29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարական ներկայացնելու որ եւէ պատճառ չունի, եւ նրա հետ իր հակադրության, հակասությունների մասին տեղեկություններն ու խոսակցություններն էլ ասեկոսեներ են: Սարգսյանի այս հայտարարությունը հաջորդել է մամուլի մի շարք հրապարակումների, որոնց համաձայն՝ Կարեն Կարապետյանն անցնող ամիսներին առնվազն երեք անգամ փորձել է հրաժարական տալ իր պաշտոնից:
Բանն այն է, որ այդ տեղեկությունները շատերը կապում էին նա եւ Սերժ Սարգսյանի հետ, որը խորհրդարանական ընտրությունից հետո կարծես թե սկսել էր ընդգծել իր մնալու մտադրությունը եւ այդ տրամաբանությամբ էլ տարաբնույթ հարվածներ հասցնել Կարապետյանին: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանի հայտարարությունը հնչում է կա՛մ որպես մեղայական, կա՛մ որպես հրադադարի հայտարարություն՝ միգուցե Կարեն Կարապետյանի որեւէ «մեղայականից» հետո: Այլ կերպ ասած՝ Սարգսյանի հայտարարությունը զինադադար է, սակայն պարզ չէ, թե ում ձեռնտու պայմաններով կամ ում թելադրած կանոններով:
Ընդ որում, հետաքրքրական է, որ հայտարարությունը հնչում է նա եւ նախօրեին տեղի ունեցած մի իրադարձությունից հետո, երբ Սերժ Սարգսյանը պոլիտեխնիկական համալսարանում մասնակցեց գերազանցության կենտրոնի բացմանը, որը «Տաշիր գրուպի» նախաձեռնությունն էր՝ ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ: Իսկ Սամվել Կարապետյանի եւ Սերժ Սարգսյանի հարաբերությունը վերջին շրջանում կարծես թե այնքան էլ հարթ չէ, ինչի վկայությունն էր մայիսի 18-ին խորհրդարանի առաջին նիստի ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթի հանդեպ Սամվել Կարապետյանի եղբոր՝ ՀՀ պատգամավոր Կարեն Կարապետյանի բոյկոտը: Այդ համատեքստում Սերժ Սարգսյանի մասնակցությունը Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ ստեղծվող կենտրոնի բացմանը ստացել էր բավականին ուշագրավ երանգ: Նրանք եկել էին որոշակի համաձայնությա՞ն՝ բոյկոտից հետո, թե՞ պարզապես քողարկում էին անհամաձայնությունը:
Իրավիճակը ինտրիգային է այն առումով, որ Սամվել Կարապետյանը հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանին աջակցության մտադրության մասին՝ պատրաստակամություն հայտնելով ներդրումներ կատարել նրա ծրագրերը իրականացնելու համար: Այդ տրամաբանությամբ նրան պետք է որ դուր չգար այն, որ Սերժ Սարգսյանը կարող է հարվածել կամ առնվազն չաջակցել Կարեն Կարապետյանին: Այսինքն՝ վարչապետին ուղղված հարվածը կարող էր նշանակել նա եւ հարված Սամվել Կարապետյանին:
Ահա այդ համատեքստում էլ հետաքրքրական է, որ նախօրեին նրա նախաձեռնության բացմանը մասնակցելուց մեկ օր անց Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Կարեն Կարապետյանը չունի հրաժարականի պատճառ, ինչը անկասկած միարժեքորեն Կարապետյանի դիրքերն ամրացնող հայտարարություն է:
Մյուս կողմից, իհարկե, Սերժ Սարգսյանի հայտարարությունը կարող է մեկնաբանվել նա եւ այլ կերպ, մասնավորապես՝ արդեն անմիջապես Սերժ Սարգսյանի մակարդակով հնչող նախազգուշացման, որ Կարապետյանը հրաժարականի պատճառ չունի, սակայն ունենալ թե չունենալը, այսինքն՝ հրաժարական տալ թե չտալը որոշում է ոչ թե նա, այլ Սերժ Սարգսյանը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ժամանակ»-ը զրուցել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցից հատված:
-Պարոն Կիրակոսյան, կարծում եք, որ այսօր նոր իրավիճա՞կ է ստեղծվելՂարաբաղի շուրջ՝ մայիսի կեսերին գրանցված ռազմական սրացումից և դրան հաջորդած դիվանագիտական որոշ զարգացումներից հետո:
-Միանշանակ է, որ 2016 թ. ապրիլից հետո սկզբունքորեն նոր միջավայր է առաջացել և այն շարունակում է փոխվել միայն ու միայն դեպի ավելի վատը: Օրինակ՝ ԵԱՀԿ Երևանի գրասենյակի փակումը ուղղակիորեն կապված է անվտանգության այս նոր միջավայրի առաջացման հետ: Միևնույն ժամանակ, թե’ Մինսկի խումբը, և թե’ միջազգային հանրությունը գնալով ավելի շատ են առերեսվում այն փաստին, որ Ադրբեջանին այլևս չի հետաքրքրում իր միջազգային հեղինակությունը կամ միջազգային հանրությանը մաս կազմելը:
Մյուս կողմից, հակամարտության ամենաարագ փոփոխվող ասպեկտը Ռուսաստանն է և իր քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի առնչությամբ մոտ ժամանակներում:
-Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, թե Երևանը և Բաքուն որոշ համաձայնության են հասել շփման գծում միջազգային դիտորդների թվի ավելացման հարցի շուրջ: Որևէ նշանակություն ունի՞ այն հանգամանքը, որ սրա մասին հայտարարում է հենց Ռուսաստանի ներկայացուցիչը:
-Անկեղծ ասած՝ ես դրան չեմ հավատում: Ինձ համար դժվար է հավատալ համանախագահներից որևէ մեկի որևէ հայտարարությանը, եթե չկա կոնկրետ ապացույց, որ իրոք դիվանագիտական նոր ճեղքման հնարավորություն կա: Ավելին, եթե հիշենք, թե ինչ լուծում է ենթադրաբար առաջարկում այսպես կոչված՝ «Լավրովի պլանը», ապա դա պիտի անհանգստացնի մեզ, ոչ թե հուսադրի: Չեմ կարծում, թե սա ինչ-որ առաջընթաց է, որովհետև իրականում սա նոր համաձայնություն չէ: Դա այն խոստումն է, որը տվել է Ադրբեջանը ապրիլյան պատերազմից հետո Վիենայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում: Ադրբեջանը մինչ օրս չի կատարել իր ստանձնած պարտավորությունները: Ուստի, եթե սա համաձայնություն է, ապա բառը սխալ է ընտրված, որովհետև հիմա մի իրավիճակում ենք, երբ կողմերը սպասում են, թե երբ Ադրբեջանը պիտի կատարի այն, ինչ արդեն խոսք է տվել:
«Ժամանակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Հայաստանում եւ ԱՊՀ երկրներում Ռուսաստանի դեսպանատան հովանավորությամբ գործող ՀԿ-ներն առաջիկայում հանդես են գալու հայտարարություններով՝ զորակցություն հայտնելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ջանքերին։
Մոսկվան հույս ունի այսպիսով ուղերձ հղել Սպիտակ տան ղեկավարին, որ, չնայած երկու երկրների միջեւ հարաբերությունների վերջին սրացումներին, շարունակում է կողմ լինել պատժամիջոցների չեղարկմանն ու հարաբերությունների վերականգնմանը։ Այսպիսի նախաձեռնության ոչ պակաս կարեւոր երկրորդ պատճառն է խառնաշփոթ ստեղծել քաղաքացիական հանրույթի շրջանում՝ լղոզելով արեւմտամետ եւ ռուսամետ ՀԿ-ների միջեւ ինտելեկտուալ սահմանը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ռուսաստանցի ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը համաձայն է «Միջազգային ճգնաժամային խումբ» (ICG) հետազոտական կազմակերպության փորձագետների՝ Ղարաբաղյան հակամարտության մասին գրված վերջին զեկույցի գլխավոր եզրահանգման հետ, որ Հայաստանը և Ադրբեջանը 2016թ. ապրիլյան պատերազմից հետո ավելի քան երբևէ մոտ են նոր պատերազմին: Փորձագետը «Ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ հակամարտող կողմերի հետ սերտ հարաբերություններ ունեցող Ռուսաստանը շատ բարդ վիճակում կհայտնվի, եթե այդ պատերազմը սկսվի, որովհետև ռուսներին պետք է ոչ միայն Հայաստանը՝ որպես դաշնակից, այլև Ադրբեջանը, Վրաստանը, և Ռուսաստանը չէր ուզենա Ղարաբաղի պատճառով կոնֆլիկտի մեջ մտնել Ադրբեջանի հետ: «Ես վաղուց եմ այդ մասին գրում և ասում, որ Ղարաբաղի վրա ամպեր են կուտակվում, և պատերազմը գրեթե անխուսափելի է: Լավ է, որ ճգնաժամային խումբը գրեց դրա մասին», — նշել է Պավել Ֆելգենհաուերը»,-գրում է թերթը:
«Ժամանակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոն՝ Արթուր Ասատրյանը, երեկ հարցազրույց է տվել ու անդրադարձել իր սպանության փորձի մանրամասներին: Դոն Պիպոն նշել է, որ առայժմ ոչ մի կասկած չունի, թե ով կարող էր դա անել:
«Այս պահին ոչ մի հստակ բան չեմ կարող ասել, բայց ես շատ շուտով, ինքս ինձ համար, կարծում եմ՝ կհասկանամ, թե որտեղ կարող էր թաքնված լինել շան գլուխը: Ես 46 տարեկան եմ, եւ շատ լուրջ ճանապարհ եմ անցել, եւ կարծում եմ՝ էս ամենը չի մնա հանելուկ… Ես կպարզեմ, թե սրա թիկունքում, թիկունքի թիկունքում ով էր կանգնած: Ես էդ ամենը կպարզեմ ու կիմանամ»,-ասել է նա»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
««Առողջապահության Նախարարը վարչապետի նման անընդհատ հայտարարություններ է անում, որոնց պետք չէ այդքան լուրջ վերաբերել: Նա գործից հետո, թեյի, սուրճի սեղանի շուրջ մի քանի մասնագետների հետ զրույցի է նստում, որի արդյունքները հաջորդ օրն ի պաշտոնե հայտարարությունների տեսքով հրապարակում է: Դրան պետք չէ լուրջ վերաբերվել»,- «ժամանակ»-ի հետ զրույցում ասաց առողջապահության նախկին Նախարար Արարատ Մկրտչյանը՝ անդրադառնալով ծխելու դեմ պայքարի վերաբերյալ Լևոն Ալթունյանի հայտարարություններին: Հիշեցնենք, որ ծխելու դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում ՄԱԿ-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հայտարարեց, որ Հայաստանի հանրային վայրերում կարգելվի ծխել: Նախարարը նշեց, որ օրենսդրական խիստ փոփոխություններ են սպասվում:
Նախարարությունը հույս ունի, որ այդ փոփոխությունների արդյունքում ծխողների թիվը կկրճատվի 30-40 տոկոսով: Ըստ Ալթունյանի՝ ծխախոտի գովազդն ամբողջությամբ կարգելվի, իսկ ծխախոտի գինը կաճի:
«Այ մարդ, մի հատ նստեք, վերլուծեք մասնագետների հետ, միջազգային փորձն ուսումնասիրեք, մեր երկրի հնարավորություններից, կարողություններից ելնելով հայտարարություններ արեք: Իսկ այս նախարարը, երբ քնից արթնանում է, նախորդ օրվա զրույցի արդյունքները հայտարարում է որպես պատրաստի օրենք: Այդպես չի լինում և այդպես չեն անում: Ես լրագրողներին ու հասարակությանը հորդորում եմ չմեկնաբանել այդ հայտարարությունները: Հիմա մարդ է, ծխախոտի դեմ պայքարի օրվա կապակցությամբ ինչ-որ բաներ է ասել: Մի չարչարվեք դրանք մեկնաբանել: Ոչ մի բան էլ չի անելու և ոչ մի բան էլ չի լինելու: Անհոգ եղեք»,- մեզ հետ զրույցում ասաց նախկին նախարարը»,-գրում է թերթը:
«Ժամանակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Առաջիկայում չի բացառվում, որ մեծ դիմակայություն սկսվի վարչապետ Կարեն Կարապետյանի եւ ոստիկանության միջեւ:
Ոստիկանության կողմից օրերս Բավրայի մաքսակետի պետի ու մաքսային միջնորդություն իրականացնող ՍՊԸ տնօրենի ձերբակալությունից հետո վարչապետը, որպես պատասխան, ցանկանում է կառավարության վերահսկողական վարչությանը «գործուղել» ոստիկանություն, որտեղ ստուգումների արդյունքում հույս ունի հասարակության համար սենսացիոն բացահայտումներ անել:
Տպավորություն է, որ Կարեն Կարապետյանը լավ չի պատկերացնում Հայաստանի իշխանության առանձնահատկությունը, եւ եթե հանկարծ նա որոշի ստուգումներ ձեռնարկել ոստիկանությունում՝ հայկական մամուլի շատ միջոցների առաջին էջերին անպայմանորեն կհայնտնվեն վարչապետի անձնական կյանքին վերաբերող լուսանկարներ եւ տեղեկություններ»։
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Թեեւ քրեական աշխարհում հայտնի Դոն Պիպոյի սպանության գործով հիմնական մեղադրյալը ձերբակալվել ու կալանավորվել է, սակայն կրքերը այս մահափորձի շուրջ քրեական, ինչպես նաեւ քաղաքական շրջանակներում, դեռ չեն մարում: Դեռեւս ներքին «բազարներ» են գնում, թե ով կարող էր կանգնած լինել այդ ամենի հետեւում:
«Ժամանակ»-ին հասած տեղեկություններով՝ Հայաստանում այդ «բազարները» վարում է Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Նրան այս գործում ներգրավվել խնդրել է Մոսկվայում ՀՀ դատախազության ներկայացուցիչ Կամո Ավակումովը, որը Դոն Պիպոյի խնամին է: Նա անձամբ է խնդրել, որ Բակո Սահակյանը զբաղվի այս գործով:
Ի դեպ, կրկին մեզ հասած տեղեկություններով՝ ոստիկանությունը չի հայտնաբերել Դոն Պիպոյին սպանել պատրաստվող հանցախմբին։ Այլ հենց Դոն Պիպոյի մարդիկ են հետեւել-գտել հանցախմբին եւ հանձնել ոստիկանությանը։ Իսկ սպանության պատվիրատուների հետքերը տանում են դեպի Կանեւսկոյ Արմեն՝ Արմեն Հարությունյան»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Երեկ ԱԺ արտահերթ նիստը քննարկում է կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու հարցը:
Իհարկե, փոփոխություն ասվածը տվյալ դեպքում չափազանցություն է, որովհետեւ ընդամենը կառավարության աշխատակազմի ղեկավարը զրկվում է նախարարի կարգավիճակից, այսպես ասած՝ ապաքաղաքականացվում է:
Սա մի կողմից՝ նոր Սահմանադրության պահանջն է, որ նախարարների թիվը չպետք է գերազանցի 18-ը, մյուս կողմից՝ հարմարեցված է համակարգային զարգացումների տրամաբանությանը, երբ «արդյունավետ» է համարվել, որ Դավիթ Հարությունյանը Կարեն Կարապետյանին պետք է «վերահսկի» արդարադատության նախարարի պաշտոնում: Այ, իսկական կառուցվածքային «հեղափոխություն» սպասվում է հաջորդ տարի, երբ գործադիրի կառուցվածքն ամբողջովին կհամապատասխանեցվի սահմանադրական փոփոխություններին:
Իրավիճակին լրացուցիչ դրամատիզմ է հաղորդում այն հանգամանքը, որ այդ ամենը տեղի է ունենալու իշխանության փոխանցման կամ վերարտադրության գործընթացում եւ դրա տրամաբանությամբ: Համաձայն 2015 թվականի դեկտեմբերին ընդունված սահմանադրական բարեփոխումների՝ երբ երկիրը վերջնականապես անցում կատարի կառավարման խորհրդարանական համակարգին, գործադիր իշխանությունը պետք է հաշվետու լինի Ազգային ժողովին։ Ուստի կառավարությանն առընթեր մարմինները կամ պետք է նախարարություններ դառնան, կամ ներառվեն որեւէ նախարարության կազմում։
Ավելորդ է ասել, թե ինչ առանցքային նշանակություն է ունենում, օրինակ, այն հարցը, թե ինչպիսի կարգավիճակ են ունենալու ոստիկանությունն ու ՊԵԿ-ը: Դրանք ոչ միայն մեծ կարեւորություն ունեցող պետական կառույցներ են, այլեւ կարեւոր գործիքներ, որոնցով իշխանության առանցքային խաղացողները կանոններ են հաստատում համակարգի ներսում, ապահովում են ուժերի բալանսը, իշխանության եւ օլիգարխիայի, իշխանության եւ կրիմինալի հարաբերությունները:
Այս համակարգերը կարեւոր են նաեւ այն նշային ֆիգուրներով, որոնք դրանց ղեկավարման ղեկին են: Սերժ Սարգսյանի ամենավստահելի կադրերից մեկը՝ Վլադիմիր Գասպարյանը, ղեկավարում է ոստիկանությունը, Կարեն Կարապետյանի «աջ ձեռքը»՝ Վարդան Հարությունյանը, ՊԵԿ-ի ղեկավարն է: Այս երկու գերատեսչությունները հիմա էլ ապրում են համակարգային տեղատվությունների տրամաբանությամբ. երբեմն հաշտ են, այլ դեպքերում հակադրվում են. օրինակ՝ հիմա ոստիկանությունը բառիս բուն իմաստով «օկուպացրել» է Մաքսայինը: Հաջորդ տարի Վարդան Հարությունյանի քաղաքական ճակատագիրը կարող է լուծվել ակամայից: Նա դեռ չի մերվել համակարգին եւ ըստ էության կարող է մոռացվել, եթե Կարեն Կարապետյանը 2018-ին հեռանա, իսկ եթե վերջինս պահպանի վարչապետի պաշտոնը, փորձելու է Հարությունյանի դեմքով նոր սուպերնախարար կերտել՝ նրա գերատեսչությունը խցկելով ֆիննախ, իսկ իր հովանավորյալին «նվիրելով» նախարարի պաշտոնը:
Ավելի բարդ ու բազմաշերտ է Վլադիմիր Գասպարյանի պարագան, ով կարող է մնալ, անկախ այն հանգամանքից՝ Սերժ Սարգսյանը ֆորմալ առումով գնում, թե մնում է: Նա կարող է հեռացող Սարգսյանի «աչքն ու ականջը» լինել նոր համակարգում՝ զրոյացնելով դրա ֆորմալ ղեկավարի կշիռը ու նախապատրաստելով գործող նախագահի վերադարձը, կարող է մնացող Սերժ Սարգսյանի շարժիչ ուժը լինել նոր համակարգի կայացման գործընթացում:
Պարզ չէ՝ ինչպիսի կարգավիճակ կունենա ոստիկանությունը մեկ տարի անց, բայց Գասպարյանը հաստատ ինչ-որ նախարարի ենթակա չի լինի եւ, եթե շարունակի մնալ իշխանության մեջ, լինելու է սուպերնախարար՝ ենթադրյալ ՆԳՆ-ում, թե ՊՆ-ում, իսկ գուցե փոխվարչապետի կարգավիճակում:
Առջեւում համակարգային հեղափոխությունն է, իսկ խորհրդարանական այսօրվա քննարկումները դրանց ցուցադրական փորձերն են, որոնց խորքերում խնամքով թաքցվում է 2018-ի ինտրիգը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը մայիսի 18-ի նիստում առանց առանձնակի ուշադրության արժանացնելու հավանություն տվեց «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որը հետագայում բազում անցանկալի հետեւանքների տեղիք է տալու:
Կառավարության հաստատած փոփոխությունները վերաբերում են սեփականության իրավունքով գյուղատնտեսական նշանակության հողեր ունեցող ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր կորցրել են կամ առաջիկայում կկորցնեն ՀՀ քաղաքացիությունը: Համաձայն նախագծերի՝ այդ քաղաքացիները պարտավոր են 1 տարվա ընթացքում օտարել իրենց սեփականաշնորհած գյուղատնտեսական նշանակության հողերը, այլապես դատարանը վճիռ է կայացնում, եւ կատարվում է հողի հարկադիր վաճառք, ստացված գումարն էլ հանձնում է նախկին սեփականատիրոջը:
Մեծ առումով օրենսդրական այս փոփոխությունը վերաբերում է մեր այն հայրենակիցներին, որոնք ժամանակին սեփականության իրավունքով հող ստանալով՝ տարիներ հետո հեռացել են հայրենիքից: Սրանց մի մասը արդեն իսկ օտարել է իրենց հողը, մի զգալի մասն էլ իրենց ու իրենց զավակների ապագան տեսնելով միայն հայրենիքում՝ չեն օտարել ունեցած անշարժ գույքը:
Նշենք, որ Հայաստանում էլ քիչ չեն մարդիկ, որոնք ունեն ՌԴ քաղաքացիություն՝ դարձյալ բարձր կենսաթոշակ ստանալու նպատակով: Կառավարության հաստատած օրենքի նախագծով այդ մարդիկ իրենց իսկ հայրենիքում զրկվելու են կամ 25-30 տարվա սեփականությունից, կամ էլ օր ծերության մի քանի դրամ ավելի կենսաթոշակ ստանալու հնարավորությունից:
Սա ընդունված նախագծի մեկ, բայց շատ կարեւոր կողմն է: Մյուս՝ ավելի վտանգավոր պահն այն է, որ հազարավոր դրսի մեր հայրենակիցներն արդեն վաճառել են իրենց հողերը, բայց առայժմ առանց վավերացման: Կադաստրի եւ նոտարական գրասենյակների օրենքով եւ օրենքից դուրս սահմանած ահռելի գներից խուսափելով (երբ ցանկացած առքուվաճառքի գործարքի ձեւակերպումը գերազանցում է 200-300 դոլարը)՝ նրանք գործարքն իրականացնում են ավելի «մատչելի մեխանիզմով». հողատիրոջը վճարվում է հողի գինը, իսկ գնորդը 10 տարի շարունակ իր անունով հողի հարկերը վճարելուց հետո դատարանով սեփականատիրոջ անվանափոխություն է կատարում:
Եվ, որ ամենակարեւորն է, դրսում գտնվողներից շատերը դեռ վերջնականապես չեն կողմնորոշվել՝ վերադառնա՞լ հայրենիք, թե՞ ոչ: Կառավարությունն այս նախագծով շատերի առաջ փակում է վերադարձի ճանապարհը: Այդքանով հանդերձ՝ անհասկանալի է կառավարության նման մոտեցման իմաստը. եթե օրենքը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելն է, ապա դրա համար կա հարցի լուծման պարզագույն տարբերակ՝ օրենքը չտարածել նախկինների վրա: Եթե այլ է, ապա դա մի ուղղվածություն ունի՝ մարդկանց հեռացնել հայրենիքից: Այլապես մի կողմից՝ հայտարարվում է ապագայի 4 մլն-անոց Հայաստանի մասին, ու մյուս կողմից՝ օրենքի ուժով փակվում է հայրենիքից հեռացածների հետդարձի ճանապարհը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.