29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի ուշադրության թիրախում են հայտնվել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Կարեն Կարապետյանի 2018-ի ծրագրերին այս պահին, բացի Սերժ Սարգսյանից, իրական երկու խոչընդոտ կա: Վիգեն Սարգսյանը վարչապետի պաշտոնի հավակնորդ է, իսկ Վլադիմիր Գասպարյանը մնում է Սերժ Սարգսյանի ամենահավատարիմ ուժային կառույցի ղեկավարը:
Վարչապետն օգոստոսի վերջից ի հավելումն իր ազդեցության տակ գտնվող օնլայն լրատվամիջոցների, մեծ ֆինանսական միջոցների ներգրավմամբ իր աջակիցների շարքերը համալրել է տպագիր մամուլի մի քանի պարբերականներով, որոնք մեծ պատրաստակամությամբ կատարում են «սև PR»-ի իրենց գործառույթը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
՚«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը հավակնում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին, որը թափուր է այս տարվա մայիսի 2-ից, երբ խորհրդի քարտուղար Յուրի Խաչատուրովը նշանակվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:
Իշխան Զաքարյանը հույս ունի, որ եթե «Ծառուկյան» դաշինքը մաս կազմի իշխող կոալիցիային, իր նշանակումը ևս իրականություն կդառնա»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ շարունակում են լարված մնալ խնամիներ Գագիկ Ծառուկյանի և Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները, ովքեր, ըստ մեր աղբյուրի, տևական ժամանակ է՝ իրար հետ չեն շփվում և չեն հարաբերվում:
Ըստ տեղեկությունների՝ Հովիկ Աբրահամյանը վաճառել է ոչ միայն եղբոր՝ Ջոնիկ Աբրահամյանի անունով գրանցված գազալցակայանը, այլ ուրիշ բիզնես-օբյեկտներ ևս:
Ըստ տեղեկությունների՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, հոր բիզնեսների վաճառքից ստացված գումարը տեղափոխում է աֆրիկյան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, որտեղ խաղային ապարատների բիզնես է սկսել»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Կառավարությունը հրապարակել է վարչապետ Կարեն Կարապետյանի մեկ տարվա գործունեության արդյունքը կամ վիճակագրական պատկերը: Ինքնին այդ հանգամանքը վկայում է, որ Կարեն Կարապետյանն ու կառավարությունը գործնականում կամ չեն հասկացել, կամ չեն ցանկացել հասկանալ Հայաստանի վարչապետի բուն խնդիրը: Հակառակ դեպքում, գործունեության մեկ տարվա արդյունքի վիճակագրական պատկերի փոխարեն, կառավարությունը հանրությանը պետք է ներկայանար բոլորովին այլ մեսիջներով և հաշվետվությամբ:
Այլապես, ներկայացվող վիճակագրությունը, որից հասարակությունը նույնիսկ չնչին մասը, ըստ էության, չի կարողացել շոշափելի արդյունք ստանալ մեկ տարվա ընթացքում և թերևս չի կարողանալու առնվազն գալիք մեկ տարում, հանրության հանդեպ ծաղր է, ոչ թե հաշվետվություն: Ծաղր է, երբ հիվանդի վիճակը սկզբունքորեն չի բարելավվում, երբ հիվանդի ինքնազգացողությունը սկզբունքորեն չի լավանում, սակայն բժիշկները նրան փորձում են ինչ-որ թվեր ներկայացնելով համոզել, որ ամեն ինչ լավ է, և հիվանդն առողջանում է սպասվածից էլ ավելի լավ:
Այն, որ կառավարությունը վարչապետի գործունեության մեկամյակի կապակցությամբ չի գտնում հանրության հետ հաղորդակցման, հանրությանը ներկայանալու այլ տարբերակ, քան կամա, թե ակամա ծաղրը հանրության հասցեին, ինքնին արդեն խոսուն ցուցանիշ է այդ գործունեության մասով: Ընդ որում՝ խնդիրն ամենևին վիճակագրության հավաստիությունը չէ, և չի բացառվում, որ այն տոկոսային աճերը, որ ներկայացվում են, համապատասխանում են իրականությանը:
Խնդիրն այն է, որ այդ վիճակագրությունը չի նշանակում ոչինչ և ըստ էության՝ որևէ խորքային կապ չունի այն իրականության հետ, որում գտնվում են հասարակությունն ու պետությունը: Անկասկած այդ ամենի համար պատասխանատու դիտարկել միայն վարչապետին, մեղմ ասած՝ անարդարացի է: Սակայն տվյալ պարագայում վարչապետից, ինչպես որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյայից, պահանջվում է այդ ամենի կապակցությամբ հանրության հետ համարժեք հաղորդակցություն, ոչ թե վիճակագրական «ապացույցներ»:
Ինքնին այդ «ապացույցները» այլ բան չեն, քան հանրության առաջ ձախողման կամ մեղքի յուրօրինակ խոստովանություն: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանն անկասկած խելացի մարդ է և շատ լավ պատկերացնում է իրականության ու ներկայացված վիճակագրության տարբերությունը, հեռավորությունը, նաև հայաստանյան կյանքի առանձնահատկությունները»,-գրում է թերթը:
«Ժամանակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Խորհրդարանում կոռուպցիոն սկանդալ է բացահայտվել, որը գաղտնի է պահվում: Օրերս աշխատանքից ազատվել են ԱԺ աշխատակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր տարիներ շարունակ տնօրինել են խորհրդարանի նյութական եւ ֆինանսական միջոցները:
Աշխատանքից ազատվել են ԱԺ աշխատակազմի պետի տեղակալ-գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանը, ֆինասատնտեսագիտական եւ հաշվապահահաշվառման վարչության պետի տեղակալ Ռուզաննա Աթոյանը, հաշվապահական հաշվառման բաժնի պետ Սուսաննա Այվազյանը, իսկ ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Վարդան Թորոսյանը, ազատվելով պետի պաշտոնից, նշանակվել է նույն վարչությունում պետի տեղակալ:
Մեր տեղեկություններով՝ նրանց գործունեության ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են բազմամիլիոնանոց չարաշահումներ եւ յուրացումներ:
Պատահական չէ, որ այս ամռանը, երբ պատգամավորները ցանկանում էին վերանորոգել իրենց սենյակները, աշխատակազմից նրանց պատասխանում էին, որ խորհրդարանի բյուջեն դատարկ է: Այդ յուրացումները կատարվել են ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի օրոք՝ կա՛մ նրա թողտվությամբ, կա՛մ առանց նրա գիտության»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՎԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերությունում անչափ տխուր վիճակ է ստեղծվել: Աշխատակիցները ամիսներով աշխատավարձ չեն ստանում, ծրագրերը փակվում են, աշխատակիցները դուրս են գալիս աշխատանքից: «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջին անգամ Հ3-ում աշխատավարձ են ստացել ապրիլ-մայիս ամսին, այն էլ մասնակի:
Աշխատակիցներ կան, որ 6 ամսով փող չեն ստացել, իսկ եթե անգամ աշխատավարձը վճարում էլ են, ապա 3 անգամից՝ կես-կես: Երբ աշխատակիցները աշխատավարձ վճարելու պահանջով դիմում են տնօրինությանը, միայն զայրացած հայտարարության են արժանանում, թե՝ որ փող լիներ, կվճարեին: Վերջերս Հ3-ի տնօրեն դերասան Արթուր Հովհաննիսյանը ժողով է հրավիրել և տեղեկացրել, որ պատրաստվում է աշխատակիցների կեսից ավելիին աշխատանքից հեռացնել, իսկ նրանց փոխարեն ուսանողների բերել աշխատելու: Ուսանողներին պրակտիկայի անվան տակ անվճար կաշխատեցնի, և հեռուստաընկերությունը փող կխնայի»,-գրում է թերթը:
«Ժամանակ»
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
«Միացյալ Նահանգների Կոնգրեսը հավանություն է տվել կոնգրեսական Դեյվիդ Վալադաոյի առաջարկած նախաձեռնությանը, որը կօգնի փրկել Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց կյանքեր: Կոնգրեսի որոշմամբ՝ Միացյալ Նահանգները 1,5 միլիոն դոլար հավելյալ գումար է հատկացնելու Լեռնային Ղարաբաղի տարածքում ականազերծման հետագա աշխատանքների համար։ ԱՄՆ-ի արտաքին հատկացումների վերջնական նախագիծը հավանաբար Կոնգրեսում քվեարկության կդրվի ուրբաթ երեկոյան:
Միացյալ Նահանգները 2000 թվականից ի վեր, նաեւ ԱՄՆ հայ համայնքի ազդեցության շնորհիվ, անընդմեջ խոշոր ֆինանսական միջոցներ է հատկացրել HALO TRUST-ին՝ Ղարաբաղում ականազերծման աշխատանքներ կատարելու համար: Այս անգամ հատկացվող 1,5 միլիոն դոլարի փոխանցումը թույլ կտա կազմակերպությանը շարունակել կարեւորագույն աշխատանքը: «Լեռնային Ղարաբաղի ընտանիքներին ականների վտանգից ազատելու կարեւորությունն անհերքելի է»,- ընդգծել է նախաձեռնության հեղինակ, կոնգրեսական Վալադաոն:
ԱՄՆ-ի խորհրդարանական այս նախաձեռնությունն ուղղակի կապ չունի ԵԱՀԿ Մինսկի խմբում նրա միջնորդական մանդատի, առաքելության հետ, սակայն ամբողջացնում է Վաշինգտոնի խաղաղարար, հաշտարար գործունեությունը Ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Միջնորդական առաքելությունը ենթադրում է ոչ միայն դիվանագիտական ջանքեր, այլ նաեւ գործունեության հումանիտար ասպեկտ, պատերազմի հետեւանքների վերացում, ինչն ամբողջությամբ գիտակցվում է Վաշինգտոնում:
Սրան հակառակ՝ Մոսկվան Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, ըստ էության, միջնորդական առաքելություն չի իրականացնում՝ փորձելով կառավարել հակամարտությունը, ինչպես դա անում է Արեւելյան Ուկրաինայում: Այդ նպատակով Ռուսաստանը սպառազինում է հակամարտության կողմերին, հատկապես Ադրբեջանին՝ ըստ անհրաժեշտության հող նախապատրաստելով նոր կառավարելի պատերազմի համար, որը ճանապարհ կբացի հակամարտության գոտում ռուսական ռազմական ներկայության համար: Այս նպատակին է ծառայեցվում նաեւ Մոսկվայի դիվանագիտական գործունեությունը Մինսկի խմբում:
Հատկանշական է, որ հենց այն օրը, երբ Վաշինգտոնում քննարկվում է Արցախում կյանքեր փրկելու նախաձեռնությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վստահություն է հայտնել Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման հարցում։ Այս մասին նա ասել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպմանը: Այսինքն՝ Մոսկվան մտադիր է շարունակել Ադրբեջանի սպառազինումը: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսության մեջ արված ներդրումները չեն գերազանցում ծիծաղելի 40 միլիոն դոլարը, և նույնիսկ ամենավառ երևակայություն ունեցող մարդը չի կարող հավատալ, որ մինչև տարեվերջ Կարեն Կարապետյանը կարող է ապահովել խոստացած 830-850 միլիոն դոլարի ներդրումը:
Եթե իրական ներդրումները չկան, դրանք կարելի է «նկարել»: Կարեն Կարապետյանը այդպես է որոշել իրականություն դարձնել սեփական խոստումը, որպեսզի 850-միլիոնանոց փաթեթով մասնակցի վարչապետի պաշտոնի համար հայտարարված աճուրդին: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել կառավարության տարածած արտառոց, սկանդալային պարզաբանումը, որտեղ, մասնավորապես, կարդում ենք.
«Դրանց (850 միլիոնի) մեջ ներառված են տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվող պետական, այդ թվում՝վարկային կամ դրամաշնորհային միջոցներով իրականացվող, պետություն-մասնավոր հատված համագործակցության ներդրումային ծրագրերը»:
Նման բացահայտ մանիպուլյացիայի, ակնհայտ կեղծիքի չի դիմել Հայաստանի ոչ մի կառավարություն՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի քաղաքական պատկանելություն, մասնագիտական կամ բարոյական որակ է ունեցել վարչապետը:
Կառավարությունը, փաստորեն, ասում է, որ վարչապետի ասած 830-850 միլիոնի ներդրումը ներառում է պետբյուջեի ծախսերը: Նման արտառոց պարզաբանում, այս կարգի ցինիզմ հնարավոր չէ գտնել անգամ աֆրիկյան կամ ասիական հետամնաց երկրում»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Միջազգային հեղինակավոր մամուլում կրկին ալիեւյան կոռուպցիոն պատմություններ են, որոնցում այս անգամ ներգրավված է նաեւ Հայաստանի «ռազմավարական դաշնակցի» ռազմաարդյունաբերական ընկերություններից մեկը՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը:
Հայաստանը հայտնվել է շատ բարդ դրության մեջ: Մի կողմից՝ Ալիեւի կոռուպցիոն հերթական մերկացումն է միջազգային մամուլում, մյուս կողմից՝ այդ մերկացումը «հանում» է նաեւ «ռազմավարական դաշնակցի» ռազմական արդյունաբերության ընկերություններից մեկի «հագուստը»: Փաստորեն, հայհոյելով Ալիեւին, օգտագործելով կոռուպցիոն հերթական սկանդալը նրա շուրջ՝ Հայաստանը կարող է «ակամայից» տրորել նաեւ «դաշնակցի» ոտքը: Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի «ռազմավարական դաշնակիցը» Ադրբեջանի նախագահական կլանի, այսպես ասած, «կոռուպցիոն դաշնակիցն» է:
Այստեղ բավական է մի պարզ ճշմարտության հիշեցում՝ ոչինչ այդքան չի միավորում, որքան «համատեղ գործած հանցանքը»: Այժմ, թերեւս, պարզ է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության, այսպես ասած, ամբողջ պերճանքն ու թշվառությունը: Ակնհայտ է դառնում, որ այդ գործընկերությունը անգամ չի համապատասխանում այն արդարացումներին, թե Ռուսաստանն ունի իր շահը եւ հենց այդ շահի տրամաբանությամբ է Ադրբեջանի հետ գործընկերությունը խորացնում: Պարզվում է, որ չկա Ռուսաստանի շահ, կա ընդամենը Ռուսաստանի իշխանությունում գտնվող խմբավորումների, այսպես ասած, ֆինանսական շահ, որի համար էլ ձեւավորվում է, այսպես ասած, ռուս-ադրբեջանական գործընկերությունը: Սա նաեւ Հայաստանի պետականության պերճանքն ու թշվառությունն է, երբ մենք ստիպված ենք մեզ դաշնակից անվանել մի սուբյեկտի, որը մեր հակառակորդի, մեզ պատերազմով եւ ոչնչացումով սպառնացող իշխանական կլանի հանցակիցն է:
Միեւնույն ժամանակ, ստեղծվում է հետաքրքիր մի վիճակ՝ մերկացվում է Հայաստանի դեմ ռուսական քաղաքականության հանցավոր բնույթի մի նոր ու միջազգային հնչեղության դրվագ, մերկացվում է, այսպես ասած, միջազգային հանրության ջանքով: Ակնհայտ է, որ այդ դրվագը Հայաստանի համար, այսպես ասած, բարոյական գործոն է Ռուսաստանի դեմ: Այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտագործել այդ գործոնները քաղաքական եւ դիվանագիտական դիվիդենտներ ստանալու համար: Այդ հարցի պատասխանը բավականին բարդ է, քանի որ պարզ չէ, թե Հայաստանն ինչպիսի կամք եւ կարողություն ունի համարձակորեն օգտագործելու այն:
Սակայն ուշագրավ է, որ այդ սկանդալին զուգահեռ, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անում է բավականին հետաքրքիր հայտարարություն այն մասին, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում անհրաժեշտ է արգելանք դնել ղարաբաղյան հակամարտության գոտի զենքի վաճառքի վրա: Քոչարյանը նաեւ ակնարկում է, որ այստեղ խնդիրը Մինսկի խմբի երեք համանախագահների համաձայնությունն է, որոնք երեքն էլ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ են: Այդպիսով, Քոչարյանը նաեւ հստակ ակնարկում է, որ այստեղ այդ արգելանքի դեմ է Ռուսաստանը, այսինքն՝ Մոսկվան է միայն, որ չի համաձայնում արգելանքի գաղափարին: Դա արձանագրելը բավականին դյուրին է, քանի որ միայն Ռուսաստանն է համանախագահ եռյակի երկրներից Ադրբեջանին զենք վաճառողը:
Այսպիսով, միջազգային մամուլը բարձրաձայնում է Ալիեւի նոր կոռուպցիոն պատմություններ եւ դրանց «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ներգրավվածությունը, իսկ Հայաստանն ԱԳՆ տեղակալի մակարդակով բարձրաձայնում է զենքի վաճառքի արգելք սահմանելու անհրաժեշտության եւ դրան Ռուսաստանի դեմ լինելու մասին: Բայց այդքա՞նն է, որ կարողանում է կամ իրեն թույլ է տալիս Հայաստանը: Թվում է, թե քիչ չէ, սակայն հարցն այն է, որ դա ոչինչ է այն գործիքի համեմատ, որ Հայաստանին «տրվում» է միջազգային հետաքննության եւ տեղեկատվական հոսքի միջոցով:
Ի դեպ, այս տեսանկյունից իրավիճակը հետաքրքիր է մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարության ֆոնին, որ ԱՄՆ-ն ցանկանում է համոզվել, թե արդյո՞ք Հայաստանը ինքնիշխան որոշումներ է կայացնում, եւ գործիքներ է տրամադրում Հայաստանին այդ որոշումները կայացնելու համար: Փաստացի, Հայաստանին տրամադրվել է ինքնիշխանության գործիք՝ միջազգային մամուլում ռուս-ադրբեջանական կոռուպցիոն դաշնակցության մասին հրապարակումների տեսքով: Այժմ թերեւս միջազգային հանրությունը հետեւելու է, թե Հայաստանն ինչպես է կարողանում իր ինքնիշխանության համար օգտագործել այդ ընձեռված գործիքը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ Երևանի քաղաքապետիխորհրդական, քաղաքապետարանում չսիրված Գոռ Վարդանյանը լուրջ տարաձայնություններ ունի կարատեի և արևելյան այլ մարտարվեստի ֆեդերացիաների ղեկավարների հետ:
«Նա հանդիպում է ֆեդերացիայի աշխատակիցների հետ և Տարոն Մարգարյանի անունից սաների անձնագրերի պատճեններն է պահանջում: Ովքեր հրաժարվում են անձնական տվյալները փոխանցել, սպառնում է, որ կզրկի դպրոցում պարապելուց, դահլիճից: Մեր տեղեկություններով՝ այս քայլով Գոռ Վարդանյանը փորձում է մենաշնորհել դպրոցներում կարատեի պարապմունքները»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.