29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Դատելով նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանի երեկվա հայտարարությունից՝ եկող շաբաթ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկանի հյուրը լինելու է Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Երեկ Ծառուկյանը ԲՀԿ կենտրոնական գրասենյակում ընդունել է ՀՅԴ ղեկավար կազմին, որից հետո էլ Օսկանյանը հայտարարել է, թե ուրախ կլինեն եկող շաբաթ նույն սրահում հյուրընկալել ՀԱԿ-ի, ինչպես նաև «Ժառանգության» ներկայացուցիչներին։
Երեկվա ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումը երկար չի տևել. Դրա ընթացքում խոսվել է համախմբման անհրաժեշտությունից, բայց կոշտ գնահատականներ չեն հնչել, նաև վարչապետի պաշտոնանկությունից խոսք չի գնացել:
Հայկական ժամանակ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը շուտով մեծ փոփոխություններ են սպասվում։ Մեր տեղեկություններով, նեկայումս քննարկվում է «ՀԷՑ»–ը երկու իրավաբանական անձերի տրոհելու տարբերակը։ Դրա մի մասը կազատվի կուտակված պարտքերից և իր ողջ ակտիվներով կվաճառվի «Ռոսնեֆտին», իսկ երկրորդ մասը իր վրա կվերցնի պարտքերը ու «կսկի»։ Սա Հայաստանում բավականին հաճախ իրականացվող մեքենայություն է:
Հայկական ժամանակ
ՀՀ կառավարությունը, պատկերավոր ասած, հոգեբանորեն պատրաստ է, որ Սահմանադրական դատարանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ՝ առանցքային հոդվածներ կճանաչի հակասահմանադրական և կկասեցնի դրանց կիրարկումը։
Համենայն դեպս, ֆինանսների նախարարությունում մշակում են այդ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով կարող են օրենքը համապատասխանեցնել ՀՀ Սահմանադրությանը։ Այս մասին հաղորդում է «Սիվիլնեթը»՝ հղում անելով իր հավաստի աղբյուրներին։
Մասնավորապես, ըստ պարբերականի, աշխատողներից գանձվող պարտադիր վճարներին, օրենքի փոփոխությամբ տրվելու է հարկի կարգավիճակ։ Սա, իհարկե, կոսմետիկ փոփոխություն է և դրանից պարտադիր կուտակային համակարգի էությունը չի փոխվում, բայց դա կարող է վկայել այն մասին, որ կառավարությունն արդեն տեղյակ է ՍԴ-ի որոշումից:
Հայկական ժամանակ
Մարտի 1-ին Ազատության հրապարակում ՀԱԿ-ի հրավիրած հանրահավաքը խոստանում էր լինել աննախադեպ և եղավ աննախադեպ։ Սա թերևս առաջին մարտիմեկյան հանրահավաքն էր, որտեղ վեց տարի առաջ տեղի ունեցած սպանդի պատասխանատուների մասին խոսակցությունը լղոզվեց։
Ռոբերտ Քոչարյանի անունը, օրինակ, հանրահավաքում ոչ մի անգամ չհնչեց։ Վերջին շրջանում ՀԱԿ-ում չափազանց զգուշավոր են դարձել Ռոբերտ Քոչարյանի հարցում, և սա չի կարող պատահականություն լինել։ Եվ ուրեմն՝ պատասխանի կարիք է զգում հարցը, թե որն է նման նրբանկատության պատճառը։ Ամենատրամաբանական պատասխանը կարող է լինել այն, որ Կոնգրեսը մտավախություն ունի, թե Քոչարյանին արժանի գնահատականներ տալով՝ կարող է փչացնել հարաբերությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որոք, փաստորեն, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին երկու տարիների ասելիքի առանցքն են կազմում:
Հայկական ժամանակ
Ռուս-ուկրաինական հակամարտությունը կարող է ուղղակիորեն շոշափել Հայաստանի և Ուկրաինայի հարաբերությունները։ Խնդիրն այն է, որ Հայաստանը ՀԱՊԿ պայմանագրի անդամ է և ունի ստանձնած որոշակի պարտավորություններ այդ շրջանակներում։
Մասնավորապես, ըստ ՀԱՊԿ պայմանագրի, եթե այդ կազմակերպության անդամներից մեկը ռազմական գործողություններ է սկսում երրորդ երկրի հետ, ապա կարող է դիմել պայմանագրի անդամ երկրներին՝ օգնություն ստանալու համար։ ՌԴ-ն և ՀՀ-ն ՀԱԿՊ անդամ են, իսկ Ուկրաինան՝ ոչ։ Այլ կերպ ասած՝ եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը վերածվի զինված բախումների, ապա ՌԴ-ն կարող է դիմել Հայաստանին ռազմական ներկայություն ապահովելու կամ քաղաքական աջակցություն ցույց տալու պահանջ-խնդրանքով:
Հայկական ժամանակ
Երեկ Արագածոտնի մարզի Օհանավան և Կարբի համայնքների բնակիչները ցանկացել են փակել Երևան-Վանաձոր ճանապարհը՝ կապված Արզնի–Շամիրամ դոտացիոն ջրանցքի վրա «ԳԱՀԱ էներջի» ընկերության կողմից ՀԷԿ կառուցելու հետ։
Նրանք պնդում են, որ ՀԷԿ-ը Ապարանի ջրամբարից այնքան ջուր է վերցնելու, որ իրենց խնձորի այգիները ոռոգելու համար ջուր չի մնալու։ Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցներին հաջողվել է կանխել երեկվա ակցիան։ Խոսք է գնում, որ ՀԷԿ կառուցողը Սաշիկ Սարգսյանն է։
Օհանավանի ավագանու անդամ Զորիկ Հայրապետյանը «Հժ»-ին պատմել է. որ «ԳԱՀԱ էներջին» խոստացել է գյուղի համար ծրագրեր իրականացնել, իսկ ավագանին տվել է իր համաձայնությունը համայնքի տարածքով 400-500 մմ-անոց խողովակներ անցկացնել։ Բայց հիմա ընկերությունը պատրաստվում է եռակի անգամ մեծ տրամագծով խողովակներ տեղադրել։
Ստացվում է, որ ՀԷԿ-ը ջրամբարից բավականին մեծ ծավալով ջուր է վերցնելու։ Սպասվում է, որ այսօր Կարբիի և Օհանավանի զայրացած բնակիչների «խաթրն առնելու» են գնալու բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հայկական ժամանակ
«Ռուսալ Արմենալ» ընկերությունը պատրաստվում է Հրազդանի կիրճում՝ ձեռնարկության տարածքում, արդյունաբերական թափոնների գերեզմանոց ստեղծել։ Այն նախատեսված է 10 տարվա համար և կզբաղեցնի 3300 քմ մակերեսով բաց տեղամաս։
Նախագիծը կարող է բնապահպանական լուրջ խնդիրներ առաջացնել, հատկապես որ գործարանը և ապագա գերեզմանոցը գտնվում են Արաբկիր վարչական շրջանում։ Գործարանից 500 մ հեռավորության վրա բնակելի գոտին է։ Գերեզմանոցում առաջինից մինչև հինգերորդ վտանգավորության աստիճանի թափոններ են պահվելու, մասնավորապես՝ բանեցված սնդիկային լամպեր ու սնդիկային ջերմաչափեր, կապարե կուտակիչներ, սև մետաղի ջարդոն, բրոնզի թափոններ, կարծրացած տարասեռ պլաստմասների խառնուրդների թափոններ և այլն։
Բնապահպանները մտավախություն ունեն, որ թափոններից Երևանի ջուրը կարող է թունավորվել:
Հայկական ժամանակ
Երեկ տեղեկություն ստացանք, որ ՀՀԿ վերնախավում քննարկվում է այս տարվա հունվարի 1-ից գործողության մեջ մտած կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը գոնե մեկ տարով հետաձգելու տարբերակը։
Մեր աղբյուրները հայտնում են, որ չնայած դրանք ընդամենը քննարկումներ են և վերջնական որոշում առայժմ չկա, այդուհանդերձ քննարկամները գնալով ավելի են լրջանում, ինչը պայմանավորված է Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձություններով։
Պարտադիր կուտակայինը մեկ տարով հետաձգելու առաջարկի հեղինակները դա պայմանավորել են նրանով, որ ՀՀ բնակչության դժգոհությունները գործող իշխանությունից առանց այդ էլ խորն են, և դժգոհության մի նոր ՝ լրացուցիչ առիթ ստեղծել պետք չէ։ Եվ Ուկրաինայի դեպքերը ցույց տվեցին, թե ինչ Ճակատագիր է սպառնում իշխանությանը համաժողովրդական ընդվզումների արդյունքում։
Այլ կերպ ասած, իշխանության որոշ ներկայացուցիչների մոտ մտավախություններ կան, որ առկա դժգոհությունների պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչը կարող է դառնալ այն կայծը, որը Սերժ Սարգսյանին կտանի Յանուկովիչի «հետքերով»։
Նշենք, որ իշխանական վերնախավում արդեն իսկ պատկերացում ունեն, թե ինչպիսի տրամադրություններ կան հանրության շրջանում կուտակային այս համակարգի նկատմամբ։ Վերջերս անձամբ Սերժ Սարգսյանն էր խոստովանել, որ բնակչության 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային բաղադրիչին։ Մյուս կողմից, սակայն, գործող իշխանությունը խիստ շահագրգռված է կուտակային պարտադիր բաղադրիչով, քանի որ դրանով ակնկալում է տարեկան ավելի քան 100 միլիոն դոլարի լրացուցիչ փող հավաքել և տարբեր մեխանիզմներով այն ծառայեցնել բյուջեի բազմաթիվ «ծակուծուկերի» փակմանը։
Հայկական ժամանակ
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեր թղթակցի հետ զրույցում հրաժարվել է գնահատական տալ թե ինչպիսի ազդեցություն կունենա Ուկրաինայի՝ ՄՄ-ին անդամակցելուց վերջնականապես հրաժարվելը այդ միության տնտեսական վիճակի վրա։
«Պետք է նշենք, որ տվյալ դեպքում ոչ թե պետք է քննարկել Ուկրաինայի անդամակցության–չանդամակցության խնդիրը (Մաքսային միությանը– խմբ.), այլ այն. որ եթե Ուկրաինայում քաղաքական ու տնտեսական վիճակը բարվոք չէ… Ուկրաինան այնպիսի գործընկեր է, որը հսկա նշանակություն ունի ԱՊՀ երկրների համար ու շահագրգռված չենք, որ այնտեղ լինեն տնտեսական պրոբլեմներ։ Դա կազդի ինչպես ԱՊՀ երկրների, այնպես էլ մեր վրա, քանի որ մենք էլ ունենք ապրանքաշրջանառություն Ուկրաինայի հետ»,– ասել է Տիգրան Սարգսյանը։
Նշենք, որ Ուկրաինան ԱՊՀ երկրների շարքում երկրորդն է Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալով։ 2013 թվականին Հայաստանի և Ուկրաինայի միջև առևտրի ծավալը կազմել է ավելի քան 240 միլիոն դոլար։ Հայաստանի՝ ՄՄ-ի անդամ դառնալուց հետո ՄՄ չմտած Ուկրաինան մեզ համար կդառնա «երրորդ երկիր», ինչի պատճառով այդ երկրի հետ ՀՀ առևտրի ծավալները հավանաբար կնվազեն, քանի որ կսկսեն գործել բարձր մաքսատուրքեր:
Հայկական ժամանակ
«Հանրապետական խմբակցությունը «դեմ» է քվեարկելու Մարտի 1-ի Աժ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած օրինագծին, որի քննարկումը խորհրդարանը սկսեց երեկ և կշարունակի այսօր: Այս մասին երեկ «Հժ» թղթակցին ասել է Աժ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը։
Այսպիսով, Հանրապետականն արդեն երրորդ անգամ կտապալի Հայ ազգային կոնգրեսի այս նախաձեռնությունը, որին ի սկզբանե հրապարակավ խոստացել էր աջակցել։ «Այն հարցերին, որոնք բարձրացվում են ընդամենը ժամանակի և պահի ազդեցության տակ, որպեսզի այդ ժամանակահատվածում որոշակի քաղաքական դիվիդենտներ վերցնեն, մենք դեմ ենք, որովհետև, հիշելով այդ ողբերգական իրադարձությունները՝ մենք փորձում ենք դասեր քաղել և որևէ կերպ թույլ չենք տա՝ որևէ քաղաքական ուժ դա շահարկի իր քաղաքական շահերը սպասարկելու համար»,– ասել է ՀՀԿ խմբակցության քարտուղարը:
Հայկական ժամանակ
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.