29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի փոխարեն նշանակել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանին:
Աշոտ Կարապետյանը հայ հանրությանը հայտնի է քաղաքացիների նկատմամբ դրսևորած դաժանությամբ և բռնությամբ: Մասնավորապես՝ Կարապետյանի զոհերից է ՀԺԿ նախկին անդամ Գրիշա Վիրաբյանը, ով Կարապետյանի կողմից ոստիկանական բաժանմունքում դաժան ծեծի ենթարկվելուց հետո կորցրեց ամորձին:
Կարապետյանի բռնության զոհերից է նաև Սևանի «Հարսնաքար» ռեստորանի աշխատակից Նատաշա Ոսկանյանը, ով Կարապետյանի գործողությունները նկարագրել է այսպես. «Կարապետյանը մեկ-երկու անգամ հարվածեց դեմքիս, որից հետո ամբողջ ուժով սկսեց խփել ձեռքերիս, երեսիս, հիմնականում մատներիս շրջանում, իսկ երբ ցավից թաքցրեցի ձեռքերս թևատակիս, նա վառվող ծխախոտը մոտեցրեց ձախ ձեռքիս երեսին ու այրեց ձեռքս: Այդ ամենն ուղեկցվում էր հայհոյանքներով, անպատիվ խոսքերով ու սպառնալիքներով»»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Երեկ Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկությունից առաջ պատգամավոր Արարատ Զուրաբյանն իր կարճ ելույթում անդրադարձավ նաև ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի վերադարձին: Զուրաբյանը բառացի դա չասաց, սակայն ակնարկեց, որ «մենք ունենք մեկ քաղաքական վտարանդի, որին պետք է շուտ վերադարձնել Հայաստան»:
Նշենք, որ այս շարժման առաջին օրերին հնչում են Վանո Սիրադեղյանի վերադարձի առաջարկներ, պահանջներ: «Ժամանակ»-ը փորձեց հասկանալ, թե իրավական առումով որքանով իրագործելի առաջարկ է:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը կարծում է, որ Սիրադեղյանը կարող է վերադառնալ Հայաստան՝ հաշվի առնելով այն ժամանակահատվածը, որ նա թաքնվում է քննությունից: «Վաղեմության ժամկետներն անձանց նկատմամբ, ովքեր գտնվում են հետախուզման մեջ, թաքնվում են քննությունից, նախկինում գործող Քրեական օրենսգրքով սահմանված է եղել 15 տարի, ներկայումս գործող քրեական օրենսգրքով սահմանված է 20 տարի:
Կարծում եմ՝ պետք է կիրառվի վաղեմության ժամկետն անցնելու հիմքով պատասխանատվությունից ազատելու դրույթը»,- ասաց Վարոսյանը՝ հավելելով, որ խնդիրն այն է, թե երբվանից պետք է հաշվել վաղեմության ժամկետը: Օրենքով սահմանված կարգով վաղեմության ժամկետը հաշվվում է մեղսագրվող վերջին արարքի կատարումից սկսած, բացի դրանից, անձը պետք է թաքնվելու ընթացքում այլ հանցագործություններ կատարած չլինի: Փաստաբանի խոսքով՝ եթե ամեն դեպքում որոշում կայացվեց Վանո Սիրադեղյանի վերադարձի մասով, ապա նրա հետ գալը պետք է ձևակերպվի քրեական գործով, համապատասխան կերպ: Սիրադեղյանը կարող է ինքնակամ ներկայանալ նախաքննական մարմնին, կամ նրան հայտնաբերեն և ներկայացնեն իրավապահ մարմիններին, որից հետո դատարանը պետք է համապատասխան որոշում կայացնի: «Թե ինչ որոշում կընդունի դատարանը, չգիտեմ, սակայն, ենթադրում եմ, որ պետք է լինի քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում»,-գրում է թերթը:
«Ժամանակ»
Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում:
«Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ դուրս եկած քաղաքական ուժերի միջեւ ընդհանուր գործողությունների եւ ծրագրերի շուրջ կոնսենսուս չկա: Ինչպես եւ սպասվում էր, բոլորը իրենց համարում են առաջնորդներ եւ պահանջում, որ մյուսները համախմբվեն իրենց շուրջ:
«Հանուն Հայաստան պետության» ճակատը, «Քաղաքացիական պայմանագիրը», «Ժառանգությունը» եւ մյուս կուսակցություններն ու քաղաքացիական նախաձեռնությունները այդպես էլ չեն կարողացել միասնական օրակարգ ձեւավորել:
Չի բացառվում, որ առաջիկայում մենք ականատես լինենք այս ուժերի կողմից միմյանց եւ ոչ թե Սերժ Սարգսյանի դեմ մղվող պայքարին»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։
«Սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում պարբերաբար լուրեր են շրջանառվում, թե Արեւմուտքը Հայաստանում իշխանափոխության նպատակով աջակցում է ընդդիմադիր խմբերին, անգամ զինված խմբավորումներին, ինչպիսիք են «Սասնա ծռերը»:
Մեկնաբանության եւ պարզաբանում ստանալու խնդրանքով Aysor.am-ը դիմել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզին: Դեսպանի պատասխանում ասվում է. «Շրջանառվող այս լուրերն իրականությունից ավելի հեռու չէին էլ կարող լինել: Մենք չենք աջակցում այնպիսի խմբերի, որոնք փորձում են անօրինական ճանապարհով տապալել ընտրված իշխանություններին: Եվ հատկապես այնպիսի խմբերի, ինչպիսին «Սասնա ծռերն» են, որոնք բռնությունը գերադասում են երկխոսությունից, մենք միանշանակ դատապարտում ենք: Մենք չենք հանդուրժում «Սասնա ծռերի» եւ մյուսների գործողությունները, ովքեր դիմում են բռնության, կամ ովքեր սպառնում են վնաս պատճառել մյուսներին՝ իրենց քաղաքական օրակարգն առաջ տանելու համար: Անցած տարի «Սասնա ծռերի» անդամների գործողությունների հետեւանքով մարդկային կյանքեր կորսվեցին, իսկ մերձակա համայնքի բնակիչները անհարկի հայտնվել էին սոսկալի իրավիճակում»,-ասել է Միլզը:
ԱՄՆ դեսպանի պատասխանը խիստ ուշագրավ է՝ ինչքան էլ կանխատեսելի լինի նրա պատասխանի բովանդակությունը: Որեւէ բանական մարդ չէր կարող ակնկալել, որ ԱՄՆ-ը կամ ժողովրդավարական որեւէ այլ երկիր կարող է աջակցել ահաբեկչությանը, քաղաքական բռնությանը: Մյուս կողմից՝ Միլզի գնահատականը միանշանակ է եւ որեւէ տարընթերցման տեղիք չի տալիս:
ԱՄՆ դեսպանի խոսքի բովանդակությունից զատ՝ շատ ավելի էական է այն կոնյունկտուրան, ժամանակային միջակայքը, որում հնչեցվել է հայտարարությունը: Բանն այն է, որ «ծռության» քաղաքական խոսափող համարվող «Հանուն Հայաստան պետության» ճակատն այս օրերին ակտիվ փողոցային պայքար է ծավալում Սերժ Սարգսյանի իշխանավարման դեմ, եւ տեղի ունեցող հանրահավաքներում հնչում են հայտարարություններ, որոնք, մեղմ ասած, գտնվում են քաղաքականության եւ բռնության սահմանագծին: Ավելին՝ օրեր առաջ «Սասնա ծռեր» խմբավորման խոսնակ Վարուժան Ավետիսյանը բանտից իրենց կողմնակիցներին, ըստ էության, զինված ապստամբության կոչ արեց: Ահա այս համատեքստում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը կիրառական քաղաքական նշանակություն է ստանում. Վաշինգտոնը թափանցիկ ակնարկում է, որ չի հանդուրժելու իշխանության տապալման հակասահմանադրական որեւէ փորձ:
Իրադարձությունների նման սցենարը մենք կանխատեսել էինք. երբ Ազատության հրապարակի հարթակը քաղաքացու կեցվածք չի ունենում, նույնիսկ գործող ավտորիտար, օլիգոպոլ իշխանությունը միջազգային հանրության աչքերում լեգիտիմացվում եւ ավելի քաղաքակիրթ է երեւում:
Մյուս կողմից՝ քաղաքական արկածախնդրությունն ըստ էության լեգիտիմացնում է խիստ դատավճիռները Ժիրայր Սեֆիլյանի, «Սասնա ծռերի» գործերով: Ժիրայր Սեֆիլյանն ու նրա կողմնակիցները միջազգային հանրության աչքերում նույնանում են ահաբեկչության հետ. պատահական չէ, որ Սեֆիլյանի՝ քաղաքական հաշվեհարդար հիշեցնող դատավճիռը չարժանացավ միջազգային արձագանքի:
Այս ամենի համատեքստում ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ ծավալվող պայքարը չի արժանանալու ոչ միայն մեր հասարակության, այլ նաեւ միջազգային հանրության աջակցությանը՝ ըստ էության նպաստելով Սերժ Սարգսյանի նոր իշխանության լեգիտիմությանը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Մոտ երկու շաբաթ հետո Արմեն Սարգսյանը ստանձնելու է Հայաստանի նախագահի պաշտոնը: Չնայած այն հանգամանքին, որ չորրորդ նախագահը չի հանդիսանալու պետության ղեկավարը եւ էապես «խուզվել» են նրա լիազորությունները, սակայն Արմեն Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, թե երկիրը ղեկավարելու է խոսքի ուժով` ակնարկելով հասարակության վրա հենվելու մտադրության մասին: Ժամանակակից քաղաքականության մեջ հստակ խոսքը, դիրքորոշումը երբեմն ավելի ազդեցիկ նշանակություն են ունենում հանրային կարծիքի ձեւավորման վրա, քան ֆորմալ լիազորությունները, որոշումները, հրամանագրերը:
Մարտի 2-ի քվեարկությունից հետո Արմեն Սարգսյանը փաստացի Հայաստանի իշխանության էլիտայի առանցքային ներկայացուցիչ է եւ, անկախ այն հանգամանքից, որ դեռ պաշտոնապես չի ստանձնել պաշտոնը, միանգամայն պատասխանատու է երկրում ընթացող զարգացումների, տեղի ունեցող իրադարձությունների համար, մանավանդ, երբ, այսպես կոչված, հանրային քարոզարշավի օրերին հասարակական տարբեր սեգմենտների խոստանում էր բոլոր հարցերի վերաբերյալ հայտնել իր դիրքորոշումները:
Սակայն այնպիսի տպավորություն է, որ նախագահ ընտրվելուց հետո Արմեն Սարգսյանն անհետացել է, եւ երկրում կատարվող կարեւոր իրադարձությունները նրան չեն հուզում:
Օրենսդրորեն Երեւանի ավագանին լրագրողների առջեւ փակվում է, ինչը ենթադրում է մունիցիպալ իշխանության նկատմամբ հասարակական վերահսկողության էական սահմանափակում, սակայն Արմեն Սարգսյանն որեւէ կերպ չի արձագանքում այս փաստին` թեեւ տասնյակ անգամներ կարեւորել է լրատվամիջոցների աշխատանքը եւ պետական մարմինների գործունեության հրապարակայնությունը: Սարգսյանի այդ վերացական հայտարարությունները գրոշի արժեք չունեն, եթե նա չի արձագանքում կոնկրետ իրադարձության: Սա հենց այն բացառիկ դեպքն էր, երբ Արմեն Սարգսյանը խոսքի իշխանությամբ կարող էր ազդել զարգացումների վրա` կանխելով ժողովրդավարության էական սահմանափակման կոնկրետ դրսեւորումը:
Կամ` հատկապես ընդդիմադիր ուժերի հետ նախընտրական հանդիպումների ժամանակ Արմեն Սարգսյանը տողատակով հասկացնում էր, որ ինքը դեմ է քաղաքականապես մոտիվացված ազատազրկումներին: Արմեն Սարգսյանի նախագահ ընտրվելուց հետո դատարանը տասը տարի հինգ ամիս ազատազրկման դատապարտեց Ժիրայր Սեֆիլյանին, ինչը քաղաքական հաշվեհարդարի դրսեւորում համարեցին անգամ վերջինիս գաղափարական հակառակորդները, սակայն Արմեն Սարգսյանը շարունակեց լռել եւ որեւէ կերպ չարձագանքեց տեղի ունեցածին:
Արմեն Սարգսյանը «հետեւողականորեն» լռեց նույնիսկ այն ժամանակ, երբ խորհրդարանը, ըստ էության, խմբագրեց Սահմանադրությունը` ավելի կրճատելով նաեւ նախագահի լիազորությունները եւ խորհրդարանական համակարգի փոխարեն` երկրում ներդնելով ըստ էության, անձնակենտրոն սուպերվարչապետական մոդել:
Երկրում ստեղծված վիճակի, հոռի բարքերի համար ավելի շատ պատասխանատու են ոչ թե այն ստեղծողները, այլ նրանք, ովքեր գալիս են դրսից` որպես փրկիչ, բարեփոխիչ: Այսօրվա գավառամիտ, վայրենի իշխանությունն իրականում վերարտադրվում է հենց այս կարգի` արեւմտյան բարի ու գեղեցիկ արտաքինով կոմֆորմիստների մասնակցությամբ եւ թողտվությամբ: Խորհրդարանական ընտրություններում Սերժ Սարգսյանի իշխանությունը վերարտադրվում էր Կարեն Կարապետյանի «նոր ոգով», Սերժ Սարգսյանի նոր իշխանությունն այս օրերին ամբողջանում է Արմեն Սարգսյանի բարի ու անբովանդակ ժպիտով:
Արմեն Սարգսյանի նախագահական առաքելությունը, ըստ էության, հենց դրանով էլ սահմանափակվում է»:
«Ժամանակ»Վայրենի իշխանության գեղեցիկ ժպիտը. Արմեն Սարգսյանն անհետացել է
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամները մի քանի փակ հանդիպումներ են ունեցել Ազատամարտիկների միության անդամների հետ՝ միասնական օրակարգով հանդես գալու նպատակով:
Ճակատի անդամները հրավիրել են նաեւ Նիկոլ Փաշինյանին, ով, ըստ մեր տեղեկությունների, չի ընդունել հրավերը եւ ճակատի անդամների հետ հանդիպման չի գնացել:
Այս հանդիպումների նպատակը Սերժ Սարգսյանի վարչապետության խոչընդոտումն է: Եթե միավորումը կայանա, հնարավոր է, որ պայքարը տեղափոխվի Ազատության հրապարակ, կլինեն շուրջօրյա նստացույցեր»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Երեկվա դատական նիստում հրապարակվել են «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի հեռախոսազրույցները, որոնցում շոշափվում էր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի եւ Լեւոն Զուրաբյանի անունները։ «Զուրաբյանին ու Նիկոլին թող քցեն զիբիլի վեդրոն, Նիկոլին շպրտեք զիբիլի վեդրոն։ Եթե Նիկոլը ըտեղ ա, մի հատ քարով գանգին խփեք»,- ասել է Պավլիկ Մանուկյանը։
Այս գաղտնալսումները խիստ ուշագրավ են «ծռության» արժեքային կողմնորոշումները բացահայտելու, բայց նաեւ` այսօրվա քաղաքական գործընթացների համատեքստում, որովհետեւ իրադարձությունները կարող են բերել նրան, որ «ծռերն» ու Նիկոլ Փաշինյանը նույն հարթակում պահանջեն Սերժ Սարգսյանի հեռացումը:
2016-ի օգոստոսին գուցե քչերի համար էր ակնհայտ, սակայն այս գաղտնալսումները բացահայտում են, որ «Սասնա ծռեր»-ի գործողությունների թիրախը ոչ միայն իշխանություններն են, այլ քաղաքականությունն առհասարակ: Զինված խմբի անդամները նույն լեքսիկոնով, բառամթերքով խոսում են` ինչպես «ատելի» իշխանության, այնպես էլ` «փափկասուն» ընդդիմության մասին: Որտեղ հնչում են կրակոցներ, վերանում է քաղաքականության եւ ահաբեկչության սահմանը` այնտեղ բացարձակ անհանդուրժողականություն է այլ կարծիքի, դիրքորոշման հանդեպ: Եթե ՊՊԾ գնդի գրավումն ավարտվեր իշխանության տապալմամբ, ապա Հայաստանում որակական որեւէ փոփոխություն չէր լինելու. քրեաօլիգարխիային փոխարինելու էր ռազմական խունտան, որը դարձյալ առաջնորդվելու էր ոչ թե օրենքի, այլ միայն իրեն հասու «ճշմարտության» թելադրանքով:
Այս իրողությունների, այսօր հրապարակված հեռախոսային գաղտնալսումների համատեքստում խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ այս օրերին «Սասնա ծռեր»-ի համակիրներն ու Նիկոլ Փաշինյանը նույն հարթակում կարող են պայքարել Սերժ Սարգսյանի իշխանավարության դեմ: Իհարկե, Հայաստանի նորագույն պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ փոխադարձ մեղադրանքներ հնչեցրած քաղաքական ուժերը հետագայում դարձել են դաշնակիցներ` գոնե տակտիկական առումով, կոնկրետ խնդիր սպասարկելու նպատակով: Սակայն այս դեպքում, մենք գործ ունենք որակապես այլ իրավիճակի, հանգամանքների հետ, որովհետեւ խոսքը վերաբերում է ոչ թե քաղաքական մարտավարական հակասություններին, այլ` գլոբալ հարցադրման. քաղաքականությունն ընդունել-չընդունելու երկընտրանքին:
Սերժ Սարգսյանի վարչապետության հեռանկարի դեմ պայքարում են «Հանուն Հայաստան պետության» ճակատն ու Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն, որոնց ընդհանուր կարգախոսն անխուսափելիորեն նրանց դաշնակիցներ է դարձնելու Ազատության հրապարակի հարթակում` նույնիսկ անկախ այն հանգամանքից, որ Փաշինյանը սկզբունքորեն մերժում է բռնությունը:
«Սերժ, հեռացիր» կարգախոսով Ազատության հրապարակ վերադարձը ՔՊ-ին անխուսափելիորեն տանելու է միջավայր, որտեղ եղանակ են ստեղծում «գանգ փշրողները»: Պատմության փորձը ցույց է տվել, որ ատելության միջավայրում միավորված ագրեսիվ լյումպենի համար քաղաքականություն եւ իշխանություն հասկացությունները շատ հաճախ նույնանում են, եւ նրանք պատրաստ են «փշրել» ցանկացած մարդու գանգը, եթե նույնիսկ նա ելույթ է ունենում Ազատության հրապարակում` ձեռնպահ մնալով հայհոյանքներից, բռնության կոչերից: Նիկոլ Փաշինյանի հեղափոխությունը, քաղաքական շարժումը դատապարտված է, եթե նա անգամ տեսականորեն չի բացառում դաշինքը «գանգ փշրողների» հետ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Սերժ Սարգսյանը փաստացի հայտարարել է, թե նախագահի պաշտոնը թողնելուց հետո վարչապետի պաշտոնը զբաղեցնելու նպատակը կարող է լինել քաղաքական սերնդափոխություն իրականացնելը:
Երիտասարդներին փորձ փոխանցելու, անկախ կուսակցական պատկանելությունից եւ քաղաքական դիրքավորումից երիտասարդ լիդերների ճանապարհ բացելու մասին հայտարարությունը նշանակում է հենց դա:
Փաստորեն, Սերժ Սարգսյանը հայտարարում է իշխանափոխության մտադրության կամ առաքելության մասին, պարզապես դա այն իշխանափոխությունը չէ, որ պատկերացնում է հանրությունը: Այսինքն՝ խոսքը ընդդիմությամբ իշխանությանը փոխարինելու ներկայիս պատկերացումների կամ որոշակի դիսկուրսի մասին չէ, այլ ներհամակարգային իշխանափոխության: Խոշոր հաշվով, Սարգսյանը հայտարարել է ՀՀԿ-ին ընդդիմության պատրաստելու մասին, համենայնդեպս, կատարելով առաջին քայլն ու գործնականում հրաժարվելով իր իսկ կուսակցությունից: Կուսակցական պատկանելության տարբերություն չդնելու, քաղաքական դիրքավորման տարբերություն չդնելու մասին նրա հայտարարությունը խոսում էր հենց այն մասին, որ Սարգսյանն իրեն դասում է այլեւս կուսակցական վարչապետից ավելի վեր: Ընդ որում, միաժամանակ հետաքրքիր է, որ նա չի խոսում իր համար նախընտրելի ազգային համաձայնության կամ համերաշխության կառավարության մասին:
Գոնե առայժմ Սերժ Սարգսյանը ձեռնպահ մնաց այդօրինակ շեշտադրումներից, ինչը եւս վկայեց, որ նա իր խնդիրը չի դիտարկում ներկայիս կուսակցական կայուն մեծամասնության վերաձեւումը, այլ դիտարկում է հենց իշխանափոխության մեխանիզմի ձեւավորումը՝ սերնդափոխության միջոցով: Համենայնդեպս, առայժմ ուրվագծված հայեցակարգը կամ պատկերացումը հիմք է տալիս ենթադրել, որ իշխանության ծրագրերում առկա է նոր կուսակցության ձեւավորման մտադրություն, որը պատրաստ կլինի ՀՀԿ-ին երաշխավորել սեփականության անձեռնամխելիություն: Դա կտարբերվի ԲՀԿ-ի մեխանիզմից, որ ներդրվեց եւ, մեծ հաշվով, արդյունավետ աշխատեց տասնամյակի ընթացքում:
Տվյալ պարագայում, սակայն, խնդիրն այն է, որ ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն գործնականում շատ ընդհանրություններ ունեցող, այդուհանդերձ, տարբեր տնտեսական մարտավարական շահերի տեր սուբյեկտներ էին, եւ ԲՀԿ-ի իշխանության գալը ՀՀԿ համար անխուսափելիորեն ենթադրելու էր սեփականության վերաբաշխում: Ընդ որում, այդ համատեքստում հետաքրքիր է, թե Սարգսյանի վարչապետական հայեցակարգին ինչպես է արձագանքելու Գագիկ Ծառուկյանը կամ ԲՀԿ-ն: Խոսքը ընթացիկ արձագանքի մասին չէ՝ դրական, թե բացասական կարծիք վարչապետական հեռանկարի մասին: Խոսքը սերնդափոխության կոնցեպցիայի մասին է, որովհետեւ այն փաստորեն առնչվելու է նաեւ ԲՀԿ-ին: Այստեղ մի կողմից ձեռնոց է ամբողջ դաշտին, մյուս կողմից, իհարկե, գործակցության առաջարկ խաղի որոշակի կանոնների շուրջ, եւ այդ համատեքստում հետաքրքիր է, թե ինչպես է ԲՀԿ-ն փորձելու պահել իր երկրորդի կարգավիճակը, քանի որ տվյալ պարագայում խնդիրը հենց այստեղ է՝ ձեւավորել այն երկրորդ ուժը, որը տեսանելի հեռանկարում կարող է հավակնել իշխանափոխության մեխանիզմի կարեւոր տարր եւ դերակատար լինելուն:
Դա իհարկե չի լինի 2022 թվականին, բայց մեծ հավանականությամբ, Սերժ Սարգսյանը ծրագրում է 2027 թվականին ապահովել համակարգ, որն ի զորու կլինի իրեն թույլ տալ իշխանափոխության՝ ընտրության միջոցով խաղաղ իշխանափոխության ճոխություն, առանց սեփականության իրավունքի ոտնահարման: Այդպիսով, Հայաստանի իշխող համակարգը կմտնի կառավարվող, կամ ինչպես Ռուսաստանում ներքին կոնցեպցիաների գորշ կարդինալներից մեկը կասեր՝ «սուվերեն դեմոկրատիայի» եզրափակիչ փուլ: Մյուս կողմից, այդ տրանսֆորմացիան իշխանության կամ ներհամակարգային պլաններից ընդամենը մեկն է, գուցե առավել «առաջադեմը» համեմատության մեջ, բայց ամենեւին ոչ միակը, եւ ըստ այդմ դեռ պարզ չէ, թե Սարգսյանի «սերնդափոխության» առաջարկին ինչպես է արձագանքելու նրա իսկ ղեկավարած մեծամասնությունը, հատկապես երբ ակնառու է, որ Սարգսյանը դե ֆակտո հրաժարվում է այդ մեծամասնության հետ ասոցացվելուց, գիտակցելով դրա ոչ նպատակահարմարությունը հանրային ընկալման տեսանկյունից:
Վերջին հաշվով, Սարգսյանի նախագահության տարիների ընթացքում թեկուզ համեմատության մեջ առաջադիմական պլանները մի քանի անգամ հայտնվել են իրագործման «առաջնագծում», սակայն պարբերաբար տրվել է նահանջի հրաման՝ համակարգի գործուն հակազդեցության ուժով, եւ պարզ չէ, թե Սարգսյանն այս անգամ որքան է հավատարիմ մնալու պլանին: Թեեւ անհրաժեշտ է արձանագրել նաեւ, որ ժամանակն աշխատում է դրա օգտին, քանի որ տարեցտարի առավել բարդ ու դժվար է դառնում ոչ թե այդ պլանն իրականացնելը, այլ դրա իրագործումից հրաժարվելը: Իրավիճակը գալիս է ի վերջո մի կետի, այդ թվում՝ աշխարհաքաղաքական իրողությունների բերումով, որ չանելու ռիսկերն այլեւս ավելին են, քան անելու դեպքում: Ընդ որում՝ ավելին ոչ միայն զուտ քանակի, այլ նաեւ հետեւանքի ուժգնության տեսանկյունից»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները հավանություն տվեցին Միջազգային պայմանագրերի մասին օրենքի նախագծին: Եվս մի օրենք, որով զրոյի են հավասարեցվում պետության գլխի, այն է՝ նախագահի լիազորությունները:
Ներկայումս գործող օրենքով նախատեսվում է, որ Հայաստանում միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության նախագահը, կառավարությունը, վարչապետը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, գերատեսչությունները, ինչպես նաեւ միջազգային պայմանագրի օտարերկրյա սուբյեկտները:
Կատարվող փոփոխությունից հետո հանրապետության նախագահն առանց կառավարության, այսինքն՝ վարչապետի առաջարկության ոչ մի թուղթ չի կարող ստորագրել»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Մարտի 1-2-ի դեպքերով քրեական գործերի նախաքննության հսկողություն իրականացնող նախկին դատախազ Կորյուն Փիլոյանը երեկ «Ժամանակ»-ի հետ զրույցում շատ ողջունելի համարեց, որ դատախազությունը Փաստահավաք խմբի զեկույցն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ քննության, թեեւ ինքն այդ զեկույցին, իր խոսքով, ծանոթ չի եղել ու չի հիշում այդ զեկույցում ներկայացված փաստերը:
«Իմ ուղեղը տեւական ժամանակ է՝ անջատված է քաղաքականությունից, ձեր ասած թեմաներից, բայց ինչ վերաբերում է Մարտի 1-ի դեպքերին եւ Փաստահավաք խմբի զեկույցին, զեկույցի բովանդակությանը, անկեղծ ասած, չեմ էլ հիշում՝ ծանոթ եղե՞լ եմ, թե՞ ոչ։ Իսկ եթե ժամանակին ծանոթ էլ եղած լինեի, հիմա չեմ հիշում։ Ես շատ եմ նեղվում, որ երբեմն որոշ մարդկանց համարժեք պատասխան չի տրվում։
Երբ Մարտի 1-ի դեպքերը թարմ էին, եւ կոնկրետ նախաքննություն էր իրականացվում, էն անձինք, ովքեր հիմա շահարկումներով են զբաղված, կոչ էին անում մարդկանց, որ չգնան եւ ցուցմունք չտան, չաջակցեն նախաքննական մարմնին։ Հիմա ի՞նչ է փոխվել, որ ուզում են գործը բացահայտվի, իսկ էն ժամանակ չէին ուզում»,- նշեց Փիլոյանը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.