29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Հանրապետական կուսակցության, «Դաշնակցության» եւ «Ծառուկյան» դաշինքի այն պատգամավորության թեկնածուների ցանկը, որոնք ինքնաբացարկ են ներկայացրել եւ հետեւաբար չեն դառնա մանդատի տեր: Այսպիսով, մի քանի շաբաթ տեւած անորոշությունից հետո խորհրդարանի կազմի առումով իրավիճակը որոշակիանում է, թեեւ, իհարկե, դեռեւս հայտնի են ինքնաբացարկ ներկայացնողները, ինչը հազիվ թե ինքնաբերաբար նշանակի, որ մնացողները երաշխավորված մանդատատեր են: Ամենայն հավանականությամբ, մենք ականատես ենք լինում այսպես ասած ցուցակների զտման առաջին փուլին, «առաջին երեսին»:
Ընդ որում, դա ամենեւին չի նշանակում, որ զտման մյուս փուլերը անպայման լինելու են մինչեւ մայիսի 18-ը, երբ տեղի կունենա խորհրդարանի առաջին նիստը, եւ կլինի կառավարության հրաժարականը: Ընդհանուր առմամբ, խորհրդարանն առաջիկա մեկ տարվա ընթացքում՝ մինչեւ կառավարության հաջորդ հրաժարականը, այսինքն՝ մինչեւ 2018 թվականի ապրիլ, գտնվելու է հենց զտման ռեժիմում: 2018 թվականի ապրիլին, ինչպես հայտնի է, Հայաստանը անցնելու է լիարժեք խորհրդարանական կառավարման, Սերժ Սարգսյանը թողնելու է նախագահի պաշտոնը եւ այն այլեւս գոյություն է ունենալու որպես առավելապես խորհրդանշական ինստիտուտ, որը զբաղեցնելու է մարդ, որին կնշանակի Ազգային ժողովը:
Այդպիսով, հանրապետության Առաջին դեմքը դառնում է վարչապետը, ձեւավորվելու է նոր կառավարություն: Ահա առաջիկա տարվա ներիշխանական գլխավոր ինտրիգը եւ, ըստ էության, գուցե ամբողջ հնգամյակի գլխավոր ինտրիգը: Եվ այս տեսանկյունից, ներկայիս խորհրդարանական կազմն առաջիկա տարվա ընթացքում ենթակա է այդ ինտրիգին: Իսկ այն հանգուցալուծվելու է իշխանության բեւեռների կամ թեւերի ուժերի հարաբերակցությամբ: Այստեղ կան առնվազն երկու հիմնական հավակնորդներ՝ Սերժ Սարգսյանի թեւը եւ Կարեն Կարապետյանը, որն ինքը թեւ չունի, այլ ավելի շուտ հանդիսանում է Սամվել Կարապետյանի թեւի ներկայացուցիչ: Սրան զուգահեռ, ակնհայտ է, որ խաղին բավական գործուն ներգրավվածություն ունենալու են «Դաշնակցությունն» ու Գագիկ Ծառուկյանը: Կլինեն բավականին տարբեր այլ ավելի մանր գործոններ, մինչեւ անգամ ընդդիմադիր դաշտում, եւ գուցե նույնիսկ խորհրդարանից դուրս մնացածների շարքերում:
Այսպիսով, կաթսան շարունակելու է եռալ, կամ ավելի շուտ դեռեւս չի էլ հասել եռման կրիտիկական աստիճանի: Այդ իրավիճակում անունները, որոնք ինքնաբացարկ են ներկայացրել առաջին փուլում, անկասկած, չեն արտացոլում ամբողջական պատկերը, խճանկարը, որ առկա է նոր խորհրդարանում: Կախված հիմնական բեւեռների միջեւ ուժերի հարաբերակցությունից առաջիկա տարում, անկասկած, շատ հավանական են նոր ինքնաբացարկներ՝ մինչեւ մայիսի 18, եւ մանդատներից հրաժարականներ՝ արդեն 18-ից հետո:
Ի վերջո, հաղթող բեւեռը իր հաջողությունը պետք է արտացոլի հենց խորհրդարանական խճանկարում, հետո արդեն կառավարության պատկերում արտացոլելու համար»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Իշխանության ներսում վարչապետ Կարեն Կարապետյանն ավելի ու ավելի սուր հակասությունների կիզակետում է հայտնվում: Ընդ որում, այդ հակասությունները գնալով նորանոր երանգներ ու ոլորտներ են ընդգրկում:
Մինչեւ հիմա տպավորությունն այնպիսին էր, որ նա ներքին խուլ հակասություն ունի Սերժ Սարգսյանի հետ, քանի որ 2018թ. խորհրդարանական կառավարման համակարգի՝ ուժի մեջ մտնելուց հետո էլ ցանկանում է լինել վարչապետ, ինչը հավանաբար չի ցանկանում Ս. Սարգսյանն ինքը: Բացի այդ, վարչապետի ու Դաշնակցության միջեւ առկա լարվածության մասին էր խոսվում, թե Կ. Կարապետյանը դեմ է, որ այդ ուժը կառավարությունում նախարարներ ունենա, կամ որ հենց այդ թեկնածուները պետք է նախարարներ դառնան:
Հիմա արդեն Կ. Կարապետյանը լարվածություն է հրահրում իր ու ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի միջեւ: Կառավարության՝ ապրիլի 20-ի նիստի ժամանակ վարչապետի ու ոստիկանապետի միջեւ մի փոքր վիճաբանություն տեղի ունեցավ: Կ. Կարապետյանը ոչ ավել-ոչ պակաս աղբահանության խնդրով էր դիմել ոստիկանապետին, թե՝ «Պարոն Գասպարյան, այսօր հլը չունենալով տույժ-տուգանք՝ ուղղակի մեր ոստիկանության գործընկերներին խնդրում ենք մաքսիմալ կանխարգելման միջոցառումներ, ոնց պատկերացնում եք, բռնում եք, ասում եք՝ լսի, հավաքի գնա: Մենք 10 օր հետո ուրիշ ռեժիմ ենք ունենալու»:
Վ. Գասպարյանը, սակայն, այլ պաշտոնյաների նման չէր համաձայնել ու ասել, թե՝ կզբաղվենք այդ հարցով: Նա հակադարձել էր, թե՝ ապարդյուն խոսակցություն է տարվում: «Եթե պետք ա՝ օժանդակել, բայց մաքրել ոստիկանին դժվար կլինի էն դեպքում, երբ բերում ա, մեքենայի թափքը բացում ա, աղբը թափում ա տռասայի վրա, մոտենա ասի՝ դուք տուգանվում եք եւ այլն: Մենք ապարդյուն խոսակցություն ենք ստեղծում: Բայց մենք արդեն սկսում ենք»,- ասել էր նա:
Այն, որ Կ. Կարապետյանն այդպես էլ քաղաքականությունից գլուխ չհանեց՝ ակնհայտ է, բայց նա անգամ չի հասկանում ներիշխանական չգրված օրենքներից: Նա հավանաբար չհասկացավ, որ կոնկրետ Վ. Գասպարյանի հետ նման խոսակցություն բացելով՝ նա լարվածություն է ստեղծում իր եւ Ս. Սարգսյանի իշխանության առանցքային դերակատարներից մեկի հետ: Նախ՝ այն, որ աղբահանությամբ զբաղվելն ամենեւին էլ ոստիկանության գործառույթը չէ, դրա համար Կ. Կարապետյանը պետք է դիմի հավանաբար համայնքի ղեկավարներին կամ այդ խնդրով զբաղվող կազմակերպություններին:
Մյուս կողմից էլ՝ վարչապետը հավանաբար չի էլ պատկերացնում, որ իրեն բոլորովին պետք չէ նման հարցով եւ ընդհանրապես լարել հարաբերությունները Վ. Գասպարյանի հետ: Նման նախադեպեր եղել են, եւ դա հաստատ ոչ ի վնաս Վ. Գասպարյանի է եղել: Տվյալ դեպքում կարող ենք հիշեցնել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Վ. Գասպարյանը 2011 թվականից ոստիկանապետ է եւ Ս. Սարգսյանի հիմնական հենասյուներից մեկն է: Կ. Կարապետյանը ժամանակավորապես է վարչապետ նշանակվել: Իսկ առաջիկա մեկ տարում Ս. Սարգսյանը դեռ ուժեղ լիազորություններով նախագահ է լինելու: 2018թ. մայիսին, ճիշտ է, ավարտվում են նրա նախագահության լիազորությունները, բայց նույն օրն էլ Կ. Կարապետյանն է իր գլխավորած կառավարության հետ միասին հրաժարական տալու: Այդպես սահմանված է նոր Սահմանադրության մեջ, եւ դա իզուր չի արված: Եթե Ս. Սարգսյանն ավարտեր, բայց Կ. Կարապետյանը հրաժարական չտար, նա կշարունակեր լինել խորհրդարանական կառավարման համակարգի վարչապետ իր էլ ավելի մեծ՝ երկրի ղեկավարի լիազորություններով: Ահա թե ինչու է այդ հրաժարականի դրույթն ավելացվել Սահմանադրության մեջ:
Բայց Կ. Կարապետյանը, երեւում է, այնքան էլ չի հաշտվում իր այն հեռանկարի հետ, որ 2018թ. պետք է վարչապետի պաշտոնն իրենը չլինի: Վերջերս մենք տեղեկություն էինք հրապարակել, թե առաջիկայում լուրջ բախում է սպասվում Կ. Կարապետյանի եւ Ս. Սարգսյանի միջեւ, որ վերջինիս հայտնի է դարձել, թե Սամվել Կարապետյան-Կարեն Կարապետյան տանդեմը յուրային դարձնելու համար բանակցել է ՀՀԿ-ից եւ «Ծառուկյան» դաշինքից պատգամավորության որոշ թեկնածուների հետ՝ դրա դիմաց առաջարկելով լուրջ գումարներ։
Դեռեւս սահմանադրական փոփոխությունների ժամանակ մտահոգություններ էին հնչում, թե այդ նոր մայր օրենքի տակ ռումբ կա թաքնված, որ իշխանությունները նոր-նոր են սկսում հասկանալ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Մոսկվայում ավարտվել է ՌԴ արտգործնախարար Լավրովի նախաձեռնությամբ Նալբանդյան-Մամեդյարով արտգործնախարարների հանդիպումը: Հանդիպման վերաբերյալ մանրամասներ հայտնի չեն: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել կարգավորման գործընթացի շուրջ, պայմանավորվել են շարունակել շփումները: Հանդիպումից հետո նախարարներին միացել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու Անջեյ Կասպրչիկը: Հազիվ թե լայն հանրությանը ընդհանրապես հայտնի դառնան ավելի հանգամանալից մանրամասներ, եթե, իհարկե, դրանք ընդհանրապես կան:
Չնայած տարածված այն հռետորաբանությանն ու մտայնությունը, որ խնդիրը ռազմական լուծում չունի, իրական քաղաքականության ռեժիմում բոլորի համար է հասկանալի, որ խնդիրը կարող է լուծում ունենալ հենց միայն ռազմական ճանապարհով, այսինքն՝ երբ կողմերից որեւէ մեկը ռազմական պարտության մատնի մյուս կողմին: Այլապես հակամարտության բնույթը եւ տրամաբանությունը խորքային իմաստով այնպիսին են, որ քսանամյա գործընթացը պարզապես երկրորդ կարծիք չի թողել՝ առնվազն եւս երկու տասնամյակ թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմում ընդունելի չի լինելու կարգավորման ներկայացվող որեւէ փոխզիջումային տարբերակ՝ բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով:
Ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ռազմական տարբերակով ավարտ կամ կարգավորում անհնար է, քանի որ կողմերը ի վիճակի չեն միմյանց հաղթել կամ պարտության մատնել, առավել եւս այն կողմը, որին չի գոհացնում ներկայիս ստատուս քվոն՝ Ադրբեջանը: Այսպիսով, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ խնդիրը լուծում չունի, ավարտի տարբերակ չունի, եւ կամ պետք է հասնել արձանագրման, որ այն վաղուց ավարտված է, եւ ավարտը հենց ներկայիս ստատուս քվոն է, կամ պետք է գտնել, այսպես ասած, շարունակության որեւէ ֆորմատ, որեւէ տարբերակ, որով այն կշարունակվի «չկարգավորվածության», բայց միաժամանակ նաեւ ռազմական լայնածավալ բախումներ թույլ չտալու պայմաններում:
Սա, իհարկե, ամենեւին էլ լավագույն, առավել եւս իդեալական տարբերակը չէ, սակայն ուզենք թե ոչ՝ այլ տարբերակ չկա, եւ առավելագույնը, որին իրատեսական կարող է լինել հասնել, առաջնագծում կորուստների ծավալի էական նվազեցումն է: Դրան հասնելու տարբերակը առաջին հերթին հայկական պաշտպանական կարողությունների շարունակական կատարելագործումն է, իսկ մյուսը՝ դիվանագիտական ասպարեզում քսանամյա տրամաբանության հետեւողական փոփոխությունը կամ փոփոխությանն ուղղված հետեւողական քաղաքականության իրականացումը: Թեկուզ համեմատական կայունության եւ խաղաղության հասնելու, պահելու կամ ամրապնդելու գործնական այլ տարբերակ չկա:
Մնացյալ հանգրվանները՝ հայկական կողմի որեւէ մակարդակի մասնակցությամբ հանդիպումները, շփումները, պետք է ենթակա լինեն հենց այդ տրամաբանությանը կամ չլինեն ընդհանրապես: Հակառակ պարագայում դրանք ենթակա են լինելու ապակայունացման տրամաբանությանը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության ապրիլի 27-ի նիստում սոցապնախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարել է ինն ամիս հետո ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի բարեփոխված նախագիծ, որի նպատակը պետք է լինի աշխատանքային պայմանների բարելավումն ու աշխատողների իրավունքների պաշտպանությունը:
Հայաստանում աշխատաշուկայի ներկայիս վիճակի պարագայում Աշխատանքային օրենսգրքի հարցը ոչ միայն հրատապ է, այլեւ նույնիսկ ուշացած:
Տվյալ պարագայում, սակայն, խնդիրն այն է, թե օրենսգրքի առկայությունից զատ՝ ինչպիսին է լինելու դրա կիրառումը: Այժմ գործատու-աշխատող հարաբերությունն ավելի շատ հիշեցնում է ֆեոդալ եւ ճորտ, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ ստրկատեր եւ ստրուկ հարաբերություն:
Իհարկե, այդ ամենը բարեբախտաբար ոչ միշտ ունի ֆիզիկական դրսեւորում, սակայն բնույթի, էության առումով իրավիճակը, դժբախտաբար, այդպիսին է զգալի մասով:
Հետեւաբար այն, իհարկե, պետք է փոխվի, սակայն թղթի վրա փոփոխությունը դեռ ամենեւին բավարար չէ իրական փոփոխության համար՝ հատկապես հաշվի առնելով այն, որ առկա իրավիճակի պատճառը քաղաքական է՝ Հայաստանում խոշոր կապիտալի եւ քաղաքականության սերտաճումը, երբ քաղաքական որոշումներ կայացնողը այն մարդիկ են, որոնք էլ նաեւ հիմնական, խոշոր գործատուներն են: Աշխատակիցները այդ պարագայում նրանց համար վարչական ռեսուրս են քաղաքական իշխանության հասնելու կամ այդ իշխանությունը վերարտադրելու ճանապարհին:
Այդ իրավիճակի վառ վկայությունը խորհրդարանի ընտրությունից հետո տարածված ձայնագրությունն էր «ՍԱՍ գրուպի» աշխատակիցների ժողովից, որտեղ քննարկվում էր սեփականատեր Արտակ Սարգսյանի՝ «ՍԱՍ-ի Արտակի» համար ձայն բերելու խնդիրը: Այդ ձայնագրության ֆոնին Կարեն Կարապետյանի հանձնարարությունը դառնում է առավել ուշագրավ՝ ստանալով նոր երանգ՝ ինտրիգի իմաստով:
Այդ հանձնարարությամբ ըստ էության ստացվում է «Կարեն Կարապետյանն ընդդեմ ՍԱՍ-ի Արտակի» իրավիճակ: Բայց «ՍԱՍ-ի Արտակն» այս դեպքում արդեն համակարգային երեւույթ է, այսպես ասած՝ խոշոր կապիտալի մի մասի հավաքական կերպարը կամ շահերի հավաքական արտահայտումը:
Եթե Կարեն Կարապետյանն իսկապես մտադիր է արմատապես վերանայել Աշխատանքային օրենսգիրքը եւ պաշտպանել աշխատողների իրավունքները, ապա դա նշանակում է լրջորեն խարխլել, այսպես ասած, օլիգարխիկ սեգմենտի «քաղաքական վերարտադրության» հիմքերը: Մինչդեռ ամենաուշագրավն այն է, որ ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով առաջադրված էր հենց այդ սեգմենտը, եւ հենց այդ սեգմենտն է ձայն բերել ՀՀԿ-ին 50+1 մեծամասնություն ստանալու համար: Եվ այդ ձայների զգալի մասը բերվել է նաեւ հենց ներկայիս «աշխատանքային օրենսգրքի» պայմանների շնորհիվ՝ բառի, այսպես ասած, պատկերավոր իմաստով:
Հետեւաբար ստացվում է, որ վարչապետը հանձնարարում է կտրել այն ճյուղերից մեկը, որի վրա վերարտադրվել է ՀՀԿ-ն, եւ որի վրա նստած է այդ վերարտադրության կարեւոր սեգմենտը՝ օլիգարխիայի գոնե մի մասը: Այդ մասը գնալու է նաեւ խորհրդարան, թեեւ դեռ պարզ չէ, թե հատկապես՝ ով: Իսկ Աշխատանքային օրենսգիրքը պետք է հաստատվի հենց խորհրդարանում, որտեղ ՀՀԿ խմբակցության ստատուս քվոյի հարցը առ այսօր մնում է բաց»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Խորհրդարանի ընտրության քվեարկությունից անցնում է արդեն մոտ մեկ ամիս, սակայն հանրությանը դեռեւս պարզ չեն այն անունները, որոնք դառնալու են պատգամավորական մանդատի տեր եւ ստանձնելու են թիվ մեկ քաղաքական օրգանում հանրության, այսպես ասած, ներկայացուցչի դերը: Համենայնդեպս, դեռեւս պարզ չէ խորհրդարանի, այսպես ասած, ճնշող մեծամասնություն կազմող երկու ուժերի՝ ՀՀԿ-ի եւ «Ծառուկյան» դաշինքի խմբակցությունների կազմը:
Ավելին, Գագիկ Ծառուկյանը ապրիլի 24-ին պատասխանելով լրագրողների հարցերին՝ ըստ էության խոստովանեց, որ պատգամավորական կազմը որոշվում է ինչ-որ մի մակարդակում, որը դաշինքի թեկնածուներից պահանջում է ըմբռնում: Ծառուկյանը լրագրողների հարցին ի պատասխան, որ անհանգստություն կա այդ թեկնածուների շարքում, հայտարարեց, թե նման բան չկա, եւ ոչ մեկն էլ տագնապած կամ խուճապի մեջ չէ: Այսինքն՝ դաշինքի առաջնորդը ըստ էության խոստովանեց, որ ըմբռնումով են մոտենում կազմի որոշման «անորոշությանը»:
Թե որտեղ եւ ինչ չափանիշներով է որոշվում դաշինքի խմբակցության կազմը, թե ովքեր են վերցնելու մանդատները՝ պարզ չէ, սակայն պետք է ենթադրել, որ Ծառուկյանն այդ հարցը ոչ թե քմահաճույքով է որոշում, այլ Սերժ Սարգսյանի հետ լուռ կամ պայմանավորված համաձայնությամբ՝ ելնելով քաղաքական իրողություններից:
Նույն տրամաբանությամբ էլ անորոշություն է ՀՀԿ խմբակցության կազմի առումով: Թեեւ պատճառահետեւանքային կապը իրականում հակառակն է՝ հենց ՀՀԿ-ում դեռեւս շարունակվող անորոշությունն է բերում «Ծառուկյան» դաշինքի խմբակցության կազմի անորոշության, քանի որ դաշինքի կազմն ըստ էության պետք է ձեւավորվի հենց ՀՀԿ խմբակցության ստատուս քվոյին համարժեք, այսինքն՝ միայն այդ դեպքում պետք է պարզ լինի, թե ում եւ ինչպիսի ընդդիմություն է լինելու «Ծառուկյան» դաշինքը:
Այդպիսով, ակնհայտ է, որ Հայաստանում տեղի է ունենում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերանայում, բայց ոչ թե Սահմանադրական դատարանում, որտեղ խորհրդարան չանցած «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը վիճարկում է ընտրությունը եւ հայտարարում այն կեղծված, այլ իշխանական կուլիսներում: Իսկ այն, որ արդյունքը կուլիսներում վերանայվում է՝ ըստ էության ակնառու է: Հակառակ պարագայում ներկայումս չէր կարող լինել անորոշություն, քանի որ խորհրդարանական ընտրության պաշտոնական արդյունքները արձանագրվել են մի քվեարկության արդյունքի տեսքով, որը բխել է հանրությանը ներկայացված ցուցակներից, անուններից:
Հետեւաբար ստացված քվեարկության պաշտոնական արդյունքը՝ անկախ այդ արդյունքի հանդեպ տարբեր գնահատականից եւ վերաբերմունքից, արտացոլում է հանրության գնահատականը այդ ցուցակներին: Մնացյալն արդեն, այսինքն՝ մանդատների բաշխումը, պետք է դառնար մեխանիկական պրոցես՝ քվեարկությունից բխող: Բայց այն դարձել է քաղաքական, այն էլ կուլիսային քաղաքական գործընթաց, ինչը այլ բան չէ, քան խորհրդարանի ընտրության արդյունքի վերանայում»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Խորհրդարանի ընտրության քվեարկության օրվանից եւ արդյունքի հրապարակումից անցել է արդեն ավելի քան երեք շաբաթ, սակայն առկա է բավական արտառոց մի պատկեր՝ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն վերցրած եւ երկրորդ տեղը զբաղեցրած, համախառն արդյունքում խորհրդարանի երեւի թե մոտ 90 տոկոսը տնօրինող երկու ուժերի պարագայում առ այսօր պարզ չեն պատգամավորական խմբակցությունների կազմերը, այսինքն՝ պարզ չէ, թե ովքեր են ներկայացնելու հանրությանը խորհրդարանում՝ վերցնելով մանդատները: Թե՛ ՀՀԿ-ն, թե՛ «Ծառուկյան» դաշինքը մինչ այժմ անորոշության մեջ են կամ անորոշության մեջ են պահում հասարակությանը, թե ովքեր են այս ուժերը ներկայացնելու խորհրդարանում:
Դեռ պարզ չէ, թե ի վերջո ովքեր են դառնում պատգամավոր: Այդ մասին ոչ ոք տեղյակ չէ թե՛ ՀՀԿ-ում, թե՛ «Ծառուկյան» դաշինքում: Տեղյակ է կամ որոշել է ինչ-որ բան Սերժ Սարգսյանը, բայց չի՞ ասում, թե՞ Սերժ Սարգսյանն էլ չի որոշել դեռ: Եթե չի որոշել, ի՞նչն է պատճառը:
Եվ մեկ այլ հետաքրքիր հարց է առաջանում. եթե Հայ ազգային կոնգրեսը ընտրության արդյունքը չվիճարկեր Սահմանադրական դատարանում, ապա մանդատների հարցը, պատգամավորական կազմերի հարցը արդեն իսկ պետք է լիներ որոշված: Փաստորեն, Կոնգրեսի հայցը տվել է ներկայիս անորոշությունը, այսպես ասած, ձգելու իրավական ժամանակահատված: Սերժ Սարգսյանը գիտե՞ր, որ ունենալու է նման ժամանակահատված, եւ պետք չէ շտապել, թե՞ չգիտեր, պարզապես օգտվում է ՀԱԿ-ի ընձեռած առիթից:
Միեւնույն ժամանակ կասկածից վեր է, որ մանդատների հարցը քմահաճույքով չէ, որ որոշվում է, եւ անորոշությունը պայմանավորված է մաթեմատիկական ճշգրտության հաշվարկի անհրաժեշտությամբ եւ միաժամանակ ՀՀԿ ներսում եղած բաժանարար գծերով:
Բանն այն է, որ մանդատների քանակը կա, սակայն «քարտեզը» պետք է գծվի 2018 թվականի ապրիլից հետո իրավիճակի հաշվարկով: Այսինքն՝ օրինակ, այս համատեքստում Սերժ Սարգսյանին պետք է իքս կազմ, Կարեն Կարապետյանին՝ օրինակ, պետք է իգրեկ կազմ: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն ՀՀԿ խմբակցության ձեւավորմանը, այլ նաեւ առնվազն «Ծառուկյան» դաշինքի:
Այդպիսով, մեծ հաշվով ստացվում է, որ առայժմ ունենք ոչ թե ձեւավորված խորհրդարան, այլ ըստ էության վարձակալված կամ «մեծածախ» ձեռք բերված մանդատներ, որոնք դրվել են աճուրդի: Պարզապես հարցն այն է, թե ինչ սկզբունքով է նախատեսվում վճարումը: Այսինքն՝ խոշոր հաշվով խորհրդարան չի էլ ընտրվել, ընտրությունը կատարելու է Սերժ Սարգսյանը, եւ առնվազն 2017 թվականին Հայաստանում գործում է Սերժ Սարգսյանի, ոչ թե խորհրդարանական կառավարման մոդելը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունների ժամանակ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը իր եղբոր՝ Հակոբ Բեգլարյանի օգտին քվեարկելու դիմաց տարբեր մարդկանց խոստումներ է տվել, թե «բերդից մարդկանց կազատի»:
Վերջիններս անազատության մեջ գտնվող «ախպերներին» ազատելու համար նույնիսկ հրավիրել են ԱՄՆ-ում գտնվող քրեական հեղինակությունների: Սակայն ընտրություններից հետո Գագիկ Բեգլարյանն իր տված խոստումներից ոչ մեկը չի կատարել եւ ոչ ոքի ազատ չի արձակել, իսկ այս օրերին չի պատասխանում այն մարդկանց, որոնք պահանջում են կատարել տված խոստումները»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
««ՍԱՍ գրուպի» «նախընտրական ժողովի» վերաբերյալ ձայնագրության շուրջ հասարակական-քաղաքական ակտիվ քննարկումները շարունակվում են: Դրանք առավելապես կենտրոնացած են ընտրական գործընթացի համատեքստում, եւ մարդիկ փորձում են հասկանալ, բացատրել, մեկնաբանել, թե ինչքանով է ձայնագրությունը վկայում ընտրական գործընթացի կեղծված լինելու մասին, ինչքանով է հիմք տալիս գործընթացը հայտարարելու անօրինական, չեղարկելու արդյունքը կամ թեկուզ մասնակի՝ միայն «ՍԱՍ գրուպի» սեփականատեր Արտակ Սարգսյանի մասով կասկածի տակ դնելու արդյունքը:
Այսինքն՝ այստեղ նաեւ առաջանում է զուտ ներիշխանական շերտ, քանի որ եթե Արտակ Սարգսյանը վայր է դնում մանդատը, ապա այն կարծես թե հասնում է նույն ընտրատարածքում նրան հաջորդող ռեյտինգային մյուս թեկնածուին՝ Արթուր Գեւորգյանին: Այստեղ ինտրիգն այն է, որ Գեւորգյանը ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսան է: Վովա Գասպարյանը հայաստանյան ներիշխանական համակարգում վերջին մի քանի տարիներին զբաղեցնում է առանցքային դերակատարում: Ավելին՝ 2013 թվականի նախագահի ընտրությանը փաստացի հենց Գասպարյանն է «հանգցրել» հետընտրական հրդեհը՝ հայտնի «աղոթքի ուժով»:
Ընդհանրապես, եթե փորձենք դիտարկել ներքաղաքական զարգացումները՝ սկսած այդ ժամանակաշրջանից, ապա ակնհայտ է դառնում, որ ոստիկանապետ Գասպարյանն այդ առումով եղել է բացահայտ կամ ստվերային, սակայն հիմնական առանցքում: Հենց Գասպարյանն էր ոչ իշխանական ուժերի թավշյա հեղաշրջման առաջին թիրախը 2014-ի ապրիլից հետո, երբ նրանք վարչապետի պաշտոնում նշանակեցին Հովիկ Աբրահամյանին: 2014-ի աշունը կարող էր դառնալ «ոստիկանապետի աշունը», բայց Վովա Գասպարյանը կարողացավ «սառը ցնցուղով» անցնել հակագրոհի եւ պահել իր դիրքերը ու նաեւ Սերժ Սարգսյանին, որովհետեւ նրա անկումը կլիներ արդեն վերջին բաստիոնը Սարգսյանին տանող ճանապարհին, քանի որ այլեւս չկար որեւէ մեկը, որը զանգվածներին կտաներ «աղոթելու»:
2015-ին Վովա Գասպարյանն արդեն «Էլեկտրիկ Երեւանի» առանցքում էր՝ «դիրիժորությամբ» եւ միաժամանակ նաեւ «դերասանական վարպետությամբ» կառավարելով, թեժացնելով եւ սառեցնելով իրավիճակը, որում, ինչպես պարզվեց, լուծվում էին բավական խոշոր արտաքին քաղաքական եւ տնտեսական խնդիրներ Ռուսաստանի հետ: Դրանց հանգուցալուծումից հետո Գասպարյանը «քոչարիով» հանգուցալուծեց նաեւ Բաղրամյանի շարժումը:
Վերջապես 2016 թվականի հուլիսը, ՊՊԾ գնդի գրավումը, որտեղ Գասպարյանը հրապարակում չկար, սակայն բավական նկատելի էր տողատակում, ինչն արտահայտվում է մինչ օրս եւ արտահայտվեց նաեւ օրերս Ոստիկանության օրվա կապակցությամբ Սերժ Սարգսյանի ուղերձում, որտեղ նա բարձր պրոֆեսիոնալիզմի համար գնահատում էր ոստիկանության պահվածքը հուլիսյան իրադարձություններին, երբ թվում է, որ դրանք հենց ոստիկանության «կիքսի» պատճառով էին՝ ՊՊԾ գնդի վատ պաշտպանվածության եւ նաեւ գուցե վատ օպերատիվ-կանխարգելիչ աշխատանքների:
Այդպիսով, վերջին հնգամյակում ոստիկանապետ Վովա Գասպարյանը եղել է իշխանության առանցքում, եւ նրա շուրջ ծավալվել են իսկապես հանգուցային զարգացումներ: Այդ իմաստով խիստ խորհրդանշական է հետընտրական ձայնագրային սկանդալում էլ Գասպարյանի ոչ ուղղակի, սակայն նկատելի «ներկայությունը»՝ որպես հեռակա «շահառու», որի փեսան կարող է հայտնվել խորհրդարանում, եթե ՍԱՍ-ի Արտակը ստիպված լինի վայր դնել մանդատը:
Սակայն այստեղ, իհարկե, ամենաուշագրավ հարցն այն է, թե արդյոք դրանով չի՞ եզրափակվի Գասպարյան «առանցքի» դերակատարումը՝ փակելով անցնող հինգ տարին, քանի որ խորհրդարանի ընտրությունից հետո իրադարձությունները եւ ներիշխանական իրականությունն այլեւս թեւակոխում են նոր փուլ՝ նոր տրամաբանությամբ, ուժերի նոր հարաբերակցությամբ, որտեղ արդեն առանցքը Վովա Գասպարյանը չէ, կամ պարզապես ոստիկանապետի գործառույթը չէ առանցքայինը: Եվ ավելին՝ նա կարող է լինել նոր առանցքի ձեւավորմանը կամա թե ակամա խոչընդոտող հանգամանք՝ նկատի առնելով հնգամյա առանցքի դերում Գասպարյանի շուրջ ձեւավորված շահերի որոշակի համակարգը»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Թեև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս օրերին հետընտրական ակտիվ հանդիպումների մեջ է, միևնույն ժամանակ, ինչպես երևում է, նա վերջնականապես հույսը կտրել է քաղաքականություն վերադառնալու բոլոր փորձերից հետո: ԱԺ ընտրություններում նրա հավատարիմ մարդիկ ՕՐՕ դաշինքի հետ խայտառակ պարտություն կրեցին։
Նա մի քանի յուրային ունի «Ծառուկյան» դաշինքում, սակայն այդ մարդիկ փոքրամասնություն են և չեն ազդում Ծառուկյանի որոշումների վրա։
Կորուստների շարքին է դասվում նաև Քոչարյանի գրասենյակի ֆինանսավորմամբ 2014-ից հաջողությամբ գործող լրատվամիջոցներից մեկը՝ Yerevan Today-ը, որը կամ ամբողջությամբ կփակվի կամ կշարունակի ձևական գոյատևել»։
«ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ առնվազն երկու վարչական շրջանում խնդիր է ունենալու։ Մեկը Կենտրոն վարչական շրջանն է, որի ղեկավարը՝ Արա Սադոյանը Երևանի նախկին քաղաքապետ և կապի ու տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի մտերիմ՝ Ռուբեն Սադոյանի եղբայրն է, որը մշտապես Տարոն Մարգարյանի կողմից վատ աշխատանքի համար ենթարկվել է կշտամբանքի։
Գագիկ Բեգլարյանը կուսակցությանը հասկացրել է, որ ինքը չի կարող Տարոն Մարգարյանի օգտին արդյունավետ աշխատել։ Փոքր Կենտրոնում Տարոն Մարգարյանին կօգնի Գարեգին Նուշիկյանը, որը եղել է Տարոն Մարգարյանի հոր՝ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ընկերը։
Կենտրոն վարչական շրջանի մյուս հատվածներում կաշխատեն քրեական հեղինակություններ՝ Պիստը, Ծիտը և այլ քրեականներ։
Ինչ վերաբերվում է Արաբկիրին, ապա այստեղ անցյալ տարվա մարտ ամսին ՀՅԴ-ից վարչական շրջանի ղեկավար դարձած Հովհաննես Վարդանյանը ընդգծված սառը հարաբերություն է ունեցել Տարոն Մարգարյանի հետ։ ՀՀԿ-ի հետ ՀՅԴ գործընկերային համաձայնագրի շրջանակներում Հովհաննես Վարդանյանը փոխարինեց Տարոն Մարգարյանի մտերիմ՝ Հրայր Անտոնյանին, որը հիմա Արաբկիրի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է, թեև զբաղեցնում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետի պաշտոնը, այնուամենայնիվ գործուղվել է Արաբկիր՝ Տարոն Մարգարյանի համար անհրաժեշտ ձայներ ապահովելու»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.