29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀ կառավարությունը մտադիր է ՌԴ կառավարության հետ ստորագրել մի համաձայնագիր, որը վերաբերելու է ՀՀ քաղաքացիների կազմակերպված հավաքագրմանը՝ ՌԴ տարածքում ժամանակավոր աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով։
Ճիշտ է, համաձայնագիրն առայժմ նախագծային տարբերակով է, բայց կարելի է վստահ լինել, որ այն ի վերջո ստորագրվելու է, որովհետև, ըստ մեր տեղեկությունների, համաձայնագրի նախաձեռնությունը Ռուսաստանինն է։ Եվ կարծես թե այս համաձայնագիրը լրացնելու կամ փոխարինելու է գալիս «Համերկրացիներ» կոչվող հայտնի պետական ծրագրին, որը մեր երկրում իրականացվում է այդ պետության միգրացիոն դաշնային ծառայության հայաստանյան ներկայացուցչության կողմից։ Վերջինս, ինչպես հայտնի է, ՀՀ քաղաքացիներին գրավիչ պայմաններով առաջարկում է աշխատանք՝ նախապես կազմված ցանկից, բնակության իրավունք ու քաղաքացիություն, բայց միայն ՌԴ ծայրամասային բնակավայրերում՝ դարձյալ որոշակի ցանկից»։
Ուշագրավ է, որ համաձայնագրի նախագծում պարբերաբար օգտագործվում է «ներգաղթ» բառը։ Այսինքն՝ Ռուսաստանում աշխատելու մեկնող ՀՀ քաղաքացիները, ըստ այդմ, ոչ թե կարտագաղթեն, այլ կներգաղթեն:
Հայկական ժամանակ
Խորենացու փողոցի «Ոսկու աշխարհի» սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը չի պատրաստվում վճարել էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության տեսչության կազմած 65 մլն դրամի տուգանքը։ Նա փետրվարի 21-ին վարչական դատարանին հայց է ներկայացրել՝ ակտը առոչինչ ճանաչելու պահանջով։
Այս մասին մեր թղթակցին տեղեկացրել է գործարարը։ «Իրենք շատ անգրագետ են, լկտի, անհիմն բաներ են արել»,- ասել է նա՝ հավելելով, որ շուկայի վերահսկողության տեսչության պետը տուգանելու իրավունք չուներ։ Նրա խոսքով՝ նման լիազորություն ի պաշտոնե միայն էկոնոմիկայի նախարարն ունի:
Հայկական ժամանակ
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը ԽՎ վերջին նիստերից մեկում բավական անհարմար վիճակում է հայտնվել:
Գեղամյանը, որ վերջին շրջանում սովորաբար անբաժան է իր ipad-ից, ԵԱՀԿ ԽՎ նիստերի ժամանակ դրանով տեսագրում է իր ելույթները, որոնք հետո փոխանցում է պետական լրատվամիջոցներին: Եվ ահա նիստերից մեկում, երբ նա սկսել է իր ելույթը, սարքը խափանվել է։ Գեղամյանի ռուսերեն ելույթի ժամանակ եվրոպացի պատգամավորները ցուցադրաբար նետել են ականջակալներն ու հեռացել, ռուս պատգամավորները կիսահեգնական տոնով սկսել են «բալետ» անել Գեղամյանին՝ «давай, давай, Армения», իսկ ադրբեջանական պատվիրակության ղեկավար` Միլի մեջլիսի փոխնախագահ Բահար Մուրադովան կողքից հուշել է «ipad-դդ միացրու, րոպեներդ գնում են:
Սույն դառը փորձից հետո Գեղամյանն այժմ ԵԱՀԿ նիստերին գնալիս 2 օպերատոր է տանում՝ Հ1– ից և իր կուսակցությունից:
Հայկական ժամանակ
Հայաստանի սոցիալ տնտեսական իրավիճակը ներկայացնող երեկ հրապարակված պաշտոնական տվյալները վկայում են, որ Հայաստանը համառորեն գնում է Մաքսային միության իր ապագա գործընկերների, մասնավորապես` Ռուսաստանի տնտեսության հետքերով:
Այս տարվա հունվարին, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նույնիսկ պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի ընդամենը 1.8 տոկոս աճ, որը ամենացածրերից մեկն է վերջին տարիներին: Արդյունաբերությունում, շինարարությունում և էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում արձանագրվել է անկում, իսկ գյուղատնտեսությունում աճը ընդամենը 1.7 տոկոս է: Արտաքին ապրանքաշրջանառությունը հունվարի նվազել է 3.3 տոկոսով:
Նման տխուր ցուցանիշներ մեր տնտեսությունը արձանագրում է արդեն 10 ամիս անընդմեջ: և որ ամենակարևորն է, պետական պաշտոնյաները որևէ կերպ չեն մատնանշում նման իրավիճակի պատճառները: Տնտեսական իրավիճակի նմանատիպ միտումներ արձանագրվում են նաև Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում: Փաստորեն Հայաստանը ՄՄ-ին դեռ պաշտոնապես չանդամագրված, արդեն ապրում է ՄՄ-ի «դարդերով»:
Հայկական ժամանակ
Ստորև ներկայացված է միջին ամսական աշխատավարձը և մի քանի համադրելի մթերքների գներ ԱՄՆ-ում և Հայաստանում։ Համեմատությունից պարզ է դառնում, որ ԱՄՆ-ում միջին ամսական աշխատավարձը 11.2 անգամ բարձր է, քան Հայաստանում, սակայն ապրանքներից շատերը զգալիորեն ավելի էժան են։
միջին աշխատավարձը | ԱՄՆ 1 մլն 775 հազ. դրամ (4300 դոլար) | Հայաստան 159 հազար դրամ |
տավարի միս (փափուկ) | 3030 դրամ | 3000 դրամ |
խոզի միս (փափուկ) | 1725 դրամ | 3057 դրամ |
ձու (1 հատ) | 45 դրամ | 74 դրամ |
կաթ (1 լիտր) | 306 դրամ | 422 դրամ |
պոմիդոր | 737 դրամ | 1260 դրամ |
սոխ/գլուխ | 304 դրամ | 277 դրամ |
բանան | 442 դրամ | 990 դրամ |
անանաս | 304 դրամ | 3000 դրամ |
կաղամբ | 302 դրամ | 190 դրամ |
նարինջ | 411 դրամ | 871 դրամ |
լիմոն | 136 դրամ | 210 դրամ |
Նշված ապրանքների հայաստանյան գները և միջին աշխատավարձը ներկայացված են ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տեղեկանքների (բացի անանասից)։ Գները ԱՄՆ-ում ներկայացված են կայքից (տարբեր խանութներում արված լուսանկարների միջոցով, որոնցում առկա են նաև գնապիտակները):
Հայկական ժամանակ
Թերթը զրուցել է քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանի հետ, ով, մասնավորապես, նշել է, թե նշված սպանության հետ որևէ առնչություն ունենալը Տիգրան Ասատրյանի համար զավեշտալի կարելի է համարել, քանի որ բոլորը գիտեն, որ նա հանդիսանում էր սպանված Արթուր Սաֆարյանի դստեր կնքահայրը. ««Նրանք շատ ջերմ հարաբերությունների մեջ են եղել։ Մինչ օրս իմ պաշտպանյալը ծանր է տանում Արթուր Սաֆարյանի հետ պատահածը՝ համարելով, որ իր ընտանիքի վրա են ձեռք բարձրացրել։
Իսկ Մովսեսի (Ըստ ոստիկանության, Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը, որից հետո սպանել է նրան։ Ի դեպ, դին դեռևս չի հայտնաբերվել-հեղ.) հետ Տիգրան Ասատրյանը, որքանով որ գիտեմ, առնչություն չունի։ Ուղղակի ինձ համար տարօրինակ է՝ նախաքննական մարմնի կողմից ներկայացված ինձ հասանելիք փաստաթղթերից կարող եմ ենթադրել, որ Մովսեսը կենդանի է, նա մահացած չէ և նրան հարցեր տալու հնարավորությունը, կարծում եմ, հետագայում բոլորը կունենան»,- հայտարարեց Տիգրան Ասատրյանի պաշտպանը:
Հայկական ժամանակ
Զինծառայող Մհեր Խլղաթյանի ծեծի գործով նշանակված ծառայողական քննությունը ավարտվել է։ Ըստ մեր տեղեկությունների, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով քննության արդյունքներով նկատողություն է հայտարարվել զորամասի հրամանատարին, խիստ նկատողություն՝ զորամասի մարտական պատրաստության գծով հրամանատարի տեղակալին։
ՀՀ պաշտպանության նախարարի մեկ այլ հրամանով էլ պաշտոնից ազատվել է զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Թադևոսյանը, ով, ի դեպ, սույն գործով կալանավորված է և մեղադրվում է Մհեր Խլղաթյանին ծեծելու մեջ։
Հունվարի 20-ին հիվանդությունից մահացած Էդիկ Շահնազարյանի մահվան փաստով նշանակված ծառայողական քննությունը ևս ավարտվել է։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, նկատողություն է հայտարարվել զորամասի հրամանատարին, անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով հրամանատարի տեղակալին։ Ըստ այդմ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով հայտարարվել է խիստ նկատողություն զորամասի շտաբի պետին, հրամանատարի սոցիալ-իրավական գծով օգնականին, գումարտակի հրամանատարին։ Մեր տեղեկությունների համաձայն՝ սույն գործով բուժծառայության պետի պաշտոնն իջեցվել է, իսկ զորամասին բուժկետի պետը ազատվել է պաշտոնից։
Կրկին հիվանդության պատճառով մահացած զինծառայող Հայկ Մակարյանի մահվան փաստով նշանակված ծառայողական քննության արդյունքներով էլ նկատողություն է հայտարարվել զորամասի բժշկական ծառայության պետին:
Հայկական ժամանակ
Այս ամիս ՀՀ քաղաքացիները կրկին տհաճ անակնկալ ապրեցին՝ ստանալով այս տարվա հունվար ամսին սպառած էլեկտրաէներգիայի հաշիվները։ Դրանցում արտացոլված գումարն աննախադեպ մեծ է։ Ստացված հաշիվներից դժգոհ են թերևս բոլորը։
Ըստ «ՀԷՑ»-ից մեզ տրամադրած պաշտոնական տեղեկությունների՝ այս տարվա հունվարին ՀՀ բնակչությունը սպառել է 359 մլն կվտ/ժամ էլէներգիա, ինչն անցած տարվա հունվարի ցուցանիշից մեծ է ընդամենը 10 տոկոսով։ Բայց դրա դիմաց բնակչությունը վճարել է 13 մլրդ դրամ, ինչն անցած հունվարի ցուցանիշը գերազանցում է 40 տոկոսով։
Յուրաքանչյուր ընտանիք այս տարվա հունվարին անցածի համեմատ ավել է վճարել միջինը 5 հազար դրամ:
Հայկական ժամանակ
Մարտի 9-ին 40 գյուղերում ընտրելու են համայնքի ղեկավար։ Դրանցից յոթում այսօր արդեն մնացել է մեկ թեկնածու: Թեկնածուների գրանցման փուլը նոր է ավարտվել, և ինքնաբացարկներ կարող են լինել մինչև փետրվարի 27-ը ներառյալ։
Բոլոր այս համայնքներում գրանցվել է երկու թեկնածու, որովհետև, ըստ Ընտրական օրենսգրքի, մեկ թեկնածուի գրանցման դեպքում ընտրությունները չէին կայանա, բայց թեկնածուներից մեկը ինքնաբացարկ է հայտնել գրանցումից շատ չանցած։
Միայնակ մնացածները գործող գյուղապետեր են Արագածոտնի Վարդաբլուրի գյուղապետ, հանրապետական Արտավազդ Գալստյանը, Արարատի Եղեգնավանի գյուղապետ Հովսեփ Ղազարյանը (առաջադրված ՀՀԿ-ի կողմից), ով 1996 թվականից այս պաշտոնին է, Արարատի Հայանիստում՝ Բալաբեկ Սարկիսյանը ( պաշտոնավարում է 2010 թվականից)։ Լոռու մարզի Ձորամուտում ՝ կրկին ՀՀԿ-ական Արարատ Փնջոյանը (պաշտոնավարում է 2010-ից)։
Նովոսելցովոյում ՀՀԿ-ական գյուղապետ Ռուբեն Դավոյանն է, ով արդեն 17-րդ տարի է, գյուղապետ է։ Կոտայքի մարզի Հացավանի գյուղապետ, ԲՀԿ-ական Շավարշ Սարգսյանը իր պաշտոնին է 2003 թվականից։ Տավուշի մարզի Խաչարձանում ՀՀԿ-ական Գագիկ Շահնազարյանը նույնպես 2003 թվականից գյուղապետ է:
Հայկական ժամանակ
Մինչ մեր պաշտոնյաներն ու պաշտոնական քարոզչամիջոցները դիֆերամբներ են ձոնում ՀՀ-ի՝ Մաքսային միությանը անդամակցելուց սպասվող փայլուն հեռանկարների շուրջ, փաստերի ուսումնասիրությունները բոլորովին այլ պատկեր են ուրվագծում։
ՀՀ պետեկամուտների կոմիտեի պաշտոնական տեղեկանքների և Մաքսային միության մաքսային դրույքաչափերի համադրումից պարզ է դառնում, որ մեր գյուղատնտեսության ոլորտի վրա Հայաստանի՝ ՄՄ-ի անդամ դառնալը կունենա էական բացասական ազդեցություն։
Մասնավորապես, մոտ 8 տոկոսով կթանկանա պարարտանյութը, 5-ից 7.5 տոկոսով կթանկանա անասնակերը, և 5 տոկոսով կթանկանա գյուղտեխնիկան։ Սա պայմանավորված է նրանով, որ նշված ապրանքները հիմա Հայաստան են ներկրվում առանց մաքսատուրքի, իսկ ՄՄ անդամ դառնալուց հետո դրանց ներմուծումը արդեն կհարկվի մաքսատուրքով։ Նշենք, որ ՄՄ-ում բարձր մաքսատուրքեր են գործում անգամ սերմերի վրա:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.