23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«2000թ․ մարտի 22-ին Սամվել Բաբայանի կողմից ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կազմակերպված մահափորձից հետո նրանց անձնական սառը հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Սամվել Բաբայանի քրեական գործից տեղյակ շրջանակները մեզ տեղեկացրին, թե չի բացառվում, որ Սամվել Բաբայանի հնարավոր թիրախներից մեկը, ի շարս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, Հայաստանում բնակվող Արկադի Ղուկասյանն է եղել։
Մեր աղբյուրը չէր բացառում, որ Սամվել Բաբայանը կարող է որպես առեւտրի առարկա ծառայել Սերժ Սարգսյանի եւ Սեյրան Օհանյանի միջեւ։
Եթե Սեյրան Օհանյանը հրաժարվի հետընտրական լարումներ հրահրելուց, Սերժ Սարգսյանը պատրաստ կլինի մի քանի ամսից Սամվել Բաբայանին ազատ արձակել՝ պայմանով, որ վերջինս լքի երկրի տարածքը»:
«Ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Տեսնելով, որ մենք հաղթելու ենք, իմ գործընկերները այս 5 օրվա մեջ զանգահարել են, ասել են՝ պատրաստ ենք 15 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում»,- երեկ Երեւանի մարզահամերգային համալիրում իր համակիրների առջեւ ամփոփիչ հավաքի ժամանակ հայտարարել է Գագիկ Ծառուկյանը։
Մեր տեղեկություններով՝ այդ գումարները Ծառուկյանին խոստացել են Հայաստանում ներդնել Դուբայի եւ Քաթարի շեյխերը, որոնց հետ նա ունի վաղեմի ընկերական բարեկամություն եւ բազմամիլիոնանոց բիզնեսներ այդ երկրներում։ Մեր տեղեկություններով՝ դրանք սովորական հարուստներ չեն, այլ այդ երկրներում բարձրաստիճան միլիարդատեր պաշտոնյաներ են»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանի դիրքերը օրըստօրե վատանում են Աջափնյակ համայնքում, որտեղ առաջադրված է ՀՀԿ ռեյտինգային ցուցակով։ Փոխարենը, ԴԱՀԿ նախկին աշխատակից, ՀՀԿ-ական Տավրոս Գեւորգյանն է լավացրել իր դիրքերը։ Մինչեւ վերջերս Արման Սահակյանը ծեծով, բռնություններով իր ձեռքում է պահել ամբողջ ընտրատարածքը եւ չի թողնում, որ Տավրոս Գեւորգյանը նույնիսկ նորմալ շտաբեր բացի։
Սակայն խնդրի կարգավորմանը լծվել են նորադուսցի, քրեական աշխարհում հայտնի Ալիկն ու Արոն, եւ Տավրոս Գեւորգյանի դիրքերը միանգամից կարգավորվել են։ Արման Սահակյանի վիճակը գնալով վատանում է նաեւ ԲՀԿ թեկնածու Վահան Խաչատրյանի՝ Չերիի Վահանին մարտի 16-ին ծեծի ենթարկելուց հետո։ Միջադեպի հաջորդ օրը Սերժ Սարգսյանն անձամբ էր հանդիպել Գագիկ Ծառուկյանի ն ու խոստացել, որ ինքը կպատժի Արման Սահակյանին»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Մեզ հասած տեղեկություններով՝ պարզվում է՝ «Իգլան» Հայաստան տեղափոխած խմբին հայտնի է եղել, որ Սերժ Սարգսյանը տեւական ժամանակ Հայաստանի տարբեր բնակավայրեր է տեղաշարժվում բացառապես ուղղաթիռով:
Եվ հենց այդ պատճառով էլ «Իգլա» է բերվել, որը ուղղաթիռներ, ինքնաթիռներ խոցելու լավագույն զենքն է: Այն նախատեսված է ցածր բարձրություններից թռչող օդային թիրախներ խոցելու համար:
«Իգլա» հրթիռն արձակվում է եւ ուղղվում թիրախի վրա գտնվողն տաք կետի ուղղությամբ, այսինքն՝ այն հատվածը, որտեղ գտնվում է շարժիչը եւ խոցում թիրախը: Տվյալ դեպքում՝ թիրախը եղել է անձամբ Սերժ Սարգսյանը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Նախօրեին վարչապետ կարեն Կարապետյանի՝ Արտաշատում կազմակերպված ընդունելությունը նման չէր մյուս մարզերում կազմակերպված ընդունելություններին:
Մեզ հասած տեղեկություններով՝ այդ «ընդունելությունը» կազմակերպել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, գործող վարչապետին անհարմար իրավիճակում դնելու համար, որի պատճառը շատ խորքային է:
Պարզվում է՝ Սամվել Ալեքսանյանի հոր հուղարկավորության համար Հայաստան եկած ռուսաստանաբնակ քրեականների մոտ Կարեն Կարապետյանը շատ կոշտ հայհոյել է Գագիկ Ծառուկյանին և Հովիկ Աբրահամյանին, որից հետո վերջիններս որոշել են, որ Կարեն Կարապետյանի հետ ընտրություններից հետո ահավոր «բազար» է լինելու»:
«Ժամանակ»
Մանրամասներն՝ այսօրվա համարում։
«Ռեյտինգային ընտրակարգն իր թեկնածուներով պատուհաս է դարձել մեր երկրի համար: Մարտի 5-ից ինչ սկսվել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը, օր չի լինում, որ տարբեր կուսակցությունների, անգամ նույն կուսակցության տարբեր թեկնածուների միջեւ ինչ-որ միջադեպ չգրանցվի: Ընդհուպ գրեթե մահվան դուռը հասցնող դանակահարությամբ: Բայց սա ընդամենը այդ ընտրակարգի տխուր հետեւանքներն է: Վիճակն ավելի դաժան կարող է լինել, երբ այդ ռեյտինգային թեկնածուներից մեծ մասը դուրս մնա խորհրդարանից կամ չընդգրկվի պետական կառավարման համակարգում ընդհանրապես:
Այդ թեկնածուները երբեմն բավականին հզոր են, տիրապետում են ֆինանսական ու մարդկային լուրջ ռեսուրսների: Նրանք այդ ռեսուրսներն օգտագործելով՝ իշխանություններին ձայներ կբերեն: Փոխարենը նորից իշխանություն կպահանջեն:
Բայց իշխանությունները նրանցից ոչ բոլորին կարող են ԱԺ բերել: Կոնկրետ ՀՀԿ-ն եթե ինչ-որ հրաշքով կարողանա նորից 50+1 ձայն հավաքել, մեծամասնություն կազմել ու 54 մանդատ ստանալ, լավագույն դեպքում կարող է ԱԺ բերել առավելագույնը 25 ռեյտինգային թեկնածու:
Իշխանությունները ՀՀ 13 ընտրատարածքներից յուրաքանչյուրից լավագույն դեպքում կարող են ընդամենը 2 ռեյտինգային թեկնածուի մանդատ տալ: Այն էլ նրանցից ամենաազդեցիկներին: Բայց յուրաքանչյուրում մոտ մեկ տասնյակ թեկնածուներ են առաջադրել: Օրինակ, նման հնարավորություն կստանա Լոռու մարզը, որտեղ առաջադրվել են ՀՀԿ-ի երեք շեշտված թեկնածուներ՝ Կարեն Կարապետյանը, Վահրամ Բաղդասարյանն ու Արկադի Համբարձումյանը: Կ. Կարապետյանի ԱԺ գնալը միայն մի դեպքում կարելի է կասկածի տակ դնել՝ եթե դա ինքը չուզենա: Այս դեպքում, հավանաբար, Ա. Համբարձումյանը ԱԺ չի գնա:
Նույն պատկերն է նաեւ Շիրակում: ՀՀԿ-ի մեկ տասնյակից ավելի թեկնածուների շարքում ավելի ընդգծված են Արման Սահակյանը, Մարտուն Գրիգորյանը եւ Ֆելիքս Ցոլակյանը: Որոշ տեղեկությունների համաձայն՝ վերջին երկուսն այնքան էլ ԱԺ գնալու ցանկություն չունեն: Ֆ. Ցոլակյանը բավարար կհամարի, եթե պաշտպանի նախագահականի վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, իսկ Մ. Գրիգորյանը ցանկանում է մարզպետ դառնալ: Ամենայն հավանականությամբ մարզում մանդատը կտրվի Ա. Սահակյանին:
Կամ՝ Երեւանի Աջափնյակ, Դավթաշեն եւ Արաբկիր համայնքներն ընդգրկող թիվ 2 ընտրատարածքը, որտեղ առաջադրված են Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին եւ Արթուր Գեւորգյանը՝ Վլադիմիր Գասպարյանի փեսան: Ա. Սահակյանը, թեեւ պատգամավոր եղել է ու թեեւ ռեյտինգային ընտրակարգով է առաջադրվել, այս անգամ չի ցանկանում ԱԺ վերադառնալ: Նա նույնպես ցանկանում է պահպանել պետգույքի կառավարման վարչության պետի պաշտոնը կամ գործադիրում այլ պաշտոն ստանալ: Եվ այսպես շարունակ մինչեւ ՀՀ բոլոր 13 ընտրատարածքները:
Իսկ մյուսնե՞րը: Ինչ են անելու ԱԺ-ից ու պետական կառավարման համակարգից դուրս մնացած իշխանական ռեյտինգային թեկնածուները, որոնց թվին կարող է դասվել Առաքել Մովսիսյանը, որին ընտրախախտում անելու համար ԿԸՀ-ն արդեն երկու անգամ նախազգուշացում է տվել: Ինչ են անելու Նահապետ Գեւորգյանը, Սեյրան Սարոյանը, Հրանտ Գրիգորյանը, Արկադի Համբարձումյանը, Մուրադ Մուրադյանը, Մնացական Մնացականյանը, Միհրան Պողոսյանն ու նման շատ շատերը: Սրանց պետք է գումարել արդեն իսկ դուրս մնացած Սուրիկ Խաչատրյանին, Մհեր Սեդրակյանին ու այլոց: Նրանք գնալու են վայելելո՞ւ կուտակած միլիոնները, թե՞ նրանցից շատերը կարող է համալրել իշխանություններից դժգոհների բանակն ու միավորվել: Հատկապես, որ շատ թարմ օրինակ է Սեյրան Օհանյանը, ով պաշտոնից զրկվելու հաջորդ օրն իսկ դարձավ թունդ ընդդիմադիր եւ ներկա ու ապագա դժգոհներին Սամվել Բաբայանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ միասին իր մոտ է հրավիրում:
Ի միջի այլոց, գործող իշխանությունները միշտ են նման մտավախություն ունեցել իրենց օդիոզ դեմքերից, որոնք ունենալով մեծ ֆինանսներ՝ ամեն պահի կարող են պատուհաս դառնալ իրենց ու ողջ երկրի գլխին»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ԱՄՆ դեսպանատունը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր է՝ անցանկալի անձանց եւս մեկ «սեւ ցուցակ» պատրաստի։
Ընդ որում՝ ցուցակում կարող են հայտնվել ոչ միայն ընտրությունների բնականոն ընթացքը խաթարող քրեական տարրերը, այլեւ ընտրություններին մասնակից ռեյտինգային թեկնածուները, որոնց վերաբերյալ բազում ապացույցներ են շրջանառվում ընտրակաշառքի եւ տարբեր բռնությունների մասին։
Դրանց թվում են՝ Միհրան Պողոսյանը, Արման (Գալուստի) Սահակյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս), Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադը), Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ), Ռուբեն Հայրապետյանը (Նեմեց), ովքեր Մարտի 1-ի իրադարձություններից հետո արդեն մեկ այլ սեւ ցուցակում են, եւ 2008 թվականից ի վեր չեն կարողանում այցելել այդ երկիր։ Չի բացառվում, որ այդպիսի ցուցակ պատրաստի նաեւ ԵՄ-ն»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Իշխող Հանրապետական կուսակցությունը հասկանալով, որ օր օրի ընտրություններում բացարձակ մեծամասնություն ապահովելն ավելի դժվար է դառնում՝ քննարկում է ընտրություններում մասնակիցների թվի հետ աճպարարություն անել։ Դիտարկվում է 100 հազարից մինչեւ կես միլիոն ավելացնել ընտրություններում մասնակիցների թիվը։
Այն լավատեսական բոլոր սպասումները, թե էլեկտրոնային քվեարկությունը նվազագույնի է հասցրել կեղծիքների հավանականությունը, առնվազն չի համապատասխանում իրականությանը։
Որոշվել է կեղծիքի մեքենան աշխատեցնել երկու ուղղությամբ՝ առաջիկայում մասսայաբար նույնականացման քարտեր են տպագրվելու նույն անձի լուսանկարով եւ այդ անձի տարիքին մոտ մի քանի բացակա քաղաքացիների անձնական տվյալներով։
Երկրորդ միջոցը մատնահետք ընդունող էլեկտրոնային սարքն է։ Պարզվում է, որ ձայնային ազդանշանը թույլ չի տալիս միեւնույն ընտրատարածքում երկրորդ անգամ մատնահետք թողնել, սակայն հարակից տեղամասում կրկնաքվեարկության պարագայում այդ ազդանշանը չի գործում։ Այսինքն՝ համընդհանուր ցանց չկա եւ շատ հնարավոր է դիմել կրկնաքվեարկության, միայն թե տարբեր տեղամասերում։ Ավելին, պարզվում է, որ միեւնույն տեղամասում նույն մարդու կրկնաքվեարկությունը կազմակերպելու համար անհրաժեշտ է պարզապես քվեարկության էլեկտրոնային սարքն անջատել ու միացնել, որից հետ քվեարկությունն անարգել կարող է տեղի ունենալ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Եթե ՕՐՕ-ն Ազգային ժողով չանցնի՝ Սամվել Բաբայանը պատրաստվում է հետընտրական լայնածավալ բողոքի ակցիաներ կազմակերպել, մինչեւ իսկ զինված ապստամբություն։
Ըստ էության փորձ է արվելու «Սասնա ծռեր-2»-ը կրկնել ոչ միայն Երեւանի, այլեւ Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Բազմաթիվ օջախներում պետական հաստատությունների գրավումը կատարվելու է այն համոզմամբ, որ Հայաստանի ոստիկանական եւ իրավապահ այլ ստորաբաժանումների ուժերը չեն կարող միաժամանակ մի քանի կետերում իրավիճակի վերահսկողություն սահմանել»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Լոռու մարզում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրված Վահրամ Բաղդասարյանը չի կարողանում փողով մրցել իր կուսակից Կարեն Կարապետյանի և Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադի հետ։ Վահրամ Բաղդասարյանի վերջին հույսը մնացել են մարզի քրեական հեղինակությունները։
Մի քանի օր առաջ Վանաձորում հնչած աղմկոտ կրակոցների գործով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորումներ են եղել, որի պարագլխին՝ քրեական հեղինակություն համարվող «Նեգր» մականունով հեղինակությանը Վահրամ Բաղդասարյանի անմիջական ցուցումով և ջանքերով է հնարավոր եղել ազատ արձակել նախնական կալանքից։
Վերջինս արդեն լծվել է Վահրամ Բաղդասարյանի շտաբային աշխատանքներին։ Պարզվում է, որ նրան ազատելու համար Վահրամ Բաղդասարյանը դիմել է Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանին, ում հետ վաղեմի կապեր ունի։ Նա տարիներ ի վեր ԱԺ-ում ընտրվել է հենց Աղվան Հովսեփյանի շնորհիվ և «քվոտայով»։ Հենց Աղվան Հովսեփյանն էլ վերաորակել է «Նեգրի» կատարած հանցանքը և նրան հնարավոր է եղել ազատ արձակել»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.