շոումեն։
Նա դժգոհել է, որ Կարեն Կարապետյանն արդեն երրորդ ամիսն է, ինչ նոր պաշտոնում է, սակայն իրական փոփոխությունների հույսերն ու սպասումներն ավելի մշուշոտ են դառնում, դրական քայլերի փոխարեն միայն ձախողումների եւ անհաջողությունների պատճառների մասին է խոսվում stand up շոուների նմանվող ելույթների տեսքով»։
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Նախօրեին ձերբակալվել է ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջ ձեռք՝ Ռուբեն Սիմոնյանը, ով հանրությանն ավելի հայտնի է Լֆիկի Բոգո մականունով։ Թե կոնկրետ ինչ գործի շրջանակում է վերջինս ձերբակալվել, դեռ հայտնի չէ։
Մամուլում շրջանառվում է, որ այս ձերբակալությունը կարող է կապված լինել Սամվել Ալեքսանյանի երկու նախկին աշխատակիցների՝ Մոսկվայի բնակարանում կատարված սպանության հետ։
«Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ Բոգոն մի քանի աղմկոտ քրեական գործերով այլ անուն ազգանունով հետախուզման մեջ է Գերմանիայում։ Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տարիներ շարունակ իմացել է այս մասին, սակայն ոչինչ չի ձեռնարկել։ Ռուբեն Սիմոնյանը մի քանի այլ հայկական ու ռուսական անձնագրերով անարգել ճամփորդել է Սամվել Ալեքսանյանի հետ։ Նա մեծ սեփական ռեստորան եւ այլ վաճառատներ ունի Նորագյուղում»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հանրապետական կուսակցությունը Ազգային ժողովում կանոնակարգ օրենք է փոխում, որով նախատեսված նորամուծություններից մեկն էլ այն է, որ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները իրավունք են ստանում քվեարկել իրենց բացակա խմբակիցների փոխարեն, վերջինիս տված լիազորագրով: Մեծ երեւակայություն պետք չէ հասկանալու համար, թե որն է այս փոփոխության նպատակը: Դե իհարկե այս փոփոխության նպատակը ուրիշի փոխարեն քվեարկությունը այսպես ասած՝ օրենքի ուժով իրականացնելն է: Բանն այն է, որ չնայած մեծամասնությանը, ՀՀԿ-ականների մի մեծ մասը շատ հաճախ չի ներկայանում լիագումար նիստերին եւ առաջանում է քվեարկությունների տապալման ռիսկ, որն էլ չեզոքացվում է ուրիշի փոխարեն քվեարկելով՝ բացակաների փոխարեն: Սա պարբերաբար աղմուկի պատճառ է դառնում եւ ամեն մի նման քվեարկություն կարող է գտնվել չեղյալ հայտարարվելու ռիսկի տակ: Իսկ նոր խորհրդարանում այս հարցը կարող է էլ ավելի սուր լինել, քանի որ ՀՀԿ-ն ըստ ամենայնի 2017 թվականին չի կարող ապահովել բացարձակ մեծամասնություն ինչպես այժմ, եւ այդ պարագայում ամեն մի բացական կարող է ճակատագրական նշանակություն ունենալ: Եվ այդ իսկ պատճառով, Հանրապետականն արդեն այժմ, քանի դեռ ունի ցանկացած օրենք անցկացնելու բացարձակ մեծամասնություն, փորձում է լուծել հարցերը եւ կանխարգելել նոր խորհրդարանում նման ռիսկերը: Այս իրողությունը նաեւ ի ցույց է դնում մեկ ուրիշ իրողություն կամ սպասվելիք գործողություն: Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարում հայտարարեց, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են կուռ, պատրաստված, բանիմաց, գրագետ մարդկանցով համալրված թիմով: ՀՀԿ-ի ներկայիս կանոնակարգային նախաձեռնությունը հուշում է, թե իրականում ինչով է մասնակցելու ՀՀԿ-ն ընտրություններին:
Համենայն դեպս մասնակցելու է այնպիսի մարդկանցով, որոնք շարունակելու են բացակայել խորհրդարանական աշխատանքներից եւ որոնց հաճախելիությունը լինելու է մեղմ ասած՝ կասկածելի: Եվ հենց այս նկատառումից ելնելով է, որ ՀՀԿ-ն այսօր փորձում է անցկացնել այդ օրինագիծը, վաղը փաստի առաջ չկանգնելու համար: Այսինքն, սրանով իսկ պարզ է, թե ինչ կոնտինգենտ է ՀՀԿ-ն բերելու խորհրդարան 2017-ին, կամ գուցե թողնելու խորհրդարանում: Այսպես ասած՝ խորհրդարան չհաճախողների կոնտինգենտը՝ մարդիկ, որոնք ոչ միայն օրենք գրել չգիտեն, ոչ միայն սեփական անունը գրել չգիտեն, եւ նրանց մասնակցությունը խորհրդարանական նիստերին հոգեկան տառապանք է իրենց համար, այլ նաեւ հաճախ չեն էլ հասկանում, թե ինչ օրենք են քվեարկում, պետք է կողմ, թե դեմ քվեարկեն: Ահա եւ նման դեպքերի համար էլ փորձում են ապահովագրվել հետագա կազուսներից»:
«Ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Երեկ հայտնի է դարձել, որ նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի ՀՀԿ-ական դառնալուց հետո եւս 7000 քաղաքացի ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել։
Կասկածի տակ չդնելով Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն ու ներկայացված թվերի ճշգրտությունը, «Ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ այդ մարդիկ բնավ էլ վարչապետի նկատմամբ սիրուց ու համակրանքից չեն գնացել այդ քայլին։
Վերջին օրերին սկսած գրեթե բոլոր գազալցակայանների, բենզալցակայանների, թաղապետարանի աշխատակիցներին պարտադրում են անդամագրվել ՀՀԿ-ին։ Մարդիկ նույնիսկ նեղություն չեն քաշում գնալ ՀՀԿ գրասենյակ, համապատասխան դիմումներն ուղարկվում են աշխատավայրեր եւ լրացվում հենց տեղում»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հայաստանում Սամվել Կարապետյանի ոչ միայն տնտեսական ակտիվներն են մեծանում, այլև՝ քաղաքական: Դեռ 2010-ին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ կապված հայտնի միջադեպից հետո ներիշխանական հնարավոր մեծ լարումը հարթեց հենց Սամվել Կարապետյանը: Դրանից հետո, 2015-ի փետրվարին Գ. Ծառուկյանի քաղաքականությունից հեռանալու որոշման կայացման մեջ մեծ էր նաև իր ներդրումը:
Հիմա Սամվել Կարապետյանը բաժնեմաս ունի Հայաստանի առաջատար խոշոր մեդիա ընկերություններում: Մեծ դերակատարում ունի նաև նորանշանակ Կարեն Կարապետյանի Հայաստան գալու մեջ:
Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանը, հաջորդ ԱԺ-ի համար դիտարկվում է խորհրդարանի նախագահի ամենահավանական թեկնածուներից մեկը: Վերջինս 2014 թ. Հովիկ Աբրահամյանի վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո հրապարակային հրաժարվեց ԱԺ նախագահի պաշտոնից, հենց Հովիկ Աբրահամյանի ապաշնորհ վարչապետությունը «չսպասարկելու» համար:
Կարեն Կարապետյանը համարվում է Մոսկվայի մարդը, այժմ էլ անթաքույց պնդում է, որ պատրաստ է ԱԺ նախագահ աշխատել թե գործող վարչապետ Կարեն Կարապետյանի, թե հաջորդ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ թերթի այսօրվա համարում։
Աջափնյակում սպանություն է տեղի ունեցել, մահացել է հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 56-ամյա մի քաղաքացի։ Վերջին շրջանում սա հերթական սպանությունն է Երևանում, հրազենի գործադրմամբ։ Մի քանի օր առաջ տեղի ունեցավ աղմկոտ սպանություն Չարբախում, որտեղ սպանվեցին երկու երիտասարդ։ Այդ սպանության գործով մեղադրանք է ներկայացվել մի քանի անձանց, կալանավորվել է նաև քրեական հեղինակություն համարվող Նորատուսցի Ալիկը։ Սպանությունները վերջին ամիսներին Հայաստանում դարձել են գրեթե առօրյա երևույթ, լինեն դրանք սառը զենքի, թե հրազենի գործադրմամբ։ Երեկ տեղեկություն էր ստացվել նաև Վանաձորում 21-ամյա երիտասարդի սպանության մասին, նա դարձել էր դանակահարության զոհ։ Ակնհայտ է, որ այս ամենը հասարակության մեջ առկա մի շարք խորքային երևույթների վտանգավոր միահյուսման վկայությունն է, և միաժամանակ նաև այս ամենին Հայաստանում իշխանական համակարգի անհաղորդ լինելու, ոչ ադեկվատ գնահատականի և վերաբերմունքի վկայությունը։ Սա հետևանքն է այն բանի, որ Հայաստանի իրավապահ համակարգը ինչպես տարիներ շարունակ, այդպես էլ այժմ շարունակում է իր գլխավոր խնդիրը համարել ոչ թե հասարակությանը, այլ բացառապես իշխանությանը սպառնացող վտանգներին օպերատիվ և լիարժեք արձագանքելը։ Եվ սա արդեն երկու տասնամյակ շարունակվող մի իրականություն է, որը ըստ էության վերածվել է արդեն մտածողության, հոգեբանության, այսպես ասած ինքնահոսի։ Այսինքն, այստեղ այլևս չեն գործում հատուկ հանձնարարությունների մեխանիզմները, իրավապահ համակարգերն այլևս երկու տասնամյակի գործունեության արդյունքում ինքնածրագրավորվել են այդ թեքումով։ Երբ խոսքը վերաբերում է իշխանությանը սպառնացող մեծ ու փոքր վտանգներին, ապա այստեղ այդ համակարգերը միշտ օպերատիվ են, միշտ գործում են բարձր արդյունավետությամբ։ Եվ ի դեպ, սա նաև հուշում է, որ հարկ եղած դեպքում, կապված ըստ խնդիրների, առաջնահերթությունների սահմանման, այդ համակարգերը ունեն բավարար պրոֆեսիոնալ ներուժ, մասնագիտական կոմպետենտություն մարտահրավերներին արձագանքելու և դրանց լուծում տալու համար։
«Ժամանակ»
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում5
Կարեն Կարապետյանի հետ բիզնեսից գործադիր տեղափոխված «տեխնոկրատ» նախարարներից որոշների գլխին «սև ամպեր» են կուտակվել։ Այս պահին նախագահականում լուրջ մտահոգություններ կան առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի, գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի և կապի ու տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանի շուրջ։ Լևոն Ալթունյանն, օրինակ, պետպատվեր է ապահովում սեփական հիվանդանոցի համար, Վահան Մարտիրոսյանը «Ռոստելեկոմի» համար արտոնյալ պայմաններ է ստեղծում։ Իգնատի Առաքելյանի առաջարկած լուծումները երկարաժամկետ և մեծ ներդրումներ են պահանջում, ինչի հնարավորությունը մեր երկիրը չունի։
Կարեն Կարապետյանը դեմ է իր մարդկանց դեմ սկսված արշավին։ Նա անցանկալիների իր ցուցակն է ներկայացրել նախագահականին։ Վարչապետը դժգոհ է Արծվիկ Մինասյանի, Արփինե Հովհաննիսյանի և Արտեմ Ասատրյանի աշխատանքից, որոնք ըստ էության պարտադրվել են նրան։ Այս պահին բոլոր վեցն էլ պահպանում են իրենց դիրքերը լարված կոմպրոմիսի հաշվին»։
«Ժամանակ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Նոյեմբերի 14-ին տեղեկություն տարածվեց, որ ՌԴ նախագահ Պուտինը հավանության է արժանացրել հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը ստորագրելու մասին կառավարության առաջարկությունն ու հանձնարարել է ՊՆ-ին եւ ԱԳՆ-ին բանակցել, համաձայնեցնել եւ ստորագրել Հայաստանի հետ: Այդ տեղեկությունը Հայաստանի հասարակության շրջանում տվեց մտահոգությունների առիթ: Դատելով զարգացումներից, միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը դեռեւս անցնելու է որոշակի ընթացք: Համենայն դեպս, Հայաստանի ԱԳՆ-ն նոյեմբերի 16-ի դրությամբ հայտարարեց, որ Ռուսաստանից չեն ստացել որեւէ առաջարկ, իսկ Սերժ Սարգսյանն էլ Ռուսաստանի «Այսօր» գործակալության ղեկավար Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում անդրադառնալով այդ թեմային նշեց, թե մանրամասն կուսումնասիրեն` երբ ստանան Պուտինի հավանությանն արժանացած առաջարկությունները:
Ընդ որում, խոսք զորախմբի ստեղծման մասին չէ, այլ կազմի ընդլայնմանն ու կառավարման համակարգում որոշակի փոփոխություններին: Զորախումբը կա վաղուց, իրականացվում են դրա վարժանքները, այժմ, սակայն առաջարկվում է ընդլայնել կազմն ու փոփոխել կառավարման գործառույթները: Եվ հենց դա առաջացնում է հարց, թե ինչու է Ռուսաստանի մոտ առաջացել դրա անհրաժեշտությունը: Իսկ այն, որ դա առաջացել է Ռուսաստանի մոտ, վկայում է հայկական կողմի արձագանքը, որը սպասում է Ռուսաստանի առաջարկություններին: Որովհետեւ, եթե միացյալ զորախմբի հարցում փոփոխություններ կատարելու, կազմն ավելացնելու, ինչ որ բան կառավարման համակարգում փոխելու ցանկությունը լիներ Հայաստանից, նախաձեռնությունը գար Հայաստանից, ապա Հայաստանը ոչ թե ՌԴ առաջարկներին պետք է սպասեր, այլ պետք է սպասեր իր առաջարկների վերաբերյալ Ռուսաստանի իշխանության արձագանքին:
Ահա հենց այդ հանգամանք էլ հետաքրքրական է դարձնում, թե ինչու է Ռուսաստանի մոտ ծնվել փոփոխությունների միտքը, անհրաժեշտությունը: Եթե դա գալիս է Հայաստանին պաշտպանելու ցանկության ավելացումից, ապա Ռուսաստանը ունի այդ ցանկությունը իրագործելու բազմաթիվ այլ հնարավորություններ եւ նաեւ դաշնակցային պարտավորություններ, մինչ միացյալ զորախմբի քանակն ավելացնելը եւ կառավարման փոփոխություններ կատարելը:
Ավելին, այդ առումով Ռուսաստանից երեւի թե ավելի շուտ պահանջվում է նախ եւ առաջ դադարեցնել Ադրբեջանին քաղաքական եւ ռազմական աջակցություն ցուցաբերելը, Ադրբեջանի ռազմատենչության ռազմա-քաղաքական հովանավորություն իրականացնելը, եւ թերեւս դա արդեն իսկ զգալիորեն բավարար կլինի, Հայաստանին ուղղված մի շարք սպառնալիքների հարցում հայկական կողմին աջակցելու համար:
Ավելին, դատելով Կիսելյովի հետ հարցազրույցում թեմայի վերաբերյալ Սերժ Սարգսյանի պարզաբանումներից, Ռուսաստանի նախաձեռնությունը Երեւանի համար էլ այդքան հասկանալի եւ պարզ չէ, թեեւ արդեն իսկ հրապարակվել են համաձայնագրին վերաբերող մի շարք դրույթներ:
Նկատելի է դառնում, որ Երեւանը կամ գիտե, որ կան տողատակերում թաքնված խութեր, կամ առնվազն կասկածում է, որ այդպիսի խութեր կարող են լինել: Համենայն դեպս, Սերժ Սարգսյանը Կիսելյովի հետ զրույցում անում է երկու ուշագրավ արտահայտություն, նախ Պուտինի առաջարկները «մանրամասն քննարկելու» մասով, եւ նաեւ «այնքան աշխատելու, մինչեւ այդ միավորված խմբավորումը դառնա այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում»:
Թե ինչ է ուզում Սերժ Սարգսյանը, պարզ չէ, սակայն բավական նկատելի է նրա տոնայնությունից եւ ակնարկներից, որ նա այդքան էլ չի ուզում այն, ինչ ուզում է Պուտինը: Դա զարմանալի չէ, քանի որ վերջին տարիներին Պուտինի քաղաքականությունը հուշում է, որ նրա ցանկությունները այնքան էլ համատեղելի չեն Հայաստանի անվտանգությանը:
Ամբողջ խնդիրը այն է, թե արդյոք Հայաստանի անվտանգությունն է լինելու այն «աշխատանքի» առանցքը, որի մասին խոսում է Սերժ Սարգսյանը: Թե Հայաստանի անվտանգությունը լինելու է մանրադրամ, իսկ առանցքը լինելու է իշխանության անվտանգությունը: Սովորաբար եղել է հենց այդպես, բայց դա էլ բերել է ի վերջո ապրիլյան պատերազմի եւ ծանր կացության: Կփոխի՞ այդ հանգամանքը Երեւանի պահվածքը: Դա է հարցը, որից կախված է այն, թե ինչպիսի դիրքում է հայտնվելու Հայաստանը քաղաքակիրթ աշխարհի հանդեպ, որովհետեւ ներկայիս ռուսական քաղաքականության որեւէ նախաձեռնության հանդեպ Հայաստանի լոյալությունը մեծ հաշվով ավելացնում է Հայաստանի հանդեպ միջազգային հանրության, մասնավորապես արեւմտյան տերությունների եւ առաջատար միությունների ուղղակի, թե անուղղակի անվստահությունը: Իսկ միջազգային հանրության անվստահությանն արժանացող սուբյեկտները վաղ թե ուշ հայտնվում են ոչ թե պաշտպանված, այլ աննախանձելի վիճակում»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Այլեւս կասկածից վեր է, որ 2017թ. ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորելու է Սերժ Սարգսյանը։ Խնդիրը սրվել է հատկապես Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնին նշանակվելուց եւ նախագահականի վերջին նշանակումների շուրջ քննարկումների ժամանակ։
Կարեն Կարապետյանը Հայաստան է հրավիրվել հստակ երաշխիքով, որ հենց նա պետք է գլխավորի 2017-ի ՀՀԿ նախընտրական ցուցակը եւ հենց նրան պետք է վստահվի վարչապետի պաշտոնը 2018-ին Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո։ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցները կասկածի տեղ չեն թողնում, որ նա չի ցանկանում որեւէ մեկին զիջել վարչապետի պաշտոնն իր նախագահության ժամկետի լրանալուց հետո, ուստի լավագույնը, որ Կարեն Կարապետյանը կարող է հավակնել, դա արտահերթ կամ 2018-ի ապրիլից հետո Սերժ Սարգսյանի վարչապետական պաշտոնի տեղապահությունն է։
Այս իրավիճակում Կարեն Կարապետյանը կուզի ՀՀԿ անդամակցության դիմում գրի թե ոչ, իրերի դրությունը դրանից չի փոխվի»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.