29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ վաղ առավոտյան տեղեկություն ստացանք, որ Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում նախօրեին արձանագրված միջադեպը դեռ շարունակություն է ունենալու։ Չի բացառվում, նույնիսկ, որ այն միակը չլինի։ Իսկապես, մի քանի ժամ անց Ջրառատում նոր կրակոցներ հնչեցին և նոր վիրավորներ տեղափոխվեցին հիվանդանոց։
Թերթի աղբյուրը պատմում էր, որ այս բախումները միակ հնարավորությունն են ՕՐՕ-ի համար ԱԺ ընտրություններում մասնակից ընդդիմադիր ուժերի նկատմամբ զգալի առավելություն ձեռք բերելու տեսանկյունից, որպես իշխանությանն իրական ընդդիմություն ընկալվելու և վիճակը բեկելու համար։
Երեկվա միջադեպը հենց այդ տրամաբանության մեջ է։ Ըստ թերթի տեղեկությունների՝ երեկվա միջադեպն անձամբ Սամվել Բաբայանն է կազմակերպել և համակարգել։
Ժամանակ
Օրվա մյուս հրապարկումներին ծանոթացեք թերթի այս համարում:
«Նախընտրական այս օրերին ընտրակաշառքի խոստումներ տվողների շարքերը համալրել է նաեւ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը։ Նրանք այս օրերին ժողովրդի հետ հանդիպումներից եւ ռեյտինգային թույլ ներկայության պատճառով արդեն հասկացել են, որ չեն կարողանալու հաղթահարել յոթ տոկոսի անցողիկ շեմը։
ՕՐՕ դաշինքի ակտիվիստները Հայաստանի մի քանի բնակավայրերում, մասնավորապես՝ Արմավիր, Գյումրի եւ Դիլիջան քաղաքներում սկսել են ցուցակագրել մարդկանց՝ խոստանալով գումար բաժանել ընտրությունների շեմին»։
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Մալաթիա-Սեբաստիա համայնքում առաջադրված Սամվել Ալեքսանյանը երեկվանից արդեն սկսել է ինտենսիվորեն գումարներ բաժանել իր ընտրատարածքն ընդգրկող «ակտիվիստներին», ովքեր էլ արդեն իրենց հերթին զբաղվում են ընտրողներին ցուցակագրելով։
Հայտնի չէ, թե Սամվել Ալեքսանյանը որքան գումար է նախատեսում ընտրակաշառքի ձևով բաժանել։ Իսկ նրա ՀՀԿ-ական մրցակից Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը ընտրողներին 10 հազար է խոստացել, ինչին ի պատասխան Սամվել Ալեքսանյանն այսօր հեգնել է՝ մարդկանց հորդորելով վերցնել գումարը, հետո իրենից վերցնել ու քվեարկել Ծառուկյանի օգտին»։
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Նախընտրական այս օրերին շարունակում են լարված մնալ պատգամավորության թեկնածու առաջադրված ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի եւ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարաբերությունները։
Մեր տեղեկություններով՝ Քանաքեռում եւ Նոր Նորքում Տարոն Մարգարյանի հովանավորությամբ բացված նախընտրական շտաբերի պետերին Միհրան Պողոսյանը փողով գնել է, եւ այժմ նրանք անցել են իր իշխանության տակ։ Այս պահին այդ տարածքներում Տարոն Մարգարյանը չունի վստահելի շտաբի պետ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Ղրղըզստանում տեղի ունեցած ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստի շրջանակում հայտարարել է, թե Եվրասիական միությունից դուրս գալու դեպքում որեւէ երկիր ռուսական գազի դիմաց պետք է վճարի միջազգային գնով: «Այստեղ ոչ ոք ոչ մեկին ուժով չի պահում»՝ հայտարարել էր ՌԴ վարչապետը, իրականում՝ սակայն ինքն իր այդ պնդմանը հակառակ ցույց տալով, որ ԵՏՄ-ն պահում են ուժով:
Ուժը չի ենթադրում միայն ֆիզիկական գործադրում: Գործադրման եղանակները տարբեր են, էականը բնույթն է, երբ որեւէ մեկը պահվում է ոչ թե գրավչությամբ, այլ շանտաժով կամ սպառնալիքով: Իսկ ՌԴ վարչապետի խոսքը սպառնալիք է ամբողջությամբ: Մեդվեդեւի այդ սպառնալիքի ենթատեքստը եւ հասցեատերը Բելառուսն է, հաշվի առնելով երկու երկրների հարաբերություններում վերջին շրջանի լարվածության աճը, որում զգալի տեղ ունի նաեւ գազի գնի շուրջ անհամաձայնությունը: Սակայն Մեդվեդեւի հայտարարությունը ուշագրավ է հնչում մեկ այլ հայտարարության ֆոնին, որ արել էր Սերժ Սարգսյանն օրերս Եվրանյուզ հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Խոսելով Եվրաասոցացման գործընթացից հրաժարվելու եւ ԵՏՄ-ին անդամակցելու որոշման մասին, որ կայացվեց գործնականում մեկ գիշերում, Սերժ Սարգսյանը Եվրանյուզին ասում է, թե Ռուսաստանը որեւէ արգելք չի դրել Եվրաասոցացման համար, պարզապես ասել է, թե այդ դեպքում Հայաստանը գազը պետք է գնի միջազգային գնով: Այդպես Սերժ Սարգսյանը փորձում էր մի կողմից ցույց տալ, թե սեպտեմբերի 3-ի իր որոշումը չի եղել ՌԴ ճնշման կամ սպառնալիքի տակ, մյուս կողմից՝ փորձում էր հիմնավորել իր այդ որոշումը:
Եվ ահա, Սարգսյանի հայտարարությունից մի քանի օր անց Ղրղզըստանում Մեդվեդեւը հնչեցնում է սպառնալիք Բելառուսի հասցեին, այդպիսով՝ կարծես թե հաստատելով Սերժ Սարգսյանի խոսքերը: Իսկ դա ըստ էության բացում է երեւույթի ամբողջ համատեքստը, որը նշանակում է, որ Մեդվեդեւի հայտարարության հասցեատերն իրականում ԵՏՄ բոլոր անդամներն են, ոչ թե միայն Բելառուսը:
Այսինքն՝ սպառնալիքը Ռուսաստանի ունիվերսալ լեզուն է եւ ԵՏՄ «ցեմենտը»: Այսինքն՝ Ռուսաստանի վարչապետը չի ասում, որ ԵՏՄ-ից ոչ ոք դուրս չի գա, քանի որ այդ կառույցը ունի գրավիչ հեռանկար, տալիս է իր անդամներին տնտեսական եւ քաղաքական զարգացման հնարավորություն, բարձրացնում է անվտանգության մակարդակը, բազմապատկում է յուրաքանչյուր անդամի ներուժը:
ԵՏՄ պարագայում «միավորողը» սպառնալիքն է, որով հանդես է գալիս Ռուսաստանը՝ մյուս անդամների, «դաշնակիցների» հանդեպ: Եթե այսօր խնդիրը Բելառուսի հետ է, ապա սպառնալիքի հասցեատերը Բելառուսն է, երեկ խնդիրը Հայաստանի հետ էր՝ սպառնալիքը հնչել էր Հայաստանի հասցեին:
Եվրաասոցացման գնալու դեպքում Հայաստանը կհայտնվեր մի միջավայրում, որտեղ ուժեղները թույլերին կամ փոքրերին չեն սպառնում, չեն շանտաժում, չեն ահաբեկում տնտեսական կամ ռազմա-քաղաքական մահակներով, այլ առաջարկում են գործընկերություն, առաջարկում են զարգացման տարբերակներ: Դրանով է ինտեգրացիան տարբերվում ազատազրկումից, իսկ միությունը՝ համակենտրոնացման ճամբարից: Ճամբարում իհարկե կարող են լինել կեցության տարբեր աստիճաններ, ի վերջո կախված նաեւ վերակացուների տրամադրությունից, մեծահոգությունից, բարեհաճությունից: Բայց ճամբարի էությունը դրանից չի փոխվում, քանի որ այն զրկում է թե՛ անհատին, թե՛ պետությանը ամենակարեւորից՝ ազատությունից»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Արմավիրի մարզում բավական թեժ մրցապայքար է սկսվել, հատկապես ՀՀԿ-ական թեկնածուների միջեւ։ Ընդ որում, սա այն բացառիկ ընտրատարածքներից է, որտեղ արդեն իսկ սկսել են ընտրակաշառք բաժանել։ Ընտրակաշառքի մեկնարկային չափը դեռեւս 10 հազար դրամ է։ Մարզում մարդիկ կան, որ արդեն երկու-երեք թեկնածուից գումար են վերցրել:
Եվ հիմա ՀՀԿ-ական թեկնածուները մտածում են՝ ինչպիսի մեխանիզմ մշակեն, ինչպես ցացակագրեն ընտրողներին, որ փող վերցնողներն իրենց չխաբեն։ Նշենք, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզում առաջադրվել են Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Առաքել Մովսիսյանը, Ալիկ Պետրոսյանը, Նահապետ Գեւորգյանը։
Ի դեպ, մեզ հասած տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը թեեւ արտաքուստ ցույց է տալիս, որ պաշտպանում է Նահապետ Գեւորգյանին, սակայն սկսել է աշխատել Ալիկ Պետրոսյանի համար»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքում, հասկանալով, որ քարոզարշավի ժամանակ դժգոհ քաղաքացիները հնարավոր է անցանկալի հարցեր տան՝ բանակի վերաբերյալ՝ Սեյրան Օհանյանին, Մարտի 1-ից և քոչարյանական ժամանակներից՝ Վարդան Օսկանյանին, և «փչացնեն» նախընտրական տրամադրությունները, որոշել են «ԲՏՌ» կանանց ընդգրկել, որոնք կպաշտպանեն Օհանյանին և Օսկանյանին անցանկալի ժողովրդից։
Դրանք մոտավորապես նման են լինելու այն կանանց, ովքեր 2012թ. Մալաթիա-Սեբաստիա համայնքում թույլ չէին տալիս քարոզարշավ անցկացնել Նիկոլ Փաշինյանին։ Ահա թե որտեղ պետք եղավ Ալեքսանյանի նոու հաուն»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Նախօրեին վարչապետ Կարեն Կարապետյանի ԱԺ-ում արած հայտարարությունը կապված Ապրիլյան պատերազմի օրերին վառելիքի հետ եղած խնդիրներին, հստակ ուղերձ է պարունակել ուղղված ՕՐՕ դաշինքի ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին։ Վարչապետը հայտրարել էր, որ բանակն ունեցել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով ռազմական տեխնիկան հնարավոր չի եղել աշխատեցնել, քանի որ դիզվառելիքի հետ կերոսին են խառնում: Մեզ հասած տեղեկություններով՝ Սեյրան Օհանյանն արդեն համապատասխան շրջանակներում արձագանքել է վարչապետի «նամյոկին»։
Նա հայտարարել է, որ կերոսին բանակի վառելիքին խառնում է Հայաստան նավթամթերք ներկրող Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը։ Ինքը կապ չունի դրա հետ։ Եվ եթե փորձեն վառելիքի հարցը կոտրել իր վրա, ապա ինքը բոլոր մեղավորների անունները կհայտնի»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
««Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում արդեն հասկացել են, որ չեն կարողանալու հաղթահարել 7 տոկոսի շեմը եւ չեն հայտնվելու ԱԺ-ում։ Հիասթափությունն այն աստիճան է, որ այդ դաշինքի մաս կազմող «Համախմբում» կուսակցության ԱԺ պատգամավորներից եւ ոչ ոք ԱԺ քառօրյային ամբիոնից ելույթ չի ունենում։
Սեյրան Օհանյանն էլ վերջերս մի նեղ միջավայրում խոստովանել է, որ եթե իրեն հույս չտային, որ իրենց դաշինքը կմիանա Գագիկ Ծառուկյանի դաշինքին եւ համատեղ մեկ դաշինքով կգնան ընտրությունների՝ ինքը չէր մտնի քաղաքականություն»։
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
« Թիվ 2 ընտրական տարածքը, որը ներառում է Երեւանի Աջափնյակ, Դավթաշեն եւ Արաբկիր համայնքները, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գեւորգյանը երեկ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանի (ՍԱՍ-ի Արտակ) չորս շտաբ է փակել եւ զգուշացրել՝ Դավթաշեն համայնքին չմոտենալ։
Նշենք, որ այս ընտրատարածքը ներառող Արաբկիր համայնքի Մոնումենտ թաղամասում ՍԱՍ-ի Արտակը վայելում է Հայկազ Բաղմանյանի հովանավորությունը «մանումետցի Մեսոյի» միջոցով։
Մեզ հասած տեղեկություններով՝ Վովա Գասպարյանը զանգահարել է Բաղմանյանին եւ զգուշացրել՝ «իր տղու դեմ չպայքարել», թե չէ վատ կլինի»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.