29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Մեդիամաքսին» տված հարցազրույցում վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանելով 2018 թվականին վարչապետության ցենզին համապատասխանելու վերաբերյալ հարցին՝ հայտարարել է, թե կարծում է, որ 2018-ին բավարարած կլինի վարչապետի թեկնածու լինելու պահանջներին:
Ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանի պարագայում կա Հայաստանում վերջին չորս տարում մշտական բնակության խնդիր, որի պատճառով նա չընդգրկվեց ՀՀԿ համամասնական ցուցակում: Վարչապետի պաշտոնի համար այդ պահանջը դեռեւս չի գործում, եւ Կարապետյանը կարող է լինել վարչապետ 2017-ի խորհրդարանական ընտրության արդյունքում: Սակայն 2018-ի ապրիլից հետո այդ պահանջը պարտադիր է նաեւ վարչապետի թեկնածուի համար: Իսկ 2018-ի ապրիլին կառավարությունը պետք է հրաժարական տա այն բանից հետո, երբ լրանա Սերժ Սարգսյանի նախագահական պաշտոնավարման ժամկետը: Դրանից հետո պետք է ձեւավորվի նոր կառավարություն: Կարեն Կարապետյանը փաստորեն առաջին անգամ բավական հստակ հայտարարում է 2018-ից հետո վարչապետ լինելու կամ մնալու իր հավակնության մասին:
Բանն այն է, որ մինչ այս նա փորձում էր շրջանցել այդ հարցերը, ինչպես եւ ամբողջ իշխանական համակարգը: Սակայն այժմ Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ իր կարծիքով՝ կբավարարի 2018-ի վարչապետի պահանջին: Այսինքն՝ սա գործնականում հայտ չէ, սակայն ըստ էության հայտարարություն է այն մասին, որ առնվազն սահմանադրական կամ օրենսդրական արգելքը վարչապետի պաշտոնի ճանապարհին նա հայտարարում է 2018-ի համար հանված, այսպես ասած՝ անվավեր: Այսինքն՝ Կարեն Կարապետյանը արդեն իսկ հայտարարում է, որ այդ արգելքը չի կարող դրվել իր դեմ որպես փաստարկ:
Այս հայտարարությունն, անկասկած, ուղղված է ավելի շուտ իշխանությանը, քան հասարակությանը, քանի որ Կարեն Կարապետյանի համար գլխավոր խնդիրը վարչապետության հարցում մինչեւ հասարակությանը հասնելը՝ հենց իշխանության մեջ է, ավելի շուտ՝ Սերժ Սարգսյանի, առաջին հերթին: Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը պետք է փնտրի երեւի թե այլ փաստարկներ, թե ինչու չպետք է առաջադրի Կարեն Կարապետյանին 2018 թվականին:
Այն, որ Կարեն Կարապետյանը խորհրդարանական ընտրությունների շեմին փաստորեն բավական որոշակիացնում է 2018-ի համար առնվազն պայքարելու իր մտադրությունը՝ վկայում է, որ նա ստացել է դրա հետ կապված մտահոգիչ ազդակներ եւ փորձում է կանխարգելել դրանք: Այս տեսանկյունից Կարեն Կարապետյանի հարցազրույցը՝ անկախ, իհարկե, այն հանգամանքից, որ դա անկասկած Սերժ Սարգսյանի ելույթից ավելի վաղ արված հարցազրույց էր, այնուհանդերձ՝ ստացվեց այդ ելույթին տրված պատասխան»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Նախընտրական այս շրջանում ՀԱԿ-ը հայտնվել է բավական ծանր ֆինանսական վիճակում։ Մեզ հասած տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը օրերս Խաչատուր Սուքիասյանին եւ Գուրգեն Արսենյանին առանձին-առանձին հորդորել է ֆինանսապես աջակցել ՀԱԿ-ին, քանի որ այդ քաղաքական ուժի ներկայությունը ԱԺ-ում իր համար կարեւոր է։
Մեր տեղեկություններով՝ երկու գործարարն էլ մերժել են Սերժ Սարգսյանին այն պատճառով, որ հենց նա չի թույլատրել իրենց առաջադրվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակով, ինչի հետևանքով երկուսն էլ դուրս մնացին ընտրապայքարից»:
«Ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Պաշտպանության, նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր դեմ արշավ է սկսվել։ Արշավ իսկապես սկսվել է։ Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ զինվորական դատախազությունը Արցախի գործընկերների հետ վեր է հանում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Սեյրան Օհանյանի գործունեությունը բազմաթիվ չարաշահումների, յուրացումների մասին։ Մեզ հասած տեղեկություններով՝ բենզինի, սննդի, սպառազինության միլիոնավոր դոլարների հասնող յուրացումների մասին տեղեկություններ են հավաքվել։ Նույն տեղեկությունների համաձայն՝ շատ մեծ քրեական գործ է բացվելու առաջիկայում և բանը հասնելու է ձերբակալությունների ու կալանավորումների։ Այս ամենի առանցքում լինելու է հենց Սեյրան Օհանյանը»,–գրում է թերթը։
«Ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ԱԺ նախագահի պաշտոնի հավանական թեկնածուների մեջ են։ Արփինե Հովհաննիսյանն ավելի հավանական թեկնածու է։ Հենց դա է պատճառը, որ Հովհաննիսյանը ՀՀԿ ցուցակի երրորդ հորիզոնականում է և ոչ թե չորրորդ, ինչպես սովորաբար նախատեսված է առաջին կին թեկնածուների համար։ Աշոտյանն ու Հովհաննիսյանը ընտրություններից հետո գործադիրում նշանակում չեն ստանալու։ Սերժ Սարգսյանը որոշել է, որ երկուսն էլ կարևոր առաքելություն ունեն ԱԺ-ում։ Մեր տեղեկություններով՝ երկուսն էլ համարվում են Սերժ Սարգսյանի հավատարիմներ, ուստի մնալու են ԱԺ-ում իշխանության ձևավորման, հաստատման փուլում և ամենակարևորը 2018-ի ապրիլին իշխանության անցման շրջանում»,–գրում է թերթը։
«Ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում բարդ իրավիճակ է ստեղծվել։ Դաշինքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող թեկնածուների խիստ պակաս է զգացվում։
Քիչ թե շատ հայտնի մարդկանց առաջադրվելու համար դաշինքը առաջարկում է 500 դոլար, որպեսզի պարզապես առաջադրեն իրենց թեկնածությունը։ Ինչ վերաբերում է համամասնական ցուցակին, ապա այստեղ դեռ որոշակիություն չկա։ Ցուցակի շուրջ թեժ քննարկումները դեռ շարունակվում է, թեեւ մեկ օր է մնացել ցուցակի հրապարակմանը»։
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ավանում նախընտրական կրքերը, որոնք բորբոքել են քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը, ավելի են թեժանում։ Գործին խառնվել են արդեն քրեական հեղինակությունները։
Մեզ հասած տեղեկություններով՝ քրեական աշխարհում հայտնի քանաքեռցի Տույը ապտակել է Միհրան Պողոսյանին։ Այժմ, վերջինս շարունակում է ընտրակաշառք բաժանելու գործը, սակայն ավելի զգուշությամբ։ Նրա մարդիկ այդ ընտրատարածքում՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սեփական տներին վառելափայտ են բաժանում՝ ուղղակի ասելով, որ դա Միհրան Պողոսյանն է ուղարկել։
Նույնիսկ նրանց, ովքեր դրա կարիքը չունեն։ Ընտրակաշառքը, սակայն, միայն դրանով չի սահմանափակվում։ Այս պահի դրությամբ՝ մեկ ձայնին նա պատրաստ է 30 հազար դրամ վճարել, որը ընտրությունների օրերին էլ ավելի կաճի»։
«Ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
«ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, ով ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 7 ընտրատարածքում, սկսել է բուռն ընտրապայքարը։ Նա հանդիպում է գազի ու լույսի «մարդկանց», հանձնարարականներ տալիս, առաջարկում է շտաբներ ձեւավորել իր ընտրատարածքում։
Նա խոստացել է, որ եթե ընտրություններում առաջին տեղը զբաղեցնի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ականների մեջ՝ 50 հազար դոլար գումար կտա բոլոր շտաբներին, եթե երկրորդ տեղ՝ 40 հազար դոլար, իսկ երրորդ տեղի դեպքում՝ 30 հազար դոլար։ Ասում են՝ ները առայժմ հենց Ալեքսանյանն է խոստանում:
Նշենք, որ նույն ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրվելու է նաեւ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը։ Վերջինիս ընտրակաշառքի չափն առայժմ 10 հազար դրամ է»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ասեմ, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, այնպես որ՝ մեր համատեղ աշխատանքը շարունակվելու է, անշուշտ». 2016 թվականի սեպտեմբերի 8-ին հայտարարում էր Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում՝ խորհրդին ներկայացնելով նոր վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը:
Դրանից մոտ 5 ամիս անց Հովիկ Աբրահամյանը հեռացավ ՀՀԿ-ից, եւ այսօր պարզ չէ, թե նա ընդհանրապես կունենա՞ որեւէ մասնակցություն ընտրական գործընթացում, թե՞ ոչ: Համենայնդեպս, ՀՀԿ-ից դուրս գալով եւ հայտարարելով, որ մնալու է ակտիվ քաղաքականության մեջ, Հովիկ Աբրահամյանը դեռեւս չի շտապում հայտարարել որեւէ նոր անելիքի մասին, եւ նաեւ խորհրդարանական ընտրությունների մասնակից կուսակցությունների եւ դաշինքների շրջանում չի դրսեւորվում մեկը, որը կփորձի որեւէ բան առաջարկել եւ իր դռները բացել Հովիկ Աբրահամյանի առաջ: Բոլորն են հասկանում, որ Աբրահամյանն այս տեսանկյունից որեւէ մեկի համար չի կարող լինել նախընտրական առավելություն տվող գործոն եւ ընդամենը առաջ է բերելու հասարակական անվստահության պաշար:
Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը 2016 թվականին հայտարարել է մի բան, իսկ այսօր առկա է բոլորովին այլ իրականություն, եւ այդ համատեքստում հարց է առաջանում՝ Հովիկ Աբրահամյանը մերժե՞լ է այն դերակատարումը, որ նրա համար սահմանել է Սերժ Սարգսյանը նախընտրական գործընթացում, թե՞ Սերժ Սարգսյանը պարզապես թողել է Աբրահամյանին ձեռնունայն կամ այլ կերպ ասած՝ խաբել է, մոլորեցրել՝ ասելով, որ կունենա նախընտրական ակտիվ դերակատարում, որի տակ երեւի թե ենթադրվում էր ՀՀԿ շտաբի պետի պաշտոնը, սակայն հետագայում չի կատարել այդ խոստումը կամ պայմանավորվածությունը, ինչից հետո էլ Աբրահամյանը նեղացել եւ հեռացել է:
Ընդ որում, կուսակցությունից նրա հեռանալուց եւ արդեն հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի ելույթից առավել հավանական է դառնում այն, որ Հովիկ Աբրահամյանին նախ խոստացվել է ակտիվ դերակատարում, սակայն հետո նա, այսպես ասած, հուսախաբ է եղել: Ընդ որում, բացառված չէ նույնիսկ, որ հենց այդ խոստմամբ է Հովիկ Աբրահամյանը համաձայնել թողնել վարչապետի պաշտոնը, ինչպես 2012 թվականի ընտրությունից առաջ, երբ ՀՀԿ շտաբը գլխավորելու համար Հովիկ Աբրահամյանը թողեց ԱԺ նախագահի պաշտոնը:
Այլ կերպ ասած՝ Սերժ Սարգսյանը կիրառել է Հովիկ Աբրահամյանից ազատվելու նույն տեխնոլոգիան, սակայն ոչ ամբողջապես, այսինքն՝ նրան չի նշանակել ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, եւ Աբրահամյանը կանգնել է ոչ միայն նախընտրական ակտիվ դերակատարում չունենալու, այլեւ ընդհանրապես որեւէ դերակատարում չունենալու փաստի առաջ: Թեեւ, բացառված չէ նաեւ, որ Աբրահամյանն այժմ էլ նախընտրական ակտիվ դերակատարում ունի, բայց արդեն ոչ թե իբրեւ սուբյեկտ, այլ օբյեկտ:
Բանն այն է, որ ՀՀԿ-ից հեռանալով՝ նա, ըստ էության, չի գտնում գործընթացների ակտիվ մասնակցության հնարավորություն, սակայն միեւնույն ժամանակ իր քայլով ստեղծել է նոր իրավիճակ, որը բավական խառնել է մի շարք խաղաքարտեր եւ նոր փաստի առաջ կանգնեցրել նախընտրական գործընթացի տարբեր սուբյեկտների, որոնք փորձում են հասկանալ, թե ինչ կատարվեց կամ ինչ է կատարվում Հովիկ Աբրահամյանին հեռացնելու միջոցով»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում5
«Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ճակատագիրը եւ առաջիկա ընտրական ծրագրերը դեռ պարզ չեն: Մեզ հասած տեղեկություններով՝ Ծառուկյանը Ուրիխանյանի դեմ պայման է դրել՝ հետ վերցնել «Analitik.am» կայքի խմբագիր Անի Հովհաննիսյանի դեմ ներկայացրած բողոքը եւ փակել գործը, որն արդեն դատարան է հասել:
Ծառուկյանը կտրականապես դեմ է, որ իր անվամբ ցուցակում տեղ գտնի մեկը, ում ցուցմունքով կին խմբագիր է ազատազրկվել»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հանիսյանն արդեն իսկ լծվել է ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու գործին։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նա սկսել է ահաբեկել թաղապետարանի աշխատակիցներին եւ սպառնալ, որ ով ձայն չտա ՀՀԿ-ին եւ ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին՝ կազատվի աշխատանքից։ Միհրան Պողոսյանը ռեյտինգային համակարգով առաջադրվելու ցանկություն ունի թիվ 1 ընտրատարածքում, որն իր մեջ ներառում է Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք եւ Ավան համայնքները:
Ի դեպ, հենց այս համայնքներում գրանցած հաջողությունից է կախված՝ կկարողանա՞ Միհրան Պողոսյանը հավակնել Երեւանի քաղաքապետի պաշտոնին, թե՞ ոչ։ Այդ իսկ պատճառով էլ ընտրությունից դեռեւս երկու ամիս առաջ սկսվել է ընտրողներին ահաբեկելու գործընթացը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.