23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«Քաղաքացիների բողոքը՝ Երևանում տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու դեմ, արդար է։ Քաղաքապետարանն ընդունել է այդ որոշումը՝ առանց քննարկման, առանց հիմնավորման (ներկայացված հիմնավորումը ծիծաղելի է) և առանց իրավական անհրաժեշտ հիմքի։ ՀՀԿ-ական մեծամասնության ունեցող Երևանի ավագանին, ի դեպ, այս հարցում հերթական անգամ խաղաց «մեխի գլխի» դերը՝ որևէ ձևով կասկածի տակ չդնելով վիճելի որոշումը։
Եթե Երևանում բոլոր երթուղիները աշխատում են վնասով, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ են այդ երթուղիներին տիրացել պատգամավորները, գեներալները, կառավարության և քաղաքապետարանի պաշտոնյաները։ Մի՞թե նրանք բոլորն ալտրուիստներ են և պատրաստ են զրկանքներ ու տառապանքներ կրել՝ միայն թե սպասարկեն քա֊ղաքացիների փոխադրումը։ Բացի այդ, «վնասով աշխատելու» վարկածին հակասում է հենց իրենց՝ իշխանությունների բացատրությունը՝ նույն Տարոն Մարգարյանի հետ կապված։ Երբ ընդդիմադիրները հետաքրքրվեցին, թե ինչպես է ստացվել, որ քաղաքապետը մի քանի միլիոն դոլարի ունեցվածք ունի, նրանց բացատրեցին, որ պարոն Մարգարյանը մանկուց՝ մինչև քաղաքապետ դառնալը, զբաղվել է բիզնեսով և գործարարի բնածին տաղանդ ունենալով՝ այդ ասպարեզում հասել է մեծ հաջողությունների։ Իսկ ո՞րն էր նրա հիմնական բիզնեսը՝ հարցրին ընդդիմադիրները։ «Երթուղայինների և տաքսիների գծերը»,– եղավ պատասխանը։ Դե, եթե երթուղայիններով և տաքսիներով, ըստ ձեզ, հնարավոր է միլիոնատեր դառնալ, ապա բիզնեսը, պետք է ենթադրել, վնասով չի աշխատել։
Պայքարի ձևերի մասին։ Բնականաբար, օրենքի մեջ տեղավորվող բոլոր ձևերը ընդունելի են։ Մասնավորապես, որքան երկար շարունակվեն և որքան մեծ թափ ունենան քաղաքապետարանի մոտ տեղի ունեցող ցույցերը, այնքան մեծ է հաջողության հասնելու (հին սակագինը վերադարձնելու) հնարավորությունը։ Այդքանով հանդերձ՝ ինձ համար հավասարապես անընդունելի են ակտիվիստների կողմից որևէ մեկի գլուխը ջարդելու կոչերը և շարքային ոստիկանների հասցեին անեծքները, մյուս կողմից՝ ոստիկանություն «բերման ենթարկելու» չհիմնավորված որոշումները։ Պայքարի ձև է նաև երթուղային տաքսիում կամ ավտոբուսում 100 դրամ վճարելը։ Տրամաբանական կլինի, որ փոխադրամիջոցների վարորդները հասկանան, որ այդ ակցիան իրենց դեմ ուղղված չէ, և ի վերջո՝ իրենք սակագնի բարձրացումից տուժելու են, ոչ թե շահելու։ Հետաքրքիր ձև են ընտրել նաև հայաստանյան «աստղերը», որոնք, ի նշան բողոքի, մարդկանց իրենց սեփական մեքենայով տեղափոխում են անվճար։
Վերջապես, պայքարը «գլոբալ քաղաքական դաշտ» տեղափոխելու մասին։ Մոտավորապես այսպես, «Ժողովուրդ ջան, հասկացեք, մինչև իշխանափոխություն չլինի, տրանսպորտի գինը 100 դրամ չի դառնա»։ Կարծում եմ՝ նախորդ փորձերը բազմիցս և միանշանակ ցույց են տվել, որ այդ մոտեցման պատճառով ձախողվում է թե տվյալ՝ «նեղ» նպատակը, և թե «գլոբալը»:
Առավոտ
Ավան-Առինջում 54 համարի ավտոբուսները դադարեցրել են մարդկանց տեղափոխելը. նրանք իրար հետևից շարել են ավտոբուսները՝ նշելով, որ դուրս չեն գա երթուղի, քանի որ ուղևորները հրաժարվում են վճարել 150 դրամ:
Վարորդների խոսքով, մարդիկ տալիս են 100 դրամ, իսկ թղթե 50 դրամը փակցնում են ապակուն:
«Հայկական Վարկած»-ի տեղեկություններով, 20 համարի երթուղայինները նույնպես գործադուլ են անում Տարոն Մարգարյանի տան դիմաց:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի ներսում իր բռնապետական իշխանության դեմ բողոքի զանգվածային ալիքը դաժանորեն ճնշելուց հետո այժմ կանգնած է մեկ այլ լուրջ խնդրի առաջ` «հաջողեցնելով» իր դեմ միավորել արաբներին և հրեաներին:
Թուրքիայի վարչապետն արդեն հակադրվել էր Իսրայելին և Սիրիային իր թշնամական գործողություններով ու հայտարարություններով: Վերջին օրերին նա հասցրել էր նաև վիրավորել միլիոնավոր եգիպտացիների՝ մերժելով նրանց նոր կառավարությունը՝ զինվորականների կողմից նախագահ Մուրսիին հեռացնելուց հետո: Չնայած Էրդողանի ձևական առարկությանը Եգիպտոսի «ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահի» տապալմանը, ակնհայտ է, որ նա ավելի շատ մտահոգված է իր սեփական կաշին փրկելով՝ վախենալով պատմականորեն հեղաշրջման հակում ունեցող թուրքական զինված ուժերի կողմից նման զավթումից:
Անցյալ շաբաթ Հալեպի համալսարանը Էրդողանին զրկեց միջազգային հարաբերություններում պատվավոր դոկտորի կոչումից, որը նրան շնորհվել էր 2009 թվականին, երբ Սիրիան ու Թուրքիան վայելում էին կարճատև սիրո բերկրանքը: Համալսարանի նախագահ Խոդր Օրֆալին Էրդողանին մեղադրեց «Սիրիայի ժողովրդի դեմ դավադրություններ» հրահրելու և Թուրքիայում ցուցարարների դեմ «բռնապետական» ուժ կիրառելու մեջ:
Թուրքիայի վարչապետն արաբական մրցանակը կորցնելուց հետո կարող է հաջորդը զրկվել «Խիզախության դիմագիծ» մրցանակից, որը նրան շնորհվել է Ամերիկայի հրեական կոնգրեսի կողմից 2004 թվականին՝ «մշակույթների միջև խաղաղության խթանման» համար: Անցյալ ամիս հրեական «Քոմենթարի» ամսագրում հրապարակված հոդվածում Մայքլ Ռուբինը կոչ արեց հրեական կոնգրեսին չեղյալ համարել նրա շնորհած մրցանակը՝ Էրդողանին նկարագրելով որպես «Համասի առաջատար երկրպագու, ահաբեկչության հովանավոր և տարածաշրջանը ապակայունացնող ուժ»: Այնուհետև Ռուբինը պնդեց, որ «Էրդողանը Ստամբուլի քաղաքապետի պաշտոնավարության ընթացքում արդեն ուներ կատաղի հակասեմականության և դավադրական տեսություններով հարուստ անցյալ»:
Ռուբինը նաև քննադատեց նախագահ Օբամային «Էրդողանին գովաբանելու» համար և Կոնգրեսում Թուրքիայի աջակցության խմբի 135 անդամներին «Թուրքիայի վատթարագույն խախտումները արդարացնելու» համար, ներառյալ՝ «կամայական ձերբակալություններ, ոստիկանական բռնություններ, արցունքաբեր գազի բացթողում հյուրանոցներում և հյուպատոսություններում, ազատ մամուլի վրա հարձակում, հակասեմական մերկացուցիչ ճառերի արտաբերում և բժշկական անձնակազմի ձերբակալության պատվիրում»: Ռուբինը կասկածի տակ առավ Ներկայացուցիչների պալատի այդ անդամների շարժառիթներն ու հարց առաջ քաշեց, թե արդյոք նրանք «վայելում են թուրքական իշխանությունների հյուրասիրությունները Ստամբուլ կամ Անկարա կատարած իրենց այցելությունների ընթացքում որպես հատուցում» Թուրքիայի աջակցության խմբում անդամության համար: Նա կոչ արեց Կոնգրեսի անդամներին «կասեցնել, եթե ոչ՝ հրաժարվել իրենց անդամությունից»:
Ռուբինը լուրջ խորհուրդ տվեց Ամերիկայի հրեական կոնգրեսին և հրեական այլ կազմակերպություններին «պարգևներ տրամադրել ամբողջ կյանքի ընթացքում ձեռքբերումների համար, այլ ոչ թե ցանկալին որպես իրականանություն ներկայացնել: Այլապես, հրեական կոնգրեսի առաքելությանը հակասող դիրքորոշումներին օրինականություն շնորհելու վտանգը շատ մեծ է: Էրդողանին Ամերիկայի հրեական կոնգրեսի շնորհած մրցանակը ոչ միայն չկանգնեցրեց նրա հակասեմականությունը, այլ, ավելի շուտ, ծառայեց այն երկար ժամանակով քողարկելուն: Թերևս կազմակերպությունը կարող է մեղմել իր հասցրած վնասը, ինչպես նաև չեզոքացնել Էրդողանի խեղկատակությունը՝ նրան հրապարակայնորեն զրկելով իր մրցանակից»:
Ցավոք, Ռուբինը ինը տարի ուշացումով է քննադատում Ամերիկայի հրեական կոնգրեսի կողմից Էրդողանի մեծարումը: Դեռևս 2004 թվականին, պարգևատրման արարողության օրերին ես քննադատական հոդված գրեցի Ամերիկայի հրեական կոնգրեսի և նրա նախագահ Ջեկ Ռոսենի հասցեին, ով անհեթեթորեն հայտարարել էր, թե իր կազմակերպությունը մեծարում է Էրդողանին որպես «օրինակելի մահմեդական երկրի» ղեկավարի:
Այժմ, երբ ամբողջ աշխարհն «օրինակելի մահմեդական երկրի» ղեկավարի ֆասադի հետևում տեսավ Էրդողանի իսկական դեմքը, շատ ուրիշները ևս պետք է վերանայեն իրենց մրցանակները, որոնք առատորեն պարգևել են այս անարժան ղեկավարին:
Օրինակ՝ հրեական «Ընդդեմ զրպարտությունների լիգան» (ADL) պետք է չեղյալ համարի իր հեղինակավոր «Հոգատար արիության մրցանակը», որը շնորհել է Էրդողանին 2005 թվականին: Այդ «երջանիկ» առիթով Թուրքիայի վարչապետը «Ընդդեմ զրպարտությունների լիգայի» ազգային տնօրեն Աբրահամ Ֆոքսմանին մատնանշեց Թուրքիայի «սերտ հարաբերությունները Իսրայելի հետ» և խոստացավ «զրոյական հանդուրժողականություն հակասեմական ելույթների» համար:
Ահա Էրդողանին շնորհված մի քանի այլ պարգևներ, որոնք պետք է հետ վերցվեն.
Պետական մեդալներ.
— Ռուսական պետական մեդալ նախագահ Վլադիմիր Պուտինից (1 հունիսի 2006 թ.)
— «Բյուրեղյա Հերմես» մրցանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից (15 ապրիլի 2007 թ.)
— «Նիշան է Պակիստան», Պակիստանի բարձրագույն մրցանակը (26 հոկտեմբերի 2009 թ.)
— Ֆեյսալ թագավորի միջազգային մրցանակ «Իսլամին ծառայելու համար» (12 հունվարի 2010 թ.)
— Վրաստանի «Ոսկե գեղմ» շքանշան (17 մայիսի 2010 թ.)
— Լիբիայի նախագահ Մուամար Քադաֆիի միջազգային մրցանակը մարդու իրավունքների պաշտպանության համար (29 նոյեմբերի 2010 թ.)
— Քուվեյթի «Կարկառուն դեմք իսլամակամ աշխարհում» մրցանակ (11 հունվարի 2011 թ.)
Պատվավոր դոկտորի կոչում.
— Նյու Յորքի Սենտ Ջոնս համալսարան (26 հունվարի 2004 թ.)
— Մադրիդի եվրոպական համալսարան (18 մայիսի 2010 թ.)
— Մոսկվայի պետական համալսարան (16 մարտի 2011 թ.)
— Շանհայի միջազգային ուսումնասիրությունների համալսարան (11 ապրիլի 2012 թ.)
— Ալժիրի համալսարան (5 հուլիսի 2013 թ.)
Պատվավոր քաղաքացի.
— Հարավային Կորեա (փետրվար, 2004 թ.)
— Իրան (փետրվար, 2009 թ.)
— Կոսովո (նոյեմբեր, 2010 թ.)
Բոլոր նրանք, ովքեր պարգևատրել են Էրդողանին, ուղղակի անպատվել են իրենք իրենց: Որքան շուտ նրանք չեղյալ համարեն իրենց պարգևները, այնքան շուտ կազատվեն իրենց նախկին ապաշնորհ արարքից:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Թիվ 33 և 36 ավտոբուսների գծատեր, ԲՀԿ-ական Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը, երեկ մեր լրագրողի հետ զրույցում ընդօրինակելով քաղաքապետարանին, ուղեվարձի թանկացման վերաբերյալ ասաց, որ իրենք վնասով են աշխատում 100 դրամի դեպքում, և 50 տոկոսով թանկացումը համաչափ է։ Ուշագրավ է, որ ուղեվարձի թանկացման դեմ քաղաքացիական բողոքի ակցիաներին միացել են նաև որոշ ԲՀԿ-ական պատգամավորներ, ովքեր համարում են, որ կատարվածը կամայականություն է։
Ստացվում է, որ կուսակիցների բողոքը նաև Ղարագյոզյանի դեմ է, սակայն ԲՀԿ-ական պատգամավորը մեր այդ դիտարկմանն անվրդով արձագանքեց, թե ինքը խնդիր չունի. «Ես չեմ կարծում, որ բողոքն իմ դեմ է, մարդիկ բողոքում են, բայց հաշվարկն ուրիշ բան ա ցույց տալիս։ Թող ասեն՝ էդ որտեղ ենք գերշահույթ ապահովում, որ մենք տեղը չգիտենք»։ Եթե այնուամենայնիվ քաղաքապետարանը վերանայի ուղեվարձը, կհրաժարվե՞ք Ձեր բիզնեսից, որովհետև Ձեր ասելով ստացվում է, որ վնասով եք աշխատում։ «Դե… իհարկե, անհնար ա աշխատելը»,– անվստահ ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Հրապարակ
ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող թիվ 58204212 քրեական գործով մեղադրյալ՝ Վարդան Մինասի Օսկանյանը նախաքննական մարմնին 19.07.2013թ. դիմում է ներկայացրել, ապա այդ կապակցությամբ ցուցմունք տվել՝ խոստովանելով, որ Ջոն Հանթսմանի կողմից Սիվիլիթաս Հիմնադրամին բացառապես բարեգործական նպատակներով օգտագործելու համար նվիրաբերված գումարից 250.795,26 ԱՄՆ դոլարն օգտագործել է անձնական նպատակներով՝ դա դիտարկելով, որպես գործարքի իր մասնաբաժին։
Միաժամանակ նա պատրաստակամություն է հայտնել վճարել դրանից առաջացող, հարկային մարմնի կողմից հաշվարկված, հարկային պարտավորության գումարը, մասնավորապես նշել է՝ «Ծանոթացել եմ ինձ տրամադրված մեղադրյալ ներգրավելու որոշման հետ և այդ կապակցությամբ հայտնում եմ.
1. Իմ ամենամեծ թերացումն այն է, որ Սիվիլիթասի համար նախատեսված և ինձ մոտ պահ տրված գումարն ու այդ ժամանակ իմ ունեցած անձնական գումարները համարել եմ մի ամբողջություն։ Իրոք եղել են պահեր, որ Սիվիլիթասի գումարն անգիտակցաբար օգտագործվել է իմ անձնականի համար։ Եղել է նաև պահ, որ իմ անձնական գումարից փոխանցվել է Սիվիլիթաս Հիմնադրամին։ Ուստի, եթե Հայաստանի օրենսդրությամբ՝ գումարը Սիվիլիթասի հաշվեկշռում առանձին չհաշվառելը, իմ հաշվեհամարի վրա պահելը, անհրաժեշտ պահին լրացնելու և Հիմնադրամին վերադարձնելու նպատակով դրանից ինչ-որ մաս օգտագործելը խախտում է համարվում, ես պատրաստ եմ՝ ԱԱԾ-ի և ՊԵԿ-ի մասնագետների հետ հաշվարկ կատարել, և քննությամբ ֆիքսված 250.795,26 ԱՄՆ դոլարը համարել ինձ եկամուտ և կատարել դրանից բխող համապատասխան հարկային պարտավորություններ։
2. Բնականաբար, ինձ հաճելի չի եղել ներքաշվել քննության այս գործընթացին, բայց ես, այնուամենայնիվ, կուզեի նշել, որ իմ հանդեպ քննիչների վերաբերմունքը եղել է հարգալից և օրենքի շրջանակներում։
3. Ես բնականաբար ոչ հաշվապահ եմ, ոչ իրավաբան և նախաքննության այս փուլում չեմ բացառում, որ եղել են հաշվապահական գործառնավարական թերացումներ, որոնք չեն հետապնդել իմ կողմից գումարի հափշտակության և դրա օրինականացման միտումնավոր բնույթ։ Արձանագրված խախտումների պայմաններում ես պատրաստ եմ ՀՀ օրենքներին համապատասխան փոխհատուցել որպես վնաս հաշվարկված 250.795,26 ԱՄՆ դոլարից գոյացող հարկերը։
Իմ կողմից հարկային գումարի փոխհատուցման դեպքում խնդրում եմ՝ օրենքով սահմանված կարգով քրեական գործի վարույթը կարճել և իմ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել»։
Վարդան Օսկանյանի դիմումի և ցուցմունքի հիման վրա, ՀՀ ԱԱԾ քննչական վարչության պահանջով, հարկային մարմինը հաշվարկել է գործարքից նրա ստացած՝ 250.795,26 ԱՄՆ դոլարից առաջացող հարկային պարտավորության գումարը, որը կազմել է՝20.140.324 դրամ և այն Վարդան Օսկանյանը 23.07.2013թ.-ին ամբողջությամբ հատուցել է պետությանը, բացի այդ, քրեական գործի հարուցումից հետո, Վարդան Օսկանյանի կողմից Սիվիլիթաս Հիմնադրամ է մուտքագրվել Ջոն Հանթսմանի նվիրաբերած գումարի և դրա ավանդի տոկոսագումարի մնացորդը կազմող՝ 1.086.826 ԱՄՆ դոլար գումար։
Հաշվի առնելով, որ Վարդան Օսկանյանը խոստովանել է, որ նշված գումարը գործարքից իր մասնաբաժինն է՝ եկամուտը, որը ծախսվել է անձնական նպատակներով, այդ գումարը չի հափշտակվել և օրինականացվել, իսկ չվճարված եկամտահարկը հատուցվել է պետությանը, ուստի նախաքննություն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Վարդան Օսկանյանի արարքը վերաորակվել, որպես առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու հանցակազմ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով։
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, որ նկատի ունենալով, որ նա կամովին վերականգնել է հարկային պարտավորություններից առաջացած գումարը՝ 20.140.324դրամը և տվել է իր համաձայնությունը՝ նախաքննության մարմինը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքով 24.07.2013թ. որոշում է կայացրել Վարդան Օսկանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին։
Ռիո դե Ժանեյրոյում ոստիկանության և ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել:
Ինչպես հայտնում է BBC-ն, բախումները սկսվել են Հռոմի Պապ Ֆրանցիսկոս 1-ինի Բրազիլիա կատարած այցի ժամանակ, երբ պոնտիֆիկոսը հանդիպել է նախագահ Դիլմա Ռուսեֆի հետ:
Ցուցարարները պահանջել են նահանգապետի հրաժարականը և իրենց բողոքն արտահայտել Հռոմի Պապի այցի վրա կատարված ծախսերի կապակցությամբ:
Պապի հեռանալուց հետո ցուցարարները շշեր և այրվող նյութեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Ոստիկանները ցույցը ցրել են ռետինե փամփուշտներով և արցունքաբեր գազով:
Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 200 հազարը:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, փախստականները հիմնականում տեղակայված են Ադանա, Ադըյաման, Գազիանթեպ, Քիլիս, Քահրամանմարաշ, Մարդին, Օսմանիե, Հաթայ, Շանլըուրֆա բնակավայրերում։
«Սիրիայի քաղաքացիների համար կառուցված 14 վրանային ճամբարներում, ժամանակավոր տեղակայման մեկ կենտրոնում և 6 տնակային թաղամասերում գտնվում է ավելի քան 201.067 մարդ»,- այս մասին ասվում է արտակարգ իրավիճակների վարչության հրապարակած տվյալներում։
Հուլիսի 23-ին, ժամը 14.30-ին ԱԻՆտեղեկություն է ստացվել, որ հուլիսի 22-ին ժամը 21.10-ի սահմաններում Կոտայքի մարզում` «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող հանքում, տեղի է ունեցել պայթյուն:
Ըստ ԱԻՆ կայքի, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պայթյունի հետևանքով մահացել է Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 87 շենքի 14-րդ բնակարանի բնակիչ` 1973 թ. ծնված Ս. Հ.-ը և տուժել է Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցի թիվ 18 շենքի 22-րդ բնակարանի բնակիչ` 1959 թ. ծնված Վ. Ս.-ը:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «Մատրոսկայա տիշինա» կալանավայրում հանդիպել է խոշոր ավտովթարի պատճառ դարձած հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի հետ: Օմբուդսմենը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է, որ Հարությունյանը դանդաղ է ապաքինվում, սակայն դեպրեսիոն վիճակից դուրս է եկել:
«Արդեն կարողանում էր ժպտալ: Նա ուներ երեք փաստաբան, չեմ ուզում ոչ մեկի աշխատանքը թերագնահատել, բայց քաոտիկ թիմ էր ստացվել, իմ անձնական մասնագիտական առաջարկություններն առաջարկեցի, ունեմ ուրախալի նորություն. Ռուբեն Մարգարյանը՝ ՌԴ-ում հայտնի փաստաբաններից մեկը, կմիանա թիմին, պրն Աբրահամյանը ֆինանսական կողմն է ապահովում, և նա կլինի ղեկավար փաստաբան, ով կառաջնորդի թիմը»,-հայտնել է Կարեն Անդրեասյանը:
Ինչ վերաբերում է Հրաչյա Հարությունյանին դատարան գունավոր խալաթով բերելուն, Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է.
«Որպեսզի պարզվի, թե ինչպես էր նա դատարանում հայտնվել այդ խալաթով, պետք է քննություն ընթանա: Ռուսաստանը շատ մեծ երկիր է՝ ծավալով ու մարդկանց քանակով: Պատասխանը որ կստանանք պաշտոնապես, կարող է տևել շաբաթներ. պարզապես հետևողական պետք է աշխատենք:
Հրաչյա Հարությունյանի արտահանձնման վերաբերյալ, օմբուդսմենը նշել է, որ հարցը կարելի է քննարկել բացառապես դատավճռից հետո, ինչը պարտադրում են միջազգային պայմանագրերը:
Կարեն Անդրեասյանի խոսքով, վտանգավոր է հարցը ներկայացնել որպես ազգամիջյան կոնֆլիկտ, միևնույն ժամանակ, ոչ մեկի չի արգելվում վրդովվել, երբ խախտվում են մարդու իրավունքներն ու արժանապատվությունը: «Մենք այս հարցը լուրջ քննարկեցին Ռուսաստանում Մարդու իրավունքների հանձնակատարի հետ, և իրենց արձագանքը ողջունելի էր: Կարծում եմ՝ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ վերաբերմունքից բոլորը վատ զգացին՝ անկախ ազգությունից»:
Երևանի քաղաքապետարանում այսօր՝ ժամը 17։00-ից հրավիրվել է տրանսպորտի ուղեվարձի վերանայման հարցով քննարկում, որին մասնակցում են ավագանու խմբակցությունների հանձնաժողովների նախագահները, վարչության անդամները. այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասել է ավագանու «Հանրապետական» խմբակցության անդամ Աստղիկ Գևորգյանը։
Նա, թեև հրավիրվածների ցուցակում չէր, բայց տեղյակ էր, որ քաղաքապետարանում մտահոգ են հարցի շուրջ և փորձում են լուծումներ գտնել, քանի որ, ինչպես նշել է Աստղիկ Գևորգյանը, հասկացել են, որ սեփականատերերի ներկայացրած տրանսպորտի գնի հաշվարկները «մի քիչ» չեն համապատասխանում քաղաքապետարանի հաշվարկներին։
«Իհարկե, համաձայն չեմ թանկացմանը, որովհետև դա սոցիալապես անապահով խավերի և ուսանողների համար ուղղակի հարված է, բայց հիմա քաղաքապետարանը մտահոգված է, և հենց հիմա քննարկվում է այդ հարցը, գուցե, արտահերթ նիստ հրավիրեն, տեսնենք ինչ լուծումներ կարող ենք գտնել։ Ավագանու անդամները բոլորն էլ մտահոգված են, պետք է քննարկել և իմանալ, թե ինչ պետք է անել»,- նշել է ՀՀԿ ավագանու անդամը։
Հիշեցնենք, որ մայրաքաղաքում տրանսպորտի ուղեվարձը 50 տոկոսով թանկացնելու մասին Երևանի տրանսպորտի վարչության՝ անցած շաբաթ կայացրած որոշումը բողոքի մեծ ալիք է բարձրացրել։ Տարբեր կազմակերպություններ բողոքի ակցիաներ են կազմակերպել քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով չեղյալ համարել այդ որոշումը։
Վերջին մի քանի օրերին քաղաքացիական ակտիվիստները կանգնում էին կանգառներում և միկրոավտոբուսների և ավտոբուսների վրայից պոկում ուղեվարձը 150 դրամ դառնալու մասին հիշեցնող թղթերը և դրանց փոխարեն փակցնում «ուղեվարձը՝ 100 դրամ» թղթեր, ինչպես նաև քաղաքացիներին կոչ անում վճարել 100 դրամ։ Բողոքի ակցիաների ժամանակ տեղի են ունեցել բախումներ՝ ցուցարարների և ոստիկանների միջև։ Բերման են ենթարկվել մի քանի ակտիվիստներ, որոնցից վեցն արդեն ազատ են արձակվել։
Հարցին, թե առաջարկությունները վերաբերում են գումարի վերանայմա՞նը, այսինքն` 150 դրամը կրկին 100 դրամ դարձելուն, Աստղիկ Գևորգյանը պատասխանել է, որ առաջարկությունները տարբեր են։
«Պետք է ուղղակի հասկանալ, թե որն է կիրառելի, որը՝ ոչ։ Պետք է հասկանալ, թե որն է դյուրին իրականացնել, այնտեղ բոլորն էլ մտահոգ են, բայց հասկանում ենք, որ իրական վիճակը մարդկանց շատ ծանր է»,- նշել է նա։
Աստղիկ Գևորգյանը նշել է, որ իրենք նոր են հասկացել, որ գծի սեփականատերերի քաղաքապետարան ներկայացված հաշվարկները այդքան էլ համոզիչ չեն եղել։
«Հիմա հասկացանք, որ այդ հաշվարկները մի քիչ չեն համապատասխանում քաղաքապետարանի հաշվարկներին։ Քաղաքապետարանը հո քաղաքացիների դեմ չի՞ ուզում նման որոշում կայացնել, ուրեմն մի խնդիր կա և դա կպարզվի»,- վստահեցրել է նա։
Հարցին, թե արդյոք քաղաքապետարանի այս որոշումը բողոքի ալիքի հետևանքով էր միայն, «Հանրապետական» ավագանու անդամը պատասխանել է. «Ես, իհարկե, բողոքի ալիքը դրական եմ համարում, իհարկե, երիտասարդները այդ ֆինանսական հնարավորությունը չունեն, որ օգտվեն նման սակագնով տրանսպորտից, և հիմա քաղաքապետարանը պետք է լուծումներ գտնի, մտահոգված է, տեսնենք, ինչ լուծումներ կգտնեն, որից հետո արդեն պարզ կլինի»,– նշել է նա։
«Ասենք, գուցե, որոշ արտոնություններ տրվեն ուսանողներին զեղչված տրանսպորտ նստելու համար, ինչպես մշտական տոմս որոշ սոցիալական խմբերի դեպքում կա, գուցե, ուսանողներին էլ նման հնարավորություն տրվի, ամեն մեկը մի առաջարկ ունի, տեսնենք ինչ ենք ի մի բերում, որ լուծումներ կգտնվի դա միանշանակ է»,-նշել է նա։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.